vn.

to put one's hand to, to undertake, to try, to attempt;
to lay hands on, to make an attempt, to attack, to encroach;
to argue, to reason, to dissert, to descant.

չ.

ἑπιχειρέω manum admoveo, aggredior ἑγχείρω tento. Ձեռն ի գործ արկանել. բուռն հարկանել. ձեռնամուխ եւ ձեռներէց լինել. իշխել առնել. Տե՛ս եւ ի վեր անդր՝ ՁԵՌՆ ԱՐԿԱՆԵՄ, արկի.

Ի պատերազմիլ ընդ նմա ձեռնարկեաց։ Մի՛ ոք ձեռնարկեսցէ խափանել. (՟Ա. Եզր. ՟Ա. 27։ ՟Բ. Եզր. ՟Է. 23։)

Ձեռնարկել ի գերագոյնսն քան զմեզ, կամ ի սրբազանս. (Դիոն. եկեղ.։)

Ընդդէմ ասել ճշմարտութեանն ձեռնարկէք. (Աթ. ՟Դ։)

Յօժարութեամբ ձեռնարկեցաք (գրել) զայն ինչ, որ է մխիթարութիւն սիրելեաց. (Եղիշ. ՟Բ։)

Ձեռնարկեցին ի թարգմանել եւ ի գրել. (Խոր. ՟Գ. 63։)

Մեծաւ յուսով ձեռնարկեսցուք ի գործս. (Խոսր.։)

ՁԵՌՆԱՐԿԵԼ. որպէս Ձեռն ձգել. մխել. ձեռն արկանել.

Յիւրեանց բարերարսն ձեռնարկել մեքենայեն. (Եսթ. ՟Զ. 3։)

Խորհեցան նոքա ի զէնսն ձեռնարկել. (Նոննոս.։)

Նախ զմեր պարանոցս հատէ՛ք, եւ ապա յեկեղեցին ձեռնարկէ՛ք. (Եղիշ. ՟Գ։)

Ոչ ի մարդ ձեռնարկեցին, այլ ի տէր տաճարին. (Եղիշ. խաչել.։)

Յօժարութեամբ ձեռնարկեցաք զայս ինչ. (Եղիշ. ՟Ա.) իմա՛, սկսաք գրել։

ՁԵՌՆԱՐԿԵԼ. ἑπιχείρω argumentor. Ձեռնարկութիւն առնել ըստ իմաստասիրաց. ջանալ, կամ հնարել ցուցանել զասացեալսն.

Ձեռնարկեն այսպէս։ Զայսոսիկ այլուստ ձեռնարկեմք ցուցանել. (Անյաղթ վերլծ. արիստ. եւ Անյաղթ պորփ.։)

Յետ ձեռնարկութեան պղատոնականացն՝ ինքեանք ձեռնարկեն բաժանել. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Եպիփանոս՝ ճշմարիտ եւ արդարադատ զաստուած ձեռնարկէ ցուցանել. (Խոր. ՟Ա. 5։)

կր.

ՁԵՌՆԱՐԿԵԼ. ἑγχειρίζω trado, committo. Ընձեռել. տալ ի ձեռս. յանձնել. աւանդել. կր. Ի ձեռս բերել. զբռամբ ածել.

Մեծագոյնս ձեռնարկեաց մեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Անկնիք ոսկի դիւրաւ ձեռնարկելի է գողոց. (Բրս. մկրտ.։)