reserve;
keeping;
deposit, consignment;
maintenance, keep;
sequestration;
placed or kept in reserve;
— հօտք խաշանց, fattened sheep;
դնել ի —ի, to put in reserve, to reserve;
դնել ի —, to deposit, to consign;
to put in prison;
կալ or լինել ի — or ի —ի, to be in custody, in arrest, in prison.
ՊԱՀԵՍՏ որ եւ ՊԱՀՈՒՍՏ. διατήρησις, φυλακή conservatio, custodia. եւ բայիւ παρατίθημι appono, commendo. Պահումն. պահելն եւ իլն զգուշութեամբ եւ Իրն պահելի կամ պահեալ. մթերք. աւանդ.
Լուացումն մարմնոց, եւ պահեստ շաբաթուց. (Երզն. մտթ.։)
Մատենագրել (Մովսէսի) ի պահեստն յաւիտեանցն՝ որ գալոց են. (Ագաթ.։)
Դիցես զնա (այսինքն զսափոր մանանային) առաջի Աստուծոյ ի պահեստ։ Դի՛ր զգաւազանդ Ահարոնի առաջի վկայութեանցն ի պահեստ։ Ետու ձեզ զպահեստ պտղոց իմոց։ Եղիցի ժողովրդեան իմոյ ի պահեստ ջուր սրսկման. (Ել. ՟Ժ՟Զ. 33։ Թուոց. ՟Ժ՟Է. 10։ ՟Ժ՟Ը. 8։ ՟Ժ՟Թ. 9։)
Եդ զնոսա յակառն Երուսաղէմի ի պահեստ (այսինքն ի դիպահոջ). (՟Ա. Մակ. ՟Թ. 53։)
Եդի ես ի պահեստի (այսինքն յաւանդ) առ գաբայեղայ արծաթոյ քանքարս տասն. (Տոբ. ՟Ա. 15։)
Եհան զնա ի տանէն՝ ուր կայր ի պահեստի։ Պետրոս ի պահեստի էր ի բանտին. յն. պահիւր. (Երեմ. ՟Ծ՟Բ. 31։ Գործ. ՟Ժ՟Բ. 5։)
Դնէ (զմատեանն) յարքունիսն ի պահեստի մեծաւ զգուշութեամբ. (Խոր. ՟Ա. 8։)
Համբարք ոչնչից, եւ պահեստք հողմոց։ Զպահեստ անյայտից արտաքս հանի. (Նար. ՟Ծ՟Ե. ՟Կ՟Ե։)
Զխաշինս պահեստի իմոյ. (Զաք. ՟Ժ՟Ա. 11. յն. պահեալս ինձ։)
ՊԱՀԵՍՏ. ա. Պահեալ. պահծու.
Եւ զայն պահեստ ի մէնջ զտաճարն նոցա հրձիգ առնել (յն. անկոխ). (՟Գ. Մակ. ՟Ե. 23։)
Ոչ խնդրել տունս գեղեցկաշէնս, եւ ոչ պահեստս եւ կամ շրջագայունս հօտս խաշանց. այսինքն առտնին բուծեալս. (Վրք. հց. ՟Գ։ 2)