weaver's beam or roller.
ἁντίον, μεσαντίον liciatorium, jugum textorius. Գլանն կամ ձողն ոստայնանկաց, զորով փաթութեն հետզհետե զգործեալ կտաւն.
Փայտ նիզակի նորա իբրեւ զստորի ոստայնանկաց։ Նիզակ իբրեւ զստորի ոստայնանկաց։ Բուն գեղարգան նորա իբրեւ զստորի ոստայնանկաց. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 19։ ՟Ա. Մնաց. ՟Ի. 5։ եւ ՟Ժ՟Ա. 23։)
ՍՏՈՐԻ. մ. κάτω infra. Ի ստոր.
Մակբայ ետեղական. (վերի՛, ստորի՛. Թր. քեր.։)
• «ջուլհակի այն գլանը, որի վրայ փաթաթւում է գործուած կտաւը» Բ. թգ. եա-1Չ. Ա. մն. ժա. 23. ի. 5. որից վերստորի՝ որ նոյն բառի փոխարէն գործածուած է նո-րագիւտ Ա. մն. ժա. 23 և ի. 5։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.
• Հիւնք. յն. ἰστόπιδες «կտաւը ոստայ-նանկաց գործարանին մէջ ձգտող փայ-տերը»։ Աճառ. Հայ. նոր բառեր Մնաց. գրոց. մէջ 32 վերստորի բառից հետևցը-նելով՝ հանում է վեր և ստոր բառերից, իբր «վերև ներքև, բարձր ու ցած»։