shipwreck.
Նաւակոծիլն. նաւաբեկութիւն. որպէս յն. ναυαγία, -ιον naufragium.
Ընդէ՞ր նախ քան զնաւակոծութիւն՝ նաւաբեկութիւն (յն. նոյն բառ) անձին գործիցես. (Ոսկ. ՟ա. թես. ՟Գ։)
Ապրեալ էր ի նաւակոծութենէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Ի նաւակոծութիւն անկեալ՝ հանին զնա ալիք ծովուն ի ցամաք. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ի՟Զ.։)
Նաւակոծութիւնս արար (այսինքն յարոյց) ի ծովու. (Նոննոս.։)
Ամենայն ընդ հեծուեթամբ անկաւ, եւ տունն նաւակոծութեամբ լցաւ. (Իսիւք.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | նաւակոծութիւն | նաւակոծութիւնք | 
| accusatif | նաւակոծութիւն | նաւակոծութիւնս | 
| génitif | նաւակոծութեան | նաւակոծութեանց | 
| locatif | նաւակոծութեան | նաւակոծութիւնս | 
| datif | նաւակոծութեան | նաւակոծութեանց | 
| ablatif | նաւակոծութենէ | նաւակոծութեանց | 
| instrumental | նաւակոծութեամբ | նաւակոծութեամբք |