vn.

to desire, to wish, to long for, to want;
—է տեսանել զքեզ, he desires to see you.

չ.

ՓԱՓԱԳԵՄ ՓԱՓԱՔԵՄ. ποθέω, ἑπιποθέω, ἑφίεμαι desidero, cupio, opto եւ այլն. Փափագ ունել. իղձ լինել. պապակիլ. եւ պասքիլ ւգւով. անձկալ, ըղձալ, տենչալ. ցանկալ. բաղձալ. յօժարել. ախորժել.

Որպէս փափագէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ Աստուած։ Փափաքեաց անձն իմ ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ։ Փափաքէ պատկերի մեռելոյ անշունչ տեսլեան։ Ցանկացարո՛ւրք բանից իմոց, փափաքեցարո՛ւրք, եւ խրատեսջիք.եւ այլն։

Փափագէ ամենայն բանական բնութիւնս Աստուծոյ, եւ առաջին պատճառին. (Առ որս. ՟Է։)

Որք վերնոյ թագին փափագեն. (Նախ. իմ.։)

Կենդանի յուսոյն փափաքեցին. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Փափաքեալ մերոց հայրենեաց. (Խոր. ՟Գ. 62։)

Փափաքեաց միտք իմ բազմել ուսմամբ ի հոգեւոր սեղանսն. (Եփր. յհ. մկր.։)

Փափաքել առ աղբիւր շնորհաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Որում ցուցեր այսօր փափաքողին զվէրս մարմնոյդ։ Մայրն գոլով նորա, վայելչաբար յանձնէր զնա փափագողին։ Եւ ոչ շահավաճառ եղելոյ հանդիպել կարող է փափաքեցելումդ. (Շար.։ Ոսկ. յհ. ՟Բ. 39։ Ածաբ. մկրտ.։)

Գրի եւ Փափագեայք իբր փափագէք.

Փափագեայք՝ որ ի կարգիս է, գիտեմ, պատմութիւնս. (Ածաբ. կիպր.։)