va.

to press, to constrain, to oblige, to force, to necessitate, to pursue closely;
to solicit, to urge, to hasten, to hurry, to expediate.

ն.

σπεύδω, κατασπεύδω urgeo, accelero ἁναγκάζω cogo παραβιάζομαι vim facio ἑφίσταμαι insto παραινέω admoneo. Ճեպեցուցանել. փութացուցանել. տագնապել. բռնադատել. հարկեցուցանել. կր. տագնապիլ. հարկաւորիլ. հարկիլ. բերիլ ի փոյթ.

Եթէ մի օր ստիպեմ զդոսա, մեռանին ամենայն խաշինքդ։ Բանն արքայի ստիպեաց զիս։ Ստիպեաց զնա, եւ ոչ կամեցաւ երթալ։ Ստիպեաց զաշակերտսն.եւ այլն։

Ստիպէր ուրանալ զճշմարիտն աստուած։ Տագնապէին ստիպէին արքունի հրամանաւ. (Եղիշ. ՟Բ։)

Սէր սիրողին ստիպէ տալ առաւել քան զոր խնդրեմք եւ իմանամք. (Խոսր.։)

Արա՛ զոր ստիպիս ի խորհուրդս քո։ Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս։ Ստիպիմ ի սիրոյ սրտիս բաղձանաց։ Յիմոցս ստիպիմ գթութեանց. (Ասող. ՟Բ. 4։ Նար. ՟Ծ՟Ը։ Լմբ. ստիպ.։ Ոսկ. յաւետիս.։)

Ստիպեցի՛ր յամենայն զօրութենէ քումմէ, եւ ճգնեա՛ց, որպէս զի ամենայն գործ ներքին մարդոյն աստուածային եղիցի. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Զոր ինչ ստիպիսդ ի խորհուրդ քո՝ արա՛ վաղվաղակի. (Ղեւոնդ.։)

չ.

ՍՏԻՊԵՄ, եցի. չ. Յն. ոճով, որպէս Փութալ, աճապարել. արտորալ.

Ծեր ոմն ի սկիտէ գտաւ զաւազակս՝ զի կողոպտէին զտուն նորա. եւ ասէ ցնոսա. ստիպեցէ՛ք փութով եւ գնացէ՛ք, զի մի՛ գայցեն եղբարք եւ խափանեսցեն զձեզ. (Վրք. հց. ՟Ժ՟Է. ձ.) (տպ. փութո՛վ գնացէք)։