adv.

out, outwardly.

adv.

ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ի դաշտ. զոր օրինակ,

Դիմեաց Յովնաթան ի սեղանց անտի արտաքս. (՟Ա. Թագ. ՟Ի. 34. յն. յագարակն. որպէս եւ ի մեզ՝ 11. դնի, յանդն։)

Այլուր՝ ըստ յն. յագարակի, ի մեզ՝ ի բացի, ի վայրի։ Կամ Արտաքս՝ ծագէ ի հյ. մասնկանէս արտ, որ ի բաղադրութիւնս ըստ յն. է էք, էքս. եւ յանգն հյ. աքս, (յորմէ եւ աքսոր) նոյնանայ ընդ յն. էքսօ, այսինքն արտաքս. ի դուրս. արտաքոյ. տրական եւ ներգոյական նշանակութեամբ. թո՛ղ զի գրիչք՝ ուր տեսանեն առ հինս դրոշմեալ ԱՐՏԱՔՈ, այսինքն արտաքոյ, ստէպ երեւին ընթերցեալ եւ գրեալ՝ ԱՐՏԱՔՍ. դո՛ւրս, դո՛ւրսը.

Արտաքս ելանել։ Ելանել արտաքս։ Ընկենուլ արտաքս Ածել արտաքս։ Հանել արտաքս.եւ այլն։

Որ ի ներքս՝ որ արտաքս։ Արտաքս ոչ երեւէին. եւ այլն։

Ոճով ասի.

Արտաքս ել ինքն յինքենէ, եւ ի հիացման լինելով՝ արտաքոյ կայր ինքն ինքեան. (Նիւս. երգ.։)

Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի։ Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). (Պիտ.։)

Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. (Լմբ. համբ.։)

Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել։ Արտաքս զիս առ ի նմանէն կորզեաց։ Արտաքս զինքն ի հնազանդութենէն բելայ բերեալ. (Յհ. կթ.։)

Ըստ սահման կշռութեան կամաց քոց արտաքս վազեցի. (Նար. ՟Ի)

Մեր յայսմանէ արտաքս գոլով։ Յորմէ սակաւուց է արտաքս լինելն. այսինքն ազատ. (Լմբ. սղ.։)

Յայսցանէ ոչինչ թողաք արտաքս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Արտաքս գալ կամ գնալ. (իբր ի բաց կալ, հրաժարել. Լմբ. սղ.։)

Ամենեւին արտաքս սահմանեալ զինքն ի բարձրութենէ։ Յաղագս չարութեանն արտաքս սահմանեալ լինի. այսինքն արտասահմանեալ, տարագրեալ. (Յհ. իմ. եկեղ.։ Ածաբ. ծն.։)

Ի կենցաղոյս իրաց զանձինս մեր արտաքս կացուսցուք. (Երզն. մտթ.։)

նխ.

ԱՐՏԱՔՍ. նխ. cf. Արտաքոյ. (գուցէ երբեմն բուն գրածն էր ըստ ձ. ԱՐՏԱՔՍ).

Զխորին խոզի արտաքս մարմնոցյն իւրոյ ի բաց ընկենոյր. (Ագաթ.։)

Արտաքս խորանին՝ կալով. (Լմբ. պտրգ.։)

Արտաքս ելաւ չարութեան սահմանին։ Արտաքս է տանն իւրոյ. (Լմբ. սղ.։)

Եւ ես անպարտ եւ արտաքս մեղադրութեան գնացից. (Յհ. կթ.։)

Սա ամենայն օրինաց՝ որ մտացն է, արտաքս գնացեալ, պարտական է. (Լմբ. տնտես.) լինի նխ. եւ մ։

ԱՐՏԱՔՍ ՔԱՆ. cf. ԱՐՏԱՔՈՅ ՔԱՆ.

Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն. (Մրկ. ՟Ե. 10։)

Ելանել տայք արտաքս քան զերուսաղէս։ Թողուլ արտաքս քան զդուռն. (Փարպ.։)

Չի՛ք արարած բանաւոր արտաքս քան զայս երիս ջոկս. (Եզնիկ.։)

Եւ այս ոչ արտաքս քան զնախախնամութիւն հոգւոյն սրբոյ լինէր. (Եղիշ. թաղմ.։)

Արտաքս քան զսահմանն իմաստութեանն. (Պիտ.։)

Յաճախութեամբն արտաքս ելանեն քան զսահման համարոյ. (Լմբ. սղ.։)

Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. (Եփր. յես.։)

ՅԱՐՏԱՔՍ. իբր Արտաքս. ի դուրս. ի բաց.

Ոչ մտանէ ի ներքս ասացեալք յականջսն, այլ իբր ի բաց եւ յարտաքս հեղեալ լինի. (Փիլ. լին. ՟Դ. 104։)

Զամպրոպ չարութեանն առժամայն յարտաքս տրոհեալ. (Յհ. կթ.։)

ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԵԼՆ. ἕκκρισις depulsio excrementorum, excretio Երթալն յարտաքնոցն ի թափել զաւելորդս. եղկղումն. դուրս ելլալն.

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանելն։ Փայծաղն զարտաքս ելանելն յակելուածոյն տոկացուցանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)

ԱՐՏԱՔՍ ԱՌԱՔՈՒՄՆ, կամ ԱՐՏԱՔՍ ԳՆԱԼՆ. որպէս յն. ἑκπόρευσις processio Ելումն, բղխումն, ասի ստէպ վասն հոգւոյն սրբոյ. (Առ որս. ՟Զ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Արտաքսեմ, եցի

Արտաքսումն, ման

Voir tout