Entries' title containing դ : 5016 Results

Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

NBHL (7)

συμβουλή consilium, consultatio, sssuasio παραίνεσις monitum, suggestio Յուշարարութիւն. ազդումն. յորդոր. խրատ բարի կամ չար.

Թելադրութեամբ սատանայի։ Զթելադրութիւնս վարդապետին ի մտի եդեալ. (Եզնիկ.։)

Իմով թելադրութեամբ, կամ հայրապետին. (Յհ. կթ.։)

Արարչականն թելադրութիւն։ Ի վնասակարին թելադրութենէ։ Թելադրութեան օձին հետեւիմ. (Նար.։)

Առ եկեղեցւոյ մանկունս թելադրութիւն եւ խրատ. (Լծ. կոչ.։)

Զի՞նչ թելադրութիւն մատուցանես ցաւագնեալ անձին իմոյ. (Ճ. ՟Ա.) իբր յորդոր քաջալերութեան։

Արտաքոյ այսց գրոց, ուր ի սկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն. (Խոր. ՟Գ. 67.) իբր պատմական տեղեկութիւն։


Գործադիր

s.

actor, executor.


Գործադրեմ, եցի

vn.

to execute;
to practise.


Գործադրութիւն, ութեան

s.

execution;
practice.


Գունազարդեմ, եցի

va.

cf. Գունագեղեմ.

NBHL (1)

Ոսկի արքայական մաքրազտեալ, եւ գունազարդեալ. (Պրոկղ. զքր.։)


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

Etymologies (10)

• , ի, ի-ա հլ. «գնդաձև մարմին» Արիստ. աշխ. Պղատ. օրին. Ճառընտ. Փարպ. Շիր., «երկնակամար, արևի կամ լուսնի գունտը» Փիլ. Շիր., «ճրագարանի գնդաձև մասը՝ որ է բուն լապտերը» Հքր. դ. 2, 3. Դան. է. 5, «ծովի խորութիւնը չափելու գոր-ծիք» Գծ. իէ. 28, «սայլի անիւ» Գէ. ես., «մարդու գլուխ» Վրք. և վկ. Ա, 21. 34 (տե՛ս ՀԱ, 1911, 553)։ Սրանից են՝ գնդակ Դան. ժդ. 26, Խոր., գնդել Եզն. Շիր. Նիւս. կազմ. գնդաձև Ոսկ. ես. փիլ., գնդղուկ «թօփլիկ գնդլիկ» Վստկ. 166, գունդխաղ «գնդակ խաղալը» ԱԲ։ Նոր գրականում կազմուած բառեր են՝ երկրագունդ, ձիւնագունդ, ձիւ-նագնդակ, գնդամուղ, գնդախաղ, գնդակա-հարել, գնդակահարութիւն, գնդասեղ, գնդա-ցիր, քարեգնդակ, խաղագնդակ ևն։ Ինչպէս արմատը, նոյնպէս և ածանցները գրւում են նաև տ-ով՝ ըստ յետին տառադարձութեան. այսպէս՝ գունտ, գնտակ, գնտաձև ևն։ Իսկ «անիւ» նշանակութեամբ ունինք կունտն (սեռ. -տան) կամ կունտ Պիտ. Երզն. քեր. Գէ. ես., կունդ Սիւն. քեր. 209. Զքր. սարկ. Բ. 21, կունդն Լծ. սահմ. 284։ Շինծու բառ է գնտաղ ՓԲ «տեսակ մը քաղցրեղէն. տճկ. լօխմա»։

• -Պհլ. *gund «գունդ, գնդակ, զնդաձև» բառից, որ կորած է. սրանից են յառաջացած սակայն պհլ. gund, gundak, պրս. [arabic word] gunda «հացի խմորի գունդ կամ ծեծած մսի գնտակ» (տե՛ս նաև մեր գաւառականները), զնդ. gunda-«հացի խմորի գունդ» (Horn, § 936, Bartholomae, 525)։ Նոյն բառից չէ՝ նաև պրս. [arabic word] γund=հյ. գունդ «խումբ, վաշտ», որի վրայ տե՛ս յաջորդը առանձին։-Հիւբշ. 130։

• ՆՀԲ սանս. կունտա։ Müller, SWAW 42, 251 զնդ. gunda բառի հետ է հա-մեմատում, որ և թարգմանում է «ա-ռատութիւն». մինչ Justi, Zendsp. 105 հասկանում է «հասկ»։ Lag. Arm. Stud. § 501 չի կարողանում որոշել թէ կապ ունի՞՝ սանս. guda, gudikā «գնդակ, բե-րանալիր»։ Հիւնք. հանում է գունդ «բանակ» բառից։ Karst, Յուշարձան, 423 ալթայ. kun, kund «կլոր»։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։

• ՓՈԽ.-Վրաց. ვუნდა գունդա «գնդաձև ամէն ինչ (ձիւն, խմոր ևն)», დაგუნდავება դագունդավեբա «խմորը գնտել», ուտ. գիւն-դm դէզ, «գուղձ», ն. ասոր. k'unda «հողի ռուղձ կամ անուի գունդը» (վրացի բառը Չուբինով էլ դնում է հայերէնից)։

• , ի, ի-ա հլ. «խումբ, բազմութիւն (մեղուների, մարդոց, հրեշտակների), բայց մանաւանդ զինւորների խումբ, բանակ» ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. (մի գնդի պարու-նակած զինւորների թուի համար հմմտ։ Յայսմ. մրտ. 9՝ Զինւորեալք ի միում գնդի, այսինքն ի միում հարիւրի և կամ այլ աւե-լի), «բանակաթեմ, զինւորական գաւառ»։ Այս իմաստով գործածուած է մի քանի աշ-խարհագրական ձևերի մէջ. ինչ. «Աշխարհ տանուտեոական գնդին, կողմն Վասպուրա-կան գնդին, կողմանք Սեպհական գնդին» Սեբ. էջ 33, 45, 116, 140. Յհ. կթ.։ Այս ար-մատից են՝ գնդակ «մեղուների խումբ» Եփր. դատ. 341. Եղիշ. դատ. 188, գունդագունդ Եզեկ. իզ. 7. Յուդթ. ժե. 15. Բ. մակ. ժդ. 45. Ե-ղիշ., գունդսաղար Արծր., հրեշտակազունդ Ագաթ., համագունդ Յես. ժ. 42. Ագաթ. Եզն. Վեցօր., հեծելագունդ Յհ. կթ. Ասող., նա-խարարագունդ Կորիւն. Փարպ., բազմագունդ Կիւրղ. ծն. Եղիշ., գազանագունդ Գնձ., գըն-դակից Ոսկ. ես. մ. ա. և բ. Կողոս., գնդա-պետ Երզն. քեր., երկգնդիլ «երկու խումբի բաժանուիլ» Գ. թագ. ի. 27, յանախագունդ Ոսկ. ես. Եւս. քր., զօրագունդ (նոր զրակա-նի մէջ) ևնս

• = Պհլ. gund «բանակ. գունդ». պրս. [arabic word] γund կամ [arabic word] γunda «ժողով, գումար, խումբ, բազմութիւն», որոնցից փոխառեալ են նաև ասոր. guddā, մանդայ. gunda, ա-րաբ. [arabic word] ǰund (յգ. [arabic word] ǰunūd) «բա-նակ, զօրագունդ»։ Հայերէն բառը կապ չու-նի նախորդ գունդ «կլոր» բառի հետ, իբր սրանից ձևացած նմանութեամբ։ Իմաստի այսպիսի զարգացում ցոյց է տալիս տճև. top «գնդակ, խաղագնդակ, գնդաձև, թնդա-նօթ, բոլոր, միահաղոյն, խումբ, ժողո-վուած»։ Այսպիսի զարգացում կարող էր լի-նել նաև այստեղ, բայց այդ բանը տեղի ունե-ցած պիտի լինի իրանեանում և հայերը եր-կուսը իրարից իբրև բոլորովին անջատ բա-ռեր փոխ են առել։ Նոյն իսկ կարող է լինել, որ իրանեանում էլ այդ երկուսը բոլորովին անջատ բառեր լինին. Horn, § 805 այս երկ-րորդ բառը կցում է ըստ Նէօլռէրէե՝ սանս vrndá-հոմանիշին։-Հիւբշ. 130,

• Առհասարակ այս բառը միացրել են նախորդի հետ։ S. Martin, Mémoirzs, 1, 28 և Müller, SWAW 42, 251 ա-րաբ. fund բառի հետ։ Spiegel, Litter.

• 302 նաև ասոր. gud։ Lag. Gesam. Abhd. 24 զնդ. vaϑwa «խումբ, բազ-մո ևեւն»։ Մորթման, ZDMG. 26, 59Ո բևեռ. umuvadinici=հյ. համազունդ։ Հիւնք. պղակունդ բառից։ Bugge, Lvk. Stud. 1, 62 լիւդ. xñtavata բառի մէջ է ուզում տեսնել, մեկնելով այս ձևը իբր «գնդապետ» (մերժում է ինքը 2, 16)։ Մ. Ս. Դաւիթ-Բեկ, Յուշարձ. 39z կորն. guntel, նոր գալլ. cynnull «հա-ւաքել», իռլ. comul «հաւաքում», լա. cumulo «դիզել», հին բրըտ. contulet «հաւարում»։ Karst, Յուչարձ. 405 սու-մեր. gun «հպւաքում»։-Պատահական նմանութիւն ունին սանս. gunitā, kān, da «գունդ, խումբ»։-Հյ. գունդ «կլոր» և զունդ «վաշտ» բառերի բաժանումը դրաւ Հիւբշման։

• ՓՈԽ.-Վրաց. ვუნდი գունդի «գունդ, բա-նակ, բազմութիւն, մեղուների կամ թռչուն-ների խումբ ևն» հայերէնից է։ Իսկ ուտ. guudá «խումբ» ուղղակի իրանականից փո-խառութիւն է։

NBHL (30)

ԳՈՒՆԴ որ եւ ԳՈՒՆՏ. σφαῖρα , στρεπτόν, βολίς sphaera, globus, orbis, circulus, bolis Նոյն ընդ ԳՆԴԱԿ. Զանգուած գնդաձեւ՝ լի կամ դատարկ. բոլորակ. շրջանակ. կամար. կունտ, կնտակ. սանս. կունտա.

Գունդ, եւ քուէ, եւ երկայն գունդ. (Արիստ.։)

Նմանութիւն պատերազմական ի գունդս մարտնչելով, եւ նետաձգութեամբ։ Շարժութիւն գնդին՝ ճախարակի նմանելով բերեալ. (Պղատ. օրին. Ը. Ժ։)

Կապարեայ գնդիւք կամ գնդօք հարկանել. (ՃՃ.։)

Մանկունքն հպին առ գունդս եւ անիւս եւ այլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ.։)

Գունդ մի ոսկի բոլոր. (Փարպ.։)

Գունդ բիւրեղ. (Շիր.։)

ԳՈՒՆԴ. λαμπάς, λαμπάδιον Գնդաձեւ ընդունարան ի ճրագարանի. լապտեր. ղամբար. միջավայրն աշտանակի. տե՛ս (Զքր. դ. 2. 3։ Չան. Է. 5։)

Գունդ ի միջի ճրագարանացն տեղի ձիթոյ. (Շ. բարձր.։)

Աշտանակ կազմել՝ բուն ի մէջն, որ կոչի գունդ. (Վրդն. ել.։)

Ի վերայ անմոլար գնդին։ Արտաքսագոյն գունդն։ Երկնային գնդին։ Ձեւ աշխարհիս ի ստոյգ գունդն յղկեալ. (Փիլ.։)

Որպէս խորան զգունդն ձգեաց։ Խորանա ասաց զգունդն պրկեալ. (Պիսիդ.։)

Վերին կողմն գնդի լուսին։ Կէս գնդին լուսին։ Ներքին կողմն գնդին, եւ այլն. (Շիր.։)

Անիւ գունդն է սայլի. (Գէ. ես.։)

ԳՈՒՆԴ, գնդի, դաց, կամ դից σπείρα cohors, τάξις ordo, συναγωγή , δῆμος coetus, plebs եւ այլն. Բոլորեալ բազմութիւն. խումբ առանձին. դաս. հոյլք. ջոկ. ժողով. ամբոխ, մանաւանդ զինուորականն. մէկտեղ եկած բազմութիւն.

Գունդ մեղուաց։ Գունդ լինէին։ Որդիք ռուբինի ըստ ազգս իւրեանց՝ ըստ գունդս իւրեանց։ Ըստ գնդից իւրեանց։ Գունդս հրեշտակաց։ Զզօրսն ամենայն յերիս գունդս բաժանէր։ Եհաս զրոյց ի հազարապետ գնդին։ Առաջնոյ գնդին ինքնին զօրագլուխ հաստատեալ։ Եւ ինքն իւրով գնդաւն ի վերայ տիմոթէոսի հասանէր։ Երկոցունց գնդացն զօրավար կացուցանէր.եւ այլն։

Գունդ կազմէ։ Իւով գնդովն։ Այլ ամենայն գնդիւն։ Գունդք մոգուցն։ Ի գնդէ սուրբ առաքելոցի. (Փարպ.։)

Գունդ կամ գունդք մարտիրոսաց, մարգարէից։ Գնդաւ երջանկաց։ Գնդիւք վերնայնոցդ։ Ռամկացն գնդովք։ Զչարին հալածել, զգունդ. (Նար.։)

Որ ի սրտէն բղխէ զգունդս չարութեան. (Յճխ. Ի։)

ԳՈՒՆԴՔ. իբր Գոթք, գոդք, գոթացիք.

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)

ԳՈՒՆԴ ԳՈՒՆԴ. Այլեւայլ խումբ, միաբան, կամ դէմ ընդդէմ.

Գունդ գունդ լինէին. (Յհ. կթ.։)

Գունդս գունդս գումարէին. (Եղիշ. Բ։)

Իսկ մակաբէոս զզօրն ամենայն ի գունդս գունդս բաժանէր. (Բ. Մակ. ԺԲ. 20։)

Յարդարեցին, կամ կազմեցին գունդ առ գունդ, եւ ճակատ առ ճակատ. (Ղեւոնդ. Զ. եւ Ը։)

Մի՛ գունդս առ գունդս գործեսցեն հանելոյ զհէնն յաշխարհէ. (Եզնիկ.։ Իբր Ա. Գունդագունդ.)

Ազգի ազգի դասուք զօրականաց, գունդ գունդ ասպարակրօք. (Ոսկ. փիլիպ.։)

ԳՈՒՆԴ 3 cf. ԳՈՒՆԴ 2 ԳՈՒՆԴՔ. իբր Գոթք, գոդք, գոթացիք.

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)


Գունդագունդ

adv. adj.

in several regiments;
in a crowd, like a crowd;
large, much.

NBHL (5)

Դաս դաս եղեալ. յոքնախումբ. հեծութեամբ. յորդութեամբ.

Գունդագունդ հեծելօք ազգաց բազմաց յոյժ. (Եզեկ. ՟Ի՟Զ. 7։)

Դողացո՛ զգունդագունդ բազմութիւնս անօրինացս. (Եղիշ. ՟Գ։)

Եւ այլեւս կանայք մեծամեծք տեղեացն գային գունդագունդք գովել զնա. յն. համագունդ գային, կամ զուգընթանային. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 15։)

Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր. յն. աղբերաբար. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)


Գունդխաղ

s.

tennis.

NBHL (2)

Խաղ գնդոց. գնտակս խաղութիւնմականաւ.

Տեսի զքեզ ի գունդախաղին, եւ ունէիր զճոկանն ի ձեռին քում. (Ոսկիփոր.։)


Գունդսազար

cf. Սաղար;
cf. Սպասալար.


Գունդստապլ

s.

constable.

Etymologies (1)

• (կամ գոնդստապլ) «ար-քունի ախոռապետ» Լմբ. առ Լևոն. Մխ. աւ-րիվ. էջ 82, որ և գունդուստապլ Լմբ. առ Լև. 24Ո. Անսիզք, 3, Սմբ. պտմ., գօնդստապլ Սամ. անեց. շար. 147, գունուստատ։ Ան-սիզք, էջ 93։

NBHL (1)

Ընծայեալն թագաւորութեան կիպրոսի գունդստապլն. (Լմբ. առ լեւոն.։ Նոյնպէս եւ առ այլս ի յետնոց։)


Գրադեղ

s.

ink.

NBHL (2)

Դեղ՝ այսինքն ներկ գրոյ. սեւադեղ. սեւակ. մելան. թանաք.

Էր որպէս գրադեղ պինդ (որպէս եփեալ մելան)։ Աշխատեա՛ եղբայր, քանզի գրադեղով են, եւ վաստակաւ ջնջին. (Վրք. հց. ձ։)


Գրակարդաց

s.

reader.

NBHL (3)

ἁναγνώστης lector Կարդացօղ գրոց. ընթերցօղ. վերծանօղ. դպիր. որ եւ յն. բառիւ Անագանոս, որ ի վայր է քան զկիսասարկաւագ.

Սաղմոսերգօղք եւ գրակարդաց իւրաքանչիւր կարգեալ. (Եղիշ. ՟Ե։)

Լսել ի ժամ ճաշոյն՝ գրակարդացին ( ի սեղանի). (Բրս. հց.։)


Գրաւադիր, դրաց

s.

better, wagerer.

NBHL (2)

Որ դնէ զգրաւ բախտի խոստաբանութեամբ. պէ՛ս բռնօղ.

Հաւատարիմ (լինել) գրաւադրացն. (Փիլ. սամփս.։)


Գրդամ

vn.

to grunt;
to murmur.

NBHL (1)

Ունի խոզն եւ մասն եւ մասն դիւաց, զատամանց կրճտելն, եւ զգրդալն, եւ զաղբ ուտելի. (Ոսկ. ղկ.։)


Գրդանք, նաց

s.

whirlpool, vortex, gulf.

NBHL (1)

Ի գրդանս գետոյն սատակէր. (Եւս. քր. ՟Ա։)


Գրկընդխառն լինիմ

sv.

"cf. Գիրկ ընդ խառն լինիմ."

NBHL (3)

Գրկընդխառն եղեն (սամփսոն եւ առիւծ). (Փիլ. սամփս.։)

Գրկընդխառն հարան. (Յհ. կթ.։)

Ի փախուստ դառնալ ի գըրկընդխառն լինելոյ նորա թշնամւոյն. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)


Գօտէպինդ

adj.

girt;
prompt, active, diligent;
— լինել, to gird one's self;
to be prompt.

NBHL (3)

ԳՕՏԷՊԻՆԴ կամ ԳՕՏԵՊԻՆԴ. Որ պնդապէս կապէ զգօտին. եւ Արի, պատրաստական ի գործ.

Գօտէպինդ լինել, եւ ցուպ ի ձեռս առնուլ. (Շ. թղթ.։)

Արթնութեան պատուէր առաք, եւ գօտէպինդ ծառայութեան. (Խոսր.։)


Գօտէպնդիմ, եցայ

vn.

cf. Գօտեւորիմ.

NBHL (1)

Զօրացեալ արիանայ գօտէպնդեալ ի գործիականն. (Լմբ. առակ.։)


Դա, դորա

pron.

that, this.

NBHL (8)

ԴԱ գրի եւ ԴԱՅ. cf. Դոյն. Դերանուն ցուցական՝ որ յայտ առնէ զմիջինն եւ զառաջիկայն ի յոլովից երրորդ դիմաց, զորոց բանն է. ատ, ատի, տըվի, տվինակ չու. որոյ նմանն չիք ի յն. եւ լտ. այլ անխտիր է առ նոսա ասել, սա, կամ դա, յայլեւայլ սեռս. οὔτος, αὔτη, τοῦτο hic, haec, hoc;
is, iste եւ այլն.

Դա՛ է որդի իմ սիրելի։ Արասցուք դմա օգնական ըստ դմա։ Առէ՛ք ի դմանէ զմնասն։ Զի կերիցեն դոքա։ Չէ դոցա բաւական.եւ այլն։

Դովաւ եւ ի դմին մեծն եւ հրաշալին կայ ծածկեալ. (Անյաղթ բարձր.։)

Դոքօք զստամբակսն ածես ի հաւանութիւն։ Գոհ իցեն զդմանէ։ Զի՞նչ պատմեն զդմանէ. (Եղիշ. ՟Գ. ՟Ե։)

ԴԱ ԱՒԱԴԻԿ. շ. ἁτάρ δε, νυνί δε, τί ὄτι nunc autem, quid? quod? Իսկ արդ. բայց արդ. այլ արդ. իսկ այժմ աւադիկ. զի՞ է՝ զի. տէ՞. հա՞

Դա՛ եւ դուք աւադիկ անողորմ հասէք ի վերայ իմ. (Յոբ. ՟Զ. 21։)

Դա աւադիկ զարհուրեալ իմն են. (Երեմ. ՟Խ՟Զ. 5։)

Դա՛ աւադիկ քո՛ է գազանդ, եւ չկամիս տիրել։ Իսկ դա՛ աւադիկ, ուստի եւ կամիցիմ զքեզ ճանաչել, ամենայն ուրեք ի նորուն հակառակաց գտանեմ զքեզ երեւեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Դա աւադիկ

conj.

here is, there is;
see here;
behold;
but;
now;
դա եւ դուք աւադիկ, there you too.


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

Etymologies (3)

• (սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։

NBHL (2)

δαβείρ dabir, adytum Բառ եբր. դապիր կամ տեվիր. իբր Տեղի պատգամաց կամ աստուածային դպրութեան. խօսարան, պատասխանարան. այն էր վայր աստուածխօսութեան ի քաւութենէ ի միջոյ քրովբէից.

Զդաբիրն ի սրբութեան սրբութեանց։ Հանդէպ դաբիրայն։ Դրաց դաբիրայն։ Ի դաբիր տանն, եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Գ. ՟Դ. ՟Ե։ ուր միայն ի ՟Գ. 16. դնի ի դաբիրայն, իբր ի դաբիրն։)


Դաբիրայօրէն

adj.

that resembles the sanctuary.

NBHL (1)

Ըստ օրինի կամ զօրէն դաբիրայ.


Դաբնային

adj.

of laurel.

NBHL (2)

Որ ինչ սեպհական է դաբնի ծառոյ.

Անահտական դից մատուցեալ ըզդաբնայինըն սաղարթեալ. (Շ. վիպ.։)


Դաբնի, նեաց

s.

laurel.

Etymologies (1)

• տե՛ս Դափնի։

NBHL (7)

ԴԱԲՆԻ լաւ եւս ԴԱՓՆԻ. գրի եւ ԴԱՓՆԷ, ԴԱՓՆԻԴ, կամ ԴԱԲՆԻԴ, Բառ յն. տա՛ֆնի. δάφνη laurus յորմէ ռմկ. տէֆնի, դէֆնէ. ըստ հյ. Սարդ կամ սարդի, եւ Կասլայ. ծառ մշտադալար՝ անուշահոտ, յորմէ պսակ կապէին ի գլուխ յաղթականաց. կոչեցեալ δαφνίς laurea

Որպէս դափնի յառողջութեան օգուտ երթայ. (Փիլ. լին. ՟Դ. 1։)

Պսակեալ դափնեաւ (կամ դաբնեաւ)։ ՃՃ.։

Առեալ մահակ սարդենի, որ է դափնի։ Է՞ր աղագաւ զդափնին առնուն. յաղագս անթառամութեանն եւ կանաչութեան եւ հոտոյն. (Մագ. քեր.։)

Յաղագս դաբնոյն, եւ այլն. (Նոննոս.։)

Դաբնիդն, եւ սերկեւիլն, եւ ձիթենին գեղեցիկ, եւ մուրտն. (Ագաթ.։)

Նստաւ ընդ ծառովն դափնիդայ. (Հ=Յ. սեպտ. ՟Ը.։)


Դաբր

cf. Դափր՞՞՞հատանեմ.

NBHL (1)

cf. դափր։


Դագ

cf. Դեգ.

Etymologies (2)

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

• ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.

NBHL (4)

Հարկեցուցիչ. հրապուրիչ. (լծ. ընդ տաք, տաժան, դաժան. կամ թաճիզ )

Կինն ելոյծ զնա պատիր, ազու, եւ դագ բանիւք. (Փիլ. սամփս.։)

Որ յոյժ դժոխախեռ, ազու եւ դագ բանիւք վարէր. (Պիտ.։)

Զդժնէին առ բարիսն ասեմ, յոլովից ժամանակացն դագ եւ ազու բանիւքն պատրանս. (Սարկ. հանգ.։)


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (ընտիր հայերէնի մէջ միայն անեզական գործածութեամբ) «մեռել տանելու ճաղ» Գ. թագ. գ. 32, Ղուկ. է. 14, «մահճակալ կամ պատգարակ» Ճառընտ., «երկաթէ ճաղերով կասկարայ, որի վրայ մառո էին տանջում» Յայսմ. (գրուած է նաև դագեղ). որից՝ դագաղաւոր «մեռելի ճաղը տանող» ԱԲ, դագաղակիր (նոր գրականի մէջ)։

• Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։

• ԳՒՌ.-Երև. դագաղ, Մշ. Ջղ. դ'ագ'աղ, Սլմ. տակաղ, Հճ. դ'ագ'գ'ող, Խրբ. գ'ադ'աղ, Սեբ. գ'ադ'ախք (համաձայն հնագոյն հայերէնի անեզական գործածութեան).-նոյնը նաև թրքախօս հայոց մէջ՝ Այն. գադաղ (Բիւր, 1900, էջ 671բ), Ատն. գաթաղ (Արևելք, թ. 1888, նոյ" 8-9)։ Տե՛ս և Ծաղիկ, 1891, էջ 29 և 90։

NBHL (8)

ԴԱԳԱՂ մանաւանդ ԴԱԳԱՂՔ. σορός, κλίνη loculus, capulum Բառնալիք՝ որով տանին զմեռեալն ի թաղումն. եւս եւ Պատգարակ. մահճակալք. եւ Կասկարայ կամ վանդակ.

Երթայր զհետ դագաղացն. (՟Գ. Թագ. ՟Գ. 32։)

Մերձեցաւ ի դագաղսն. (Ղկ. ՟Է. 14։ (Իսկ Դատ. ՟Գ. 19. ըստ քանի մի ձ. դագաղաւ, ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. գաղգաղ, անուն տեղւոյ։))

Դագաղաւ տարայք, եւ ձայնիւ կանգնեմ։ Ձեռն միայն ձգեաց ի դագաղն. (Մամբր.։)

Զմարմինըն բարձեալ ի դագաղն եդեալ։ Եւ ի դագաղ կուսին ձեռն արկեալ. (Գանձ.։)

Դագաղքն էին ոսկեղէնք։ Տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ երթայր դագաղացն. (Խոր. ՟Բ. 17։ ՟Գ. 67։)

Բերաւ լուծեալն դագաղովք. (Ճ. ՟Բ.։)

Ջեռուցին դագաղս երկաթիս, եւ պարզեցին զնա ի վերայ. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ա.։ (Են որ գրեն, դագեղօք, դագեղաց։))


Դագաղք, ղաց

cf. Դագաղ.


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

Etymologies (4)

• , ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։

• = Կրկնականն է դար-ել արմատի, որ տե՛ս առանձին։

• Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնա-կան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։

• ԳՒՌ.-Սչ. դդ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դդ'րիլ, Զթ. դդ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դդ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դդ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։

NBHL (14)

ἁνάπαυσις, μονή qquies, mansio, mora Հանգիստ. որ եւ Դադարումն. Անդորր կայք. դեգերումն.

Եւ անդ դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի, Ես. (՟Ի՟Գ. 13։)

Ոչ թողուին դադար կենաց իսրայէլի. (Դտ. ՟Զ. 4։)

Մի՛ տար նոցա դադար. (՟Ա. Մակ. ՟Է. 38։)

Ոչ տայր ամենեւին դադար թագաւորին. (Եղիշ. ՟Դ։)

Դադար վշտացն տայր. (Յհ. կթ.։)

Չգտանէին ուրեք ոտից դադար. (Եւս. քր. ՟Ա։)

Դադար կամ զդադար առնուլ. (Փիլ.։ Պիտ.։ Երզն.։ Վրդն.։)

ԴԱԴԱՐՔ. գ. σκηνή, ἕπαυλις, οἷκος, κοίτη, νοσσιά, σκέπη tabernaculum, caula, habitaculum, tegmen, cubile, nidus Տեղի դադարելոյ յապահովի. բնակարան. յարկ . տուն տաղաւար. որջ. բոյն. գոմք, փարախ, եւ այլն.

Դադարք խաշանց, գազանաց, թռչնոց. (Ծն. ՟Լ՟Գ. 17։ Թուոց. ՟Լ՟Բ. 16. 24։ Յոբ. ՟Լ՟Է. 8։ Երեմ. ՟Ժ. 22։ Առակ. ՟Լ. 26։ Ղկ. ՟Թ. 58։)

Դադարք հիւանդաց, միանձանց, մարդկան, եւ հրեշտակաց. (Խոր. ՟Գ. 20. 49։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ այլն։ Յհ. իմ. ատ.։)

Լաստին դադարք վիմօք խցաւ. այսինքն նաւահանգիստ. (Նար. ՟Ի՟Դ։)

Դադարք (յն. բոյնք) իմաստութեան ցանկալի են քան զոսկի. դադարք հանճարոյ ցանկալի են քան զարծաթ. (Առակ. ՟Ժ՟Զ. 16։)

Հոլովականն անսովոր, դադարոց։ (Մծբ. ՟ժբ։)


Դադարեմ, եցի

vn.

to cease, to stop, to interrupt;
to become calm, to give over;
to desist, to rest one's self, to remain;
to drain.

NBHL (9)

παύομαι, ἁναπαύομαι, καταπαύομαι cesso, desino, sedo, quiesco Դար եւ դադար առնուլ. զկայ առնուլ. հանգչել. հանդարտել. լռել. կասիլ, դադրիլ.

Դադարել ի շինելոյ, յըմպելոյ, յօրհնելոյ, ի սրտմտութենէ, ի խօսելոյ։ Դադարեաց սուր յիսրայելէ։ Դադարել ի ժողովս հսկայից, ի ծոց անզգամաց։ Դադարեաց երկիրն, քաղաքն, յակոբ.եւ այլն։

Ոչ դադարեաց եւ ոչ դադարէ ինքն առնելով (այսինքն աստուած ի գործելոյ). (Փիլ. այլաբ.։)

Ոչ դադարէ յիւրմէ խորամանգութենէ. (Յճխ. ՟Թ։)

Ոչ դադարէ ի մէնջ (դեւն), մինչեւ վնասեսցէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Դադարեսցեն յիւրաքանչիւր մոլար օրինացն։ Լռեալ դադարեսցէ քրիստոնէութիւնն. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)

Աստանօր դադարեսցէ բանս։ Դադարէ առ գետովն. (Խոր. ՟Բ. 89. ՟Ա. 5։)

Դադարէ առ վարդապետ արուեստին։ Ոչ դադարէ ի խցի իւրում. իբր ռմկ. տիտիկ ընել. (Վրք. հց. ՟Գ։)

Եմուտ յայրն, եւ դադարեաց։ Հեռացեալ դադարէի յանապատի։ Անկղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Թ. 9։ Սղ. ՟Ծ՟Դ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 27։)


Դադարեցուցանեմ, ուցի

va.

to cease, to stop, to calm, to interrupt;
to extinguish, to stanch, to quench;
to drain.

NBHL (7)

καταπαύω quiescere facio, sedo Տալ դադարել. հանգուցանել. յանգել. կասեցուցանել. խափանել. աւարտել. դադրեցնել

Դադարեցուցանել զտապանակն (ի կայս իւր)։ Դադարեցուցանել զմարախ ի վերայ ամենայն սահմանացն եգիպտացւոց։ Դադարեցուցանել ի մարդկանէ զյիշատակս նորա։ Դադարեցուցանել զթագաւորութի տանն իսրայելի. (՟Ա. Մնաց. ՟Զ. 31։ Եւ. ՟Ժ. 14։ Օր. ՟Լ՟Բ. 26։ Ովս. ՟Ա. 4։)

Հանգուցանելն դադարեցուցանել է ... զչարիս. (Խոր. ՟Ա. 13։)

Դադարեցուցանէ զխազմն. (անդ. 14։)

Դադարեցոյց զմանուկն ի մսուր. (Ճ. ՟Գ.։)

Դադարեցուսցուք զառաջիկայ տեսութիւնս. (Սահմ. ՟Ա։)

Զիարդ ահագինս սկսեալ՝ եւ ի նոյն դադարեցուցանէ զբանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։)


Դադարիմ, եցայ

vn.

cf. Դադարեմ.

NBHL (5)

cf. Դադարեմ.

Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց. (Նար. ՟Կ՟Ը։)

Որպէս դադարեցայք ի գործոց մեղացն, նոյնպէս դադարեսջիք եւ ի չար խորհրդոց. (Վրք. հց. ՟Բ։)

Իբր զջուր անհաստատ, որ ոչ դադարին յաւազին տեղի. (Մխ. երեմ.։)

Ես ոչ դադարեցայց, կամ ոչ դադարեցից օրհնել զքեզ. (եւ այլն. Ժմ.։)


Դադարումն, ման

s.

cessation, desistance, repose, rest, pause;
discontinuance, vacation;
extinction, redemption, act of stanching;
silence;
interruption;
inaction.

NBHL (6)

κατάπαυσις, ἡρεμία quies, requies, cessio, finis Դադարելն. անշարժութիւն. հանդարտութիւն. հանգիստ. նիստ. կասումն. դադար. վերջ.

Ընթերցուածք ոչ երբէք առնուին դադարումն. (Եղիշ. ՟Գ։)

Այս կարգ զրուցաբանութեան դադարումն առցէ։ Ի սկզբան թագաւորութեանն պարթեւաց մինչեւ զդադարումն։ Դադարումն եղեւ ուստերաց նորա. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 66։ ՟Գ. 51։)

Տիւըն մինչեւ ի նա յանգեալ՝ դադարումն ընդունի. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ շինեալ ասի սեմայ քաղաք, եւ ոչ զո՛ւրն դադարման. (Վրդն. ծն.։)

Դադարմունք եւ պարզք (օդոց). (Ոսկիփոր.։)


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

• = Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։

• ԳՒՌ-Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։

NBHL (8)

ԴԱԺԱՆ որ եւ ԴԱՐԺԱՆ. δριμός, αὑστηρός acer, auster, dirus Անախորժ. տտիպ. դառն. խիստ. դժնեայ. դժնդակ. ժանտ. եւ Տարժանելի. անհամ, տհաս, լեղի, գէշ, անողորմ.

Կեղեւ նռան՝ դաժան ի վերոյ ունելով զհամն. (Նիւս. եւ Նար. երգ.։)

Երկու պտուղք, մին անոյշ, եւ մին դաժան. (Եզնիկ.։)

Անուշացուցիչ ամենայն դաժան եւ դառն ճաշակաց. (Յճխ. ՟Զ։)

Հոտ դաժան. (Ոսկ. լս.։ Վրք. հց. ՟Ե։)

Դաժան մեղք, յանցանք, գեհեան, դահիճ, դեւ. (Սեբեր. ՟Ե։ Բենիկ.։ Լմբ. ժղ.։)

Դեղք դաժանք։ Դեղովք ոմամբք դաժանօք։ Ի դատաւորէ դաժանէ. (Ոսկ. ես.։ Բրս. պհ. ՟Ա. ՟Բ։)

Ծանր եւ դաժան գործս. յն. տարժանական, կամ բազմաշխատ։


Դաժանաբարոյ, ից

adj.

wild, fierce, savage;
rude, cruel.

NBHL (1)

Բաղակիոս եւ զվանականս մերկացուցանէր, եւ գանհարկանէր, զի դաժանաբարու էր. (Աթ. անտ.)


Դաժանաբոյս

adj.

whose productions are harsh or hard.

NBHL (2)

Որոյ բոյսն է դաժան. խիստ, դժնդակ.

Զփուշսն դաժանաբոյսս. (Նար. խչ.։)


Դաժանագոյն

adj.

harder or very hard;
very harsh;
haughty, cruel.

NBHL (5)

ԴԱԺԱՆԱԳՈՅՆ որ եւ ԴԱՐԺԱՆԱԳՈՅՆ. πικρότερος, χαλεπώτερος acerbior Առաւել դաժան. դժնդակագոյն. դառնագոյն. խստագոյն.

Դառն մահ մանկտւոյն, որ քան զամենայն մահ դաժանագոյն էր։ Անկանել ի փառացն քրիստոսի քան զամենայն թշուառութիւնս դաժանագոյն է։ Եւ որ քան զամենայն դաժանագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 23։ եւ Ես.։)

Նոյն սովորութիւն է եւ առ հայաստանեացս ե՛ւս դաժանագոյն (կամ դարժանագոյն). (Լմբ. առ ոսկան.։)

Դեղս դաժանագոյնս ըմպիցեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Հողմ դաժանագոյն (կամ դժնդակագոյն). (Սիսիան.։)


Դաժանական

cf. Դաժան.

NBHL (2)

Զկնի դարձին՝ առ նոյն դարձ դաժանական. (Նար. ՟Խ՟Ե։)

Քան զոր ի՞նչ այլ ամբարշտութիւն վնասօղ եւ դաժանական. (Լմբ. հանգ.։)


Դաժանահոտ

adj.

that has a bad smell, stinking.

NBHL (3)

Գետ դաժանահոտ. (Լմբ. ի գր. պապ.։)

Ոգեսպառ պղտորարբութեամբ, դաժանահոտ մահաբեր երկամբք. (Նար. ՟Ծ՟Դ։)

Դաժանահոտ պոռնուկութինն ուրախացուցանէ զդեւս. (Կլիմաք.։)


Դաժանանամ, ացայ

vn.

to become cruel or atrocious.


Դաժանատեսակ

adj.

deformed, ugly, horrible.

NBHL (2)

ժանտ եւ դժնդակ տեսլեամբ. դժոխատեսիլ.

դաժանատեսակ իժիցն. (Ոսկ. լս.։)


Դաժանատեսիլ

adj.

cf. Դաժանատեսակ.


Դաժանիմ, եցայ

vn.

to be angry, mad, to sour, to turn sour, to get worse.

NBHL (2)

Ոչ դաժանեցաւ, եւ ոչ թողեալ փախեաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

δυσχεραίνομαι aegre fero Դժկամակիլ. դժուարիլ. դառնանալ. դժարը գալ, երեսը թթուեցնել.


Դաժանութիւն, ութեան

s.

atrocity, haughtiness, austerity, harshness;
sharpness, asperity.

NBHL (5)

որ եւ ԴԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ. Դաժանն գոլ. անհամութիւն. տտպութիւն. դառնութիւն. դժնդակութիւն. խստութիւն.

Արմատ ի վեր բուսեալ դառնութեան եւ դաժանութեան. յն. լեղւոյ եւ դառնութեան. (Օր. ՟Ի՟Թ. 18։)

Թթուութիւն եւ դաժանութիւն ծառոց։ Դաժանութիւնք արմատոց եւ բուսոց. (Վեցօր. ՟Ե։ Յճխ. ՟Ծ՟Դ։)

Դաժանութիւն առիւծու, օձին, հարուածոց, հերձուածոյ, մեղաց, դժոխոց. (Եղիշ. դտ.։ Յհ. կթ.։ Լմբ. առ ոսկան.։ Նար.։ Բենիկ.։)

Մշակք վարձու յուսով տանին զդաժանութիւն աւուրն. այսինքն զտարժանութիւն կամ զխստութիւն. (Լծ. սահմ.։)


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (6)

• «մօր առաջին կաթը» Եփր. ել. էջ 177. Վրդն. ել. Բժշ.։

• =Բնիկ հայ բառ. հնագոյն ձևն է դայլ, ո-րից յառաջացել է դալ. մեկնութիւնը տե՛ս դի-ել բառի տակ։-Հիւբշ. 437։

• Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG 1850, 352 կցելով dhē «դիել» արմա-տին։ Նոյն, Arica. 65 և Lag. Ur. gesch. 307 կցում են դայեակ, դիել ևն ձևերին։ Հիւրշ, KZ, 23, 18 սանս. dhā

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

• ՆՀԲ սխալմամբ մեկնում է բառս «դա-լարագոյն ինչ կամ դեղին» և համեմա-տում իտալ. giallo «դեղին» բառի հեռ։ ՋԲ «թուի արմատ դալար և դալուկն բա-ռից»։ Այս հիման վրայ Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1 կցում է դալար բառին և սրա հետ միասին հանում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան (տե՛ս բիլ բառի տաև)։

NBHL (3)

Զի դալն մօրն այրէ զգութ աղեաց իւրոց ի բորբոքել սիրոյ մանկանն ի սիրտ մօր իւրոյ. (Եփր. ել.։)

Դալն կաթինն այրէ զգութ մօրն. (Վրդն. ել.։)

Ոչխար կամ արջառ ... դլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն. թուի յայտ առնել զդալարագոյն ինչ, կամ զդեղին, (իտ. ճիա՛լլօ։)


Դալակիմ, եցայ

vn.

to endeavour, to study, to labour.

NBHL (1)

Նայեսցիս ընդ ծիծառն անջատ եւ միանձն, տեսանե՞ս զիա՛րդ դալակիցի, տկար զօրութեամբն առնիցէ դադար անձին. (Վեցօր. ՟Ը։)


Դալապր

s.

sabre, sword.

Etymologies (3)

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։

NBHL (2)

Ըստ Հին բռ. Տապար. (լծ. լտ. տօլապրա). ddolabra յն. ἁξίνη լծ. հյ. կացին։ Տապար պատերազմական, թ. տէպէր. կամ Միասայրի սուսեր, սակր, դանակ մեծ.

Փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

Etymologies (4)

• , ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։

• ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դա-լար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։

NBHL (18)

χλωρός (յորմէ շլոռոս). viridis Առոյգ եւ կանաչ. զուարճ. կանանչ. (լծ. հյ. դալ, տաղ, ճիւղ. թ. տալ. յն. թա՛լլօս. իտ. ճիա՛լլօ).

Խոտ, փայտ, գաւազան դալար. (Ծն. ՟Ա. 30։ Առակ. ՟Ի՟Է. 25։ Ես. ՟Ժ՟Ե. 6։ ՟Ի՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 29։ Եզեկ. ՟Ժ՟Է. 24։ ՟Ի. 47։ Ծն. ՟Լ. 37։)

Դեղ դալար ի դաշտի. (ա՛յլ ձ. լոկ, դալար. յն. դալարի. Թու. ՟Ի՟Բ. 4։)

Գան հարկանէին բրօք դալարօք. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Ոլոռն դալար. (Վրք. հց. ՟Ե։)

Եւ ὐγρός humidus Նոր. խոնաւ. կակուղ. ջերմ. դաժայ, թարմ.

Ջլօք գալարովք։ Ջիլս դալարս. (Դտ. ՟Ժ՟Զ. 7. եւ 8։)

Զդալար եւ զչոր խորտկացն հանդամանս եւ զօրէնս. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)

Միս դալար. (Վեցօր. ՟Զ։)

Հաց դալար. (Վրք. հց. ձ։)

Բե՛ր դալար թուզ. . տե՛ս զթուզս, որ դեռ դալար է, եւ ահա կաթէ կաթնն. (Ոսկիփոր.։)

Ի դալար վայրի եւ ի ցօղոյ երկնից հանգիցէ. (Դան. ՟Դ. 12.) այսինքն ի խոտ երկրի, որպէս ասի զկնի։

Զամենայն դալար խոտոյ. (Յայտ. ՟Ը. 7։)

Իբրեւ զցօղ ի վերայ դալարոյ. յն. խոտոյ. (Առակ. ՟Ժ՟Դ. 12։)

Օրինակաւ դալարի եւ ծաղկաց. (Կամրջ.։)

Ի մէջ դալարոց ծաղկածին վայրից. (Նար. կ.։)

Դալարիւք (կամ դալարովք) միայն կերակրեալք. (Վրք. հց. ՟Ե։ Լմբ. սղ.։)

Մինչեւ ... ի դալար մի որ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալարաբեր

adj.

that produces verdure, grass.

NBHL (8)

χροηφόρος viridia gramina ferens Բերօղ յիւրմէ կամ յինքեան զդալարի եւ զդալարութիւն. կանանչեղեն բուսցընօղ, կամ կանանչութիւն ունեցօղ.

Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի։ Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եւ վայր դալարաբեր հայրական ծոցածին ծաղկին. (Նար. կուս.։)

Միւսանգամ երկիր դալարաբեր լինէր (յետ ջրհեղեղի). (Եղիշ. մատն. տն.։)

Ցողով հոգւոյն շնորհի դալարաբեր լինել. (Սկեւռ. աղ.։)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

(Գաւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)


Դալարաբերեմ, եցի

vn. va.

to produce verdure;
to become green, to become green again.

NBHL (3)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

(Գաւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)


Definitions containing the research դ : 10000 Results

Մեծ, աց

adj. adv.

great;
large, big;
strong, powerful, mighty;
rich, opulent;
important, serious, considerable, momentous;
—, — իմն, —ս, —աւ, —ու, greatly, highly, much, very much, too much, excessively;
— օր, feast day, high-day;
դաշտ, vast, spacious field or plain;
— ժամս, ժամանակս, during many hours;
for a long time;
զ— ժամս գիշերոյ, a great part of the night;
ո՞չ է քեզ —, is it not important?.

NBHL (9)

Իբրեւ եղեւ մեծ մովսէս։ Ի փոքուէ մինչեւ ցմեծն։ Եղբայրս դորա կրտսեր՝ եղիցի մեծ քան զդա։ Մեծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։ Մեծ է ինձ, եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ յովէսփ։ Մեծ ե՛ւս ինչ ուրախութիւն քան զայս ոչ ունիմ։ Մեծ է տէր, եւ օրհնեալ է յոյժ։ Մեծ ես դու տէր. եւ այլն։

Աղաղակէին ցմեծ ժամս։ Զարմանայ մեծ ժամս։ Մեծ ժամանակ պահեցին զհօտ քո ի լերին աստ. այսինքն երկար. (. Ա։ րդն. ծն։ Եփր. թագ.։)

Մե՛ծ են ցաւքդ, այլ առաւել մեծ է բժիշկն. (Գէ. ես.։)

Մեծամեծ մարտն՝ մեծացն վայել էին։ Եհար զյովբ մեծօք հարուածովք։ Ամենայն մարդիկ ընդ մեղօք են, ոմանք ընդ մեծիւ՝ ոման ըննդ փոքու. (Իսիւք.։)

Եբաց զբերանն, եւ գոդեաց յոյժ մեծմեծ. (Ոսկիփոր.։)

Մի՛ համբարձցիս մեծս, զի մի՛ եւ դու անկցիս յերկնից որպէս փայլակն. (Աթ. համբ.։)

Չիք յարդարոց կա՛մ մեծաւ, կամ փոքու, որ ոչ էանց զօրինօքն. (Եփր. գղ. (այսինքն ի մեծ կարգի, կամ մեծաւ մեղօք։))

Փոքու իմն հաւանեցուցանես ... խնդրէի յաստուծոյ՝ ե՛ւ փոքու ե՛ւ մեծաւ. (Գծ. ՟Ի՟Զ. 28.) այսինքն ըստ յն. սակաւուք, կամ բազմօք (բանիւք եւ իրօք)։

Մեռեալն՝ կենդանւոյն ոչ մեծաւ եւ ո՛չ փոքու վնաս կարէ առնել. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)


Մեծախոհ

cf. Մեծախորհուրդ.

NBHL (1)

μεγαλόφρων sapientissimus, prudentissimus. որ եւ ՄԵԾԱԽՈՐՀՈՒՐԴ. Մեծն խորհրդով. խոհական եւ գիտնաւորյոյժ. իմաստուն ամենայնիւ.


Մեծաձայն

adj. adv.

loud, noisy, sounding, sonorous, resounding;
aloud, with loud cries or shouts, noisily, with hue and cry, clamorously;
— աղաղակել, կարդալ, to cry with might and main, to roar out, to cry with all one's strength.

NBHL (3)

Մեծաձայն հնչել, կամ աղաղակել, լալ, երդնուլ. (ասել եւ այլն. ստէպ ի սուրբ գիրս.)

Մեծաձայն գոչէ աւետարանիչն փոփոխումն զմահ նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 24.) (ըստ այլ յն. մեծախորհրդաբար. μεγαλοφρώνως )

Մեծաձայն դատախազեն. (Նար. ՟Հ՟Թ։)


Մեծամեծ, աց

adj. s. adv.

very great, grand, important, considerable;
— վարուք զարդարեալ, virtuous;
egregious, eminent;
—ք, the great;
high life, fashionable society;
great deeds, great things, great enterprises;
—, —ս, greatly, extremely, very much, excessively;
—ս գործել, to perform great actions;
—ս վազել, to run swiftly;
to gallop;
—ս խօսել, բարբառել, կոտորել, cf. Մեծաբանեմ.

NBHL (9)

Զերկուս լուասւորսն զմեծամեծս։ Կէտս մեծամեծս։ Քաղաքք մեծամեծք յոյժ։ Նշանս եւ արուեստս մեծամեծս։ Աւարօքն մեծամեծօք։ Մեծամեծ դատաստանօք։ Մեծամեծ հարուածս առնէին։ Ածեր ի վերայ իմ մեղս մեծամեծս։ Մեծամեծքն եւ պատուական աւետիք.եւ այլն։

Ի փոքունցն մեծամեծ մուծանէ չար՝ դեւն, եւ ի մեծամեծացն զանյուսութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)

Պատրէր զոմանս պատուով եւ իշխանութեամբ մեծամեծիւք։ Մեծամեծ պարգեւօք։ Խնդիրս (այսինքն խոյզս) մեծամեծս արարին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։ Եզնիկ.։)

Ամենայն ինչ յոբայ մեծամեծ է, ամենայն սքանչմանց արժանիք։ Այս է արդարեւ մեծամեծ, քանզի ոչ իսկ ապականի. (Իսիւք.։)

Արար ինձ մեծամեծս հզօրն։ Պատմեա՛ դու ինձ զամենայն մեծամեծն՝ զոր արար եղիսէէ։ Արար ի քեզ զմեծամեծսն եւ զփառաւորս՝ զոր տեսին աչք քո.եւ այլն։

ՄԵԾԱՄԵԾՍ ԲԱՐԲԱՌԵԼ, կամ ԽՕՍԵԼ, կամ ԿՈՏՈՐԵԼ. cf. ՄԵԾԱԲԱՆԵՄ. մենծ մենծ խօսիլ՝ ջարդել.

Լեզու՝ փոքր ինչ անդամ է, եւ մեծամեծս բարբառի. (Յկ. ՟Գ. 5։)

Մեծամեծք նորա։ Մեծամեծք չուառացան։ Ինեւ մեծամեծք մեծանան։ Զսեդեկիա արքայ յուդայ, եւ զմեծամեծս նորա։ Բաղտասար արքայ արար ընթրիս մեծամեծաց իւրոց։ Եհար զամենայն մեծամեծս նորա։ Ընկճեսցին մեծամեծք։ Նստի դարանեալ ընդ մեծամեծս.եւ այլն։

Հաճոյ թուցեաւ խորհուրդն՝ թագաւորին եւ մեծամեծացն. (Եղիշ. ՟Ա։)


Մեծարանք, նաց

s. adv.

respect, honour, veneration, reverence, deference, homage, distinction;
ceremony, compliments, respects;
kind reception, welcome;
— հասարակաց, universal esteem;
—նօք, respectfully, honorably, with regard;
առնել —նս երեսաց ուրուք, to have regard for;
to hearken favourably to;
—նս դնել, առնել, ցուցանել, cf. Մեծարեմ.

NBHL (5)

Փառք մարդոյ ի վերայ մեծարանաց հօր իւրոյ. (Սիր. ՟Գ. 13։)

Եղիցին ինձ ի մեծարանս առաջի ամենայն ժողովրդոց երկրի։ Ցուպն գեղեցիկ, գաւազանն մեծարանաց. (Երեմ. ՟Լ՟Գ. 9։ ՟Խ՟Ը. 17։)

Անարգեալ պատուական հանդերձքառ ի զարդս մեծարանաց. (անդ. ՟Գ։)

Առ ի կարծել մեծարանս դնել որդւոյ ... առ ի մեծարել զհայր։ Մեծարանս եդի քեզ. (Կոչ. ՟Ժ՟Ա։ Ագաթ.։)

Ոչ ցնծայ ընդ մեծարանս ընդ մայրն չարեաց. զի սկիզբն մեծարանաց մարդահճութիւնն է, եւ կատարած նորա ամբարհաւաճութիւնն։ Մեծարանաց ցանկութիւն ցնորք են։ Որ ցանկայ մեծարանաց, նախանձի ընդ մեծարեալսն. (Եւագր. ՟Ժ։)


Մեծութիւն, ութեան

s. fig.

greatness, thickness, size, capaciousness;
volume;
grandeur, greatness, power, magnificence, majesty, elevation, exaltation;
capacity;
մեծափարթամ —, great fortune, wealth;
աշխարհական —ք, human greatness;
լնուլ մեծութեամբք, to load with riches;
ի — հասանել, to attain to dignity or honours;
կորուսանել զ—ս իւր, to lose one's fortune;
մերկանալ ի մեծութեանց, to sacrifice one's fortune;
դ, Your Grace.

NBHL (7)

Բարձրացաւ մեծութեամբ ի մէջ դատաստանաց։ Ոչ խորշի ի մեծութենէ, զի զփոքր եւ զմեծ ինքն արար։ Մեծութեամբ բազկի քո։ Ըստ սրտի քում արարեր զամենայն զմեծութւնդ քո տէր։ Պատմեսջի՛ր զայդչափ մեծութիւն զօրութեանցն աստուծոյ։ Մեզէն եղեալ ականատեսք նորա մեծութեանն.եւ այլն։

Ի մարմինս բարձրաւանդակք, եւ խորագոյնք ինչ, մեծութիւնք եւ փոքրութիւնք. (Ածաբ. աղք.։)

Թէպէտ եւ յաճախ դիմէր ի հայր, սակայն ի մէջ դնէր եւ զիւպ մեծութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ամենայն մեծութիւն եւ ճառք՝ մե՛ր եղիցի։ Յուսացաւ սա ի բազում մեծութիւն իւր։ Ի մեծութենէ վատք կարօտեալ լինին։ Լա՛ւ է անուն բարի քան զմեծութիւն բազում։ Մեծութիւն խռկեալ անիրաւութեամբ՝ պակասեսցէ, եւ այլն։ Քրիստոնեայն յաղքատութեանն առաւել պայծառանայ քան ի մեծութեան։ Տեսանե՞ս, զի յաղքատութեան քան ի մեծութեան դիւրին է զառաքինութիւնն կատարել. (Ոսկ. եբր.։)

Նոցա մեծութիւնքն աճէին, եւ սորա ախքատութիւնս յոլովէր։ Զընդունայն մեծութենէս բազմա՛ց է փոյթ. (Իսիւք.։)

Արդարակորով մեծութեամբն ոչ զրկի ի մշտնջենաւոր մեծութենէն. (Յճխ. ՟Է։)

Սկիզբն մեծութեան այս է, որ զաստուած ոչ ոք քննէ. այսինքն խնդրէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։ (որ ի Սիրաքշ ՟Ժ. 14. Սկիզբն ամբարտաւանութեան եւ այլն։))


Մեղու, աց

s.

bee;
ձագ —աց, drone maggot;
գունդ, պարք —աց, swarm of bees;
գործասէր, ճարտար —, diligent, industrious bee;
— բզզէ, the bee buzzes.

NBHL (2)

Ի թռչունս փոքր է մեղու, եւ պտուղ նորա գեղեցիկ։ Ե՛րթ առ մեղունմեղուն, եւ ուսի՛ր։ Գունդ մեղուաց ի բերան առիւծուն, եւ մեղր. (Սիր. ՟Ժ՟Ա. 3։ Առակ. ՟Զ. 8։ Դտ. ՟Ժ՟Դ. 8։)

Շչեսցէ տէր ճանճռանն եւ մեղուին. ճանճ զեգիպտացին ասէ ... եւ մեղու զբաբեղացւոց ազգն. զի զանազան գունովք ծաղկեալ են մեղուք ընդ խայթոցօքն. (Գէ. ես.։)


Մեղք, ղաց

s.

sin, crime, iniquity, transgression, trespass;
fault, error;
offence, evil, malice;
— փոքր, թեթեւ, peccadillo, venial fault;
եօթն մահուչափ —, the seven capital sins;
մահուչափ or մահացու, սկզբնական, ներգործական, վերապահեալ —, deadly or mortal, original, actual, reserved sin;
վկայք մեղաց, false witnesses;
վասն մեղացն, sin-offering or trespass-offering;
անկանել ի մեղս, մեղս առնել, գործել, to sin, to transgress;
ի մեղս արկանել, to cause to sin;
խոստովանել զմեղս իւր, to confess one's sins;
թողուլ զմեղս, to remit, to absolve sin;
մեռանել ի մեղս, to die in sin;
ի մեղս գրել զիմն, to impute a thing as a crime to;
մեղս դնել, cf. Մեղադրեմ.

NBHL (5)

Մեղք նոցա մեծացան յոյժ։ Ածեր ի վերայ իմ եւ ի վերայ թագաւորութեան իմոյ մեղս մեծամեծս։ Ի մեղս եմք վասն եղբօր մերոյ։ Թողցես դոցա զյանցանս եւ զմղես իւրեանց։ Մի՛ հայիր յամպարշտութիւնս եւ ի մեղս դոցա։ Ըստ ամենայն ապիրատութեան, եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց՝ զոր մեղանչէ.եւ այլն։

Եւ մեղօք հանդերձ՝ եւ ի սկզբանցն մեղացն զգուշասցուք. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)

Մի՛տ դիր եւ ցանկութեանն, մի՛ այնմ՝ որ ի մեղս արկանիցէ. (Սեբեր. ՟Ա։)

Մատուսցէ վասն մեղաց իւրոց՝ զոր մեղաւ, զուարակ յանդոյ անարատ տեառն վասն մեղացն։ Ի տեղւոջ՝ ուր սպանանիցեն զողջակէզն, սպանանիցեն եւ զվասն մեղացն.եւ այլն։

Ո՛վ որ վասն մեր մեղս եղեր, զի մեք լեցուքվասն քո արդարութիւն աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)


Մեռեալ, ելոց

adj. s.

dead, deceased, defunct;
dead body, corpse;
ընդ —ս համարել, to believe or take for dead;
օր մեռելոց, All Soul's day;
ցուցակ մեռելոց, register of the dead;
պաշտօն մեռելոց, office for souls in purgatory;
cf. Ննջեցեալ.

NBHL (5)

νεκρός mortuus, cadaver. Վախճանեալն. անկեալն մահուամբ. դի անկենդան. մեռած, մեռել. ... (լծ. լտ. մօ՛ռդուուս ).

Յարեաւ աբրաամ ի մեռելոյն իւրմէ։ Թաղեցից զմեռեալս իմ։ Թաղեա՛ զմեռեալն քո։ Մերձենայցէ ի վիրաւոր կամ ի մեռեալ։ Ի մեռեալս ազատ։ Յարիցեն մեռեալք։ Եհերձ ճանապարհ ընդ մէջ կենդանեաց եւ մեռելոց։ Վասն կենաց զմեռեալն աղաչէ.եւ այլն։

ՄԵՌԵԱԼ. որպէս θνησιμαῖον morticinum. Մեռելոտի. գէշ կենդանեաց, կամ մարդոյ.

ՄԵՌԵԼՈՑՆ գ. ՄԵՌԵԼՈՅԹՔ. որ եւ ասի ՄԵՌԵԼՈՑՆ. Ծախք ի թաղումն եւ ի հոգեւոր օժանդակութիւն մեռելոյն. եւ Որ ինչ իցէ վախճանելոյն.

Թէ ո՛րպէս արժան է զմեռելոցն առնել։ Թէ ձեռնհաս իցէ այրն, զմեռելոյթսն արասցէ (կնոջն). եւ եթէ ոչ իցէ, յիւրոցն (յընչից կնոջն), եւ առն ի ժառանգութիւն մի՛ լիցի. (Մխ. դտ.։)


Մեռելութիւն, ութեան

s.

deadness, want of animation, privation of life;
mortality;
mortification;
— արգանդի, the being past bearing, impotence, sterility.

NBHL (7)

Որդին աստուծոյ մեռաւ, զի զմեռելութիւն արարածոց կենդանացուսցէ։ Որք կենդանի են առ աստուած ... քանզի վասն աստուծոյ մեռան, կարօղ են զմեռելութիւն բազմաց կենդանացուցանել. (Ագաթ.։)

Ի գերեզմանի եդար անապական, զի զմեռելութիւնս մեր բարձեր. (Շար.։)

Զմեռելութիւն նորա պատուական արար աստուած քան զմեր կենդանութիւն. (Յհ. կթ.։)

Զի՞նչ քան զմեռելութիւն քառօրեայն դիոյ առ կենդանութիւն մեզ անյուսագոյն. (Նար. ՟Ժ՟Ա։)

Ի մեռելութիւն արգանդին սառայի. (Հռ. ՟Դ. 19։)

Մեռելութիւն ախտից, կամ երկրաւոր անդամոց։ Աշխարհի մեռելութիւնդ, Զկիրս մեռելութեան կոչեաց խաչ։ Երկուս կենդանութիւնս, եւ երկուս մեռելութիւնս նշանակէ. (Սահմ. ՟Ե։ Իգն.։ Լմբ.։ Բրս. հց.։ Անան. ի պետր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Վախճան մարմնոյ ընդ հոգւոյն մեռելութեան հասանէ նմա. (Շ. ընդհանր.։)


Հոսեմ, եցի

vn.

to shed, to spill, to pour out;
to flow, to fall, to drop;
to gush, to stream, to run;
to scatter, to disperse;
to winnow, to fan;
to precipitate;
— յորդաբուխ արտօսր, — իբրեւ զհեղեղ զարտասուս, to shed tears abundantly, in torrents;
— հողմոյ, to cast to or throw to the winds;
cf. Հոսիմ.

NBHL (17)

ῤύω, ἑκχέω effluo, effundo κατάγω deduco. Հեղուլ առատութեամբ. վայթել յորդութեամբ. բղխել, ի վայր իջուցանել զլոյծ իրս. վազցընել, թափել.

Հոսել վտակս յաւէտախաղացս, կամ յորդաբուխ արտօսր. (Պիտ.։)

ՀՈՍԵԼ λικμάω ventilo, evacuo, dispergo. Հոսչաւ կամ հեծանոցաւ՝ հողմոյ տալ զկասեալ կամ զլոսեալ եւ զմանրեալ նիւթս. ցրել, ցրուել զոր ի՛նչ եւ է. ցնդել. ցանել. սրսկել. երնել.

Ցրուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, զոր օրինակ հոսի հոսչաւ։ Իբրեւ զփոշի հոսեալ ի կալոյ։ Իբրեւ զունգ յարդի հոսեալ յերեսաց հողմոյ։ Հոսեսցէ զնոսա յայնկոյս գետոյն։ Հոսեցից զնոսա ընդ գաւառս։ Մանրեսցէ եւ հոսեսցէ զամենայն թագաւորութիւնս։ Զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ։ Որպէս փոշի՝ զոր հոսէ հողմ ի վերայ երեսաց երկրի.եւ այլն։

ՀՈՍԵԼ. κρημνίζω, κατακρημνίζω praecipito βάλλω mitto, ejicio. Վերուստ ի վայր ցնդել, գահավիժել. զընկենուլ. թօթափել. կործանել. թափել. վար ձգել, նետել.

Զմանկունսն ի պարսպաց անտի ի վայր հոսեցին։ Զանձն ի բարձուէ ընդ պարիսպն հոսել։ Հոսել վիրգս մեծամեծս. (՟Բ. Մակ. ՟Զ. 10։ ՟Ժ՟Դ. 43։ ՟Ա. 16։)

Հոսէր ընկենոյր բարդս բարդս ի մէջ զօրացն։ Զաշտարակն վերուստ ի վայր փլուզեալ հոսեաց. (Ագաթ.։)

Մի՛ զամենայն դժուարակիր բեռինս վարուց ի վերայ ամեհելոցն հոսեսցեն. (Մանդ. ՟Ը։)

ՀՈՍԵՄ եցի. չ. ՀՈՍԻՄ եցայ. ձ. ῤυέω, ἑπιχύομαι, καταφέρομαι fluo, infundor, deferor ἑμπηδάω insilio, irruo. Ծորիլ. բղխել. յորդել. իջանել. վայրաբերիլ. եւ Վերուստ ի վայր՝ ի վերայ յարձակիլ. գրոհ տալ. անկանիլ. վազել, թափիլ.

Բովանդակ աղիտիցն առիթ ի մերս հեղեղաբար հոսեաց գաւառ. (Պիտ.։)

Հարկանէր զվէմն, եւ հոսէին ջուրք։ Ջուրն հոսէր յաջմէ կողմանէ։ Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր։ Իբրեւ զջուր հոսեալ ընդ զառ ի վայր.եւ այլն։

Ընդ քեզ եւ զօրք վերին հոսին, մինչ զի թափուր մնալ երկին. (Յիսուս որդի.։)

Յանդգնաբար յապաշխարութեան հոսելով վտանգս. (Յհ. իմ. ատ.։)

Իբրեւ զհուր հոսեցաւ. (Մանդ. ՟Բ.)

Բազում մարդիկ ի վայր հոսեցին. (Եղիշ. խրատ.։)

Որ ոչ թողեր հոսել վիմին՝ ի խոր մեղաց անդնդային։ Զոր պահեցեր ի հոսելոյ, եւ կանգնեցեր ի գլորելոյ. (Յիսուս որդի.։ Շար.։)

Հոսեցան յովնաթան, եւ որ ընդ նմա էին, ի դարէ անտի. (՟Ա. Մակ. ՟Թ. 48։)


Հովանամ, ացայ

vn.

to grow cold, to become cool, to get fresh;
to grow cool or cold, to cool down, to become lukewarm or careless;
— օդոյ, to grow chilly.

NBHL (1)

Առնուն ջերմութիւն ի տապոյ արեգականն, եւ ապա դառնան հովանան հովանեօք ամպոց. (Վեցօր. ՟Դ։)


Հովանի, նւոյ, նեաւ

s. fig. adv.

shadow, shade, umbrage;
auspice, conduct, shield, defence, guard;
— ընդ —նեաւ, in the shade, under the shadow of;
with the protection or under the auspices of;
— լինել, առնել, cf. Հովանաւորեմ;
աւուրք իմ որպէս — անցին, my life has passed away like a shadow.

NBHL (9)

σκιά (լծ. ընդ հյ. Շուք) umbra σκέπη tegumentum, operimentum . Որ ինչ հոգ եւ զով առնէ. Ստուեր ծառոց եւ այլոց իրաց՝ հովարար կամ զովացուցիչ ի տապոյ. նմանութեամբ՝ Ծածկոյթ կամ յարկ ապաւինի. թեւարկութիւն. խնամարկութիւն. պաշտպանութիւն. շուք.

Ծածկեաց զլերինս հովանի նորա Եկա՛յք ծածկեցարո՛ւք ընդ հովանեաւ իմով։ Սփռեաց ամպ՝ հովանի առնել նոցա։ Ընդ հովանեաւ վիմիդ։ Աւուրք իմ որպէս հովանի անցին.եւ այլն։

Արար իւր հովանի, եւ նստաւ ընդ հովանեաւն. իմա՛ որպէս յն. սքինի՛. (լծ. հյ. շէնք), այսինքն տաղաւար.

Տիրապէս ստուեր իմա՛ զհովանին։ Զհիւանդն հովանեաւ բժշկել. (Լմբ. ժղ. եւ սղ։)

Ի հովանի թեւոց քոց յուսացոյց։ Ընդ հովանեաւ ձեռին իւրոյ թաքոյց զիս։ Կեցցուք ընդ հովանեաւ նաբուքոդոնոսորայ. եւ այլն։

Ընդ հովանեաւ աջոյ քոյ պահեա՛ զմեզ։ Քառակուսի ազանց հովանի եւ պահապան. (Շար.։)

Ի վանս ծործորու կոչեցեալ՝ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս (եկեղեցւոյ). (Երզն. մտթ.։)

Աստուած հովանի լիցի նմա զամենայն աւուրս. Զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո։ Հովանի լիցի տէր զօրութեանց ի վերայ երուսաղէմի։ Աջով իւրով հովանի լիցի նոցա։ Հովանի լինէր ամենայն գնդին նիզակաւն. եւ այլն։

cf. ՊԱՏՍՊԱՐԵՄ. իբր պատել ասպարաւ, այսինքն վահանաւ, որ է լծորդ ընդ Հովանի. որպէս եւ Ասպարն ընդ ռմկ. սիբեր յն. ասբիս.


Հովուական, ի, աց

adj.

pastoral, pastorly, shepherdly;
— գաւազան, shepherd's crook;
crosier;
— թուղթ, կոնդակ, pastoral letter;
— կեանք, կենցաղ, pastoral life;
— մախաղ, շուն, shepherd's bag, scrip;
shepherd's dog.

NBHL (4)

ποιμενικός, ποιμνικός, ποιμαντικός, ποιμένιος pastoralis, pastoritius. Որ ինչ ա՛նկ է հովուի, եւ հովուութեան. եւ Առաջնորդական. եպիսկոպոսական.

Գաւազանիս խորհուրդ ... նախ հովուական, եւ ապա վարդապետական. (Շ. բարձր.։)

Ծառայք խռովարարք ... մանաւանդ հովուականն (այսինքն որ իցէ հովիւ). (Փիլ. իմաստն.։)

Քանզի պարսիւ հովուականին (այսինքն հովուութեան, կամ հովուականաւ), դոյզն քարիւ հեղեղատին. (Յիսուս որդի.։)


Հպարտանամ, ացայ

vn.

to be proud, to swell with pride, to be puffed up;
— ընդ տոհմ իւր, to boast of one's descent or birth.

NBHL (4)

Յիմաստութիւն քո մի՛ հպարտանար։ Որ հպարտացեալ էին արծաթով։ Հպարտացաւ ի վերայ ժողովրդեան քո։ Հպարտացաւ յոյժ հպարտութիւն նորա։ Մի՛ հպարտանար առաջի թագաւորի։ Զի՞ հպարտանաս յուսով քոյով սնոտեաւ ի վերայ ծառայից նորա։ Գուցէ հպարտանայցես ի սրտի քում։ Զի մի՛ այր քան զընկեր հպարտանայցէք ի վերայ ընկերին.եւ այլն։

Ընդ որ առաւել հպարտացեալ, եւ այլն. (Խոր. ՟Բ. 51։)

Յետ կոչմանն, եւ այնչափ մեծին մեծարանացն՝ ի կոչնատէր անդր հպարտացաւ. այսինքն յանդգնեցաւ. (Ոսկ. յհ. 9։)

Միայն ի սոսկ ընթեռնուլն հպարտացեալ էք. այսինքն պանծացեալ. (անդ. 40։)


Հռչակ, աց

adv.

cf. Համբաւ;
exultation, rejoicing;
solemnity, pomp;
—աւ, solemnly, pompously;
— հարկանել, cf. —եմ;
— լինել, to be heard, published, divulged;
— հարկանիլ, to be spread the fame of;
եւ երթայր — զնմանէ ընդ ամենայն կողմանս, and the fame of him went out into every place of the country round about;
— ընթանայ, it is reported, there is a report, they say;
the report is spread;
it is rumoured.

NBHL (4)

ἧχος, κραυγή, σημασία, φήμη rumor, vox, sonitus, clamor, fama, laus եւ այլն. Ձայն հնչեցեալ գովութեան կամ ուրախութեան ցհեռաւոր տեղիս. համբաւ. բարեհամբաւութիւն. անուն կամ հնչիւն տարածեալ. հանդէս. նշան. ազդ, լու.

Հռչակ ապա եղեւ ի հռոմ, եթէ կենդանի է. (Ճ. ՟Բ.։)

Անճառ խառնմանն հռչակ ընդդէմ նեստորի , իմա՛ յայտարարութիւն, կամ յայտարար։

Ընդ աշխարհս ամենայն հռչակ հարկանի զքէն. (Նանայ.։)


Հսկայաձեւ

adj.

gigantic, huge, colossal, colossean;
— անդրի, colossus, colosse, colossal statue.

NBHL (1)

Ունօղ զձեւ հսկայի. վիթխարի. յաղթանդամ եւ բարձրահասակ.


Հրաժարեմ, եցի

va. vn.

to cause to renounce or abdicate;
to dismiss, to discharge;
to forbid, to prohibit, to interdict;
to renounce, to abstain, to deprive oneself of, to forego, to forbear, to refrain, to desist, to resign;
to deny, to disown, to refuse;
to take leave of, to bid farewell to;
to die, to decease;
— յաղանդոյ, to abjure, to recant, to renounce;
— յաշխարհէ, to renounce the world;
to enter a convent;
— յիշխնանութենէ, to abdicate, to resign, to tender, to lay down or throw up one's commission;
— ի թագաւորութէնէ, to abdicate the crown;
աղաչեմ զքեզ կալ զիս հրաժարեալ, I pray thee have me excused, I beg you excuse me, I pray you to be kindly indulgent towards me.

NBHL (5)

Հրաժարեաց զձեզ յաւուր շաբաթու գործել ինչ։ Հրաժարեաց զնոսա յորդիութեան պայմանէն. (Նանայ.։)

ՀՐԱԺԱՐԵՄ, եցի. չ. παραιτέομαι, ἁποτάσσομαι renuncio, recuso, detrecto, evito, recedo, discedo ἁσπάζομαι valedico, valefacio ἁπέπω, ἁπαναίνομαι nego, renuo. Հեռի յօժարելոյ լինել կամ խորշիլ. հեռի կամ ի բաց կալ. հեռանալ. չառնուլ յանձն. մերժել. մեկնիլ. թողուլ գնալ. չուել. զատանիլ. որոշիլ. բարեաւ մնաս ասել. օտարանալ. պատճառանս դնել. հրաժարիլ, ետ քաշուիլ, չուզել, մէկդի գնալ, զատուիլ.

Հրաժարելով հրաժարեաց յինէն դաւիթ երթալ։ Համան կամէր հրաժարել ի տիկնոջէն։ աղաչեմ զքեզ, կալ զիս հրաժարեալ։ Հրաժարել ի տանէ, կամ հոգւոյ ի մարմնոյ։ Հրաժարեալք կամ հրաժարեցաք ի միմեանց, եւ ելաք ի նաւն։ Որ ոչ հրաժարեսցէ յամենայն ընչից իւրոց։ Ողորմութիւն հրաժարեաց յինէն։ Ի խրատուէ ամենակալին մի՛ հրաժարեսցես, եւ այլն։ Ընդէ՞ր հրաժարեցաք յաշխարհէ։ Եւ եթէ հրաժարեմք, ընդէ՞ր յետս դառնամք. (եւ այլն. Վրք. հց. ձ. ստէպ։)

Ի հրաժարել արկադեայ ի կուսակցելոյն խոսրովայ. (Խոր. ՟Գ. 50։)

Հրաժարելոյն մխիթար լինել ի հանդերձեալսն։ Վասն հրաժարելոյն յերկրէ. (Յճխ. ՟Ժ՟Բ։)


Հրաժեշտ, ի

s.

renunciation, renouncing, relinquishment;
abdication;
resigning, resignation;
denial, refusal;
leave of absence;
dismission, discharge;
permission;
parting, leave;
farewell, adieu, good-bye;
— առնել, տալ, cf. Տալ հրաժարական ողջոյն;
to renounce, to give over, to relinquish, to resign;
to retire from, to leave off;
to bid adieu or farewell;
ի —ի կացուցանել, to dismiss, to discharge, to send or turn away;
առնուլ — անդարձ, to bid an eternal farewell, to bid adieu for ever.

NBHL (9)

Ոչ զատեաւ առաջին հրաժեշտիւն։ Տեսին զհրաժեշտ խնդրոյն. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ի՟Ե։ Երզն. մտթ.։)

Կոծ դնեն, թողեալ զյուսով եւ զօրհնութեամբ զհրաժեշտն. (Կանոն.։)

Խնդրէ զաստի հրաժեշտն. (Իսիւք.։)

Արձակիչ կապելոց, հրաժեշտ վնասակարաց։ Խնդրեաց ի տեառնէ հրաժեշտ տկարութեանն. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Դ։)

Եկն թագաւորն խնդրեաց հրաժեշտ ի սրբոյն գրիգորէ. (Ագաթ.։)

Ոչ կամեցան հրաժեշտ առնուլ ի թագաւորէն՝ զոր խնդրեցին (ի սամուէլէ). (Եփր. թագ.։)

Առեալք զհրաժեշտ մեղանչական կենցաղոյս՝ փոխեցան (յերկինս). (Ղեւոնդ.։)

Զհիւանդսն ախտքն հրաժեշտ տուեալ՝ թողուին։ Հրաժեշտ տալով ամենայնի. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։ Սկեւռ. աղ.։)

Հրաժեշտ տայ ի վաշխից։ Հրաժեշտ տայ բանիւն՝ բնաւին մի՛ երդնուլ. (Նախ. օրին.։ Երզն. մտթ.։)


Հրակերպեան

adj. s.

fire-like, flame-shaped;
դասք or հրակերպեանք, angels.

NBHL (1)

Ընդ հրակերպեան դասուցն. (Շար.։)


Հրապարակատես

adj.

seen by all, public;
հրապարակատես առնեմ, cf. Հրապարակեմ, cf. Յայտնեմ, cf. Հանդիսացուցանեմ.

NBHL (4)

Հրապարակաւ յայտ յանդիման տեսանելի. հրապարակեալ. հանդիսական.

Ի թատերցն եւս հրապարակատես տանիցիմք զայնպիսին. իմա՛ ի տես հանդիսական։

ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Հրապարակել, իլ. յայտնել, իլ. հանդիսացուցանել.

Հրապարակատես լիցին վէրք արդարք։ Առաքինութիւն նոցա հրապարակատես լիցի։ Առ ի ցոյցս հրապարակատեսք լեալք։ Զի մի՛ հրապարակատեսք լիցին. (Իսիւք.։ Երզն. մտթ.։ Առ որս. ՟Ժ՟Դ։ Կանոն.։)


Հրապոյրք

s. fig.

charms, attractions, allurements;
lure, bait, wheedling, cajolery, flattery, enticement, solicitation, seduction;
instigation, suggestion, impulse, incitement;
— գեղոյ, charms of beauty;
— հաճոյից, հեշտութեան, the allurements of pleasure, of voluptuousness;
պատիր —, deceitful baits;
ի —րս ուրուք ըմբռնիլ, ելանել, հարկանիլ, to be seduced, misled, tempted, led astray, allured, enticed, decoyed;
ի —րս ցոփութեան դարձուցանել զոք, to entice to gluttony;
to allure one to debauchery;
արբուցանել ումեք —րս պղտորս, դժնեայս, to administer poison, to poison;
to seduce, to mislead, to pervert, to corrupt, to debauch, to lead astray, to bring into an error.

NBHL (3)

πεισμονή persuasio ἁνατροπή eversio. որ եւ ՀՐԱՊՈՒՐԱՆՔ, նաց, նօք. Պատիր հրաւէր կամ հրաւիրումն. չար խրատ. յորդոր. համոզակերութիւն. թելադրութիւն, շողոքորթութիւն. եւ Խեղաթիւրութիւն.

Զի այն հրապոյրք ոչ յայնմանէ են՝ որ կոչեացն զձեզ։ Որ արբուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորս։ Զհաստատեալ միտսն ի հրապոյրս ցոփութեան դարձուցանել ջանային. (Գաղ. ՟Ե. 8։ Ամբ. ՟Բ. 15։ ՟Բ. Մակ. ՟Զ. 21։)

Հրապոյրս դժնեայս արբուսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)


Հրատիկք

s.

sparks;
embers;
squib;
— օդաձիգ, sky-rocket.

NBHL (1)

Հրահոսանք գետոցն հրեղնաց, եւ հրատիկք վառեալք. (Մանդ. ՟Ը. ա՛յլ ձ. ՟Ե. հրատիք։)


Հրացան, ից, աց

adj. s.

throwing, casting or shooting fire;
gun, musket, fusil, piece, arquebuse, rifle, blunderbuss;
— բաղխիչ, գայլախազեայ, կախաղանաւոր, ասղնաւոր, կրկնահար, հողմահար, յետախցիկ, որսոյ, թռչնորսական —, percussion-gun, flint-gun, pendulum-gun, needle-gun, double-barrelled gun, air-gun, breech-loading, sporting-gun or shooting-gun, fowling or birding-gun, musket or rifle;
բաղխիւն —ի, musket-shot;
շռինդ —ի, report of a gun;
հարուած —ի, gun-shot wound;
— բարկութիւն, շանթք, thunder, thunder-bolt;
լնուլ զ—, to load a gun;
արձակել զ—, to shoot, to let off, to discharge, to fire;
չառնուլ հուր —ի, to miss fire, to flash in the pan;
—ք, hail of fire;
musketry.

NBHL (5)

Արկանեն ի հրացան հնոց տանջանաց. (Մանդ. ՟Զ. կամ ՟Ժ՟Զ։)

Սատակեցան ի հրացան բարկութենէ։ Եւ ի սոդոմ զհրացան բարկութիւնն. (Սեբեր. ՟Բ։ Ոսկ. մտթ.։)

Փայլատակունս եւ շանթս հրացանս արամազդայ. (Եւս. քր. ՟Ա։)

Բայց անդ.

Առ փայեթոնիւ հրացան բարկութիւնն եթւովպացւոց աշխարհին. յն. ἑκπύρωσις incendium. հրդեհ։


Հրեշտակագումար

cf. Հրեշտակագունդ.

NBHL (4)

ՀՐԵՇՏԱԿԱԳՈՒՄԱՐ ՀՐԵՇՏԱԿԱԳՈՒՆԴ. Գումարեալն ի բազմութենէ հրեշտակաց ի մի գունդ, կամ ի գունդս գունդս.

Հրեշտակագումար դասուց բազմութիւն. (Գանձ.։)

Առաջի ամենայն հրեշտակագունդ զօրուն. (Ագաթ.։)

Հրեշտակագունդ խառնուածով տուն առ տուն երգ առեալ՝ ընդ վերին զօրացն միաւորին. (Յհ. իմ. եկեղ.։)


Ձգեմ, եցի

va.

to stretch, to spread, to extend;
to throw, to hurl, to fling;
to shoot, to dart;
to draw;
to attract, to entice, to allure, to decoy, to lure;
to carry off, to bring, to drag, to drag along;
to take or suck in, to suck;
to inhale, to aspire, to breathe;
to lengthen out, to prolong, to protract;
*to leave;
— զօդ, to respire, to breathe;
— զաղեղն, to draw a bow;
— զնետ, to let fly an arrow, to shoot;
— զսուրն, to brandish;
to make a sword-thrust or pass;
cf. Սուր;
— զթի, to row, to impel by oars;
— զվարմ, to lay snares, to spread nets;
— զլուծ, to bear the yoke;
— զառագաստս, to sail, to unfurl or set the sails;
— զձեռն, to stretch or hold out one's hand;
յինքն —, to attract, to allure, to entice;
յինքն — զանարգանս ամենեցին, to incur the public contempt or hatred;
յանձնզցասումն ուրուք, to bring indignation or wrath upon one's head, to draw it upon oneself, to expose oneself to anger of;
— ի կորուստ, to lead to ruin or destruction;
— զկեանս, to pass one's life or days;
— զբանս, to provoke, to rouse, to excite to anger;
— առ ոք զհայհոյութեան բան, to load with insult or execration, to insult, to revile, to abuse.

NBHL (10)

ՁԳԵԼ. ἑκτείνω extendo, porrigo διατείνω, προτείνω, παρατείνω protendo եւ այլն. ἑκπετάζω, ἑκπετάννυμι expando եւ այլն. Տարածել. սփռել. երկայնել. ընդարձակել. կարկառել զձեռն. ձկտիլ. եւ այլն. երկնցընել, փռել.

Ձգել զձեռն, կամ զգաւազան ի վերայ գետոյն, կամ զծայր գաւազանին։ Վարմ ձգել։ Լարս ձգել։ Ձգել զվարագոյրս. զերկինս իբրեւ զխորան. զխարիսխ. զաղեղն. զոտս. զչափն սամարեայ ի վերայ երուսաղէմի. զհիւսիսի զոչնչիւ. գործիս թռչնոց. ցանց ոտից։ Որ ձգի ի ծովն մեծ, կամ յանապատն, կամ մինչեւ ի սիդոն. Չոգան ընդ ամենայն ձգեալն (այսինքն տարածութիւն, դաշտ, անապատ)։ Զձեռս իւր ձգէ յօգուտ։ Մի՛ ձգեսցեն զձեռս իւրեանց յանօրէնութիւն։ Ձգեաց անարատ զճանապարհս իմ։ Մի՛ ձգեր զբարկութիւն քո ազգէ մինչեւ յազգս։ Մի՛ ուրեք հեռի ձգիցիք երթալ. եւ այլն։

Երկիրս իբրեւ զյատակ տան, եւ երկինք իբրեւ զառաստաղ գմբեթաձեւ ձգեցան ի վերուստ. իսկ ձգելն զայն յայտ առնէ, թէ որպէս ոք զհանդերձ ինչ դիւրաւ տարածանէ, մեկնէ, այնպէս դիւրաւ ձգեաց զերկինս. (Գէ. ես.։)

Ի վերայ ամենայն դարուց ձգեաց զբանս իւր. (Եփր. համաբ.։)

Ձգել զլուծ, կամ ակօս ի դաշտի. կամ պարանօք, ցանցիւ, կապանօք. կամ զուռկանն, զգործին ի ցամաք։ Ձգել արտաքոյ տաճարին. կամ ի հրապարակ, ի տագնապ, ի գթութիւն։ Ձգեցից առ իս։ Ձգել զսուր, զբան։ Ձգել ի ջրոց (ի դուրս)։ Ձգել զդուռն զկնի։ Ձգել զօդ։ Ձգել զմեղս իբրեւ երկայն պարանաւ։ Մի՛ ձգէք յանձինս զսատակումն. եւ այլն։

Ձգել զոստայնս իւրեանց զգլխովք նորա. (Ագաթ. (որ հայի եւ յաջորդ նշ)։)

Բռնադատութեան տոռամբ ձգել։ Ձգեն զարեան խոնաւութիւն. (Նար. ՟Ի՟Ը. ՟Կ՟Թ։)

Ի կարծիս (այսինքն ընդ կարծեօք) ձգել. (Լմբ.։)

ՁԳԵԼ. τοξεύω, κατατοξεύω jaculor, sagittas emitto ῤίπτω, ἑπιρίπτω, ἑκπέμπω projicio, injicio, ejicio, emitto եւ այլն. Ձիգ դնել. նետաձիգ լինել. եւ Ընկենուլ, զընկենուլ, արկանել, արձակել, թողուլ ի վայր. (որ եւ ռմկ) հեռու կամ մէկ դի կամ վար ձգել. ջուղ՛՛. գձել. (լծ. ընդ քշել) որպէս եւ նետել, է իբր նետաձգել.

Ձգել զնետ կամ զփքին կամ զքարինս։ Ձգեա՛, եւ ձգեաց։ Ձգեսցէ նմա զամենայն անօթ խարդախութեամբ։ Իբրեւ ի նետէ ձգելոյ ի նպատակ։ Արմատս ձգեալ.եւ այլն։


Ձգձգեմ, եցի

va.

to pull or haul about;
ձգձգեալ ի դատաստան, dragged from one tribunal to another.

NBHL (5)

διέλκω diduco διακρίνω dijudico ἁντιτείνω vicissim tendo. Այսր անդր ձգել. բուռն կամ ստէպ քարշել. քաշքըշել, քաշկըռտել.

Այր դատափետեալ, եւ ձգձգեալ ի դատաստան յամենայն երկրի. (Երեմ. ՟Ժ՟Ե. 10։)

Դատափետէ, եւ ձգձգէ, եւ բեռն ի վերայ ուսոց դնելով վարէ. (Երզն. մտթ.։)

Այսր անդր ձգձգեալք, մինչեւ լուծանել միջոյն. (Յհ. կթ.։)

Այսր անդր ձգձգելով յերկոցունցն բարեպաշտութենէ. (Փիլ. լին.։)


Ձգտիմ, եցայ

vn.

to stretch, to extend, to spread;
to reach, to arrive;
to grow longer, to be prolonged, protracted;
to drive at, to tend to, to abut in;
to stretch oneself, one's limbs;
to endeavour, to strive, to try, to seek;
— աչօք զհետ ուրուք, to follow with the eyes;
— ընդ ումեք, to vie, to emulate, to rival, to strive with.

NBHL (8)

ՁԳՏԻՄ կամ ՁԿՏԻՄ. παρεκτείνομαι, ἑπιτείνομαι եւ այլն. extendor, intendo, attingo, feror. Յառաջ ձգիլ. բերիլ. նկրտիլ. գուն գործել հասանել. ձգնիլ. մրցիլ. երկայնիլ, յերկարիլ, ընդարձակիլ.

Մի՛ ձգտիր ընդ մեծատան։ Յաւուրս քառասուն ձգտէր. (Առակ. ՟Ի՟Գ. 4։ ՟Գ. Մակ. ՟Դ. 12։)

Ձգտիլ հասանել, կամ ձգտիլ յանչափն, կամ ընդ ոլորտս աշխարհի, ընդ գաւառս բազումս, մինչեւ առ մեզ. (Յհ. իմ. ատ.։ Նար. ՟Ծ՟Ե։ Լմբ. իմ.։ Եւս. պտմ.։)

Ձկտեցան պատիժքն պատուհասից մեղացն նորա ի վերայ ծննդոց նորա. (Եփր. ծն.։)

Ամենայն մեծամեծ սքանչելիք՝ որ աստ իցեն, եթէ ձկտեսցին (բաղդատութեամբ) ընդ յն բարութիւնս՝ որ անդ իցեն, նուազունք երեւին. (Եփր. համաբ.։)

ՁԳՏԻԼ. χασμάομαι hio, oscito. Ճապկատիլ. ճապկըտիլ. ձիգ լարիլ մարդոյ կամ անասնոյ ի յօրանջելն.

Ձգտիմք, յօրանչեմք։ Ոչ յօրանչիցէ եւ ձկտիցի եւ ընդարմանայցէ յաղօթսն։ Յօրանչիցեմք, ձգտիցիմք. (Ոսկ. մ. ՟Ա. 22։ ՟Գ. 4։ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Եւ դու կաս՝ յօրանջես եւ ձգտիս. (Լմբ. պտրգ.։)


Ձեզոյն

pron. adv.

yourself, you yourself;
personally;
դուք ձեզէն տուք զիրաւդ, judge of it yourselves.

NBHL (4)

ՁԵԶԷՆ ՁԵԶՈՅՆ. αὑτοί ὐμεῖς, ἑν ὐμῖν αὑτοῖς vos ipsi, ex vobis, de vobis. Դուք ի ձէնջ, կամ ջէօք, անձամբ անձին, դուք ինքնին. ձեզնէ, ձեզմէ, ձեզմով, դուք ինքիրմէն.

Դուք ձեզէն երթա՛յք ժողովեցէ՛ք ձեզ յարդ. (Ել. ՟Ե. 11։)

Դուք ձեզէն տո՛ւք զիրաւդ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 13։)

Որպէս եւ դուք իսկ ձեզէն վկայեցէք. (Եզնիկ.։)


Ձեռակապ, աց, ով

s.

handcuffs, manacles;
—ս արկանել, դնել, to handcuff, to put on handcuffs.

NBHL (2)

Ձեռակապօք երկաթեօք։ Կապեալք ձեռակապօք։ Ձեռակապովք կապեսցին։ Լուծի զքեզ ի ձեռակապացդ. (Սղ. ՟Ճ՟Խ՟Թ. 8։ Յոբ. ՟Լ՟Զ. 8։ Ես. ՟Խ՟Ե. 14։ Նաւ. ՟Գ. 10։ Երեմ. ՟Խ. 1. եւ 4։)

Կապեալք ի ձեռակապս։ Դնել ի շղթայս եւ ի ձեռակապս երկաթից։ Շղթայից եւ ձեռակապաց։ Անողորմ ձեռակապով յարգելանոցս անկանիցին. (Սեբեր. ՟Գ։ Յհ. կթ.։ Եւս. պտմ. ՟Զ. 38։ Մանդ. ՟Է։)


Ձեռն, ռին, ռամբ, ձերբ, ձեռք, ռաց

s. fig. adv.

hand;
fist;
arm;
strength, might, power, force, main strength;
aid, succour, protection;
ի —, ընդ —, by, by means of, through the medium or channel of;
զձեռամբ, as much as one can, according to one's power;
ի ձեռանէ, coadjutor, assistant;
պաշտօնեայ ի ձեռանէ, subaltern functionary;
առ —, ready at hand, under one's hand, near, at hand;
առ — բառարան, portative dictionary;
— ի ձեռանէ, ընդ —, — ի —, from hand to hand, from one to another, from me to you, from you to him;
որ ընդ ձեռամբ է, subordinate;
հզօր ձեռամբ, with main strength, with a strong army;
— օտար, a strange hand;
յերկոցունց ձեռաց աջողակ, ambidexter, right-handed and left-handed person;
— հաւանութեան;
consent, assent;
ձեռս ի կապ, with one's hand tied;
with folded arms;
idle;
ձեռս յետս կապեալ, with one's hands tied behind;
—ք փապարեալք յաշխատութէնէ, hands hardened by toil;
մահահամբոյր ձեռամբ, with a deadly hand;
— տեառն, the hand, Spirit or Word of God;
ըստ ձեռին բաւականի, ըստ կարի ձեռաց իւրոց, according to one's strength, power or means;
ամբարձ զ— իւր ի տիրապետել, he formed the project of seizing the chief authority;
ձեռօք իւրեանց հայթայթէին զպէտսն, they lived by their labour;
ի ձեռանէ նորա վարէ իշխանութիւն, he governs under him;
ի ձեռս քո է, it is in your power, it depends on you;
չէր — նորա բաւական, he could not, he had not the means;
ահա — իմ ընդ քեզ, my hand shall be with you;
յամենայն տեղիս ուր միանգամայն հասանէր — իւր, every where he could;
եղեւ — տեառն ի վերայ իմ, the hand of God was on me;
— տալ իրերաց, to help or assist each other;
— տալ ի, to consent to;
— տալ անմեղութեան, to support, sustain or uphold innocence;
— տալ, to lend a hand to, to stretch out a helping hand, to aid, to succour, to assist, to help;
— արկանել, to lay hands on, to seize, to take possession of;
— արկանել, —ի գործ արկանել or առնել, to lay one's hand on, to put one's hand to, to set about, to undertake, to take in hand, to begin, to attempt, to try;
ի — տալ, to hand over, to deliver over, to give up;
ձեռս բառնալ, to lift up the hands;
ձեռս ամբարնալ, to raise one's hand against;
դնել զանձն ի ձեռին իւրում, to jeopard, to risk one's life;
— անձին հարկանել, to boast, to brag, to vaunt, to plume or pique oneself, to be proud of, to take to oneself the credit of, to avail oneself of, to deem it an honour;
ձեռն յանձին հարկանել, to oblige oneself to;
ձեռն դնել, to lay hands on, to ordain, to consecrate;
to put one's signature to, to sign;
— տալ աղջկան, to give one's hand, to consent to marry;
ընդ or զձեռամբ լինել, to be in the hands of, under the power, in subjection to;
ունել ընդ ձեռամբ, to have ready at hand;
ընդ ձեռամբ առնել, նուաճել, արկանել ընդ ձեռամբ, to bring under one's power, to subdue, to subjugate;
կալ ընդ ձեռամբ ուրուք, to put oneself under the protection of;
to submit, to yield;
to be submissive;
ընդ ձեռամբ անկանիլ, գալ ի ձեռս, ի ձեռս անկանել, to fall into the hands of, to be taken or seized, to get caught;
ի ձեռս բերել, to obtain, to procure, to entrap, to catch;
անկանել ի ձեռս ուրուք, to fall into the power of;
— օգնականութեան գտանել, to find a helping hand, to be sustained by, favoured with;
զձեռանէ առնուլ, ունել, ձգել, to take or lead by the hand;
ձեռամբ առնել, to indicate, to point to with the band;
զձեռամբ լինել, to be able, sufficient, capable;
զձեռօք ածել, to seize, to grasp;
to arrest;
ի — առնուլ, to obtain, to acquire;
to re-acquire;
to undertake, to begin;
տարածել զձեռս իւր առ ոք, to open one's arms to;
ճողոպրիլ ի ներքուստ ձեռին ուրուք, to escape from the hands or power of;
— մխել, to meddle, to interfere;
to set a hand to, to undertake;
— մխել յոք, to raise the hand against, to lay violent hands on, to ill-treat;
to put to death;
ի բաց կալ, ապստամբել ի ձեռանէ ուրուք, to rebel, to throw off the yoke, to save or rescue from the hands of;
— or ձեռս ի գլուխ ելանել, դառնալ, to be confounded by shame or grief, to be greatly abashed, or cast down;
— զձեռամբ փոփոխելով քարշել զչուանն, to draw a cord, to tighten a rope hand over hand;
— արկանել զգանձիւն, to try to rob the treasure;
լուանալ զձեռս, to wash one's hands of, to clear oneself from;
— ունել, to be fortunate, to have a lucky hand;
ձեռին կատակ՝ գռեհկաց կատակ, rough play is bear's play, joking with hands are jokes of blackguards.

NBHL (33)

χείρ manus. Եզր բազկի ի դաստակէ ցծայրս մատանց. թաթ ձեռաց. ափ. բուռն. գործարան շօշափելոյ՝ ըմբռնելոյ, եւ գործելոյ։ Նմանութեամբ, Գործի, միջնորդ. գործ. կար. զօրութիւն. իշխանութիւն. բաւականութիւն. անձն, եւ այլն. ձեռք, ձառք. (լծ. յն. խիր, սանս. քառա ).

Ձգել զձեռն, եւ առնուլ։ Մխել զձեռն յոք կամ ի գործ։ Հնազանդ լինել ընդ ձեռամբ։ Ձեռք նորա յամենեսին, եւ ձեռք ամենեցուն ի նա։ Հանեալ զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ՝ եդ ի ձեռին յովսեփայ։ Երկուս ապարանջանս ի ձեռս նորա։ Վաստակք կամ արդարութիւն ձեռաց։ Գործել ձեռօք։ Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո։ Ի գործոց մերոց եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց։ Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական։ Լինէր ձեռն տեառն ի վերայ քաղաքին.եւ այլն։

Եկն սաւուղ ի կարմեղոս, եւ կանգնեաց իւր ձեռն (որպէս կոթող ինչ ի նշան յաղթութեան. կամ ինքնաձեռն իշխեաց զոհել, ասէ կիւրեղ)։ Աբեսողոմ կանգնեաց իւր արձան, եւ կոչեաց զնա ձեռն աբեսողոմայ։ Եզ զանձն իւր ի ձեռին իւրում (ի բռին, ի վտանգի)։ Ձեռն նոցա ընդ դաւթի է։ Անաչառ անողորմ ձեռն պատերազմի։ Զնիկանովր ի ձեռն գումարէր։ Զօրս ի ձեռս հասուցանել։ Գործ ի ձեռն տալ։ Տաղ քեզ զնա ի ձեռս։ Ի բաց եկաց եդովմ ի ձեռանէ յուդայ. եւ այլն։

Զձեռին գործին քո մերձեցուցեր ի նա. (Ել. ՟Ի. 25.) իմա՛ դանակ, դուր, եւ այլն։

Ոչ յետ բազում ժամանակի, այլ մինչդեռ զերախտիսն ի ձեռին ունէր. (Երզն. մտթ.։)

Արկ հերովդէս արքայ ձեռն՝ չարչարել զոմանս. (Գծ. ՟Ժ՟Բ. 1։)

Ձեռն արկ կամակորութեամբ ... ձեռն էարկ, եւ եհան զբազումս ի գնդէնք քրիստոսի. (Եղիշ. ՟Դ։)

Ոչ տայ մեզ ձեռն գիրք, թէ պատառեցաւ լեառն ընդ չորս մասունս. (Լմբ. զքր.։)

Կրեաց պատերազմ դժնդակ, այլ ոչ երբէք ետ ձեռս պատերազմողացն. (Ոսկ. ես.։)

ԶՁԵՌԱՆԷ ՈՒՆԵԼ, ԱՌՆՈՒԼ, ՁԳԵԼ. որպէս Ըմբռնել, օգնել, տանել, առաջնորդել։ (Ծն. ՟Ժ՟Թ. 16։ Գծ. ՟Բ. 8. ՟Ի՟Բ. 1. եւ այլն։)

ՁԵՌՍ ԴՆԵԼ. որպէս Ձեռնադրել, եւ Ստորադրել.

Եդին զձեռս ի վերայ նոցա, եւ առնուին հոգի սուրբ. (Գծ. ՟Ը. 17. 18. եւ ՟Զ 7. եւ այլն։)

ԱՌ ՁԵՌՆ, եւ ԱՌ ՁԵՌՆ ՊԱՏՐԱՍՏ. Տե՛ս ի կարգի տառիդ Ա։

Ի ՁԵՌՆ. διά, διper. Որպէս թէ Ձեռամբ, այսինքն միջնորդութեամբ, կամ գործականութեամբ. եւ պարզապէս ի նշանակ գործիական հոլովոյ՝ որ պակասի ի յն. եւ լտ. մէկին ձեռքովը, տնով.

Օրէնքն ի ձեռն մովսիսի տուան, շնորհք եւ ճշմարտութիւնն ի ձեռն յիսուսի քրիստոսի եղեն։ Ի ձեռն գաւազանի սրտմտութեան իւրոյ ընկլոյց զիս։ Այցելու լիցի տէր աստուած ի ձեռն իմ։ Սատակեաց զնա տէր աստուած ի ձեռն կնոջս։ Որպէս եւ խոստացաւ ի ձեռն կտարակարանացն։ Վա՛յ մարդոյն այնմիկ, յոյր ձեռն գայցէ գայթագղութիւն.եւ այլն։

Տարակորզեսցես ի ձեռն ձեռինդ ամենակալի. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յիսուս գթասցի՛ս ի մեզ ի յերկրպագու ծառայս՝ ի կարապետիդ քո ձեռն, զոր վերապատուեմք այսօր. (Տաղ.։)

Ի ՁԵՌԱՆԷ. Եղեալն ընդ ձեռամբ ուրուք. երկրորդն. եւ Յետ նորա ի կարգի.

Կանգնեցին ի ձեռն որդւոց արանց երիքովի ... եւ ի ձեռանէ նոցա ունէին մոսողամ ... եւ ի ձեռանէ ունէին սադովկ։ Զհետ նորա կալան ղեւտացիքն. եւ ի ձեռանէ նոցա կալաւ ասաբիա. (Նեեմ. ՟Գ. 4=17։)

Զջնիկանն որ է մարզպետ արքունի, եւ զմովան հանդերձապետ ի ձեռանէ մովպետան մովպետի. (Եղիշ. ՟Ը։)

ԶՁԵՌԱՄԲ. որպէս Ի ձեռին. ընդ իշխանութեամբ, կամ կարողութեամբ. յոր ինչ ձեռնհաս ոք իցէ.

ՁԵՌՆ Ի ՁԵՌՆ. մ. Անընդմիջապէս ի ձեռաց ի ձեռս. ձեռքէ ձեռք.

Տայր ձեռն ի ձեռն զյուդայ սուսեր մի ոսկեհանդերձ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 15։)

Զայս գանձ ես տաց ձեզ դարձեալ ձեռն ի ձեռն ի հուպ ժամանակի. (Ճ. ՟Ա.։)

Ձեռն ի ձեռն, եւ բերան ի բերան, եւ յանդիմանախօս ընդ աստուծոյ մովսէս ճանաչիւր. (Ագաթ.։)

Իսկ գոհութիւնն, յորժամ ձեռն ի ձեռն առնումք ի նմանէ զհայցուածս խնդրոցն. (Լմբ. սղ.։)

Անտի եւս ձեռն ի գլուխ եզցես. զի այդ իսկ է նշանակ սգաւորաց, զպատուական անդամն կոծել. (Մխ. երեմ.։)

Նաեւ ի նմանէ ելցես դու ձեռն ի գլուխ. (Եփր. համաբ.։)

ԸՆԴ ՁԵՌՆ. նխ. Ի ձեռն. ձեռամբ, միջնորդութեամբ.

Հաշտութիւն խօսեցեալ ընդ ձեռն Սմբատայ ասպետի։ Ընդ ձեռն ո՛ր եւ է թագաւորի. (Խոր. ՟Գ. 58. 65։)

Ընդ ձեռն երեւելի անդրեացն. (Յհ. իմ. պաւլ.։)

Ընդ ձեռն այդպիսի բանից. Ընդ ձեռն այսոցիկ, կամ այսորիկ. (Խոսրովիկ.։)

ՁԵՌՍ Ի ԿԱՊ. մ. Կապեալ կամ մածեալ ունելով զձեռսի վերայ կրծոց. ձեռնի ձեռին վերայ դնելովի լանջս, կամ աղխելով զձեռն. ձեռք ձեռքի վրայ.


Ձեր, ոց, րմէ

adj. poss. pron.

your;
ոչ խնդրեմ ինչ զ—, I do not require anything of yours;
—ն, yours.

NBHL (1)

Երկիւղ ձեր։ Զձեր արիւն։ Զաւակի ձերում։ Ընդ ձեռամբ ձերով։ Ի բերանոյ ձերմէ։ Որդւոց ձերոց։ Յերեսաց ձերոց։ Ոչ խնդրեմ ինձ զձեր, այլ զձեզ.եւ այլն։


Ձողաբարձ

adj. s.

propped, supported;
arbour, vine-arbour, bower, trelliswork;
— յօրինել, զարդարել, to prop or support a vine, to adorn with arbours or bowers, to enclose with trellis-work, to embower.

NBHL (2)

Ձողաբարձ յօրինէր արդարն զձեռսն պտղալիցս. (Գեննանդ.։)

Ամրութեամբ պարսպեցի՝ ձողաբարձ զարդարեցի. (Ես. ՟Ե. 2.) յն. լոկ դնի պատնշաւ պատել. χαρακόω circumvallo.


Ղ (ghad)

s.

the eighteenth letter of the alphabet, and the thirteenth of the consonants;
ninety, ninetieth;
It has much affinity with the letters խ and լ, and is sometimes confounded with them, for example : մժեղ — մժեխ, բաղդ — բաղտ;
In foreign words with a comma placed above, it is always pronounced լ.

NBHL (6)

Գիր բաղաձայն, Ղատ յորջորջեալ, ձայնակից գոգցես ընդ կրկին լլ, կամ ընդ թլուատ ր, կամ ընդ նչ. մեղմ քան զարաբական ղայն, եւ թանձր քան զյունականն ղամմա. ընդ որում երեւի նոյնանալ մերս ղ՛, ղիւն կոչեցեալ. որ գրի եւ ղ՛. լ՛. լ՝։

Ղ. Դնի ի մեզ, ուր ուրեք յայլ լեզուս է լ. որպէս ղեւի, ղեւոնդ, ղամբար, էղի էղի. եւ այլն։ Իսկ γ տառն յունաց դուն ուրեք լինի ի մեզ ղ. այլ հասարակօրէն փոխի ի գ. զոր օրինակ ղաթոն, կամ ագաթոն. գէորդ, գրիգոր եւ այլն։

Ղ. Երբեմն ի հայկական բառս լծորդ է ընդ խ. զի անխտիր գրի յոմանց բախտ, բաղդ. մժեղ, մժեխ. սանդուղք, սանդուխք. վախճան, վաղջան. եւ այլն. որպէս եւ եղբայր՝ ռամկօրէն ասի եխպար, ախպար։

Ղ. ղ. որպէս նշանակ թուոյ՝ է Իննսուն, կամ իննսներորդ։

Ղատն ղեկ առնուլ քեզէն ճարտար, նաւել յայս ծով տայ հմտաբար։ Ղատն՝ ղամբար վարէ քեզ լուսաւոր, եթէ իցես մարդ մըտաւոր. (Շ. այբուբ.։)

Ի սկզբնատառս բառից մերոց դուն ուրէք գտանի ղ. բաց յայլազգականաց վերածելոց ի լիւնէ ի զատ, եւ կամ ի հայկականաց կրճատելոց. զոր օրինակ ղեկ կամ ղեակ, է Ուղղեակ. եւ այլն. որպէս տեսցի ի կարգիս։


Ճօճեմ, եցի

s.

to oscillate, to vibrate, to balance;
to jog, to wag;
to swing, to rock, to dangle, to move to and fro, to push;
— զնիզակ, զսուր, զգեղարդն, to brandish a lance, a sword, to hurl a dart or javelin.

NBHL (1)

ՃՕՃԵՄ κραδαίνω vibro, quatio. գրի եւ ՃՈՃԵԼ. Կոծել, ծածանել. շարջլել. տատանել. այսր անդր յածել. ճկել, ճկճըկել, խաղցընել.


Մակեռակ

cf. Մակեռորդ.

NBHL (3)

ՄԱԿԵՌԱԿ ՄԱԿԵՌՈՐԴ. ἑπίτριτος sesquitertius. որ եւ ՎԵՐԵՌԱԿ. Վերյաւելեալ եռեակ. որպիսի է վեցն. եւ ինչ իմ աւելի քան զերրորդն. զոր օրինակ է տաղաչափութիւն յերից սուղ ոտից, եւ ի չորրորդէ՝ երկարէ.

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ է՝ որ զկիսաբոլոր, եւ ո՞ր զմակեռակն, որ ո՞ր զմակաքառակն. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Ունի յինքեան տասնեակն ... ի մակեռորդի բանի չորիւքն առ երիս. (Փիլ. ՟ժ. բան.։)


Մահացու, աց

adj. s.

deadly, mortal, mortiferous, pestilential;
cf. Մահկանացու;
mortal;
—ք, mortals;
mankind;
— մեղք, հիւանդութիւն, վէրք, թշնամի, deadly sin;
mortal sickness;
fatal wound;
deadly enemy.

NBHL (5)

Մահացու դեղ, կամ դեղ մահացու. (Մրկ. ՟Ժ՟Զ. 18։ Խոր. ՟Գ. 24։ Նիւս. կուս.։ Յհ. կթ.։ Պիտառ.։ Ասող. ՟Գ. 4։ Լաստ. ՟Ի՟Բ։)

Մահացու ողջոյն, կամ խարդախութիւն. (Ճ. ՟Բ.։ Յհ. կթ.։)

Ետուն նմա մահացու կերակուր երիցս անգամ, եւ ոչ վնասեցաւ. (Հ=Յ. մայ. ՟Լ՟Ա. որ եւ կոչի անդ Մահադեղ։)

Ի մահացուաց յերկիր ի խոնարհ։ Զմոխիրս անարգ մահացու։ Ո՛վ մահացուդ ի կենդանեաց։ Իբր զերկրածին մահացու մարմին։ Անմահին փառաց՝ մահացու զանգուածով քարոզք։ Անապականք, եւ ոչ մահացու։ Ել ի հովտէս մահացուաց երկրօ. (Նար.։)

Նմա մատուցին զընծայս խորհրդոյ՝ շարժեալ իմաստիւք, զմուռ մահացու, ոսկի արքայի, կնդրուկ աստուծոյ. (Շ. տաղ. (գուցէ գերլի էր, մահացուի, այսինքն այնմ՝ որ հանդերձեալ էր մեռանել վասն մեր)։)


Մահիճք, հճաց

s.

bed, couch, mattress;
coffin;
— առկախեալ, hammock;
երկաթի —, iron bedstead;
— ծալածոյ, folding-bed;
field-bed;
— հովանաւոր, canopy bed;
սիւնազարդ —, four-post bedstead;
ի —ճս մահու, on one's death-bed;
անկեալ դնիլ ի —ճս, to take to one's bed, to keep one's bed, to be bed-rid;
ելանել յօտար —ճս, յանցանել ըստ —ճս իւր, to defile another's bed;
cf. Անկողին.

NBHL (3)

κλίνη, κλινίδιον lectus, lectulus, lectica. (որպէս թէ մահու անկողին) Որ ինչ դնի ի ներքոյ անձին ընկողմանելոյ. անկողին. անկողնակալ. գահոյք. դագաղք.

Զօրացաւ իսրայէլ, եւ նստաւ ի մահիճս։ Եւ ա՛ռ մեղքող պաճուճապատանս, եւ եդ ի վերայ մահճացն։ Ընդ գրուանաւ դնիցի, կամ ընդ մահճօք։ Մկրտութիւնս բաժակաց եւ ստոմանաց, եւ պղնձեաց, եւ մահճաց։ Արի՛ ա՛ռ զմահիճս քո։ Ելից յանկողինս մահճաց իմոց։ Անկաւ ի մահիճս իւր, եւ հիւանդացակ.եւ այլն։

Ձգեաց զձեռն իւր ի մահիճսն (դագաղաց). (Հ. օգոստ. ՟Ժ՟Ե.։)


Մանկութիւն, ութեան

s.

infancy, childhood;
youth;
minority;
cf. Մանկ;
քաջառոյգ, գեղածիծաղ, զբօսասէր, խայտալից —, lively, sprightly, playful, sportive or cheerful youth;
անդստին ի մանկութէնէդ, from your earliest years, from your youth;
ի գեղածաղիկ մանկութեան, in the bloom of youth;
in the prime of life;
անցանել զառաջին մանկութեամբ or ըստ տիս մանկութեան, to be past youth;
եւ — անցանէ, youth must have its time;
cf. Զուարթածաղիկ.


Մանուկ, նկան, նկունք, նկանց

s.

babe, baby, little child;
young child, little boy, boy, lad;
youngster, stripling;
soldier, warrior;
servant, domestic;
— մատաղ, babe, infant;
— տղայ, child, little boy;
մանկունք եկեղեցւոյ, ուխտի մանկունք, clergy;
choristers;
մանկունք առագաստի, paranymphs, bridegroom's friends;
— կնամարդի, effeminate young man;
— նաւի, ship-boy, cabin boy;
— արքայի, court-page;
ինքնակալն —, the young prince;
մանկունք, my children;
դու, young man;
— եմ ես, I am young;
—տիովք վախճանեալ, dead in youth;
cf. Ընտրան, cf. Ծեր.

NBHL (9)

παῖς puer παιδίον, παιδάριον puerulus νεανίσκος, νέος, νήπιος, -ον, βρέφος juvenis, infans. cf. ՄԱՆԿՏԻ. յորմէ ռմկ. մանչ, մանչուկ, մանչիկ. Տղայ մանրիկ. սաղմն, եւ երեխայ նորածին, կամ սակաւահասակ. զաւակ, որդի. տղե կ.

Ո՞վ պատմեսցէ աբրահամու, եթէ սնուցանիցէ մանուկ սառա։ Յղացաւ ռեբեկա կին նորա, եւ խաղային մանկունք ի նմա։ Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ։ Զի՞նչ արասցուք մանկանն որ ծնանիցի։ Տեսին զմանուկն հանդերձ մարեմաւ մարբն իւրով։ Արի՛ ա՛ռ զմանուկդ եւ զմայր իւր.եւ այլն։

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից։ Օրհնեցէ՛ք մանկունք զտէր։ Ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն։ Սամուէլ մանուկն պաշտէր առաջի տեառն։ Մանկունքս կան ընդ ինեւ յանկողնի. եւ այլն։

ՄԱՆՈՒԿ. որպէս Պատանի. երիտասարդ ժիր. ծառայ. սպասաւոր. զինուոր. զօրական քաջ.

Լուարո՛ւք մանկունք զխրատ հօր։ Անիծեալ քանան մանուկ։ Գայր մանուկ քահանային։ Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Յարեան ի մանկանցն բենիամենի երկոտասանք, եւ ի մանկանցն դաւթի երկոտասանք.եւ այլն։

Զորս աստուծով ճգնէին, մանկունս կոչէին. (Մաքս. ի դիոն.։)

Ի բերանոյ մանկանց տղայոց ստնդիեցաց կատարեսցի օրհնութիւն. ((յն. տղայոց, եւ ստնդիեցաց). Սղ. ՟Ը. 3։)

Ի բերանոյ մանկանց տղայոց զարքայն երկնից յօգնութիւն կոչէին. (Շար. (յորս կա՛մ մանուկն, կա՛մ տղայն դնի իբր ածակ։))

Մանուկ մարդ է՝ եւ ողջ, եւ մուրով կամի մեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 10. (ռմկ. տղայ մարդ։))


Մանրամասն, սանց

s. adj.

small part or portion, particle;
mosaic;
minute, detailed;
exact, particular;
— կոտորել, to pound, to beat small, to triturate;
ի — մասունս պարապել, to apply oneself to particulars;
հանճար ամփոփեալի —մասունս, limited intelligence;
միտք ցնդեալ ի —մասունս, a mind lost in details.

NBHL (3)

Ոչ ըստ շարադրութեան՝ որ ըստ մանրամասնիցն, առնեն տարերք՝ զմարմինս, այլ ըստ փոխադրութեան եւ միութեան. (Նիւս. բն.։)

Եւ յ՛ռեկացն (ի ճեղքուածոց) մանրամասնից ճահեցուցանէ հանդէպ ճակատուն. (Մագ. ՟Ի՟Ը։)

Մանրամասն նկարիցն (կամ քարիցն) շարադրողն՝ պատմութեան արժանի գործեաց զճեմեալ յատակս գետնոյս. (Նիւս. ի թէոդոր.։)


Նեղեմ, եցի

va.

to narrow. to make narrow, to contract, to straighten, to restrain, to tie down, to press, to constrain;
to give trouble, to disquiet, to incommode, to inconvenience, to importune, to annoy, to trouble, to torment, to harass, to infest, to plague, to molest, to maltreat, to oppress;
զոք ամբոխին, to crowd, to oppress, to press, to squeeze;
ժողովուրդքն նեղէին զնա, he was oppressed by the throng;
էշն նեղեաց զինքն ընդ որմն, the ass thrust herself unto the wall.

NBHL (4)

Տեսի ես զնեղութիւն, զոր նեղեն զնոսա եգիպտացիքն։ Մի՛ նեղեսցէ այր զընկեր իւր։ Ի նեղութեան քում, որով նեղիցէ զքեզ թշնամին քո։ Նեղեաց զԻսրայէլ։ Իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։ Նեղեցից զմարդիկ, զի տեառն մեղան.եւ այլն։

Նեղեցան որդիքն Իսրայէլի յոյժ։ Եւ նեղեցաւ Դաւիթ յոյժ։ Ողորմեա՛ ինձ տէր. զի նեղեալ եմ ես. եւ այլն։

Զոր երկին, եւ երկնից երկինք ոչ պարագրեն, ի կուսական որովայնդ ոչ նեղեցաւ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Երկինք նեղի տանել զմեծութիւն նորա, եւ դուստր աղքատաց տարեալ է զնա ի ծոց իւր. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)


Ներումն, ման

s.

pardon;
— խնդրել, to beg pardon or forgiveness, to apologize.

NBHL (2)

Սեռ է, որ ըստ յոլովից տարբերեցելոց տեսակաւ՝ ի ն՝երում զի՛նչ էն ստորոգեալ։ Յասելն՝ ի ն՝երում զինչ էին, որոշէ ի տարբերութենէ (որ է ի ն՝երում որպիսի ինչ), ի յատկէ եւ ի պատահմանէ (որ են ն՝երում որպիսի)։ Այս սեռ ի ն՝երում զինչ էումն ստորոգի. իսկ պղատոնականքն սեռք ի ն՝եր որպիսի ինչ էումն ստորոգին. եւ ն՝եր որպիսի ինչ էն ընդ որակութեամբ է. (Անյաղթ պորփ.։)

Կէտ աւարտեալ հոգին սուրբ. ն՝երումն (այսինքն յորում, որով, կամ ըստ որում) աւարտէ զեկեղեցի սուրբ՝ հրաշափառագոյն կոչմամբ եւ եօթնարփետն շնորհօք. (Քեր. քերթ.։ (Այսոքիկ եդան առ իմանալոյ, եւ ոչ հետեւօղ լինելոյ)։)


Ներտ, ից

cf. Նեարդ.

NBHL (2)

Ներքին եւ սերտ մասն մարմնոյ եւ արմատոյ եւ այլն. որպէս նեարդ. ջիղ. կաշի. կեղեւ. կամ ծուծ. ամրութիւն.

Եմուտի ներքոյ փղին, հարկանէր զներտս փղին, եւ անդէն ընկենոյր զփիղն ի վերայ անձին իւրոյ. (Բուզ. ՟Դ. 22։)


Ներքինապետ, աց

s.

chief of the eunuchs;
cf. Մարդպետ.

NBHL (3)

ἁρχιευνούχος princeps eunuchorum. Գլուխ ներքինեաց. պետ կանանոցի պալատան. եւ Իշխան ներքին իրաց արքունեաց. մարդապետ

Ասէ թագաւորն ցասփանէզ ներքինապետ իւր։ Եդ նոցա ներքինապետն անուանս։ Աղաչեաց զներքինապետն։ առաջի ներքինապետին, եւ այլն. (Դան. ՟Ա. 3=18։)

Զասդոնոս ոմն ներքինապետ այրեաց կենդանւոյն. (Խոր. ՟Գ. 21։)


Ներքս, ի ներքս

adv.

in, into, inside;
մտանել ի —, to go in, to enter;
ընկալաւ զնա ի —, he took him in, he received him;
եդաք ի — ի սենեակն, we placed it in the room.

NBHL (4)

τὰ ἕνδον internum, interiora. Իբր Ներքին, ներքինք, եւ Ընդերք.

Ի ՆԵՐՔՍ. մ. իբր տր. եւ ներգոյ. ἕσω, ἕνδον intus ἑνδόθεν intrinsecus ἑνδότερον , ἑσώτερον interius եւ բայիւ εἱσκαλέω advoco, invoco εἱσπέμπω immitto εἱσπηδάω insilio εἱστρέχω incurro εἱσφέρω infero. Ի մէջ, եւ ի միջի. ի ներքին վայր կամ վայրի. ի խորս կամ ի խորշս ներքինս. նե՛րս, դէպ ի ներս, ներսը.

Մտեալ ի ներքս՝ նստէր։ Տարան զնա ի ներքս ի գաւիթն։ Մինչեւ ի ներքս իսկ ի գաւիթ քահանայապետին։ Որ ինչ ոչ եւս արժան ինչ էր, զայն ի ներքս համարձակ տանէին։ Ի ներքս ի տունս կրեցէք։ Տարցես ի ներքս քան զվարագոյրն։ Ի ներքս կոչել, մատուցանել, դիմել, ընթանալ.եւ այլն։

Էին ի ներքս աշակերտքն։ Ի ներքս զոք ոչ գտաք։ Արքայութիւնն աստուծոյ ի ներքս ի ձեզ է, Որ ինչ անդ էին։ Մինչդեռ ի ներքս է։ Որ ինչ ի ներքս կայցէ (յանօթն). եւ այլն։


Նիւթեմ, եցի

va.

to spin, to twist;
to weave, to plait;
to prepare, to form, to project, to design;
to cause, to produce, to excite;
to contrive, to machinate, to plot;
— զնենգութիւն, to weave plots or snares, to conspire, to plot, to lay snares;
դաւ —, to frame or plot a treacherous design, to hatch treason;
կործանումն —, to ruin, to cause the ruin of;
չարիս — ումեք, to meditate evil against a person, the ruin of;
— խորհուրդս չարութեան, to meditate gloomy, foul or heinous thoughts;
— անձին չարիս or զկորուստ, to contrive one's own ruin;
— նիւթ, to accumulate;
— զգործն, to undertake, to execute, to put into execution;
լրբենի սէր նորա մահ նիւթեաց նմա, his infamous passion cost him his life.

NBHL (5)

νήθω, νέω, νηέω neo, necto. Որպէս Նիւթագործել. մանել. ոլորել. հիւսել. հենուլ. (լծ. յն. լտ. նի՛թօ, նիէ՛օ, նէ՛օշ նէգդօ ). ռմկ. մանել, ոլրել, հուսել, փաթթել, փաթութել.

լեզու քո նիւթէր զնենգութիւն։ Ի սրտի իւրում նիւթէ զնենգութիւն։ Անիրաւութիւն ձեռք ձեր նիւթեն։ Մի՛ նիւթեր բարեկամի քում չարիս։ Որ նիւթէ զբարիս, խնդրէ զշնորհս բարութեան.եւ այլն։

Զոր եւ (զձեռնարկութիւնն) զմեղսն՝ նիւթէ հիւանդին զմահ. (Բրս. հց.։)

Նիւթեցին ի վերայ նորա պատճառս նենգութեան։ Բասիլիդէս նիւթեաց պիղծ աղանդին իւրոյ պատմութիւնս խոտորնակս։ (Անյայտ գիրք) նիւթեցան յոմանց ի հերձուածող մարդկանէ. (Եւս. պտմ.։)

Զսովորեալ չարութիւն նիւթէր։ Նիւթէ չարիս ի վերայ մերոյ աշխարհիս։ Կայսերքն նիւթելով զայդ՝ ետուն նմա զպատիւ. (Խոր. ՟Ա. 33։ ՟Բ. 81։ ՟Գ. 22։)


Նկարէն

adj.

painted, coloured, variegated, varied with many colours;
embellished with imagery;
— պաստառք հնդկաց, printed calico, chintz, cotton.

NBHL (1)

Եթէ ասիցէ, նկարէնքդ եղիցին քո վարձք, ամենայն խաշինքս նկարէնս ծնանին։ Երեւէր նկարէն։ Ամղան մի նկարէն գեղեցիկ։ Վարագոյր ի բեհեզոյ նիւթելոյ՝ նկարէն յասղնագործաց. (Ծն. ՟Լ՟Ա. 8. եւ ՟Լ. 37։ Յես. ՟Ե. 21։ Ել. ՟Ի՟Ե. 16։)


Նկարիչ, չի, չաց

s.

painter;
կենդանագիր —, portrait painter;
կին —, paintress.

NBHL (3)

Գործ նկարչաց՝ մոմով եւ երանգով լինի. (Մաքս. ի դիոն.։)

Բարձրամտեալ նկարչացն՝ ասէին, մեր արուեստս լոյս է. զի ծերք եւ տղայք հասարակաց վերծանեն, եւ զգիրս սուրբս սակաւք ընթեռնուն։ Լինի ժողով, եւ քննեալ արդարացուցին զգրիչս, եւ եդին յառաջ քան զնկարիչս. Կաղանկտ.։ Ըստ օրինակի նկարչաց միանգամայն դրոշմեցին քեզ պատկեր առաքինութեան. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Գեղեցիկ նկարիչք զառ ի մէնջ եդեալ պատկերն. (Բրս. ողորմ.։)


Ննջեմ, եցի

vn. fig.

to sleep, to slumber, to lie down, to go to bed;
to repose, to rest;
to die, to expire, to depart this life;
— ընդ կնոջ, to lie with a woman;
— արտաքոյ, to lie abroad, out of doors;
— բացօթեայ, ընդ աստեղօք, to sleep in the open air, to lie under the canopy of heaven;
— աչօք բացօք, to sleep like a hare;
— ի տէր, to go to sleep in Jesus, to rest in God;
— ի հող մահու, to sleep the sleep that knows no waking;
— ընդ հարս իւր, to sleep with one's fathers.

NBHL (9)

Ննջեաց անդ. քանզի արեւն ի մուտս էր։ Զերկիրք՝ յորում դուդ ննջեցեր, քեզ տաց զդա։ Եւ եթէ ննջիցես, քաղցր ի քուն լիցիս։ Ննջէր, եւ խորդայր, եւ այլն։

ՆՆՋԵԼ. ἑγκείμαι եւ այլն. Քունել ընդ կնոջ. մատնել առ ամուսինն, կամ առ օտար կին.

Ննջեսցէ ընդ քեզ զայս գիշեր։ Ննջեաց ընդ նմա զայն գիշեր, եւ յղացաւ։ Ննջեաց ընդ նմա, եւ տառապեցոյց զնա.եւ այլն։

ՆՆՋԵԼ. Հանդարտել. դադարել.

Զի մի՛ ննջեսցեն նոքա յայսմ վրիժու խնդրելոյ եւ ի քինութենէ. (Եփր. օրին.։)

Ննջեցից ընդ հարս իմ, եւ թաղեսցեն զիս ի գերեզմանի նոցա։ Որպէս զվիրաւորս, որ ննջեն ի գերեզմանի։ Ղազարոս բարեկամ մեր ննջեաց.եւ այլն։

Բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան։ Զննջեցեալսն ի ձեռն Յիսուսի ածցէ ընդ նմա։ Ոչ ժամանեմք ննջեցելոցն, եւ այլն։ Յաղագս ի վերայ ննջեցելոց կատարմանց։ Խորհուրդ ի վերայ սրբազանաբար ննջեցելոցն։ Աղօթս սրբազանս առնէ ի վերայ ննջեցելոյն։ Անսրբազանիցն ննջեցելոց ոչ առնէ զայս աղօթս. (Դիոն. եկեղ.։)

Որ զննջեցեալսն մեր վերստին նորոգէ։ Այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս քո։ Թո՛ղ զմեղս մեր ննջեցելոց։ Ողորմեա՛ քո ստեղծուածոյս՝ յուսով ի քեզ ննջեցելոյս. (Շար. ստէպ։)

Մարդ՝ որ ի քուն լինի. եւ որ հարցանէ ոք ընդ ննջեցեալն, եւ այլն. (Նար. երգ.։)