grand-mother.
Որպէս Հանի. մամ. (լծ. թ. պէօյիւք անա ).
Զհանն եւ զմայր ած զմտաւ։ Աղախին էր քրիստոսի հանն քո, եւ մայրն քո. (Ոսկ. բ. տիմ.։)
Մայրն, եւ հան. (Փիլ. ժ. բան.։)
ՀԱՆ 2 ՀԱՆ՛ Մասնիկ բաղադրիչ. որպէս ՀԱՄ՛՛. կից. συν-, συμ- cum-, con- եւ այլն. զոր տեսցես ի հետագայ բաղադրութիւնս։
• (մասնիկ) տե՛ս համ-։
• . արմատ առանձին անգործածաևան որից են հանել «հանել, յափշտակել, բաժին հանել», փխբ. նաև «թարգմանել, տարածել, հռչակել» ևն։ ՍԳր. Ագաթ. Ոսկ. Կիւրղ. Թգ Եզն. Եւս. քր. Կոչ. հանուլ Յոբ. ժ. 11. հա-նանիլ «խլուիլ» Նիւս. կազմ. Փիլ. հանեալ «արձակուած կին» ՍԳր. հանելի «լծակ» Նո-րագիւտ բ. մնաց. դ. 16. հանածոյք «մետառ հրահալելիք» Ոսկիփ. հանելուկ Բրս. մրկ, խաչահանու Ագաթ. կայծակնահանու Յհ. իմ պաւլ. նորահանուկ «նորելուկ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 207. սրտահանութիւն «սիրտը ցաւացնելն ու գրգռելը» Ոսկ. ես. պարզ ար-մատը երևան են հանում՝ կնահան «կնաթող» Ոսկ. մ. ա. 17. պատկերահան Ճառընտ հանք (անեզական. սեռ. -աց) «մետաղ հա-նելու տեղ» Ոսկիփ. արիւնահան Բուզ. մսա-հան ՍԳր. երգահան Եւս. քր. գողահան Մանդ. գերեհան Շար. դիահանք Ոսկ. տիտ. երազահան ՍԳր. երկաթահանք Խոր. աշխ. ծխահանք Սիր. ժդ. 24. գինեհան Շիր. համ-ռաւահան Բուր. սերմանահան «սերմնացան» Մտթ. ժգ. 3. ևն։ Կրճատմամբ ձևացել է ծխան (փխ. ծխահան) «ծխնելոյզ» Երգ վի-պաս. (առ. Մագ.)։-Նոր բառեր են հանքա-բանութիւն, հանքահան, հանքագործ, հան-քածուխ, խցահան, ջրհան, քարահանք, օդա-հան, աղահանք ևն։
• Brosset, JAs. 1834, 369-405 մեր հանք բառի հետ է համեմատում պրս. kān, վրաց. քանի հոմանիշները, որոնք ո՛չ մի յարաբերութիւն չունին, որովհե-տև հայերէնի մէջ ք արմատական չէ։ Peterm. 26, 30 սանս. hր։ Մորթման ZDMG 26, 570 բևեռ. siu-khεni «աա-տերազմ», ուր khani=հյ. հան. հմմտ. գերմ. Feld-zug։ Justi, Zendsp. 90 զնդ. xa «աղբիւր» բառի տակ է դնում հյ. kankh (=հա՞նք)։ Նոյն, Kurd. Gram. 204 օրդ. ēnim «առնեմ» բայի հետ։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. han։ Bugge IF 1, 458 հ յաւելուածով՝ նախաւոր *anō ձևից, իբր յն. ἀνά սնս. ániti «շնչել», գոթ. uz-ana «արտաշըն-չել» ևն։ Հիւնք. յն. ἀνιημι «հանել ի վեր կամ արտաքս», ἀϰωϑέω «ի վեր ունել, բարձրացուցանել»։ Meillet, De ind. men, էջ 26 և MSZ 16, 245 սանս. sanōti «շահիլ, ձեռք բերել, օգտուիլ, ստանալ», յն. ἀνυμι, ἀνύω «կատարել, լրանցել, ի գլուխ հանել» բառերին իբրև ցեղակից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Brugmann, Grdr. 2 II*, էջ 13Ի հնխ. sen արմատի sn-ձայնդարձից։ Պատահական նմանութիւն ունի արաբ.
• [arabic word] xann «մաս մաս հանել» (Կամուս, թրգմ. Գ. էջ 624)։
• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Սչ. հանել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. հանէլ, Ազլ. Զթ. Խրբ. Շմ. Տփ. հանիլ, Ասլ. հանէ՝լ, Տիգ. հmնէլ, Սվեդ. հmնիլ, Ակն. հէնէլ, Հմշ. հօ-նուշ, Ջղ. Սլմ. Վն. խանել, Մրղ. խանէլ, Մկ Ոզմ. խանիլ։-Նոր բառեր են՝ հանք «պա-լար», հանիչք, հանոտել, հանվտիլ, հանւո-րիլ։
• ՓՈԽ.-Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։