Առաւել կամ յոյժ թանձր (ըստ ամենայն առման).
Երկրի՝ թանձրագունի եւ ծանրագունի տարերն։ Հիւթականին եւ թանձրագունին հասեալ է բաժնի։ Խաւար թանձրագոյն եւ խորին. (Փիլ.։)
Քան զթեթեւսն թանձրագոյն. (Եզնիկ.։)
Ոմն (ի ձայնից) թաւ, եւ ոմն ե՛ւս թանձրագոյն. (Մամբր.։)
ընդ ծանր եւ թանձրագունի մարմնոյ կապեալ. (Մաշկ.։)
Փայտիւն զթանձրագոյն եւ զգործով մեղսն յայտ առնէ, որ է յատուկ մարմնոյ. (Գր. հր.։)
Զթանձրագոյն ինչ բանէ բուռն հարից։ Տկար մտաց թանձրագոյն (բանս) ասէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 27. եւ 38։)
ԹԱՆՁՐԱԳՈՅՆ. իբր Թանձրամիտ. տխմար.
Այնոքիկ՝ որ թանձրագոյն էին, նշանքն ձգէին զնոսա։ Նշանք ոչ են հաւատացելոց, այլ անհաւատից եւ թանձրագունից. (Ոսկ. յհ. ՟Ա. 23. 34։)
Թանձրագունիցն լսելիք դիւրալուր բանիցն հանդիպել կարասցեն. (Մանդ. ցանկ.։)