Definitions containing the research լ : 10000 Results

Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

NBHL (8)

αἱτιάομαι causor, criminor, σκήπτω fingo, praetexo Կցկցել. կարկատել. ստութեամբ յօգնել բաղայս, այսինքն պատճառանս վասն իւր, կամ մեղադրանս ի վերայ այլոց. պատճառել. մեղադրել. ստգտանել.

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Հնարի հնարս, եւ ցաւս ինչ յորովայնի ունել, եւ բաղբաղել չարչարանս. (Խոր. ՟Ա. 31։)

Ոչ զաղքատութիւն ունի բաղբաղել. (Պիտ.։)

Բաղբաղեն ի խորհուրդս իւրեանց, կարկատեն զրաբանութեամբ. (Մագ. ՟Լ՟Թ. (որ եւ ի ՟Բ. ՟Դ. վարէ իբր պատրուակել կամ թաքուցանել պատճառանօք)։)

Մի՛ բաղբաղեսցէ ասել, թէ ի բազմին դադարի յարձակումն բնութեանն. (Իգն.։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)


Բաղբաջանք, նաց

s.

cf. Բաջաղանք.

NBHL (1)

Ըստ հեթանոսական առասպելաբան բաղբանջմանց. (Անան. եկեղ։)


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

NBHL (4)

Զբաղդատականին եւս փորձ համեմատութեան տեսանել. (Պիտ.։)

Ըստ քերականաց՝ Նշանակ բաղդատութեան յածանցս, կամ Ածանցական մասնիկ յայտարար առաւելութեան ի համեմատութիւնս.

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)

Բաղդատականն. (Աստուծոյ) աւելի, նուազ. (Թր. քեր.։)


Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

NBHL (9)

συγκρίνω comparo, confero Դատել կշռութեամբ, կշռել ընդ այլում, համեմատել, եւ Նմանեցուցանել իւրք.

Զո՞րս ընդ ու՞մ ումեք բաղդատել պարտ եւ արժանի է. (Փիլ. տեսական.։)

Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)

Փոքր՝ Աղէքսանդրի եւ Գարեհի պատերազմն առ Արտաշիսի բաղդատեալ. (Խոր. ՟Բ. 12։)

Մի՛ բաղդատեր զյոյժ ի միմեանց տարբերեալսն. (Յհ. իմ. երեւ.։)

Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)

Ու՞մ բաղդատեցից զմեռեալս մտօք։ Յառագաստ փեսայի զկեանս իւր բաղդատեաց. (Երզն. մտթ.։)

ԲԱՂԴԱՏԵԼ. Որպէս ըստ հոմաձայնութեան հին յունին συγκρίνω comisceo, coagmento. Հաւաքել, խռնել, միաւորել.

Որք անհանգչելի ձայնիւ առ միմեանս բաղդատելով՝ զերեքսրբեանդ դրուատեն զիշխանական զփառս. (Մաշտ.։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

NBHL (10)

Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)

Համազուգել հաւասարապէս բաղդատութեամբ. (Պիտ.։)

Փոքր ինչ բաղդատութիւն առնել ընդ այլոց ազգաց. (Լմբ. պտրգ.։)

Բաղդատութեանն է յարադրական բան՝ ընդդէմ հարցաքննեալ՝ միշտ առ մեծագոյնսն։ Եւ բաղդատութիւն՝ կրկին. ներբողեան է, կամ պարսաւ. (Պիտ.։)

Մերթ՝ լոկ Նմանութիւն. օրինակ. առակ.

Բաղդատութեան աչաց զեղբարսն համեմատեսցուք. (ունկն գոլով մեր, մի՛, զի չեմք ակն, ասասցուք, եթէ չեմք ի մարմնոյ անտի. Լմբ. ատ.։)

Բաղդատութեամբս ուսուցանէ, թէ իւրաքանչիւր ոք հանդերձեալ է հաշիւ տալ գործոց իւրոց. (Երզն. մտթ.։)

Ըստ հին հելլենաբանութեան. σύγκρισις, σύγκριμα concretio, compago, congregatio, coagulum Բաղկացութիւն. խառնուրդ. զօդ. միաբանութիւն.

Ըստ ամենայն մասին մարդկային բաղդատութեան, ըստ որում բնաւորեցաւ իւրաքանչիւր ոք գործել. (Նիւս. կազմ.։)

Բանակք անմարմնոցն բաղդատութեամբ ի քում յարկ կացեալ մնան։ Պարակցելով եւ յոգնահոյլ խմբիցն բաղդատութեանցն անլռելի փառատրութեամբ. (Անան. եկեղ։)


Բաղեմ, եցի

va.

to join.

NBHL (4)

ԲԱՂԵՄ որ եւ ՓԱՂԵԼ. Կցել. կցորդել. շարակարգել. միաւորել. զուգել. յարել. պատել. (լծ. ռմկ. պըլ լէլ. յն. բլէ՛գօ. լտ. բլի՛գօ)

Բաղբանական է՝ բազում բաղեալ բան. (Նչ. քեր.։)

Բաղաձայնք՝ բաղելով ընդ նոսա ձայնաւոր գիր, ձայն բացակատարեն. (Մխ. ապար.։)

Բաղել, պատել։ (Հին բռ.)


Բաղեղն, եղանց

s. bot.

ivy.

NBHL (2)

Բաղեղն վնասակար պատի զծառովն. (ա՛յլ ձ. պատաղիճ. Նեղոս.։)

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)


Բաղխեմ, եցի

va. vn.

cf. Բախեմ.

NBHL (1)

Ուր դրանն բաղխել ոչինչ ազդիցէ։ Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բաղխեցեալ ցնդին. (Նար. ՟Հ՟Թ. եւ ՟Լ՟Է։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

NBHL (5)

συμβουλευτικός deliberativus, suasorius, vel dissuasorius Միախոհ. համախոհական, որպէս տրամախոհական ընդ անձին, եւ ընդ այլս.

Բազմախոհական նախուստն օրինագրին հետեւելով. (Պղատ. օրին. ՟Ա։)

Բաղխոհական խորհուրդ ի մէջ առեալ։ Բաղխոհական հնարիւք տրամախորհէր. (Մագ. ՟Ժ՟Բ. ՟Կ՟Ա։)

Որպէս Հանդէս ճարտասանական՝ խորհրդատու միախորհ ունկնդրեաց ընտրել զբարին, եւ խորշիլ ի չարէն.

ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Բաղկակից, կցի, կցաց

adj.

conjoined.

NBHL (1)

Ի միասին բաղկացեալ. տնկակից. ընդակից. կցորդ. միաբան.


Բաղկակցիմ, եցայ

vn.

to coujoin, to be united.

NBHL (2)

Բաղկակից լինել. կցորդիլ. զուգիլ. զուգընթանալ.

Մարմնոյս աչս, եւ լոյս արեգական յորժամ ընդ միմեանս բաղկակցին, ապա զմեզ զգալի լուսոյս ընդունակ առնեն։ Երկուցս պա՛րտ է բաղկակցել. (Լմբ. սղ.։)


Բաղկանամ, ացայ

vn.

to consist;
to be composed, constructed, constituted.

NBHL (12)

Յորմէ հետէ միանգամ ի լինելութիւն մարդկայինս բաղկացաւ ազն. (Պիտ.։)

Կամ Ենթակայանալ. հաստատիլ. կայանալ. ի միասին կալ.

(ի բաղ, եւ կայանալ) συνίσταμαι consisto, consto Զօդիլ. բաղադրիլ. շարակայիլ. եւ Հաստիլ. գոյանալ. կալ. լինել.

Մասանցն ոչ գոլով՝ եւ ոչ բոլորն կարող գոլ բաղկանալ։ Ի չորից տարերցդ բաղկացեալ գոյ մարմին։ Ուսումնականն քանակիւն բաղկանայ։ (Սահմ. ստէպ։)

Բոլորն ի մասանց բաղկանայ, եւ զբաղկացեալն ի մասանց քակտէ ապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Բաղկանալ յոգւոյ եւ ի մարմնոյ, կամ ի շնչոյ եւ ի մարմնոյ։ Ոչ ի ժամանակի եղեւ աշխարհ, այլ ի ձեռն աշխարհի բաղկացաւ ժամանակ։ Ապաշխարողին կեանք ի խաւարէ եւ ի լուսոյ բաղկանան. (Փիլ. ստէպ։)

Բաղկանայ սա ի խորհրդոց բարկութեան։ Տրտմութիւն բաղկանայ ի վրէպ լինելոյ ըղձից մարմնոյ. (Նեղոս.։)

Թեթեւ պարզութիւն հիւթիւ բաղկացեալ. (Նար. կուս.։)

Ընդհանրականապէս զայս առնուլ՝ ոչ բաղկասցի բանն. (Անյաղթ պորփ.։)

Ընդհանուր սպիտակն ոչ կարէ ի ձեան բաղկանալ։ Իմաստասիրութիւն ոչ եթէ վասն այսորիկ ոչ կարէ բաղկանալ, զի ընդհանուր գիտութիւն է. (Սահմ. ՟Ա։)

Ներհակքն ոչ կարեն համանգամայն ի միում (ենթակայի), եւ ի նոյն ժամանակի բաղկանալ։ (Ապականութիւն) ոչ կարէր ի միասին ընդ գոլոյն բաղկանալ. (Յհ. իմ. երեւ.։)

Բաղկացեալ բնակեաց ի սմա, եւ բնակէ եւ բնակեսցէ յաւիտեան. (Անան. եկեղ։)


Բաղկացութիւն, ութեան

s.

consistency, composition, conjunction.

NBHL (7)

σύστασις, σύστημα constitutio, systema, coagmentatio, compages Բաղկանալն. բաղադրութիւն. կազմութիւն. գոյաւորութիւն. հաստուած. կազմած.

Յինքեանց ինքեանք լուծեալ քակտեսցին, եւ ի բաց հոսեսցի բաղկացութիւն նոցա. (Ոսկ. գծ.։)

Բաղկացութիւն մարմնաձեւ՝ մահկանացուացն բաղկացութիւն։ Ամենայն ժամանակ՝ աւուրց եւ գիշերաց է բաղկացութիւն. (Փիլ. այլաբ.։)

Ի չորից զբոլոր բաղկացութիւնս ասեն լինել։ Մակաւասար բոլոր բաղկացութեան գոյիցս. (Մագ. ՟Է. ՟Կ՟Բ։)

Մի եւ նոյն մարմին է ամենայն մարդկան՝ ի միոյ զանկուածոյ ունելով զբաղկացութիւն. (Նիւս. թէոդոր.։)

Եւ Ի միասին կալն. յարադրութիւն. մերձադրութիւն.

Զիմանալի ներգործութիւն հոգւոյն բաղկացութեամբ մարմնական ընթացից երեւելի առնէ. (Լմբ. սղ.։)


Բաղկացուցանեմ, ուցի

va.

to constitute, to compose.

NBHL (6)

Սուրբ հրեշտակք հրաւիրեն զմեզ յաղօթս, եւ բաղկացուք լինին մեզ, ուրախանալով ի նմին եւ աղօթելով. (Նեղոս.։)

συνίστημι, συνιστάνω constituo, compono, creo , συνάπτω coapto, jungo Տալ բաղկանալ. կացուցանել զիմն համօրէն. գոյաւորել. առնել. կազմել. յօրինել. հաստել. հաստատել. բաղադրել. զուգայարմարել.

Որ զիմանալի աշխարհն բաղկացոյց. (Մովս. քերթ. եկեղ.։)

Սկիզբն առնէ բաղկացուցանել զայս զգալի եւ զնիւթական աշխարհս. (Զքր. կթ.։)

Կարգաւորէր յետ աշխարհիս լինելութեան զտեսական կենցաղն բաղկացուցանել. (Փիլ. լին.։)

Ստոյգ երաժշտականն բանիւ միայն պիտանացեալ բաղկացուցանէ զինքն. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Բաղկացուցիչ, չի, չաց

adj.

constituent.

NBHL (2)

Բոլոր բարեաց բաղկացուցիչ. (Մագ. ՟Է։)

Ոչ ունի բաղկացուցիչ զանազանութիւնս։ Ամենայն սահման ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինի. (Անյաղթ պորփ.։)


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

NBHL (2)

Են ըստ ինքեան պարզք եւ անշարադիրք. իսկ բաղհիւսական եղանակաւ ընդ աստուածութեանն մակագրեալք՝ շարունակք ասին. (Քեր. քերթ.։)

Կամ ներգործութեամբ, կամ մտածութեամբ. արդ կա՛մս այս՝ կամ բաղհիւսական է, կամ տարալուծական։ Եւ եթէ բաղհիւսական է որպէս գոլ, թէ՝ եւ ներգործութեամբ եւ մտածութեամբ, ստէ սահմանդ. (Անյաղթ պորփ.։)


Բաղհիւսեմ, եցի

va.

to make an intermixture, to conjoin.

NBHL (1)

Հիւսել ի մի.


Բաղձամ, ացայ

vn.

cf. Փափաքեմ.

NBHL (9)

ԲԱՂՁԱՄ կամ ԲԱՂՁԱՆԱՄ. ὁρέγω, ὁρέγομαι , ἑφίημι desidero, appeto, cupio Ըղձալ կամ ըղձանալ ամենայնիւ. տենչալ. ցանկալ. ցանկանալ. փափաքել. անձկալ. ձկտիլ. ձգիլ. բերիլ. յօժարիլիբր ի բնէ.

Բաղձայր փափագանօք։ Բաղձան լնուլ զփափագումն. (Պիտ.։)

Հուր ոչ յինքնասաստ յօժարմտութենէ՝ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)

Բաղձացայք ի վերայ անուան երանելւոյս. (Ոսկ. ի մելիտ.։)

Մեծարել բաղձացան. (Յհ. իմ. ատ.։)

Կամիլ ի սրտէ. խնդրել կարօտանօք.

Ամենեցուն զկեալն կամիս, եւ զփրկութիւնն բաղձաս. (Նար. ՟Լ՟Բ։)

Լնուլ մեզ զկենաց պատճառն, զոր ի սկզբանէ բաղձայք. (Շ. բարձր.։)


Բաղձանք

cf. Փափաք.

NBHL (4)

ἴμερος, ὅρεξις desiderium, cupiditas, appetentia Ուժգին ըղձանք. իղձ. բերումն ըղձից. ձկտումն սրտի առ ցանկալին. սէր. տենչ. յօժարութիւն. կամք. փափաք, կարօտ.

Իմաստասիրութեանն բաղձանօք բախեալք։ Վասն հասարակութեան բաղձանաց (այսինքն սիրոյ հասարակաց). (Փիլ.։)

Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)

Լնուլ զբաղձանս։ Բաղձանօք մաղթել։ Սրտից բարձանօք։ Ի բաղձանաց սրտի, եւ այլն. (Նար.։)


Բաղշտակ

s. bot.

acorus;
yellow water-flag.

NBHL (2)

Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.

Բաղշտակն, որ է վաճն, որ ակիրն. ինքն սպիտակ եւ թեթեւ տակ է, եւ ջրին մէջն կբուսնի. լաւն այն է՝ որ ի լի՛ լինի, եւ անուշահոտ լինի։ Ոճն՝ որ է ակիրն, որ է վաճն, որ հայերէն բաղշտակ ասի. (Բժշկարան.։)


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

NBHL (2)

ἰμάτιον vesticula, pallium Հանդերձիկ. բաճկոնիկ, լաթիկ.

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր. (Տօնակ.։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

NBHL (7)

թարմատար. Բա. թէ. զի. որ. քի. (այլ ի յն. չիք շաղկապ ինչ).

Ասացեր դու ինձ, բամ թո՛յլ տուր։ Ասացի բամ եւ այլն. (Եփր. ել.։ Եփր. ՟ա. կոր.։ Եւս. պտմ. ՟Զ. 12։)

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. (Ոսկ. խչ.։)

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)

Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)


Բամբակենի, ենեաց

s.

cotton-plant.

NBHL (1)

Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)


Բամբաս

s.

guilt;
cf. Բամբասանք.

NBHL (1)

(գրի եւ բանբաս). յոր մէ Բամբասանք. նոյն ընդ նմա. եւս եւ Յանցանք բամբասելի.


Բամբասանք, նաց

s. pl.

detraction, slander, defamation.

NBHL (3)

(ի բամ, բա, կամ բամբ, եւ ասել). καταλαλία, ἁντιλογία , λοιδορία, μέμψις, ψόγος oblocutio, obtrectatio, detractio, delatio, convitium, incusatio, vituperium, reprehensio Մեղադրութիւն, պարսաւ, չարախօսութիւն, տրտնուջ, լուտանք, թշնամանք՝ եթէ ի դէմս ուրուք, եւ եթէ ի բացակայութեան նորա յանդիման այլոց.

Ի բամբասանաց խնայեցէ՛ք զլեզու։ Լուայ ես զբամբասանս բազմաց։ Անուանեաց զանուն տեղւոյն այնորիկ փորձութիւն, եւ բամբասանս՝ վասն բամբասանաց որդւոցն Իսրայէլի։ Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց.եւ այլն։

Առանց յիշատակի բամբասանաց թողուլ. (Խոր. ՟Ա. 2։)


Բամբասասէր

adj.

that loves slander.

NBHL (3)

Ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ զելս իրացն ասելով. (Եղիշ. ՟Բ։)

Խաբեցան բամբասասէրքն՝ ծուխ փոխանակ արեգական ունել. (Կլիմաք.։)

Մեղադիր եւ բամբասասէր բանիւք ի վերայ ձեր ծանրացեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)


Բամբասաւոր

adj.

slanderous.

NBHL (2)

Ատեցեալ զսա՝ դնէ ի վերայ պատճառս բամբասաւոր բանից. (Օր. ՟Ի՟Բ. 17։)

Բամբասաւորք զինեալ նետիւք՝ զանձն եւ զընկերն խոցոտելով. (Նար. ՟Ի՟Ը։)


Բամբասեմ, եցի

va.

to detract, to slander, to speak ill of, to calumniate, to defame, to backbite.

NBHL (6)

καταλαλέω, καταλογέω, λοιδορέω , μέμφομαι, ψογέω, διαγογγύζω obloquor, attracto, maledico, convito, probro afficio, quaeror եւ այլն. Չարիս խօսել զայլմէ. ընդ վայր հարկանել, պարսաւել, ամբաստանել. տրտնջել. քրթմնջել. մեղ դնել. լուտալ. թշնամանել. դիմախօսել.

Բամբասեցին Մարիամ եւ Ահարոն զՄովսես։ Զի՞ բամբասէք զիս։ Զոր բանսարկուքն բամբասէին։ Որ բամբասէ զհայր կամ զմայր։ Բամբասել զճանապարհն առաջի բազմութեան։ Որ բամբասեալ, եւ ոչ փոխարէն բամբասէր. եւ այլն։ Կամ Առաքեաց լրտեսել զերկիրն, եւ եկեալ բամբասեցին զնմանէ առ ժողովրդեանն. (Թուոց. ՟Ժ՟Դ. 36։)

Չունիմք իշխանութիւն բամբասել զիշխանս. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ զնոսա գովէ, այլ զսոսա բամբասէ. (Մխ. երեմ.։)

Զի մի՛ դարձեալ բամբասիցիմք, յԱստուծոյ, որպէս հրէայքն. (Խոսր.։)

Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս։ Ոչ բամբասիս ի շնորհաց։ Յիրաւի բամբասելոցս։ Բամբասեցեալս ընդ բեթսայիդայ։ Իբրեւ զսուրբ բամբասողաց։ Ոչնչից հոլով, բամբասելի բերք. (Նար.։)


Բամբիռն, բռան

s.

castanets, snappers

NBHL (2)

Ազգ նուագարանի (թերեւս որպէս թամպուռ, կամ սանդուռ. կամ Ծնծղայ մեծ, եւ փոքր, որպէս զիլ, չալփառա եւ այլն) cf. ԲԱՆԳԻՌՆ.

Ի նուագս բամբռան։ Որք բամբռամբն երգէին. (Խոր. ՟Ա. 5. 23.) (լտ. թրգ. cymbalum, որ է ըստ յն. κύμβαλον )


Բայածական, ի, աց

adj.

derived from the verb.

NBHL (2)

ῤηματικός verbalis Ածանցեալ ի բայէ (բառ կամ անուն).

Բայածական է, որ յըմբայէ ածանցոցեալ է. հիբար, սիրուն, իմաստուն, մարթուն. (Թր. քեր. (յն. սիրիչ, յիշատակիչ)։)


Բայանամ, ացայ

vn.

to be clayed, to hide one's self in a den.

NBHL (4)

ԲԱՅԱՆԱՄ ԲԱՅԵՄ կամ ԲԱՅԻՄ. φωλέω, φωλεύω lateo in lustro, cubo, μένω maneo Ի բայ կամ ի բայոց մտանել կենդանեաց. որջանալ. թաքչել. բայել, բահել.

Բայանան օձք ընդ հողով. եւ որջք իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լին. ՟Ա. 36։)

Բայացեալքն՝ եթէ՛ գազանք, եւ եթէ՛ թռչունք։ Ուր բնակեալ բայանայր զօրավարն տաճկաց՝ զօրհասական արջոյ բերելով նմանութիւն. (Արծր. ՟Բ. 7։)

Ազգք ազգք առնիտաց ի ձմերանի բայեցեալ անշարժ կայ. (Կոչ. ՟Ժ՟Ղ։)


Բայոց, աց

s.

den, cave, lair, haunt, kennel.

NBHL (1)

Ազդմունք բնականք, եւ արջոյ յառաջագոյն քան զձմեռն ի բայոց մտանելոյ. (Եզնիկ.։)


Բանաբերութիւն

s.

embassy.

NBHL (2)

Հրեշտակք (կոչին), զի ամենեքեան աստուածային բանիցն բանաբերք են։ Հրեշտակն պատգամաւոր ասի, եկ բանաբեր։ Գոլով բանաբերս ամենեցունց. (Վրդն. սղ.։)

Ի բանաբերութէն զամենեսեան հրեշտակս կոչելով. (Վրդն. սղ.։)


Բանագէտ

adj.

lettered, learned, wise, experienced, versed.

NBHL (2)

Սուզանէ զվնաս բանագէտն յատենի. ա՛յլ ձ. բանագէտն. (Առակ. ՟Ի՟Զ. 26։)

Որ սուտ, եւ ստոյդ բանագէտ ընկերին յանցանացն լինի, ոչ վասն իւրոց յանցանացն կատարելապէս եւ անսահելի ունի զյիշխանութիւն. (Կլիմաք.։)


Բանագիր

s.

writer, author.

NBHL (2)

Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. ի գորդ.։)

Բանագիր լինիմք յոքնազան եւ բազմապատիկ պիտառութեամբք. (Ասող. ՟Գ. 21։)


Բանագրութիւն, ութեան

s.

writing, work, composition.

NBHL (1)

Լի՛ց զնուազդ իմ բանագրութիւն։ Հաստատեսցէ ճշմարիտ լինել զասացելոցս բանագրութիւն։ Նախաճառս բանագրութիւն յապառնեացս խորհուրդ նայի. (Նար. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Բանադրանք, նաց

s. pl.

excommunication, anathema.

NBHL (2)

ἁνάθεμα, ἁφορισμός separatio, excommunicatio Դնելն եւ դնիլն ընդ բանիւ եկեղեցական կապանաց եւ արգելման, նզովք. հատումն կամ որոշումն ի հաղորդութենէ.

Զի մի՛ վասն միոյ բանադրանաց զայլսն զրկիցէ։ Թէ առաւելութեամբ իցէ բանադրանքն. (Մխ. դտ.։)


Բանադրեմ, եցի

va.

to excommunicate, to anathematize.

NBHL (3)

ἁναθεματίζω anathema declaro, excommunico Ընդ բանիւ առնել. կապել. նզովիւք արգելուլ եւ որոշել յեկեղեցական հաղորդակցութենէ.

Զմեղուցելոցն անձինս բանադրեսցեն։ Բանադրեալ լինին յեպիսկոպոսացն։ Զբանադրեալն չթաղել. (Մխ. դտ.։ եւ Կանոն.։)

Եւ քանզի բանադրելն՝ ըստ յն. ասի վերադրել, վասն որոյ յայլ եւ այլ միտս բերի ասելն ի (Վարս ոսկ.)


Բանադրութիւն, ութեան

s.

cf. Բանադրանք.

NBHL (1)

Լուծեալ լիցի բանադրութիւնն. (Կանոն.։)


Բանախօս

adj.

orator.

NBHL (1)

Որ հրապակախօս լինի. ատենախօս։ (ՃՃ.։)


Բանախօսութիւն, ութեան

s.

oration, discourse, sermon.

NBHL (1)

Ի մէջ աթենացւոցն՝ որ յարէոսպագոս ատենակալ բանախօսութիւնն. (Կոչ. ՟Ժ՟Է. (ա՛յլ ձ. ատենախօսութիւնն))


Բանակակից

adj.

companion of the field.

NBHL (2)

ԲԱՆԱԿԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Խմբակից եւ պարակից լինել. ըստ յն. պարակցիլ.

Ամենեցուն խառնուրդք լինէին, հրեշտակք բանակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Բանական, ի, աց

adj.

reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.

NBHL (7)

Սահման է մարդոյ, կենդանի բանական։ Մարդ ոչ միայն շնչոյ, այլ եւ բանական շնչոյ մասն ընկալեալ է։ Տնկեաց ի բանական յոգւոջն արարիչն. (Փիլ.։)

Բանական եւ իմանալի բնութիւն. (Աթ. ՟Դ։)

Յիմարամիտն այն ապողինար զմարդկայինն ի բաց կրճատեալ եհան ի մարմնոյն Քրիստոսի զբանական հոգին. (Յհ. իմ. երեւ.։)

Ազգ բանականաց։ Ի բանականացս դասուց։ Բանականիս էութիւն։ Բանական մաղթողիս։ Գետոցն բանականաց։ Բանական բուսոց, եւ այլն. (Նար.։)

ԲԱՆԱԿԱՆՆ. գ. իմա՛ Արուեստ կամ մակացութիւն բանական. տրամաբանութիւն. λογική logica, dialectica, ars disserendi լօճիգա.

Բանական մասն իմաստասիրութեան։ Բանականն եթէ մա՞սն է իմաստասիրութեան, եւ եթէ գործի, ի ստորոգութիւնսն Արիստոտէլի ուսցուք։ Արմատ եւ հիմն են բանականին՝ ստորոգեալն եւ ենթակայն։ Բանական՝ կատարումն ունի զապացուցականն. (Անյաղթ պորփ.։)

Ի ձեռն բանականին (ուղղեաց) առ անպատրելի մեկնութիւնն. (Փիլ. բագն.։)


Բանականութիւն, ութեան

s.

reason, under-standing.

NBHL (5)

λόγος, λογισμός, λογιότης ratio, rationis compotem esse, rationalitas Ունելն զբան ներքին եւ զարտաքին. տրամաբանօղ եւ խօսուն գոլն. տարբերութիւն բանաւորաց յանբանից. մարդկութիւն. եւ Իմացականութիւն.

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ։ Բանականութեանն յարգանօք կրկին ճմխացար. (Նար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Զ։)

Մեք զբանականութիւն յայտնի կացուցանեմք ի ձեռն լեզուիս, եւ այլն. (Մաքս. ի դիոն.։)

Իբր թանձրացեալ, Բանաւոր, իմացական.

Գերազարդ բանականութեանցն հոյլք. (Շ. հրեշտ.։)


Բանակատեղ, ետեղ

s.

camp, campaign, place where an army is encamped.

NBHL (1)

Արարեալ զիւր զօրու բանակատեղս. (Փարպ.։) Ի տեղւոջ միում հանդէպ կղզւոյն (սեւանայ), որ կոչի բանակատեղ. (Ստեփ. սեւան.։)


Բանակետղ, ղաց

cf. Բանակատեղ.

NBHL (5)

κατάλυμα diversorium, σταθμός statio որ եւ ԲԱՆԱԿԱՏԵՂ. Տեղի բանակելոյ զօրաց, եւ ուղեւորաց. բանակ. կայք. բանակութիւն. վանք. իջեւան, օթեվան.

Այս բանակետղք որդւոցն Իսրայէլի։ Գրեաց Մովսէս զչուս նոցա, եւ զբանակետղս իւրեանց։ Եւ այս են բանակետղք գնացից նոցա. (Թուոց. ՟Չ՟Գ. 1։)

Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)

Ոչ ոք (ի ձկանց) համարձակի անցանել յայլոց բանակետղ ընկալցի անյեղափոխելի. (Մագ. լ։)

Բանակետղ եւ բնակութիւն երրորդութեանն եղեալ են մարդիկ. (Եփր. ՟ա. կոր.։)


Բանակեցուցանեմ, ուցի

va.

camp, to pitch one's camp.

NBHL (1)

Տալ բանակիլ. կարգել զզօրն կամ զբանակն. եւ Խաղացուցանել զբանակ.


Բանակիմ, եցայ

vn.

to encamp, to place ones self, to pitch the camp.

NBHL (2)

παρεμβάλλω castrametor, καταλύω diversor Բանակ հարկանել. իջեւանիլ. ագանիլ. նստիլ. եբր. խանա

Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։


Բանակռուութիւն, ութեան

s.

logomachy;
disputation.

NBHL (2)

Միայն զբանակռուութիւնն ունելով առ ճշմարտութեանն հաւատ բանակռուութիւն. (Աթ. ՟Ժ՟Բ։ Գրի եւ կարճելով՝ ԲԱՆԱԿՌՈՒԹԻՒՆ.)

Ոչ տայ թոյլ ընդ հակառակսն հակառակել բանակռութեամբ. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Բանակցութիւն, ութեան

s.

conference, parley.

NBHL (1)

Թագաւոր ընդ տնանկի խօսիցի. չիք ինչ այն, որ զփառաւորեալն՝ տկարին բանակցութիւնն վնասել կարէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)