Definitions containing the research այն : 10000 results

Պսակազգեաց

adj.

bearing a crown, crowned.

· Calfa

NBHL (1)

Ելէ՛ք տեսանել պսակազգեստ զփեսայն. (Նիւս. երգ.։)


Պսականուն

adj.

whose name is Crown (Stephen).

· Calfa

NBHL (1)

Որոյ անուն է պսակ, այն է լոյս լն. Ստեփանոս.


Պսակաւոր

adj. s.

crowned;
laureate;
prince, king.

· Calfa

NBHL (2)

Ընդ ո՛ չար ինչ անցանէ, եւ համբերել մարթէ, այն ինքն է պսակաւոր ճեմել (յն. պսակիլ). (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Քահանայն լուծցի ի պատուոյն, եւ զպսակաւորսն վերստին պարտ է պսակել. (Յհ. իմ. ատ.։)


Պսակեմ, եցի

va. fig.

to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.

· Calfa

NBHL (3)

Ըզքեզ քաղաք Աստուծոյ ... անվախճանփառօք պսակեաց սուրբ հոգին։ Պսակէ զքեզ ի պատիւ ամենայն սրբովք իւրովք։ Քանզի թագաւորն քրիստոս պսակեաց զսա սքանչելի փառօքն իւրովք։ Որ պսակեացն զհայաստան նորասքանչ լուսաւորչօք . (Շար.։)

Զարդ փառաց մեծութեան (է մեղայն), որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ փառաւորի ։ Ոչ եթէ զփրկեալսն նւաստացուցանեմ, այլ զփրկողին անուն պսակեմ. (Նար. ՟Ի՟Է. ՟Հ։)

Իբրեւ շինի եւ վերանայ նա , ամենայն շինուածն պսակի. (Մծբ. ՟Ա։ 2)


Պտեղն, տղան

s.

pinch;
— մի պնչադեղոյ, a pinch of snuff.

· Calfa

NBHL (1)

(Լաւ մեղր այն է), երբ մօտիս՝ պտղանդ կոկ թուենայ, եւ երբ մեկնես՝ մեկնի դերձանի նման. (Վստկ. ՟Յ՟Գ։)


Պտղաբեր, աց

adj.

bearing or producing fruit, fructiferous;
productive, fruitful, fructuous, fertile;
offering;
— ծառ, fruit-tree.

· Calfa

NBHL (3)

Ծառ կամ փայտ պտղաբեր։ Որթ պտղաբեր։ Երկիր պտղաբեր։ Ծառք պտղաբերք։ Զամենայն ծառս պտղաբերս։ Զփայտ՝ զոր դիտիցես, թէ չիցէ պտղաբեր, զայն հատցես։ Տալ յերկնից ձեզ անձրեւս, եւ ժամանակս պտղաբերս.եւ այլն։

Յամենայն գործս բարութեան, պտղաբերք եւ աճեցունք գիտութեամբն աստուծոյ. (Կող. ՟Ա. 10։)

Փիլիպպեսւոցն՝ ըստ աճման հաւատացելոց, միանգամայն եւ պտղաբերեց. (Յռջբ. թղթ. պաւղ.։)


Պտղաբերեմ, եցի

va.

cf. Պտղաբերիմ.

· Calfa

NBHL (3)

Ընդ ամենայն աշխարհ աճէ եւ պտղաբերէ. (Կող. ՟Ա. 6։)

նոքա ոչ պտղաբերեցին յայնժամ յասացելոցն։ Բիւրս ի ձեռն գոհութեանն այնորիկ պտղաբերեցեր վարձ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45 եւ 26։)

Զոր ինչ ի շնորհաց հոգւոյն տուաւ, եւ եկն ի միտս, զայն պտղաբերեցաք. (Նար. յովէդ.։)


Պտղաբերիմ, եցայ

vn. va. to fructify, to bear fruit, to bring forth, to produce;
to offer;
to render fertile;
to profit.

· Calfa

NBHL (1)

Պտղաբերի միայն բարի եւ արգաւանդ հողն. (Առ որս. ՟Ա։)


Պտղաբերութիւն, ութեան

s.

fructification;
fertility;
offering, oblation.

· Calfa

NBHL (1)

Յորս ոչ հաճի աստուած յայնպիսի պտղաբերութիւնս աղօթից. (Խոսր.։)


Պտղալից

adj.

full of or loaded with fruits, rich, fertile, prolific.

· Calfa

NBHL (1)

Լցուցեր զամենայն երկիր պտղալից վայելչութեամբ. (Մաշտ.։)


Պտղածնութիւն, ութեան

s.

cf. Պտղաբերութիւն.

· Calfa

NBHL (1)

թէ ի բաց հանցես յաստուծոյ զգոլն հայր, ի բաց բառնաս յաստուծայնոյն բնութէան զպտղածնութիւնն ... Արդ ճանաչումն կատարելութեան նորա է պտղածնութիւն. (Կիւրղ. գանձ.։)


Պտղաճոխ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Ամենայն հունձք (այս ինքն ամառն) պտղաճոխ՝ տերեւօք, եւ ամենայն աշուն պարարտացեալ պտղօք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Պտղաւորեմ, եցի

va.

cf. Պտղաւէտեմ.

· Calfa

NBHL (1)

Յղացար արու մանուկ, որ զքեզ պտղաւորեսցէ։ Ունիս յորովայնի արու մանուկ, որ զքեզ պտղաւորեսցէ. (Պտմ. աղեքս.։)


Պտղաքաղեմ

va.

to gather, to amass fruits.

· Calfa

NBHL (1)

Ի սկզբանն որպէս պտուղ ի կոյզ՝ այնպէս պտղախաղի, եւ խոստանայ իբրեւ զբովանդակ հասեալ լինել, եւ գինի՝ շնորհօքն աստծոյ. (Հին լծ. եւագր.։)


Պտղեղ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Զքաջուղէշ եւ զպաղեղ զյովաբայն անդաստան. (Պիտ.։)


Պտուտեմ, եցի

va.

cf. Պտուտիմ.

· Calfa

NBHL (2)

Ազդ հարաւոյ փոթորկեալ պտուտեալ տիրեցին ամենայն երկրի. (Յհ. կթ.։)

Առժամայն ի պտուտելն սպիտակափառ երեւակայեալ (ալիք ծովու)՝ ի քթթելն ական ոչ ժամանէ. (Մագ. խ.։)


Պտուտկեմ, եցի

va. vn.

cf. Պտուտեմ;
to screw, to screw down or on;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

· Calfa

NBHL (1)

Ոմանք յառաջ քան զփորձն՝ միայն ի սպառնալեացն սարսէին. ոմանք մերձ եղեալ ի չարիսն՝ պտուտկեցին. (Բրս. ՟խ. մկ.։)


Պտսգեմ, եցի

vn.

cf. Պտսկեմ.

· Calfa

NBHL (1)

Սուրբքն՝ յերկայնամտելն աստծոյ՝ քնքշան, տղայաբար պտսկեն. (Վրդն. սղ.։)


Պրակսաւթոյք

s.

apocryphal books on the Apostles.

· Calfa

NBHL (2)

Թերեւս նոքին իսկ այնոքիկ գրեցին զպրակսաւաթայսգ, որ խառնեալ եւ գրեալ են ի ճշմատրութէան եւ ի ստութէան։ Եւ ի նոցանէ իսկ (յաշակերտաց բարգեծանու) գրեցան պրակսաւթոյքն. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. ՟գ. կոր.։)

Թերեւս նոքին իսկ այնոքիկ գրեցին զպրակսաւաթայսգ, որ խառնեալ եւ գրեալ են ի ճշմատրութէան եւ ի ստութէան։ Եւ ի նոցանէ իսկ (յաշակերտաց բարգեծանու) գրեցան պրակսաւթոյքն. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. ՟գ. կոր.։)


Պրաս, ից

s. bot. leck.

· Calfa

NBHL (2)

Ի գիջոյն եւ ի թեթեւէն՝ որ ըստ մասանց ջերմին է, պրաս. իսկ հողանման ջերմ կաղամբ եւ այլ ամենայն կծու. (Եփր. երաշտ.։)

որ եւ յն. բրա՛սօն. πράσον porrum. Գրի եւ ՊՐԱԽ, եւ ՊՐԱՍԽ, Բանջար՝ լայնատերեւ քան զբոյս խստորոյ, եւ գլուխ հասարակօրէն սպիտակ՝ հանգոյն սոխոյ. փռասա.


Պրիստէ

cf. Պրիոն.

· Calfa

NBHL (1)

Սքանչելի է ի մեջ այլոց եւ ձուկն պրիստէ՝ նեղ եւ երկայնաձիգ. (Վանակ. յոբ.։)


Պրծանիմ, ծայ

vn.

to escape, to evade, to break, slip or get away or off;
— յուշոյ, to escape the memory, to be forgotten;
— ի ձեռաց, to escape from, to slip from between the fingers, to be lost.

· Calfa

NBHL (2)

Ի թշնամեա՞ց ճողոպրեցար, եթէ ի դանէ պրծեար (կամ պրծար)։ Պրծանէին ամենայն արդարքն, զոր կլեալ էր մահու. (Կոչ. ՟Ծ՟Դ։)

Պրծանիցին ի քէն ամենայն մեղք քո ։ Մինչդեռ կամիցիս դու կատարել զաղօթսն քո, պրծանիցին ի քէն իրքն հանգստեան . (Մծբ. ՟Դ։)


Պրկոց, աց

s.

instrument of torture, rack.

· Calfa

NBHL (1)

Եւ այնպէս կայր, ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն. (Եղիշ. ՟Ը. կամ ըստ Ճ. պրկանոցսն։)


Պրկումն, ման

s.

stretching, tension.

· Calfa

NBHL (3)

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ։ Ոչ միայն առ անջատեալոն եւ առաւելեալ պրկմունս՝ օրինօք երաժշտականութեան յարմարեալ է, այլ եւ առ մէջս եւ առ թուլացեալսն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)

Որ խիստ էր քան զամենայն ցաւս՝ պրկումն յօդից անդամոցն. (Եւս. պտմ. ՟Ը. 10։)

Ի հրացանութենէ փայլական հրոյ հասեալ յօդս՝ յինքն ամփոփէ զբնութիւն օդոյն եւ զխոնաւութիւն ջրոյ. եւ այնպէս պրկմամբ օդոյն թանձրանայ՝ մածեալ եռացմամբ հրոյն, եւ կարծրացեալ քարանայ. (Իգն.։)


Պրտուեղէն, ղինի, նաց

adj. s.

made of rush or papyrus;
rush-mat;
rush-garments;
— թուղթ, papyrus-scroll.

· Calfa

NBHL (1)

Գտին զմիայնակեացն ի վերայ պրտուեղինին նստեալ, զի լայր։ Մի՛ հանել յանձնէ զպրտուեղէնն. (Վրք. հց. ձ.։)


Պրքէ

s.

reservoir, basin.

· Calfa

NBHL (1)

Բառ. ռմկ. որպէս արաբ. պիւրքէ. այն է Աւազան կամ փոս՝ ուր ժողովեն զջուր.


Ջ (tché)

s.

the twenty seventh letter of the alphabet & the twenty first of the consonants;
nine hundred, nine hundredth;
It is sometimes confounded with the letters չ & ճ, as : խնջոյք — խնճոյք, ջղջիկան — չղջիկան.

· Calfa

NBHL (1)

Տառ բաղաձայն՝ անուանեալ ջէ. որ եւ ասի միջակ, զի լերկ է քան զՉա, եւ թաւ քան զՃէ.


Ջաբրոն

s.

hood, cowl, frock.

· Calfa

NBHL (1)

ՋԱԲՐՈՆ կամ ՋԱԲՐՈՒՆ. Բառ գաղղ. շաբըրօն. chaperon ի լատ. capero, tegmen capitis. իտ. cappuccio. այն է Վեղար. ծածկոյթ գլխոյ կրօնաւորաց։ Մխ. ապար. ստէպ։


Ջախեմ, եցի

va.

to crush, to crack, to break, to dash or break to pieces, to bruise, to smash.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զօրս խորտակեալ ջաղխէին։ Որք միանգամ ելին ընդէմ նոցա պատերազմել, ջաղխեցին մանր իբրեւ զփոշի. (Ղեւոնդ.։)


Ջախջախեմ, եցի

va.

to crush or breakup totally, to pound, to triturate.

· Calfa

NBHL (1)

Յուսացեալ իցես ի ցուպն եղեբնեայ ջաղջախեալ յեգիպտոս. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 21։ Ջաղջախեսցէ զայն ի թեւոցն. Ղեւտ. ՟Ա. 17։)


Ջահազգեաց, եցից

adj.

bearing or carrying light, luminous, splendid.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ջահազգեստ կուսանաց. (Թղթ. դաշ.։)


Ջահազգեստ, ից

cf. Ջահազգեաց.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ջահազգեստ կուսանաց. (Թղթ. դաշ.։)


Ջահալուսութիւն, ութեան

s.

cf. Ջահալուցութիւն.

· Calfa

NBHL (1)

Ի վերուստ ջահալուցութեամբ (կամ ջահալուցութեամբ) աշխարհ ամենայն լուսաւորեալ. (Ածաբ. մկրտ.) յն. φρυκτωρία splendor, excubiae facibus signum dantes.


Ջահալուցութիւն, ութեան

s.

torch-light;
bonfire.

· Calfa

NBHL (1)

Ի վերուստ ջահալուցութեամբ (կամ ջահալուցութեամբ) աշխարհ ամենայն լուսաւորեալ. (Ածաբ. մկրտ.) յն. φρυκτωρία splendor, excubiae facibus signum dantes.


Ջահընկալ, աց

adj. s.

flambeau carrying;
acolyte.

· Calfa

NBHL (2)

Զարեգակն ունիս արագագոյն ընթացիւք զամենայն օրն ջահընկալ քեզ ճառագայթիւք. (Բրս. պհ.։)

Ամենայն եկեղեցիք ջահընկալ եւ պայծառ զգեստուք զարդարեցաք. (Լծ. ածաբ.։)


Ջահընկալութիւն, ութեան

s.

state of an acolyte, acolyteship.

· Calfa

NBHL (1)

Ի միասին ամենայն եկեղեցիք ջահընկալութեամբ եւ պայցառութեամբ միաձայնեալ ի պաշտամանն հաստատեցաք. (Տօնակ.։)


Ջամբեմ, եցի

va.

to nourish, to give to eat or to suck, to feed, to suckle, to foster, to rear.

· Calfa

NBHL (2)

այն՝ որ բղխէ զանձրեւ, կաթն ջամբեցեր. (Տաղ.։)

Հացիւդ երկնայնով ջամբեցեր, աստուածային արեամբդ արբուցեր։ Առ ոմն կակուղ պատառաւ մատուցեալ ջամբի։ Մեղր զքաղցր եւ զախորժակ վարդապետութիւնս կոչէ, որ ջամբին ի մարդիկ. (Նար. ՟Է. ՟Ղ՟Գ. եւ Նար. երգ.։)


Ջան, ից

s.

diligence, care, study, work;
զուր —, labour lost, labour in vain;
— դնել, տանել, յանձին ունել cf. Ջանամ.

· Calfa

NBHL (5)

Այս ջան է առ առաջի իմ, մինչեւ մտից ի սրբութիւն աստուծոյ։ Ամենայն բան ջանիւ։ Վասն բազմացն հաճութեան ջան յանձն առաք։ Եւ անդ լինէր ոչ սակաւ ջան եւ վտանգ խռովութեան քաղաքին։ Յիշէր եղբարք, զվաստակն մեր եւ զջան.եւ այլն։

Աշխատութիւն միայն եւ ջան շահիս անտի։ Զի՞նչ ջան է ասել զմեղսն, եւ առնուլ զթողութիւն։ Դադարեսցուք յանօգուտ ջանիցն. (Վեցօր. ՟Ա։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։ Ածաբ. ժղ.։)

Մշակել ի ջանս բարեպաշտութեան։ Առ այս՝ ջան ի մտի կայցէ վերակացուին։ Որ ինչ իմաստութեան ջանք, փոյթ յանձին կալան։ Ոչինչ մնայ յիմ (կամ յիմմէ) ջանից՝ պատմել քեզ զամենայն. (Յճխ. ՟Ղ. ՟Ի՟Գ։ Խոր. ՟Ա. 1։ ՟Բ. 3։)

Միայն զկամելս իմ ի բարին՝ ընկալ փոխան յոբայ ջանին. (Յս. որդի.։)

Ջան տարեալ ուղղել զնա։ Ասացելոցն յայնցանէ ջան տանել, եւ յինքենէ յաւելուլ։ Եթէ ոք ջան տարցի, գտցէ զսա ուղղապէս տրամախոհութեամբ. (Մագ. քեր.։)


Ջանամ, ացայ, ացի, նա՛, ացի՛ր

vn.

to exert oneself, to endeavour, to study, to be diligent, to hasten, to take care, to do one's possible;
to take pains, to labour, to weary, to exhaust.

· Calfa

NBHL (3)

Ոչ ջանալ, եւ ոչ նիւթէ։ Ջանացարու՛ք մտանել ընդ դուռն նեղ։ Զուր ջանան առ ժողովուրդն՝ որ ոչ լինի դոցա շահ։ Ջանային արքն դարձուցանել զնաւն ի ցամաք, եւ ոչ կարէին։ Ջանայր փրկել զնա։ Ջանացաւ փրկել։ Ատեցի ես զամենայն վաստակս իմ, զոր ջանացայ ընդ արեգակամբ։ Յորում կամ որով ինքն ջանայ։ Ու՞ր ջանամ ես։ Որքան ջանասցի մարդ խնդրել, եւ ոչ գտցէ. եւ այլն։ (Իսկ Սղ. ՟Լ՟Դ. 10։)

Զքառասուն ամ ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ. յն. տաղտկացայ։ (Եւ Ես. ՟Ծ՟Բ. 10.)

Երկայնամտութեամբ ջանան ընդ ազգի մարդկան. (Եղիշ. ՟Ը։)


Ջատագովեմ, եցի

va.

to defend, to sustain, to plead, to excuse, to justify;
— զանձն, to defend, justify or excuse oneself.

· Calfa

NBHL (1)

Իսկ եթէ ոք յեղբարցն ջատագովէ այնպիսումն, տացէ պատասխանի առաջի քրիստոսի. (Շ. ընդհ.։)


Ջեռնում, ռայ

vn. fig.

to get warm, to warm oneself, to be warmed;
to burn, to grow warm, hot, angry or excited, to chafe;
— յարեւու, to bask in the sun;
ջեռեալ նստել ի վերայ ձուոց, to sit on eggs, to sit brooding, to hatch;
իբրեւ արեւն ջեռնոյր, when the sun spread his beneficent heat.

· Calfa

NBHL (1)

Զի մի ջեռնուցու ամենայն իսրայէլ ի շնութիւն պոռնկութեան. (Եփր. թագ.։)


Ջեռուցանեմ, ուցի

va.

to warm, to heat, to make hot or warm;
to boil;
կարի իմն —, to overheat;
— զանկողին, to warm a bed.

· Calfa

NBHL (2)

Ցուրտ եւ տօթ, զի մի զովացուցանէ, եւ միւսն ջեռուցանէ։ Հրային մասամբ ջեռուցանէ զամենայն գոյացեալս. (Յճխ. ՟Է։ Եղիշ. ՟Ը։)

Խնամելով մատոյց աստուած զյոբ ի փորձութիւն, ոչ այնպէս ջեռոյց զարդարն, իբրեւ թէ ջեռուցեալ յանդիմանեսցի ... ջեռուցանելով զթագաւորական ոսկին, եւ սրբելով զդահեկանս նորա. (Իսիւք.։)


Ջերանիմ, ջերայ

vn.

to warm oneself, to get warm;
to catch a fever, to fall sick;
to burn, to be excited, inflamed, infuriate;
— յախտս, to plunge into vice;
առ պատկերս կռոց —, to give oneself up to idolatry.

· Calfa

NBHL (1)

Ջերանէին յայնպիսի ախտս (արծաթ սիրութեան)։ Ջերանէր սրտմութեամբ. (Վրք. ոսկ.։)


Ջերացուցանեմ, ուցի

va.

cf. Ջեռուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Զամենայն լնու զաչս լուսովն, եւ զմարմնական բնութիւն ջերացուցանէ, այլ ոչ տոչորէ. (Առ որս. ՟Է։)


Ջերին

adj.

warm, hot;
serene, calm, mild.

· Calfa

NBHL (1)

Մրրիկ ասէ զայն, որ յետ պարզոյ եւ ջերին ժամանակի յանկարծակի երեւալ ի խստութենէ ամպոց եւ ի սաստկութենէ հողմոց։ Նաեւ ի պարզ եւ ի ջերին ժամանակի բազում ամպրոպք յառնեն. (Սարգ. յկ. ՟Ժ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Ջերմ, ոյ

adj. fig. s.

warm;
serene, calm;
ardent, burning, fervid, fiery, passionate;
tender, affectionate;
heat, warmth;
hot viands;
— է, it is warm;
cf. Ջերմն.

· Calfa

NBHL (2)

Թէպէտեւ բազում չարահոտութեամբ լի իցէ, սակայն իւրոց ջերմոցն եւ ոչ այնպէս պարտ է զնա ի ձեռաց թողուլ. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Եթէ առնես ջերմ, անհոմոքսեա՛ զայն. (Վրք. հց. ձ։)


Ջերմային

adj.

warm.

· Calfa

NBHL (1)

Զսպիտակ պղպեղ եւ զսեաւ նմանս միմեանց ասեմք ըստ ջերմայնոյն։ Սեաւն առաւել ջերմային է. իսկ սպիտակն նուազ. (Սահմ. ՟Ծ։)


Ջերմանամ, ացայ

vn.

cf. Ջերանիմ.

· Calfa

NBHL (2)

Յորժամ ջերմանայ հոգի ուրուք հրով հոգւոյ սրբոյն, առ ոչինչ համարի այնուհետեւ զերկրաւորս, զփառս եւ զամօթ. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։)

Ոմն ջերմանայ հանդերձ տապով. ոմն ջերմանայ միայն. ասեմիք ի վերայ ջերմացելոյ, եթէ ո՛րչափ վշտացաւ. (Բրս. հց.։)


Ջերմաջերմ

adj. adv.

very hot, ardent, burning, boiling;
warm, foil of warmth, fervent, impassioned, affectionate, very tender;
all hot, piping hot;
quite fresh or new;
warmly, ardently, eagerly, fervently.

· Calfa

NBHL (4)

իբրեւ ջերմաջերմ հասեալ ի վերայ։ Ամենայն ուրեք ջերմաջերմ էր (պետրոս)։ Զի՞նչ ասէ պետրոս ջերմաջերմն։ Երկիւղածութեան մտաց էր գործն, եւ ջերմաջերմ հաւատոց։ Ի ջերմաջերմ խաղաւարտիցն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հերոդ.։)

Պետրոս ջերմաջերմն յամենայնի եւ փութոյն. (Մեկն. ղկ.։)

Արտասուս ջերմաջերմ յամենայն ժամ հեղոյր. (Կլիմաք.։)

Որ այնպէս ջերմաջերմ խաղապատէին։ Վրէժ առ ի ծառայէն ջերմաջերմ. (Ոսկ. մտթ.։)


Ջերմացուցիչ, չի, չաց

adj.

calefactory.

· Calfa

NBHL (1)

այն՝ որ հոգւոյն է հանդերձ մարմնովն ջերմացուցիչ՝ դնի. (Պղատ. տիմ.։)