s.

creator;
author.

adj. s.

ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող։ Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ.

Եթող զՏէր Աստուած զարարիչ իւր. (Օր. ՟Լ՟Բ 15։)

Տէր երկնից եւ երկրի, արարիչ ջուրց։ Որ աշխարհի արարիչն է. (Յուդթ. ՟Թ 17։ ՟Բ. Մակ. ՟Է 23։)

Որոյ ճարատարապետ եւ արարիչ Աստուած է. իբր կազմիչ, շինիչ. (Եբր. ՟Ժ՟Ա 10։)

Արարչի առ արարածս բազում է խնամակալութիւն. (Խոսր.։)

Արարչի գործ այն է՝ զբնութիւնս առնել։ Երկուց արարչաց զբարւոյ եւ զչարի ի միոջէ հօրէ զծնունդսն համբաւէ. (Եզնիկ.։ եւ Լմբ. հանգ.։)

Միայն արարիչ զբնաւս յոչէից. (Նար. ՟Գ։)

Արարիչ բնութեան. (Սարգ.։ եւ Շ. խոստ.։)

Եւ լայնաբար զմարդոյ, եւ այլն.

Միթէ ասիցէ՞ արարածն ցարարիչն, թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս. (Ես. ՟Ի՟Թ 16. իբր կազմակերպիչ, ձեւացուցիչ։)

Օրինակ իմն՝ ստացօղ եւ արարիչ չարութեան եղեւ մարդն Նիւս. (կուս.։)

Նմանք նոցա եղիցին արարիչք նոցա (կռոց). (Ագաթ.։)

Զհուր, որում եւ զքեզ իսկ երկրորդ արարիչ կազմեաց յօրինիչն։ Յիրաւի ասին մարդիկ արարիչք չարեաց. (Եզնիկ.։)

Զսիմոն (մոգ) զհայր եւ զարարիչ ամենայն չարեաց. (Եւս. պտմ. ՟Բ 13։)

Առողջութեան արարիչ (բժշկականն)։ Ո՛չ որ միանգամ հաւանութեան արարիչ, ճարտասանական է. (Սահմ. ՟Դ։)

Աղբիւր արուեստից՝ արարիչ արուեստից. եւ արուեստ, աճեցուցիչ մտաց. (Մագ. քեր.։)

Աջն այն (յակոբայ՝ յօրհնելն) արարիչ անչդրանկաց էր. (Եփր. ծն.։)

Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ի մեզ Քերթողն է կերտող.

Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)