s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

ԱՐՁԱԳԱՆԳ մանաւանդ ԱՐՁԱԳԱՆԳՔ. ἡχώ echo, vox repercussus գրի եւ ԱՐՁԱԳԱՆՔ, եւ ԱՐՁԱԳԱՆԳ (իբր յոքն). գրի նաեւ որպէս ռմկ. ԱՐԾԱԳԱՆՔ. Գանդիւն արձանաց կամ գանչիւն յարձանաց. այսինքն Հնչիւն փոխադարձեալ ի սեանց, ի վիմաց, ի լերանց, ի քարանձաւաց, եւ այլն.

Զի եւ ոչ արծագանգին այսպէս ընդդէմ բեկեալ վարկպարազի առ բարբառեալն, որպէս ի թշնամանողն թշնամանքն դառնան. (Բրս. վաշխ.։)

Անդրէն յանձն բեկելոյ ի քարանձաւաց լերանց՝ ձայնից արձագանգաց. (Իմ. ՟Ժ՟Է. 18։)

Ոչ արձագանք արձանաց ի խորոց ինչ գանչութենէ խիստս առաքեցեացն արձագանգ լերինն զհետ հնչէին։ Տանջելոյն վայիւք հնչէին առ հասարակ արձագանգ լերանցն. (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը։)

Զաղօթսն մի՛ վայրապար բանւք եւեթ ճառեսցուք, զօրէն արձագանգաց լոկ հնչումն տալով. (Խոսր. (տպ. զանգակաց)։)

Արձագանք, որ թարգմանի՝ զկնի ձայնից. (Շ. բարձր.։ Վրդն. քրզ.։ Հին բռ.։)

Եւ պարզապէս Հնչումն բարբառոյ, որպէս թէ Արձակ գոչիւն. ձայն. առեալ որպէս արձագանգք մարդոյ.

Արձագանգն ի մեզ զի՞նչ այլ ինչ է, բայց այս, որ ի դուրս բերել լինի հնչումն. (Փիլ. լին. ՟Գ 43։)

adj.

εὕηχος bene sonans, sonorus (Քաջահնչօղ. անդրէն ձայնատու.)

Որոց տունք իւրեանց էին ծակք վիմաց՝ ի մէջ արձագանգաց գոչեսցեն. (Յոբ. լ. 6։)

Արձագանք յինքեանց հերձեալ պատառէին վէմք. (Անյաղթ բարձր.։)

Բոմբիւն ահագին դղրդմանն իբր յարձագանգ վիմաց հնչեալ. (Անան. եկեղ։)