Definitions containing the research ոք : 5123 Results

Անպարապանամ, ացայ

vn.

to be busy, to be occupied.

NBHL (1)

Ոչ առաքեցին յանտիոք. վասն զի առ երուսաղէմացիսն անպարապացեալ էին. (Ոսկ. գծ.։)


Անպարապութիւն, ութեան

s.

want of leisure, business.

NBHL (1)

Յանպարապութեան նորա՝ եղբարցն հոգալ (այլ ոք կարասցէ)։ Մի՛ գուցէ՝ կարացեալ ուրուք լնուլ զպատուէրն, պատճառեսցէ զգործոյն անպարապութիւն։ Արուեստաւոր հնարքն անպարապութեան առիթք լինէին։ Ո՛վ գարշելի եւ անկատար անպարապութեանն. (Բրս. հց. եւ Բրս. չար. եւ Բրս. մկրտ.։)


Անպարտելի, լւոյ, լեաց

adj.

invincible, unquered;
insurmountable, unsubdued.

NBHL (1)

Փորձ գտեալ եւ անպարտելի ի տրամականսն։ Երկոքումբք անպարտելի գտաւ. (Իգն. ՟Ժ՟Բ։)


Անպտուղ

adj. adv.

unprofitable, useless;
unfertile, unfruitful, barren;
un-profitably, uselessly.

NBHL (1)

Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս։ Անպտուղ ի բազմերգութենէն լինիցիմ. (Նար. ՟Բ. եւ Նար. կ.։)


Անջատեմ, եցի

va.

to separate, to detach, to disjoin, to disunite;
to uncouple.

NBHL (1)

Հեռացան անջատան նոքա ի տեառնէն երկնի եւ երկրի. (Եղիշ. խաչել.։)


Անջրպետ, աց, ից

s.

intermedium, space, interval, interstice;
partition, boundary.

NBHL (1)

Որպէս ի մէջ մասանց շինուածոց. Պատուարք երեք, եւ անջրպետք առ անջրպետոք երեքկին։ Անջրպետ ի մէջ որմոց տաճարին, զի մի՛ մերձենայցեն յորմն տաճարին։ Լայնութիւն որմոյն անջրպետի հինգ կանգուն։ Ընդդէմ անջրպետոյն. եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Է. 4։ Եզեկ. ՟Խ՟Ա. եւ ՟Խ՟Բ։)


Անսահմանաբար

adv.

without limit;
indefinitely;
indeterminately.

NBHL (2)

Թէ ոք անսահման խօսէր, որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)

Ոչ առ նա միայն զբանն ձգէր եւ ասէր, այլ անսահմանաբար, եթէ ոք ոչ ծնցի վերստին, այսինքն եթէ՛ դու, կամ ո՛վ եւ իցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)


Անսաստ

adj.

ungovernable, unruly, disobedient, obstinate, incorrigible.

NBHL (1)

Իբր Անանսացօղ. հեստ յանսալոյ, կամ անամոքելի սաստիւ. անհանդարտ. անհնազանդ. ըմբոստ. խեռ. ստահակ, կամ անսանձ. ապարասան. զապթսըզ, իդաաթսըզ.


Անսերմն

adj.

without seed;
unfruitful, barren.

NBHL (1)

Զի որ անմարմին ոք է, նա եւ անսերմն է։ (Ջորիք) անսերմն եւ անծնունդք են. (Եզնիկ.։)


Անսիրելի, լւոյ, լեաց

adj.

who has neither lovers nor friends;
antipathetic.

NBHL (1)

Իբր Այն՝ ոյր չգուցէ սիրելի ոք կամ բարեկամ.


Անսկիզբն, կզբան, անց

adj.

without beginning, eternal;
baseless.

NBHL (3)

Ոչ ոք էր անսկզբանն, որ կոչէր զանուն նորա. (Յճխ. ՟Բ։)

Ես թէ երկոքեան անսկզբունք, եւ քան զլինելութիւնն են վերագոյնք. (Բրս.։ չար։)

Ի հրէական փոքրաբանութիւնն անկանել, միայն անսկզբանն (հօր) զաստուածութիւնն գրել։ (Կամ ըստ արիոսի) Երիս անսկզբունս եւ անկարգս, եւ որպէս թէ իցէ ասել՝ հակառակ աստուածս։ Արդ՝ անսկիզբն է հայր, զի ո՛չ յայլմէ ումեքէ, եւ ոչ յինքենէ նմա գոլն է. եւ այլն։ Զմի եւ զնոյն գիտել զբնութիւն աստուածութեան՝ անսկզբանն, եւ ծնեցելոյ, եւ յառաջ եկելոյ. (Առ որս. ՟Ե. ՟Ժ՟Դ։)


Անսովոր

adj.

unaccustomed;
unusual;
strange, extraordinary, new;
irregular.

NBHL (1)

ἁνέθιστος. non assuefactus. Որ ոք ոչ է սովորեալ յիրս իչ. անվարժ. անկիրթ. անփորձ. չսորված. ալըշմամըշ, աճամի.


Անսուգ

adj.

without mourning, without affliction.

NBHL (1)

ἁπένθητος. carens luctu. Ոչ սգացեալ յայլոց. յորոյ վերայ ոչ ոք սուգ էառ.


Անսուրբ

adj.

impure, unclean;
unholy, profane.

NBHL (1)

Մի՛ զոք խառնակ, կամ անսուրբ ասել ի մարդկանէ. (Գծ. ՟Ժ. 14. 28։)


Անիշխան

adj.

without a prince, — chief, — governor, in anarchy;
vulgar, plebeian.

NBHL (1)

Իշխէ ամենայնին, եւ ոչ իշխի յումեքէ. զի բայց յԱստուծոյ ոչ ոք է անիշխան. (ՃՃ.։)


Անիշխանութիւն, ութեան

s.

anarchy.

NBHL (1)

ἁναρχία, τὸ ἅναρχον. anarchia. Պակասութիւն կամ բարձումն իշխանի եւ թագաւորի, եւ թագաւորութեան. անիշխան մնալն. չունելն զոք գլուխ. փատիշահսըզլըգ. պաշսըզ նիզամսըզ գալմագ.


Անիրաւ, աց

adj. adv.

unjust, iniquitous, wicked;
injurious, offensive;
perfidious, disloyal;
false, illegitimate;
tyrannical;
—, յանիրաւի, յ—ս, unjustly, iniquitously.

NBHL (1)

Թէ բարւոք ինչ մտօք տանիցի ոք վշտաց յանիրաւի։ Մի՛ զոք դատեսցուք յանիրաւի. (՟Ա. Պետ. ՟Բ. 19։ Սարգ. յկ. ՟Թ։)


Անիւ, նուոյ, ոց

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

NBHL (2)

Տեսանէի անիւ. եւ կերպարանք անուոցն, որպէս թէ շրջիցի անիւ ի մէջ անուոյ։ Չորք անիւք պղնձիք. եւ գործ անուացն իբրեւ զգործած անուոց կառաց։ Անիւք կառաց նոցա իբրեւ զմրրիկ։ Ի շառաչելոյ անուոց նորա։ Իբրեւ զփոշի անուոյ ի փոթորկէ մրրկեալ։ Ի ձայնէ որոտալոյ քոյ անուի։ Արա՛ զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ Անիւ կամնասայլի։ Իբրեւ զանիւս կամնասայլից։ Արկանէ զնոքօք անիւ (ի կոխումն եւ ի ջարդումն)։ Ընկրկեալ անիւն ի գուբն (ի յետին հոլովման կենաց)։ Գառէ հրով զանիւ ծննդեան (զշրջան կենաց). եւ այլն։ (Իսկ Ել. ՟Ժ՟Դ. 25.)

Մանկունքն եւ փոքունքն առ նուաստս եւ անարգ իրս հպին, առ գունդս եւ անիւս, եւ յայլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)


Անլուր

adj.

unheard of, new, extraordinary;
deaf;
disobedient;
without news, — tidings.

NBHL (3)

Ընդ զգայարանս իբրեւ ընդ պատուհանս տեսանեմք եւ լսեմք. եւ յորժամ սոքա փակին, անտես մնամք եւ անլուր. (Շ. թղթ.։)

Չեղեւ ոք անլուր քարոզութեան Աւետարանին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Իբր անլսելի. անիմանալի. այն՝ զոր ոչ հասկանայ ոք.


Անլսողութիւն, ութեան

s.

disobedience.

NBHL (1)

Մի թէ ոք ի մէնջ տրտմեցո՞յց զնա անլսողութեամբ իւիք։ Ի պատրանս բանսարկուին, որ է անհնազանդութիւնն եւ անլսողութիւնն. (Վրք. հց. ՟Գ. ՟Ժ՟Ե։)


Անխայեմ, եցի

va. vn.

to be economical;
to spare, to except;
to respect;
to preserve.

NBHL (1)

Անխայեսցէ նա յաղքատն եւ ի տնանկն։ Զարդարն ասեմ, այլ անխայեմ, գուցէ ոք համարիցի եւ այլն։ Քակեաց, եւ ոչ անխայեաց։ Խոհակերեցեր, եւ ոչ անխայեցեր։ Կոտորեցեր, եւ ոչ անխայեցեր։ Քա՛ւ լիցի անխայել ապաշաւել յանձն իմ։ Ոչ անխայեաց ի մահուանէ զանձինս նոցա. (Սղ. ՟Հ՟Ա. 13։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 6։ Ողբ ՟Բ. 17. 21։ ՟Գ. 43։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 5։ Սղ. ՟Հ՟Է. 50։)


Անխառնութիւն, ութեան

s.

purity, unmixed state;
intemperance.

NBHL (1)

Անխառնութիւն կա՛մ զայն ասէ, որ յայլոց առնու զրկութեամբ, եւ ինքն բնաւին ումեք ոչ հաղորդի. կամ անխառն՝ պարկեշտ անուամբ զխառնակն եւ զպիղծն ասէ, զի ոչ ոք խառնի ի նա վասն աղտեղութեանն։


Անխնայ

adj. adv.

without compassion;
indiscreetly, prodigally, profusely.

NBHL (1)

Հա՛րց ցմշակ, եթէ ոք յընտանի եւ ի պտղաբեր անխնայ լինի տունկս. (ՓԻլ. Յովն.։)


Անխորհուրդ

adj. adv.

inconsiderate, rash, imprudent;
cf. Անխորհրդաբար.

NBHL (3)

Մի՛ ոք զայս վայրապար եւ անխորհուրդ վարկանել. (Արշ.։)

Ոչ նորոգ եղեւ սկիզբն ձերոյ փրկութեան իբրեւ փոքու ինչ եւ անխորհուրդ իրի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Մի՛ ոք վայրապար եւ անխորհուրդ համարեսցի զքահանայական զգեստ. (Շ. ընդհ.։)


Անխօսութիւն, ութեան

s.

dumbness;
irrationality.

NBHL (1)

Նոքա բնութեամբ ունին զանխօսութիւն, եւ սոքա ինքեանք զանձինս արարին անասունս. (Ոսկ. ես.։)


Անծախական

cf. Անծախ.

NBHL (1)

Ջեռնուին եւ նոքա անծախական հրովն. (Եղիշ. ՟Բ։)


Անծառայ

adj.

free;
without servants.

NBHL (1)

Կամ ոյր չիք ոք ծառայ. խըզմէթքեարսըզ.


Անծին, ծնի

adj.

unbegotten, unborn;
barren, steril.

NBHL (1)

Որ փոքր մի յառաջ այրի, արդ հարսնացեալ. եւ որ անծին, արդ բազմածին. (Սկեւռ. ես.։)


Անծննդութիւն, ութեան

s.

sterility.

NBHL (1)

Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա։ Սոդոմ ծծմբով եւ հրով ապականեալ լինէր, իսկ կինն (Ղովտայ) փոխեալ լինէր յաղի բնութիւն. անծննդութիւն եւ անպտղութիւն ամենեքին սոքա զեկուցանեն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)


Անկած, ի, ից

adj.

fallen;
abject, vile, despicable;
booty, spoil.

NBHL (3)

Չէ իբրեւ զմարգարէ ոք անկած, թէ նախ առնուցու, եւ ապա տացէ. (Ոսկ. ես.։)

Անկածն մեղօք։ Փոքունց եւ անկածից։ Հզօրն յանկածէ (կամ յանկարծէ) պատկառէ. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Կ՟Թ. եւ Մծբ.։)

ԱՆԿԱԾ ԱՐԾԻՒ. ռմկ. ընկած արծիւ. Աստեղատուն արծուոյ՝ աներեւութացեալ եօթնեակ մի ի կարի մերձաւորութենէ արեւու, եւ անդրէն ի հեռանալն փոքր մի ի վեր երեւեալ.


Անկածութիւն, ութեան

s.

fallen state, humiliation.

NBHL (1)

Զանկածութիւնս ի լեզուն յեղլով անարգել զոք. (Շ. ընդհ.։)


Անկանեմ, անկի

va.

to lay the groundwork of lace;
to weave;
to twine.

NBHL (1)

Երկոքումբք կողմամբք (նեղութեան եւ անդորրութեան) անկանէ զառաքինութիւնս արդարոց. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)


Անկարգ

adj. adv.

without order, in disorder, disorderly, irregular, confused, indistinct, not methodical;
intemperate, inordinate, immoderate, excessive, licentious;
յանկարգ, cf. Յանկարգ

NBHL (1)

Մի՛ յանկարգ իբրեւ հեթանոս կոծ կամ աշխարանս ոք անյուսութեամբ գնիցէ ինձ. (Բուզ. ՟Ե. 44։)


Անկարգաբար

cf. Յանկարգ.

NBHL (1)

Ի սաստկութենէ անձրեւաց անկարգաբար հեղեղք յառնեն ... եւ անկարգաբար բերման նորա ոչ ոք ընդդիմանայ. (Սարգ. յկ. ՟Ը։)


Անկիւն, կեան, կեանց

s.

"angle;
corner, nook;
— ճանապարհի, turning of the road;
բութ —, obtus-angled, obtus-angular;
սուր — acute-angled;
— հատանել, cf. Ական հատանել."

NBHL (1)

ԱՆԿԻՒՆ գրի եւ ԱՆԳԻՒՆ.(լծ. լտ. անկուլուս. յն. ղօնի՛ա, ղօ՛նիօս. պ. խիւնկ, փիւնճ. ռմկ. գունջ). քէօշէ. պուճագ. զավիյէ. γωνία. angulus. Տեղի՝ յոր յանգին անձկութեամբ երկոքին կողմանք շինուածոց. եւ ըստ երկրաչափից՝ խոտորնակ բերումն կամ անկումն երկուց գծից ի մի կէտ աւարտման։ Լայնաբար՝ կողմն ինչ առանձին. գոգ. խորշ. ծայր. ծագ. յամենայն լեզուս պէսպէս առմամբ.


Անկիւնաւոր, աց

adj.

angulous, angular.

NBHL (1)

Որք զչորեքանկիւնսն զերկոտասանսն շարադրեն՝ թիւք անկիւնաւորք՝ են սոքա. (՟Ա, ՟Գ, ՟Ե, ՟Է, ՟Թ, ՟Ժ՟Ա, ՟Ժ՟Գ, եւ այլն. իսկ որ զայլ երկարսն շարադրեն անկիւնաւորք՝ են այսոքիկ. ՟Բ, ՟Գ, ՟Զ, ՟Ը եւ այլն. Փիլ. լին. ՟Բ. 5։)


Անկնիք

adj.

not marked, unsealed;
not baptized.

NBHL (1)

Շրջանակեալ (սուրն բոցեղէն) յորժամ տեսցէ զոք յանկնքիցն, ի բերան պատահէ. (Բրս. մկրտ.։)


Անկշռելի, լւոյ, լեաց

cf. Անկշիռ.

NBHL (1)

Անկշռելի սմա ի դասս քաղաքավարացն ամենեւին ոք գտցի. (Պիտ.։)


Անկոխ

adj.

untrodden, desert.

NBHL (1)

Բարւոք գտեալ ի դրունս անկոխից. այս ինքն անմատոյց սրբութեանց. որպէս յն. ἅδυτον. (Դիոն. եկեղ.։)


Անկողին, ղնոց, նից, նաց

s.

bed;
mattress;
nuptial couch;
— անպիտան, անարդ, truckle-bed;
խորշ անկողնոյ, alcove;
դնել յանկողնի, ննջեցուցանել, to put to bed;
գնալ յ—, ննջել, to go to bed;
փետրալից —, feather-bed;
յարդալից —, straw-bed;
—ս արկանել, to make a bed;
մտանել յ—, to go to bed;
յառնել յանկողնէ, to get up;
յարդարել զ—, to make the bed;
անկեալ դնել յանկողնի, to take to one's bed.

NBHL (1)

(որպէս թէ ԸՆԿՈՂԻՆ, ընկողմանելի՝ հանգիստ կողին. կամ ուր անկեալ դնի ոք.) κοίτη. cubile, στρωμνή, στρῶμα. stragulum, stratum, lectus. Խշտիք մարդոյ. մասն մահճաց՝ մազեղէն, բրդեղէն, խոտեղէն, յորոյ վերայ լինի ննջել կամ ընկողմանիլ. տէօշէք, եաթմագ.


Անկողնարկ լինիմ

vn.

to make a bed.

NBHL (1)

Ոչ ումեք ոք անկողնարկ լինէր. (Եղիշ. ՟Ը։)


Անկուշեմ, եցի

va.

to kick, to strike with the hind feet;
to resist, to reject.

NBHL (1)

Նոքօք գիրանայ եւ անկուշէ. (Եփր. հռ.։)


Անկրելի, լւոյ, լեաց

adj.

unable to bear;
insupportable.

NBHL (1)

Ո՞վ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ոչ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Անհալ

adj.

not fusible;
indissoluble;
indigest.

NBHL (1)

Կամ որ ինչ դժուարաւ հալի ի ստամոքսն. դժուարաւ մարսելի. անմարս. հազմ օլունմազ.


Անհակառակելի, լւոյ, լեաց

adj.

indisputable, irresistible.

NBHL (1)

Այս է ճշմարտութեանն անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Փիլ. իմաստն.։)


Անհամբոյր, բուրից

adj.

haughty, unsociable, reserved, austere, churlish, uncivil, morose, sullen, surly, harsh, forbidding.

NBHL (1)

Ոչ համբոյր. անընդել. վայրենի. կատաղի. դժնդակ. անհաշտ. անողոքելի. որ ոչ համբուրէ զբարի ինչ, կամ ոչ է համբուրելի առ դժնէութեանն. անճահ. անդէպ. ἁνήμερος, ἅγριος, μαινόμενος, ἁμείλικτος, ἅσπονδος. immanis, furiosus, implacabilis.


Անհամեմատական

cf. Անհամեմատ.

NBHL (1)

Անհամեմատական զօրութիւնն Աստուծոյ։ Դու միայն ես անհամեմատական, որ ոչ զոք ունիս ընդ քեզ զովօղ կամ ընկերակից. (Ոսկ. ես.։)


Անհայր

adj.

fatherless.

NBHL (1)

Հարցցո՛ւք ընդ հարս մեր. եւ արդ զիա՞րդ ոք մեզ պատմեսցէ, անհայր գոլով, սակս քո. (Մագ. ՟Թ։)


Անհաշտ

adj.

implacable, irreconcilable.

NBHL (1)

ἁκατάλλακτος, ἅσπονδος, ἁσύμβατος. implacabilis, pacificatione alienus, irreconciliabilis. Որ ոչ հաշտի. անհաշտելի. անողոքելի. եւ ուր չիք նշան հաշտութեան. պարըշմազ. պարըշըգսըզ. իսլահ օլունմազ.


Անհաս, ից

adj.

imperceptible, incomprehensible, inconceivable;
unripe.

NBHL (1)

Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել։ Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել։ Անհաս ի քննողաց։ Անհաս մտաց եւ խորհրդոց. (Ագաթ.։)