adj.

common, public;
cf. Հասարակ.

adj. adv. s.

յոգ. սեռ. եւ տր. բառիս Հասարակ. փոխանակ ածականի՝ ըստ յն. κοινός, -ον communis, -ne. (զոր յետինք թարգմանեն Հասարակ) Ամենեցունց. բոլորեցուն. բնաւից, բոլորից անխտիր, կամ հաւասարութեամբ. լրութեան կամ լրման. ամմէնուն, բոլորին, հասարակի.

Ի հասարակաց հաւանութենէ։ Ի հասարակաց համարուէ։ Վասն օգտի հասարակաց։ Զհասարակաց օգուտ ի մէջ մատուցանել։ Զհասարակաց օդն ձգեցի յիս։ Ըստ հասարակաց հաւատոց։ Վասն մերոյ հասարակաց փրկութեանն։ Էր նոցա մենայն ինչ հասարակաց։ Ունէին զամեայն ինչ հասարակաց եւ այլն։ Քաղաքականն առ քաղաքավարութիւն՝ ո՛չ յատուկ, այլ զհասարակացն դարմանել հարկէ. զի հասարակացն շաղկապէ, եւ յատուկն օձտէ զքաղաքն. (Պղատ. օրին. ՟Թ։)

Բասիլիոս հասարակաց հայրն մեր եւ վարդապետ. (Նիւս. կազմ.։)

Հասարակաց արարիչ տէր, կամ հասարակաց բնութիւն, օրէնք, բարին, բանտ։ Հասարակաց եղբայրութեանն։ Հասարակաց ժողովրդեանն. (Յճխ.։ Խոսր.։ Նար.։ Լմբ.։ ՃՃ. եւ այլն։)

Խնամք հասարակաց։ Ի վերայ հասարակաց աղաչէր. (Ոսկ. յհ. եւ ես։)

Մչ ասաց մարդ զհասարակացն անուն, այլ՝ այր. (Սարգ. յկ.։)

Զհասարակաց ընըերցուած դատաւորացն։ Հասարակաց իցէ սաւուղայ եւ սամուէլի. (Եւս. քր.։)

Կամ որպէս ἵσος aequalis, Հաւասար. զոյգ. եւ միաբան.

Մի մուտ է ամենեցուն յաշխարհ, եւ մի ել հասարակաց. (Իմ. ՟Ե. 6։)

Զհասարակաց պարգեւն ետ նոցա աստուած, որպէս եւ մեզ. (Գծ. ՟Ժ՟Ա. 17։)

Քսակ հասարակաց արասցուք ամենեքեան. (Առակ. ՟Ա. 14։)

adv.

ՀԱՍԱՐԱԿԱՑ. մ. κοινῆ, κοινῶς communiter, promiscue. Հասարակաբար. ընդհարնապէս, առհասարակ, կամ հաւասարապէս. միօրինակ. անխտիր.

Եւ ոչ թէ հասարակաց ամենայն ամբարիշտք աստ դասեցան. (Լմբ. ժղ.։)

Զի ո՛չ հասարակաց եղեւ այս՝ արդարոց եւ ամպարշտաց. (անդ։)

Հասարակա՛ց է ջատագով՝ հօր եւ որդւոյ. (Աթ. ՟Ը։)

Որ հասարակաց զայս եւ միաձայն մեզ ամենեցուն ուսուցեր աղօթել. (Պտրգ.։)

Ամենայն զոհ ... ամենեցուն որդւոցն ահարոնի իւրաքանչիւր ումեք եղիցի հասարակաց. յն. հաւասար. (Ղեւտ. ՟Է. 10։)