to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.
στεφανόω, στέφω corono. Պսակաւ զարդարել. պսակ տալ կամ դնել. վարձատրել փառօք.
Բոլորիւք վարդից պսակեսցուք. (Իմ. ՟Բ. 8։)
Ոչ պսակի, եթէ ոչ ըստ օրինին մարտիցէ. (՟Բ. Տիմ. ՟Բ. 5։)
Տէր որպէս զինու հաճութեամբքով պսակեցեր զնտ։ Պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ. (Եւն։)
Անթառամ փառօք պսակէ զսուրբս իւր։ Պսակեցան ի քրիստոսէ ընդ վերին զուարթունս. (եւ այլն. Շար.։)
Գուցէ ի ծաղկանց վարդից զտատասկ պսակիցիս (այսինքն տատասկաւ). (Մաշկ.։)
ՊՍԱԿԵԼ. որպէս զարդարել. շքեղազարդել. փառաւորել. ճոխացուցանել.
Պսակեցեր զերկինս լուսաւորօք, եւ զերկիրս ծաղկօք. (Մարաթ.։)
Ըզքեզ քաղաք Աստուծոյ ... անվախճանփառօք պսակեաց սուրբ հոգին։ Պսակէ զքեզ ի պատիւ ամենայն սրբովք իւրովք։ Քանզի թագաւորն քրիստոս պսակեաց զսա սքանչելի փառօքն իւրովք։ Որ պսակեացն զհայաստան նորասքանչ լուսաւորչօք . (Շար.։)
Զարդ փառաց մեծութեան (է մեղայն), որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ փառաւորի ։ Ոչ եթէ զփրկեալսն նւաստացուցանեմ, այլ զփրկողին անուն պսակեմ. (Նար. ՟Ի՟Է. ՟Հ։)
ՊՍԱԿԵԼ. Օրհնել զպսակ ամուսնութեան պսակ դնել.
Ի պսակն՝ որով պսակեաց զնամ մայր իւր յաւուր փեսայութե իւրոյ. (Երգ. ՟Գ. 11։)
Պսակին ի սուրբ եկեղեցի. (Մխ. դտ.։)
Այրն իմ՝ որ պսակեցաւ ընդ իս՝ անյայտ կորեաւ. (Հ. ապր. ՟Դ.։)
ՊՍԱԿԵԼ, Պսակիլ. Կարգաւ բոլորել. շուրջ պատել. եւ գլխաւորել, իլ.
Որպէս զի ամենեցուն լինիցի՝ շուրջ զսուրբով սեղանովն պսակիլ. (Լմբ. պտրգ.։)
Իբրեւ շինի եւ վերանայ նա , ամենայն շինուածն պսակի. (Մծբ. ՟Ա։ 2)