cf. Տուկատ.
ՏՈՒԳԱՏ կամ ՏՈՒԿԱՏ. σαθρός putris, debilis, fragilis. իբր Տոկատ. Հատեալ ի տոկոյ. պակասեալ յուժոյ. տկար. ներգեւեալ. փուտ.
Միում եղեգան, որով տուգատ զօրութիւն դադարեաց. (ա՛յլ ձ. տոկս. նորա) (Առ որս. ՟Ը։)
Կապելով ի գնդակ որթոյն. քանզի այս ուղէշ տուկատ գոլով եւ նուրբ, սակայն պիրկ եւ անխզելի. (Տօնակ.։)