cf. Ճանապարհորդիմ.
ὀδεύω, διοδεύω, ὀδοιπορέω viam vel iter facio, gradior, permeo, transeo. Գնալ ի ճանապարհ ուրեք. ուղեւորիլ. ուղի հատանել. անցանել. երթալ՝ յառաջ խաղալ.
Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ։ Ի նաւ ելեալ ոք՝ ընդ ամեհի ալիս կամիցի ճանապարհորդել. (Ղկ. ՟Ժ. 33։ Իմ. ՟Ժ՟Դ. 1։)
Ընդ յիսուսի ճանապարհորդեալ՝ ի գլուխ լերինն ելցուք. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)
Ճանապարհորդեա՛ առանց յետս դառնալոյ. (Ածաբ. մկրտ.։)
Ճանապարհորդէր ի սինայ լեառն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Որք նախաշաւիղ ճանապարհորդեն սրբութեամբ ի ճշմարիտ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)
Ճանապարհորդեալ ընդ ամենայն կիրս մարդկային կենցաղոյս. (Պտրգ.։)