adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

adj.

μέλας niger, ater Սեաւ. մթագոյն. (լծ. ընդ ծուխ. եւ սուգ). սեւ, մո՛ւթ գուն. ... պ. տուխնէթ, տուխանի (իսկ տուխխ, է ծուխ. եւ տուխա, մութն, խաւար).

Մազ թուխ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 37։ Մտթ. ՟Է. 36։)

Ի սպիտակացն սեաւք ծնանէին, եւ ի թուխ այծից սպիտակք եւ պիսակք։ Թուխ մարդ. (Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. գանձ.։)

Թուխ տեսլեամբ։ Իբրեւ լսէր թուխն (դեւ), վաղվաղակի ի բաց փախչէր. (Ճ. ՟Ժ.։)

Հակառակ էր, որպէս սպիտակ թխոյ. (Եզնիկ.։)

Եթովպացիքն թուխք են մարմնով. (Լմբ. սղ.։)

Թուխ աչք, եւ թուխ յօնք. (Աղթարք.։ ( սեւ աչուի, սեւ ընքուի. ... ))

Սպիտակն ի փառս եւ ի պարծանս, իսկ թուխն ի նախատինս եւ յանարգանս. (Եփր. վկ. արեւ.։)

ԹՈՒԽ ԶԳԵՆՈՒԼ. Ի ԹՈՒԽՍ ՀԱՄԱԿԻԼ. Ագանել զսեաւ զգեստ սգաւորի. սուգ զգենուլ. սեւեր հագնիլ.

Զգեցաւ թուխ։ Զգեցեալ ես թուխս։ Թուխ ընդէ՞ր ես զգեցեալ։ Զթուխդ ընդէ՞ր զգեցեալ ես. (ՃՃ.։)

Ընդ արտասուս ցնդիցի, եւ ի թուխս համակիցի։ Ո՛չ արտասուեմք, եւ ոչ ի թուխս համակիմք. (Սարգ. յկ. ՟Գ։)

ԹՈՒԽ ԶԳԵՑՈՒՑԱՆԵԼ. Ի ԹՈՒԽՍ ՀԱՄԱԿԵԼ. Սուգ եւ տրտմութիւն առթել. ի թուխ գոյն սգոյ շրջել. պատել. սեւցընել, սուգի նստեցընել.

Զգեցոյց թուխս աշխարհին իւրում, եւ նստաւ ի սուգ առ տրտմութեանն. (Եզնիկ.։)

Զգլուխ եւ զոտս ի թուխս համակեն. եթէ հնար ինչ էր, ամենեւին զհանդերձսն ի թուխս դարձուցանէին. (Ոսկ. ես.։)

Ի ԹՈՒԽՍ ՆՍՏԵԼ ՀԱՒՈՒՑ. cf. ԹԽԵՄ. (ուստի ռմկ. թխսմար ).

Յորժամ ի ձուս եւ ի թուխս նստիցի. (Վեցօր. ՟Ը։)

• , ո հլ. «թանձր գորշ, սև» Ղևտ. ժգ. 37. Մտթ. է. 36. Եզն. Կիւրղ. ծն. (գրուած է նաև թուղ, որ ՀՀԲ իբրև առանձին բառ նշա-նակում է «մթին, խաւար, մութ, մռայլ» նշա-նակութեամբ). որից թխագոյն Եփր. ծն, Փարպ. թխանալ Երգ. ա. 5. Ողբ դ. 8. Եփր. ծն. բխացուցանել Մծբ. թխացեալ Ագաթ. թխութիւն Խոր. թոյրաթուխ Ոսկ. կող. ժբ. քաջաթուխ Նար. երգ. թուխակն «սևաչուի» Սմբ. պտմ. 141 (չունի ԱԲ). թխորակ, թխա-ղէմ (նոր գրականի մէջ) ևն։

• Klaproth, Asia polygl. էջ 105 բորտ. և հբգ. du, իռլ. duw, էրզ. dub։ ՆՀԲ լ։. ծուխ, սուգ, պրս. տուխխ «ծուխ», տու-խա «մութ, խաւար»։ Մառ ЗВО 7, 73 ծուխ բառի հետ միասին հանում է պրս. [arabic word] dūd «ծուխ» ձևից։ Հիւնք. պրս. տուխան «ծուխ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 217 «սատանայ» իմաստը տալով՝ հանում է զնդ. տուխ «չար ոգի» բառից։ Patrubány SA 1, 311 հունգ. fekete, fe-teke «սև» ոառի հետ։ Petersson KZ 47, 283 և Ar. u. Arm. Stud. 84 միացնում է հսաքս. ϑiustri, հոլլ. duister, անգսք, ϑystre, Déostre, geϑuxod, հհիւս. Voka, դան. taage, շվէդ. tuka «մշուշ, մութ» բառերին, որոնց նախաձևը դնում է հնխ. teug, tug. իսկ հայերէնը tu-qho-ձևից. բոլորի էլ պարզ արմատն է tu-։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Ննխ. Շմ. Ջղ. Վն. Տփ. թուխ, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թօխ, բոլորն էլ «թուխ, մթագոյն, սև». իսկ Սչ. թուխ «գնչու, չինգանա»։ Նոր բառեր են թուխծամ, թխահող, թուխթխենի, թուխլաթ, թուխդեղ, թուխկեկ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ բոլորովին նոյն է Ատրպ. թրք. [arabic word] tox «մութ գոյն». ինչ. tox qərməzi «մութ կարմիր» (Будaговъ 1, 387)։ Բայց այս բառը գործ չունի մեր թուխ ձևի հետ, որովհետև թրք. [arabic word] toq «կուշտ» բա-ռի մեկ նոր առումն է միայն, ինչպէս որ հա-յերէն էլ ասւում է կուշտ կարմիր ևն.

• «հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։

• Հիւնք. հանում է պրս. [arabic word] tuxm «սերմ», ❇ ︎ tuxm-i murγ «ձու»

• (բառացի «հաւի սերմ») ձևերից և ըստ այսմ վերի բառերը սրբագրում է ի թուխմ նստել, թխմել, թուխմ, իբր թէ Մ և Ա տառերի նմանութիւնից յառաջա-ցած վրիպակ։-Այս ենթադրութիւնը շատ անտեղի է, որովհետև նախ բառի արմատն է թուխ և երկրորդ՝ որ թուխս. թխսել ձևերը գործածական ե, բոլոր գաւառականների մէջ։

• ԳՒՌ.-Եզակի ձևով ունինք միայն Արր. թուխ, Ագլ. թօխ «թուխս». միւսները յգ. ան-որոշ հայցականը վերածել են ուղղականի (հմմտ. չորս, հոգս, Կարս, Մասիս). այսպէս Ախց. Երև. Կր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. թուխս, Ղրբ. Ոզմ. թօխս, Գոր. թօ՛խսը։ Նոր բառեր են թուխսհաւ. թխսկան, թխսմայր։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] tuxs «թուխս» (Justi, Dict. Kurde, էջ 107), թրք. գւռ Կր. tuxs «թխսմայր, թուխս» (Բիւր. 1898, 627)։

• «հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։

• = Հիմնական նշանակութիւնն է «զարնել» և այս իմաստով ունինք մինչև այժմ թխել Ղզ. Ղրբ. «զարնել. 2. նուագել (թմբուկ ևն)»։ Այս նշանակութիւնը յառաջացած է նրանից, որ հայկական հացը (լաւաշը) եփելիս՝ խը-մորը թոնրի պատերին են զարնում։ Ըստ այսմ թխել նոյն է տխել Բլ. Մշ. «ծեծել» բառի հետ.-թխ և տխ ձայնափոխութեան համար հմմտ. թխկի և տխկի, թթխմոր և տխտմոր ևն։ Այս նշանակութեամբ մեր բա-ռի հետ նոյնանում է լազ. մոնթխափու «ծե-ծել, զարնել» (արմատը նթխ), թերևս երկու-սըն էլ բնաձայն, ինչպէս է նաև արաբ. [arabic word] tayx «փայտով զարնել» (Կամուս, թրք. Առռմ. Ա. 538)։-Աճ.

• Պատահական նմանութիւն ունի արաբ.

• [arabic word] taxx «թթխմոր», [arabic word] taxuxa «խմորը թթուեցնել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թոյրաթուխ

Թուխու

Թուխպ

Քաջաթուխ

Voir tout