Definitions containing the research ահա : 5654 Results

Երեւութական, ի, աց

adj.

fantastic, ideal.

NBHL (1)

Զնոյն զնախահարց ներպահեալ զերեւութական տեսութիւն։ Եթէ զերեւութական միայն զձեւն զինքեամբ արկաւ։ (եւ ի վերնագրի) Ընդդէմ երեւութականաց. (Յհ. իմ. երեւ.։)


Երեւութիւն, ութեան

s.

apparition, manifestation;
appearance;
representation.

NBHL (1)

Ըստ երեւութեան զարիւն եբեր (լուսինն)։ Յայնր ահագին հրոյ երեւութեանց սասանիւր երկիր. (Անյաղթ բարձր.։)


Երեփս, երեփսունք

s.

priest.

NBHL (2)

Բառ յն. երէ՛ւս. այն է ըստ հյ. Երէց, այսինքն քահանայ.

Երեփսունք եւ պապասք, որ թարգմանին քահանայք եւ երիցունք. (Լմբ. պտրգ.։)


Երեքդանգեան

adj.

that is worth three pence;
vile, despicable.

NBHL (1)

Իբրեւ զարհամարհ եւ զքամահանաց եւ զերեքդանգեան ի մէջ արկեալ կտտէին զյիսուս. (Ոսկ. մտթ.։ եւ ՃՃ.)


Երեքեան, եբեցունց

adj.

all three.

NBHL (1)

Զերեցունցն (կամ զերիցունցն) զայնոցիկ հատին զգլուխս։ Զերեքեանս զայսոսիկ պահեսջի՛ր։ Զերեքինս զայսոսիկ պահանջէ. (Վրք. հց.։)


Երեքժանի

adj. s.

of three prongs;
fork, trident.

NBHL (2)

Երեքժանի մսահան ի ձեռին իւրում. (՟Ա. Թագ. ՟Բ. 13։)

Երեքժանի մսահանաւն ի մեծամեծ կատսայիցն հանէին. (Եփր. թագ.։)


Երեքտասանեքեան, նեցունց

s. adj.

every thirteen.

NBHL (1)

ԵՐԵՔՏԱՍԱՆԵՔԵԱՆ կամ ԵՐԵՔՏԱՍԱՆԵՔԻՆ. Երեքտասան անձինք կամ իրք միահաղոյն.


Երեքքաղաքեան

adj.

that belongs to Tripoli, or to the three towns.

NBHL (1)

Դիմել ... ի վերայ հեբրայեցւոց ընդ երեքքաղաքեան նաւահանգիստ». յն. ընդ նաւահանգիստն որ առ տրիպօլսոյ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 1։)


Երէց, րիցու, րիցունք, րիցանց

adj. s.

elder, senior;
eldest brother;
priest;
երիցանց —, pontiff;
— գահ, the first or highest place.

NBHL (6)

Երէց՝ ծերունեաց է անուն ... Զքահանայս երէցս անուանեմք. (Լմբ. պտրգ.։)

Եղիազար դամասկացի՝ երէց տանն աբրահամու. (Սարկ. քհ.) իբր հազարապետ տանն։ իտ. maggior domo

ԵՐԷՑ, երիցու, երիցունք. գ. Քահանայ. որ եւ ի յն. երէ՛ւս ասի, ἰερεύς ( սրբազան) եւ πρεσβύτης (որ եւ ծեր), ուստի եւ լտ. presbyter, sacerdos քահանայ, տէր պապա.

Մովսէս եւ ահարոն երիցունք նորա։ Երիցունք քո զգեցցին զարդարութիւն։ Երիցանց (կամ քահանայից) սորա զգեցուցից զփրկութիւն։ Ձեռնագրեցին նոցա ըստ եկեղեցեաց երիցունս։ Կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյ.եւ այլն։

Քահանայք ի քաղաքն լինին, եւ երիցունք ի գեօղս եւ յագարակս. եւ երկոքին մի են. (Մխ. դտ.։)

ԵՐԻՑԱՆՑ ԵՐԷՑ. որպէս Քահանայապետ.


Երէցեղբայր

s.

a priest's brother.

NBHL (1)

Երիցու եղբայր. եղբայրն քահանայի.


Երթամ, չոգայ, ե՛րթ

vn.

to go, to march, to repair, to follow a road;
— առ հարս՝ զճանապարհ ամենայն երկրի, to sleep with one's fathers, to die;
— զիւրովին, to kill ones self;
— զիւիք, to give ones self up to, to apply ones self;
— զջրոյ, to go to fetch water;
to make water;
— հետի or հետիտս, to go on foot, to walk;
— հետի յօչ կամս, նեղութեամբ or դժուարաւ, to trudge along;
— հեծեալ ի ձի, to go on horseback, to ride;
— կառօք, to go or ride in a carriage;
— սուրհանդակաւ, to travel post;
— չոգեմուղ կառօք, երկաթուղեաւ, to go or travel by rail;
— (ելանել) ի կարիս որովայնի, to go to the water-closet, to stool, to the privy;
երթայ (դիմէ) ի կոտուստ իւր, he hastens to his ruin;
այս ճանապարհ երթայ ի ..., this road leads to ...;
զհետ, զկնի —, to follow;
փախստեայ —, to flee, to take to flight;
յագարի —, to be sacked or plundered;
ի գլուխ —, to finish, to come to an end;
յերդումն —, to swear, to take oath;
զուլամբ — ձիոյ, to trip, to fall headlong as a horse;
երթ ի բաց, ե՛րթ յետս իմ, begone, go away, get you gone, get away, or off with you, be off;
ե՛րթ խաղաղութեամբ, part in peace! Adieu! ողջ երթ, երթ ողջամբ, adieu! God be with you! luck be with you!

NBHL (1)

Եւ ես ահա երթամ այսօր զճանապարհ, որպէս ամենեքին՝ որ են յերկրի. (Յես. ՟Ի՟Գ. 14։)


Երթեւեկ, աց

adj. s.

that goes and comes;
going to and fro;
turn, walk;
life, conduct;
—ս առնել՝ առնուլ, to go to and fro, to go and come, to make several cruises;
— ծովու, the ebb and flow.

NBHL (1)

ԵՐԹԵՒԵԿՔ. գ. Դէպք. պատահարք.


Երիզապինդ

cf. Երիզապատ.

NBHL (1)

Խզեսցե՛ս ... զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Երիվար, աց

s.

horse, palfrey;
saddle or riding-horse;
— քաջնթաց, pad, ambling nag, stead;
cf. Ձի.

NBHL (1)

Միաձիօք առնել զնահատակութիւնսն՝ երիվարօք. (Պղատ. օրին. ՟Ը։)


Երիտասարդական, ի, աց

adj.

youthful, juvenile, young.

NBHL (1)

Ի տիոց անտի երիտասարդականաց մինչ զմիջահասակ արբունս ժամանակի (երեսուն ամաց). (Կաղանկտ.։)


Երիցակին

s.

priest's wife;
priestess.

NBHL (1)

Այրի երիցակինն ի կանանց վանսն երթիցէ, եւ այրի երէց ի յարանց վանս ... Այրի քահանայ, եւ իրիցակին. (Կիրակ. երզն. խր.։)


Երիցակից, կցի, կցաց

adj. s.

companion of a senior or of a priest.

NBHL (1)

συμπρεσβύτερος consenior, vel conpresbyter Կցորդ յաւագութեան, պաշտօնակից ի քահանայութեան.


Երիցանի, անւոյ

s. pl.

the priests.

NBHL (1)

Երիցունիք, այսինքն Երիցունք. քահանայք. տէրտէրներ, վարդապետներ.


Երիցապետ, աց

s.

archpriest.

NBHL (1)

ἁρχιερεύς archipresbyter Պետ երիցանց. աւագերէց. գլուխ քահանայից, փոխանորդ եպիսկոպոսի։ (Բուզ. ՟Դ. 7։ Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Բ. 3։ Ասող. ՟բ. 3։)


Երիցութիւն, ութեան

s.

antiquity, seniority, full ago;
priesthood.

NBHL (3)

Կամ πρεσβυτέριον presbyterium Քահանայութիւն, եւ Եպիսկոպոսութիւն. առաջնորդութիւն եկեղեցւոյ.

Երիցութեան անուամբ թուի ինձ եթէ համապատուաբար ամենայն առաջնորդք եկեղեցւոյ կոչէին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա.) իմա՛, որպէս քահանայ կոչի եւ է նաեւ եպիսկոպոսն կամ քահանայապետն. զի վերին կարգն փակէ յինքեան զստորինս. այլ ոչ ընդ հակառակն.

Զի ոչ եթէ երիցունք տային ձեռնադրութիւն եպիսկոպոսաց. այլ եպիսկոպոսք՝ քահանայից»։


Երիցունիք

cf. Երիցանի.

NBHL (1)

Որպէս Երէցք. քահանայք. երիցանի.


Երիցս

adv.

three times, trebly;
very, much;
— ատելի, very hateful, very odious;
— երանելի, very happy, thriee happy, blessed;
— անգամ, three times.

NBHL (1)

Զերիցս երանելեաց նախահարց առաքինութիւնս. (Պիտ.։)


Զգուշակ

adj.

that renders cautious;
that announces, warns.

NBHL (1)

(Սուրբ գիրն զքահանայս՝) ազդարարս ի դիտանոցի կացեալ վերայ, եւ զգուշակս յարձակման թշնամեաց, եւ դէտս կոչել սովորութիւն է. (Սարկ. քհ.։)


Զեղխ, ից

adj.

intemperate, lewd, debauched, luxurious, dissolute, spoiled;
slippery, lubricous, inconstant, voluble;
frail, weak;
—ք են ճանապարհք նորա, his ways are dissolute.

NBHL (1)

ԶԵՂԽ կամ ԶԵԽ. σφαλερός labilis, lubricus, fallibilis, erroneus (իբր Զելեալ ըստ չափ, կամ զեղեալ, կամ սահեալ) որպէս Սխալական. սահական. անհաստատ. զաղփաղփուն. լպրծոտ.


Զենագործութիւն, ութեան

s.

cf. Զոհագործութիւն.

NBHL (2)

ἰερουργία sacrificium Զոհագործութիւն զենմամբ. պատարագ. քահանայագործութիւն.

Իսկ սա իբրու ինքն քահանայ սկսանէր զենագործութիւն ի վերայ որդւոյն. (Փիլ. իմաստն.։)


Զենանիմ, զենայ

vn.

to be sacrificed or immolated.

NBHL (1)

Քահանայքն էին սակաւք, եւ ոչ կարէին զենուլ զողջակէզսն. յն. δέρω տէրիսինի չըգարմագ. տեռել. իմա՛ մորթել, այսինքն մորթազերծ առնել.


Զենլի, լւոյ, լեաց

s.

victim, that is ready to be sacrificed;
immolation.

NBHL (1)

Զենլի պատարագացն եւ սպանդիցն ... քահանայիցն միայն հրամայեալ է. իբր զենումն կամ զոհ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)


Զենում, նի

va.

to slaughter, to kill;
to immolate, to sacrifice.

NBHL (1)

Քահանայքն էին սակաւք, եւ ոչ կարէին զենուլ զողջակէզսն. յն. δέρω տէրիսինի չըգարմագ. տեռել. իմա՛ մորթել, այսինքն մորթազերծ առնել.


Զենումն, ման

s.

act of slaughtering;
victim, sacrifice.

NBHL (2)

Անմահական զենմամբ բաշխեցար. (Փարպ.։)

Զենումն, եւ օծեալ ... քահանայապետ, եւ պատարագ. (Պտրգ.։)


Զեռամ, ացայ, ացի

vn.

to creep;
to swarm;
to crawl;
— եռալ, to burn, to be fervid;
— ցանկութեամբ, to burn with concupiscence;
յամենայն զեռնոց որ զեռայցեն ի վերայ երկրի, from all creeping things that creep upon the earth.

NBHL (1)

Բնութեամբ ունի ջուրն զխոնարհահակ լինելն եւ զզեռալն. որպէս սորիլ, ծորիլ. (Վրդն. ծն.։)


Զետեղ

s. adj.

place, spot;
placed, arranged;
assured, firm;
— առնուլ, to place one's self, to put one's self, to stop, to stand still, to halt, cf. Ետեղանամ.

NBHL (1)

Նաւն անդէն զետեղ առեալ պահեսցի ի նաւահանգստին. (Վեցօր. ՟Զ։)


Զետեղանամ, ացայ

vn.

to be placed, established.

NBHL (1)

Ի նոյն տեղւոջ նաւահանգստին՝ զետեղանան. (Երզն. ոտ. երկն.։)


Զերծում, ծի

va. vn.

to dispossess, to strip, to carry away;
to snatch, to deprave, to ravish, to pull off;
to free one's self, to get rid of, to have ricourse to, to escape to, to take refuge.

NBHL (1)

Այլ եւ պահապանն Իսրայէլի զերծ ի նոցանէ զօգնականութիւն իւր. (Լաստ. ՟Թ։)


Զերծուցիչ, չի, չաց

adj. s.

deliverer, rescuer.

NBHL (1)

Անապատն է նաւահանգիստ զերծուցիչ յամենայն ծփանաց. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)


Զզուանք, նաց

s. pl.

oppression, vexation, vexatious measures;
nausea, disgust, aversion, loathing, rising of the stomach;
horror, detestation, abomination.

NBHL (1)

Որպէս Զզուելն զայլս, հարստահարութիւն. զրկանք. տառապանք.


Զզուեմ, եցի

va.

to disgust, to vex, to persecute, to importune;
to revile, to abuse, to outrage.

NBHL (2)

κακῶς ἑρέω, ὐπερφανέω, ἑπιτιμάω male tracto, superbe contemno, fastidio, objurgo θρυλλέω diffamo Ընդ վայր կամ առ ոտն հարկանել զոք ամբարտաւանութեամբ որպէս գարշ եւ զազիր. անարգել. անպատուել. բամբասել. զրպարտել. հարստահարել. խուել. զրկել.

Ընդ նոյն՝ անմահացուցիչն ո՛չ զզուեաց ելանել. (Պետր. սիւն. կուս.։)


Զի

conj. adv. int.

for, because, in order that, to the end that;
that;
զի՞, what? what thing? why? for what reason? զի՞ կայ իմ եւ քո, what do you want, or what do you want of me ? զի՞ է զի, what is the motive for which? why? what is it ? why then ? զի՞ է զի յարեւու եկիք այսօր, how happens it that you are returned before sun-down? քեզ զի՞ փոյթ է, what does it matter to you ? զի՞ է որդեակ, what do you want my son? զի՜, how! how much! զի՜ անգութ ես, how cruel you are! զի՜ բարի կամ զի՜ վայելուչ, how good and how pleasant!

NBHL (1)

Այնպէս ահագին էր տեսիլն, զի եւ Մովսէս ասէր, թէ զահի հարեալ եմ եւ դողամ. (Եբր. ԺԲ. 21։)


Զինակիր, կրաց

s.

that carries arms;
squire;
soldier, swordsman;
officer.

NBHL (1)

Եւ եղեւ ասայի զօր զինակրաց, որք բառնային վահանս եւ նիզակս ... երեք հազար. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 8։)


Զինամարտիկ

adj.

armed combatant.

NBHL (1)

Հինգ յիւրաքանչիւր ի ցեղէ ահաւորս զինամարտիկս պահապանս թագաւորին գահոյիցն լինել. (Նիւս. երգ.։)


Զինուոր, աց

s.

militia-man, warrior, soldier;
իբրեւ զ—, in a military manner;
— սոսկական, private or common soldier;
հետեւակ —, foot-soldier;
հեծեալ —, horse-soldier

NBHL (2)

Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Իւրաքանչիւր զինուորի մասն։ Հարցանէին զնա եւ զինուորքն։ Մի ոմն ի զինուորաց։ Հանդերձ զինուորաւ պահապանաւ իւրով։ Վշտակի՛ց լեր իբր զբարւոք զինուոր Քրիստոսի Յիսուսի.եւ այլն։

Թէ եւ գրակարդացք իցեն եւ պաշտօնեայք, ընդ զինուորս կացցեն։ Քահանայից մի՛ զձեւ հանդերձի զինուորաց ունել։ Քահանայք մի՛ իշխեսցեն կենաց հացին՝ մանկանց կամ զինուորաց տալ առնուլ. (Կանոն.։)


Թեթեւագին

adj.

cheap, low-priced.

NBHL (1)

Զանուշահամ եւ զծանրագինն լաւ համարին նոքա քան զանհամն եւ թեթեւագինն. (Բրսղ. մրկ.։)


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

NBHL (1)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)


Թերամիտ

adj.

mistrustful, irresolute.

NBHL (1)

Պակասամիտ. անմիտ, կամ թերահաւատ.


Թերամտեմ, եցի

vn.

to be mistrustful, irresolute, to doubt.

NBHL (1)

Թերահաւատել, երկմտել.


Թերամտութիւն, ութեան

s.

distrust, mistrust, doubt.

NBHL (1)

Պակասամտութիւն. եւ թերահաւատութիւն.


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

NBHL (1)

ἁπολείπω, -ομαι destituo, -or, desisto, deficio Թերի գտանիլ. պակասիլ. նուազիլ. յետնիլ. կասիլ. վերջանալ. եւ Թերահաւատել.


Թերի, րւոյ, րեաց

adj. adv. s.

imperfect, defective, incomplete, faulty;
imperfectly, faultily;
the half, moiety;
a part, a side;
the rest;
երեւի արեգակն կէս —, half the sun is seen eclipsed;
լնուլ զ—ն, to supply;
— գտանիլ յիմիք, to be wanting in, in need of, to want for, to lack;
to be at a loss.

NBHL (1)

ԹԵՐԻ. իբր Թերահաւատ. անվստահ.


Գովիչ, չի, չաց

adj. s.

praiser.

NBHL (1)

Կազմեաց զպաշտօնն զտօնիցն զքահանայիցն եւ զգովչացն. (Եփր. մնաց.։)


Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

NBHL (1)

ἑργοδιώκτης, ἑπιστάτης qui uret opus, praefectus Ոստիկան, որ յառաջ վարէ զգործն, կամ զգործավարս ի գործ. վերակացու. հարկապահանջ. եւ այլն. տե՛ս (Ել. ՟Ա. 11։ ՟Ե. 6. 7. 10. 13։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Գ. 4։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 18։ ՟Գ.)


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

NBHL (1)

Քահանայութեան գործաւորութիւն եւ պատիւ ո՛չ ի փրկութիւն ունի դիտաւորութիւն. (Սարկ. քհ.։)