Entries' title containing առ : 2432 Results

Սաստկաշառաչ

adj.

very noisy, clattering;
— հնչէին զագականին, all the bells rang a full peal.


Սաստկասառոյց

cf. Սառնասառոյց.

NBHL (3)

cf. սառնասառոյց.

Սաստկասառոյց ձմերանն դառնութեան։ Գիշեր մի պարզ եւ ցուրտ՝ դառնաշունչ օդով սաստկասառոյց։ Սակաւ մի ժամանակ երեւի սաստկասառոյց, եւ ապա ապականի, եւ կորընչի. (Արծր. ՟Բ. 6։ Սիսիան.։ Սարգ. յկ. ՟Ժ։)

Ձմեռն սաստկասառոյց (կամ սառնասառոյց, կամ սառնակառոյց). (Խոր. ՟Գ. 68։)


Սարկեաւառք

cf. Սարկեւառք.

Etymologies (1)

• Այս բառը մէկ անգամ գործածել է Վեցօր. ը. 161. «իսկ գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան և ճիրանունք և սար-կեաւառք տուան»։ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկ-նում են սարկեաւառ «մագիլ, ճիրան, ռուր եղունգներ»։ Առաջին անգամ Մատ. թէոս Այվատեան, Մասիս 1853 մարտ 25, մի ընտիր ձեռագրում գտնելով «ճիրանունք ևս արկևառք տուան» ըն-թերցուածը, համարում է այս ուղղա-գոյն ձևը և մեկնում է արկանել և առ-նու բառերից։ Այսպէսով արկևառ ո՛չ թէ գոյական է, այլ ճիրան բառի ածա-կանը՝ «յափշտակող» նշանակութեամբ։ Նունը ունի նաև Նորայր, Հայկ. բառաք. 25, որ բառիս կազմութեան իբր օրի-նակ է բերում տուրևառ, հասևառիկ։

NBHL (1)

Գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան, եւ ճիրանունք եւ սարկեաւառք տուան. (Վեցօր. ՟Ը։)


Սարկեւառք

s.

horny tips of birds' claws;
cf. Մագիլ.


*Սաւառայ

s.

shrill fife or whistle.


Սաւառնազարդ

adj.

adorned, furnished with wings.

NBHL (3)

Առադրեալ քարինք իբր յեսուայ՝ սաւառնազարդ հիմունք սիոնի. (Գանձ.։)

Բուրաստանք ի ստածօղ օդոց սաւառնազարդեալք, ի գագաթունս բերելով ծայրից զծաղկանց զանազանութիւնս. (Սհկ. կթ. արմաւ.։)

Քերովբէիւք սաւառնազարդեալ պարծածակի թեւօք. (Անան. եկեղ։)


Սաւառնաթեւ, ից

adj.

whirring, flapping the wings, flying about, hovering, soaring.

NBHL (5)

ՍԱՒԱՌՆԱԹԵՒ ՍԱՒԱՌՆԱԹԵՒԵԱԼ. Բացեալ տարածեալ սաւառնեալ թեւօք. թեւապարեալ. սլացեալ.

Ի սաւառնաթեւից յարաթռելոց սրովբէից։ Սաւառնաթեւիցն՝ առաքելոցն համանմանեալ՝ դասուց. (Շար.։ Շ. գանձ վերափոխ.։)

Զօրքն հրեզինաց սաւառնութեւաց։ Իբրեւ զարծուի սաւառնաթեւ սլացեալ յօգս. (Գանձ.։ Ոսկիփոր.։)

Սաւառնաթեւեալ հասնէին (զուարթունք)։ Սաւառնաթեւեալ սլացեալ քոյին կառաւարացն։ Հրանիւթեայ սեռիցն անըմբնելի ահիւ սաւառնաթեւալք։ Վեցթեւեան սերովբէք, որք սաւառնաթեւեալք աղաղակեն անլռելի ձայնիւ. (Ճ. ՟Ժ.։ Գանձ.։ Անան. եկեղ.։ Մաշտ.։)

Հոգին սուրբ սաւառնաթեւեալ էջ ի վերայ փառակցին իւրոյ յիսուսի. (Տօնակ.։)


Սաւառնաձայն

adj.

humming, buzzing.

NBHL (5)

Ձայն սաւառնելոյ թեւոց.

Սօսիւն. սօսափիւն, սաւառնաձայն, թեւաձայնել. (Հին բռ.։)

ՍԱՒԱՌՆԱՁԱՅՆ ա. ՍԱՒԱՌՆԱՁԱՅՆԵԱԼ. Հանօղ զձայն թեւոց սաւառնելոց եւ բախելոց.

Սաւառնաձայն հնչմամբ զլեառնն թնդեցուցանէին. (Արծր. ՟Գ. 2։)

Չորեքկերպեան ... սաւառնաձայնեալ օդապարիկ թեւատարած. (Գանձ.։)


Սաւառնանամ

vn.

cf. Սաւառնիմ.

NBHL (3)

ՍԱՒԱՌՆԱՆԱԼ. cf. Սաւառնիլ, նեալ.

Եթերընթաց գնացիւք սաւառնացար ի յերկինս. (Տաղ.։)

Եւ պաշտպանեալ սրովբէագումար շրջապատութեամբ սաւառնացեալ թեւոց սլացմամբ. (Նար. խչ.։)


Սաւառնապատ

adj.

surrounded or covered by wings.

NBHL (2)

Որ սաւառնելով պատէ. թեւատարած. թեւասքօղեալ.

քերոբիմք շուրջ զքաւութեամբն հովանաւորեալք՝ սաւառնապատ թեւոքն գեղազարդեալք. (Անան. եկեղ։)


Սաւառնատարած

adj.

spread (wings).

NBHL (2)

Սաւառնմամբ տարածեալ.

Սաւառնատարած թեւօք՝ հրաձորձ տարածեալ ցնդմամբ. (Տաղ.։)


Սաւառնիմ, եցայ

vn.

to flap the wings, to flutter about, to hover, to soar, to fly high.

NBHL (6)

Թեւք իւրեանց տարածեալ՝ սաւառնէին ընդ միմեանս։ Լսէի զձայն թեւոց նոցա ի սաւառնելն՝ իբրեւ զձայն ջուրց բազմաց։ Տեսի ձայն թեւոց գազանացն սաւառնելոց ընդ միմեանս. (Եզեկ. ՟Ա. 23. 24։ ՟Գ. 13։)

Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման սաւառնին սերոբէք, ամփոփին քերոբէք. (Նար. ՟Ղ՟Ա.) (այն է թեւասքօղել երկու թեւօք՝ բացեալ զայն թեւսն)։

Սաւառնին (պարակցութեամբ) ընդ հողեղէնքս՝ ջոկք անմահիցըն հրեղինաց. (Տաղ.։)

Սրովբէք սաւառնեալ՝ զթեւսն տարածեալ։ Բազէ բարձրացեալ՝ թեւօք սաւառնեալ. (Գանձ.։)

Հոգին սուրբ հոլաթեւ սաւառնեալ՝ էջ ի յիսուս։ Յանկարծահաս հնչմամբ սաւառնեալ՝ աղաւնակերպ տեսլեամբ երեւեալ. (Տօնակ.։ Գանձ.։)

Ի պարտիզէն՝ ուր կապեցաւն նախատանօք, անտի սաւառնեալ շքեղացեալ ճանապարհ առնէր ընդ ամպս գարշապարօք. (Լմբ. համբ.։)


Սաւառնումն, ման

s.

flapping, fluttering, flight, flying about.

NBHL (2)

Սաւառնիլն. թեւապարութիւն. սլացումն.

Սխրասարաս սաւառնմամբ. (Նար. խչ.։)


Սերմնառիմ, եցայ

vn.

cf. Յղանամ.

NBHL (2)

ՍԵՐՄՆԱՌԻՄ որ եւ ՍԵՐՄԱՌԵԼ. Սերմն առնուլ որդեծնութեան. սաղմնառել.

Կին՝ որ սերմնառիցի, սրբութիւն պահիցէ։ Օրէնքն սերմնառեալ կնոջն ասացին պահել սրբութիւն։ Թէպէտեւ ոչ էր սերմնառեալ կոյսն (ասէ ոսկեբերան), այլ անհնար էր զօրինօքն անցանել (քառասնօրեայ սրբութեան). (Կամրջ.։)


Ստուարածառ

adj. s.

furnished with great trees;
large tree.

NBHL (2)

Ծառ ստուար. կամ Ունօղ զծառս ստուարս.

Զթանձրախիտ մայրիսն, զթաւաթուփսն, եւ զստուարածառսն. (Սարգ. յկ. ՟Ը։)


Սրակոխ առնեմ

sv.

cf. Սրակոտոր առնեմ.


Սրակոտոր առնեմ

sv.

to put to the sword.

NBHL (1)

Նոցին տեարքն առ նմին սրակոտորք։ Զերիտասարդսն սրակոտորս։ Կա՛մ սրակոտոր, կամ գերի։ Հրամայեաց զպահապանսն սրակոտոր առնել։ Մերս բովանդակ մարմին սրակոտոր եղեալ՝ անդամանդամ յօշեցաւ. (Լաստ. ՟Բ. ՟Ժ՟Զ. ՟Ի՟Ա։)


Սրամահ առնեմ

va.

to kill with a sword, to put to the edge of the sword.


Սրտապախ առնեմ

sv.

to strike with consternation, to terrify, to appall.

NBHL (2)

Պախեալ՝ պակուցեալ՝ պաղեալ՝ բախեալ սրտիւ. (լծ. սրտաբախ, եւ սրտավախ) յն. պէսպէս բառիւք. որպէս ռմկ. սիրտը փրթիլ, հոգեվարք քաշել, խիստ վախնալ.

Նախ թոյլ ետ սրտաբեկ սրտապախ լինել։ Մի՛ ինչ երկնչել եւ սրտապախ լինել իբրեւ զառաջինն։ Սրտապախ առնէր զբնակիչս քաղաքին տեսլեամբ զօրացն բազմաց. (Ոսկ. ես.։)


Սրտառիմ

vn.

to take to heart, to get angry, to chafe.

NBHL (2)

Եւ նա ոչ լսէր նմա. որոյ սրտառեալ՝ ժողովէ ամբոխ յոյժ. (Պտմ. վր.։)

Եւ սրտառեալ թաագաւորն՝ հրամայեաց հարկանել զնա ջալոտիւք։ Զորոյ մերձաւոր սպանեալ էր ի կարճոյ. եւ սրտառեալ կայր վասն այնոսիկ. (Վրդն. պտմ.։)


Սրտառուչ

adj.

touching the heart, moving, affecting, tender;
touched, moved;
eager, desirous, burning for;
angry, displeased, shocked, wounded, exasperated;
heart-of-fending, mournful, heart-piercing.

NBHL (12)

Որպէս Սրտառեալ, սրտմտեալ, կամ սիրտն այրեալ, սրտակիզեալ. ուստի ՍՐՏԱՌՈՒՉ ԼԻՆԵԼ. κατάπτομαι tangor, ferior, lacessor. Նեղասրտիլ. զկծիլ. դժուարիլ՝ որպէս կարեվէր խոցեալ սրտիւ. սրտջանալ.

Եւ ոչ այսպէս վշտացաւ ոք, կամ սրտառուչ եղեն՝ յանմտութենէ իւրեանց։ Իսկ ամբիծ արանցն սրտառուչ եղեալ՝ կամեցան գրով արձանացուցանել զնորա անօրէնութիւնն։ Սրտառուչ լինի մարգարէն բամբասանացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։ Վրք. ոսկ.։ Նախ. երեմ.։)

Ուրասցի զանձն. որպէս թէ այլոյ մարմին տանջի, այնպէս սրտառուչ լինի (այսինքն ոչ նեղի ի սրտէ). (Մեկն. ղկ.։)

Սրտաբեկ սրտառուչ շրջել (զղջմամբ)։ Սրտաբեկ սրտառուչ դառնալոց է։ Սրտառուչ սրտաբեկ կացուցին։ Որոյ չարիք ի մտի կան. սրտառուչ լերդակեղի (կամ լերդակիզի)։ Հերձուածողք սրտառուչ սրտաբեկ յահեղ դատաստանին. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. ես.։ Բուզ. ՟Գ. 10։ եւ Կորիւն.։ Սեբեր. ՟Ե. ՟Զ։)

Յաւէտ ընկղմումն տրտմութեան զիմս գրաւէ սրտառուչ անձն. (Պիտ.։)

Թէ ինքն բարի էր, զբարի որդին իւր զորմըզդ չառնէր միշտ սրտառուչ։ Նմա չար ընդէ՞ր խորհեցաւ՝ առնել զնա սրտառուչ յիւրոց արարածոց. (Եզնիկ.։)

Մի՛ մերժեսցուք զնա ի մէնջ, զի մի՛ սրտառուչ զհայրն մեր կացուսցուք զաստուած. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Կցուրդն կրկնակի, բա՛ց մեզ տէր, բա՛ց, հառաչանք է սրտառուչ մարգարէիցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Սրտառուչ կամօք կրկնեն առ աստուած. (Լմբ. պտրգ.։)

Յոյժ սրտառուչ գոչմամբ լինէին աղօթք արքային. (Ճ. ՟Գ.։)

Քննել զգիրս, եւ զաղօթս եւս սրտառուչ մերձ դնել։ Սրտառուչ լինել զկնի զօրավարիս ի հանդիսի. (Տօնակ.։)

Թէ տանջիցեն կամ հալածեսցեն, այնպէս՝ սրտառուչ լիցի, եւ չգրիցէ ինչ. (Երզն. մտթ.) (որ հայի եւ ի ՟Ա նշ)։


Սքանչելապայծառ

adj.

magnificent, very splendid, brilliant, dazzling.

NBHL (3)

Սքանչելի պայծառութեամբ. մեծապայծառ. հրաշափառ.

Զարմանաւոր եւ սքանչելապայծառ (կամ սքանչելատեսիլ). (Նար. գանձ հոգ.։)

Որ սքանչելապայծառ՝ հրաշալի ձայնիւ ընդ հօր եւ ընդ որդւոյ միշտ փառաբանիս. (Շար.։)


Սքանչելափառ

cf. Հրաշափառ.

NBHL (2)

cf. Հրաշափառ.

Տեառն մերոյ յիսուսի քրիստոսի աստուածահրաշ նշանքն՝ գերահրաշ եւ սքանչելափառ։ Իբր զխաչին տէրունի նշան բարեբազդ պանծալի սքանչելափառ. (Զքր. կթ.։ Նար. ՟Ծ՟Ա։ 8)


Սքեմառութիւն, ութեան

s.

the taking the religious habit.


Վահանավառ

adj.

armed with a shield.

NBHL (2)

ՎԱհանաւ վառեալ՝ զինեալ՝ ամրացեալ.

Սրիկայս պատրաստէր աղեղնաւորս, վահանակավառս կորովիս. (Յհ. կթ.։)


Վաղաթառամ

adj.

cf. Վաղաթարշամ.

NBHL (2)

Խորշակաչոր եւ վաղաթառամ եւ անօսրահող ծղօտուն. (Վրդն. սղ.։)

Ոչինչ առաւել քան զխոտդ, եւ կամ զվաղաթարշամ ծաղիկս. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)


Պոռնկախառնիչ

s.

pander, pimp;
procuress, go-between, bawd.

NBHL (1)

Կոչեաց իշխանն զկին մի (կամ զոմն մի) պոռնկնխառնիչ, որ է կաւատ։ Եմուտ պոռնկնխառնիչն ի տուն, եւ տեսանէ զերիտասարդն մեռեալ. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յուլ. ՟Թ.։)


Պսակադիրս առնել

sv.

cf. Պսակադրեմ.


Պտղավաճառ, ի

s.

fruiterer, green-grocer.


Պտղաքաղ առնեմ

sv.

cf. Պտղաքաղ լինիմ.


Ջահավառ

adj.

blazing, refulgent.

NBHL (3)

Վառեալ որպէս զջահ. ջահաբորբոք. լուսափայլ.

Բանն ջահավառ՝ ամփոփեալ զճառագայթս աստուածութեան լուսոյ։ Կանթեղաբորբոք ջահավառ զամբարանշոյլ լուսով փայլեցոյց։ Դպիրքն ջահավառ լապտերօք. (Ճ. ՟Գ.։ Նար. խչ.։ Մաշտ.։)

Ջահավառ անշէջ լապտէրօքն մտանել ի յառագաստ ընդ իմաստուն կուսանսն. (Տաղ.։)


Ջահավառութիւն, ութեան

s.

illumination.

NBHL (2)

Վառումն ջահի. լուսափայլութիւն. պայծառութիւն.

Որ ծայրագոյնդ ես լոյս, եւ ղամպարափայլ ջահավառութեամբ պայծառանաս, եւ լուսաւորես. (Մագ. յիշ. խչ.։)


Ջերմախառն

adj.

hot.

NBHL (2)

Խառն ջերմութեամբ. ջերմ.

Ընդ քիթն եւ ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր. (Եղիշ. ՟Բ։)


Ջլառու

s.

nerve-artery.


Ջրախառն

adj.

mixed with water.

NBHL (4)

Խառնեալ ջրով. խառն ընդ ջրոյ.

Ժողովեցին զջրախառն արիւն. (Ճ. ՟Գ.։)

Ապա թէ գինի տաս, ջրախառն տուր։ Կամ թէ ջրախառն էր. (Մխ. բժլ։ Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Ել հողմ ջրախառն ի միջոցէ սրահէ եկեղեցւոյն, եւ չիջոյց զհուրն. (Ճ. ՟Գ.։)


Ջրախառնեմ, եցի

va.

to mix with water, to dilute;
— — զգինի, զկաթն, to adulterate with water (wine, milk, &c);
— խողխող, cf. Ջրահեղձ.


Յոգնաբարբառ

adj.

sonorous, resounding, noisy, strepitous, stentorian.

NBHL (1)

Ի ձեռն անճառախօս եւ յոքնաբարբառն լռութեան առկոչելով. (Մաքս. եկեղ.։)


Յոգնաթշուառ

adj.

very wretched, unfortunate, oppressed by grief or misfortunes.


Յորդառատ

adj. adv.

superabundant, very copious;
abundantly, in large quantities, much, in torrents.

NBHL (11)

Յորդ եւ առատ. առատահոս. յորդահոսան. բազմազեղ. փէք կիւռ. պօլ, չօգ, թաշկըն.

Յորդառատ անձրեւ, կամ գետք շնորհաց, գետ Սուրբ հոգւոյն. (Փարպ.։ Պրոկղ. յոսկ.։ Լմբ. ստիպ.։)

Յորդառատ վարդապետութիւն, կամ վտակք բանի. (Վրք. ոսկ.։ Շար.։)

Յորդառատ բանիւք գիտէր զելս իրացն իմացուցանել նոցա։ Յորդառատ գոհութիւն. (Եղիշ.։)

Յորդառատ արտասուք. (Եղիշ.։ Արծր.։ Շար.։)

Լնու բարութեամբ՝ յորդառատ զղջմամբ. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Խոստովանիմք յորդառատ ողորմութեանցդ։ Տե՛ս զյորդառատ ողորմութիւնս. (Մծբ.։)

Ինքն Աստուած խոնարհեցաւ յօրդառատ քաղցրութեամբն. (Եփր. թագ.։)

Լի՛ յորդառատ զեղմամբ մշակութիւն։ Անկարօտ ընչեղութեանն յորդառատ գոյիւք։ Լցեալք աւարառու եւ յորդառատ շահիւքն. (Պիտ.։)

Յորդառատ եհեղ զարտասուսն։ Յորդառատ զգետս արտասուացն հեղհեղէ։ Ի յորդառատ բղխելոյն զարմտեացն լիութիւն. (Ճ. ՟Գ.։ Լմբ. պտրգ.։ Պիտ.։)

Թէ զանեղծականս խնդրիցեմք, եղծականքս յորդառատ գայցեն մեզ. (Ոսկ. եփես.։)


Յստակապատում առնեմ

sv.

to narrate clearly, distinctly.

NBHL (1)

ՅՍՏԱԿԱՊԱՏՈՒՄ ԱՌՆԵԼ. Յստակաբար պատմել՝ ճառել.


Յօդախաղաց առնեմ

sv.

to dislocate, to put out of joint, to lux, to luxate.

NBHL (2)

Զբազուկս նորա յօդախաղաց առնէին. (Ճ. ՟Ա.։)

ՅՕԴԱԽԱՂԱՑ ԱՌՆԵԼ. Տալ խաղալ յօդից. յօդաթափ առնել.


Յօդակոտոր առնեմ

sv.

cf. Յօդակոտոր՞՞՞քակտեմ.


Նախաբարբառ

adj.

first to say.

NBHL (3)

Լարով իւրաքանչիւր ումեք նախաբար առաքեցի ճանապարհ առնել. (Պտմ. աղեքս.։)

Առաջին բարբառելի. նախկին ասելի.

Մեր առաջին եւ նախաբարբառ պատասխանի այն է. (Եզնիկ.։)


Նախաճառ

adj.

predicted, foretold, prophesied;
— քարոզութիւն, prediction, foretelling, prophecy.

NBHL (5)

Նախաճառեալ. նախաձայնեալ. նախասացեալ.

Մարգարէից բանք նախաճառ. (Նախաճառ մատակարարութիւն մարգարէիս. Շար.։ Լմբ. ատ.։)

Նախաճառս բանագրութիւն յապառնեացս խորհուրդ հոգւոյ ակամբն նայի. (Նար. խչ.։)

Յայտնել ըզխորըս նխաաճառըն քննութեան. (Շար. ոտ. բարձր.։)

Մեղաք, եւ տեսաք, զնախաճառ խորհուրդս մեք կատարեցաք. (Տաղ.։)


Նախաճառեմ, եցի

va.

to predict, to foretell, to prophesy.

NBHL (5)

προρρέω praedico, -cis προφωνέω praenuncio. Կանխաւճառել. նախաձայնել. կանխաւ ասել.

Ըստ որում նախաճառեաց մարգարէն. (Լմբ. ստիպ.։)

հոգեկիրքս զհանդերձեալ աստուածորդւոյն զսքանչելագործութիւնս նախաճառեալ աստուածաբանեցին. (Սհկ. կթ. արմաւ.։)

Զայս ամենայն վասն այսորիկ նախաճառէր, զի մի՛ վիրաւորեսցին. (Գէ. ես.։)

Այսուիկ ա՛յլ նախաճառեալ ձայն (յն. (նախաձայնութիւն) առնու վախճան. Ոսկ. յհ. ՟Բ. 39։)


Նախաճառութիւն, ութեան

s.

prediction, prophecy.

NBHL (4)

Ապառնեացն մարգարէականս նախաճառութիւնս։ Զնորայն նախաճառութեանց սորայս կատարելագործութիւնս զճշմարտութիւն հաւատարմացոյց. (Դիոն. եկեղ.։)

Ըստ մարգարէին նախաճառութեան. (Նար. գանձ.։)

Առ մի դիտաւորութիւն հայի մարգարէիցն նախաճառութիւն։ Ի գլուխ ածէ զնախաճառութիւնս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. զքր.։)

Ամենայն նախաճառութիւն տեառն ի ձեռն եղելոցն վկայութեան ճշմարիտ ցուցեալ լինի. (Նիւս. կազմ.։)


Նախամատոյց առնեմ

sv.

to promote, to prefer to any post or dignity.

NBHL (1)

ՆԱԽԱՄԱՏՈՅՑ ԱՌՆԵԼ. Յառաջ մատուցանել կամ ձգել. նախաձեռնել.


Նախապատճառ

s.

first cause, author (God).

NBHL (3)

Սկզբնապատճառ. առաջին պատճառ ամենայնի՝ աստուած.

Ի սկզբան լինելութեանն ստացաւ պատիւ պարծանաց ի նախապատճառէն ամենեցուն. (Պիտ.։)

Նախապատճառին գիտութիւն է, այսինքն արարչագործութիւն աստուծոյ։ Ի գոյութիւն յառաջածելոցն նախապատճառ եւ զօրագոյն է աստուծոյ անբաժանելի միութիւնն. (Մաքս. ի դիոն.։)


Նախաքառորդ, ի

s.

fore-quart, warning.


Նարնջավաճառ, աց

s.

orange-man;
— կին, orange-woman.


Definitions containing the research առ : 10000 Results

Բանդ

cf. Բանտ.

Etymologies (6)

• «թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

• -Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-

• ՆՀԲ՝ որ գիտէ միայն բանդախառն բա-ռը վերոյիշեալ վկայութեամբ, մեկնում է «կապակցեալ, բարեյարմար, դաշնա-կաւոր (նուագարան)»։ Նոյնը նաև ՋԲ «պնդեալ և խառնեալ, այսինքն կա-պակցեալ, բարեյարմար, ներդաշնակա-ւոր»։ Երկուսն էլ ճիշտ հակառակն են հասկացել։ Երբ հեղինակը (Թէոփիլոս) ասում է, թէ նուագարանի թելը կտրուել է և սրա համար օգնութիւն է խնդրում, այլ ևս յարմար չէ ասել «բարեյարմառ կամ դաշնակաւոր», այլ «աւրուած, խանգարուած»։ Վերի հատուածը թարգ-մանւում է ըստ այսմ՝ «Մենք քո նուա-գարաններն ենք՝ որ խօսում ենք. ահա մի լար պակասեց. դու՛ ուղղիր այս աւ-րուած նուագարանը, այնպէս որ մէ՛կ էլ չաւրուի»։-ՆՀԲ հանում է բառը պրս. պէնտ «կապ» բառից, ՋԲ՝ պնդել բառից։

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

NBHL (1)

cf. ԲԱՆՏ, եւ զածանցս նորին. (զի զկնի ն տառի դ մեղմ հնչի որպէս տ. մինչ զի եւ երբեմն փոխանակ գրելոյ՝ բանըտ քո, կամ բանդ Աստուած, ոմանք գրեն բանըդ, բանտ։)


Բանդակ, ի

s.

jelly.

Etymologies (2)

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։

• ԳՒՌ.-Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Հիւթ մզեալ ի պտղոց, եւ եփմամբ թանձրացուցեալ. մուրապպա.


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (3)

• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։

• Lagarde, Urgesch. Arm. 2/329 սանս. anc, զնդ. ac։ Տէրվիշ. Altarm. 106 հնխ. ag-s արմատից՝ որից նաև սանս. akš1, լտ. axis, լիթ. aszls, հսլ. ocь, յն. ἄζον, հբգ. ahsa, գերմ. Achse «առանցք»։ Հիւնք. անսալ բառից։ Մորթման ZDMG 30, 425 խալդ. andani և ելամ. antuga «անցք» բառերի հետ։ Bugge KZ 32, 33 սանս. gacchámi. յն. βάσϰω «երթալ» բառերի հետ՝ իբր հնխ. gmsk'ó-ար-մատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 146 լտ. ante «առաջ», յն. ἀντομαι «առաջն երթալ, հանդիպիլ, դիմել» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 417 թթր. aš, eš (թրք. աշմաք) «անցնիլ, գերազանցել» բառի հետ։ Շէֆթելովից BВ 28, 287 սանս. naçati «փճանալ», զնդ. nasyēiti, պհլ. nasinīdan «նիհարիլ», յն. νεϰνσ «մահ», լտ. necare «սպանել»։

• ԳՒՌ.-Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։

NBHL (7)

Հատեալ զչուանս՝ զգուշանային անցիցն. (Խոր. ՟Գ. 13։) Անվթար զանցիցն առնել գնացս։ Դիւրագոյն անցս իւրոց պատրաստել ոտից. (Պիտ.։)

Ոչ վարկպարազի, եւ յանցի, եւ գործ առ գործով. (Փիլ. լին. 245։)

Մի՛ վայրապար անց եւ անց արասցուք զաւազակաւն, եւ մի՛ ամօթ վարկցուք վարդապետ առնուլ մեզ. (Ոսկ. ի խաչն.։)

Մի՛ վեր ի վերոյ անց եւ անցս առնիցէք. (Ոսկ. ղկ.։) իբր յն. παραδρομέω. praetercurro. եան չոզըպ կեչմեք.

Զամենայն անցս մարմնոյն յանձն առեալ. (Ագաթ.։)

ԱՆՑՔ. ἁπόβασις, συμβαίνον, συμβεβικός. eventus, accidens, casus. Դիպուած պատահարաց. հանդիպումն պէսպէս իրաց կամ գործոց, վաստակոց կամ տառապանաց եւ այլն. գլխէն անցած՝ եղած կամ ըլլալիք բաները։ կեչիտ, գազա.

Անցից ապառնեացն. (Նար. ՟Լ՟Թ։)


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (2)

• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։

• ԳՒՌ.-Ըստ Գաբրիէլեան ՀԱ 1909, 256 նոյն է գւռ. անքոտ (Ակնայ բարբառով), որի նշանակութիւնը-սակայն չէ տուած։

NBHL (2)

(լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἁγκάδ. նոյն ընդ պ. եւ ար. էնքէստ, մինաքէտ. թ. գըտէսիզ). ἅπορος. pauper, inops, egenus. Կարօտ։ ցականեալ. չքաւոր. պակասեալ ի կարեւորաց. էհթաճ, միւհթաճ.

Ինքեանք կարօտ են պաշտամամբն ծառայից. իսկ աստուած առանց կարօտութեան, եւ ոչ իւիք անքատ մերով պաշտամամբ։ Ոչ ինչ կարօտի նա մեօք, եւ ոչ անքատ ինչ (կամ անքատին, կամ անքատի ինչ) մերոց անդր հասեալ է. (Ոսկ. յհ. ՟Ա. 9՟10։)


Անքոյթ

adj.

safe, secure.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։

• ՆՀԲ դնում է լծ. հյ. հանգիստ, անգայթ, անսայթաք, անխութ, յն. ἀϰὶμαντος «անալեկոծ», պրս. āsūda «հանդարտ» լտ. sudum «պարզ (եղանակ)»։ Տէրվ. Altarm. 74 կա՛մ ան-խութք և կամ համ-քոյթ, ընդունելով քոյթ=յն. ϰεδϑω «պահել, ազատել»։ Հիւնք. անխութ կամ անգայթ։ Տէրվ. Լեզու էջ 91 մեկ-նում է համ-քոյթ, ուր *քոյթ «պատոս-պարան»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 26 քոյթ=հսլ. kypètl.. ռուս. кипить «ե-ռալ», լտ. cupiō «ցանկանալ»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 ան բացասականով խոյթ «ժայռ» բառից։

NBHL (3)

εὕδιος, ἁκύμαντος, γαλήνιος. tranquillus, fluctibus non agitatus, sedatus (լծ. հյ. հանգիստ. անգայթ. անսայթաք. անխութ յն. ագի՛մադօս. եւ պրս. ասուտէ. լտ. սո՛ւտում). Հանդարտ. խաղաղ. անխռով. անվտանգ. անալէկոծ. որ է եւ առնէ յապահովս. տալ խասըզ, եմին, սաքին.

Յիշեսցուք յանքոյթ ժամու (յն. մի բառ, իբր յանքութութեան) զալէկոծութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Որպէս զմովսէսն անքոյթ եղեալ, զի մի՛ պաշտօն ըզնա առեալ. (Շ. վիպ.։)


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

Etymologies (2)

• (ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Ննխ. Սլմ. Վն. Տիգ. նօ'-սըր, Ախց. Կր. նօսր, նօրս, Շմ. նօսր, նօս-տըր, Խրբ. Ռ. Սեբ. նօրս, Տփ. նօստր, Ասլ. նէօ՝րսը, Զթ. նէօյսը, նէօրսը, Հճ. նէյս։ Գա-ւառականների մէջ բացի «ցանցառ, ոչ-խիտ» իմաստից՝ նկատելի են նաև Հմշ. «քիչ», Տր. «քիչ անգամ», Վն. «անխելք, խենթուկ». Ննխ. «չքաւոր, անկուտի, անփող» նշանա-կութիւնները։

NBHL (5)

ԱՆՕՍՐ որ եւ ՆՕՍՐ. λεπτός, ἁραιός, σπάνιος. tenuis, subtilis, rarus. Անգայտ. նուրբ. բարակ. թեթեւ. սակաւագիւտ. ցանցառ. դոյզն. գուն ուրեք եղեալ. սէյրէկ ինճէ, նարին, գըթ.

Ի սիք քաղցր եւ անօսր՝ ըստ տեսլեանն, որ առ եղիա. (Վահր. դտ.։)

Բան տեառն պատուական էր, այսինքն չքնաղ՝ անօսր. (Ոսկ. եւ Կիւրղ. ես.։)

Պայծառացեալ անօսր պատուով. (Ճ. ՟Ա.։)

Եղեն սակաւ ինչ եւ անօսր նշանք յետ այնր առ նոսա. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Աշակերտ, աց

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «վարպետի մօտ սոր-վող» ՍԳր. Կորիւն. որից աշակերտիլ ՍԳր. Կորիւն. աշակերտական Ագաթ. աշակերտա-կից Յհ. ժա. 16. աշակերտասէր Կորիւն Ոսկ. յհ. ա. 3. աշակերտութիւն Եզն. Կորիւն. Եփր. Կողոս. աշակերտուհի Ոսկ. յհ. բ. 26. աշակերտավայել (նոր բառ) ևն։

• = Հին պհլ. *aš̌ākert, որի նոր ձևն է a-šagart=պազենդ. ašagard, պրս. [arabic word] ša-gird, որից փոխառութեամբ քրդ. šagird, թրք. šayirt, šayərt «աշակերտ»։-Հիւբշ, 100։

• ԳՒՌ.-Սչ. աշագերդ, Երև. աշագէրդ, աշ-կէրտ, Ախց. Կր. Մկ. աշկէրտ, Շմ. աշագէրդ, շագիրդ, Մշ. Ջղ. աշկերտ, Ննխ. աշկերդ, Ակն. Խրբ. Պլ. Ռ. աշգէրդ, Սլմ. Վն. աշկեռտ, Ալշ. աշկերդ, Ոզմ. Տփ. աշկիրա, Մրղ. աշկէրթ, Ագլ. ա՛շկառտ, Տիգ. mշգիրդ, Զթ. էշգիրդ, էշգիյդ, Սեբ. աշգէդ, Հճ. էշգէյդ։ Արևմտեան՝ գրականում զանազանւում է աշակերտ (դպրոցի համար) և աշկերտ (խանութի հա-մար)։

NBHL (2)

Ոչ է աշակերտ առաւել քան զվարդապետ։ Դո՛ւ լիջիր նորա աշակերտ. մեք մովսեսի աշակերտք եմք. եւ այլն։

Վարդապետք էիք առաքելական քարոզութեանն, արդ աշակե՞րտք լինիցիք մոլար խաբէութեանն. (Եղիշ. ՟Գ։)


Աշխար

s.

mourning, lamentation, complaint;
— դնեմ, cf. Աշխարեմ.

Etymologies (2)

• ՆՀԲ լծ. թրք. hayqərəš «պոռալը» (սա-կայն արմատն է hayqər)։ Հիւնք. տ-պաշխարել բայից։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. էջ 402 սումեր, ašera, ašerra «ողբ»։ Korաъ, թրգմ. Մշակ 1914, մ 122 աշխար դնում է անծանօթ պրս. մի բառից՝ որի հետ

• հմմտ. սանս. akšara «տառ, վանկ, խոսք», լտ. quiritare «գոռալ, ճչել», իսկ աշխարան < հպրս. aršaka-ϑana «արցունքի սափոր» > պրս. *ašk-dan։

NBHL (2)

Դառնաբար ի վերայ նորա սաստկացուցանել զաշխարն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)

ԱՇԽԱՐ ԴՆԵԼ. Աշխարել. կոծ դնել. սուգ առնուլ. նեվհա գըլմագ.


Աշխարհ, աց

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։

• = Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։

• տրտմութեան կալ ի վերայ երկրի. զի զտեղիս զայս՝ հովիտ տրտմութեան անուանէ մարգարէն Դաւիթ»։ Նոյն է և Տաթև. հարց. 210։-ՆՀԲ լծ. պրս. թրք. աշիքեար «յայտնի» կամ հյ. աչքառ «տեսանելի, երևելի» կամ ազգեր (ազգ բառի յոգնակին), թրք. ասկէր «զին-ւոր»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Müller SWAW 42, 255, նոյնը Պատկ. Aрм. reorp. 74։ Հիւնք. պրս. šahr բառից։

• ԳՒՌ.-Իրև. Վն. աշխար, Ալշ. Ախց. Ակն. Կր. Հմշ. Մշ։ Պլ. Ջղ. Ռ. Սչ. աշխարք, Ագլ. Տփ. ա՛շխարք, Ասլ. աշխար*, Ննխ. աշխարք, ախշարք, Ոզմ. ախշար, Խրբ. Շմ. Սեբ. ախ-շարք, Ղրբ. ա՛շխարք, ա՛խշարք, Մկ. աշ-խարք՝, Գոր. ըշխա՛րք, Տիգ. mշխmրգ, Մրղ. mշխmրք,, Սլմ. mխշmրք, Զթ. աշխօրք, աշխորք, Հճ. աշխօյ։ Նոր բառեր են աշխար-հանցում, աշխարհի, աշխարհկործում, աշ-խարհովի, աշխարհքտես ևն։

NBHL (10)

κόσμος, οἱκουμένη. mundus, orbis. Տիեզերք. երկինք եւ երկիր միանգամայն՝ հանդերձ բնակչօքն. եւ իբր զանազանեալ՝ ՎԵՐԻՆ կամ ԻՄԱՆԱԼԻ կամ ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԱՇԽԱՐՀ կոչի երկինքն, եւ ՍՏՈՐԻՆ կամ ԶԳԱԼԻ ԱՇԽԱՐՀ՝ երկիրս, որ բաղկանայ ի ցամաքէ եւ ի ծովէ. աշխարք. տիւնեա. ալէմ. ճիհան. (Աշխարհ, լծ. ըստ պ. թ. աշիքեար, յայտնի, կամ որպէս հյ. աչքառ, (տեսանելի, երեւել) հաճոյ աչաց, կամ ազգեր. ասկեր։) Յիմարաբար ասի.

Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ։ Զպատրաստեալն ի սկզբանէ աշխարհի։ Գիտել զհաստատութիւն աշխարհի։ Հաստատեաց զաշխարհ։ Զամենայն թագաւորութիւնս աշխարհի։ Սով մեծ լինել ընդ ամենայն աշխարհ։ Որք զաշխարհ խռովեցին։ Դատել զաշխարհս արդարութեամբ։ Հանդերձելոյ աշխարհին։ Զհանդերձեալ աշխարհ։ Բազմութիւն իմաստնոց՝ փրկութիւն աշխարհաց։ Դա է ճշմարտիւ՝ փրկիչ աշխարհաց (յն. աշխարհի)։ Գառն աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ Մի՛ յայսմ աշխարհի, եւ մի՛ ի հաներձելումն. եւ այլն։

Աշխարհ է բաղկացութիւն յերկնէ եւ յերկրէ, եւ որ ի մէջ սոցունց պարառեալ են զմիմեանց բնութիւնք. (Արիստ.)

χώρα, γαῖα, γῆ, πατρίς. provincia, regio, terra, patria. Երեւելի մասն աշխարհի. գաւառ, նահանգ, թագաւորութիւն, ազգ, երկիր հայրենի, կողմն մի տէրութեան. վիլայէթ. մէմլէքէթ. եյալէթ. տիյար. թօփրագ. սեմթ. վաթան.

Գնացին յաշխարհն իւրեանց։ Եկն յայնկոյս ծովուն յաշխարհն գերգեսացւոց։ Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն (զայն)։ Տրաքոնացւոց աշխարհին։ Որ հայէր ընդ հարաւակողմն, եւ ընդ աշխարհն. եւ այլն։

Պատգամաւորութիւն երեքին աշխարհքն առ միմեանս առնէին. (Փարպ.։)

Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ՝ ախտակից լերուք. (Ժմ.։)

Միայն սիրովն աստուծոյվառեա՛ զքեզ, եւ այլ մի՛ երկնչիր յունայնութենէ աշխարհիս։ Յորժամ եղեւ ժամանակ, մուծին ի յառագաստ զնոսա ըստ օրինի աշխարհիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհս մարդ, (խնամ ասէ աստուած). (Եղիշ. ՟Բ։)

Փոքր արդեօք ամենայն աշխարհ ստացուածոց երեւեալ լինէր առ քո առաքինութիւնդ զուգակշիռ. (Նիւս. կազմ.։)


Աշխարհաւանդ, ից

s.

public-house;
pot-house;
wine-shop.

Etymologies (2)

• = Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ւանդ և իկ մասնի-կը.բայց իրանեանների մէջ պահուած չէ։-Հիւբշ. 101։

• ՆՀԲ և ՋԲ աշխարհ բառից։ ՀԱ 1892 նոյ. (կողի վրայ, վերջին էջ, սիւնակբ) աշ-խարհ-ա-ւանդիկ, որի վերջին մասը նոյն է դրւում հանգր-ուան, օթե-ւան, իջա-վան և վան, վանք=հպրս. wahana բառերի հետ։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, Ν 121 աշխարհ և աւան բառե-րից, իբր թրգմ. յն. πανδσxεῖον «հիւ-րանոց», բառացի «ամէն բանի ընդու-նարան»։

NBHL (2)

գրի եւ ԱՇԽԱՐԱՒԱՆԴ. καπηλεῖον. caupona, popina, σκηνή, tabernaculum, taberna, contubernium. Կապելայ. կապելանոց. պանդոկի. տուն եւ կրպակ գինեվաճառաց եւ գուսանաց. իբր աշխարհի հասարակաց կամ աշխարհականաց իջաւան. մէյխանէ, խումխանէ, խումար խանէ.

Յաշխարհաւանդ կապեղանոցսն եւ ի կրպակս անխտիր մտանիցեն։ Զի՞նչ օգուտ իցէ բազում ոսկի յանձին կրել յաշխարհաւանդսն ... ի գուսանաց վանս։ Որ բազում տժգին վաճառականութեանն կրպակաց նման է, եւ շահքն անիրաւութեանն հանգոյն աշխարհաւանդից. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

• ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։

NBHL (1)

որպէս թէ հրային եւ ուժեղ. գրի եւ ԱԺԽՈՅԺ. Արի. առոյգ. հուժկու. սաստիկ. բուռն. զօրեղ. կտրուկ. ազղըն, էշխլի, քէսկին, եավուզ.


Աշուն, շնան

s.

autumn.

Etymologies (3)

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «ա-շունն՝ որ անշնչին» (Ալիշան, Հին հաւ-136)։ Նոյնը Տաթև. հարց. 197։ Ոմն Գ Կ. (Արշալ. արրտ. 1843, л 130) ա-շուն=խաշուն (խաշա՞ծ)։ Klaproth, Asia *pol. 101. հսլ. osenь «աշուն» սառի հետ։ Lagarde, Urgesch. Arm. 880 ռուս. oceнь «աշուն» ? Պատկ. Изслд. 5 սանս. ušman «ամառ»։ Muller WZKM 5, 266 գոթ. asans «հունձք»։ Տէրվ. Altarm. 50 աշուն կա-պում է արշալոյս բառի հետ, իբր յե-տին, մութ, տխուր եղանակ. տե՛ս

• Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Սեբ. Սլմ. Վն. աշուն, Ախց. Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Սլմ. Սչ. Ջղ. Տփ. աշունք, Տիգ. mշուն, Ոզմ. ա՛շօն, Ակն. աշիւն, Հճ. էշունք, Զթ. էշօնք, էշոնք։ Նոր բառեր են աշնանահաս, աշնցան, աշունքենի, աշնավար, աշնահաւք աշնուկ, աշունքանալ ևն։

NBHL (3)

Ամառն յաշուն (փոխի), եւ աշուն ի ձմեռն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Յառաջ քան զաշունն ի ջերին տեղիս ի ձմերոց երթալոյ. (Եզնիկ.։)

Յաշնան յեղանակի։ Ի լինել աշնան. (Մխ. առակ.։)


Աշտանակ, աց

s.

candle-stick.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «շամդան, մոմակայ» ՍԳր. Ագաթ. որից աշտանակազարդ Անան. եկեղ. աշտանակակիր Նար. մծբ. աշտանա-կամազ «մազերը վեր տնկւած» Ոսկ. ես. աշտանակել «արիութեամբ ձիու վրայ զատ-կել նստիլ» Խոր. Պտմ. աղէքս. Յհ. կթ. վեր-ջին երկու բառերը ցոյց են տալիս «ցցուելու, կանգնելու» գաղափարը, որ յառաջացած է փոխաբերաբար։

• ՆՀԲ լծ. հյ. ոստնուլ, ոստ, թրք. իւսթ «վերքն», յն. լտ. իսդա՛մէ, սդօ՜, արս. իսդատէն «կանգնիլ» ևն. որից նաև աշ-տարակ (տե՛ս ոստ բառի. տակ)։ Հիւնք. պրս. իւշթիւր «ուղտ» բառից դնում է աշտանակ և աշտարակ։

NBHL (1)

Ի վերայ ոսկոյ աշտանակաց։ Լապտերօք վառելովք, եւ աշտանակօք բորբոքելովք. (Ագաթ.։)


Աշտարակ, աց

s.

tower;
donjon;
watch-tower.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան)։

NBHL (1)

Շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ։ Աշտարակ մի էր հզօր ի մէջ քաղաքին, եւ փախեան անդր ամենայն արք եւ կանայք։ Ի վերայ ամենայն աշտարակաց բարձրացելոց։ Կանգնեցից զաշտարակս քո յասպիս։ Զաշտարակս բերդին հրձիգ առնէին։ Աշտարակ հզօր յերեսաց թշնամւոյն. եւ այլն։


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

Etymologies (3)

• (ի հլ. սեռ. աշտէի ևն) «հեռուից նետելու կարճ նիզակ» Երգ. դ. 4. Ա. մնառ. ժբ. 8. Նիւս. երգ. Արծր. յետնաբար ունինք նաև աշտէ Խոր. աշտէն Լծ. նար. ձևերը. հո-լովեալ ձևերից ոմանք էլ, ինչպէս սեռ. աշ-տէի, գրծ. աշտէիւք ևն, յետին վկայութեանց մէջ կարող են ուղ. աշտէ ձևից յառաջացած լինել։ Աշտէն ձևի հետ միանում է աշտեան։ Ածանցման մէջ ունինք աշտենաւոր Եփր. վկ արև. 71, Մամիկ. 23, Ճառընտ. աշտէաւռ Մխ. այրիվ. էջ 11. ուրիշ ձև չկայ։

• = Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

• ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական

NBHL (1)

Ամենայն աշտեայք զօրաւորաց (կամ նետք սպառազինաց). (Երգ. ՟Դ. 4։ Նիւս. երգ.։)


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

Etymologies (2)

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։

• ՆՀԲ լծ. յն. ἀσιτος «անկերակուր», ի-տալ. asciutto «չոր, ցամաք»։ Հիւնք. աստիճան բառից։

NBHL (1)

Իսկ ի բառս գաղիանոսի Ստեփ. լեհ. ընթերցեալ ԱՇՏԻՊ՝ մեկնէ Ձաւար. պուլղուր։


Ապաժոյժ, ժուժաւ

adj. s.

intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սո-վորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։

NBHL (4)

Առաւել ըստ հյ. ոճոյ. Արիւն յորդ կամ հեղեալ, կամ յորդութիւն արեան, կամ անըմբերելի տեսիլ արեան, եւ շարաւոյ եւ արիւնախառն իրաց. զի ուր ըստ յն. ասի Արիւնաշաղախ, ի մեզ դնի ԱՐԻՒՆ եւ ԱՊԱԺՈՅԺ՝ ուրոյն ուրոյն.

Բազում վէրս ի յանձն առեալ, եւ յարիւն եւ յապաժոյժ (յն. մի բառ) համակեալ։ Քարիւ ոք վէր ի գլուխ առեալ, արեամբ եւ ապաժուժամ (յն. մի բար) թաթաւեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Ցուցանել հնազանդութիւն հպատակութեամբ մինչ յարիւն եւ յապաժոյժ։ Յարիւն եւ յապաժոյժ առաքինաբար զանձինս եդեալ. (Արծր. ՟Բ. 2։ ՟Դ. 11։)

Սառայ դարձայ յապաժոյժ արեան չորացեալ արգանդով. (Վրդն. ծն.։)


Ապալեր

adj.

desert, uncultivated.

Etymologies (2)

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։

NBHL (1)

Անբեր եւ լերկ. աւերակ. ամայի. անապատ. ապառաժուտ, եւ անկոխ. անբաժ. անմասն.


Ապալերկ

cf. Ապալեր.

Etymologies (2)

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։

NBHL (1)

Անբեր եւ լերկ. աւերակ. ամայի. անապատ. ապառաժուտ, եւ անկոխ. անբաժ. անմասն.


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

Etymologies (2)

• «ապականուած» Արծր. (այդ աոմատական ձևով ուրիշ տեղ ռործածուած չէ). որից ապականել «անհետացնել, ջնջել, մէջտեղից վերացնել. 2. խանգարեւ. մնա-սել, աւրել, փհացնել. 3. կեղտոտել. 4. պըղ-ծել զկոյս. 5. (կրաւ) հրակէզ լինել, կրակով այրիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. ապականացու Ա. պետ. ա. 18. ապականիչ ՍԳր. Ագաթ. ա-պականութիւն ՍԳր. Ագաթ. անապական Ա-գաթ. ևն։ Նոր գրականում գործածւում է Արմատական բառարան-15 միայն «կեղտոտել» իմաստով և նիւթական կամ բարոյական առումով։

• ՆՀԲ և ՋԲ? ապ և ակն բառերից, իբր «բառնալ և աներևոյթ առնել յաչաց»։ Lagarde, Gesam. Abhd. 298 khan «փորել» արմատից, որից նաև վևան-դել։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiaль I. 6 ա բացասակա-նով պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, իբր «անմաքուր»։ Տէրվ. Նախալ. 24 ապա+ակն։ Հիւնք. ապ+ակն, ինչ. յն. ἀφανιζω «աներևոյթ դարձնել, ջըն-ջել, կորցնել, հեռացնել, մթագնել». կազմուած a բացասականով φαίνω «ե-րևիլ» բայից։ Հիւբշ. 413 խորհրդածե-լով Lagarde-ի համեմատութեան վրայ՝ կասկած է յայտնում, որ գուցէ բառս ի-րանեանից փոխառեալ լինի, իբրև պհլ, *apakanēm? Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. ab «ջուր»+կան մասնիկով. իբր թէ «մէջը ջուր խառնել»։

NBHL (2)

Ապականեալ վարուք, եղծ զեղծ, անառակ. եւ Ապականիչ, վնասակար.

Սարդանապաղոս անառակութեամբ զեղծ եւ ապական յիրս թագաւորութեանն եղեալ. (Արծր. ՟Ա. 4։)


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

Etymologies (3)

• (-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. առս. [arabic word] ābgīna «ապակի, շիշ», նոր պհլ. ay-ginak «սնդիկ կամ հայելի», āwginakino «բիւրեղեայ». իրանեաններից փոխառութիւն են նաև չերքէզ. abkos «սրուակ, բաժակ», Apku «սրուակ», կաբ. abgi «շիշ»։ Այս բո-լորը ծագում են զնդ. āp-, հպրս. api-, պրս. [arabic word] ab «ջուր» բառից, ինչպէս որ ունինք ա-րաբ. [arabic word] māvlyya «հայելի»՝ ծագած [arabic word] má «ջուր» բառից։-Հիւբշ. 1Ս3։

Առաջին անգամ ուղիո մեկնեց ԳԴ. Նոյնը յետոյ ՆՀԲ։ Lagarde, Urgesch. 28 սկիհ բառի հետ։ Patrubány SA 1, 222 համեմատում է հունգ. üveg «բաժակ, գաւաթ», օսս. aWg։

NBHL (2)

պ. ապկիւն, ապկիւնէ, ապկինէ, այսինքն ջրագոյն. ὐάλος. vitrum. Նիւթ թափանցիկ եւ փայլուն՝ դիւրաբեկ եւ հալելի. եւ ամենայն անօթ կամ հայելի կազմեալ ի նիւթոյ անտի. որոյ ազնիւն է սառնատեսակ. ապիկի.

Ոչ զուգեսցի ընդ նմա ոսկի եւ ապակի։ Նման սուրբ եւ սպիտակ ապակւոյ։ Որպէս զապակի պայծառ. (Յոբ. ՟Ի՟Ը. 17։ Յայտ. ՟Ի՟Ա. 18. 21։)


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

Etymologies (2)

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։

• ՆՀԲ «իբրու մեկնիլ ի հարազատ առնէ կամ ի հարսնէ»։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ' 18 օտար փոխառութիւն է՝ իբր ապա+հարզան, ինչպէս կայ համ-հարզ. երկուսն էլ կազմուած են նոյն հարզ բառից, ուր հար մասնիկ է, զա, զան «ծնիլ», հմմտ. ազն, ազանց, որով բառը բուն նշանակում է «ոչ-համա-հարզ, օտար համարելն զկին»։ Նոյնը նաև Տէրվ. Լեզու, էջ 155-6, ուր այս հարց ձևը կցւում է հարս, հարճ բառե-րին։ Հիւնք. հարսն, հարսան-իք բառից կամ յն. απογωρίζω «բաժանուիլ»։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. Pers. Stud. էջ 222։

NBHL (1)

ԱՊԱՀԱՐԱԶԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆ, ἁποστάσιον. repudium. Արձակումն կնոջ յառնէ ըստ կերպի հին օրինաց, կամ այլազգեաց. (իբրու մեկնիլ ի հարազատ առնէ կամ ի հարսնէ). cf. ԱՐՁԱԿՈՒՄՆ.


Ապարահ, ից

cf. Ապահար.

Etymologies (4)

• , ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝

• = պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.

• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ

• բառս իրօք պրս. [arabic word] ab, հպրս. և պհլ. äp «ջուր» բառից ձևացած լինի. հմմտ պրս. [arabic word] abxāna «ջրի շտեմարան. 2. արտաքնոց», [arabic word] abdan «ջուր կե-ցած տեղ. 2. միզափամփուշտ», [arabic word] ābrēz «ջրհեղ. 2. արտաքնոց», [arabic word] ābdastxāna «լուացուելու տեղ. 2. ար-տաքնոց», հյ. ջրվաթ «մէղ» և ջուր թա-փել «միզել»։

NBHL (2)

ἁποκαθήμενη. menstruata. որ գրի եւ ԱՊԱՐԱԽ, եւ ԱՊԱՀԱՐ. (ըստ եբր. ապարահ, է անցք. իսկ յն. աբօ՛րրէօ, բացահոսիլ. բղխել. առուիւ կամ հուռ հուռ վազել. Դաշտան. կին ախտացեալ բղխմամբ աւելորդ արեան՝ ամսոյ յամիս. տեռատես. ամիսը կամ ամսականը բռնած.

Ինքն (վարազդատ) յարուցեալ ի սեղանոյն իբրեւ յապարահէ զանց առնելոյ պատճառաւ. (Բուզ. ՟Ե. 35.)


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

Etymologies (2)

• -Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.

• Նախ ՀՀԲ և յետոյ միւսները, ինչպէս ՆՀԲ, ՋԲ, Peterm. 77, 260 ապ բացա-սականով երասան բառից։ Windisch. 1Չ սանս. raemi բառի հետ։ Նախորդ ձևով է նաև Հիւբշ. 102 և 148։

NBHL (1)

ἁφηνιαστής. effrenis, habenasnon admittens, ἁμείλικτος, αὑθάδης, ὡμός, implacabilis, insolens, immanis. որ եւ ԱՊԵՐԱՍԱՆ. Աներասան. անսանձ. սանձակոտոր. նմանութեամբ՝ Ըմբոստ. անհաւան. ընդվզեալ. խեռ. յանդուգն. անողոքելի. ապառում.


Ապաւանդակ, աց

s.

cord, string, line.

Etymologies (2)

• = Փոխառեալ է իրանեանից. մայր ձևը կո-րած է, բայց նրա գոյութիւնը հաստատում է սանս. unabandha-«կապ, չուան», bandh «կապել» արմատից։-Հիւբշ. 105։

• Lagarde, Urgesch. 417 bandh «կապել արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Հիւբշ. Pers. Stud. էջ 139։ Հիւնք. ἀπο-βάτρα բառից, որ չգիտէ Bailly (թեր-ևս իմա ἀποβαβρα «նաւից դուրս գալու կամուրջ»)։

NBHL (1)

σχοινίον, κάλως. funis, rudens. Չուան. առասան. պարան. լար, մանաւանդ վրանաց. իփ, րէսէն, գըննապ, հալաթ.


Ապաւէն, ւինաց

s.

asylum, refuge, retreat;
confidence, assurance.

Etymologies (1)

• (սեռ. ի. ըստ ՆՀԲ ի-ա հլ.) «ա-պաստան, օգնական. 2. պատսպարան. ա-պաստանելու տեղ» ՍԳր. Խոր. Լմբ. սղ. Նար. որից ապաւինիլ ՍԳր. ապաւինութիւն ՍԳր. ապաւինել (այսինքն ապաւինեցուցանել) Եփր. բ. թես. անապաւէն «առանց ապաւէնի» Արշ. Նար.։

NBHL (2)

Թէ զդիմեալս առ քեզ ընկալցիս, ապաւէն ես. (Նար. ՟Հ՟Զ։)

Ապաւէն առնելով իւրեանց զբնակիչս սիմն կոչեցեալ լերինա. (Խոր. ՟Բ. 81։)


Ապենիազ

adj.

cf. Աննիազ.

Etymologies (2)

• (գրուած նաև ապէնիաց) «անկարօտ, մարդու կարօտութիւն չունեցող» Ոսկ. յհ. ա. 9. Ագաթ. Ճառընտ. Նար. 148. «անսպառ, անվերջանալի» Նար. առաք. 434. Երզն. քեր.։

• = Պհլ. apênlyāz «անկարօտ», պազենդ. awenуaz, պրս. [arabic word] bē-niyaz «աննիազ, անկարօտ», bē-nlyāzi«անկարօտութիւն». բո-լորն էլ կազմուած են niyaz «պակասութիւն, պակաս, կարօտ» բառից'apē, awē, bē=ապե-բացասականով, որի հայերէն ձևից կազ-մուած է մեր մէջ հոմանիշ աննիազ բառը։-Հիւբշ. 105։

NBHL (3)

Մասնիկ բաղադրիչ, եւ նախդիր բացառականի՝ ըստ հյ. ἁπό, ἁπ’. ab, a. պրս. պի հյ. Ան. ի բաց. բաց. տար. ի. յ.

Ինքեանք կարօտ են. իսկ աստուած լի՝ առատ, եւ ապենիազ, եւ առանց կարօտութեան։ Ոչ վասն պիտոյից իւրոց, զի անանքատ՝ անկարօտ եւ ապենիազ է աստուածութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

Ապէնիազ պարգեւօք. (Նար. առաք.։)


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

Etymologies (3)

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ

• =փոխառեալ պհլ. apē-kām, պրս. [arabic word] bēkām «անկամ» ձևից (կազմուած kām «եամք» բառից՝ apē=bē բացասականով)։-Ոջ

• ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։

NBHL (1)

Զորդիս կամ զծառայս յապիմակս եւ ստահակս յօժարեցուցանիցէ հանել. (Եզնիկ.։)


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

Etymologies (2)

• = Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։

• ՆՀԲ «հայ. իր, իրաւունք և լծ. ընդ այլ և այլ ձայնս այլոց ազգաց»։ Հիւնք. յն. Ἀπεὶρατος «անփորձ»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 58 պհլ. avirād և պրս bi-rād «անազնիւ» բառից։

NBHL (1)

Որ ապիրատս խօսին առ ի կորուստ բազմաց. (Յճխ. ՟Ի։)


Բանկն, կունք

s.

coarse language;
tale, story, fable.

Etymologies (3)

• «առասպել, հէքեաթ, մուսալ» Ոսկ. Կող. էջ 582. Բրս. մրկ. գրուած է նաև բանգն Ոսկ. եբր. թ. 500. բայց լաւագոյն ձևը թւում է բանկն, որից նաև բանկնարկել «առասպե-լաբանել» Եւս. քր. ա. 256. կայ դարձեալ յդ. հյց. բանկունս «առասպելներ» Պարապմ. 226 (որ ՆՀԲ համարում է բանիկ բառից, բայց ըստ իս այստեղ պիտի դնել). ԱԲ էլ յի-շում է բունկն ձևը (չգիտէ ՆՀԲ), որից յա-ռաջացած է ունկն և բունկն «ցնդական խօս-քեր» Մխ. ապար.։

• ՆՀԲ դնում է բան «խօսք» բառից։ Տէրվ. Altarm. 11, Նախալ. 95, Մասիս 1882 մայ" 24 հանում է բամ, բաս, բայ ձե-վերից։ Հիւնք. պրս. [arabic word] bank «ձայն» բառից։ Մէնէվիշեան ՀԱ 1914, 244 պրս. bang «բանգ խոտը» բառից փոխառեալ ձը︎

• ԳՒՌ.-Վն. պայնս «վէպ, պատմութիւն», որ ծագում է հնագոյն *բանկնս կամ *բան-գընս ձևից. Ջղ. բ'ունգն «հէքեաթ», Ղրբ. պը՛նգըլ, Շշ. պունգլը, Լ. բունգլ «հանելուկ». Աժտ. բաններս պնգլ է եղել «մեր գործը վատ է». նոր բառ է բանկլիկ Խն. «մանրա-վէպ, առակ»։

NBHL (2)

ԲԱՆԿՆ կամ ԲԱՆԳՆ, բանկունք. (որ եւ է յոքն. բառիս Բանիկ) διήγημα narratio Անպիտան բան. զրոյց անբարի. առասպել. ստայօդ պատմութիւն.

Ծաղիկ, եւ երազ, եւ բանգն, եւ առասպելք. (Ոսկ. եբր. ՟Թ։)


Բանջար, ոց, աց

s.

herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.

Etymologies (3)

• , ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «կանաչեղէն, խոտեղէն» ՍԳր. Եզն. Փարպ. (յետնաբար նաև «ճակնդեղ կամ բա-զուկ»), որից՝ բանջարիկ Ոսկ. եփես. և ա. տիմ. խառնաբանջար Եւս. պտմ. 689. բան-ջարաճաշակ «բուսակեր» Ագաթ. բանջարա-ճաշակութիւն Կորիւն. բանջարեղէն Առակ. ժե. 17. բանջարակեր Վրք. հց. բանջարանոց Վրք. հց. ևն։

• ՆՀԲ մեկնում է «բան ճարակեւու».-Մորթման ZDMG 1870, 80 համեմա-տում է թրք. [arabic word] panǰar «ճակնդեղ» բառի հետ։ Սրան պատասխանելով Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 93 առում է, թէ պէտք է համեմատել ո՛չ թէ panjar, այլ թրք. [arabic word] banǰar «մո-լոշ, բանջարեղէն, բոյս»։ Հիւնք. թրք. panǰar «ճակնդեղ» բառից փռխ առ-նուած և ընդհանրացած։ Patrubány, Բանաս. 1902, 80 և IF 14, 58 բանալ= յն. φαἰνω բայից, իբր «բացուած», ջ և ար մասնիկներով. հմմտ. ջին-ջ, ար-դար, դալար։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. բ'անջար, Ոզմ. բ'mնջmր, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պmնջmր, Ննխ. փանջար «մի տեսակ բոյս է. ռուս. лабада», Տիգ. փmնջmր, Ղրբ. պէ՛նջmր, Հմշ. պօնջար. «մի տեսակ բաց կաղամբ», Զթ. բ'էնջօյ, բ'էնջօր, Հճ. բ'էնջոյ. Ասլ. բի՛նջmր. բոլորն էլ ընդհանուր կամ մասնաւոր խոտաբոյսի անուն։ Նոր ռառես են բանջարամայր, բանջարաքաղ, բանջա-րաքոլ, բանջարբսուկ, բանջարքաղի, բան-ջըրւր ևն։

NBHL (1)

Ի բանջարս է ինչ՝ որ առանձինն սատակիչ է, եւ խառնեալ ընդ այլ բանջարս՝ բժշկիչ պէսպէս ցաւոց լինի. (Եզնիկ.։)


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

Etymologies (3)

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

NBHL (1)

ԲԱՆՏ գրի եւ ԲԱՆԴ՝ նովին հնչմամբ. (իբր հյ. պահանդ. կամ պրս. պէնտ այսինքն կապ, կապանք) φυλακή custodia (որ են Պահ) carcer (լծ. գառագեղ) εἰρκτή (արգելան) ὁχύρωμα (ամուր), եւ այլն. Կապարան պատժաւորաց. զնդան. արգելան. տեղի՝ ուր դնեն զոք ի դիպահոջ։ Նմանութեամբ՝ Մարմին, կամ աշխարհ, կամ դժոխք, եւ այլն. զընտան.


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

Etymologies (6)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։

• -Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։

• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։

• Բաշահատ «քուռակ, ձիու ձագ». գործա-ձուած է միայն երկու անգամ հայ գրակա-նութեան մէջ. «Եւ չէզոքն, որպիսի՝ քուռակ, ռաշահատ, մատաղաձի» Մագ. քեր. 241= Երզն. քեր. «Խորհուրդ ի մէջ առեալ յան-սանձս եդին բաշահատ ջորոջ. զի թէ ուղղա-կին երթիցէ պողոտայ, նոյն բարի եղիցի» Յաւսմ. նոյ" 18։

• =Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։

• ՓՈԽ.-Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.

NBHL (1)

Խոզն բարձրացոյց զբաշն, եւ եհար ժանեօքն. (Վրդն. առակ.)


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

Etymologies (8)

• , ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։

• = Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.

Առաջին անգամ ՆՀԲ կցեց պրս. պախշ, պախշիշ բառերին։ Յետոյ Lag. Urgesch. Arm 360 են։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] baxs «տուրք առϰ նել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 215)։

• «մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։

• = Պրս. [arabic word] važax (կարելի է նաև կար-դալ važx), որից արաբ. [arabic word] vaǰǰ նոյն նշ. (Կամուս, թրք. թրգմ. Ա. 448). հայերենը պարսկերէնից աղաւաղուած կամ մի ուրիշ միջնորդ ձևից է յառաջացած։-Աճ.

• Բառիս գոյութիւնը ցոյց տուաւ և հաս-տատեց Նորայր, Արև. մամուլ 1879, էջ 6Ո և Հայկ. բառաք. 109։ Իրանից առաջ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ Գաղիանոսի մէջ գտնելով

• «Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։

• ԳՒՌ.-Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։

NBHL (2)

Կարգեցի զժառանգութիւն նորա ի դաշտ անապատի. (ի լս, ձ.)

Զիմարմինէին բաշխից եւ զբախտի առասպելս ի մէջ բերել. (Սեբեր. Է։)


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

Etymologies (1)

• = Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։

NBHL (1)

ԲԱՍԻԼԻՍԿՈՍ ԲԱՍԻՂԻՍԿՈՍ. Բառ յն. βασιλίσκος basiliscus ըստ հյ. Արքայիկ օձ. Քարբ.


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

Etymologies (2)

• «ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։

• = Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.

NBHL (1)

Քան զոր (զառաքինութիւն), ոչինչ ճոխութիւն եւ բաստ՝ պանծալի եւ երանելի է. (Սարկ. քհ.։)


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։

• ԳՒՌ.-Տփ. բա՛րակ. Ախց. Երև. Կր. Ջղ. բ'արակ. Ննխ. Պլ. բարագ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ, բ'արագ. Ագլ. Հւր. բmրmկ. Ալշ. Ոզմ. բ'm-րmգ. Հմշ. պարակ. Մկ. պmրակ, Գոր. Վն. պmրmկ. Մրղ. Սլմ. պmրmկ. Շմ. պmրmգյ. Ղրբ. պէ՛րակ. Ասլ. բ'արայ. Ռ. փարագ. Տիգ. փmրmգ. Զթ. բ'արոգ, բ'այօգ. Հճ. բ'այօգ, Ակն. բ'արգնալ «բարակիլ»։ Նոր բառեր են բարակահող, բարակասիրտ, բարակա-ցաւ, բարակսրտանի, բարակուկ, բարակիլ ևն։

• «որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։

NBHL (7)

Ոչ գունով զպայծառագոյնն խնդրեալ (հանդերձ) եւ ոչ կազմածով զբարակն եւ զկակուղն. (Բրս. առ աստուածաբ.։)

Բարակ սովորութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Ըստ քերականաց՝ Նուրբ եւ լերկ տառ բաղաձայն։ (Երզն. քեր.։)

Այն ազդ ջերմն՝ հալ եւ մաշ ... ոմանք սեղմ ասեն, եւ հայք բարակ ասեն։ Մարմինն նօսրանայ եւ բարկնայ, եւ օր ըստ օրէ վատուժի եւ նիհարանայ, վասն այդր պատճառանացդ անուանեցին բարակ զայս ջերմս. (Մխ. բժիշկ.) որպէս եւ Ի գիրս մոլ.։

Աղ եւ բարակ խառնեալ ընդ քացախոյ. (Ճ. Ա.) այլ լաւ եւս գրի դարձեալ անդ.

Եթէ լուասցիս բարակաւ ... Զի՞նչ բաւրակն եւ աճառն իցէ, թէ ինքն (տէրն) է՝ որ մաքրիցէ։

Սպառեցան բարակք որսականք. (Եղիշ. Ը։)


Բարաշխ

adj.

hard;
soft.

Etymologies (2)

• (Ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խիստ, բիրտ» (բնաւորութեան համար ասուած) Փիլ. ել. 471 (խիստք և բա-րաշխ խռպողք). ուրիշ տեղ չէ գործածուած։

• Հին բռ. և Բառ. երեմ. էջ 49 սխալ են մեկնում «բար, հաստ. բարաշխ, կակուղ կամ գիրգ»։ Վերջինիս հետևելով է, որ ՀՀԲ դնում է «կակուղ կամ փուխ կամ դիւրաւ վնասելի»։-ՆՀԲ դնում է լծ. հյ. պիրկ, պրս. պէրգ, թ. փէք, գարթ։

NBHL (1)

Զառաքինութեանց զդպրոցս միաբանել շինել առ ի լաւացուցանել զմանկունս, զի նոցա բնութիւնք մինչ չեւ խիստք եւ բարաշխ խռպողք եղեալ են, կարասցեն դիւրաւ ընդունել զբարեացն ձեւ կերպարանաց. (Փիլ. ել. ՟Բ. 4։)


Բարապան, աց

s.

usher, porter.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։

• = Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,

• ԳՒՌ.-Արմատր պահում է դեռ Վն. ոmր-բmր «տուն-տեղ», որ դար «դուռ» և բար «դուռ» հոմանիշների յարադրութեամբ կազ-մուած մի բառ է։


Բարբարոս, աց

adj. s.

barbarous, savage;
barbarian, cruel.

Etymologies (2)

• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։

• Schröder, Thesaur. 56, 57 հայերէն ռա-ռի արմատը դնում է բառ, բարբառ. հա-յերէնից է փոխառեալ յունարէնը, որից էլ անցել է միւս լեզուներին։ Ուղիղ մեկ-նեց նախ Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօ-ղոսի Ա. 957(?) և յետոյ ՆՀԲ։

NBHL (3)

(յորմէ պարպարըշ) Բառ յն. վա՛ռվառօս, βάρβαρος barbarus, -a, -um (իբր ծանրածանր). Օտարազգի համարեալն առ յոյնս. այլազգի. վայրենի. խուժ դուժ. խուժադուժ.

Առ անտեղեակս ոմանս, եւ կամ առ բարբարոսս, ո՛չ առ ստոյգ հելլենացիսն։ Տիրէր բնաւից իսկ շուրջ զիւրեւ բարբարոսացն. (Պիտ.։)

Քննեալ զբարբարոս զբանս աղուաներէն լեզուին՝ առնէր ապա նշանագիրս. (Կորիւն.։)


Բարգաւաճ, ից

adj.

signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.

Etymologies (2)

• . ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։

• Աղբալեան ՀԱ 1927, 406 հանում է պրս. barg «տերև» բառի գործիականից +աճ։ (Սխալ, որովհետև barg բառի հին ձևն է պհլ. valg (նաև varg), զնդ. varəka «տերև»)։

NBHL (3)

Պերճ. պանծալի. փառաւոր. փառացի. մեծանուն. վսեմ, կամ Բարեքիկ եւ աճեցուն. ուռճացեալ. մեծ. շքեղ. զուարթ. ծաղկեալ.

Արարի զքեզ անուանի, եւ բարգաւաճ, եւ փառաւոր. (յն. καύχημα որ է պարծանք) (Օր. ՟Ի՟Զ. 19։)

Ի բարգաւաճին (Սողոմոնի) յարգաւորութիւն։ Երկուց բարգաւաճ շնորհաց։ Կրկին բարգաւաճ առնես. (Նար.։)


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

Etymologies (5)

• , ի հլ. «կոշտ, անհարթ, խորտու-բորտ, հաստ» Պղատ. Նիւս. Փիլ. Պիտ. «թանձր, կոպիտ, հաստ (զգեստ)» Ոսկ. Բ, կոր. «թաւ, կոշտ, հաստ (ձայն)» Սարգ. Սահմ. Պրպմ. 238. «խիստ ճգնական (կեանք)» Տաթև. ձմ. ժզ. «ցուրտ, սառն» Տիմոթ. էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82), որից խոշորա-գոյն Կորիւն. Ոսկ. Ագաթ. խոշորավար Իւա-գըր. խոշորեցուցանել Ոսկ. Ա. կոր. խոշո-րութիւն Ոսկ. յհ. ա. 3, Բ. կոր. ժդ. Վեցօր. 97. յետնաբար «սխալ», հմմտ. Վրդն. սղ. յռջ. (Ամն կրկին էր գրած, սրբեցին. զխոշո-րութիւն եօթանասունքն «Տարին երկու անռամ էր գրած, սխալը ուղղեցին»).-անխոշոր «որ կոպիտ չէ» ԱԲ. խոշորշի (մասնիկի համար հմմտ. լայնշի, բոլորշի) Փիլ. իմաստ. էջ 94 (նորագիւտ բառ).-խոշոր՝ գրուած է նաև խաշար Փիլ. Բրս. հց. Մագ. թղ. 204, խաշոր Տիմոթ. կուզ, էջ 32 (ճանապարհի անհար-թութեան համար ասուած)։-Գաւառական-ների և արդի գրական լեզուի մէջ խոշոր նշանակում է «մեծ, աւելի՝ կոպիտ կերպով մեծ»։ Բառիս հետ նոյն են խոժոռ (տե՛ս այս բառը առանձին), խշուր «փշրանք, մանրուք» ՀՀԲ. «փոքր, սակաւ, քիչ» Բառ. երեմ. էջ 142 և 146. «բոյսերի սէզ կամ ճիլ՝ որով փաթաթում են նոր պատուաստուած տուն-կերը» Վստկ. 130, 138 (երկուսն էլ գըծ. խշրով, որից էլ Վաստակոց գրոց հրատա-րակիչը՝ էջ 247 և ՀԲուս. § 998 դնում են ուղ. խշր! մինչդեռ խշուր ձևը գտնում ենք հենց գաւառականների մէջ). խշրել «փշրել, մանրել» ՀՀԲ. «կոխել, փշրել» Բառ. երեմ. էջ 146. թերևս նաև խեշերանք «բեկորներ» Յհ. իմ. պաւլ։

• = Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.

• Հիւնք. խոշոր բառը հանում է խերևէջ քմանր փող» բառից։-Մառ, Hoвыи Bосток 1924, л 5, էջ 319 կցում է սվան-խոշա և վրաց. խոշոր(ի) բառերին։

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։

• ՓՈԽ.-Կալ կիրգիզ. [arabic word] kožur «խո-շոր, վիթխարի (քար)». ունի Будaговъ 2, 412. թուի թէ պատահական նմանութեւն ու-նի և կամ ուրիշ ճամբով յառաչացած։

NBHL (7)

Դառն հակառակ է քաղցրին, եւ խոշորն ողորկին. (Դամասկ.։)

ոչ միայն զանօսրն եւ զկակուղն. այլ եւ զխտացեալ թանձրահողն, եւ զխոշոր ապառաժուտն. (Պիտ.։)

Յոյժ դառնագոյն եւ խոշորէ կեղեւ նռանն. (Լծ. կոչ.։)

Եւ զանախորժ զձայնից, եւ զտառից, եւ զբանից՝ որ չիցեն կոկ եւ հարթ.

են (տառք՝) որք խոշոր եւ թաւք են, որպէս թոյ, եւ փիւր։ Սահմանականն ի ներկայն վերաբերի իբր թէ կուկոփեմ, կու գրեմ. զի այս կու՝ թէպէտ խոշոր է, եւ այլն. (Երզն. քեր.։)

Պատասխանի առնէ խոշոր ձայնիւ, եւ գոռոզ բանիւք. (Վրք. հց. ՟Բ։)

Անուսումնութեամբ ո՞չ բամբասես, զի խոշորս քեզ թուիմ եւվայրենիս բարբառել. (Առ որս. ՟Ը։)


Խոպան, ի

adj. s.

uncultivated;
waste land, desert;
ի —ի, waste, fallow.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] xupān «անապատ անմշակ տեղ» (Justi, Dict. Kurde, էջ 162) կայ և խոպան ձևով. ինչ. Շառակի չէ տը պու, Մալազկէրէ խոպան լը տավէ աշէ «Մի կռիւ եղաւ խոպան Մանազկերտի ձորում՝ ջաղացքի բերան» (Ազդակ 1909 թ., էջ 429), Տէրսիմի բարբառով խոպան «խոպան արտ» (Հայաստան 1917 թ. л 90), Ս. Գրքի քրդ. բարգմանութեան մէջ՝ խօփան պու «աւերե-ցաւ» Յայտ. ժը. 19. Զիրա լը եէք սաթտա-խօփան պու (Չի ի միում ժամու աւերեցաւ)։

NBHL (3)

Բուսցի ի նմա փուշ իբրեւ ի խոպանի։ Եղիցի ի խոպանէնեւ իփչոյ յարօտ գառին. (Ես. ՟Ե. 6։ ՟Է. 25։)

ոչվայրապար ի խոպանսն եւ յանտառացեալսն փշօք զպատուական սերմն ցանիցեն. (Մանդ. ՟Ը։)

Զայգին գոս եւ խոպան առնելով. (Գէ. ես.։)


Խոռ

s. bot.

iva.

Etymologies (6)

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

• ԳՒՌ.-Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

• ՓՈԽ.-Գռ. խոռատ «կոտրած» ձևից՝ փո-խառեալ եմ կարծում թրք. [arabic word] qurada «հին ու մին անպէտք բաներ», ռմկ. խուռա-տա, որ գտնւում է միայն տաճկերէնի մէջ (չունի Будaговъ)։

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։

• «ժլատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բրս. մրկ, 81 «Բազումք ո՛չ վասն Աստուծոյ, այլ յա-ղագս ընչասիրութեանն և խոռ և ռիշտ բա-րուցն՝ յաղթեցին հեշտութեան մարմնոյ և փափուկ կենաց»։

• (գրուած նաև խուռ) «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ. մեկնւում է ըստ ՆՀԲ և ՋԲ «յն. γαμαιπιτύς, լտ. humi-lin pinus», ըստ Ստ. Ռոշքեան «ւտ. chama-epitis կամ լերդախոտ», ըստ Բժշ. «դաղձ կամ վայրի անանուխ», ըստ Բառ. երեմ. էջ 144 և 330 «ուրձ կամ քարցանձ» ըստ ԱԲ «ճանկխոտ»։ Սրանից են կազմուած խոռիճ «անջրդի դաղձը» Բժշ. (ՀԲուս. § 1117), ի-շախոռն «Ononis procurrens Wallr». ըստ ՀԲուս. § 861 և Տիրացուեան, Contributo § 225, եզնախոռ «stachys silvatica L» Տի-րացուեան, Contributo § 451։

NBHL (2)

ԽՈՌ կամ ԽՈՌՆ. χαμαιπιτύς humilis pinus. Խոտ նման տերեւոց սարոյ ծառոյն (յն. խամէբիդի՛ս, իբրու գետնասարոյ։) (Գաղիան.։)

Մի դիհի ատամունքն խոռ են. (Վրդն. առակ.։)


Խոռն

cf. Խոռ.

Etymologies (1)

• (գրուած նաև խուռ) «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ. մեկնւում է ըստ ՆՀԲ և ՋԲ «յն. γαμαιπιτύς, լտ. humi-lin pinus», ըստ Ստ. Ռոշքեան «ւտ. chama-epitis կամ լերդախոտ», ըստ Բժշ. «դաղձ կամ վայրի անանուխ», ըստ Բառ. երեմ. էջ 144 և 330 «ուրձ կամ քարցանձ» ըստ ԱԲ «ճանկխոտ»։ Սրանից են կազմուած խոռիճ «անջրդի դաղձը» Բժշ. (ՀԲուս. § 1117), ի-շախոռն «Ononis procurrens Wallr». ըստ ՀԲուս. § 861 և Տիրացուեան, Contributo § 225, եզնախոռ «stachys silvatica L» Տի-րացուեան, Contributo § 451։

NBHL (1)

ԽՈՌ կամ ԽՈՌՆ. χαμαιπιτύς humilis pinus. Խոտ նման տերեւոց սարոյ ծառոյն (յն. խամէբիդի՛ս, իբրու գետնասարոյ։) Գաղիան.։


Խոռոչ, աց

s.

hollow, cavity, cave, hole;
cavern, den.

Etymologies (1)

• ՆՀԲ խոր բառից։ Հիւնք. խորշ-ից է հանում։

NBHL (1)

Խոխոջանք խոռոջաց, որ բղխեն իջանեն ի գլխոց լերանց։ Պատառեաց իբրեւսուսերւ զլեարդ իմ ... եւ եղեւ ողջացեալ խոռեալ տեղին վիրացն. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

Etymologies (5)

• «խոստում, ուխտ» Վրդն. առ. էջ 94 (Չէ՛ պարտ զխոստն մոռանալ). ոճով աս-ւում է խոստ լինել «խօսք տալ, խոստանալ» Գոր. և շմ. 79. յետնաբար՝ ի խոստ ածել «խոստովանեցնել, մի բան խոստանալով ռառտնեօը ասել տալ» Մաղաք. աբ. 28. ի խոստ գալ «խոստովանիլ, յայտնել» Ուոհ. t︎ 320. Կոստ. երզն. 100. Մաղար. առ. 18 Վրդռն. առակ. որից խոստանալ «խօսք տալ» ՍԳր. Ագաթ. «խոստովանիլ» Սեբեր. «սպառ-նալ» Ագաթ. «հարս լինելու խօսք տալ» Մծբ. խոստումն Եսթ. դ. 7. Ագաթ. Սեբեր. ի խոս-տումն ածել «խոստովանեցնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40. խոստութիւն «խոստում, Տիմոթ. կուզ, էջ 237. աստուածախոստ Սհկ, կթ. արմաւ. խոստաբանութիւն Բուզ. Արծր. խոստուկ լինել «խոստովանիլ» Կղնկատ. խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնա-պահ, անխոստմնապահ (նոր բառեր). այս-տեղ է պատկանում նաև ոսկեդարեան գե-ղեցիկ բառս խոստաւոր «ուխտի նուէր», որ գործածուած է միայն նորագիւտ Ա. մնաց. իթ. 4 «Եթէ իցէ ոք յօժար խոստատրս բե-րել»։ Այս արմատի հետ նոյն է նաև խռսսո-վաճ, որ տե՛ս առանձին։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։

Առաջին ուղիղ մեկնիչն է ԳԴ, որ հա-մեմատում է պրս. խիւսթու, խիւսթիւ-վան ձևերի հետ։ ՆՀԲ պրս. խուստու, որպէս թէ խօսք տալն։ (Այսպէս են հաս-կացել նաև ոմանք գրականագէտներ. որոնք և գրում են ըստ այսմ խօստա-նալ՝ օ-ով)։ Spiegel, Comment. 1, 398

• պհլ. [arabic word] և պրս. xastū, xustū= հյ. խոստակ։ Նոյն, Huzw. Gram. 187 պհլ. xvastuk, պրս. xastu=հյ. խոստո-վանել։ Lag. Beitr. baktr. Lex. 21 խոս-տովան=սանս. sva+stu, պրս. sutū-dan «գովել», հմմտ. պրս. xastū (մաս-նիկն համարելով vant)։ Տէրվ. Altarm. 97 և Նախալ. 72 սանս. çans, զնդ. sanh, հպրս. tha, հայ. խօսիլ, խօսք բառերի հետ՝ խոստանալ= հնխ. cas, çans արմատից,-Հիւնք. բոլորն էլ ու ղիղ պրս. ձևերից։

• ԳՒՌ-Ոոմ. Ջղ. Վն. խոստանալ, Կր. Ննխ Շմ Տե. խօստանալ, Սչ. խօսդ'անալ, Ախց. Մշ. խօստընալ, Հճ. խօսդանօլ, Զթ. խըսդա-նօլ, խսդանոլ։ Նոր բառեր են խոստ անել «խոստանալ», խոստիկ «վանքի կամ սուրբի ուխտ արած»։

NBHL (2)

Ըմբռնեալ երէց մի, եւ ի նոսա ածեալ, եգիտ զաջ սրբոյ առաքելոյն բարդողիմէոսի. (Մաղաք. աբեղ.։)

Այր մի ըմբռնեցին վասն գողութեան. երկու շաբաթ խիստ եկն ... գոչեացհայրն, եւ ի խոստ եկն ըզգողութիւն. (Վրդն. առակ.։)


Խոսրովային

s. mus.

an Armenian note.

Etymologies (1)

• «արքայական, թագաւորա-վայել», նորագիւտ բառ, որ երկու անգամ ստնում եմ գործածուած Յղ. մովս. և դաւթի անվաւերականում, էջ 47՝ և 49 «Կանգնեցին բուրգն խոսրովային և անահ ի մեքենայից Եւ բուրգքն ամենայն խոսրովայինք»։

NBHL (4)

որ ինչ հայի առ խոսրով արքայ հայոց կամ պարսից. զի թուականն հայոց եդաւ ի մովսեսէ կաթողիկոսէ յաւուրս Խոսրովու առաջնոյ պարսից արքայի, յայս միտ ասի.

Ըստ խոսրովային թուոյ հայկազանցս հինգ հարիւրերորդի քսաներորդի հինգերորդի. (Գր. վկ. յիշատ. Ոսկ. գծ. այսինքն ի թուին հյ. ՟Շ՟Ի՟Ե. յամի տեառն 1076.)

Կայր պատանեակ մի խարտիշուկ ... խոսրովային առնոյր թմբուկ. (Շ. առակք.։)

Տաղ տեառն ներսեսի խոսրովային։ Այլ տաղ յարութեան՝ խոսրովայն. (Շ. տաղ.։)


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

Etymologies (5)

• , ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։

• Հներից Տաթև. ամ. 108 կապում է խոտան բառի հետ։ Klaproth, As. polygl 102 օտս. chos, բենգալ. gos բառերի հետ։ ՆՀԲ լծ. թրք. ot «խոտ», otləq «արօտատեղի», յն. γόρτος «խոտ»։ Peterm. 259 յն. χόρτον։-Lag. Btrg. baktr. Lex. 40 արաբ. qut։ Նոյն, Arm. Stud. § 1011 մերժելով այս՝ ուզում է հանել թրք. ot բառից? Մորթման ZDMG 24, 80 թրք. ot «խոտ»։ Տէրվ. Նախալ. 21 համառեւով թէ բուն նշանակութիւնն է «կտրուած», դնում է հնխ. kud «կըտ-րել, կոտրել» արմատից։ Հիւնք. պրս. xōdrū «ինքնաբոյս» բառից։ Canini, Et. étym. 56 թրք. ot, սանս. kutha, Tomaschek, Die alt. Thrak. II. 30 թրակ. ϰοτίατα «սէզ», լիթ. kótas «ցողուն», իռլ. coth «կերակուր» բառե-րի հետ։ Bugge KZ 32, 69 կցում է յն. χόρτος «խոտ», լտ. hortus «պարտէզ», հիռլ. gort «ցանածը, ցանք» բառերի հետ, որով մեր բառի նախաձևը լինում է *խորտ։ Srheftelovitz BВ 28, 312 նոյն է դնում հյ. խածանել, խայծ բա-ռերի հետ, իբրև սանս. khāda «եւռտ»։ Pedersen. Հայ. դր. լեզ. 196 համեմա-տում է հսլ. sadū «բոյս», սլովեն. sad

• «պտուղ», ռուս. cадъ «պարտէզ» բա-ռերի հետ, իբր հնխ. sodo-արմատիզ. հայերէնի նախաձևն էր *հոտ։ Patrubá-ny IF 14, 57 յուն. σϰεδάννυμι, սանս škhádate «ճեղքել» բայերի հետ. նոյն է և խոտան։ Սագրզեան ՀԱ 1909. 335 սումեր. gud «բոյս» և թրք. ot «խոտ»։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gud «բոյս», 408 սումեր, u, gu «բոյս». 419, 427 եաքուտ. թրք. ot «խոտ»։ Pe-tersson KZ 47, 278 ռուս. xвостъ «պոչ», լեհ. chwastъ «անպէտք խոտ». սերբ. höst «շրուանդ, խաղողի չանչ», թերևս նաև յն. πόσϑη «առնի»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ- [arabic word] xid «գլուխ չկապած հասկ», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 605 պրս. [arabic word] xavid «հասկ» բառից է փոխա-ռեալ։

• ԳՒՌ-Հճ. Ջղ. Սլմ. Վն. խոտ, Ալշ. Մ. խոդ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. խօտ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօդ, Ագլ. Մկ. Ոզմ Տփ. խուտ, Տիգ. խուդ, Մրղ. խուտ, Հմշ. Սեբ. խէօդ, Ասլ. խէօ՛դ, խէօ՝*, Զթ. խիւդ։ Նոր բառեր են խոտալի, խոտածառ, խոտա-հար, խոտահան, խոտահարկ, խոտազաւ, խոտաւել, խոտնոց, խոտել, խոտկալ, խոտ-կեռ, խոտկուռ, խոտհասուկ, խոտհունձ, խոտնձուոր, խոտկապ, խոտոտ ևն։

• ՓՈԽ.-Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.

NBHL (1)

χόρτος, χόρτασμα, πόα, βοτάνη foenum, herba, gramen. Բոյս երկրի առ հասարակ. դալարի. բանջար վայրի. լծ. թ. օթ, օթլուգ եւ յն. խօ՛րդօս. (որպէս եւ բօ՛ա, գօդանի. լծ. ընդ բոյս)


Խոտոր

adj.

oblique, crooked;
deluded;
strayed, erroneous, wrong.

Etymologies (2)

• «ծուռ, շեղած, թիւր» Կոչ. եփր. կոր. որից խոտորել, խոտորեցուցանել «շե-ղել, թիւրել, մոլորեցնել» ՍԳր. խոտորութիւն Բ. մակ. ե. 20. Ոսկ. յհ. ա. 8. Բուզ. Կոչ. խոտորումն ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. օրէնս-խոտոր Եւս պտմ. խոտորատուր (գրուած է նաև խտորատուր) Բուզ. Գ. ժե. խոտորկը-տուրք «քղանցքի կտրուածքը» Բուզ. 271 (Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890 մայ" 19 խո-տորկտուրք մեկնում է «զինւորական հան-դերձից ձևն, որ ետևի քղանցքէն դէպ յառաջ մինչ ի ծունկսն կտրուած էր, վազելու ազա-տութիւն տալու համար սրունից».-նոյնը Հազունի, Պատմ. տարազի, էջ 148).-ն ա-ճականով աճած ձևեր են՝ խոտորնագոյն Յոբ. դ. 18, խոտորնակ ՍԳր. Ոսկ. ես. Մծբ. (նշանակում է նաև «ձողն որ զկտաւն պար-զէ» Բառ. երեմ. էջ 144). խոտորնակի Եզեկ. ժզ. 34. խոտորնակել Ոսկ. յհ. ա. 1։

• ԳՒՌ-Տե. Խօտօրնակ «հակառակ» (պահ-ուած է միայն խոտորնակին խոտորնակ ա-ռածի մէջ). Մշ. խօդորնագ «հակառակ, գէշ բնաւորութեամբ». -այս երկուսն էլ գրական փոխառութիւն են։ Զուտ գաւառական ձև է Ղրբ. խուտո՛ւրու «ծուռ, խոտոր բնաւորու-թեամբ. 2. զուր, ի զուր»։

NBHL (1)

Խոտոր խառնմամբ կործանիւր։ Ի խոտորն յայն ուխտ։ Ապրին ի խոտոր կարգացն. (ՃՃ.։)