sister;
nun.
ἁδελφή soror. (որ է լծ. ընդ հյ. եւ պ. խուհէր, խահէր . Էգ ծննդակից, դուստր ծնողաց եւ քոյր կոչեցեալ եղբարց եւ քերց իրոց. լայնաբար ասի եւ զայլոց կականց ազգականա. որպէս եւ այրն առ պարկեշտ սիրոյ՝ քոյր կոչէ զիւր կին. քուր, քուրուկ, քուրիկ.
Քոյր թովբելայ՝ նոյեմա։ Ասասցես, թէ քոյր նորա եմ։ Ետես ի ձեռսն քեռ իւրոյ։ Լուաւ յռեբեկայ քռէ իւրմէ։ Կին առ քերբ (կամ քեռբ) իւրով մի՛ առցունուս։ Զեղբայրս իմ եւ զքորս իմ։ Ասէ ցնա տուբիթ, մի՛ լցի քեզ տրամութիւն՝ քոյր։ Քո՛յր մեր հարսն։ Քո՛յր իմ հարսն եւ այլն։ Բայց եւ ծնողաց մեր հանդերձ քերբ՝ լիցի յիշումն յւուր աներբ. (Շ. յիշ. սողոմ.։)
Եղիսաբէթ քոյր յղի է ի ծերութեան իւրում. (Եփր. մակաբ.։)
Գտանին եւ ոլովք ինչ իբր ռամկական.
Որդիք քուեր (այսինքն քեռ) նորա։ Չի՛ք քաղցր սէր՝ որպէս քըւր առ եղբայր։ Ըմբռնեալ էր զմիտս առն քըվերն նորա. (Ասող. ՟Գ. 38։ Լմբ. ովս.։)
եղբօր եւ քօր որդին։ Որդիքն եւ որ ժառանգեն զնա հանդերձ քուերբն. (Մխ. դտ.։)
Եղբարս եւ քեռս. (Եփր. աւետար.։)
Քեռիք (իբր քորք). (Կանոն.։)
Կայ ի (Վարս հց. ՟Ի՟Զ.) առաւել ռամկորէն.
Քրոջ կամ քուրոջ քո։ Տղայ քրոջդ։ Ի կերպարանս քուրոջ։ Զտղայ քուրս քո որբ։ Եղբօր քո կամ քոր (քեռ) քո։
ՔՈՅՐ. նմանութեամբ, ըստ ոճոյ եբր. եւ յն.
Ասա՛ զիմաստութիւն քոյր քեզ լինել. (Առակ. ՟Է. 4։)
Փառասիրոթիւն զարծաթասիրութիւն ծնածի ... Իսկ քոյր նորա հեշտացողութիւն յղացեալ՝ զգիջութիւն ծնանի, եւ սա զշնութին։ Քորք քերց դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)