s.

fright, terrour, great and sudden fear, dread, consternation, shock.

ἕστασις, φοβισμός, φόβητρον , δεῖμα, τὰ φρίητα եւ այլն. extasis, terror, terriculamentum, horror, formido. Ահ աւիր (այսինքն վայրապար, ավարէ) կամ ահաւոր իրք. երկիւղ մեծ սաստկացեալ յերեւակայութենէ. սոսկումն. զարհուրանք. երկիւղալի իրք եւ ցնորք, խրտուիլ եւ տեսիլ ուրուական. գօրգու, գօրգուլուգ, հիւրիտ. Տե՛ս (Իմ. ՟Ժ՟Է. 8։ Սղ. ՟Ձ՟Է. 18։ Երեմ. ՟Ե. 30. ՟Ժ՟Ը. 13։ ՟Ի՟Գ. 14։ ՟Ծ՟Ա. 39։ Ովս. ՟Զ. 10։ Յոբ. ՟Լ՟Է. 16։ Ղկ. ՟Ի՟Ա. 11։ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 14։ ՟Ժ՟Ե. 15։ ՟Ժ՟Է. 40։ ՟Ի. 29։)

Եւ է արհաւիրք ի ձեռն յոռին ունակութեան ումեմն հոգւոյ։ Ի մանկութենէ (պա՛րտ է) յաղթել զայնոսիկ, որ հասանին ի վերայ մեր, արհաւիրս եւ երկիւղս. (Պղատ. օրին. ՟Զ։)

ունի արհաւիրս ի միմեանց վերայ բազումս. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յամենայն կողմանց արհաւիրք պատէին։ Զայս առնէին արհաւիրքն՝ որ ի միջի. (Ոսկ. մ. ՟Ա 16։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Ազգի ազգի արհաւիրս արկանէր ի վերայ նորա։ Արհաւիրս սաստից։ Արհաւիրք սպառնալեաց։ Կին ոմն այրի հրաման առեալ յարհաւրաց.. (Ագաթ.։)

Արհաւիրք մեծ անկանէին ի վերայ ամենեցուն. (Եղիշ. ՟Ը։)

Արհաւրօք մահու պակուցեալս։ Արհաւրօք զարհուրեալ զարթնում։ Յարհաւրաց գիշերայնոց. (Նար. ՟Ի՟Ա. ՟Հ՟Ա. ՟Հ՟Է։)

Յարհաւրաց անտի մոլեգնելոցն. (Յհ. կթ.։)