fog;
cf. Մառն.
ՄԱՌ կամ ՄԱՌՆ. Արմատ բառիցս Մռայլ, Մառախուղ. որպէս Մէգ, եւ միգանման հիւթ մածեալ. մար.
Գինի իբրու երկու տարւոյ՝ մառով եւ հոտով. (Վստկ.։)
Խաւար, մութ, մէգ, մառն, մռայլ (որպէս փաղանուանք). (Հին բռ.։)
Ծածկեցաւ մառամբ քաղաքն ամենայն. (Բառ. ստեփ. լեհ.։)
ՄԱՌ, կամ ՄԱՌՆ. որպէս Մայր ըստ վերջին նշ.
Հանդերձեալ էր արեւն ի մառն դառնալ։ Գայ գիշեր, եւ դուք՝ որ լոյսդ էք աշխարհի, ի մառն մտանէք, եւ լինի խափանումն նշանացս. (Եփր. ղեւտ. եւ Եփր. համաբ.։)
• «ժողովումն», որից մանրասէր «ժո-ղովասէր». ունի միայն Բառ. երեմ. էջ 204 և 205. երկու ձևերից մին վրիպակ է։
• «խոշ». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 205. ի՛նչ լինելը յայտնի չէ։
• «գինու կամ քացախի փառը». ու-նի միայն Վստկ. 108։ Գաւառականների մէջ գտնում ենք մար ձևով, այսպէս՝ Այն. Զն. Պլ. Մն. Ննխ. Ղրբ. և Խրբ. (վերջինը մար և բայր<պայր? ձևերով)։
• = Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.
• ՆՀԲ մեացնում է մառն բառի հետ։