reptile, creeping animal;
acquatic insects;
creeping, crawling.
ἐρπετόν, -τά reptile, -lia Կենդանի՝ որ զեռայ. որպէս սողունք ի վերայ երկրի, կայտառք ի ջուրս, եւ թեւաւոր միջատք յօդս. ամմէն կենդանի՝ որ կըշարժի.
Զեռունս շնչոց կենդանեաց։ Շունչ զեռնոց կենդանեաց։ Ամենայն զեռուն որ է կենդանի։ Ամենայն զեռուն թռչնոց։ Ի զեռնոց թռչնոց։ Յամենայն զեռնոց՝ որ զեռայցեն ի վերայ երկրի. (Ծն.։ եւ Ղեւտ.։)
Զեռուն ասելով, զամենայն ինչ՝ որ կենաց մասն ունի եւ զեռալոյ, զեկոյց. (Վրդն.։)
Զեռունքն՝ որ ի ջուրս ի ներքս են. (Եզնիկ.։)
Ի զազիրն զեռնոց։ Անմաքուր զեռնոցն (որովայնի)։ Զեռունք սարդից եւ ունկնամտից. (Նար.։)
ԶԵՌՈՒՆ ասին լայնաբար եւ ամենայն կենդանիք.
Ընծայաբերս նմա առնէին երիվարս ընտիրս, եւ զանազան զեռնոց մորթս. (Կաղանկտ.։)
ԶԵՌՈՒՆ. ա. κινούμενος qui movetur Զեռացօղ. շարժուն.
Ամենայն սողուն զեռո՛ւն ի վերայ երկրի. (Ծն. ՟Է. 21։ ՟Ը. 11։)
Իբր զճճիս զեռունս. (Նար.։)
Մերթ՝ Շարժուն, իբր շարժական ինչք.
Իսկ որ այլ ինչ էր զեռուն եւ կարասի, վաճառեաց ... եւ բաշխեաց կարօտելոց. (Աթ. անտ.) իմա՛ զկենդանիս, եւ զզարդս տանն. եւ այլն։
ԶԵՌՈՒՆ. իբր Եռացեալ, ջերմ, կամ ականակիտ.
Կերակուր անպաճոյճ, անաւելի հաց, եւ զեռուն ջուր. (Փիլ. ել. ՟Բ. 8։)