ineffable, unspeakable.
ἅρρητος, ἁμύθητος, ἁνέκφρατος , ἁνεκλάλητος. ineffabilis, infinitus. Զոր չէ մարթ բանիւ ճառել՝ վասն մեծութեան, անհասութեան, գաղտնութեան. անպատմելի. անպատում. անթարգմանելի. անբաւ. գաղտնի. խորին. վասֆ օլունմազ. տիլէ վասֆէ կելմէզ.
Լուաւ զբանս անճառս. անճառ եւ փառաւորեալ խնդութեամբն. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 4։ ՟Ա. Պետ. ՟Ա. 8։)
Զանբաւ եւ զանճառ տեսութիւնս։ Զանբաւ եւ զանճառ զանազանութիւնս։ Անբաւ եւ անճառ արկածս չարեաց. (Փիլ.։)
Շնորհաց անճառից։ Հնարիւք անճառիւք։ Գովեստս անճառս։ Անճա՛ռ է ասել։ Անճառ է քան զօրինակ։ Հոգւոյդ անճառի։ Անճառ ես բանից։ Անճառ ի սերովբէից։ Զանճառիցն իմոց իբր զճառելեաց գիտողին։ Որ ինձ անճառն է, քեզ համարեալ է։ Խորութիւնք անճառիցն կնքեցելոց։ Յանդիմանեսցին անճառք։ Սերք սերմանց անճառից. (Նար.։)
Այնչափ լի էր անճառ ճառիւք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Մնան զանազան չարութիւնքն անճառ ի սահմանի. (Լմբ. ատ.։)
Անճառ ժամուք, անհամար րոպէիւք. (Վեցօր. ՟Զ։)
Իսկ յասելն.
Սրբոյն Սարգսի անճառ պատմութեանն քննութիւն. իմա՛, որ անյայտ էր մնացեալ. (Շ. թղթ.։)
որպէս անարժան ի ճառել. անասելի. զոր չէ՛ օրէն ի բերան առնուլ. անլուր. ամօթալի. գարշ. ἅρρητος. nondicendus, infandus, nefandus. անըլմասը նալայըգ.
Առ անճառ ցնորս, առ այն՝ զոր ես եւ ոչ ի գրի իշխեցի առնել. (Եւագր. ՟Ե. ՟Ի՟Ա. ՟Ի՟Է։)
Հարկաւորէր ասել զանճառս հայրենիս. իսկ նա զլեզուն ծամեալ ի բաց եթուք. (Նոննոս.։)
Եթէ յանճառս հպեսցի՝ ի մայր կամ ի մօրու. (Կանոն.։)
Միաշուրթն լեզուաւ գումարեալ հակառակ բարձրելոյն զանճառն խորհէին խորհուրդ. (Անան. եկեղ։)
Զանճառսն եւ զանասելին ի հարկէ ի վեր հանեն։ Անճառ անիրաւութիւնք։ Հիւանդութեանց անճառից. (Փիլ.։)
Անճառ անմաքրութիւն. (Կլիմաք.։)
ԱՆԴ ԱՆՃԱՌՔ, ռից. Կրկին բառ է, թէեւ կից գրեսցի. cf. ԱՆԴ, ա. Որ ինչ անդ ի հին օրէնս անճառք կամ գաղտնիք խորհրդաւորք կային.
Սրբութեանցն անդ անճառից գերազանցեալ նոր սրբութիւն. (Նար. ՀԵ։)