paternity.
πατριά paternitas. Հայր գոլ՝ առնչակից որդիութեան. ծնողութիւն՝ մարմնաւոր, կամ հոգեւոր, կամ աստուածային. լայնաբար՝ եւ Նահապետութիւն. եւ Քահանայապետութիւն զուարթնոց.
Ամենայն հայրութիւն եւ որդիութիւն (յաստուծոյ) պարգեւի մեզ. եւ երկնայնոց զօրութեանց հոգեւորապէս այսպիսւոյս հայրութեան եւ որդիութեան կատարեցելոյ. (Դիոն. ածայ.։)
Յաստուծոյ հայրութենէն անցանէ հայրութեան անուն եւ մեզ. (Պիտառ.։)
Ուստի ամենայն հայրութիւն անուանեալ կոչի երկնաւորաց եւ երկրաւորաց. (Ագաթ.։)
Սուրբ եղիցի անուն քո. յիս ասէ սուրբ եղիցի քոյ հայրութեանդ անուն, առ ի վայելչական զիս լինել գործոց ըստ քում հրամանի հայրութեան. (Կիւրղ. ղկ.։)
Մինչեւ ցաբրահամ, որ է նահապետ հայրութեան նոցա. (Եւս. պտմ. ՟Ա. 4։)
Հաւաստեմք առ մեզ զհայրութիւնն։ Հայրութեան, կամ տէրութեան. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)
Պատճառ որդւոյ հայրութեամբ. (Նար. ՟Ի՟Ը։)
Բաց ի հայրութենէն, եւ յիսկզբանէն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)
Հովիւ ժողովրդեան կոչիմք, եւ վանորէից հայրութիւն առնեմք. (Լմբ. պտրգ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | հայրութիւն | հայրութիւնք |
accusatif | հայրութիւն | հայրութիւնս |
génitif | հայրութեան | հայրութեանց |
locatif | հայրութեան | հայրութիւնս |
datif | հայրութեան | հայրութեանց |
ablatif | հայրութենէ | հայրութեանց |
instrumental | հայրութեամբ | հայրութեամբք |