s.

ՊԵՆՏԱԿՈՍՏԷ ՊԵՆՏԵԿՈՍՏԷ. որ գրի եւ ՊԵՆՏԱԿՈՍ, ՊԵՆԴԱԿՈՍՏԵԱՅ, ՊԵՆԴԱԿՈՍՏԷ. Բառ յն. բէնդագօստի՛. πεντηκοστή (ἠμέρα ) pentecoste, quinquagesima (dies). Յիսներորդ (օր). այն է Տօնն յիսուն աւուրբք զկնի զատկի, երբեմն հաշուեալ յելիցն յեգիպտոսէ, եւ ի նոր օրէնս՝ ի յարութենէն քրիստոսի. այն է Հոգեգալուստն.

Այժմ լինիմ յեփեսոս մինչեւ ցպենտակոստէ. (՟Ա. Կոր. ՟Ծ՟Զ. 8։)

Ի տօնի զատկին եւ պենտակոստէին. (Վրք. հց. ՟Իղ։ Յաւուր մեծի պենտակոստէին. Նար. ՟Հ՟Է։)

Զատիկն, պենտակոսն, տաղաւարահարքն. (Նախ. ղեւտ.։)

Կատարեցաւ տօն պենտակոստէիցն։ Փութայր՝ եթէ հնար ինչ իցէ նմա, զօրն պենտակոստէից երթալ յերուսաղէմ. (՟Բ. Մակ. ՟Ծ՟Բ. 32։ Գործ. ՟Ի. 12։)

ՊԵՆՏԵԿՈՍՏԷ ասի երբեմն եւ միջոցն յինանց, կամ յիսուն աւուրքն աձնոքիկ ի զատկէ զգալուստ հոգւոյն սրբոյ.

Եւ ի կատարել աւուրցն պենտակոստէից. (Գծ. ՟Բ. 1։)

Ի լնուլ պենտակոստէիցն երեւացաւ հոգին. (Սեբեր. ՟Գ։)

Յուրբաթէ չորեքտասներորդին մինչեւ ցմիւս կիւրակէ երկրորդ շաբաթու պենտակոստէին, որ լինին աւուրք տասն Ճ. (՟Բ.։)