չ.

ԸՆԴՈՍՏԻՄ ԸՆԴՈՍՏՆՈՒՄ ԸՆԴՈՍՏՉԻՄ. ἁναπηδάω resilio διανίστημι adsurgo in altum, salto Ի վեր ոստնուլ. ի վեր վազել, ցնցմամբ յոտս յառնել. յանկարծ զարթնուլ ի քնոյ. խրտչել. յահի լինել. ապշիլ, այլայլիլ. տեղէն վեր ցաթկել, տակն ու վրայ ըլլալ.

Զի մի՛ յանկարծակի ընդոստիցին՝ (կամ ընդոստիցեն) կա՛մ ճչելով կամ կոծելով. (Մամբր.։)

Ոչ արդեօք ընդոստիցէք ի գեղեցկութենէ մտացն (գրոյն). (Փիլ. լին.։)

Եթէ սակաւ մի թնդիւն, ընդ ոստիմ (կամ ընդոստնում). (Նար. ՟Ի՟Գ։)

Շրջի ընդոստի հոգիս։ Ո՞րպէս ընդոստնուն. (Մաշկ.։)

Ընդոստնոյր ի յահէ. (Վրդն. ծն.։)

Ընդոստչել զարթնուլ։ Զի՞ յապաղես եւ ոչ շարժիս եւ ընդոստչիս. (Փիլ.։)

Զի մի՛ ընդոստչիցին հրէայքն։ Բայց նոքա եւ ոչ ինչ այնու ընդոստեան, այլ տակաւին իբրեւ ընդ մարդոյ խօսէին. (Ոսկ. գղ. եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 24։)

Ի կռիւ ընդոստչել. (Պտմ. աղեքս.։)

Ոչ ընդոստեայ ի թմբրութեանց լքմանէ մտացս. (Նար. ՟Ե։)

Ընդոստեաւ մանուկն Յովհաննէս ընդ բանսն. (Իգն.։)

Ո՛չ ի կարծ ընդոստուցեալ, եւ ո՛չ ի լուր զարթուցեալ. (Եղիշ. ՟Բ։)

Ընդոստուցեալք իմն վասն մահուան սրբոցն. (Յհ. կթ.։)

ԸՆԴՈՍՏՉԻՄ ԸՆԴՈՍՏԻՄ ԸՆԴՈՍՏՆՈՒՄ.

Յերկիւղէ տերանց իբրեւ սուր խթանով հարեալ՝ ընդոստչի. ի վեր վազէ։ Ու՛ր ուրեմն ի խոր ընկղմութենէն ի վեր ընդոստիցէ. (Անյաղթ հց. իմ.)