vn.

cf. Խայծեմ.

ձ.

ԽԱՅԾԵՄ ԽԱՅԾԻՄ. περκάζω varior, maturesco, nigresco. Անկանիլ խայծից կամ խայտից ի խաղողս. սկսանիլ կարմրիլ եւ սեւանալ խաղաղոյ. հասուանալ. խայծ ինկնալ, հասուննալ.

Խայծեսցի խաղող. (Ամովս. ՟Թ. 13։)

Պտղովք ողկուզաց վկայք խայծեցի. (Հ. կիլիկ.։)

ինքն նախ խայծեաց ի բարունակ խաչին. (ՃՃ.։)

տունն դանիէլի եւ անանիանցն խայծեցին ի նոսա առաքինութեամբ։ Այս պտուղքս ասէ, որք խայծեցին իմէջ ձեր ժողովրդեանդ ողկուզից։ Հայր ետ մեզ զմիածինն զծոցոյն իւրոյ զծաղիկն, եւ ի խայծելն նորա ի խաչին՝ փրկեցաք։ Ամենայն պտուղք առաքինութեան յայն սուրբ մարմինն ծաղկեալ խայծեցան. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)

Եկամուտ ախտք արտաքոյ օրինացն խաձծեցին ի բնութիւնս։ Վարդապետութիւն տեառն էր, որ խայծեալ ծաղկեցաւ յինքենէ ի հայրատունկ որթոյն. (Վահր. հմբ.։)