rencontrer, se rencontrer;
obtenir, trouver, gagner, atteindre;
jouir de;
se rencontrer, arriver, se présenter, s'offrir, coïncider, s'accorder;
— միմեանց, se rencontrer;
մեծամեծաց — շնորհաց, recevoir de grandes grâces, faveurs;
ի ձեռն նորա հանդիպեալ այսքանեաց բարեմասնութեանց, il lui devait tant de prospérité;
հանդիպի լինել զի, il arrive que.
ἁναντάω, συμπίπτω occurro, incurro, incido. Հանդէպ ելանել կամ գալ. պատահել. ընդ առաջ ելանել. դիպիլ. գտանել զիրեարս. մերձենալ. հպիլ. զուգիլ. բախիլ. պատահիլ, դպչիլ.
Սահմանք նոցա հանդիպեսցին ձորոյ։ Զի՞նչ օգուտ, զի հանդիպեսցուք նմա։ Հանդիպեցան միմեանց ի հովիտն սկայից. (Յես. ՟Ժ՟Թ. 11։ Յոբ. ՟Ժ՟Ա. 15։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Դ. 4. 15։)
Եւ հանդիպեալ քո տէր առաքելոցն. (Շար.։)
Հանդիպել ամպովք ընդ առաջ տեառն յօդս. (Ժմ.։)
Այս այր հանդիպի արտաշիսի ի մարս. (Խոր. ՟Բ. 57։)
Հանդիպեալ ի շարուր դաշտի. (Յհ. կթ.։)
Յայսմ ժամու անդ հանդիպեցելոցն. (Արծր. ՟Գ. 7։)
Յորժամ հանդիպեսցի քեզ փորձութիւն. (Նեղոս.։)
Որ հանդիպին տէրունեան գրոյ. (Փիլ. ՟ժ. բան.։)
Առ որս հանդիպի պղատոն. այսինքն դիմապատահէ. (Սահմ. ՟Բ։)
Կուսի ծնանել՝ ոչ հանդիպեցելոյ առն. այսինքն անփորձ եղելոյ յառնէ. (ՃՃ.։)
ՀԱՆԴԻՊԻՄ. στοιχάζομαι collimo ad scopum τυγχάνω obtineo, consequor. Վիճակիլ. հասանել ի նպատակ. գտանել զխնդրելին կամ զհակառակն. ընդունել. ստանալ զբարի ինչ, կամ զչար.
Հանդիպի ամենայն խնդրոցն եւ խոստմանցն։ Ըստ արժանի թագաւորաց հանդիպեսցուք որսոյն. (Խոր. ՟Գ. 48. եւ 23։)
Այսօր վաստակոց իմոց հանդիպիմ պտղոյն. (ՃՃ.։)
Հանդիպել շնորհի կամ շնորհաց, փրկութեան, փառաց, անուան, բժշկութեն, օգնութեան, ուրախութեան, եւ այլն. (Շար.։ Նար.։ Խոսր.։ Ոսկ.։ Իգն. եւ այլն։)
Անբերելի ախտից հանդիպին. (Խոսր.։)
Որ եւ գաւառին մէն մի քահանայ լոկ թէ հանդիպի. (Զենոբ.։)
ՀԱՆԴԻՊԻՄ, ի, ին. ուղղ. խնդ. ըստ յն. ոճոյ. τυγχάνω sum. Գոլ, ել, լինել. գտանիլ.
Համապատիւ որդի աստուծոյ հօր իւրում հանդիպի։ Մշտնջենաւորակից հանդիպի հօ եւ որդւոյ ամենասուրբ հոգին։ Քրիստոս աստուծոյ իմաստութին եւ զօրութիւն հանդիպի։ Որ անօրէն է, նա եւ ամբարիշտ հանդիպի. (Աթ.։)
Թէ տնանկք իցեն, քան զմեծատունսն գոյաւորք հանդիպին։ (Ոսկ.յհ.։)
Ստուգապէս յայնժամ երկիրս երկինք հանդիպեցան. (Պրոկղ. յայտն.։)
Որ ուղղութեամբ ունիցին հաշտ աստուծոյ հանդիպել։ (Իգն.։)
Մարդ՝ որ անասնագոյն հանդիպի որպէս զեզն, եւ այլն. (Խոսր.։)
Որում կարի անարժան հանդիպիմ. (Վրդն. լս.։)
դիմազ. ՀԱՆԴԻՊԻ դիմազ. τυγχάνει, συμβαίνει contingit, accidit. Դէպ լինի. եւ Ի դէպ գայ. պատշաճի. դիպօղ գտանի, լինի.
Կնոջն հիւանդանալ հանդիպի։ Այսպէս հանդիպի ամենայն անձին բարեմտի. (Ոսկ. յհ.։)
Ոչ դրապէս առ նա հանդիպի ընդդիմաբանութիւնս. (Նար. ՟Խ՟Ը։)
Զի աստուած է արարիչ, հարկաւ հանդիպի, եւ ի ստեղծուածս խնամակալութիւն պահանջի. (Խոսր. պտրգ.։)