s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

s.

(լծ. Վր. ծէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն) γράμμα, γραφή, χαρακτήρ littera, character Տառ դրոշմեալ. նշանագիր. արձանագիր. դրամագիր. գրուած որպիսի եւ իցէ. որպէս եւ կտեալն ի մարմին. (սանս. կիր. է ձայն, հնչումն)

Եւ գիրն աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն. (Ել. ՟Լ՟Բ. 16։)

Ոչ կարէին զգիրն ընթեռնուլ. (Դիոն. ՟Ե. 7. եւ այլն։)

Կա՛ զգիր քո։ Ո՞յր է պատկերս այս կամ գիր։ Նորոգութեամբ հոգւոյն, եւ ոչ հնութեամբ գրոյն.եւ այլն։

Յունարէն եւ դաղմատերէն եւ եբրայեցերէն գրով. (Ղկ. ՟Ի. 24։)

Ոչ գոյ հնար, որք ոչ ճանաչեն զգիրս, ընթեռնուլ զմատեանս. (Կլիմաք.)

Պարսկականաւն վարէին գրով։ Հոգալ զգիր դպրութեանն հայոց։ Կերպաձեւեալ զգիրն առ ձեռն պատրաստ մեսրոպայ. (Խոր. ՟Գ. 52. 53։)

Գրեալ ոսկեղէն գրով. (Փարպ.։)

Եւ գիր կտրեալ մի՛ առնիցէք ի ձեզ. (Ղեւտ. ՟Ժ՟Թ։ 28։)

Կիկրոփս արար զգիրն յունաց, զոր ոմանք զկադմոս ասեն։ Դրոշմեցին նախ ի վերայ տախտակի, եւ ապա ի վերայ քարտիսի։ Գիր ասի, վասն զի գերելով կամ քանդակելով իմն գաղափարի։ Ի կնիք մատանւոյ զգծեալ գիրն ընդունի մոմն. եւ այլն. (Երզն. քեր.։)

Մինչեւ ցսա զոլոմպիադայն գիր գտաք. (Եւս. քր. ՟Ա։)

Խնդրէին ի մանտեանսն ի գիրս հարցափորձից. այսինքն ի յիշատակագրութիւնս. (՟Բ. Մնաց. ՟Բ. 13։)

Եւ ականս գրոյ ի գործ վակասինՄ. յն. քանդակ կամ դրուագ. (Ել. ՟Ի՟Ե. 7։)

Յորժամ հանաւ գիրն (այսինքն գիծն) բոլորակ. (Շիր.։)

ԳԻՐ. ἑπιστολή epistola, litterae որպէս Ողջունագիր. նամակ. թուղթ. հրովարտակ. բարեւագիր.

Եկն նմա գիր յեղիայէ մարգարէէ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ա. 12։)

Գրեցին գիր ասորերէն (այսինքն ասորի գրով զթուղթն). (՟Բ. Եզր. ՟Դ. 7։)

Ընկալեալ Արշակայ Մեծի զգիրն. (Խոր. ՟Ա. 8։)

Ընթերցան զգիրն պաղատանաց աշխարհին հայոց. (Եղիշ. ՟Գ։)

Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանց։ Գրեալն էր ի գիրս վասն մեր։ Էր ի գիրս ասացեալ. եւ այլն. (Շ. թղթ.։)

Ետուն նմա գիր վկայութեան, զի անծանօթ էր այրն. (Ոսկ. գծ.։)

ԳԻՐ, կամ ԳԻՐՔ. βίβλος, βιβλίον liber, libellus Գրեան, գրեանք. մատեան աստուածաշունչ, կամ արտաքին. քիթապ, քիւթիւպ, կէրիտէ, կէրտիտ. եբր. սէֆէր. (յորմէ սոփեր).

Այս է գիր արարածոց։ Գրեա՛ զայդ առ ի յիշատակ ի գիրս։ Գիր ուխտին, կամ օրինաց։ Վասն այնորիկ ասի ի գրի, պատերազմ տեառն եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ա. 14։)

Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի։ Գիր կամ դպրութիւն կենաց։ Ի գիրս սաղմոսաց, մարգարէից։ Ետուն նմա գիրս զԵսայեայ մարգարէի։ Եբաց զգիրսն։ Խփեալ զգիրսն՝ ետ զպաշտօնեայս։ Կայ իսկ ի գրի.եւ այլն։

Որդւոյ անուամբ մեծարեաց զնա գիր. (Խոր. ՟Ա. 3։)

Բազում անգամ գրովք զօրէնս գրոց լուծանեմք. (Լմբ. սղ.։)

ԳԻՐ ԱՌՆԵԼ, ՀԱՆԵԼ, ՀԱՍՏԱՏԵԼ. իբր Գրել. գրով դրոշմել կամ հրատարակել զբան, եւ այլն։

Գիր առնէր, եւ ի հրատարակս տայր տարածանել։ Գիր հաստատել. եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Բ. 14։)

Գիր հանցէ ձեռամբ իւրով, թէ աստուծոյ եմ ես. (Ես. ՟Ի՟Դ. 5։)

Գիր առնելով, եւ պահպանակս հմայականս. (Կանոն.։)

Ի ԳԻՐ ԱՐԿԱՆԵԼ, ՀԱՆԵԼ. Ի ԳՐԻ կամ ԶԳՐԻ ՀԱՐԱՆԵԼ. Գրել. արձանագրել. մատենագրել. գիր անցընել.

Գումարեա՛ զամենայն (զմեղսդ), եւ ի գիր ա՛րկ։ Եթէ դու գրեսցես, աստուած ջնջէ. իսկ եթէ դու ոչ գրեսցես, աստուած ի գիր արկանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 16։)

Կնքեալ զնա՝ հրամայէ քահանայիցն ի գիր հանել զնա եւ զռաաջնորդն (զկնքահայրն) նորա. (Դիոն. եկեղ.։)

Եւ ի գրի հարեալ՝ մի ըստ միոջէ այսպէս պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)

Պատշաճ համարեցայ ի գրի հարկանել. (Խոսր. պտրգ.։)

Կամիմք ի սկզբանէ զթագաւորսն Մակեդոնացւոց զգրի հարկանել. (Սամ. երէց.։)

Ի ԳԻՐ կամ ԸՆԴ ԳՐՈՎ ԱՆԿԵԱԼ, եւ ԼԻՆԵԼ. Անցանել ի կարգ արձանագրութեան.

Ոչ արժանաւորեցաւ մեծատունն ընդ աղքատին (ղազարու) ի գիր անկանել, ըստ մարգարէին, ընդ արդարս քո մի՛ գրեսցին. (Կիւրղ. ղկ.։)

Բան է ի գիրս անկեալ յըստ մովսիսեանն աշխարհագրութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Երախայացուցանէ զնոսա՝ գրելով զանուանս նոցա, ըստ որում ասէ ընթերցուածք վարդապետութեան եւ ի գիր անկելոց. (Տօնակ.։)

Ի գիր անկեալ, այսինքն (առ ի) կնիք առնուլ. (Լծ. կոչ.։)

Զնշանակելն գոլ, եւ զընդ գրով անկեալ. (Անյաղթ պերիարմ.։)

Քանզի ընդ գրով չեն կրօնք (աղանդաց), երբեմն զայս ասեն. եւ այնու խաբեն, եւ երբեմն զայն. (Եզնիկ.։)

ԶԳՐՈՎ կամ ԶԳՐՈՎՔ ԳԱԼ. Դեգերիլ ի գիրս, կամ յածիլ.

Հրամայեաց հանապազ զգրով գալ, եւ աղօթից ստէպ կալ. (Խոսր. պտրգ.։)

Զգրովք հարցն եկեալ՝ ծանօթս կացուցից. (Յհ. կթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազատագիր, գրոյ, գրի, գրաց

Աղերսագիր, գրոյ, գրով

Աղօթագիրք, գրոց

Ամսագիր, գրոյ

Անգիր

Անդորրագիր, գրոյ

Անդրագիր

Անյարմարագիր

Աննկարագիր

Անչափագիր

Անպարագիր

Անստուերագիր

Անվերնագիր

Անցագիր, գրոյ

Աշխարհագիր

Առակագիր

Առաջագիր

Առասպելագիր

Աստուածագիր

Արագագիր, գրի, աց

Voir tout