Definitions containing the research զ : 10000 Results

Խոհակերոց, աց

s.

kitchen;
անօթք —ի, utensils;
cf. Խահարան.

NBHL (2)

μαγειρεῖον culia, coquina. իտ. cucina. գրի եւ իբր ռմկ. ԽՈՀԱԿԵՐՆՈՑ. փոխանակ գրելոյ Խոհակերանոց, որ եւ ԽՈՀԱՆՈՑ. ԽՈՀԱՐԱՐՈՑ. Տեղի պատրաստելոյ եւ եփելոյ զխահս կամ խոհակերելոյ. աշխանէ.

Խոհակերոցք շինեալք ի ներքոյ պատշգամացն շուրջանակի. զեկ. ՟Խ՟Զ. 23։)


Խոհակերութիւն, ութեան

s.

cf. Խահարարութիւն.

NBHL (1)

Եթէ ցանկութեամբ եւ խոհակերութեամբ զհետ ընթանայ։ Էին երեսք նորա ի խոհակերութենէ անտի եւ ի պահոցն այլայլեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. եւ ՟Ժ՟Դ. ըստ ձ։)


Խոհամանամ

vn.

to precipitate one's self, to fling, to cast or throw one's self headlong.

NBHL (1)

Ուր արտաւազդն արտաշիսեան քարավիժեալ խոհամանայր ի կոշտն (կամ ի կուշտն) կոհակին. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհանոց

cf. Խոհակերոց.

NBHL (1)

cf. ԽՈՀԱԿԵՐՈՑ. Զծառայութիւն պարտիզին եւ խոհանոցին ոչ խափանել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Խոհավաճառ, աց

s.

eating-house keeper.

NBHL (2)

κάπηλος caupo καπηλευτής nundinator. Որվաճառէ ի կրպնկի կամ ի պանդոկի զեփեալ կերակուրս, զուտելիս եւ զըմպելիս.

Խորագունիւ վարի ըստ զորութեան խոհավաճառիցն սեռիւ։ Մի՛ խոհավաճառ կամաւ, եւ մի ակամայ մի ոք (միայն) լինիցի. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Խոհարան

s.

intellect, sense.

NBHL (1)

Ցնծայր ամենայն խոհարան լսողացն որպէս բազմախորտիկս անուշահոտ ճաշակօք. (Փարպ։)


Խոհարար, աց

s.

cook.

NBHL (1)

cf. ԽՈՀԱԿԵՐ. ὁψοποιός coquus. Մի՛ պատուեսցուք զխոհարարացն հնարագիտութիւնսն. (Ածաբ. ծն.։)


Խոհեակ, եկի

s.

scullion;
kitchen-maid

NBHL (1)

Հայր, բարի է մեզ, թէ համարիս զմեզ մի ի խոհեակն եղբարց քոց. (Ոսկիփոր.։)


Խոհեմաբար

adv.

cf. Խոհականաբար.

NBHL (2)

Խոհեմաբար զիւրսն ցուցանէ ի ճահ արուեստ. (Պիտ.։)

Եւ դու լուիցես խոհեմաբար լսէր՝ զոր ասէրն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Խոհեմամիտ

adj.

sober-minded.

NBHL (1)

Խոհեմ կամ խոհական մտօք. զգօն. մտացի. իմաստուն. ուշիմ.


Խոհեմանամ, ացայ

vn.

to be wise or prudent.

NBHL (1)

Խոհեմութիւն յանձին բերել. խոհեմ եւ ուշիմ լինել. իմաստնանալ. զգօնանալ. զգաստանալ.


Խոհեմութիւն, ութեան

s.

sober-mindedness.

NBHL (5)

Եւ է խոհեմութիւն՝ առաքինութիւն բանականին։ Գործ է խոհեմութեանն խորհելն ընտրել զչարն եւ զբարին. (Արիստ. առաք.։)

Օրինադրին պարտ է ջանալ՝ խոհեմութեան քաղաքացն, որչա հնար իցէ. նախախնամել, եւ զանխոհեմութիւնն ի բաց բառնալ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Պարտ վարկանիմ վերլուծական բացատրութեամբ զքո խոհեմութիւնն երեւակայացուցանել. (Մագ. ՟Լ՟Զ։)

ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆՔ. φρένες membrana praecordiorum. Թաղանթ ուղղոյ՝ որպէս ընդունարան խելաց եւ խոհեմութեան. զոր ոմանք ի հին փիլիսոփայից համարէն թաղանթ ախոնդանաց առ պորտով, ուր նստեալ իցէ միտքն՝ որպէս սարդն ի միջավայրի ոստայնին, ի դիմել ընդ ամենայն կողմն մարմնոյ մարդոյն.

Զխոհեմութիւն միջնահարիսպ աստանօր ի մէջ սոցունց եդեալ։ Եւ զայն իսկ մասն հոգւոյն՝ որ հաղորդեալ էր արութեան եւ զաւման մարտական գոլով, բնակեցուցին հպագոյն ի գլուխն՝ ի մէջ խոհեմութեանցն եւ պորտոյն սերտեալ. (Պղատ. տիմ.։)


Խոհերական, ի, աց

adj.

muddy, dirty, filthy, impure, obscene;
— ձեռք, unclean hands.

NBHL (3)

βορβορώδης (յորմէ բորբորիտ). coenosus βορβορῶδες colluvies. Ունօղ զխոհերս. տղմատեսակ. Տղմային. գարշ. աղտեղի. պիղծ ինչ կամ անձն. լուալիք. աղտոտ, ցեխոտ, գարշելի.

Որովեւ զխոհերական ոգւոցն ժանկաբեր թոյնսն ի բացթօթամվցաք. (Կոչ. ՟Է։)

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանի. (Նիւս. ի թէոդոր.։) յն. ἁλιτήριος , չարագործ. մտախաբ։


Խողխողեմ, եցի

va.

to butcher, to slaughter, to kill, to massacre.

NBHL (6)

ԽՈՂԽՈՂԵՄ ἁποκτείνω, παρακλείω neco, occido, interficio, jugulo . որ եւ ԽՈԽՈՂԵԼ. (ի ձայնէ զենման արդեօք առեալ. որ եւ ռմկ. խըխ ընել) Զենուլ. սպանանել սրով. փողոտել. չարաչար մեռուցանել, եւ մահուչափ տանջել. Կիսամահ առնել. սպաննել. մորթել. մահուան դուրսը հասցընել.

Ոչ այնպէս չարաար մահուամբ զիւրն խողխողէր հարազատ։ Ի թշնամեաց խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Գայլ ապականիչ յարձակեալ՝ խողխողէր զընտիրսն ի հօտէ գառանց։ Խողխողեցայք պատարագ ընդունելի. (Շար.։)

Յիշեն զսուրբ քահանայսն, որք խողխողեցան յօտարութիւնս. (Եղիշ. ՟Ը։)

Ի ձեռնաւազակացն սրոյ խողխողեալն. (Նար. ՟Ժ՟Դ։)

Երկնաւոր բժիշկն ոչ սրով խողխողէ։ Թագաւորն սրով խողխողէ, եւ այլ ոչ խօսեցաւ, զի յոյժ խողխողեալ էր ամենայն մարմինն. (Հ=Յ. յունիս. ՟Ը.։)


Խողխողումն, ման

s.

act of killing, massacre, carnage.

NBHL (1)

Խողխողելն, իլն. սպասումն. զենումն.


Խողխոնջեմ, եցի

vn.

to hear a loud burst of laughter.

NBHL (1)

Այն որ ի ջուր անդր իջանեն, շուրջ զիւրեամբք արտաքոյ ջուրքն խողխոջանին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Խողխոջանիմ

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (1)

Այն որ ի ջուր անդր իջանեն, շուրջ զիւրեամբք արտաքոյ ջուրքն խողխոջանին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Խողխոջանք

s.

cf. Խոխոջանք.

NBHL (1)

Զառ ի վեր փսխածսն, զառ ի վայր խողխոջանսն. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)


Խողխոջեմ, եցի

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (1)

ԽՈՂԽՈՋԵՄ կամ ԽՈԽՈՋԵԼ. Հոսել ուղխօրէն. զեղուլ. յորդել. իսկ ի վեր ԽՈՂԽՈՋԵԼ՝ է Զգայռել եւ փսխել.


Խողովակ, աց

s.

pipe, tube, canal, conduit;
— ջրոյ, spout.

NBHL (7)

Ընդ հարաւակողմն խողովակի (կամ խողուակի) ողջակիզացն ի մուտս դրանն. զեկ. ՟Խ. 40։)

Խողովակի ողջակիզացն էր, ուր զարիւնն եւ զլուացաջուրն արկանէին, եւ այս խողովակի ողջակիզացն ի հարաւակողմն ասէ։

Զջուր յականէ ոք կանի ի պէտս տանել, խողովակով եւ փողորակով պինդ է եւ հաւաքէ, զի մի՛ ճապաղեսցի. (Կանոն.։)

Ըստ ջրոյ ցուցի՝ իջելոյ ի խողովակէ յաւազին տեղիս. (Երզն. քեր.։)

Որ ասաց յերկնից բերեալ զմարմինն քրիստոսի. եւ թէ անց ընդ կոյսն որպէս ընդ խողովակ. (Մաշտ.։)

Ի միջի երակք, եւ խողովակք արեան. զնիկ.։)

Իբրու խողովակօք ի ձեռն մարմնոյն առնէ զկերակրոցն հոսմունքն. (Պղատ. տիմ.։)


Խոճկորակ, աց

cf. Խոճկոր.

NBHL (3)

ԽՈՃԿՈՐ կամ ԽՈՉՔՈՐ, ԽՈՃԿՈՐԱԿ ԽՈՉՔՈՐԱԿ. χοιρίδιον, χοιρίσκος porcellus. Խոզի քուռակ կամ կորիւն, այսինքն ձագ.

Խոզ մի մատակ յղի՝ երեսուն խոճկործն անէր։ Ըստ թուոյ խոճկորացն ծնելոց. (Եւս. քր. ՟Ա։)

Գտցես խոզ մի մատակ սպիտակ, եւ երեսուն խոչքորս սպիտակ ընդ նմա. (Մարթին.։)


Խոճոճ

s.

thought.

NBHL (1)

Ըստ Հին բռ. Խորհուրդ կամ փորձանք (այսինքն փորձ եւ խոյզ) մտաց։


Խոճոճեմ, եցի

vn.

to be thoughtful, anxious, absorbed in thought.

NBHL (1)

Ինքեանք միայն խոճոճելով առանձին զարմացմամբ՝ որպէս յանզգայութիւն ընկղմէին. (Փարպ.։)


Խոյակ, աց

s.

capital of a column.

NBHL (2)

Երկուս սիւնս արասցես. ըստ նմին օրինակի լինիցին զոյգք խոյակաց նորա։ Ի վերայ ոսկիապատ սիւնացն, եւ խոյակք նորա ոսկիք։ Խոյակս իվերայ գլխոց սեանցն։ Շուրջ զերկրորդիւ խոյակաւն. եւ այլն. (Ել. ՟Ի՟Զ. 23. 32։ ՟Գ. Թագ. ՟Է. 16. 18. 20։)

ԽՈՅԱԿ կոչին եւ Վերին ծայրք սիւնակաց խորանին եւ վարագուրի. Նոյնպէս եւ զօդիչ զարդք դրանդեաց կամ բարաւորաց դրանց. Տե՛ս (Ել. ՟իզ. 37։ ՟իէ. 10. 11։ ՟լը. 26։ Թուոց. ՟գ. 36։ Եզեկ. խ. 48։ ՟Խ՟Ա. եւ 3։)


Խոյանամ, ացայ

vn.

to soar up, to fly on high, to dart forward, to swoop down, to rush headlong on, to dash at, to pounce on, to fall on.

NBHL (4)

ὀρμάω, ὀρμῶμαι impetum capio, irruo, praerumpo. Բուռն յարձակիլ որպէս զխոյ. թափով իմն դիմել. սլանալ. սրանալ. վարգել.

Ածցէ ի վերայ քո ազգ ի հեռաստանէ՝ իբրեւ զխոյանալ արծուոյ. (Օր. ՟Ի՟Ը. 49։)

Սմբաթ իբրեւ զարծուի յերամ կաքաւուց խոյանայր. (Խոր. ՟Բ. 4։)

Սրաւառեալ խոյանայր զկնի գիշատեալ այլազգեացն. (Յհ. կթ.։)


Խոյգողութիւն, ութեան

s. fig.

conquest of the golden fleece;
violation, rape, ravishing.

NBHL (2)

որպէսթէ խոյանալով գողութիւն, կամ գողանալնզոսկի գեղմն խոյ ըստ քերթողաց. եւ նմանութեամբ՝ Յափշտակութիւն աղջկան. հափնփումն.

Խարդաւանցն զուգել ամուսին, եւ զնորին խոյգողութեանն զարմ՝ թագաւորութեանն ցուցանել ժառանգաւոր։ Գործոնեայ շնութեան, գողութեան, եւ խոյգողութեան. (Պիտ.։)


Խոյեանք

s. pl.

rams.

NBHL (1)

Արածեայ զխոյանս իմ։ Խոյանք իմանալի է զեկեղեցական քահանայապետութիւնս. (Մխ. ապար.։)


Խոյթ, խթի

s. zool.

crocodile.

NBHL (1)

cf. ԽԻԹ, որպէս խեցեմորթ գազան ծովու, կամ կոկորդիլոս.


Խոյլ, խուլից

s.

swelling, blotch;
schirrus, scrolula;
— պարանոցի, wen, goitre.

NBHL (2)

Սեւ նշանք լուսնին ... ասացին զնմանէ արտաքինքն, թէ խոյլք են խոռոչաց, որպէս էական յակնդի. (Շիր.։)

Խոյլ. Ուռոյց՝ որ շուրջ զկոկորդաւն ի թարախոյ եւ յարենէ լցեալ ծնանի. զոր Գաղիան. բռ. խոզատանձ կոչէ վասն առաւել զխոզս լլկելոյն. որ է անստոյգ մեկնաբանութիւն։


Խոյրարար, աց

cf. Խոյրագործ.

NBHL (1)

Որ առնէ կամ գործէ զխոյր. խոյրագործ.


Խոյրադիր

adj.

crowning, covering anothers head.

NBHL (2)

Որ դնէ ի գլուխ իւր կամ այլոց զխոյր. եւ Խոյրարար.

Սրբոյն թադէի զադդէ ոմն խոյրադիր ձեռնադրեալ. (Յհ. կթ.։)


Խոյօղ, աց

s.

hook;
pick-lock.

NBHL (1)

ἁγκύλη ansa, ansula, cochlea (ի բառէս Օղ, եւ Խոյ կամ խոյակ) Նոյն ընդ Ճարմանդ. զօդ եւ դրուագ. ունկունք. եբր. վավ, այն է ձեւ վեցերորդ տառի նոցա նման ըստ իմիք տառիցս ւ. υ. y.


Խոնարհաբար

adv.

humbly, submissively.

NBHL (2)

Կազմէ դարձեալ խոնարհաբար վասն տկարութեան լսողացն։ Խոնարհաբար եւ հանդարտապէս ասէր։ Տե՛ս զիարդ խոնարհաբար ընդունի զնա՝ լուանալով զոտս նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։ ՟Բ. 24։)

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ առեալ զտեղի. (Շ. խոստ.։)


Խոնարհագոյն

adj. adv.

inferior;
lower;
below.

NBHL (7)

Եղիցի խոնարհագոյն, եւ մի՛ եւս բարձրասցի ի վերայ ազգաց։ Հազարաւորն իմ խոնարհագոյն է ի մէջ մանասէի։ Զկնի քո յարիցէ այլ թագաւորութիւն խոնարհագոյն քան զքեզ։ Կացուցի ի խոնարհագոյն տեղիսն յետոյ պարսպին. զեկ. ՟Ի՟Թ. 15։ Դտ. ՟Զ. 15։ Դան. ՟Բ. 39։ Նեեմ. ՟Դ. 13։)

Խոնարծհագունօքս նախ կրթեմք զձեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)

Այլովքն խոնտրհագունիւք պաշտօն մատուցանեմք. զնիկ.։)

Քան զկրսերս ձեր խոնարհագոյն եմ. (Եղիշ. ՟Ը։)

Առ խոնարհագոյնն քան զինքն վարել եղբորորդի (առ զովա)։ Քան զխոնարհնգոյնս ի տարերացն. (Պիտ.։)

Եխից զելս ջրոյն զվերին, եւ ուղղեաց խոնարհագոյն յարեւմուտս կողմն. (՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 30։)

Եւ Ի ստորեւ. փոքր մի զկնի. վերը, էտեւ.


Խոնարհահակ

adj.

inclining, aslant.

NBHL (2)

Զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն յայտ առնեն. (Վեցօր. ՟Գ։)

Ջուրն բնութեամբ ունի զխոնարհահակ լինելն. (Վրդն. ծն.։)


Խոնարհամիտ

adj.

humble, meek, modest.

NBHL (3)

Խոնարհամիտն յամբարտաւանութենէն զատուցեալ է. (Նիւս. երգ.։)

Ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Որ խոնարհամիտն է, յաճախէ իւր զշուք եւ մեծարանս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Թօշնիմ, եցայ

va.

to grow weak or faint, to decay, to languish, to droop.

NBHL (2)

Թառամիլ. նուաղիլ. թուլանալ. թողուլ անձամբ զանձն. (յն. խոնարհել զինքն)

Սկսաւ թօշնիլ, եւ մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա. (Դատ. ՟Ժ՟Զ. 19։)


Թօսեմ, եցի

va.

cf. Թաղեմ.

NBHL (1)

ԹՕՍԵԼ. Այսպէս գրի ի Վրք. հց. տպ. ՟Ի՟Զ. փոխանակ գրելոյ ԹԱԶԵԼ, զոր տեսցես։


Ժ (jé)

s.

the tenth letter of the alphabet, and the sixth of the consonants;
ten, tenth.

NBHL (4)

Ժէն միջակ է շայի եւ չայի. (զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լերկ. Թր. քեր.։)

Ժ. Լծորդ գտանի ընդ շ. զի գրի նժդեհ, նշդեհ. արխոյժ, աշխոյժ. որպէս եւ անունս աժդահակ ժաժդահակ. որ է աժտէր, վիշապ։

Ժ. Զկնի տասներորդ դարու ի յաճախել գաղղիացւոց յարեւելս, որպէս նոքա ժ հնչէին զյունական տառդ γ եւ լատ. g, որ լինին ի մեզ գ, եմուտ եւ առ ոմանս ի հայոց գրել ժ ի բառս ինչ, ուր սովորաբար եդեալ լինէր գ, ուստի եղեւ անխիտր գրել՝ մագիստրոս, եւ մաժիստռ. դիոգինէս, եւ դիոժէն. տէր յովհան, եւ կիւռժան. որպէս եւ պերփեռուժէն, իբրու պորփիւրոգէն, այն է ծիրանածին։ այլ առաւել անհեթեթ է գրչութիւնն ի (Քեր. Մագ. եւ Երզն.)

Ժէն, ժամանակեայ զկեանքս անցաւոր, կարծել չտայ քեզ փառաւոր։ Ժէն, ժուժկալ լինել ասէ յուսումն, թէ եւ ապտակ առնուս յարբումն. (Շ. այբուբ.։)


Ժաժմուկք

s.

witchcraft, sorcery.


Ժահահոտ, ոյ, ի

adj. s.

stinking, mephitic, infectious, fetid;
շունչ —, foul or tainted breath;
տեծղի —, stinking hole;
infected spot;
— առնել, to infect, to taint;
cf. Ժահահոտութիւն.

NBHL (3)

Առեալ զժահահոտ մեռելոյ. (Ոսկիփոր.։)

Որ ոչ անուշահոտն է, եւ ոչ ժահահոտ։ Ւբրեւ զժահահոտ աղբ. (Նիւս. բն. եւ Նիւս. կուս.։)

Թզենին բնութիւն ունի ժահահոտ եւ ջերմին. (Սարգ. յկ. ՟Ը։)


Ժահահոտութիւն, ութեան

s.

stink, stench, offensive smell, taint;
mephitism, miasma;
****-*****, to stench, to cause to stink, to taint.

NBHL (6)

Պղծել զտարերս չար ժահահոտութեամբ մարմնոյ մեռելոյն. (Պիտ.։)

Ո՞չ տեսանես զարեգակն ի վերայ աղտեղութեանց ծագեալ, եւ ի ժահահոտութենէն ոչինչ վնասեալ. (Բրս. ծն.։)

Արեգակնս այս զգալի ճառագայթիւքն իւրովք զաղտեղութիւն մաքրէ, եւ զժահահոտութիւն ցամաքեցուցանէ. (Խոսր.։)

Ժահահոտութիւն դիոյն զմերձաւորս եւ զհեռաւորս փախուցանէ։ Արար.. . . անուշահոտ ի ժահահոտութենէն. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Որք եւ զժահահոտութիւնս բուրեն անօրէնութեանց։ Զաշխարհական ցանկութեանց, որ լին է ժահահոտութեամբ. (Յճխ. ՟Ժ՟Բ. ՟Ի։)

Արտաքս ժայթքէ զորս ամբարեալ մեղացն ժահահոտութիւն. (Շ. մտթ.։)


Ժամաբաշխ, ից

s.

astrologer, caster of nativities.

NBHL (2)

ὠρονόμος horas distribuens, vel regens Աստեղագէտ ծննդաբան, որ ըստ մտի բաշխէ զժամս ծագման աստեղաց՝ առ ի գուշակել զբախտ մանկան ծնելոյ յայն ինչ պահու.

Եթէ այլուր եւս դիպեսցի ժամաբաշխն եւ րոպէահամարն արտաքոյ տանն, ուր ծնաւ մանուկն, եւ ի նմին ժամաբաշխ րոպէահամար աստղագիտին պարտ եւ պատշաճ է փոյթ յանձին ունել առ ի գիտել ճանաչել զժամ մանկան՝ ուր ծնաւ. (Վեցօր. ՟Զ։)


Ժամադէտ

s.

horoscope, nativity.

NBHL (2)

Զեօթն աստեղսն եւ ժամադէտ ... երմէս զմրխտեայ, եւ ժամադէտն լիկտինոս. (Պտմ. աղեքս.։)

Երկակի տրոհեալ քառակի միջօրէի եւ ժամադիտի շարժմամբ. լինի իմանալ կա՛մ զաստղն, կամ զգործին դիտելոյ զաստեղս։


Ժամադիր

adj. s.

appointed, settled, fixed, assigned;
cf. Ժամագրութիւն;
— առնել՝ լինել, to make an appointment, to appoint, to assign the place, time, or day of meeting, or rendez-vous, cf. Ժամադրեմ, cf. Ժամանակեմ.

NBHL (9)

Յետ ժամանակեալ ժամադիր ժամուն եկին։ Զմե՛ զժամադիր սաստիկ հրամանի զօրհասաւ անցեալ հրէայք՝ եւ զայս օր կեցեալ գտանին. (՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Չուէին հասեալ ի ժամադիր տեղի պատերազմին. (Բուզ. ՟Դ. 20։)

Ժամադիր ասել զտեղին՝ այն է, զոր ասաց, յետ յարութիւն իմոյ յառաջեցից քան զձեզ ի գալիլեա. (Սկեւռ. յար.։)

Որպես պարտս հատո՛ զքո ժամադիր արտասուացն. (Նար. խրատ.։)

Փո՜յթ կալ ժամանակի, եւ յիշեա՜ զժամադիր յն. զերդումն։

ԺԱՄԱԴԻՐ ԱՌՆԵԼ, ԺԱՄԱԴԻՐ ԼԻՆԵԼ, τάσσω, συντάσσω constituo, pango Ժամ դնել. ժամադրել. սահմանել զժամանակ եւ զտեղի. ատէն կամ տեղ որոշել.

Յառաջագոյն ժամադիր առնէ առ ի յարութիւն։ որպէս արար նոցա ժամադիր յառաջ քան զչարչարանս. (Ագաթ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

Ի գալիլեա ժամադիր առնէ, եւ զաշակերտսն անդրէն տեսանէ. (Գանձ.։)

Որպէս ժամադիր եղեւ փարավոնի։ Առ վաղիւ ժամադիր են փակել պատել զամուրսն։ Գնացին ի գալիլեա ի լեառն՝ ուր ժամադիր եղեւ նոցա յիսուս. (Ել. ՟Ը. 12։ ՟Ա. Մակ. ՟Ե. 27։ Մտթ. ՟Ի՟Ը. 16։)


Ժամադրեմ, եցի

va.

"cf. Ժամադիր առնել;
ի ժամադրեալն պահու, at the appointed time."

NBHL (2)

Տանելով հզօրապես ի մարտին ժամադրեալ տեղի. (Պիտ.։)

Ի ժամադրեալ աւուրն գնացին ծառայքն ի ծովեզրն. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Զ.։)


Ժամադրութիւն, ութեան

s.

appointment, time, place of meeting, rendez-vous;
fixed time, term, appointed time, assignation.

NBHL (8)

Ժամադրութիւն էր առն իսրայէլի առ դարանակալսն՝ հրով հանել նոցա զբոց ծխոյ քաղաքին. (Դտ. ՟Ի. 38.) (ուր յօրինակս ինչ յն. դնի, նշան)։

Իբրեւ եհաս ժամադրութիւնն, եւ չտայ զգանձս փրկանացն. (Խոր. ՟Բ. 23։)

Տալ նմա երից աւուրց ժամադրութիւն. (Աթ. զաքէ.։)

Կանխագոյն քան զասացեալժամադրութիւնսն յարուցեալ. (Եղիշ. թաղմ.։)

Ատէ (փոխառուն) զաւուրն ժամադրութիւնսն։ Որպէս երկունք յղւոյ են ժամադրութիւնք նոցա (վաշխառուաց). (Մանդ. ՟Զ.) (որ մերձի ի յաջորդ նշ. )։

Կատարեաց զժամադրութիւն կենաց իւրոց, եւ փոխեցաւ ի հանդերձեալսն. (Վրք. ոսկ.։)

Յօր մահուն իմոյ իմաստնացո՛ զիս, եւ պահեա՛. եւ այժմ անարատ պահեա մինչեւ ի կէտ ժամադրութեան իմոյ. (Մարաթ.։)

Մերձ է օր տեառն.. . իրաւանց ժամադրութեանց, որ կենցաղականաւ այսր յաւիտենիս զհանդերձելոցն ինձ կերպարանեն. (Նար. ՟Ա։)


Ժամակալ լինիմ

sv.

cf. Ժամադրեմ.

NBHL (1)

Վարէր զինէր ժամակալ լինէր վասակ, հանդերձ ամենայն զօրօքն եւ այլն. (Բուզ. ՟Դ. 20։)


Ժամակալութիւն, ութեան

s.

cf. Ժամադրութիւն.

NBHL (1)

Ներեսցէ մեզ արքայ աւուրս ինչ խորհել ընդ միմեանս ... հաւանեցան բանիցն, եւ շնորհեալ նոցա զժամակալութեան խնդիրն՝ արձակեցին զատեանն. (Փարպ.։)


Ժամակարգութիւն, ութեան

s.

canonical hours, divine service, hours.

NBHL (2)

Ճոխացուցանէ պայծառապէս զամենայն աղօթականս ժամակարգութիւնս եկեղեցւոյ սրբոյ. (Յհ. կթ.։)

Մի խափանիցես զժամակարգութիւնս (այսինքն զկարգեալ ժամ աղօթիցն). (Վրք. հց. ՟Բ.)