Definitions containing the research առն : 8528 results

Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Երզն. մտթ. 612 «կիւրակե անուանեցին հարքն սուրբք, որ լսի օր տէրունի»։ Լմբ. էր ընդ. եղբ. էջ 14 «Կիւրակէն ի մերս բարբառ՝ տեռունա-կան թարգմանի»։ Տաթև. ձմ. ճխբ. «Կի-րակէն տէրունի թարգմանի ի յունառն ի մերս». նոյնը նաև Տաթև. ամ. 505։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö. der, Thesaur. 47, ՀՀԲ և ՆՀԲ։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Լ. Ջղ. կլափ, որից կլափին անել, կլափին տալ «բերանը բացուխուփ անել (քաղցից կամ մանաւանդ մեռնելու ժամանակ)». նա Ղզ. կլտափ «կլափ, կզակ, կոկորդ»?-թուի թէ միևնոյն բառն է Երև. կլամ «կոկորդի բերանը» (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 343), որ և Երև. Բլ, «գութանի և արօրի առատամի բօղազը»։


Կղմուխ

s. bot. elecampane, star-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qalmūh կամ qulmuh (չունի Կամուս Ա. 509 և 556, գիտէ միայն Будaговъ 1, 101, առանց ձայնանիշների որով ընթերցումը ճիշտ յայտնի չէ) «ան-տուզ խոտը»։ Եթէ արաբ. բառի վրայ աւե-լացնենք մի կէտ՝ կդառնայ [arabic word] qul-mux, որից էլ հյ. կղմուխ։-Աճ.


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ϰονϰούλλιον «աբեղայի գլխարկ» ռառից, ռր ծագում է լտ. cucullus, cucullio, cuculla «գլխանոց» բառից, իսկ սա էլ հա-մարւում է կելտական փոխառութիւն (Walde 206)։ Յոյն բառը այնուհետև անցել է զա-նազան լեզուների. ինչ. հբգ. cucula, մբգ. kugele, հսլ. kukoli, ռուս. куколь, բուլգար. gugla, լեհ. չեխ. kukla (Berneker 640), լազ. kukula, թրք. kukuleta ևն։ Լատիներէ-նից յետ են առնուած իռլ. cochull, կիմր. çwcwll (Walde անդ)։ Հայերէնի մէջ ու-ղիղ տառադարձութեամբ ծագած է նախ կու-կուլ, յետոյ ն յաւելուածով կնկուղ. և ն-ի մօտ կ կակղելով՝ կնգուղ։-Հիւբշ. 358։


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։


Կոզակ, աց

s.

architrave;
lateral construction;
wood-work, frame work, planks, joists;
back of a house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՆՀԲ (հտ. Ա, էջ 1108 գ) և ՋԲ իբ-ւև ռմկ. դնում են կոզնակ «յետին կողմն յինուածոյն». Քաջունի գիտէ կոզնակ «նեղ անցք վասն անասնոց». ինձ յայտնի է մի-այն կոզնակ Խտջ. «գոմի մէջ պատրաս-տուած յատուկ բաժին, ուր հաւառում են կաթնկեր ուլերին, գառներին և հորթերին»։


Կոզպատ, աց

s.

woman's veil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. կոսպանդ «հարսանիքի ժա-մանակ փեսայի վզին խաչաձև կապուած թաշկինակ, որ նշան է նորափեսայութեան. 2. լաջակ». նոյն բառն ունին նաև Ալշ. Նբ. Խ.-իսկ Խտջ. գօզբանդ «մի տեսակ կանա-5ի գլխակապ, որի ծայրը մեջքն ի վայր կախուած է»։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. գ'էօ՜զռակ «ուղտի ձագ». Ki-vola, Բառ. հայոց2, էջ 194 ունի կոզռնիկ ձևը՝ «կոզռն, ուղտի ձագ» նշանակութեամբ։ Ղարաբաղի գ'էօ զոնակ<*կոզռակ ձևը ցոյց է տալիս՝ որ կոզոն բառի մէջ ն ար-մատական չէ, այլ վերջաւորութիւն, ինչ. ձեռ-ն։ Միևնոյն ժամանակ կոզեռն, գոզեռն (վերջինը նախաձայն գ-ով՝ ճիշտ ինչպէս Ղրբ.) ձևերի գոյութիւնը՝ «կոզռն» նշանա-կութեամբ, ցոյց է տալիս որ կոզեռ «երա-խայ» բառն էլ նոյն է սրա հետ։ Երկուսի ընդհանուր գաղափարն է «ձագ». հմմա թրք. բալա «ձագ. 2. զաւակ, երախայ»։


Կոխ

s. adj.

trampling or stamping upon;
trampled upon, trodden underfoot;
— ճանապարհ, beaten or frequented track, public road;
տալ ի —, to give to be trampled on, to cause to tread on;
երկինք չեւ էին —, no one had as yet entered heaven.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոխելը, կոխոտելը» Նխ. գ. մկ. Վրդն. ել. Վստկ. «կոխեալ, կոխոտուած» Ոսկ. եբր. «վարժ, ընտել» Ոսկ. եփես. 910, Բ. տիմ. 205. «խորահմուտ, ներկուռ» Նա-նայ. յռջ. որից կոխել «ոտքը վրան դնել. 2. ոտքի տակ առնել ճնշել. 3. հնձանի մէջ հմռել. 4. քանդել, աւրել, ընկճել, նուաճել» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 10. կոխան ՍԳր. Եզն. Մծբ. Ագաթ. կոխումն ՍԳր. անկոխ ՍԳր. Ոսկ. ես. ոտնակոխ Յայսմ. խառնակոխ Գ. մակ. բ. 8. Ոսկ. մ. բ. 19. երկրակոխ Ագաթ. թևա-կոխել Գծ. ժզ. 7. «մտածել, խորհիլ» Ոսկ ես. 286. Մծբ. բազմակոխ Ճառընտ. ընդու-նայնակոխել Բրս. ծն. կոխոտել (նոր բառ)։


Կոծիծ

s.

wart, excrescence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արդեօք նմանութիւնից առնելով կազ-մուած է կով-ծիծ ձևի՞ց, ինչպէս ունի Աս-լանբէգի ենթաբարբառը, թէ՜ այս վերջինն է ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք։-Աճ.


Կոկորդ, աց

s.

throat, gullet, gorge;
wind-pipe, larynx.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ըմբանին կից մսուտ ա արկը, gosier, գերմ. Gurgel, կամ խըռ-չակ, larynx» (ըստ քննութեան Մ(էնէմի-շեան) ի, ՀԱ 1887, 41) ՍԳը. Վեցօր. 89. ը-րից կոկորդել «կոկորդից ձայն հանել» Նոնն. կոկորդալի Ոսկ. խչ. կոկորդալիր Լաստ. կոկորդախօս Խոր. կոկորդակիր «կոկորդա-յին, խառնաձայն (լեզու)» Ոսկ. բ. տիմ. 208 (չունի ՆՀԲ). կոկորդակոփ Մադ. թղ. 132, կոկորդային (նոր բառ)։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։


Մազդ

adj.

firm, solid, compact.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։

= Արևել. իրան. māsta «մեծ» (MSL 20. 10), որ զնդ. [other alphabet] ︎ masita-, masit-«ըն-դարձակ, տարածուն, մեծ» բառն է։ Այս բա-ռը եթէ ձևով ու իմաստով շատ յարմար չէ վերի մազդ բառին, ընդհակառակը շատ հա-մապատասխան է գւռ. մաստ ձևին, որ տե՛ս տակը։-Աճ.


Մազդեզն, զանց

s. adj. Mazdeisnan, follower of Zoroaster;
օրէնք, դեն -զանց, mazdeism.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ մեկնում է «Արամազդայ առն». ՆՀԲ սրա հետ «որպէս և մէզիտ՝ ըստ պրս. է կիրթ յաղանդն, որպէս ծծեալ զամենայն ուսումն դենին. իսկ մազտէ-եսնան է որմզդապաշտ»։ Justi, Zendsp. 223բ զնդ. mazdayasna-ձևի տակ։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«եզ, տաւար». մէկ անգամ ունի Մագ. քեր. 239=Երզն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, հետևեալ ձևով. «Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արա-կանք ի վերայ հօտից ասացեալք են նշա-նակութեամբք և այլք այսպիսիք»։ Երկրորդ նշանակութիւնն է «հարստութիւն, ինչք». ինչպէս ունի յետնաբար Կոստ. երզն. 142 (Թէ ես գանձուց տէր և մալի)։ (Տե՛ս և յա-ջորդը)։

= Արաբ. [arabic word] māl «ապրանք, ինչօ. հա-րըստութիւն» բառն է, որ յետոյ առել է «եզ, տաւար» իմաստը, ինչպէս որ կայ մինչև այսօր զանազան հայ գաւառականներում, բայց նաև թաթարական լեզուների մէջ. ինչ-պէս՝ չաղաթայ. [arabic word] mal «տնային անա-սուններ», մինչև իսկ aq mal «ձի», qara mal «ուղտ, կով, ոչխար» ևն (Будaговъ, II. էջ 199)։ Իմաստի զարգացման համար հմմտ. Ղրբ. ապրանք «ինչք. 2. արջառ», յն. ϰτήνος «ինչք, հօտ, արջառ, եզ, ոչխար», լտ. mo-bilis «շարժական իրեր, կարասիք, ապ-րանք»>ֆրանս. meuble «կարասիր» և ռո-ման. գւռ. muvel «արջառ» (MSL 21, 180)։ Չինաստանի սահմաններում ապրող կիրգիզ-ների մէջ կայ ❇ ólgōy բառը, որ նշա-նակում է չինական yamba կոչուած արծաթ դրամը և սակայն բուն իմաստն է elli qoyun 450 ոչխար» Будaговъ 2, 393)։-Աճ.

«մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։

=Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մաճար, աց

s.

wine made of sour grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ղզ. Տփ. մաճար՝ նոյն նշ.-նոյն բառն է նաև մաճառ Բս. Շիր. «ճակըն-դեղի թթու, հասուրիկ»։


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ դնում է եբրայեցերէնից։ ՆՀԲ «եբր. ման, մանա, ըստ այլոց նաև մաննա... վրաց. մանանա ևն»։ Հիւնք. եբր. ման բառից դնելով՝ կարծում է որ -անայ յաւելուած է և գրում է «այս յա-ւելուածի պատճառն յայտնի չէ»։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. վրաց. ორი որի, ჭერი հերի, մինգր. žiri, žuri, ինգ. or, oor, սվան. ori, heri, yervi, լազ. žur, žur, ǰur. բոլորն էլ նշանա-կում են «երկու», հոռի ամսանունը առնուած է իբր «երկրորդ ամիս», ինչպէս սահմի՝ եր-րորդ ամիս, կովկասեան «երեք» բառից։


Հոս, ք, սից

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հոսում, վազելը» Պիսիդ. Մագ որից հոսել «հեղուլ, վազցնել, թափել. 2. սորենը երնելով յարդից ջոկել. 3. վերևից ցած գցել, գահավիժել» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 6. հոսիչ «երնող, ցնդող, ցրւող» Իմ. ժա. 19. «երնելու գործիք, հեծանոց» Ամովս, թ. 9, Ոսկ. մ. բ. 7. հոսանք ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. հոսհոսիլ «առատութեամբ՝ ճոխապէս վազել» Ոսկ. յհ. ա. 3. կալահոս «ցորեն եր-նող» Յայսմ. (ՀԱ 1911, 96), յորդահոս Կոչ. բազմահոս Պիտ. կարկաջահոս Ոսկ. լս. ա-ռատահոս Սեևռ. երկնահոս Արծր. երագահոս Արծր. դառնահոսան Անան. եկեղ. դարահոս Ոսկ. (քանիցս). դիւրահոս Եփր. յովս. 100. Պղատ. տիմ. գետահոս Բենիկ. բիւրահոս Ոսկ. լս. եօթնահոսան Ոսկիփ. ծովահոս Ա-նան. եկեղ. հողմահոս Նար. ջրհոս Շիր. կամ ջրոհոս Դամասկ. ևն։

ԳՒՌ (dialectal) Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հով, ոյ

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (կայ նաև յգ. սեռ. հովուր «պաղուկ, ցուրտ, զով» Եփր. դտ. Եզն. Ոսկ մ. բ. 20. «հովութիւն, հովանի, շուաք, ստուեր» Փարպ. Ճառընտ. Գնձ. «քամուց ձևացած ծալքեր շորի վրայ» Մագ. թղ. 224. «քամի, հողմ» Թլկր. 43. որից հովանալ Վե-զօր. հովանի «ստուեր, շուաք» ՍԳր. Ոսկ. ես. հովանանալ Ագաթ. հովանաւոր ՍԳր. Մծբ. հովանոց «հովանաւոր ծածկոյթ կամ զարդ» ՍԳր. Բուզ. «հովոց, հովանալու տեղ» Երեմ. իբ. 24. «սիրտ հանգստացնող սփո-փիչ խօսք» Ոսկ. եփես. 896. հովանոցակ Ոսկ. մ. գ. 16. հովասուն Եւս. քր. հովահար Վրդն. երգ. քաջահով Ոսկ. յհ. ա. 30. հովել «հովահրել» Վրք. հց. բ. 377. հովեկ, հովա-հար, հովանոցաձև (նոր բառեր) ևն։ Այս արմատից է կազմուած զ մասնիկով՝ զով (<զհով) Դամասկ. Նար. որից էլ զովանալ Մն. ժը. 4. Դատ. ժե. 19. Փարպ. զովացու-ցիչ Եզն. զովացուցանել ՍԳր. զովացութիւն Ոսկ. ես. զովամարմին «մարմինը սառն» Եփր. մն. 478. զովաշունչ (նոր բառ) ևն։-Սրանից տարբեր է համահով «նոյն տեղը. մէկտեղ առաջնորդւած» ԱԲ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գր. սրկ. լս. (տպ. Սոփերք, Դ. 149). «Մի՛ լիցի քակել որոշել ի համահով ժողովոցն մինչև ցմահ». պէտք է ուղղել համահոմ «համաժողով», կազմուած հոմ, հոմիլ «հաւաքուիլ» բայից։

sus «հով» և աւելի յետոյ BSL հտ. 24, 167 լեթթ. ausit «հովացնել», auksts հնխ. uēauē-«փչել» արմատին (Pokor-ny 1, 220-222), որ չի կարող տալ հյ. հով. տե՛ս և օդ)։ Հիւնք. հով=յն. ἰωή «հողմ», զով<ծով-ից, հովանի<յովա-նակ-ից կամ արաբ. հէվալէ։ Աւետի-սեան ՀԱ 1907, 281 հոգի բառի հետ։ Datrubány ՀԱ 1908, 215 հովանի կցում է լտ. op-ācus՝ նախապէս «հովանաւոր» ռառեն։ Karst. Յուշարձան 425 թթր. sol, sal «քամի», 426 թթր. sov, sog «հով ցուրտ, սառն»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. hov «քամի» (Բիւր. 1898, 627).-Ատանայի թրքախօս հայերը, ինչպէս նաև յոյներն ու թուրքերը ունին հօվ վէրմէք «մէկին գրգռելու համար գովաբա-նել».-Patrubány SA 1, 222 հայերէնից փոխառեալ է կարծում հունգ. hüv-ós «հով, զով»։ Վրաց. ამუოვანი ամփովանի «դիա-կառք», որ հյ. ամպհովանի բառն է (հա-ղորդեց Գ. Ասատուր)։


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Բնիկ հայ բառ՝ հնխ. omo-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] āmá̄-, յն. ὥμός, հիռլ. om, կիմր. of «հում». -Իրանեան ընտանիքում աւնինք աֆղան. ōm, um, կամ h, ձ նախա-ձայնի յաւելումով՝ բելուճ. hāmag, օսս. xóm, պրս. [arabic word] xam, քրդ. xāv «խակ» (Horn § 463)։-Նոյն արմատին են պատկանում նաև լտ. amārus «դառն», հոլլ. amper «կր-ծու, դառն, խակ», հիսլ. apr «կծու», հին շվ. amper «թթու, կծու, դառն», սանս. am-lá-, ambla-«թթու», հբգ. ampfaro, անգսք. ompre, գերմ. Ampfer «թրթնջուկ», ալբան. ámbel'e, emble «քաղցր», tembl'ε «լեղին» (Walde 31, Boisacq 1082, Kluge 16, Ber-neker 426, Pokorny 1, 179)։ Հայերէնի մէջ հ յաւելուած է, ինչ հաւ։-Հիւբշ. 468։


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճարտասան, ճարտա-ոախօս» Եւս. քր. Փարպ. Խոր. որից հռետո-րաբան Կորիւն. հռետորութիւն Եւս. պտմ. հռետորական Փարպ. գրուած է նաև ռետոր Ժմ. յն. հեռետոր Պղատ. սոկր. 37, 38. յետին ձև է հռետուորիլ «ճարտասան դառնալ» Հին քեր. հմմտ. նաև հռիտորայ։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. qkol-«շարժիլ, դառնալ, պտուտ գալ» արմատից. ցեղա-կիցներն են յն. πέλομαι «շարժիլ», ἔπλετο «դարձաւ», περιπλήμενος «դարձած», πάλιν «դարձեալ, յետս», πόλος «առանցք, լի-սեռն». ϰυϰλος «շրջան, անիւ», πολέυω «շար-ժիլ», πωλέομαι «յաճախել», τελέϑω «եմ, լինել», սանս. čarati «շարժիլ», čakrá-«անիւ», զնդ. čaraiti «դառնալ», čaxra «ճա-խարակ», հսլ. kolo, չեխ. kolo, ռուս. koleso «անիւ», հպրուս. kelan, հիսլ. hvel, hjol, անգսք. hwēol, hwēl «անիւ», անօլ. wheel «անիւ, դարձնել», լեթթ. du-celes «երկ-անիւ կառք», փռիւգ. kikλην «Սայլ կամ Մեծ Արջ համաստեղութիւնը» ևն։ Այս բոլորը ծագում են հնխ. g'el-, g'ol-, g'l-արմատից (Po-korny 1, էջ 514-6, Trautmann 125, Boi-sacq 531, 533 և 743, Walde 178, Berneker 549)։ Հայերէնը ծագում է g'ol>հոլ ձայն-դարձից (-ով մասնիկով), իսկ g' el-ձևը ներկայացնում են յեղ, եղ, որոնց վլայ տե՛ս առանձին։ Պարզ արմատը պահում են գա-ւառականները։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յուշ առնել ձևից է հանում։


Հերեսիովտ, աց, ից

s.

heretic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotina


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։

= Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։

ԳՒՌ (dialectal) Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «բրդոտ պոչ (ինչպէս՝ շան, աղուէսի, առիւծի)» Առակ. իզ. 17, Դտ. ժև. 4. Եւս. քր. «առնի անդամ» Սմբ. ռատ 121-2. որից քառաձետ «մի տեսակ զեռուն» Մագ. թղ. 214. գրուած նաև ցետ Եղիշ. դտ..


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։


Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ծործոր բառի՞ց։ Pictet 1, 134 սանս. darā, darī, պրս. [arabic word] dara «ձոր»։ Müller, Armen. VI, էջ 4, ՏW-AW հտ. 122 և WZKM 5, 269 զնռ. zrayah-«լիճ», սանս. jraya «մարգ» ռառեռի հետ. աւելի լաւ է պահուած ծործոր ձևի մէջ։ Մառ ЗВО 5, 320 ցե-ղակից պրս. dašt, պհլ. dašta «դաշտ» բառերին, որոնցից փոխ. է. առնուած հյ. դաշտ. Հիւնք. նոր բառից։ Դ. Սարգըս-եան, Բիւր. 1898, 484 արմատը որ «խո-րութիւն», որից նաև որոգայթ, ծործոր, խոր, հոր։ Patrubány SA 1, 193 յն. γωρα «պարապ գետին» բառի հետ՝ հնխ. g'horos ձևից։ Նոյն ՀԱ 1910, 118 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։ Մառ, O полож. aбхaз. 38 ջուր, ծոր-ծոր, վրաց. ծղալի բառերի հետ. իսկ ЗВО 1925, 683 սվան. čala «գետ, ձոր» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 106 հնխ. g'heu-«հեղուլ. թափել» արմատից, որից են հյ. ձև, ձոյլ։ Նոյնը կրկնում է կասկածով Pokorny 1, 563։


Ձորձ, ոյ, ով

s.

coat, dress, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «զգեստ» ՍԳր. որից ձոր-ձապատեալ Ագաթ. ձորձիկ Ոսկ. յհ. բ. 1. ձորձիլ «զգեստի նիւթ դառնալ» Ես. ծթ. 6= Ոսկ. ես. 444. ձորձոյկ կամ ձորձմոյկ Եփր. թգ. 376 (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 «շորը և կոշիկը միասին»), ձորձահերձ Տօնակ. կարմրաձորձ Նար. տաղ. կնատա-ձորձ Ոսև. մ. գ. 16. հրաձորձ Տաղ. միաձորձ Ոսկ. մ. գ. 37։


Մրտիմն, տման

s. zool. querquedula, teal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։

= Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։

Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։


Մքռայ

s.

crevice in the earth, chink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի ճեղք կամ պատռուածք». ունի Վստկ. քանիցս (գրուած նաև մգռա). Եթէ ի սպիտակ գետինն պատառած մքռա յամառան չորութենէն զառնէ խիստ մգռա (էջ 15). Սպիտակ հողն և ոչ մքռայն.. մքռայն ամենևին վատ է (էջ 159). Բայց ի խորու և ի հաստ գետինն՝ որ մքռայ ունե-նայ, ամենևին չէ պարտ տնկել ձիթենի (էջ 176)։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Յովտ, ի

s. fig.

iota;
jot, tittle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։


Յորսայս

adv. fig.

supinely, with one's face upward, lying on one's back;
backwards;
— զարկուցանել, to hurl or throw backwards, to overthrow, to upset, to throw down on the back, to stretch on the earth;
— կալ, խաղալ, to lie down prone, flat on the face, to stretch at one's whole length;
to fall backwards;
— կալ, լինել, to be idle, negligent, neglectful, to stand with folded arms;
պրկել ի —, to throw down and hind strongly;
— անկանիլ, to fall on one's back, backwards;
— կացի ի դալարւոջ, I stretched myself on the grass;
յինքն —եալ անկանիլ, to recede, to flow back;
մինչեւ յե՞րբ —եալ կաս ոʼվ վատ, how long wilt thou sleep, o sluggard ?

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէջքի վրայ պառկած» Ոսկ մ. գ. 31. Կոչ. 307. Փիլ. Իգն. Վրք. և վկ. Ա. 176. որից ի յորսայս Յայսմ. յորսայս առնել «մէջքի վրայ պառկեցնել» Վրք. և վկ. Ա. 466. յորսայսեալ «ծուլաբար մեջքի վրայ անհոզ պառկած» Առակ. զ. 9. Կանոն. յորսայսել «պառկեցնել» Վրք. հց. ա. 3. «գետին խփել» Լաստ. Նար. լզ. էջ 98. յորսայսութիւն Նիւս. կազմ. կայ և առանց նախաձայնի՝ որսայս «պառկած» Վրք. հց. ա. 3, որսայսեալ Խոր. Պիսիդ.։


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։