va.

to put out, to drive out, to exclude.

ն.

ἑκβάλλω, ἑξωθέω ejicio, expello Արտաքս հանել. ի դուրս ձգել. ի բաց վարել. հալածել. դուրս ընել, վռընտել.

Զքաղդէացին ամբարձեալ գոռոզ ի ճարակաւորացն արտաքսեաց. (խումբս։ Զնա դատապարտեալ արտաքսէր ի տարտարոսացէնն խաւար. Խոր. հռիփս.։)

Զխենեշութիւն մտացս արտաքսեցից. (Պիտ.։)

Արտաքսել զսա օրինօքն առանց թաղման. (Պղատ. օրին. ՟Թ։)

Արտաքսելով ի մէնջ զանիծաբերն մեռելութիւն. (Մագ. ՟Հ՟Ե։)

Յեպիսկոպոսութենէ արտաքսել, կամ արտաքսիլ. (Կանոն.։)

Եւ որպէս περιορίζω in exilium mitto Աքսորել. արտասահմանել. քշել.

Առ յովհաննէս աստուածաբան առաքեալ եւ աւետարանիչ արտաքսեալ ի պատմոս կղզի։ Որ անիրաւելն զմեղ եւ արտաքսել համարին. (Դիոն. թղթ.։)

Եւ որպէս ἁφαιρέω adimo Ի դուրս կորզել. յանդորր հանել. խալըսել

Իջուցեր զծառայ քո յունան յանդունդս, եւ արտաքսեցեր զնա ի դուրս. (Ագաթ.։)

Որ զՅովնան ի կիտէն կորզեալ արտաքսեցեր. (Շար.։)

Արտաքսեա՛ (զիս) յերկմտութեանցս. (Նար. ՟Ձ՟Գ։)

Միայն ի չարեացդ արտաքսեա՛ց (կամ արտաքսեա՛). այսինքն ե՛լ ի դուրս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)