to remain back, to be behind;
 to abandon, to leave off, to desist, to renounce;
 to fail, to want, to be short of;
 to die.
ὐστερίζω, ἑφυστερίζω post remaneo, desum. Յետնիլ. յետս կալ. յետս մնալ. նահանջիլ. կասիլ. պակասել. նուազիլ. ետ՝ ետեւ մնալ.
Մարմնականն յառաջանայցէ ի նմա, եւ միւսն վերջանայցէ։ Մի՛ յառաջ անցցէ ախտիցն, այլ վերջասցի ի սոցանէ։ Վերջասցի եւ անկցի յետս կոյս. (Նիւս. կազմ. ՟Լ՟Ե։ Փիլ. այլաբ.։)
Յընթացս յառաջելն յովհաննու, եւ վերջանալն պետրոսի. (Սկեւռ. յար.։)
Ոչինչ վերջանայր պարթեւն ի սպանմանէ խոսրովու. (Զենոբ.։)
Ոչ ոք վերջացաւ յառ նա ընտանութենէ. (Պրպմ. ՟Լ։)
Եւ մեք վերջացեալքս յամենառատ քո շնորհէ. (Շար.։)
Ոչ վերջացաւ ի հակառակն քո ընթացից։ Վերջացելոցն ի հարսանեաց։ Վերջանամք ի գոհութենէն աստուծոյ։ Նա՝ որ ի վերջանալ մրդկային հնարից՝ ապա զառատութեան շնորհսն զեղու. (Նար. ՟Ժ՟Դ. եւ երգ։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատեն.։)
Յառաջանայր հայրապետն քաջալերելով, եւ մարտակիցքն ոչ վերջանային ի հանդիսաւոր մարտին գործակցութենէ. (Պիտ.։)
Մարդ՝ որ որչափ փոքրկութեամբ վերջանայ ի նմանութենէ սերովբէի. (Գր. հր.։)
ՎԵՐՋԱՆԱԼ. Հրաժարել. խորշիլ. խուսափել. օտարանալ. ետ քաշուիլ.
Ըստ հարկապահանջ խնդրողին ոչ կարացի վերջացեալ գտանիլ. (Նար. երգ.։)
Մարմնոյն տկարութիւն զարհուրեալ ի չարչարանացն՝ վերջանայ յայս։ Յորովայնի կնոջ բնակել ոչ վերջացաւ. (Իգն.։)
Աղաչեմք զձեզ, ի մէնջ մի՛ վերջանայք. (Զենոբ.։)
Որպէս ի հեռուստ օգնեցեր, ի մօտոյս մի՛ վերջանար ի մէնջ. (Մամիկ.։)
ՎԵՐՋԱՆԱԼ. Վախճանիլ. մեռանել.
Թագաւորեցելոյ քաղաքին առաջնորդ յաղագս ծերութեան վերջանայր. (Սոկր. ՟Ա. 8։)
| Présent | |
|---|---|
| ես | վերջանամ | 
| դու | վերջանաս | 
| նա | վերջանայ | 
| մեք | վերջանամք | 
| դուք | վերջանայք | 
| նոքա | վերջանան | 
| Imparfait | |
|---|---|
| ես | վերջանայի | 
| դու | վերջանայիր | 
| նա | վերջանայր | 
| մեք | վերջանայաք | 
| դուք | վերջանայիք | 
| նոքա | վերջանային | 
| Aoriste | |
|---|---|
| ես | վերջացայ | 
| դու | վերջացար | 
| նա | վերջացաւ | 
| մեք | վերջացաք | 
| դուք | վերջացայք | 
| նոքա | վերջացան | 
| Présent | |
|---|---|
| ես | վերջանայցեմ | 
| դու | վերջանայցես | 
| նա | վերջանայցէ | 
| մեք | վերջանայցեմք | 
| դուք | վերջանայցէք | 
| նոքա | վերջանայցեն | 
| Aoriste | |
|---|---|
| ես | վերջացայց | 
| դու | վերջասցիս | 
| նա | վերջասցի | 
| մեք | վերջասցուք | 
| դուք | վերջասջիք | 
| նոքա | վերջասցին | 
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ վերջանար | 
| դուք | մի՛ վերջանայք | 
| Impératif | |
|---|---|
| դու | վերջացի՛ր | 
| դուք | վերջացարո՛ւք | 
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | վերջասջի՛ր | 
| դուք | վերջասջի՛ք |