adj.

appointed, settled, fixed, assigned;

s.

cf. Ժամագրութիւն;
— առնել՝ լինել, to make an appointment, to appoint, to assign the place, time, or day of meeting, or rendez-vous, cf. Ժամադրեմ, cf. Ժամանակեմ.

adj.

Որ ինչ լինի ժամ դնելով. որոշեալ եւ պայմանեալ ըստ ժամանակի. ատեն դրած. խօսք դրած.

Յետ ժամանակեալ ժամադիր ժամուն եկին։ Զմե՛ զժամադիր սաստիկ հրամանի զօրհասաւ անցեալ հրէայք՝ եւ զայս օր կեցեալ գտանին. (՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Վաղվաղակի իբրեւ ժամադիր ժամանակաւ բառնան կեանք հպարտացելոյն։ Իբրեւ միոյ ժամադիր ժամու շարժեալ, ի չու անկեալ. (Վեցօր. ՟Ե. ՟Ը։)

Անցեալ երկու աւուրք ժամադիր խաբէութեանն. (Փարպ.։)

Կամ պայմանեալ ժամուք վասն տեղւոյ. տեղով ատէն դրած.

Գային հասանէին ի ժամադիր կողմանս. (Կորիւն.։)

Չուէին հասեալ ի ժամադիր տեղի պատերազմին. (Բուզ. ՟Դ. 20։)

Ժամադիր ասել զտեղին՝ այն է, զոր ասաց, յետ յարութիւն իմոյ յառաջեցից քան զձեզ ի գալիլեա. (Սկեւռ. յար.։)

s.

ԺԱՄԱԴԻՐ գ. Եդեալ ժամն եւ տեղին, եւ գործն. որ եւ ժամադրութիւն.

Վաղվաղակի հասանէին ի ժամադիրն ըստ հրամանի՝ ի կողմանս այրարատեան գաւառին. (Ագաթ.։)

Նահատակքն անցին ելին ի ժամադրի ամենայն կենդանեաց.. . ժամադիր նոցա (յերկինս), ուր ժողով լինի. (Ճ. ՟Ժ.։)

Որպես պարտս հատո՛ զքո ժամադիր արտասուացն. (Նար. խրատ.։)

Իսկ (Սիր. ՟Լ՟Գ. 10.)

Փո՜յթ կալ ժամանակի, եւ յիշեա՜ զժամադիր յն. զերդումն։

ԺԱՄԱԴԻՐ ԱՌՆԵԼ, ԺԱՄԱԴԻՐ ԼԻՆԵԼ, τάσσω, συντάσσω constituo, pango Ժամ դնել. ժամադրել. սահմանել զժամանակ եւ զտեղի. ատէն կամ տեղ որոշել.

Յառաջագոյն ժամադիր առնէ առ ի յարութիւն։ որպէս արար նոցա ժամադիր յառաջ քան զչարչարանս. (Ագաթ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

Ժամադիր արարին ժողովրդապետքն եւ ղեւտացիքն. (Ճ. ՟Ժ.։)

Ի գալիլեա ժամադիր առնէ, եւ զաշակերտսն անդրէն տեսանէ. (Գանձ.։)

Որպէս ժամադիր եղեւ փարավոնի։ Առ վաղիւ ժամադիր են փակել պատել զամուրսն։ Գնացին ի գալիլեա ի լեառն՝ ուր ժամադիր եղեւ նոցա յիսուս. (Ել. ՟Ը. 12։ ՟Ա. Մակ. ՟Ե. 27։ Մտթ. ՟Ի՟Ը. 16։)

Ժամադիր եղեալ նորա եւ սահմանեալ օր առ կիւրոս. (Նոննոս.։)