Definitions containing the research առ : 10000 Results

Անգիծ

adj.

not described, not marked, not written;
that cannot be marked, hard.

NBHL (1)

Եւ որ չունի զարտաքին նշանս երեւելիս. լռիկ. անբարբառ.


Անգին

adj.

inestimable, invaluable, without price.

NBHL (1)

Ձրի եւ անգին տուեալ ի ժառանգութիւն. (Երզն. լս.։)


Անգիտանամ, ացայ

vn.

to be ignorant;
to forget one's self.

NBHL (10)

ἁγνοέω. ignoro. Անգէտ լինել. չճանաչել. տգիտանալ. յանգէտս առնել ինչ. եւ ձեւանալ չգիտել. չգիտնալ. պիլմէմէք. խապէրի օլմամագ. թէճահիւլ եթմէք.

Անգիտանան զպատճառս։ Ոչ անգիտանալ եւ զբնութիւն կենդանեաց. (Սահմ. ստէպ։)

Ոչ անգիտանայ ամենայն երագամիտ լսօղ զզօրութիւն առակիս. (Սարգ.։)

Հուրն անգիտանայր զբնութիւնն իւր, եւ անթառամ պահէր սուրբ զմանկունսն. (Հարցնափառ.։)

Տակաւին եւս անգիտանային առ ի մէնջ. (Անյաղթ պորփ.։) Այլ անսովոր է ասելն անդ.

Եղելոյ առ նա մարդասիրութեանն ոչ անգիտանայր. (ՃՃ.։)

Ոչ անգիտանայր ինչ հայր առ հայցուածսն. (Նանայ.։)

Անգիտանաս առ աստուածային իմաստութիւն. (ՃՃ.։)

Չգիտել՝ թէ զի՛նչ առնիցէ. վարանիլ. եւ անակնկալ իրաց հանդիպել. եւ իբր յայլոյ խելս լինել. ընելիքը չգիտնալ, շուարիլ, չկարծել, զինքը մոռնալ.

Զայս ամենայն տեսի առ նոսա, եւ լուայ, եւ սակաւիկ մի զանձն իմ անգիտանալ եցէ. (Վրք. հց. ՟Դ։)


Անգիտելի, լւոյ, լեաց

adj.

not to be understood, incomprehensible.

NBHL (4)

Բազում ինչ յառ ի մէնջ անգիտելեացն՝ ունին պատճառս աստուածավայելուչս. (Դիոն. եկեղ.։)

Զի թէ հրեշտակք անգիտելի են մեզ, ո՛րչափ եւս առաւել Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)

Ոչ գիտելի առն. կոյս անփորձ յառնէ.

Որպէս զսեղան յանգործ քարանց, եւ զմայրն՝ նոր եւ անգիտելի առն ընտրեաց. (Բրսղ. մրկ.։)


Անգիտութիւն, ութեան

s.

ignorance, inexperience;
անգիտութեամբ, ignorantly.

NBHL (4)

Խաւարեալք անգիտութեամբ՝ տգիտանան ի բարւոյն ծանօթութիւն։ Երկուց այսոցիկ անգիտութեանց առեր զքեւ եպերանս. (Պիտ.։)

Յանգիտութենէ ի ճշմարիտ Աստուած գիտութիւն առաջնորդեաց։ Զիա՞րդ զճշմարիտ օրէնսն գրեսցուք առ ձեր անգիտութիւնդ. (Փարպ.։)

Անգիտութեամբն գնայ (նաւն) զուղեւորութիւնն ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը.) իմա՛, յանգէտս, առանց գիտելոյ։

Սպասեաց արթնութեամբ տեառն գալստեան, իբր զանգիտութիւն լուաւ ժամուն. (Սկեւռ. լմբ.։)


Անգիր

adj. adv.

without letters, — print;
unwritten, verbal, oral;
ignorant, uninstructed;
verbally, by word of mouth.

NBHL (2)

Քննեցի զհակաճառութիւն երկուց կողմանցս գրով եւ անգիր. (Լմբ. ատ.։)

Կամ իբր անգրելի. ոչ դրոշմելի տառիւք. որ չի գրուիր. եազըլմազ. ἁγράμματος. qui scribi non potest.


Անգիւտ

adj.

unfindable, rare, precious, dear.

NBHL (1)

ՅԱՆԳԻՒՏՍ. իբր յոչ գտանիլն. առ ի չգոյէ.


Անգլուխ

adj.

without a head, headless;
without a leader or chief.

NBHL (2)

Ոմանք ի նոցանէ առանց ոտից են, եւ ոմանք անգլուխք. (Նիւս. բն.։)

Եւ զի գլուխ պատուիրանին սէր է, անգլուխ առնելով զպատուիրանն՝ մեռեալ առնեմք զնոսա ի մեզ. (Խոսր.։)


Անգծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be marked, hard.

NBHL (1)

Անգծելի կազմութեամբ՝ կարծր պահպանակաւ։ Անգծելի կարծրութեան. (Նար. ՂԳ. եւ Նար. առաք.։)


Անգղիական, ի, աց

adj.

English;
— եկեղեցի, the Anglican church;
— բարբառ, the English language;
ոճ —, anglicism.


Անգոյ, ից

adj. s.

not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.

NBHL (2)

Անգոյ է առաւել քան զեղջերուաքաղն անուանեալ. (Շ. թղթ.։)

Իմաստունք գիտեն, եթէ գեղեցկութիւնն անգոյ է. (Մխ. առակ.։)


Անգոսնեմ, եցի

va.

to despise, to slight, to reprove, to blame;
to jeer, to ridicule, to mock.

NBHL (2)

ԱՆԳՈՍՆԵՄ գրի եւ ԱՆԿՈՍՆԵԼ, ԱՆԳՈՒՇՆԵԼ, ԱՆԿՈՒՇԵԼ. μυστηρίζω , ἑκμυκτηρίζω, ἑξουδενέω, ἁθετέω, φαυλίζω, περιφρονέω. contemno, vilipendo, praevaricor Անարգել. արհամարհել. ունչս առնել. կամ կշտով գրթցել. ստունգանել ( ի պրս. կիւլ ունկն) առ ոչինչ համարել. ընդ վայր կամ առ ոտն հարկանել. պախարակել. պարսաւել. նշկահել. ապախտ առնել. թօթվել, չսեպել. թօթվել, չսէպել. չէլմէք. թահգիր եթմէք. րէտտ էթմէք.

Անզգամն անգոսնէ զխրատ հօր։ Անգոսնէ զբանս անօրէն։ Արհամարհեաց անգոսնեաց զնա։ Քանզի արծաթասէրք էին, անկոսնէին զնա։ Անգոսնէին զնա իշխանքն։ Անգոսնէ կին զամուսին իւր։ Անգոսնեցին ծառայքն։ Անգոսնէին զվաստակս նորա. եւ այլն։


Անգործ

adj.

idle, inactive, indolent, lazy;
ineffectual, inefficacious, ineffective;
unexecuted, incomplete;
uncultivated;
երկիր —, waste land.

NBHL (11)

Անգործն ի բարեաց աղքատանայ զվերջին աղքատութիւնն. (Համամ առակ.։)

Անգործ եւ առանց իրս ինչ վճարելոյ է ինքն յինքենէ։ Յորժամ միտքն ըմբռնեալ իշխեսցեն, զգայութիւնն անգործ տեսանի. (Փիլ.։)

Պարկեշտութեամբ առ ի չարն անգործ լեալ. (Նիւս. կուս.։)

Զանգործս իմ տեսին աչք քո։ Ապառաժ եւ անգործ քարամբք շինեցաւ. (Սղ. ՃԼԸ. 16։ ՟Գ. Թագ. ՟Զ. 7։)

Անգործքն եւս հրատարակեալ երեւին առաջի քո. (Բենիկ.։)

Ծառք անգործք եւ առապարինք. (Վեցօր. ՟Զ։)

Անգործ եղեալ դառնութիւնքս այսոքիկ։ Անգործ առնեմք զդատաստան դատաւորին ի վերայ մեր. (Սարգ.։)

Անգործ զմեքենայս թշնամւոյն առնէին. (Լմբ. ատ.։)

Որք ի գիշերն անգործ վերջին՝ ինձ արծաթով ոչ վաճառին. (Յիսուս որդի.։)

Համբերես անգործ առաքել զաղքատն. (Բրս. ընչեղ.։)

Ունայնս եւ անգործս բարբառել։ Անգործս լացցես ի վերայ խորհրդոց քոց։ Թո՛ղ զնոսա անգործս ի քեզ հաջել, եւ ի յինքեանս երգիծանին. (Բրս. յուդիտ. եւ բարկ։)


Անգործութիւն, ութեան

s.

idleness, inaction, indolence;
inefficacy.

NBHL (3)

Զըստ քնոյն անգործութիւն (աչաց) ոչ է ի մէջ առնլիս։ Դատարկութեան եւ անգործութեան է այսպիսիս. (Փիլ.։)

Ընդ անգործութեան խառնել եւ զքնոյն խորութիւն. (Յհ. իմ. ատ։)

Աղքատացն մերկութեանն է (պատճառ՝) անգործութիւնն. (Համամ առակ.։)


Անգութ

adj.

incompassionate, unpitying, inhuman;
cruel, barbarous, implacable.

NBHL (2)

Աւետարանիչն Սիոնի, օծութեանն անգու, առեալ զպատիւ նախնեացն քահանայութեան. (Ագաթ.։)

Անգութք առ վշտացեալս. (Գէ. ես.։)


Անգուշակ

adj.

not foretold, not predicted.


Անգրագէտ

adj.

illiterate, ignorant.

NBHL (1)

ἁγράμματος. illiteratus. Անգէտ գրոց. անգիր կամ առանց դպրութեան. իւմմի, նատան.


Անգրիճեմ, եցի

va.

cf. Հանգրիճեմ.

NBHL (1)

Ամպքն առաջի բանին Եղիայի անգրիճէին զխոնաւալից ստորոտս իւրեանց. (Եփր. թագ.։)


Անգօտի

adj.

without girdle.

NBHL (1)

Չունօղ զգօտի. առանց գօտւոյ. գուշագսըզ.


Անդադար

adj. adv.

incessant, continual;
restless, agitated;
incessantly, continually.

NBHL (6)

Որ չունի կամ չառնու զդադար. անընդհատ. անհանգիստ. որ չի դադրիր, շարունակ. տուրմազ, տայիմ.. ἁκατάπαυστος, ἁδιάλειπτος. incessabilis, continuus.

Բերան անդադար՝ առնէ (կամ գործէ) խռովութիւնս. (Առակ. ՟Ի՟Զ. 28.) յն. անյարկ. ἅστεγος. non tectus, sine tecto.

Արտասուս անդադարս. (Կորիւն.։) Անդադար բերանով։ Անդադար փառաբանութիւն. (Ագաթ.։)

Եղաք անյագ եւ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)

Յիշատակ առնել յաղօթս մեր անդադար։ Անդադար աղօ՛թս արարէք. (՟Ա. Թես. ՟Ա. 2։ ՟Ե. 16։)

Տօնեալ անդադար յանվախճան փառաբանողաց. (Նար. ՁԷ։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

NBHL (5)

Փառաւորութիւն միոյ անդամոյն բոլոր անդամոցն բերէ զխնդութիւն. (Խոսր.։)

Անպիտանս ի ձեռաց եւ յոտից առնէին, եւ ի բոլոր անդամոց. (Յհ. կթ.։)

Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)

ԱՆԴԱՄՔ ԱՄՕԹՈՅ կամ ԾԱԾՈՒԿՔ. Ամօթոյք, առականք.

Ամօթոյ անդամք առաւել եւս պարկեշտութիւն ունիցին. (Յճխ. Ի։)


Անդամազննութիւն, ութեան

s.

anatomy;
առնել, to anatomize.


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

NBHL (1)

Եթէ եւ անդամաթիւ զյօդս կոտորեսցես, ոչ առնեմ զանօրէնութիւնդ զայդ. (Վրք. հց. ՟Զ։)


Անդամալոյծ, լուծի, ծաց, ծից

adj. s.

paralytic, palsical.

NBHL (2)

Անդամալուծաց առողջութիւն. (Մագ. ՟Ե։)

Այսպիսի ինչ ախտացան եւ առ անդամալուծաւն. (Իգն.։)


Անդամալուծութիւն, ութեան

s.

palsy, paralysis.

NBHL (1)

Պատճառք երեսունեւութամեայ անդամալուծութեան. (Շ. թղթ.։)


Անդանդաղ

adj. adv.

prompt, diligent;
diligently, promptly, without delay.

NBHL (3)

Թէ անդանդաղ լինիցիս, եկեսցէ իբրեւ զաղբիւր ամառն քո. (Առակ. ՟Զ. 11։)

Յառաջել անդանդաղ ի վաստակս. (Պիտ.։)

Անդանդաղս եւ առանց զանգիտելոյ. (Սարկ. քհ.։)


Անդաստակ, աց

s.

portico, porch.

NBHL (1)

Այժմ դեռ առաջի դրացն կաս մօտ յանդաստակսն։ Զմի անդաստակ չանցանել, եթէ ոչ ջորեօք բարձեալ բերիցին։ Ե՞րբ ժամանեսցես գէ՛թ զարտաքին անդաստակս պատուիրանացն կոխել. (Ոսկ. մ. ՟Ա. 2. 7. 15։)


Անդաստան, աց

s.

cultivated land, fields;
village.

NBHL (3)

Անկարգ եւ անդաս. ((յն. մի բառ) Փիլ. լին. ՟Ա. 55։)

Յանդաստան կենաց խնամոց քոց կամացդ։ Զամուլն արգանդ Սառայի՝ անդաստան պտղածին։ Ի յանդաստանէ մօրն իմոյ սենեկի։ Ի սահման անդաստանի գորովոյ գրկի։ Շառաւեղօք հաստատեցելովք ի յանդաստանի անօրէն մարմնոյս. (Նար.։)

Օրհնութիւն անդաստանաց կամ արտորէից, որ երբեմն լինէր ի բացի, իսկ այժմ առաւել յեկեղեցւոջ։ (Տօնաց.։)


Անդաստիարակ

adj.

without education, uneducated, ungoverned.


Անդատ

adj.

not sentenced, not condemned.

NBHL (1)

Որ կամիցի անդատ եւ անդատապարտ մնալ, մի՛ դատապարտեսցէ զեղբայրն իւր. (Յհ. գառն.։ եւ Ոսկիփոր.։)


Անդարձաբար

adv.

irrevocably.

NBHL (2)

ἁνεπιστρόφως. Առանց յետս դառնալոյ.

Անիւք յառաջ կոյս անդարձաբար եւ անխոտորապէս գնալով։ Անդարձաբար անշարժ կալեալ. (Դիոն. յորմէ եւ Շ. հրեշտ.։)


Անդեդեւ

adj.

unshaken, firm, resolute.

NBHL (1)

Յանդեդեւուն մտաց առեալ մեք կապեցաք եւ այլն. (Յհ. իմ. պաւլ։)


Անդեդեւուն

cf. Անդեդեւ.

NBHL (1)

Յանդեդեւուն մտաց առեալ մեք կապեցաք եւ այլն. (Յհ. իմ. պաւլ։)


Անդեղայ, ի, ից, այց

s.

antidote, counter-poison.

NBHL (1)

Ի ձեռն բազում անդեղեաց միաւորելոց առաւել ներգործեն զբժշկութիւն՝ քան միով. (Մխ. ապար.։)


Անդէպ

adj.

indecent, unbecoming, unseasonable;
absurd, clumsy, extravagant, ridiculous;
յանդէպս, indecently, unbecomingly;
awkwardly, unseasonably.

NBHL (4)

Դու ես պատճառ նորա կորստեանն ի ձեռն անարժան եւ անդէպ առատութեան ... Յորժամ անդէպ, եւ յորժամ զդէպն ինչ խնդրիցեն ... Ո՛չ եթէ բարկանալն ինչ անօրէնութիւն իցէ, այլ յանդէպն ժամանակի։ Զանդէպ մտածութիւնն ի բաց կացոյց. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Լսելիք մեր առ ի զանդէպսն ախորժելով լսելոյ՝ են ի ցաւս։ Անդէպ խորհուրդք. (Մանդ. ԺԸ։ եւ ՟Ը։)

Նա չառնելով ստահակեաց, եւ դու անդէպն առնելով. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Անդէպ կերողք. (Մխ. առակ.։)


Անդիմադարձ

adj. adv.

irresistible;
irresistibly, beyond contradiction.

NBHL (1)

Որ ոչն դիմադարձի. անհակառակ. դէմ չիկեցօղ.


Անդլակի

cf. Անդուլ.

NBHL (1)

Անդլակի փառատրեն զէականն Աստուած. (Թէոդոր. Մայրագ.։)


Անդնդահերձ

adj.

dividing the abyss.

NBHL (1)

Որ հերձանէ զանդունդս, կամ պատառէ զխորս, եւ լնու իւրեւ.


Անդնդային, այնոյ, ոց

adj.

very deep;
infernal, hellish.

NBHL (3)

Զանդնդային խորսն պատառեցեր. (Ճշ.։)

Որք յանդնդային գնացսն (ծովու) յուսով ընչեղութեան առաքեն. (Նիւս. երգ.։)

Երբեմն էի վերնային, եւ այժմ անդնդային։ Յաղթեաց անդնդոց եւ անդնդայնոց. (Նար. ԿԵ. եւ Նար. առաք.։)


Անդողդոջ

adj.

unshaken, firm.


Անդորրացուցանեմ, ուցի

va.

to calm, to pacify;
to comfort, to soften, to alleviate.

NBHL (1)

Անդորր առնել զոք կամ ումեք. դիւրել.


Անդորրիչ

adj.

quieting, calming, tranquillising.

NBHL (1)

Որ անդորր առնէ. ընդարձակիչ. դիւրիչ.


Անդորրութիւն, ութեան

s.

tranquillity, calm, repose;
ease, comfort.

NBHL (2)

Բնակեցուցանէ յանդորրութեան սպառուածի փլածին մեծի լերինն. (Խոր. ՟Ա. 24։)

Մի՛ փոխեսցեն զխաղաղութիւնն եւ զանդորրութիւնն ի դառնութիւն։ Անցցուք ընդ անդորրութիւնս անքնինս, որ կայ եւ պահի պահողացն. (Յճխ. ՟Է. ՟Թ։)


Անդուլ

adj. adv.

assiduous, continual;
assiduously, continually, incessantly.

NBHL (1)

Զանդուլ հինից արշաւանս։ Անդուլ միամտութիւն ծառայութեան. (Յհ. կթ.։)


Անդունդք, դնդոց

s. pl.

abyss, gulf;
precipice;
the infernal regions, hell, tartar.

NBHL (2)

Խաւար ի վերայ անդնդոց։ Աղբիւրք անդնդոց։ Ընկլան յանդունդս իբրեւ զվէմս։ Ծփէաք ի հանդրին անդունդս։ Յանդունդս տառապեցայ։ Անդունդք խորոց, եւ այլն։

Վաղենտինոս յերեսուն աստուածս ձկտեաց (զաղանդ իւր), եւ ասէ անդունդս. զի վայել իսկ էր նմա՝ որ անդունդ չարեաց, յանդնդոց չարէ անտի սկիզբն առնել. (Կոչ. ՟Զ։)


Անդուռն

adj.

without gates, open;
— բերան՝ լեզու, tattler, person of an unbridled tongue.

NBHL (1)

Անդուռն բերան (Պրպմ. ՟Խ՟Ը.) յն. բարդեալ բառ. ἁθυροστομία.


Անդուստ

adv.

thence;
—ի վերուստ, from above.

NBHL (4)

Այլ ոք անդուստ յանդգնագոյնս բարբառեցաւ։ Անդուստ քաջալերել սկսաւ Յուդա. (՟Գ. Մակ. ՟Ա. 9։ ՟Գ. 58։)

Անդուստ եւ այսր լսելի լինէր բարբառն. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Իբրեւ եհաս ի մէջ գետոյն, զանդուստն (որ կայր յայնկոյս) յափշտակեաց առիւծն. (ՃՃ.։)

Զբնութիւն օդոցն փոխէ ի ջերինս, եւ անդուստ ի վիշտս ամպրոպաց։ Բարեխառնեալ օդս, եւ անդուստ զառողջագործ յամենեսեան զեղուցանել խնամ. (Պիտ.։)


Անդստին

adv.

from, since, as soon as, when;
radically, originally, naturally;
anew, afresh;
even then;
— ի մանկութենէ իմնէ, from my infancy;
— յարարչութենէ աշխարհի, from the creation of the world.

NBHL (3)

Ի զառամանալն պարարելոյս՝ անդստին այսպիսեօք դարմանօք բարեկրեալ գրգի. (Պիտ.։)

Անդստին յոճն առաջին մատեայ. (Նար.։)

Անդստին ընդ յառնելն՝ փառս զգենուցուն։ Անդէն եւ անդստին ի գործ արկեալ զանդադար վարդապետութիւնն. (Ագաթ.։)


Անդր

adv. prep.

there;
beyond, on the other side;
yonder;
ի քաղաք —, to the city;
— քան, beyond, further than, on the other side of, over;
— քան զծով, beyond the sea.

NBHL (7)

Դարձեալ առ Աստուածութիւն անդր. (Ագաթ.։)

Պաղատանս անդր առ Աստուած մատուցանէին։ Զայսոսիկ ի տեսողս անդր թողացուցեալ. (Յհ. կթ.։)

Թողէ՛ք անդր զառաջին յանցանսն ձեր։ Անդր ի բա՛ց թողէք զխաւարային խորհուրդս մոլորելոցն։ Թո՛ղ անդր ի բաց զքրիստոնէութիւնն. (Եղիշ.։)

Զանդր փառացն լսել, եւ իմաստասիրել. (Լմբ. էր ընդ.։)

ԱՆԴՐ. եւ ԱՆԴՐ ՔԱՆ. ἑπέκεινα. ultra, et superans. Աւելի. եւ ե՛ւս անդր. յառաջ քան. ի վեր քան. գեր քան. էւել, աւելի անդին. զիատէ, իւսթիւն, աշըրը, եվվել.

Անմարմին ի մարմնի, եւ անդր եւս քան զանմարմին. (Համամ առակ.։)

Անդր քան զհրամանն՝ զհանդէս առաքինութեանն լցին. (Յհ. կթ.։)


Անդրաբերութիւն, ութեան

s.

metaphor;
transposition.

NBHL (1)

Զդեդեւումն անդրաբերութեան". յն. մի բառ. (Նիւս. կազմ.։)