s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

s.

Որպէս Մթար. ռմկ. մութեր, մութ ու աղտոտ՝ պղտոր բաներ. կամ աղտ մթերեալ.

Զամենայն աշխարհական հոյլս մթերից պղտորութեան մաքրիցէ ի սրտէ։ Եթէ ոչ նախ զբիժ եւ զմթեր աչացն մաքրիցեն, ոչ կարեն զճառագայթս արեգականն նկատել. (Ճ. ՟Գ.։)

Սրբի ի մթերից մեղացն։ Հալէ զմթերս աղտեղութեան. (Յճխ. ՟Թ։)

Մթերք հոգոց եւ աղջամուղջք տրտմութեան դիզեալ ի վերայ իմ կուտին. (Մանդ. ՟Ժ։)

s.

ՄԹԵՐ. գ. (որպէս արմատ Մթերելոյ) ἁποθήκη repositorium, reconditorium περισσεύων abundantia χρεία usus, utilitas λῆμμα sumtio, lucrum. Ամբարք իրաց հաւաքելո, որպէս մթին սենեակ. համբարանոց. շտեմարան. եւ Իրք համբարեալք. կոյտ եւ պահեստ ո՛ր եւ է իրաց.

Շտեմարանացն, եւ մթերից սրբութեանցն։ Ի մթերից ընչից։ Ի մթերից իւրեանց արկին յընծայսն աստուծոյ։ Զամենայն մթեր՝ զոր նոքա ոչ կարէին լնուլ, յարքունուստ լիցի։ Բազում մթերս ի վերայ դնէին։ Հասցեն ի մթերս մեղաց իւրեանց. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 12։ Ղկ. ՟Ժ՟Բ. 15։ ՟Ի՟Ա. 4։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 41։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 26։ Իմ. ՟Դ. 20։)

Մթերս ոսկւոյ եւ արծաթոյ եւ քարանց պատուականաց, եւ զգեստուց բազմացոյց. (Խոր. ՟Ա. 29։)

Նաւաստին եթէ ոչ զգործւեացն եւ զմեքենայիցն ունիցի մթերս, խորասոյզ եղեալ կորնչի. (Պիտ.։)

Ուռուցեալ հերձար ընդ մէջ, եւ հեղաւ յերկիր մթերք որովայնի քո։ Յաւարի եհար զամենայն մթերս սատանայի. (Զքր. կթ.։)

Որովայն պարպատեալ՝ ոչ ասէ շատ ի մթերս իւր. (Վրք. հց. ՟Ե։)

Որ ինչ ձեր յայտնի մթերն է, լցցէ զնոցա զանցաւոր պակասութիւնն, եւ նոցա մթերն՝ որ առանց անցանելոյ է, զցցէ զծածուկ պակասութիւնդ ձեր. (Եփր. ՟բ. կոր.։)

Բազում աւուրցն մթերից. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

adv.

ՄԹԵՐ ԱՌ ՄԹԵՐ. իբր մ. Կոյտս կոյտս. շեղջս շեղջս. դէզ առ դէզ.

Յորժամ յաճախեալ բազմասցի մեղրն խաւ խաւ, եւ մթեր առ մթեր ժողովեալ կուտիցէ. (Վեցօր. ՟Ը։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բազմամթեր

Մթերած, ոց

Մթերածոյ, ից

Մթերանոց, աց

Մթերեմ, եցի

Ռազմամթեր, ից

Voir tout