s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

s.

ՄԱԳԻԼ ὅνυξ unguis. (գրի եւ ՄԱՔԻԼ, ՄԱԿԻԼ, ՄԱԳԱԼ. արմատն երեւի Մատն, եւ Քիլ) Ճապուռն. ճիրանք. որ է սո՛ւր եղնգամբք թաթ հաւուց, եւ գազանաց. ըստ այլ լեզուաց՝ եղնգունք, ոտք, յօդք թաթից, եւ այլն. ճանկ, ըղունկ.

Ժանիք նորա երկաթիք, եւ մագիլք նորա պղնձիք։ Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթւ. (Դան. ՟Է. 19։ Իմ. ՟Ե. 11։)

Պիտոյիցն մագլաց բազումք յանասնոցն կարօտանալոց էին. (Պղատ. տիմ.։)

Արձակել այլ հաւս, եւ նոցա ի նաւն գալ՝ կաւվ թաթխ զմագիլսն բերեալ։ Սաստիկ ժանիս եւ մագիլս ունի։ Երկաթի մագլօք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 4։ տե՛ս եւ Կոչ. ՟Բ. ՟Դ. ՟Թ։)

Յորժամ հասանէ ժամանակ ծննդեան առիւծակորեանն, պատառէ մագլօքն զարգանդ մօրն, եւ ելանէ. (Վեցօր. ՟Թ։)

Մեկ մի ունի մագիլք հաւի, վազէ յերես բռնակալի (այն է սանտր). (Շ. առակք.։)

• , ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։

• = Թուի թէ փոխառեալ է Կովկասեան լե-զուներից. հմմտ. վրաց. მახვილი մախվի-լի «սրածայր, սուր», ուտ. մուխ «եղունգ, մագիլ, ճիրան», ավար. maxl «եղունգ, մա-գիլ», ma'<*max, յգ. ma'al «եղունգ»։

• Klaproth, Asia pol. էջ 103 ավար. matt։ ՆՀԲ «արմատն երևի-մատն և քիլ»։ Հիւբշ. KZ 23, 35 և 36 սանս. nakha, պրս. nāxun, օսս. nüx ձևերի հետ՝ եւրոպական nagha, naghla «ե-ղունգ» նախաձևից։ Lag. Arm. Stud. § 1400 մերժում է սրանք և համարում

• է բառը սեմական։ Տէրվ. Altarm. էջ 74 կցում է մաքառիլ բային, որի վրայ տե՛ս տակը։ Հիւբշ. Arm. Stud. § 182 անհաւանական է գտնում *naghla «ե-ղունգ» բառախմբի համեմատութիւնը, որովհետև հյ. մ չի կարող գալ n-ից։ Tomaschek, Deutsche Lit. Zeit. 1883, էջ 1254 և յետոյ Bugge, Btrg. 35, KZ 32, 85 տուին վերի մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Gram. 471 մերժելով հնխ. naghla ևն, ուղարկում է Bugge-ի մեկնութեան, առանց այս մասին կարծիք յայտնելու, Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 մերժում է ὄνυς ևն համեմատու-թիւնը։ Jensen WZKM 10, 11, Hitt. u. Arm. 63, 79 և ՀԱ 1904, 184 և 274 հաթ. mag, magh ձևի հետ, որով հայը հա-մարում է բնիկ՝ կազմուած մագ ար-մատից՝ -իլ մասնիկով (իբր սանս. nakha ևն), իսկ վրաց. մախվիլի փո-խառեալ է հայերէնից։ Հիւնք. կացի՞ն բառից։ Մի առանձին քննութիւն ունի Bugge, ZAPh 1, 164, ուր բառը հա-մեմատում է դարձեալ սանս. nakha, յն. ὄνυς ևն խմբի հետ՝ նոր լուսաբա-նութեամբ։ Հնխ. արմատը դնում է *mōkh-, հյց. *moghm, տրակ. *omghél վերջինը դարձաւ *onghēl՝ gh-ի մօտ m փոխուելով n-ի և յետոյ՝ սրա ազդեցու-թեամբ՝ ամբողջ հոլովումը փոխուեցաւ՝ *nōkh-, *noghm ևն, որից յառաջացան սանս. nakha-. լիթ. nāgas, հսլ. nоga, յն. ὅνυς ևն։ Բնիկ անփոփոխ ձևը ցոյց են տալիս յն. ἀμύσσω «քերել»<αμυχჟω և հյ. մագիլ (-իլ նուազական մասնի-կով)։-(Այս մեկնութիւնը անընդունելի է, նախ՝ որովհետև յիշեալ ձևերի հա-մապատասխանն է հյ. եղունգ (տե՛ս այս բառը) և երկրորդ՝ որովհետև յն. άμύσσω կապւում է լտ. mucro «մա-գիլի ևն սուր ծայր» բառի հետ (տե՛ս Walde 497) և հետևաբար կապ չունի այստեղ։ Այսպէսով հնխ. *mōkh-ձևի ենթադրութիւնը յօդս կցնդի)։-Bugge-ի համեմատութիւնը մերժում են Walde

• 851 և Pokorny 1, 181։ Pedersen, Հաս դր. լեզ. 98 հայ բառը դնում է -իլ նուա-զական մասնիկով։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բազմամագիլ

Լիամագիլ

Կորամագիլ

Հաստամագիլ

Voir tout