desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.
πόθος desiderium εὑχή votum ἑμπαθής, πάθος affectus, affectio Բաղձանք. ցանկութիւն. տենչ. փափաք. յօժարութիւն. բերումն սրտի. կիրք. կարիք. արղու. ... եւ այլն.
Զպասքումնն, եւ զիղձս ջրոյն, եւ զարբումն. (Խոր. ՟Ա. 17։)
Հասուցանէ զբնաւս յիւրաքանչիւր իղձս բաղձանաց. (Պիտ.։)
Իղձ բաղձանացն ծնանի զբանս, առ որ եւ ոչ զօրաւոր մեկնօղ կարէ հասանել։ Յաճախէ զիղձս փափաքանաց՝ որ առ աստուած. (Լմբ.։)
այն էին իղձք աղօթից նոցա առ աստուած. (Եղիշ. ՟Է։)
Ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սըրտին ըղձից առ արտասուացն բղխմունս. (Նար. ՟Ի՟Զ։)
Թոյլ ետ մարմնոյն շարժիլ ըստ հարկաւորն իւր ըղձի. (Լմբ. ստիպ.։)
ԻՂՁ. Ըստ համաձայնութեան յունին εὑχή , եդեալ որպէս Աղօթք. oratio, preces, votum.
Որ իղձիւք արդարոց ապրեալ լինէր. (Նիւս. թէոդոր.։)
ամենայն մարդիկ իղձք առնելով՝ զձեռսն յերկինս վերաձգեն. (Արիստ. աշխ.։)
ԻՂՁ. ա. ըղձացօղ. փափաքօղ. ուստի Իղձ լինել է Փափաքել. ըղձանալ.
Իղձք լինէին վաղվաղակի զհրամանն կատարեալ. (Եղիշ. ՟Բ։)
ԻՂՁ, ըղձի, ձիւ կամ ձաւ, ձից. գ.ա. μάντης vates, hariolus Ըղձապատում. հարձուկ. սուտ գուշակ. դիւթ, այր կամ կին.
Կոչեցին այլազգիքն զքուրմսն եւ զիղձսն զգէտս իւրեանց. (՟Ա. Թագ. ՟Զ. 2։)
Ամաչեսցեն երազատեսքն, եւ ծաղր կացցեն իղձքն. (Միք. ՟Գ. 7։ Իղձքկիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զսամուէլ. Մագ. ՟Ժ՟Զ։)
Ոչ է իմաստնոց եւ մոգուց եւ գիտաց ըղձից պատմել առաջի արքայի. (Դան. ՟Բ. 27։)
մեդիա կողքեցի կին մի իղձ։ Դոգով նէասաւ ըղձաւ վարէին յոյք. (Եւս. քր. ՟Ա։)
ԻՂՁՔ. գ. μαντεῖον vaticinium Ըղձութիւնք. դիւթութիւնք. գուշակութիւնք. պատգամախօսութիւնք, եւ տեղիք նոցա.
Բայց յըղձից եւ ի կախարդութենէ որ մարց առ մանկունս. (Շ. բարձր.։)
Յամենայն տեղիս իղձքն նոցա (դիւաց) յամօթ եղեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)
պակուցանես զդիւափազանգ դիցն կայս ... զքաղդէական մոխրապաշտութեանցն զիղձս. (Անան. եկեղ։)
Օտարութիւն է այնուամենայնիւ դիցն դրօշելոց ... քակտումն է յայտնապէս ուրուական ըղձիցն անտառաց. (Նար. ՟Հ՟Ե։)