Definitions containing the research զ : 10000 results

Ժլատիմ, եցայ

vn.

cf. Ժլատանամ.

· Calfa

NBHL (3)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Ժլատեալ ի նորա նուէրսն բերեն աչս, եւ այնմ ցանկան. (Բուզ. ՟Դ. 14։)


Ժլատութիւն, ութեան

s.

niggardliness, stinginess, sordidness, tenacity, avarice, parsimony.

· Calfa

NBHL (6)

πλεονεξία avaritia ἁπληστία insatiabilitas Աւելաստացութիւն. ագահութիւն. զօշաքաղութիւն. անյագութիւն.

ՅԱփշտակողքն անիրաւք. զի վասն ժլատութեան, եւ ոչ վասն օգտի հանեն ի նոցանէն. (Նիւս. բն.։)

Այլ ի բռնաւորութեան հինին, որ եկեալ ժլատութեամբ կոտորէ զաշխարհ, եւ մեկանայ յընչից եւ յստացուածոց. (Եզնիկ.։)

Վասն յափշտակութեան եւ զրկող ժլատութեան սուսերօք.. . մարտնչին. (Մծբ. ՟Ժ՟Ե։)

Զօրհանապազ վասն ժլատութեան եւ ագահութեան խօսիս։ Ի բաց հատցուք զժլատութիւն։ Վասն սորա զանցանեմք առաւել քան զպէտսն, եւ վասն սորա է առաւել ժլատութիւն, որ առ հանդերձս, եւ ուժգին բազմութիւն ծառայից. (Ոսկ. յհ. ՟Բ. ստէպ։)

Առ կացոյց զնա տէր մեր քսակակալ. այլ նա ժլատութեամբ գողութեան իւրոյ ոչ յագեցաւ. (Ոսկ. գծ.։)


Ժխորեմ, եցի

va.

to confound, to confuse, to perplex;
to make noise, to alarm, to rouse up.

· Calfa

NBHL (3)

Քաղաքայինքն զբօսանք ժխորեն զանապատին վճիտ տեսութիւնս. (Սկեւռ. լմբ.։)

Տեսին պահապանքն զքահանայապետսն՝ ժխորեալս եւ իբրեւ զծով ի սաստիկ ալեաց տագնապեալս. (ՃՃ.։)

Ժըխորեալք եւ յուզեալք էին յայն յաւուրսըն. (Նանայ.։)


Ժխորումն, ման

s.

cf. Ժխոր.

· Calfa

NBHL (1)

Բազմանայր աղմուկն ժխորման ռամկին. (ՃՃ.։)


Ժխտեմ, եցի

vn.

to deny, to gainsay, to disown, to disavow;
to falsify, to contradict, to oppose;
to be unmindful of favours received, to be ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (4)

յորժամ ժխտեն զճշմարտութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

զարեգակն ոչ ոք կարէ ժխտել. (Երզն. քեր.։)

Ո՞ր ազգ զլացաւ զերախտիս տեառն իւրոյ մարդկութեան, կամ ժխտեաց փառաց նորին եւ աստուածութեանն։ Ժխտեցաք պատուիրանին։ Ժխտեցին շնորհին. (Լմբ. ատ. եւ այլն։)

Ի սէր ժխտող մամոնային՝ զիս կապեցի կամաւ յախտին. (Յիսուս որդի.։)


Ժխտիմ, եցայ

vn.

to simulate;
cf. Ժտիմ.

· Calfa

NBHL (2)

Իմացաւ թէ ժխտի նա զյիմարութւն. (Վրք. հց. ՟Թ։)

Թէպէտ զտէրն ընդ խաբ խաչեցաք, այլ ի ծառայսն ո՛չ ժխտեցաք։ Յորժամ ես ասացի, տակաւին ժխիս հարցնել. (Երզն. մտթ.։)


Ժխտութիւն, ութեան

s.

ingratitude, unthankfulness, ungrateful conduct.

· Calfa

NBHL (4)

Առ բազմաց ժխտութեան զոփայր, եւ սաստկագոյն դնէր զամբաստանութիւն. զի ասէ, իւրքն զնա ոչ ընկալան. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Զի՞նչ քան զայն ժխտութիւն եւ ամբարշտութիւն կայցէ, յորժամ ոչ միայն չհաւատային, այլ եւ անծանոթ նմա զանձինս ցուցանէին. (Նանայ.։)

Ի ժխտութիւն ելեալ մեր, եւ որ ի մեզ երախտիք իցեն՝ մոռացեալ արհամարիցեմք զնոսա. (Կոչ. ՟Է։)

ἁγνωμοσύνη ingratitudo Ժխտելն զընկալեալ երախտիս. ապերախտութիւն. անզգամութիւն.


Ժմերտիմ

vn.

to become insolent, saucy, arrogant.

· Calfa

NBHL (1)

Այսչափ ժմերտեալք՝ մինչեւ զամենայն մարդկան աչս կամին ունել. (Եզնիկ.։)


Ժմիրակ

s.

cassia (purgative).

· Calfa

NBHL (1)

Բառ երկբայելի. որպէս ազգ կասիայի ի պէտս դեղոյ. իբր ի Գաղիանոս ՝է. cassia fisualaris.


Ժմտիմ, եցայ

vn.

to smile;
to sneer, to laugh in one's sleeve.

· Calfa

NBHL (2)

Ժմտին եւ զուարճանան խնդութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Ժմտեալ մահաբեր ձեւով, ասաց երդնում քեզ։ Ընթերցեալ զգրեալսն, եւ յոլով ժմտեալ՝ գրեաց նոցա. (Պտմ. աղեքս.։)


Ժողովածոյ

adj.

assembled, collected;
—ք, compilation, collection, miscellany.

· Calfa

NBHL (2)

Լաւ է գետօրէն ընթացք ջուրց՝ քան զսակաւ ժողովածու. (Երզն. քեր.։)

Ռամկօրէն Ժողովածու կոչին գրուածք պէսպէս ըստ հաճոյս գրչաց հաւաքեալք ի զանազան գրոց. զորմէ տե՛ս ի բառն ՈՍԿԻՓՈՐԻԿ։


Ժողովական, ի, աց

adj. s.

belonging or pertaining to a council or assembly;
member of the council;
member of Parliament;
Ecolesiastes (sacred book).

· Calfa

NBHL (2)

Ըստ ժողովականին բանի մարդկային մեծութիւն. (Նիւս. կազմ.։)

Ետուն մեզ զուղղափառ հաւատ ժողովական թղթովք սրբոյն կիւրղի. (Գր. տղ. թղթ.։)


Ժողովանոց

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (2)

կանխեալք ընդ առաւոտն ամենայն բազմութիւնք ի ժողովանոցն. (Ճ. ՟Ժ.։)

Ոչ եթէ արհամարհել ուսուցանեմք զշինուածովքն զպատուեալ տեղիսն, որ անուանեալ կոչի ժողովանոց. քանզի ի նմա ժողովին քահանայք, եւ մանակունք ուխտի, եւ պաշտօնեայք. (Սհկ. կթ. եկեղ.։)


Ժողովասէր

adj.

social, sociable, companionable.

· Calfa

NBHL (2)

συναγελαστικός congregabilis սիրող ժողովոյ՝ Բազմութեան՝ ընկերութեան. ընկերական. խմբական.

Ի միասին ժողովեալ բազումք հաղորդիմք միմեանց. քանզի եւ բնութեամբ ժողովասէր է մարդ, եւ քաղաքական կենդանի է եղեալ (Նիւս. բն.։)


Ժողովարան, աց

s.

council-hall;
committee-room;
club, club-house;
paradise;
church;
synagogue;
mosque;
Ecolesiastes.

· Calfa

NBHL (5)

Ի տունս բարեկամաց սիրով ընթանամք այլասեռքս քրիստոնեայք. եւ ի տունս աստուծոյ՝ ժողովարանս այլ եւ այլ ազգաց մի քրիստոնէից՝ դժուարաւ. (Լմբ. ատ.։)

յամենայն տեղիս ժողովարանս շինեցին ոչ վասն զոհից, այլ՝ միայն աղօթս մատուցանել. (Իգն.։)

Եւս եւ Մզկիթ այլազգեաց. թ. Ճամի (որպէս տեղի գումարման).

Աղօթից ժողովարան.. . ճեմարան այլազգեաց. (Ուռհ.։)

Էշն յանաքուր կենդանեաց, որ է հրէից ժողովարանն։ Յաւանակ առ նմինզհեթանոսաց ժողովարանն ասէ. (Մամբր.։)


Ժողովարար, աց

s.

plotter, conspirator.

· Calfa

NBHL (1)

Արտաքսեալքն յեկեղեցւոյ ոչ ամենեքեան հերձուածողք ասին. այլ զկէսս հերձուածողս կոչեցին միայն, եւ զայլս առանձին ժողովարանս (Բրս. կանոն.։)


Ժողովետղ, ետեղ

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (4)

Պայծառացուցեալ վայելչական զարդուքն զտունն, զժողովետղն, զսեղանն. (Նիւս. կազմ.։)

Տաճարն՝ ժողովետղ հաւատացելոց. եւ արտաքոյքն եկեղեցւոյ՝ ժողովետղ է յանցաւորաց։ Կոչի եւ կաթողիկէ՝ համաժողով ազանց բոլորից ի մի ժողովետղ հնազանդութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Զկատարման մեծին խորհրդոյ տաճար, զողովետղն հաւատացելոց սրբոց. (Սարկ. հանգ.։)

Դու փախուցեալ՝ եւ զժողովետղն թողուս. (Լմբ. պտրգ.։)


Ժողովիչ

adj.

who collects or gathers together.

· Calfa

NBHL (1)

զի թէ արդարութիւն ժողովիչ է առ աստուած, եւ միացուցիչ, ապա ուրեմն մեղքն ցրուիչ. (Երզն. մտթ.։)


Ժողովող, աց

s.

convener, convoker;
the Wise Man, Solomon, the Preacher;
the Book of Ecclesiastes.

· Calfa

NBHL (4)

cf. ԺՈՂՈՎԻՉ. այլ որպէս գ. է Եկղեսիաստէս. ἑκκλησιαστής ecclesiastes. Եկեղեցացուցիչ ժողովրդեան, քարոզ եւ վվարժապետ իմաստութեան, սեպհականեալ անուն սողոմոնի, եւ միոյ ի գրոց նորա.

Բանք ժողովրդի որդւոյ դաւթի արքայի իսրայէլի յերուսաղէմ։ ունայնութիւն ունայնութեանց ասաց ժոյովօղն։ Ես ժողովող (եյլ ձ. եկղեստիաստէս) եղէ թագաւոր ի վերայ իսրայէլի յերուսաղէմ։ Եղեւ ժողովողն իմաստուն, զի ուսուցանէր ժողովրդեանն զգիտութիւն. եւ այլն։

Եկայք տեսցուք զիմաստ բանին, հզմիտս անուան ժողովրդին։ Թամէ զհանճարըս սա ի մին, զիմաստութեանց զպիտանին, սիրով զորդիսն իսրայէլին՝ ժողովելով զամենեսին. (Շ. յիշատ.։)

Ընդէ՞ր կոչէ զինքն աստ ժողովող. զի ի գիրս առակացն՝ որպէս ասացաք, ժողովեաց զպէսպէս եւ զբւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։) նովին անուամբ պատուոյ կոչեցին յոյնք եւ զսուրբն մեսրոպ՝ Եկղեսիաստէս կամ եկղեսիաստիկոս. վասն որոյ ի ի նա հայի ասելն.


Ժողովումն, ման

s.

assemblage, reunion;
collection.

· Calfa

NBHL (5)

Զորս այլումն ժամու թողցուք ժողովման զյոլովսն։ Անիծիւք եւ դառնութեամբ ժողովումն անիրաւին ի զրկելոց անտի. (Շ. թղթ.։)

Էր այնուհետեւ լսել յամենայն եկեղեցիս.. . ի ժողովմունս միաբանութեան. . . զինչ բարի կամ զինչ վայելուչ. (Փարպ.։)

Ամենայն մարմինք զլինելութիւնն ի ժողովմանէ չորիցս տարերցս ունին. (Նիւս. բն.։)

Զշարադրեալսն ժողովումն իմն պարզիցն գործէ. (Կիւրղ. գանձ.։)

Զի ոչ ազգաբանութիւն, եւ ոչ ամացն ժողովումն այսոցկ վկայէ. (Խոր. ՟Ա. 4։)


Ժողովուրդ, վրդեան, վրդոց

s.

people, the multitude, the vulgar;
the mob;
assembly;
synagogue.

· Calfa

NBHL (11)

λαός populus. Ժողով մարդկան. բազմութիւն ի քաղաքի, ի գաւառի, ի տէրութեան. ազգ. ազգք եւ ազինք. միլլէթ, հալգ.

Խոսեցաւ յականջս ժողովրդեան երկրին։ Դան դատեսցէ զժողովուրդ իւր իբրեւ զմի այր ի մեջ իսրայէլի։ Ժողովրդեանն այլազգեաց։ Լցաւ երկիրդ ժողովրդովք բազմօք։ հրաման ետ փարաւոն ամենայն ժողովուրդն անցանել ընդ յորդանան։ Նա փրկեսցէ զժողովուրդ իւր։ Բժշկէր զամենայն ախտս ի ժողովրդեանն։ Ժողովուրդ է իմ բազում ի քաղաքիս յայսմիկ։ Երկու ազգք են յարգանքի քում, եւ երկու ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին, եւ ժողովուրդ զժողովրդեամբ ելեւել առնիցէ.եւ այլն։

Տիրեցին ժողովրդոց, եւ առին զքաղաքս ազգաց. (Նար. կթ։)

Խոսեա՛ց ընդ ամենայն ժողովրդեան որդւոցն իսրայէլի։ Զենցեն զնա ամենայն բազմութիւն ժողովրդեան։ Սատակեցի անձն այն ի ժողովրդենէ իսրայէլի.եւ այլն։

Երթային զհետ նորա ժողովուրդք բազումք։ Տեսեալ զժողովուրդսն ել ի լեառն։ Ամենայն ժողովուրդն կայր առ ծովեզերբն։ երկնչէր ի ժողովրդենէ անտի։ Գթամ ի ժողովուրդդ, կամ ի վերայ ժողովրդեանս.եւ այլն։

Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց, եւ փառք ժողովրդեան իւրում իսրայէլի։ Տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ։ Արձակեա՛ զժողովուրդ իմ։ Առից զձեզ ինձ ի ժողովուրդ։ Ես եղէց ձեզ յաստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ։ Այլ դուք ազգ էք ընտիր ... ժողովուրդ սեպհական։ Հովուել ժողովուրդ տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով։ Որք երբեմն չժողովուրդք, բայց արդ ժողովուրդ աստուծոյ.եւ այլն։

Զահի հարաւ յակոբ, եւ զատոյց զժողովուրդն՝ որ ընդ նմա էր։ Ասէ եսաւ. իսկ թողից առ քեզ ի ժողովուրդենէ աստի՝ որ հնդ իս են. (Ծն. ՟Լ՟Բ. 7։ ՟Լ՟Գ. 15։)

եթէ քահանայապետն օծեալ մեղանչիցէ առ ի ժողովուրդն յանցուցանելոյ։ Մովսէս եւ ահարոն օրհնեցին զամենայն ժողովուրդն։ Քաւեսցէ վասն քահանայիցն, եւ վասն ամենայն ժողովրդեանն քաւեսցէ։ Մխիթարեզէք զժողովուրդ իմ, քահանայքդ խօսեցարուք.եւ այլն։

Որ ոք ասիցէ զցեղբայր իւր ռակա, պարտաւոր եղիցի ժողովրդեան. ժողովուրդ աստ զեղբայցվոց ատեանն կոչէ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Գնացեալ անտի յիսուս եկն ի ժողովուրդն նոցա։ Եմուտ ըստ սովորութեան իւրում յաւուր շաբաթուց ի ժողովուրդն։ Մտեալ ի ժողովուրդն յաւուր շաբաթուց՝ նստան։ Ուսուցանէր ի ժողովուրդս նոցա։ Քարոզէր ի ժողովուրդսն գալիլեացւոց։ Ի ժողովուրդս, եւ ի հրապարակս.եւ այլն։

Իսկ աստ զի ասէ՝ ի ժողովուրդս նոցա, զժողովրդանոցացն ասէ. (Շ. մտթ.։)


Ժողովրդական, ի, աց

adj. s.

popular, plebeian;
secular, laic;
a private person.

· Calfa

NBHL (2)

Քահանայացն ընդ բանիւ արարեալ զոք ի ժողովրդականացն. (Շ. թղթ.։)

Բազում ինչ է զոր չէ պարտ գործել միայնակեցի՝ զորս ժողովրդականքն հրաման ունին գործել. (Մաքս. ի դիոն.։)


Ժողովրդանոց, աց

s.

place of assembly;
synagogue;
cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (2)

Զժողովրդանոցն նա շինեաց մեզ։ Ուսուցանէր ի միում ի ժողովրդանոցացն ի շաբաթս. (Ղկ. ՟Է. 5. ՟Ժ՟Գ. 10։)

Ժողովրդանոցք.. . զոր սովորութիւն եղեւ ի վաղնջուց հետէ կոչել եկեղեցիս. (Սհկ. կթ.։)


Ժողովրդապետ, աց

s.

rabbi;
parish priest, archpriest.

· Calfa

NBHL (1)

Յետ ընթեռնլոյ զօրենս եւ զմարգարէսն՝ առաքեցի առ նոսա ժողովրդապետքն։ Կրիսպոս ժողովրդապետ հաւատաց ի տէր ամենայն տամբ իւրով։ Առեալ ամենեցուն յունացն զսոսթենէս ժողովրդապետն՝ հարկանէին առաջի ատենին. (Գծ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ժ՟Ը. 8. 17։)


Ժուայթեմ, եցի

vn.

to eat and drink to excess, or voraciously.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Շուայտել, եւ կամ ժայթքել առ չարչար ուտելոյ.

Տղայոցն արեամբ զանգեալ ալիւր, զանօրէնն ժուայթելով զօրէնս՝ անդր քան զխոզիցն գտանին զանզգայ ծննդակերութիւնս. (Յհ. իմ. պաւլ.։)


Ժուժամ, ացայ, ացի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (7)

նեղութիւն որոց ոչ կարէ ժուժալ. (Եզնիկ.։)

Երկպատիկ ժամանակ քան զայս ժուժալ. (Փիլ. տեսական.։)

Եթէ հայր իցէ եւ այնպիսի հայր, ապա ոչ ժուժայցէ անտեսառնել զորդիսն.. . ո՞ր հայր իցէ որ ժուժալ կարիցէ զկարեւորպէտս որդւոցն չկատարել. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Սկըզբնատիպն ոչ կարացեալ ժուժալ՝ հեռանալ պատկերի իւրոյ. (Տօնակ.։)

Որչափ ըստ ժամու ժուժալոյտկարութեան մերոյ՝ ինքն կամեցաւ պատմել մեզ։ Ոչ կարէին մարդիկ համօրէն ժուժալ բաւել տեսլեան աստուածութեան. (Ագաթ.։)

Զհայր եւ զմայր ժուժայ թողուլ. (Երզն. մտթ.։)

Ձմեռ է.. . եւ կարեմք ժուժալ (կամ ժուժել կամ ժուժկալել) վշտաց նեղութեանցս. (՟Ա. Եզր. ՟Թ. 11։)


Ժուժեմ, եցի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (2)

Ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ, եւ ասէր, ժուժեա՛ հայրիկ եւ համբերեա. յն քաջալերե՛ց. (Տոբ. ՟Ժ՟Ա. 13։)

Ոչ կարէն ժուժել (կամ հանդուրժել) ուժգնութեան քաղցուոյն։ Ոչ ժուժեն զնորս. այլ՝ չար պատառմամբ պատառին. (Երզն. մտթ.։)


Ժուժկալ, աց, ից

adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

· Calfa

NBHL (12)

ἑγκρατής continens, temperans. Որ ժոյժ ունի ի հեշտալեաց. պարկեշտ, զգաստ. ողջախոհ. եւ Պահեցօղ, սակաւապէտ. ճգնօղ. զինքը զսպօղ.

ԺՈՒԺԿԱԼ ἑγκρατής, καρτερός tolerans, patiens, validus, potens Տոկուն. համբերօղ. արի. քաջ. պնդակազմ. դիմացկուն. զօրաւոր.

Գիտացի՝ թէ ոչ այլազգ լինիցիմ ժուժկալ, բայց եթէ աստուած տացէ. (Իմ. ՟Ը. 21։)

Անձն ժուժկալ՝ խնդրէ զանապատ. (Խոր. ՟Գ. 47։)

Ակն որովայնամոլի խուզէ զերախանս. իսկ ակն ժուժկալի զժողովս սրբոց։ Զյիշատակս սրբոց թուէ անձն որովայնամոլի. իսկ ժուժկալն՝ վարուց նոցա ցանկայ նմանել։ Հոտ անոյշ բուրէ ի խնկոց. եւ աղօթք ժուժկալաց ի հոտոտելիս աստուծոյ. (Նեղոս.։)

Ի ժուժկալ պատկերէ սրբոյն ծանեաւ նաւապետն զառաքինութիւն նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Քանցէին գանիւք առ բագնովքն, եւ ոչ նուազելոյն, այլ առաւել ժուժկալին պարգեւս հատուցանէին։ Զժուժկալսն ի մրցմունս առ ասպարիզօքն շոճի ոստովք պսակէին. (Նոննոս.։)

Արասցեն աւերակ զտիեզերս ժուժկալ երիվարօք. (Մեսր. երէց.։)

Այնպիսի են ժուժկալացն ոգիք. ո՛րչափ այլք խափանել ջանան, նոքա եւս քան զեւս յորդորին. (Տօնակ.։)

Ամենայն որ պատերազմի՝ ամենայնի ժուժկալ լինի. (՟Ա. Կոր. ՟Թ. 25։)

Ժուժկալ լիցի բերդին, եւ մի ձեռս տացէ ի պարսիկս. (Բուզ. ՟Դ. 55։)

Յամենայնէ՝ յորոց օրէնքն աստուծոյ հրաժարեցուցանէ զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. (Շ. թղթ.։)


Ժուժկալեմ, եցի

vn.

to be patient, to suffer patiently;
to resign one's self to;
to be courageous, to suffer or bear with courage;
to oppose, to resist;
to abstain from, to be continent;
to do without;
— ի կերակրոց, to fast, to live on a diet;
— ի դինւոյ, to abstain from wine.

· Calfa

NBHL (10)

ԺՈՒԺԿԱԼԵԼ. ἑγκρατέω, ἁπέχω abstineo. Պահել զանձն կամ արգելուլ կամաւ ի պէսպէս իրաց. հրաժարել.

Ժուժկալել դժոխըմբերելի քրձի կամ քաղցոյ, փորձութեանց, տանջանաց, կամ առ ի բառնալ զծանրութիւն. (Յհ. կթ.։ Շ. թղթ.։ Շար.։ Վրք. հց. Վեցօր.։)

Խափանեաց յաւելորդացն, յասել մի՛ շնար.. . մի՛ ցանկար ընչից ընկերի քո. . . եւ յայս ժուժկալելս տայ աստուած մեզ զօրութիւն. (Լմբ. իմ.։)

Ժուժկալեցի իբրեւ զծննդական. (Ես. ՟Խ՟Բ. 14։)

Զի ժուժկալեցեր ընդ աստուծոյ, եւ ընդ մարդկան զօրաւոր լիջիր. (Ծն. ՟Լ՟Բ. 28։)

Ժուժկալեաց ընդ հրեշտակին եւ զօրացաւ. (Ովս. ՟Ժ՟Բ. 4։)

Որք գերազանց պատուիրանին՝ քան զբնութիւնս ժուժկալեցին. (Յս. որդի.։)

ԺՈՒԺԿԱԼԵԼ. προσκαρτερέω tolero, persevero Պնդիլ ի պահս, կամ յաղօթս եւ յալ իրս. յերկարել. հանապազորդել.

Ի գինւոյ ժուժկալել. (Եզնիկ.։)

Ժուժկալեսցեն ի սրտմտութենէ միանձունք զգուշանալով. (Նեղոս.։)


Ժուժկալութիւն, ութեան

s.

patience;
abstinence, continence, temperance, chastity;
sobriety, soberness;
fortitude, constancy;
fasting, diet;
ի ժուժկալութեան gyql, to live continently.

· Calfa

NBHL (11)

Զօրացո՛ զիս ի ժուժկալութեան պնդութեան նեղութեանս. (Ագաթ.։)

Ժուժկալութեամբ տարաւ ընչիցն նուազութեան. (Ոսկ. հռ.։)

Եկաց մնաց ժուժկալութեամբ (յն. ժուժկալապէս) ի սկզբունս ձմերանցն. (Աթ. ՟Ը։)

Վասն քո ամենայն նեղութեանց եւ վշտաց ժուժկալութեամբ տարաք։ Տարեալ ժուժկալութեամբ համբերեցին տանջանաց։ Ժուժկալութիւն ի չարչարանս։ Միատեւակն ժուժկալութեամբ կրելով զերաշխէպ վշտաց. (Խոսր.։ Շար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Նար. կուս.)

Որ պատերազմն. (ժուժկալութեան պէտք են. Նեղոս.։)

Առեալ նմանութիւն վասն ժուժկալութեան արարածոցս. (Ագաթ.) այս ինքն զի կարասցեն հանդուրժել հայել ի նա։

Ժուժկալութիւն է առաքինութիւն ցանկականին, ըստ որուոմ արգելու մտօք զցանկութիւնն դիմեալ առ ի վատթարագոյն հեշտութիւնսն. (Արիստ. առաք.։)

Ժուժկալութեան սահման այս ինչ է. յամենայնէ՝ յորոց օրէնք հրաժարեցուեանեն զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. առաջին՝ խորհրդոցն վատթարաց ընդդէմ կալ ժուժկալութեամբ. . . զնոյն ժուժկալութիւն պարտ է եւ աչացն դնել պահապան. (Շ. թղթ.։)

Ժուժկալութիւն, եւ ամենայն մարմնական չարչարանք առ ինչ պիտանացու ունի.. . եւ հնազանդութեանն վարձ մեծագոյն է քան զժուժկալութեան ուղղութիւնն. (Բրս. ճգն.։)

Կրօնաւորութիւնն է.. . ժուժկալութեամբ զկեանս իւր տնօրինել. (Սարգ. յկ. ՟Ե։)

Խորշակս եւ թօնս, ժուժկալութիւնս կենդանեաց եւ տնկոց. (Փիլ. քհ. ՟Ե։ Տե՛ս եւ զյաջորդ բառն։)


Ժպտիմ, եցայ

vn.

to smile, to sneer, to give a constrained laugh.

· Calfa

NBHL (6)

μειδιάω, μηδάω dubrideo, leviter rideo. որ եւ ԺՄՏԻԼ. Ժպիտ իմն ցուցանել. մեղմով ծիծաղիլ. զուարթանալ՝ զուարճանալ՝ հանդերձ համեստ ծաղու. քմծիծաղ ըլլալ, քթին տակին ծիծաղիլ.

Մորոսն ի ծիծաղել՝ բարձրացուցանէ զբարբառ իւր. իսկայր խորագէտհազիւ հանդարտս (կամ ընդ քիմսն) ժպտի. (Սիր. ՟Ի՟Ա. 23։)

պարտ համբակ քեզ ծիծաղիլ. (Կրպտ. ոտ.։)

Տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ։ Եթէ մեղանչեմք, ողբաս. եթէ արդարանամք, ժպտիս. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ՟Ա։)

Ժպտեսցի իզգաստութեան մերում։ Քանզի հօրն է ընդ որդւոյն զգաստութիւնն ժըպտեալն։ Որպէս ընդ անպատշաճսն տրտմի, այսպէս եւ ընդ պատշաճսն ժպտի. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Հայրն մակար (կամ պամբոյ) երբէք ոչ ժպտեցաւ։ Վաշ մակար (կամ ո՛հ ո՛հ պամբոյ) ժպտեցաւ։ Նախ զայն ժպտեցայ, զի դուք երկնչիք ի մահուանէ. երկրորդ զայս ծիծաղեցայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Ժպտումն, ման

s.

smile, sneer.

· Calfa

NBHL (4)

μείδημα lenis risus Ժպտիլն. ժպիտ. թեթեւ ծաղր. զուարդութիւն դիմաց. քմծիծաղ.

Ու՞ր է զուարթշրթանց ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. (Խոր. ՟Գ. 68։)

Ու՞ր է զուարթ բարեժմիտ շրթանցն ժպտումն. (Արծր. ՟Դ. 12։)

Ոչ մաստութեամբ առնէ զժպտումն, այլ ձայնիւ եւ աղաղակաւ. (Լմբ. ժղ.։)


Ժպրհիմ, եցայ

vn.

to be bold, to have the audacity, to dare.

· Calfa

NBHL (1)

Որ ժրհին աւելի քան զայսն եւ զոչն երդնուլ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Ժպրհութիւն, ութեան

s.

boldness, audacity, presumptuousness, insolence, effrontery.

· Calfa

NBHL (4)

Առանց ոխս ի մտի ունելոյ վասն բազմապատիկ յանդգնութեան եւ ժըպրհութեան ինձ մի՛ պատրաստեր. (Սիր. նոր. ՟Ի՟Գ. 6.) որ հինն.

Անձին լրբենոյ մի՛ մատներ զիս։

Ժպրհութեան տեսակ յինքեան բերիցէ՝ հաստատուն կարծելով զիւր ընտրութիւնն։ Զի մի՛ ախտ ժպրհութեան աճեսցէ. (Բրս. հց.։)

Ի ձեռն գործելոյ նշանին զխստագոյն նորա ժպրհութիւն կակղացուցանէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Ժտանք, նաց

s.

earnest entreaty, solicitation, conjuration, importunity.

· Calfa

NBHL (2)

Ոչ պարզաբար խնդրուածք, այլկրկին ժտանք. (Շ. յկ. ՟Բ։)

Ո՞ր հայր՝ յորժամ զորդի իւր ի ժտանս տեսանիցէ, ոչ բնական գթով նեղեալ ընձեռնէ զխնդրելին. (Երզն. մտթ.։)


Ժտեմ, եցի

va.

to entreat earnestly, to conjure, to beseech;
to importune, to tease;
to dare, to be bold.

· Calfa

NBHL (6)

(լծ. յն. զիդէ՛օ). αἱτέω, ζητέω peto, posco, postulo κατατυφράω luxurior եւ այլն. Ուժգին թախանձանօք խընդրել՝ որպէս ժիտ. հայցել պաղատելով. աղերսել խաղապատելով.

Ժեա ի տեառնէ, եւ նա տացէ քեց զխնդրուածս սրտի քո. (Սղ. ՟Լ՟Զ. 4։)

Ժտեա՛ յորժամ լսես, մի՛ հարեւանցի բան կարծեր, այլ ընդ սովաւ տե՛ս զարտասուսն, զանմռունչ հեծութիւնն, զբախել կրծցն, զտառապանս սրտին. քանզի այսոքիկ ժտելոյն են պտուղք. (Լմբ. սղ.։)

Յոյժ կամի աստուած զժտել աղաչողին. (Նար. խրատ.։)

Յառաջագոյն զայս յաստուծոյ ժտեաց ունել։ Զաստուած նկատել, եւ ի նմանէ զփրկութիւն ժտել։ Զառ նա կեանսն ժտէ՛ (այսինքն ժտեա՛). (Լմբ. սղ.։)

ՄԻ՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասնորդս ցորենոյ քո։ Մի՛ ժտեսցես զենուլ զզատիկն ի միում քաղաքաց քոց. (Օրին. ՟Ժ՟Բ. 17։ ՟Ժ՟Զ. 5։) յն. մի՛ կարասցես. կարօղ չլլաս։


Ժտեցուցանեմ, ուցի

va.

to embolden, to give or inspire with courage.

· Calfa

NBHL (1)

Ժտեցոյց թշնամին զմարդն անցանել զհրամանաւն աստուծոյ. Եզնիկ.։


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

· Calfa

NBHL (9)

Ժտեցայ եւ մատուցի զողջակէզն. յն. ժուժեցի. ըստ մեզ չժուժեցի, կամ ուժեցի, իշխեցի։

Ժտեցաւ խնդրել զմարմինն, եւ չեկաց ի բաց՝ մինչեւ էառ։ Աղքատն զայնպիսի բանս (թշնամաց) լսէ, եւ ժտի (յն. չամաչէ)։ Թէպէտեւ այնչափ ակնկորեալ էր չարեօքն, զոր գործեաց, սակայն ժպտեցաւ գալ առհայրն։ Աղօտ օրնակօք ոք ժտեսցի (յայտնել զգաղտնիս). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Զի զորս լրբել ժտել յայնպիսի դատարկ քննութիւն յօժարեն արգելուցու. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ ոչ նախ ա՛ռ հրաման յաստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա։ Անձնիշխան եղեւ մարդն առնել զբարի, եւ ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր յոր ժտիցի։ Ի գործ շնութեան ժտի. (Եզնիկ.։)

Սէրն աստուածային յանհնարինս հնարի եւ ժտի վասն բազմաց փրկութեան. (Մանդ. ՟Գ։)

Որ խնդրէ ինչ յումեքէ, եւ արտասուօք ժտի, յայտ առնէ զյօժարութիւն սրտին. (Անան. զղջ.։)

որպէս աղքատն ժտի ունել։ Զունկն դնելն ժտի։ Զառ ի յայսցանէզերծուցանելն ժտիմք. (Լմբ. սղ.։)

Երբեմն՝ Ժտել եւ ժտիլն, այսինքն խնդրել, եւ համարձակիլ՝ միանգամայն նշանակին ի պաղատիլն որպէս զաղքատ եւ զկարօտ.

Թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր։ Պարտ է ողորմիլ, զի առ կարօտութեանն ժտի. եւ մեք իսկ յորժամ ժտիմք առ աստուած վասն միոյ ինչ խնդրուածոյ՝ ոչ ցասնու. այլ յայնժամ ցասնու, յորժամ ոչ ժտիցեմք. (Ոսկ. ես.։)


Ժտութիւն, ութեան

s.

demand, solicitation, instance;
importunity, hardihood;
վասն ժտութեան քո, it is at your prayer that I...;
վասն ժտութեանն, on account of his importunity.

· Calfa

NBHL (3)

Զի թերեւս խոնարհեսցի ի ժտութիւնս իմ. (Երզն. մտթ.։)

Տրտնջե՛ս ո՛վ մարդ ընդ ժտութիւն կարօտելոյն. զի թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր. (Ոսկ. ես.։)

Շնորհիւ եւ ժտութեամբ յուսա՛ առնուլ զարքայութիւն. (Անան. զղջ.։)


Ժրագլուխ

adj.

courageous, bold, brave;
noble, magnanimous;
diligent, careful.

· Calfa

NBHL (4)

Իբրեւ երթիցես դու առ տէրն քո, կոչեսցէ զքեզ ծառայ քաջ եւ ժրագլուխ։ Եղիցու՛ք մշակքԺրագլուխք, զի խնդրեսցուք զվարձս մեր ընդ առաջինսն. (Մծբ. ՟Ա. ՟Զ։)

Ժրագլուխ մրջիւնն զարթուցանէ զհեղգութեան վատացն զտաղտկութիւն. (Կոչ. ՟Թ։)

Ժրագլուխս յօրինէ զնոսա լինել առ տուրսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Զօրագլուխն թադէոս ժրագլուխ եւ փոյթ ի զարդ եւ ի շինութիւն եկեղեցեաց. (Արծր. ՟Ե. 3։)


Ժրահաւ

cf. Աղկիոն.

· Calfa

NBHL (1)

Է հաւ մի որ կոչի ժրահավ. ի ծովու բնակէ, եւ բռնադատ ծնունդ առնէ, եւ բազում աշխատութեամբ հանէ ձու մեծագոյն, եւ տանի բունէ յատակ ծովու ովկիանոսի։ Հաւն այն ժրահաւն հազիւ ելանէ եւ հանէ զձագն յանդնդոց. (Եպիփ. բարոյ.։)


Ժրանամ, ացայ

vn.

to take courage, to gather spirits, to grow stronger, to put forth one's strength, or courage, to be courageous;
to be diligent, active, laborious.

· Calfa

NBHL (3)

ἁνδρίζομαι, κραταιόομαι forti animo sum, fortificor, persevero. Ժիր լինել՝ յանձին եւ ի գործ. արիանալ. զօրանալ. ժուժկալել. տոկալ. կտրիճ ըլլալ, դիմանալ, սիրտ ընել.

Զմէջս պնդել, ժրանալ, հաւանել անցանել զայն ճանապարհ. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Հոգւով ժըրանամ, մարմնով զգաստանամ. (Գանձ.։)


Ժրաջան

adj.

industrious, diligent, careful, active, bustling.

· Calfa

NBHL (2)

Ժրաջան մշակին տունկ արմատացեալ։ Զի դու մշակ ժրաջան երեւեսցիս. (Երզն. լս. եւ Երզն. մտթ.։)

Ժրաջան աղօթիւք պաշտել, կամ կատարել զկանոն. (Ասող. ՟Գ. 32։)


Ժրացուցանեմ, ուցի

va.

to inspirit, to animate, to encourage.

· Calfa

NBHL (1)

Ժիր կացուցանել. տլ ժրանալ. քաջալերել. զօրացուցանել. ժրացնել, սիրտ տալ, զօրացնել.


Ժրութիւն, ութեան

s.

courage, vigour;
industry, diligence, activity;
assiduity.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ զզօրւթին նորա ոգւոյն եւ զժրութիւն՝ ի ծերութեան հասակ խոնարհելով՝ ժամանակ աղօտացոյց. (Նիւս. կուս.։)

Կարօտութիւն զհանդէս ժուժկալութեանն ցուցանէ ի ժրութիւն մշակութեան. (Յճխ. ՟Է։)

յորժամ երիտասարդութիւն հեղգութեանբն եւ տաղտկութեամբն զանկեալ իցէ, յանբան անասնոց անտի ժրութենէ կշտամբեալ յանդիմանեսցի։ Տե՛ս զմրջիւնն ո՛վ վատ, եւ լե՛ր իմաստագոյն ի ժրութենէ նորա. (Կոչ. ՟Թ։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (56)

նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad.

Ի. նախդիր բացառականի. ἁπό, ἁπ’, ἁφ’ a, ab, abs ἕκ ex, e, de. Իբր Ապ. յ. արտ. որպէս պ. էզ, դղմ. իզ.

Այլ ստէպ վարի ընդ ամենայն բայս, յորս յն. եւ լտ. իցէ բաղադրութիւն նախդրիւքս ἁπό, ἁφ’, ἕξ , διά ab, abs, ex, dis եւ այլն. ապ. բաց. տար. եւ այլն. զի ոչ այնչափ ասի ի մեզ, սպասել, բացագնալ, բացամերժել, տարանջատել եւ այլն, որչափ ացասել, ի բաց գնալ, ի բաց մերժել, ի բաց անջատել, եւ այլն. զոր օրինակ,

Ի ԲԱՑ ՓԱԽՉՈՂԱԿԱՆ. ἁποφευγικός omnino refugiens. Որ ի բաց փախչի. խորշօղ. զգուշաւոր.

գիշեր ոչ անցանէ զսահմանադրութիւնս զ՝իսկզբանէս. իմա՛ զեդեալս ի սկզբանէ։ Ի ՍԿԶԲԱՆԵԱԿԱՆ. εὑαρχικός divinus, aeternus. Որ էն ի սկզբանէ. անսկիզբն. անեղ. աստուածային.

Ի՞Ւ. գ.մ. Ի գործիականէ հարցական եւ մասնական բառիցս Ինչ, եւ ԻՄՆ, որոց՝ իրիք, իմիք իրիւք. եւ ի՞մ, իմիք, ի՞ւ իւիք, առ իմէ՞, զմէ՞, զի՞. յն. τί;
διὰ τί;
որպէս հոլովական բառիցս, Զի՞նչ ինչ, եւ Ո՞ր ինչ. զորօրինակ եւ Ո՞ ոք, ի տրականն լինի ու՞մ ումեք։ Արմատն կայ եւ ի ձայնս, Հիմ եւ Հիբար, հիկէն. այլ ոչ գտանի լոկ Ի։ Արդ՝ Ի՞Ւ, ըստ որում հարցական, նշանակէ, որո՞վ բանիւ կամ իրօք. ինչո՞վ. κατὰ τί;
quona? unde?.

Ի՞ւ արդ յեղանակաւ վաղվաղակի բնաւորի առ մեզ զոր կամեսցուք. այսինքն որո՞վ եղանակաւ. τίνα τρόπον;
quo modo?. (Պղատ. օրին. Է։) Գտանի եւ վերբերական յարաբերիչ, իբր Որով իւիք. որով բանիւ.

Առնու ի նոցանէ ի բաց զիշխանութիւն զօրուն. (Խոր.։)

Դարձաւ առ նոյ ի տապան անդր։ Գնաց ի տուն իւր։ Եմուտ ի քաղաքն։ Անկեալ էր եւ սիմոն ի նոսա. եւ այլն։ Տայ եւ զզօրութիւն նախադրութեանց՝ Վասն. ընդ. ըստ. ընդդէմ. հանդերձ.

Իբրեւ թէ բարեխօս էր ի խաղաղութիւն աշխարհն։ Ի փրկութիւն առաքեաց զիս աստուած։ Արար աստուած զմարդն ի պատկեր իւր։ Դառնացաւ ի նոսա մովսէս։ Ե՛րթ ի խաղաղութիւն. եւ այլն։ Յորս երբեմն կարծեցալն է ներգոյական որպէս զգործիական. որպէս տեսցի եւ զկնի։

Որ ելանէ ի բերանոյ, ի սրտէ անտի գայ։ Ե՛լ ի տանէ քումմէ։ Ի քէն ելիցէ ինձ իշխան։ Եւ դու ի նոցանէ ես։ Մե՞ր ես, եթէ ի թշնամեաց մերոց. եւ այլն։ Երբեմն բերէ եւ զոյժ այլոց հոլովոց եւ նախադրութեանց. զորոց խօսին եւ քերականք.

Ձորձք մեր եւ կոշիկք մաշեցան ի բազում երկայն ճանապարհէն. (Յես. Թ. 13։)

ի բազում ամաց լինել քեզ դատաւոր ազգիս այսորիկ գիտեմ. (Գծ. ԻԴ. 10։)

Օգնական քեզ ի թշնամաց. (Յոբ. ԻԲ. 25։) Ի. Նախդիր գոյականի. ἑν in.

Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Երդուայ ի բարկութեան իմում։ Բնակեալ ի յարկս, ի քաղաքս։ Հեծեալ ի ձի, կամ ի ջորւոջ։ երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Որ նստին ի քերովբէս։ տէր ի տաճար սուրբ իւրում, տէր յերկինս յաթոռ իւրում. եւ այլն։ Ստէպ ներգոյակն դնի ի թարգմնեալ գիրս յն. եւ եբր ոճով, փոխանակ գործիականի. ի՛ հուր եւ ի ծծումբ դատել։ Աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս։ Ի բանս ճշմարտութեան, ի զօրութեան աստուծոյ։ Ի բազուկ բարձր (կամ բարձր բազկաւ) եւ այլն։ Ի. Յո՛ր եւ է հոլովս զօրութեամբ կրկնի երբեմն, կամ երկար Ի՛ ունի զզօրութիւն կրկնութեան իի՛.

յորժամ եւ՛ս աւելի (ի) խաւար արկանիցեմք զնոսա. (Ոսկ. Ա. 12։)

Մերկ ի բաց զաստուածութիւնն իւր կամեցաւ երեւեցուցանել. (Ոսկ. յհ. Ա. 42։) Որպէս եւ յասելն.

Ես ձեզ փութացայց ի բաց ցուցանել, թէ զինչ երբեք զիցէ այս ինչ՜ Պղատ. սոկր. իմա՛ յայտնի ցուցանել, կամ ապացւցանել։

Ի բաց գնա յինէն։ Ի աց կացէք յինէն։ իբրեւ ելին ընդ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բա՛ց։ Ի բա՛ց ոստիր, եւ մի յամենար ի տեղւոջ նորա։ յորժամ եղէ այր, զտղայութիւնի բաց խափանեցի. եւ այլն։ Զքանի մի յայպիսեաց աստի դնեմք եւ ի կարգիս. զեւս յոքունս գտցես առընթեր իւրաքանչիւր բայից։

Աղաչեմ զձեզ ի բաց դարձուցանել զդատդ. (Պղատ. սոկր.։)

Զգունդն՝ զոր եառ ի քէն, զհետ յղեալ՝ կոչեցեր ի բաց. (Խոր. Գ. 17։)

Ի բաց դարձուցանելով ոք զլսելեացն զդեմս. (Պիտ.։)

Զգրաւ պարտապանին ի բաց տացէ. (Եզեկ. ԼԳ. 15։)

Հրամայէ ի բաց տալ, եւ վճարել՝ զոր ունին։ Իբրեւ լսէ զ՝ի բաց տալն, տրտմի. (Բրսղ. մրկ.։)

Ըստ կրկին առմանցս՝ կազմին բայքդ.

Ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Ի բաց արա յինէն զնախատինս. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. եւայն։

Ի բաց առին զառագաստսն. (Գծ. ԻԷ. 40։)

Ի բաց բարձողական աղտեղեաց հեշտութեանցն է շուրջ կարդեալ զմահճօք սպառազինութիւն. (Նիւս. երգ.։)

Ի բաց հրամայեցաք դնել զսպանութեանն գործիս. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ զտունս թողցես ի բաց. (Խոր.։)

Զիւրսն որ բազում ի բաց գործեցան. յն. ի հեռուստ. (Ոսկ. ես.։)

Դատարկութիւն է, եւ անդր ի բաց անշահութիւն գրել (զամենայն)։ Կեփաղիոն մատենագիր այր քաջ ի բաց հին։ Ջրհեղեղին զրոյցք քաջ ի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. (Եւս. քր. Ա։)

Եւ ոչ պէտք կարեւորք էին նոցա զազգաց օտարաց եւ զաշխարհաց ի բացեայ (եղելոց). (Խոր. Ա. 13։)

Ի ԲԱՑ. Ի ԲԱՑ ԸՆԿԵՑԻԿ ա. որ եւ ԲԱՑԸՆԿԵՑԻԿ. (զոր տեսցես). Ի բաց ընկեցեալ, խոտան. անարգ. երեսէ ձգած, ցած.

Խորհրդակցութեամբ վատթար, ազգաւ ի բաց ընկեցիկ. (Խոր. Գ. 68։)

Զաքարիա ի բացուստ գուշակեաց քեզ. (Կիւրղ. ղկ.։)

Քան զմարգարէսն նուազագո՞յն համարիմք զնա լինել. ի բա՛ց տար։ զի՞նչ իցէ այս. մի՛ թէ առա՞կ. ի բաց տար. (Ոսկ. յհ. Ա. 29։ Բ. 2։)

Ի ԲՆԷ. cf. ԲՈՒՆ։ Ի ԴԵՐԵՒ, Ի ԴԵՐԵՒՍ. cf. ԴԵՐԵՒ։ Ի ԴԷՊ. cf. ԴԷՊ։ Ի ԴՈՒՐՍ. cf. ԴՈՒՌՆ, դուրք։ cf. ԱՆ՝Ի ԴՈՒՐՍ ԵԼԱՆԵԼԻ Ի ԶՈՒՐ. cf. ԶՈՒՐ։ Ի ԹԻԿԱՆՑ, կունս. cf. ԹԻԿՈՒՆՔ։ Ի ԽՈՆԱՐՀՈՒՍՏ. cf. ԽՈՆԱՐՀ։ Ի ԽՈՐՈՒՍՏ. cf. ԽՈՐ։ Ի ԿԱՊ cf. ԱՆ՝Ի ԿԱՊ ԳԱԼԻ Ի ՀԵՐՈՒՆ հետէ. cf. ՀԵՐՈՒ. եւ այլն։ Ի ՁԵՌՆ. cf. ՁԵՌՆ։ Ի ՃԱՀ. cf. ՃԱՀ։ Ի ՄԵՐԿՈՒՑ. cf. ՄԵՐԿ։ Ի ՄԷՋ, Ի ՄԻՋԻ. cf. ՄԷՋ։ Ի ՄԻ ԿՈՅՍ cf. ԱՆ՝Ի ՄԻ ԿՈՅՍ ԹԱՒԱԼ մ. Ի ՄԻԱՍԻՆ. մ. ἄμα, ὀμοῦ simul. Միաբան. զուգաց. զոյգ ընդ այրում. հանդերձ ընկերօք. միանգամայն. միատեղ, մեկտեղ.

Խրատել զմեզ եօթնապատիկ ի վերայ մեղացն ձերոց. (Ղեւտ. ԻԶ. 18։)

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել. (Եզնիկ.։)

Ընդէ՞ր ասիցես ասեն զմիասին էականն։ Ի բա՛ց առ դու նախ զօտարականն, զի մի՛ ի դիմի հարկանցի քեզ ի միասին էականն։ Ի միասին էականն է անուն հօր եւ որդւոյ. (Սեբեր. Բ։ եւ Աթ. ստէպ։)

Ի սկզբանէականացն անձնաւորութեանց (որդւոյ եւ հոգւոյ ընդ հօր). (Դիոն. ածայ. Բ. երկիցս։)

հաստատեցիր զերկիր ի սմայօքս ի վեր քան զբան. (Գանձ.։)

Ոչ իսպառ բարկանայ մեզ տէր։ Որ համբերեսցէ իսպառ, նա կացցէ։ Զիմի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. եւ այլն։

Հասից նմա իսպառ։ Հանից զքեզ իսպառ (յեգիպտէ)։ Ծագեսցէ իսպառ. եւ այլն։

Որ ունիցի ի վեր զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն. (Վեցօր. Գ։)

Եդ ի վերայ իսահակայ, կամ սեղանոյ. կամ վիմի, աւազոյ։ Ի վերայ հնացեալ ձորձոյ։ Ի վերայ երեսաց երկրի թագաւորել ի վերայ իսրայէլի, կամ յուդայ։ Ածել անձրեւ, կամ ծագել զարեւ ի վերա արդարոց եւ մեղաւորաց, կամ ի վերայ երկրի։ Գալ առ քեզ ի վերայ ջրոցս։ Ետես թզենի մի ի վերայ ճանապարհին։ Ի վերայ իմ հասին։ Իբրեւ ի վերայ աւազակի ելիք։ Յարիցէ ի վերայ նորա։ Հեղից ի վերայ ամենայն մարմնոյ, եւ այլն։

Կոչեցին զմանուկն վայքաբովթ՝ ի վերայ տապանակին աստուծոյ, եւ ի վերայ սկեսրայրին նորա, եւ ի վերայ առն իւրոյ. (Ա. Թագ. Դ. 21։) Զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։ Մեռանիլ ի վերայ ազգին. եւ այլն։

Ի ՎԵՐԱՅ. մ. ունիս տեսնել առընթեր բազում բայից. զոր օրինակ, Ի վերայ ածել, բերել, դնել, եւ այլն։

ի բացկացութեան եւ անզգամութեան անուն է գէթ. եւ դստերք այնոզիկ՝ որ ի բացկացութեան խորհուրդքն՝ են անարգել յարձակմունք. (Փիլ. լին.։)

Ո՞րպէս, կամիւ գնեալ. (Եզնիկ.։)

Ի՞ւ զիս արդեօք ջանայցէք մխիթարել. (Փարպ.։) Ի՞Ւ. անսովոր է ածականաբար ասել.

Չունելով եղար, իւ զբոց բաղձիցն ցածուսցէ։ Պէտք եղեն սմա զանազան արուեստից, իւ զկենացն հայթհայթեսցէ հնարս. (Պիտ.։)

Ի 3 Տառ ձայնաւոր՝ իբրեւ հնչեցալ Ի, եւ անուանեալ Ինի կամ Ին. միջակ ըստ ամանակին, վասն որոյ եւ երկեմանակ ասի, երբեմն ձգտեալ երկարաւ, եւ երբեմն ամփոփել սղիւ։ Եթէ յայլ լեզուս ի՝ իցէ յառաջ քան զբաղաձայն, պահի եւ ի մեզ ի. զորօրինակ իսրայէլ, իսահակ, իդոս, իկոնիոն, իգնատիոս, իտաղիա, եւ այլն. ապա եթէ ի, իցէ առ այլս յառաջ քան զայլ ձայնաւոր, (որ յայնժամ առ լատինս կոչի ի՛ երկայն իբրու մերս ե) Փոխի առ մեզ ի յ. զոր օրինակ յովտ, յովբ, յակովբ, յեսու, յիսուս, յուստոս, եւ այլն։ Ի. Ընդ Ւ տառին, սովորաբար երկրաբառգործէ իւ, իբր եու. զի յորժամ իցէ զկնի նորա բաղաձայն տառ բնական՝ այլ ոչ դիմորոշ յօդ, հիչի ի մեզ՝ ո՛չ որպէս գաղղիականն u, կամ որպէս զայլազգական ձայնսդ իւսթ, կիւնահ, կիւլ, եւ այլն, այլ իբրեւ եու. վասն որոյ եւ անխտիր գրի ըստ նախնեաց, իւր, բեւր, աղբեւր. միւս, մեւս. հիւր, հեւր. հարիւր, հարեւր, եւ այլն։ Իսկ յայլ տեղիս իւ ՝ հնչի որպէս գրեալ թաւանշանաւ՝ նուրբ իվ, զոր օրինակ, թիւ, քիւ, բանիւ, բանիւն, երիւար, եւ այլն։ Ի, կամ ի. նշան թուոյ՝ է Քսան կամ քսաներորդ. զի որպէս յայբէ մինչեւ ի թոյ՝ նշանակ միաւոր յաւելուածոյ են տառք, զկնի ժ տառի տասնաւորս ի մէջ բերեն յաւելուածս։

Ի. Ի յանգս բառից է որպէս ածանցական մասնիկ՝ պէսպէս առմամբ. զոր օրինակ՝ արծաթի, պղնձի, վայրի, դալարի, անմարդի, առնի, այրի, եւ այլն։ Քաջ նուագի ի խորհուրդ տառիս.

Ին՝ն Իսկապէս ասէ, բանին ի յոչնչէ ստեղծեալ զերկին։ Ին՝ ն, Ի ցասմանէ դու ի բա՛ց լեր, եւ մի՛ զքեզ ասէ՝ այրեր։ Ին՝ ն, Իհանրութեանց ասէ դարձի՛ր, եւ սուտ խաղօք մի՛ ըզբաղիր (Շ. այբուբ.։)


Ի

prep.

to, of, by, for, in, at, upon, during, with;
հայեցաւ ի Պետրոս, he looked at Peter;
ի ժամ երրորդ, at three o'clock;
գնալ ի Հայաստան, to go to Armenia;
յերկրէ ի յերկինս, from earth to heaven;
ի պատկեր Աստուծոյ, in the image of God;
ի փրկութիւն առաքեաց, he sent to save;
բաշխեաց ի մարդ հաց մի, he distributed a loaf to each person;
որ ելանէ ի բերանոյ՝ ի սրտէ անտի գայ, that which comes out of the mouth comes from the heart;
ոչ կարէր տեսանել ի բազմութենէն, he could not see on account of the crowd;
շրջել ի զպոյ, to walk with a stick;
ի ձախմէ Դամասկոսի, to the left of Damascus;
նստել ի տան, to be at home;
ի տեղւոջ անդ, in that place;
ի տունջեան եւ գիշերի, by day and night;
ի նմիմ ամի, in the same year;
ի գարնան, in spring;
ի ննջելն, asleep, sleeping;
ի գնալն, in going, while going;
ի գլուխ իմ, on my head;
ի բարկութեան իմում, in my anger;
ի հանդերձս աղտեղիս, with soiled clothes.

· Calfa


Ի բաց

adv.

far, afar;
outside;
apart, aside;
— գնալ, to depart;
to steal away;
— կալ, to keep away, to desist, to leave off;
to refrain;
— կալ ի հաւատոց, to renounce the faith;
— արձակել, to deliver up, to abandon;
— խափանել, to hidder;
— առնել, բառնալ, to take away, to estrange, to remove, to snatch away, cf. Հեռացուցանեմ, cf. Օտարացուցանեմ;
— առնուլ, to carry or clear away, to take off, to abstract, cf. Բացաբառնամ;
— թողուլ, to abandon, to leave off, to cease from;
— դնել, to put on one side, to lay aside or apart;
զոգի — դնել, to affront, to brave death;
— մերժել զերկիւղ, to drive away fear;
անդր —, քաջ —, very, much;
քաջ — քան զնոցա անասնութիւնն գնաս գնացս, you are filthier than a beast;
— տար ! God forbid! Fie! Fie upon you! — գնա ! begone! Get out! Go away! to the devil with you! cf. Բաց.

· Calfa


Իգաբար

adv. gr. to the feminine gender.

· Calfa

NBHL (1)

Բազում ինչ է՝ որ յեբրայեցին արուաբար ասի, եւ ի յոյնն իգաբար. (Կիւրղ. թագ.։)


Իգական, ի, աց

adj. gr.

feminine, womanlike;
effeminate, womanish;
feminine gender;
— տոհմ, the fair sex, women;
— ախտ, hemorrhage.

· Calfa

NBHL (11)

Մի՛ առնիցէք ձեզ դրօշեալս, նմանութիւն ամենայն պատկերի՝ նմանութիւն արուական կամ իգական. (Օրին. ՟Դ. 16։)

Հակառակորդն անմարմին ... զարս խաբէ յերազի, զկանայս յանցուցանէ. իբր ոչ եթէ արուական եւ իգական անդամք կայցեն նորա ... եւ յարուական կամ իգական բարբառս պատճառիցէ. (Եզնիկ.։)

Սիդոնացւոց իգական ամենանզով ձուլածոյն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ծառայից՝ մերձ կալով, աձակեալ զվարսս իգականս, եւ ի դիմացն կողմանէ պաճուճեալս առաւել. (Ածաբ. աղք.։)

Սպասին (առաքինք) յոգիս իւրեանց զիգական եւ զհեշտասէր բարս. (Խոսր.։)

Ի դատաստանի ոչ ծառայութեամբ վայիլ, եւ ո՛չ իգական խանդաղատանօք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ.) (դրեալ էր հիքական)։ Նշանակաւ՝ կին է ադամական բնութիս՝ վասն ի նիւթն միտելոյ, եւ իգական ախտիւ (տկարութեան՝ իբր տեռատեսութեան) վարակելոյ. (Երզն. մտթ.։)

ԻԳԱԿԱՆ. ըստ քերականաց՝ Ձայն նշանակիչ իգի, կա՛մ իրօք, եւ կամ ըստ յանկութեան լեզուաց եւեթ.

Սերք են երեք, արական, իգական, չէզոք ... Հայրանուանց՝ իգականացն (յանգք՝ են) չորս, ենի, ոյշ, ուհի (կամ ուրհի), ոց. որպիսի, Վարդենի, Մանոյշ, Տրդատուհի, Վարդոց. (Թր. քեր.։)

Տառք վախճականանք անուանց արուաց, իգաց՝ եւ չէզոքաց. հային ի յունական լեզու, եւ ոչ ի հայկական։ Խորհրդով եւ նմանութեամբ ասի.

նախ զարուին յառաջ բերէ զփրկանաւորութիւն ... յետոյ եւ զիգականին ազատութիւն. (Սիւն. Ի գիրս խոսր.։)

Ա՛ռ դու զիսահակ՝ ինձ պատարագ ի սեղանի ... ո՛չ տրտմեալ՝ ո՛չ հոգացեալ. խորհուրդ չըտայ իգականին (այսինքն սառայի). (Մագ. ոտ. մանուչ.։)