the two arms extended, open arms;
bosom, breast;
fathom;
—ս արկանել, — ընդ —ս խառն լինել, to embrace, to hug one another;
ընդ —ս մտանել, ընդ աղեղն լինել, to draw the bow well;
այն ինչ լինէր զոգիսն ի —ս իւր թափել, whilst he drew his bow tight;
— ընդ — խառնել or խառն լինել, — ընդ խառն or գրկընդխառն or գրկախառն լինել, to wrestle, to struggle with one;
— ընդ խառն կռիւ or մարտ, wrestling.
ԳԻՐԿ մանաւանդ ԳԻՐԿՔ. ἁγκάλη gremius, sinus, ulna Գոգ կամ ծոց բացեալ բազկօք տարածելովք.
Ա՛ռ զմանուկն ի գրկաց իմոց. (՟Գ. Թագ. ՟Գ. 20։)
Առ ընկլաւ զնա ի գիրկս իւր. (Ղկ. ՟Բ. 28։)
Մի՛ փարիր ի գիրկս, որ ոչ քո իցեն. (Առակ. ՟Ե. 20։ Տե՛ս եւ Ծն. ՟Զ. 15։ Եսթ. ՟Ժ՟Է. 11։ Սղ. ՟Ճ՟Ի՟Ը. 7։)
Իբրեւ զմանուկ ի գիրկս առեալ։ Ի գիրկս ըստ նմանութեան մանկամօր առեալ. (Ագաթ.։)
Ի գրկաց հարց փախչէին։ Վարեցին զջուր ի կրակն որպէս ի գիրկս եղբօր. (Փարպ.։)
Ի մերկութեանս գրկի փուշս ընդ շուշանաց ժողովեցից։ Ի գորովոյ գրկի։ Աղեղն լարեալ յաղթողին գրկաց. (Նար. կ.։ Նար. խչ. եւ Նար. մծբ.։)
ԳԻՐԿ. ἁργυιά ulna, passus որպէս Գրկաչափ տարածութիւն՝ իբրու մարդաչափ. որպէս եւ կէսն նորա՝
Ընկեցեալ զգունդսն՝ գտին գիրկս քսան ... գիրկս հնգետասան. (Գծ. ՟Ի՟Է. 28։)
Խորութիւն (ջրհորոյ) քսան գիրկ. (Եւս. քր. ՟Ա։)
Ընկղմեալ ի խորութեան ծովուն իբրեւ գրկաւ միով. (Ճ. ՟Ա.։)
ԳԻՐԿՍ ԱՐԿԱՆԵԼ. περιλαμβάνω, περιπλέκομαι complector, amplector Փարիլ, պատիլ զայլով. ընդգրկել, եւ սիրով յարիլ ...։ (Ծն. ՟Ի՟Թ. 13։ չգ. 4։ Առակ. դ. 8։ Ժող. գ. 5։)
Գիրկս արկանել զնովաւ, զքեւ. զնմանէ, նմա. փշոց, ընչից. կենցաղոյս սիրոյ. զերկայնամտութեամբ եւ զսիրով. (Խոր. հռիփս.։ ՃՃ.։ Սարգ.։ Նար.։ Եւագր. ՟Ժ։) Որ եւ ասի. ԳԻՐԿՍ ՏԱՐԱԾԵԼ.
Ոչ բանս ինչ ողոքս, եւ ոչ բարբառս ինչ աղերսականս լուաւ. այլ միայն ետես, եւ գիրկս տարածեաց. (Ոսկ. ես.։)
ԸՆԴ ԳԻՐԿՍ ՄՏԱՆԵԼ. Լարել զաղեղն, յորոյ ի լիճն մտանէ կեւսն գրկաց լարողին. ըստ յն. եւ լտ. ասի, լնուլ կամ ձկտել զաղեղն.
Ընդ գիրկս եմուտ (յէու), եւ եհար զյովրամ. (՟Դ. Թագ. ՟Թ. 24։)
Մուտ ընդ գիրկս իւր. (Ողբ. ՟Բ. 4։)
Մտանել ընդ աղեղն ձեռօք։ (՟Դ. Թագ. ՟Ժ՟Գ. 16.)
Այն ինչ լինէր զոգիսն ի գիրկս իւր թափել, եւ նա յետս կոյս կործանեցաւ. (՟Ա. Մակ. ՟Թ. 47.) իմա՛, յորժամ Յովնաթան զամենայն ոյժ ետ ի լարել զաղեղն եւ հարկանել զբաքիդ, յետս կոյս ընկրկեցաւ։
ԳԻՐԿ ԸՆԴ ԳԻՐԿ ԽԱՌՆԻԼ. Պատիլ զմիմեամբք՝ սիրով, եւ ի գօտեմարտի.
Գիրկ ընդ գիրկ խառնեսցուք որ առ աստուած ... շաղեալք պատեսցուք ընդ սէր. (Վեցօր. ՟Ե։)
Յորժամ գիրկ ընդ գիրկ խառնիցին, ցուցանիցէ թէ որպէս պարտ իցէ կռուել եւ յաղթել. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)
ԳԻՐԿ ԸՆԴ ԽԱՌՆ ԼԻՆԵԼ. Նոյն ընդ վ. իբր Գրկախառնիլ, եւ գօտեմարտիլ.
Յորժամ գիրկ ընդ խառն լինիցի (Յուդա ընդ Յիսուսի) ի համբուել զնա, յայնժամ արկցեն ի նա զձեռս. (Իգն.։)
Գիրկ ընդ խառն եղեն (սամփսոն եւ առիւծ). (Փիլ. սամփս.։)
Մերկ ընդ մերկ ի թշնամւոյն կամէր լինել գիրկ ընդ խառն։ Վիրօք գիրկ ընդ խառն թշնամւոյն լինէր. (Իսիւք.։)
Ուստի ԳԻՐԿ ԸՆԴ ԽԱՌՆ ԿՌԻՒ կամ ՄԱՐՏ. Գօտէմարտութիւն. կիւլէշ, քէհլիվանլըգ.
Մանկտւոյն՝ գիրկ ընդ խառն կռիւ։ Ի գիրկ ընդ խառն մարտին միղոն կրովտոնայ (յաղթօղ). (Եւս. քր. ՟Ա։)