Entries' title containing խ : 4788 Results

Լեռնախոյս

adj.

retiring or hiding among mountains.

NBHL (2)

Որ խոյս տայ ի լերինս.

Լեռնախոյսք, աւազակապետք։ Գողք, լեռնախոյսք, գերեզմանակրկիտք. (Փարպ.։)


Լերդախոտ, ոյ

s. bot.

germander.

NBHL (2)

χαμαίδρυς trixago. որ եւ ԶԱՐՕՇ. Խոտ՝ որ ունի տերեւս նման տերեւոց կաղնեաց. վասն որոյ ըստ յն. ասի խամէ՛տրիս, իբրու գետնակաղին. ռմկ. կենարար.

Լերդախոտ. որ է գետնի կաղնի. հոռոմի խամէտարիոս կամ քամատարիոս. որ է հայէրեն կենարարն. (Բժշկարան.։)


Թեւակոխեմ, եցի

vn. fig.

to flap, flutter or beat the wings, to soar up, to wing one's flight, to spread the wings for flight;
to try, to endeavour, to compel one's self to, to apply one's self to, to do without help;
to occupy one's self with;
to undertake, to follow;
— ի, to be bordering on;
յապստամբութիւն —, to insurge, to revolt;
յուսմունս —, to give one's self up to study;
— զմիմեամբք, to help mutually or one another, to assist each other;
ի տուրեւառս —, to devote one's self to commerce.

NBHL (17)

ԹԵՒԱԿՈԽԵՄ ԹԵՒԱԿՈԽԻՄ. πτερύσσομαι, πτερύομαι alis latera ferio, gestio πειράζω tento μελετάω exerceo me, curo, sollicitor ἑπιτηδεύω, -ομαι studeo, operam do Իբրու թեւօք կոխել եւ հարկանել զկողս՝ առ փութով յառաջ խաղալոյ. կամ բաբախել զթեւս. այն է Գուն գործել. ջանալ, հնարիլ, ձկտիլ. թեկն ածել. թեւածել. իղձ լինել. կամիլ. բերիլ. դիմել ջանիւ. նկրտիլ. կրթիլ. ընդելանիլ.

Կամիցին (ձագք) թռչել, եւ ոչ կարիցեն. նախ թեւակոխեսցեն, եւ ապա ամբարձցին. (Եփր. աւետար.։)

Թեւակոխէին երթալ ի Բիւթանիա. (Գծ. ՟Ժ՟Զ. 7։)

Հասեալ առաջադրութեան՝ յոր թեւակոխեաց։ Ի փառասիրութենէ թեւակոխեն յանփառութիւն։ Ի վնասակարագոյնն թեւակոխեսցէ անուսումնութիւն։ Փոյթ առաքինին՝ բնութեամբ, եւ որ թեւակոխելովն. (Փիլ.։)

Յուսմունս թեւակոխէր, եւ ի թագաւորել. (Պտմ. աղեքս.։)

Եւ անդէն թեւակոխէին տեսանել զսուրբ կապանս նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)

Զկնի աստուածային ձայնին յերկինս թեւակոխեն. (ՃՃ.։)

Հրէայքն միշտ ի մարգարէսն թեւակոխէին. (Ոսկ. ես.։)

Յիմանալի բարձրութիւնն սքանչելի լերանցն յաւիտենից թեւակոխեսջիք. (Յհ. կթ.։)

Ի մարտիւրոսութիւն ըղձալի տենչմամբ փութայր թեւակոխիլ։ Միաբանութեամբ յապստամբութիւն իմն թեւակոխեն. (Ճ. ՟Ա.։)

Թեւակոխէ ի բարիս։ Թեւակոխի յօրէնս տեառն զցայգ եւ զցերեկ. (Մծբ. ՟Թ. եւ ՟Զ։)

Եւ ոչ թեւակոխեմք առ ապաշխարութիւնն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Թեւակոխի ի քաւութիւն թողութեան. (Եփր. ծն.։)

Ցորքան զպատուիրանապահութեամբն թեւակոխէր, ի բաց յինքենէ հալածէր զմահն եւ զապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Առաւել զերկոքումբքս թեւակոխեսցուք. այսինքն յածեսցուք զբանիւք (Եւսեբի եւ Խորենացոյն) (Սամ. երէց.։)

Որք ոչ նախուստ կրթեալք են բոլորովին, ոչ է հնար թեւակոխել զայնպիսի աստուածաբանութիւնս. այսինքն մխիլ կամ յառաջել յայնպիսի եւ այլն. (Մագ. ՟Ի՟Գ։)

Թեւակոխէ զնա յիւրսն ամենաչարս. իմա՛, հնարի ձգել զնա ի չար խորհուրդս իւր, կամ կրթէ։


Թեւակոխիմ, եցայ

vn.

cf. Թեւակոխեմ.


Թեւակոխութիւն, ութեան

s.

effort, eagerness, alacrity, earnestness, assiduity;
inclination;
application;
occupation, study.

NBHL (5)

Անծնունդ ի բարի թեւակոխութեանց։ Նա մատուցանէ բազմուսմանց զհանճարս ըստ իւրաքանչիւր ոք թեւակոխութեանց. (Փիլ. լին.։)

Առաջին հրահանգացն թեւակոխութեամբք. (Սարկ. քհ.։)

Թեւակոխութիւն գովելի, կամ վնասակար, կամ ցնորական, կամ անտեղի, եւ այլն. (Մագ.։)

Ի չարութեանցն թեւակոխութենէ. (Երզն. աղ.։)

Թեւակոխումն է ներշրջանական հանճարոյ խրատուն բազումուսումնութիւն սիրեցեալ։ Որ չարութեանցն է թեւակոխումն կամաց. (Փիլ. լին.։)


Թեւակոխումն, ման

s.

cf. Թեւակոխութիւն.

NBHL (5)

Անծնունդ ի բարի թեւակոխութեանց։ Նա մատուցանէ բազմուսմանց զհանճարս ըստ իւրաքանչիւր ոք թեւակոխութեանց. (Փիլ. լին.։)

Առաջին հրահանգացն թեւակոխութեամբք. (Սարկ. քհ.։)

Թեւակոխութիւն գովելի, կամ վնասակար, կամ ցնորական, կամ անտեղի, եւ այլն. (Մագ.։)

Ի չարութեանցն թեւակոխութենէ. (Երզն. աղ.։)

Թեւակոխումն է ներշրջանական հանճարոյ խրատուն բազումուսումնութիւն սիրեցեալ։ Որ չարութեանցն է թեւակոխումն կամաց. (Փիլ. լին.։)


Թեւամուխ լինիմ

sv.

cf. Թեւակուռ՞՞՞լինիմ.

NBHL (3)

ԹԵՒԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. Մխիլ իբր թեւօք. թեւակոխել. միջամուխ լինել.

Թեւակուռ թեւամուխ եղեալ աստուածատուր հրամանացն որպիսութեանց. (Ագաթ.։)

Թեւամուխ միջամուխ յաստուածատուր հրամանացն հանգամանս. (Կորիւն.։)


Թիկնախիլ

adj.

having one's back injured, or one's shoulders out of joint.

NBHL (2)

Ոյր թիկունք են խլեալ, մաշեալ, տեռեալ. կռնակը քեղրթած.

Էչ անմիտ, թիկնախիլ, եւ կողավէր. (Տօնակ.։)


Թիրախ

cf. Թիւրախ.

Etymologies (2)

• «նետի նպատակ, նշանառութեան տեղ» Փարպ. էջ 117 (գրուած թիւրախ). Պիտ. 448. Ճառընտ. =Զեն. գազիր. (հրտր. ՀԱ 1922, էջ 74)։

• = Պհւ. մի բարդ բառից փոխառեալ, որի առաջին մասն էր պհլ. tir (=պրս. ❇ tir, քրդ. tīr, tīrek, բելուճ. tir, զնդ. 'tiγri-) «նետ» (Horn § 406), իսկ երկրորդ մասը՝ -ախ ան-ծանօթ է։ Նոյն բառից ածանցեալ պրս. [arabic word] tarkaš «կապարճ» բառից են փոխառեալ ստ. յն. tarkasion, իտալ. turcasso մոր. tārisς ֆրանս. čarquois «կապարճ» (տե՛ս Horī, անդ)։-Աճ.


Թիւնամուխ

adj.

poisoned (arrow).


Թիւրախ

s.

butt, mark, aim, target.

NBHL (3)

Որ ոք յորս կամ ի թիւրախ՝ նետ չգիտէր ձգել, զնա պարտաւորէր. (Փարպ.։)

Ամենեցուն առաջի իբրեւ զթիրախ կանգնեալ կայր՝ հակառակամարտ թշնամեացն լինել նետաձիգ. (Պիտ.։)

Իբրեւ ի թիրախ ձգէր ի մոլորութիւնն զնետս. (ՃՃ.։)


Թխագոյն

adj.

of a dark colour, browu, dusky, dun.

NBHL (5)

Առաւել թուխ, կամ ի գոյն թուխ. մթագոյն. մութ գունով.

Ոմանք քաջասեւք են, եւ ոմանք կիսասեւք, եւ ոմանք սպիտակք՝ սակաւ թխագոյն քան զմեզ. (Խոր. աշխարհ.։)

Ամենայն թխագոյն յոչխարս քո. (Եփր. ծն.։)

Թանձր կտաւով թխագունիւ. (Ճ. Բ. Տեսիլ Սհկ.։)

Ծածկեալ թանձր կտաւով թխագոյն։ Թխագոյն թանձր կտաւոց. (Փարպ.։)


Թխակն

adj.

brown-eyed.


Թխամորթ

adj.

that has a dark skin, brown, dusky, tawny, swarthy, sunburnt.

NBHL (1)

Թուխ մորթով. սեւամորթ։ (Աղթարք.։)


Թխանամ, ացայ

vn.

to become brown;
to grow gloomy, to darken;
to be brown.

NBHL (5)

μελάνομαι denigror, obfuscor σκοτούμαι tenebrascor, obscuror Թուխ լինել. սեւանալ. մթագնիլ.

Սեւացեալ թխացայ։ Թխացան քան զածուխ տեսիլք նոցա. (Երգ. ՟Ա. 5։ Ողբ. ՟Դ. 8։)

Թխացեալ էր մարմին նորա. (Ագաթ.։)

Ի ծուխ մեղաւորաց թխանան եւ թմրին արդարք։ Ներկեալ թխացար ի սեւութիւն. (Մանդ. ՟Ժ՟Թ։)

Օդն ի տուէ ի ձեռն լուսոյն սպիտականայ, եւ ի գիշերի ի ձեռն խաւարին թխանայ. (Եփր. ծն. յորմէ եւ Վրդն.։)


Թխատեսակ

adj.

brown, dark, obscure, blackish.

NBHL (1)

Զուգաբան թխատեսակ ձիոյն Զաքարիայ. (Վրդն. յհ.։)


Թխատիպ

cf. Թխատեսակ.

NBHL (4)

Թխակերպ. թխատեսակ. սեւագոյն. ծխամած. եւ Աղտեղի, կամ տխուր. մթնագոյն, մթնշաղ, սեւսեւուկ, սեւումուր.

Թխատիպ սաթացն կապուտակաց։ Կորո՛ զզազիր թխատիպ կրիցս ապականութեանս կարիս. (Նար. խչ. եւ խ։)

Մերկացո՛ զիս յամենայն թխատիպ մեղաց. (Լմբ. պտրգ.։)

Հօտ ապա այծեաց անթիւ՝ թըխատիպ ի ծովն մխեալ, անդ ի լուսակիզն դարձեալ՝ ելանեն պայծառ եւ չքնաղ. (Տաղ.։)


Թխացուցանեմ, ուցի

va.

to make brown, to tan.

NBHL (3)

μαυρόω obscuro Տալ թխանալ. մթագնել. մթնցընել, սեւցընել.

Ընդէ՞ր զառաջին գեղեցկութիւնն իմ թխացուցեր. (Ոսկ. ծն.։)

Զպայծառութիւն օդոյն թխացուցանելով. (Շ. բարձր.։ եւս եւ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Թխեմ, եցի

va.

to sit on eggs, to sit brooding, to hatch, to brood;
to bake.

NBHL (7)

ԹԽԵՄ ἑπωάζω ovis incubo κλοίζω glocio որ եւ իբր ռմկ. ԹԽՍԵԼ ասի. (ի բառէս Թուխ. Թուխս) Ջեռուցանել եւ հասունացուցանել, որպէս հաւու զձուս. թուխս նստիլ.

Նստի ի ձուս՝ թխել։ Թխէ զձուս. (Վեցօր. ՟Ը։)

Կաքաւն գողանայ զօտար ձուս, եւ թխեալ ձագ հանէ. (Զքր. կթ.։)

Թխէր իբրեւ հաւ զձագս իւր ի վերայ բունոյ. (Ճ. ՟Թ.։)

Ագռաւն զձագն թխէ. սպիտակ լինի, եւ յետոյ թխանայ. (Ոսկիփոր.։)

Թխելով թխեսցին ջուրք՝ ըստ օրինակի հաւու, որ թխիցէ զձուս.

Թխսելով թխսեսցին ... թխսիցէ։


Թխկատար

s.

tom-tit;
black-hooded wren.


Թխութիւն, ութեան

s.

darkness, swarthiness, brown-colour.

NBHL (2)

μελανία, μελανότης nigredo, nigror, atritudo Թուխ գոլն. սեւութիւն.

Թխութիւն եթովպացւոյ, կամ հնդկի, կամ այծից. (Խոր. ՟Բ. 85։ Յհ. կթ.։ Խոսր.։)


Թխումն, ման

s.

the sitting on eggs, incubation.

NBHL (2)

Թխելն.

Թխումն թուելոց. (Նիւս.։)


Թխպահոծ

adj.

very dark, very gloomy, very foggy (sky or weather).


Թխսեմ, եցի

va.

cf. Թխեմ.


Թխսմայր, մօր

s.

bird that broods;
sitting hen.


Թխտենի

s. bot.

birch-tree, birch.


Թղթադաշխ

cf. Թղթաբեր.


Թնդուխ

s.

pulp, brawn, the calf of the leg.


Թոթովախօս

adj.

cf. Թոթով.

NBHL (3)

Լեզուք թոթովախօսք. (Ես. ՟Ի՟Թ. 24։)

Եթէ թոթովախօս ոք զանուն թագաւորի շաղփաղփէ. (Եփր. ծն.։)

Բարգաւաճի թոթովախօս տղայոցս ծանրաբարբառ կակազումն. (Ոսկիփոր.։)


Թոխոր

s.

pole-cat.


Թոխորն, աց

s.

viper;
aspic, asp.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ օձ». ան-ստոյգ բառ՝ որ մէկ անգամ ունի Վրդն. ծն։ «Չիք իգամոլք կոչեցան յԵրեմիայէ, և կէսք թիւնս թոխորնաց և նենգութիւնս»։-Ըստ ԳԲ «թոյն կամ թունաւոր»?

NBHL (1)

Ձիք իգամոլք կոչեցան յԵրեմիայէ, եւ կէսք թիւնս թոխորնաց, եւ նենգութիւնս. (Վրդն. ծն.։)


Թոխ՞՞՞եւ՞՞՞Բոխ

cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ.


Թոյրաթուխ

adj.

blackish, brown, swarthy.

NBHL (2)

Թխագոյն. սեւագոյն.

Արտեւանունս թոյրաթուխս (կամ թոյաթուխս) ներքոյ եւ արտաքոյ անտառախիտս. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

Etymologies (11)

• , ո հլ. «թանձր գորշ, սև» Ղևտ. ժգ. 37. Մտթ. է. 36. Եզն. Կիւրղ. ծն. (գրուած է նաև թուղ, որ ՀՀԲ իբրև առանձին բառ նշա-նակում է «մթին, խաւար, մութ, մռայլ» նշա-նակութեամբ). որից թխագոյն Եփր. ծն, Փարպ. թխանալ Երգ. ա. 5. Ողբ դ. 8. Եփր. ծն. բխացուցանել Մծբ. թխացեալ Ագաթ. թխութիւն Խոր. թոյրաթուխ Ոսկ. կող. ժբ. քաջաթուխ Նար. երգ. թուխակն «սևաչուի» Սմբ. պտմ. 141 (չունի ԱԲ). թխորակ, թխա-ղէմ (նոր գրականի մէջ) ևն։

• Klaproth, Asia polygl. էջ 105 բորտ. և հբգ. du, իռլ. duw, էրզ. dub։ ՆՀԲ լ։. ծուխ, սուգ, պրս. տուխխ «ծուխ», տու-խա «մութ, խաւար»։ Մառ ЗВО 7, 73 ծուխ բառի հետ միասին հանում է պրս. [arabic word] dūd «ծուխ» ձևից։ Հիւնք. պրս. տուխան «ծուխ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 217 «սատանայ» իմաստը տալով՝ հանում է զնդ. տուխ «չար ոգի» բառից։ Patrubány SA 1, 311 հունգ. fekete, fe-teke «սև» ոառի հետ։ Petersson KZ 47, 283 և Ar. u. Arm. Stud. 84 միացնում է հսաքս. ϑiustri, հոլլ. duister, անգսք, ϑystre, Déostre, geϑuxod, հհիւս. Voka, դան. taage, շվէդ. tuka «մշուշ, մութ» բառերին, որոնց նախաձևը դնում է հնխ. teug, tug. իսկ հայերէնը tu-qho-ձևից. բոլորի էլ պարզ արմատն է tu-։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Ննխ. Շմ. Ջղ. Վն. Տփ. թուխ, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թօխ, բոլորն էլ «թուխ, մթագոյն, սև». իսկ Սչ. թուխ «գնչու, չինգանա»։ Նոր բառեր են թուխծամ, թխահող, թուխթխենի, թուխլաթ, թուխդեղ, թուխկեկ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ բոլորովին նոյն է Ատրպ. թրք. [arabic word] tox «մութ գոյն». ինչ. tox qərməzi «մութ կարմիր» (Будaговъ 1, 387)։ Բայց այս բառը գործ չունի մեր թուխ ձևի հետ, որովհետև թրք. [arabic word] toq «կուշտ» բա-ռի մեկ նոր առումն է միայն, ինչպէս որ հա-յերէն էլ ասւում է կուշտ կարմիր ևն.

• «հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։

• (բառացի «հաւի սերմ») ձևերից և ըստ այսմ վերի բառերը սրբագրում է ի թուխմ նստել, թխմել, թուխմ, իբր թէ Մ և Ա տառերի նմանութիւնից յառաջա-ցած վրիպակ։-Այս ենթադրութիւնը շատ անտեղի է, որովհետև նախ բառի արմատն է թուխ և երկրորդ՝ որ թուխս. թխսել ձևերը գործածական ե, բոլոր գաւառականների մէջ։

• ԳՒՌ.-Եզակի ձևով ունինք միայն Արր. թուխ, Ագլ. թօխ «թուխս». միւսները յգ. ան-որոշ հայցականը վերածել են ուղղականի (հմմտ. չորս, հոգս, Կարս, Մասիս). այսպէս Ախց. Երև. Կր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. թուխս, Ղրբ. Ոզմ. թօխս, Գոր. թօ՛խսը։ Նոր բառեր են թուխսհաւ. թխսկան, թխսմայր։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] tuxs «թուխս» (Justi, Dict. Kurde, էջ 107), թրք. գւռ Կր. tuxs «թխսմայր, թուխս» (Բիւր. 1898, 627)։

• «հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։

• = Հիմնական նշանակութիւնն է «զարնել» և այս իմաստով ունինք մինչև այժմ թխել Ղզ. Ղրբ. «զարնել. 2. նուագել (թմբուկ ևն)»։ Այս նշանակութիւնը յառաջացած է նրանից, որ հայկական հացը (լաւաշը) եփելիս՝ խը-մորը թոնրի պատերին են զարնում։ Ըստ այսմ թխել նոյն է տխել Բլ. Մշ. «ծեծել» բառի հետ.-թխ և տխ ձայնափոխութեան համար հմմտ. թխկի և տխկի, թթխմոր և տխտմոր ևն։ Այս նշանակութեամբ մեր բա-ռի հետ նոյնանում է լազ. մոնթխափու «ծե-ծել, զարնել» (արմատը նթխ), թերևս երկու-սըն էլ բնաձայն, ինչպէս է նաև արաբ. [arabic word] tayx «փայտով զարնել» (Կամուս, թրք. Առռմ. Ա. 538)։-Աճ.

• [arabic word] taxx «թթխմոր», [arabic word] taxuxa «խմորը թթուեցնել»։

NBHL (15)

μέλας niger, ater Սեաւ. մթագոյն. (լծ. ընդ ծուխ. եւ սուգ). սեւ, մո՛ւթ գուն. ... պ. տուխնէթ, տուխանի (իսկ տուխխ, է ծուխ. եւ տուխա, մութն, խաւար).

Մազ թուխ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 37։ Մտթ. ՟Է. 36։)

Ի սպիտակացն սեաւք ծնանէին, եւ ի թուխ այծից սպիտակք եւ պիսակք։ Թուխ մարդ. (Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. գանձ.։)

Թուխ տեսլեամբ։ Իբրեւ լսէր թուխն (դեւ), վաղվաղակի ի բաց փախչէր. (Ճ. ՟Ժ.։)

Հակառակ էր, որպէս սպիտակ թխոյ. (Եզնիկ.։)

Եթովպացիքն թուխք են մարմնով. (Լմբ. սղ.։)

Թուխ աչք, եւ թուխ յօնք. (Աղթարք.։ ( սեւ աչուի, սեւ ընքուի. ... ))

Սպիտակն ի փառս եւ ի պարծանս, իսկ թուխն ի նախատինս եւ յանարգանս. (Եփր. վկ. արեւ.։)

Զգեցաւ թուխ։ Զգեցեալ ես թուխս։ Թուխ ընդէ՞ր ես զգեցեալ։ Զթուխդ ընդէ՞ր զգեցեալ ես. (ՃՃ.։)

Ընդ արտասուս ցնդիցի, եւ ի թուխս համակիցի։ Ո՛չ արտասուեմք, եւ ոչ ի թուխս համակիմք. (Սարգ. յկ. ՟Գ։)

ԹՈՒԽ ԶԳԵՑՈՒՑԱՆԵԼ. Ի ԹՈՒԽՍ ՀԱՄԱԿԵԼ. Սուգ եւ տրտմութիւն առթել. ի թուխ գոյն սգոյ շրջել. պատել. սեւցընել, սուգի նստեցընել.

Զգեցոյց թուխս աշխարհին իւրում, եւ նստաւ ի սուգ առ տրտմութեանն. (Եզնիկ.։)

Զգլուխ եւ զոտս ի թուխս համակեն. եթէ հնար ինչ էր, ամենեւին զհանդերձսն ի թուխս դարձուցանէին. (Ոսկ. ես.։)

Ի ԹՈՒԽՍ ՆՍՏԵԼ ՀԱՒՈՒՑ. cf. ԹԽԵՄ. (ուստի ռմկ. թխսմար ).

Յորժամ ի ձուս եւ ի թուխս նստիցի. (Վեցօր. ՟Ը։)


Թուխու

s. zool.

porpoise, sea-hog.

Etymologies (1)

• «Դանուբ գետին յատուկ մի տե-սակ մեծ ձուկ, որից ձկնկիթ են հանում. ❇s-turgeon? լտ. porcus marinus, huso (ըստ Նորայր, Բառ. ֆր. 493 ա), թառափ, açi-penser huso (ըստ Կոյլաւ, Բռ. գերմ. էջ 819 ա)» Աշխ. Բռ. ստ. լեհ։


Թուխպ

s.

dark or gloomy weather;
fog, mist, cloud.


Թոքախոտ

s. bot.

Lung-wort


Խաղճմունք

s. anat.

glands.

NBHL (1)

Հերք, խաղճմունք (կամ խողճմունք), եղնդունք. (Նիւս. կազմ.։)


Խաղող, ոյ

s.

grapes;
պտուղ —ոյ՝ —ապտուղ, a grape;
կուտ —ոյ, grape-stone;
խակ —, աղոխ, sour -;
կթել զ—, to gather -;
արիւն —ոյ, wine.

Etymologies (3)

• (եզ. սեռ. -ոյ, յգ. սեռ. -աց) փխաղող» ՍԳր. Կոչ. որից խաղողադառն Մծբ. խաղողեփեաց «մի տեսակ միջատ» Վե-ցօր. 162. խաղողաբեր Ոսկ. յհ. մկ. Արծր. խաղողենի Ոսկիփ. խաղողիկ «մանր խա-ղող» Գաղիան. «լեզուակ, մակալեզու» (հե-տևողութեամբ յունարէնի) Գաղիան. շնխա-ղող «մի տեսակ վայրի պտուղ» Վստկ. բժշ, (ճիշտ նոյն կազմութիւնն ունին պրս. [arabic word] sag-angūr և լազ. ջողոր-ղ'ուրձենի «շնխա-ղող»)։

• ՆՀԲ օղ որ խաղայ (Թաղիադեան, Ա-ռաջն. մանկանց, էջ 68 «յողի իւրում խաղ(աց)ող կամ սողալով աճող»։ Lag. Arm. Stud. § 960 յիշում է խպտ. aloli «խաղող», ոռի համար ասում է՝ թէ այնքան նման է հայերէնի, որ մին միւ-սի մայրը պէտք է որ լինի։ Հիւնք կա-կուղ բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 270 և Բազմ. 1897, 50 հին եգիպտ. արէր «խաղող», ուարէր «որթ», խպտ. ալօլի, հալօլի «խաղող», սանս. հալա, հալալա «գինի» (սրանց մասին տե՛ս և գինի բառի տակ)։ Patrubány SA 1, 198 սանս. kalilās «լի» բառի հետ։ Մառ ИАН 1915, 940 մինգ. վրաց. լազ. ղ'ուրձենի «խաղող» բառի հետ ցեղա-կից։

• ԳՒՌ.-Մշ. խաղող, Մկ. Ոզմ. խաղուղ, Գոր. Ղրբ. Տփ. խա՛ղուղ, հա՛ղուղ, Ալշ. հա-ղող, Ախց. հաղօղ, Ագլ. Շմ. հաղուղ, Զթ. խmղիւղ, խmղ, Սեբ. հաղէօղ, Հճ. Ջղ. Սլմ. Վն. խավող, Խրբ. Կր. Պլ. Ռ. խավօղ, Այն. խավօխ (Բիւր. 1900, 671), Սչ. խավօխ՝, Տիգ. խmվուխ, Ակն. խավօղ, խավէղ, Մրղ. խավուէղ, խավըէղ, Երև. Պրտ. Ննխ. հավօղ. Հմշ. հավէօղ, Ասլ. հավէ՝օղ։-Շատ հետա-քըրքրական ձև է Ղրբ. սեռ. խըղվին «խա-ղողին»։-Նոր բառեր են խաղողագող, խա-ղողածառ, խաղողաքաղ, խաղողօրհնէք (= Մրղ. խավուէխնէք)։

NBHL (4)

(որպէս օղ՝ որ խաղայ) σταφυλή uva. Պտուղ որթոյ բազմահատ, նիւթ գինոյ. Խաւօղ, հաղօղ. իւզիւմ, եիւզիւմ.

Ողկոյզ մի խաղողոյ։ Զիք խաղող յայգիս նոցա։ Զարիւն խաղողոյ ըմպէին գինի.եւ այլն։

Զամնայն ողկոյզս խաղողաց. (Կոչ. ՟Թ։)

ՊՏՈՒՂ ԽԱՂՈՂՈՅ, կամ ԽԱՂՈՂ ՊՏՈՒՂ. իբր Հատ խաղողոյ. ῤάξ, ῤάγος acinus. իւզիւմ բանէսի։ (Գաղիան.։)


Խաղողաբեր

adj.

bearing or producing grapes.

NBHL (3)

որ բերէ յիւրմէ զխաղող.

Այգի խաղողաբեր. (Ոսկ. ի յհ. մկ.։)

Որթս խաղողաբերս. (Արծր. ՟Ե. 8։)


Խաղողադառն

adj.

whose grapes are sour.

NBHL (2)

Որոյ խաղաղողն է դառն.

Այգի խաղողադառն՝ լեղահամ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Խաղողախոտ

s. bot.

louse-wort, peduncularia.


Խաղողեայ թաղանթ

s.

uvea, uveous coat of the eye.


Խաղողենի, նւոյ

s. bot.

vine.

NBHL (2)

Որթ, կամ այգի, յորում լինի խաղող.

Տայ զհովութիւն քափուրի, որ ի հնդիկս ի մէջ խաղողենւոյ հանեն. (Ոսկիփոր.։)


Խաղողեփեաց

s. zool.

staphylinus;
cricket.

NBHL (2)

ԽԱՂՈՂԵՓԵԱՑ κολεόπτερος cujus prunae involucro crustaceo velut vagina quadam includuntur. որ է ՊԱՏԵՆԱԹԵՒ. Մակդիր պատենաւոր ՃՃեաց թռուցելոց, որք կամ յաւուրս եփելոյ խաղողոյն ի վեր երեւն, կամ գունով նման են հասուն խաղողոյ.

Զկէսն հերձաթեւս անուանեցին, այսինքն զարծուիս ... եւ զկէսն պատենաթեւս, այսինքն խաղողեփեացս, եւ բզէզս. եւ որ սոցին նման են. (Վեցօր. ՟Ը։)


Խաղողիկ

s. anat.

currants, small grapes;
gooseberry;
night-shade, bane-wort, morel;
uvula.

NBHL (1)

σταφύλιον uvula. եւ եւս κύων ξυλίνη rubus canina, կամ uva spina, crespina. Մանր խաղող. եւ ինչ նման է նմա. (Գաղիան.)


Խաղտալեզու

adj.

guttural, rough, harsh, hard, unpleasing, grating to the ear (language).

NBHL (1)

Զձկնորսն մարդկա առնել որսորդ, եւ զխաղտալեզու քաղդեացին հրեղէն լեզու յարդարել. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Խաղտալուր

cf. Խաղտալեզու.


Խատեար

s.

music-book.


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

Etymologies (3)

• «անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Mül-ler SWAW 42, 255, Lag. Ges. Abhd. 13։

NBHL (6)

Տրմուղ էր, եւ խամ ի սանձուց. (Ճ. ՟Գ.։)

Զի մի՛ ժամանակի մարտին խամք եւ անկիրթ գտցուք. (Բրսղ. մրկ.։)

Փարատեաց եւ սթափեաց զտրտմութիւն ի խամ եւ ի հեթանոսութեամբ սնեալ սրտից նոր հաւատացելոց. (Տօնակ.։)

Մի՛ երբէք խնդրեսցուք հանգիստ, եւ ոչ իբրեւ զխամս տաղտապիցեմք ընդ նեղութինս։ Ապա եթէ ոչ միշտ մրցիս, յորժամ պատերազմ հասանիցէ, խամ գտանինցիս։ Գտանէր ոք զքեզ ի մշակացն զխամդ եւ զանտեղեակդ երկրի. (Ոսկ. եբր. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Ի ԽԱՄՈՒՑ. Ի խամ եղելոց. մինչեռ խամ էր, որպէս չեւ եփեալ խազմուզ. խամ խամ.

Ոմանք ասեն, թէ տունկն էր (այսինքն որթ կայր), բայց նա զգինւոյն հանգամանսն եդիտ. քանզի ի խամուց արբեալ՝ արբեցաւ. (Կիւրղ. ծն.։)


Definitions containing the research խ : 10000 Results

Գոյշ

adv.

God preserve us from it, God forbid;
take care.

Etymologies (3)

• (յատկապէս գոյշ թէ, գոյշ ուրեք) «զգո՛յշ, չինի թէ, մի՛ գուցէ, զգոյշ եղիր որ» Եփր. թգ. Մծբ. 306. Եփր. ա. թես. 178 (գը-րուած է գոյշուրեայք, իմա՛ գոյշ ուրեք), ո-րից գուշացեալ «զգոյշ կեցած» Ոսկ. ես. և զ նախդիրով՝ զգոյշ, որի վրայ տե՛ս առան-ձին, յետնաբար գրուած է գուշ Քերդ. քեր.

• 177 = Երզն. քեր. Ես. նչ.։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. թրք. saqən-maq «զգուշանալ, վտանգից խուսափիլ» և saqən «մի՛ գուցէ»։

• =Բուն նշանակում է «լսի՛ր, ուշադրու-թի՛ւն արա» կամ «լսող, ուշադրութիւն անող» և իբր այն՝ փոխառեալ է իրանականից. հմմտ. պհլ. gōš, պրս. [arabic word] goš, բելուճ. gōš, հպրս. gauša, զնդ. gaoša-«ականջ», զնդ. guš, guoš «լսել, ականջ դնել» (Horn, § 943, Bartholomae, 486). տե՛ս նաև զու-շակ։-Հիւբշ. IF, 19, էջ 464։

NBHL (3)

ԳՈ՛ՅՇ կամ ԳՈՒ՛Շ. ԳՈ՛ՅՇ ԹԷ. ԳՈ՛ՅՇ ՈՒՐԵՔ. մ. Ի ձայնէս Գուցէ, եւ արմատ բառիս Զգոյշ. իբր՝ Գուցէ թէ. մի՛ գուցէ. մի՛ արդեօք ուրեք երբեք. զգուշալի՝ զի մի՛. չըլլայ թէ, վախեմ որ, եա՛ յանկարծ.

Խափան եւս առնէին մեզ, զի ընդ հեթանոսս մի՛ խօսեսցուք զբանն աստուծոյ, թէ գոյշ ուրեք (կամ ւորեայք) ապրեսցին. (Եփր. ՟ա. թես.։)

Այլք զ՝գո՛յշն, օ՛խ մեկնեցին։


Գուշ

cf. Գոյշ.

Etymologies (3)

• «միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։

• ԳՒՌ.-Պլ. գուշ, Ալշ. Ախց. Կր. Մշ. Սեբ. գ'ուշ, Հմշ. կուշ, Ռ. քուշ, Ղրբ. կիւշ, Ասլ. գ'իւշ, Խրբ. գ'օշ։ Նոր բառեր են՝ գուշթաս, դուշկուրիկ։

• ՓՈԽ.-Կապադովկ. լն. kuši «δογεῖον, μέ-γα σϰάφη, աման, մեծ տաշտ» Karolides, Γλωσσ. συγϰρ. էջ 39, որ համեմատում է սանս. koša «ամէն տեսակի աման» բառի հետ։ Վրաց. ვუმი գուշի «111/, ֆնտանոս չափ». այլ է վրաց. კომი կոշի «փայտէ կամ դդումէ աման», որ կապւում է գւռ. სoი հո-մանիշի հետ։

NBHL (1)

Ո՞վ ի մարդկանէ զպնակ, կամ զգուշ, կամ զսկիհ էարբ. (Նչ. խնդ.։)


Գոնգեղ, աց

s.

turnip.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (1)

Ուղտ զայրեցած մաղձ փսխէ՝ գոնգեղ ուտելով. (Վրդն. ծն.։)


Գոնջ

s.

scurfy.

Etymologies (4)

• «խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։

• = Իրանական փոխառութիւն է հմմտ. պրս. [arabic word] gunj «այն՝ որոյ ի ներքս երթեալ է նեալ է» (ԳԴ)։-Աճ.

• ԳՒՌ.-Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։

• ՓՈԽ.-Վրաց. გონჯი գոնջի «spoд հրէշ, ճիւաղ, калeка խեղանդամ», გაგონჯება զագոնջեբա «այլանդակել, տձևացնել» (Չու-բինով, 2 տպ. էջ 139, 328)։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

Etymologies (1)

• «քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։

NBHL (3)

Շէկ ի խարտեշի եւ ի գոշի խառնմանէ լինի, եւ գոշ ի սպիտակի եւ ի սեաւի խառնմանէ. (Պղատ. տիմ.։)

Շէկ՝ որ է խարտեաշ, եւ գոշ՝ ի խառնմանէ լինի։ Գոշ ի սեւէ եւ ի սպիտակէ լինի։ (Ոսկիփոր.)։

ԳՈՇ կամ ԳՕՇ. որպէս Քարձ. կարճ մօրուօք. քէօսէ. (լծ. ընդ գօս, եւ քօշ). ուստի գրէ Կիր. պտմ. թէ Մխիթար գետկացին Գօշ կոչեցաւ, վասն զի ասէ հեղգագոյն եկին ալիք նորա։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

Etymologies (3)

• «գոչիւն, բոռալու ձայն, բղաւոց» Մագ. «կռիւ, պատերազմ» Խոր. Ասող. Լաստ. «խրոխտ, սարսափելի» Բ. թագ. ը. 10. Ղևոնդ. «բառ» Բառ. երեմ. էլ. 68, որից՝ գոռալ «խի-զախել, խրոխտալ, հպարտանալ, կռուիլ» Ա. մակ. ժա. 40. Եւս. քր. Ագաթ. Եզն. «մեծա-բանել» Եղիշ. Ոսկ. մ. բ. 23, Եբր. «գոչել (գե-տի, առիւծի, ցուլի համար ասուած)» Երզն, քեր. Վրդն. խրատ. Ոսկիփ., գոռական Ոսկ. ես., գոռութիւն Իմ. ժա. 19. Եզն., գոռումն Մագ., չարագոռ ԱԲ։

• է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։

• ԳՒՌ.-Ջղ. գ'ոռալ, Պլ. գօռալ, Ալշ. Ախց. Երև. Մշ. Սեբ. գ'օռալ, Սչ. գ'օռգ'օռալ, Խրբ. գ'օռալ, գ'ուռալ, Ղրբ. կ'օռալ, Ռ. քօռալ, Տփ. գօրալ, Գոր. կմօռռալ, Շմ. կ'օռռօց տալ, կ'օռ-կ'օռալ, Ասլ. գ'էօռալ, Ոզմ. գ'ըռալ, Ագլ. գ'ըռ-ռօլ, Մկ. գ'ըոգ.ըռալ, Մրղ. գիւռռալ, Զթ. գ'ըռդադիլ, որոնք նշանակում են «բարձր բղաւել», բայց մանաւանդ «երկնքի որոտա-լը»։ Այս իմաստն ստանալու համար թերևս նպաստած լինին թրք. gurlemek «որո-տալ», կիրգիզ. kurgura «որոտ»։-Նոր բա-ռեր են՝ գոռացնել, գոռգոռալ, գոռգռտալ, գոռգոռոց, գոռգռտուկ, գոռոց, գոռուկ, գոռ-ռոզ, գոռուբչոց ևն։

NBHL (3)

Արմատ Գոռալոյ, եւ Գոռոզի. Գոռումն. գոչումն. դղորդ. խրոխտումն. յոյզք. գրգիռ մարտի. կուռ կուռ, որոտում, կռիւ. կիւռիւլթիւ.

Ու՞ր Գոռակ. սա խիզախօղ ի մարտի, եւ մեծաձայն գոռս ունէր. (Մագ. ՟Ի՟Ը։)

ԳՈՌ ա. Խրոխտ. ահընկէց. բուռն դիմակաց.


Գոռոզ, աց

adj. s.

arrogant, proud, haughty, imperious, insolent;
tyrant.

Etymologies (3)

• , ի, ի-ա հլ. «խրոխտ, հպարտ. 2. բռնակալ. 3. սատանայ. 4. թագաւոր, կայսր» Փիլ. Պիտ. Խոր. հռիփս. Յհ. իմ. ատ. Նար.. որից՝ գոռոզութիւն «ամբարտաւանութիւն» Ես. ժդ. 25. «բռնակալութիւն» Փիլ. Պղատ. օրին. Պորփ., գոռոզանալ Փարպ. Եղիշ. Կիւրղ. ղկ., գոռոզաբար Ոսկ. մ. բ. 23. Կիւրղ. ղկ., գոռոզասաստ Ուխտ. հտ. Բ. էջ 51։

• ԳՒՌ.-Ջղ. գ'ոռօզ, Մշ. գ'օռոզ, Ախց. Երև. Կր. գ'օռօզ, Ռ. Տիգ. քօռօզ, Տփ. գօրօզ, Հճ. գ'օրօզ, Ղրբ. Շմ. կռօզ, Զթ. գ'ուռէզ, Ննխ. գուռուզ։

• ՓՈԽ.-Վրաց. გოროზი գորոզի «գոռոզ, հպարտ», გოროზობა գորոզոբա «հպարտու-թիւն, գոռոզութիւն»։

NBHL (4)

τύραννος, κοίρανος tyrannus Այր գոռ, խրոխտ. սէգ. բուռն եւ հզօր իշխեցօղ. բռնաւոր. որ ասի եւ ՀԱՐՈՒՍՏ.

Առ գոռոզս իշխանացն։ Զեգիպտացւոցն գոռոզէն։ Սուզանելով ի յանդունդս հանդերձ ամբարհաւաճելա գոռոզաւն. (Պիտ.։)

Իբրեւ զգոռոզս ճոխանան. (Սարկ. քհ.։)

ԳՈՌՈԶ. ՟ա. Բուռն. խրոխտ. բռնաւորական. ամբարտաւանական.


Դիաթիկ

s.

testament, will.

Etymologies (3)

• «ետակ» Ասոր. դատ. 9. Մխ. դատ. (էջ 407 ծան. մէկ ձեռ. ունի տիատիք, իբրև բացատրութիւն կտակ բառի, իսկ բնա-գրում միայն կտակ), «մանկութեան աւետա-րան» Սամ. անեց. 77 (տպ. դիաթէկ). գրուած է նաև տիաթիկ Սկևռ. պատ. 82. Ասոր. դատ. 15. Վրդն. աւետ. Բրս. մրկ. 16, 435, որից անտիաթիկ «անկտակ» Անսիզք 21։

• = Յն. διαϑήϰη «կտակ. 2. հին կամ նոր կտակարան». գալիս է τίϑμι «դնել» բայիղ՝ ბια-մասնիկով և բուն նշանակում է «տրա-մադրութիւն, կարգադրութիւն»։ Սրանից է փոխառեալ նաև վրաց. დიათიკა դիաթիկա «կտակ»։-Հիւբշ. 346։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (1)

Իշխանութիւն ունի առնել դիաթիկ։ Ի գրելն զդիաթիկն։ Առանց դիաթկի։ Դիաթկով. եւ այլն. խ. դտ.։)


Դիկատոր

s.

dictator.

Etymologies (3)

• (կամ նաև դեկատոր), ի-ա հլ. այս բառը չորս անգամ ունի Եւս. քր. Ա. էջ 395-6, Բ, էջ 204, 206, որ և մեկնում է «դի-կատորք, որ են ճարտարախօսք». սրանից առնելով և միևնոյն մեկնութեամբ Սամ անեղ. 40, ուղիղ ձևն է դիկտատոր «հռռմմա-յեցոց մէջ ժամանակաւոր իշխանապետ», ինչպէս ունի Մխ. այրիվ. էջ 51 (մէկ անգամ). «Ռամկապետքն, դիկտատորքն, հիւպատքն մենչև ի Գայիոս Յուլիոս»։

• = Յն, διϰτατωρ «հռովմայեցոց մէջ ժամա-նակաւոր իշխանապետ». փոխառեալ է լտ. dictator հոմանիշից, որ ծագում է dirtare «ասել, խօսիլ, հրամայել, ճառել, շարունակ խօսիլ» բայից և սրա համար է որ Եւսեբիոսի մօտ մեկնուած է «ճարտասան»։-Հիւբշ. 346.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.

NBHL (2)

ԴԻԿԱՏՈՐ կամ ԴԵԿԱՏՈՐ. լաւ եւս՝ ԴԻԿՏԱՏՈՐ. Բառ լտ. տիգդա՛դօռ. dictator δικτάτωρ Հրամանատար. իշխանապետ առժամանակեայ, թելադրօղ եւ կարգաւորիչ ժողովրդեան հռովմայեցւոց.

Դիկատորք, որ են ճարտարախօսք. (Եւս. քր. ՟Ա։)


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

Etymologies (1)

• = Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։

NBHL (1)

Նստաւ ի տախտի ի վերայ դիպակ անկողնի (կամ դիպական ընկողնի). (անդ. հոկտ. ՟Ի՟Ը։)


Դիպահ

s.

arrest;
prison;
ի դիպահոջ, arrested, prisoner;
դնել՝ արկանել ի դիպահոջ, to arrest some one;
to make prisoner;
լինել ի դիպահոջ, to be arrested, detained or under arrest.

Etymologies (1)

• «արժամեալ բանտ». առանձին բործածուած չէ, այլ միայն ներգոյական ձե-վով՝ ի դիպահոջ Ծն. խբ. 16, Ոսկ. ես. Եղիշ Յհ. կթ. (Ոսկ. ես. գրուած է ի դիպահւոջ), ո-չից՝ դիպահաւոր «բանտարկեալ» Ոսկ. եբր.։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Lag. Urgesch. 21, Ges. Abhd. 216 ևն։

• ԳՒՌ.-Ագլ. դիվուն, դիվունք. այլուր ամէն տեղ դիվան՝ թուրքերենից նոր փոխառու, թեամբ.

• ՓՈԽ.-Ըստ Մառ, Иппoль. 63 հայերէնից է փոխառեալ վրաց. დივანი դիվանի «դատա-րան»։


Դիւթ, ից

s.

charmer, enchanter, sorcerer, magician.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «վը-հուկ, կախարդ» Բ. մնաց. լե. 19. Ոսկ. ես. Կոչ. 270, «դիւթական, կախարդական» Եփր. ծն., որից՝ դիւթել ՍԳր. Կոչ. Եփր. գ. կոր. Եւս. պտմ., դիւթութիւն ՍԳր. Ոսկ. ա. թես. գ, դիւ-թական Իմ. ժէ. 7, ալիւրադիւթ Մխ. երեմ. Վահր. յայտ., գարեդիւթ Մխ. երեմ. Տօնակ., խտրողադիւթ Մանդ. էջ 197, չարադիւթ Մանդ., դիւթիչ (արդի գրականում)։

NBHL (3)

ἑπᾴδων, ἑπαείδων incantator, excantator, μάντις vates, hariolus, μάγος magus Կախարդ. դիւակոչ. հմայօղ. վհուկ. մոգ. գէտ. թովիչ.

Զի՞նչ մխիթարութիւն ի դիւթացն գտանիցես ո՛վ մարդ. (Ոսկ. ես.։)

Ի դիւթաց եւ ի կախարդաց։ Ի դիւթից, եւ այլն. (Լմբ.։)


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

Etymologies (3)

• , ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

• ԳՒՌ.-Տփ. դուր, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. դ'ուր, Ղրբ. տուր, Գոր. տիւր, տօր, Մկ. Սլմ. Վն. տիւր, առհասարակ դիւր գալ «ա-խորժելի լինել, հաճելի թուիլ» ոճի մէջ, բայց գործածական է նաև առանձին դուր «հարթ, տափարակ» (միայն դաշտի համար ա-սուած)։ Նոր բառեր են՝ դիւրկոկորդ, դուրու-րիկ, դուրեկան, անդուրեկան, անդուր, դուրե-լի, դուրիկ, դուրան, դուրել, դուրուկ «դաշ-տավայր» (Խրբ. և Ակն. արտասանւում է ո'օր. և վերջինի մէջ ունի «ճիշտ, ստուռ» նշանա-կութիւնը, ճիշտ ինչպէս որ ուղղորդ «ուղիղ, շիտակ» դարձած է Ննխ. խօրթ «ստոյգ, ճիշտ»)։

• ՓՈԽ.-Մառի յաջող քննութեան համաձայն (ЗВo, 17, 302-3) հայերէնից փոխառեալ է վրաց. მდოვრე մդովրե «հանդարտ», მომ-დოვრება մոմդովրեբա «մեղմել». վրացի բառը մի տեսակ շղթայ է հանդիսանում հյ. ղիւր և դոյր ձևերի միջև, հաստատելով նրանց նոյ-նութիւնը. միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ հայերէնի հետ կապ չունին վրաց.ადვილი ադվիլի «թեթև, դիւրին», ადვილიდ ադվիլիղ «դիւրութիւն», ადვილება ադվիլեբա «դիւ-րացնել», საადვილი սաադվիլի «դիւրին», გაადვილება գաադվիլեբա «օգնել, դիւրաց-նել, սփոփել»։-(Սրանց բոլորի արմատն է dvil, որ առանձին գործածուած չէ և որ հա-յերէն դիւր բառին է կցում Brosset, JAs. 14(1834), էջ 383 ևն.)։

NBHL (2)

Որ ի ձախէն, մոլորութեան շաւիղ է, եւ խաւարաւ լի, եւ դիւր ի գայթագղութիւն. (Համամ առակ.։)

Ոչ ըմբռնիցիս դիւր յայնպիսի ախտ. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Եռիէս

s.

priest.

Etymologies (2)

• , որ և եռեւս, երեւս, երեփս «քա-հանայ, երէց» Ղևոնդ. Լմբ. պտրգ. յոգնա-կին՝ երեփսունք Լմբ. մատ. 83. գրուած նաև երիփսունք, որից ՀՀԲ սխալմամբ են-թադրում է երիփսուն. բայց կայ եռիսուն Մեւ. ռտ. հրտ. Բաստ. 255։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Լմբ. մատ. 83 «Հինգերորդ դաս աստի-ճանի եկեղեցւոյ երեփսունք և պապասք, որ թարգմանին քահանայք և երիցունք»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ, ՆՀԲ։

NBHL (1)

Տեսանէին եռիէսունս եւ պապասս, աւետարանօք եւ մոմեղինօք եւ խնկօք առաջի երթալով զօրացուցանէին զնոսա. (Ղեւոնդ.։)


Երաժիշտ, ժշտաց

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

Etymologies (1)

• Հիւնք. պրս. ֆէրաշթու «ծիծառ» բա-ռից։ Աճառ. Բանաս. 1899, 252 -իշտ դնում է մասնիկ (հմմտ. նաժիշտ) և ար-մատը երաժ-, որ կցում է երգ բառին՝ գ և ժ ձայների փոխանակութեամբ, հմմտ. ոյժ և առույգ, տուգանք և տու-ժել, արգ և արժել, բագ և բաժին։ Ny-berg, Hilfsb. 2, 191 իբան. *raji-sta ձևից, որի հետ կապում է սանս. rajya-te «գրաւուիլ, հրապուրիլ, սիրահարուիլ», պհլ. ranǰak, պրս. [arabic word] ranj «ցաւ». սը-րանց հետ նաև հյ. երախտիք, ատե-րախտ, պատարագ։ Նշանակութիւնը անյարմար է և չի թոյլ տալիս այս միա-ցումները։

NBHL (2)

Գրեթէ զայն ասեմք գոլ գեղեցիկ երաժիշտ, որ զվեհագոյնսն եւ զբաւականապէս խրատեալսն հրճուեցուցանէ. (Պղատ. օրին. ՟Բ։)

Մի խափաներ զերաժիշտս. (անդ. ՟Լ՟Ե. 4։)


Երակ, աց

s. fig.

vein;
string, filament, fibre;
metallic vein;
slender thread;
pulse;
պնգել զ—ս, զննել զթնդիւնս —ի, to feel the pulse of;
զարկ, թնդիւն —ի, beating, throbbing;
— առնուլ, հատանել, to breathe a vein, to bleed, to let blood;
զննել զ—, to sound.

Etymologies (2)

• = Պհլ. *rak «երակ» ձևից, որի նորագոյն վիճակն է rag, պրս. [arabic word] rag, քրդ. rek, reh, rah, rē, բոլորն էլ «երակ». իրանեանից փո-խառեալ է թերևս նաև արաբ. [arabic word] 'irg «ե-րակ»։-Հիւբշ. 147։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ «իբր առուակ»։ Ուղիղ մեկնութիւնն ունին նաև Böttich. Arica, 68, 118, Lag. Urgesch. 726, Müller, SWAW, 42, 257, Հիւնք. ևն։

NBHL (4)

Երակք եւ շնչափողք։ Երակն արիւն առաւել ունի քան զշունչ։ (Բժիշկք) հպին ձեռօք, եւ զերակսն պնդեն, ստոյգ նկատեն. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.։)

Բժիշկն՝ որ երակօքն իմանայ զցաւս. (Յճխ. ՟Ե։)

Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղեւ։ Ի միջի երակք եւ խողովակք արեան, եւ է մարմին եւ ի վերոյ քան զերակս արեանն, եւ ի ներքոյ քան զերակսն. (Եզնիկ.։)

Ծովն ընդունի զուխսն, եւ առաքէ վերստին ընդ երակս երկրի. (Լմբ. ժղ.։)


Երահ

adj.

glorified;
delighted.

Etymologies (2)

• «փառաւորուած, պա-տիւ գտած կամ ուրախ». մէկ անգամ ունի Ե-ոիշ. գ. էջ 64 «Առատաձեռն պարգևօք եռա-հիկք (կամ երահք) լինէին ի նմանէ»։ Սրա-նից է թւում րահաւետեալ «ի բացուստ հիա-ցեալ», որ ունի միայն Բառ. երեմ. էջ 315.

• ՆՀԲ պրս. ֆերահ, ֆէրախ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ, 315 արաբ. [arabic word] rahī «անդորր, խաղաղ (կեանք), շարունակ կերպով տրուած (պարէն)»։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] rah «ուրախութիւն» (Будaговъ, 1, 586)։ Ա-կինեան, Եղիշ. վրդ. Ա. 237 կարդում է երանիկ և հասկանում է «իրանցի»! Այս ռէաքում ի՛նչ միտք ունի ասել «Առա-տաձեռն պարգևօք երահիկք լինէին ի նանի»։

NBHL (1)

ԵՐԱՀ կամ ԵՐԱՀԻԿ. Որպէս պ. ֆէրահ, ֆէրախ. այսինքն Փառաւոր, բարձր. կամ որպէս հյ. Ուրախ, խրախ.


Երահիկ

cf. Երահ.

Etymologies (2)

• «փառաւորուած, պա-տիւ գտած կամ ուրախ». մէկ անգամ ունի Ե-ոիշ. գ. էջ 64 «Առատաձեռն պարգևօք եռա-հիկք (կամ երահք) լինէին ի նմանէ»։ Սրա-նից է թւում րահաւետեալ «ի բացուստ հիա-ցեալ», որ ունի միայն Բառ. երեմ. էջ 315.

• ՆՀԲ պրս. ֆերահ, ֆէրախ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ, 315 արաբ. [arabic word] rahī «անդորր, խաղաղ (կեանք), շարունակ կերպով տրուած (պարէն)»։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] rah «ուրախութիւն» (Будaговъ, 1, 586)։ Ա-կինեան, Եղիշ. վրդ. Ա. 237 կարդում է երանիկ և հասկանում է «իրանցի»! Այս ռէաքում ի՛նչ միտք ունի ասել «Առա-տաձեռն պարգևօք երահիկք լինէին ի նանի»։

NBHL (1)

ԵՐԱՀ կամ ԵՐԱՀԻԿ. Որպէս պ. ֆէրահ, ֆէրախ. այսինքն Փառաւոր, բարձր. կամ որպէս հյ. Ուրախ, խրախ.


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

Etymologies (4)

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։

• = Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ Lag. Urgesch. 473, Müller, SWAW 38. 573 ևն։

• ԴԻՌ.--Վն. էրամ «մարդոց խումբ, ժողո-վըրդի բազմութիւնը», Մկ. էրամ «թռչուննե-րի երամ», Ալշ. ազգ ու էրամ «ամբողջ գեր-դաստանը». Եւդ. Ննխ. Սեբ. էրամ «գերեզ-մանատան մէջ իւրաքանչիւր ընտանիքի մեռելներին յատկացուած թաղամաս, թաղ», Ննխ. էրամէ դուս «տարօրինակ», Ղրբ. ըրա՛-մակ ըղնել «մարդու կարգ անցնիլ, կարգի մտնել»։

NBHL (1)

ԵՐԱՄ ԵՐԱՄ. ա.մ. Խումբ խումբ. եւ Խմբովին. սիւրիւ սիւրիւ.


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

Etymologies (3)

• . ո, ի-ա հլ. «գոյն, ներկ» Դատ. և. 3Ո. Եզն., որից՝ երանգ երանգ «գոյնզգոյն» Զքր. կթ., երանգաներկութիւն Փիլ., երանգել Լմբ. սղ., բազմերանգ կամ բազմերանկ Պիտ. Շնորհ. հրեշտ., երփներանգ Երոն լուս., կարմրերանգ Գնձ. Նար., խրթներանգ Երզն. մտթ. 502։ Արդի գրականում երանգ դործածւում է «նուրբ տարբերութիւն, nuan-če) իմաստով։

• = Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ որ դնում է պրս. արէնկ ձևի հետ։ Böttich. ZDMG, 18S0. 354, Arica, 78, 289 ևն համեմա-տում են սանս. պրս. ևն ձևերի հետ։ Հիւնք. =ԳԴ։ Մագ. թղ. 51 «Ի ձի երաշխ արինադոյն հև-ծեալ». -ուրիշ տեղ չէ գործածուած։

NBHL (1)

Ասեմք զնկարագիր, եթէ ծախեաց զերանգսն ամենայն։ Կայ մնայ երանգն ի տախտակին. (Փիլ. իմաստն.։)


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

Etymologies (3)

• , ի, ո, ու հլ. (բոլորն էլ յետնա-րար) «չորութիւն, անձրևի պակասութիւն» Խոր. Կաղանկտ. Նիւս. բն., «չոր, չորայեն» Սիր. լբ. 26, «չոր, ցամաք (հող)» Վստկ.. «անթաց, չոռոգուած» Ոսկ. ես., որից՝ երաշ-տութիւն «չորութիւն» ՍԳր. «ծարաւ, պա-պակ» Ոսկ. յհ. ա. 45, երաշտահար Թէոփ. խ մկ., երաշտանալ «չորանալ» Եղիշ. Խոր.. երաշտահաւ «մի տեսակ թռչուն» Վանակ. հց. գրուած է նաև երեշտ, երեշտութիւն Վրղն. լուս. Ճառընտ։

• = Պհլ. *rašt «ցամաք, չոր» բառից, որ ա-ւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] rašt «very dry, շատ չոր» (չգիտէ ԳԴ), որի երկ-ռորդ փոխաբերական նշանակութիւնն է «հող, ցամաք երկիր» (այս իմաստը գիտէ ԳԴ)։ Նկատելի է, որ «երկիր, հող» նշանակող բա-ռերը ծագում են «չոր» նշանակող բառերից. այսպէս՝ լտ. terra «երկիր, հող» գալիս է հնխ. ters-«չորանալ» արմատից. հիռլ. tīr «երկիր» գալիս է tīr «չոր» բառից. հյ. ցա-մաք «հող» ծագում է նախաւոր «չոր» նշա-նակութիւնից ևն։ Բայց հայերենի մէջ էլ ե-րաշտ ունեցել է «հող» նշանակութիւնը, ինչ-պէս ցոյց է տալիս Ղրբ. ըրըշտա՛ վրէտ<ե-րաշտահոտ «անձրևը նոր սկսած ժամանակ հողի հոտը»։-Աճ.

• ՆՀԲ իտալ. asciutto և հլ. աշտուճ. Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 57, 67, 84 հլ. թարշամիլ, դորսովել, դերև, սանս. tarš «ծարաւիլ, պապակիլ», յն. τερςαίνω. լտ. torreoխ. tars «չո-րանալ, ցամաքիլ» արմատից. ըստ այ-սըմ երաշտ <*թրաշ-տ։ Նոյնն ունի նաև Bugge, Btrg. 13, որ հայ բառը հանում է հնխ. trsti-նախաձևից, իբր սանս. t(šyati «ծարաւում է», զնդ. tar-šna «ծարաւ», յն. τρασία «չորա-ցում», անգսք. dyrst, գերմ. durst, հի-ռըլ. tart «ծարաւ», լտ. torreo։-Հիւբշ. 442 անապահով է համարում այս մեկ-միևնոյն հնխ. tլs-արմատը տայ մի կողմից trš->tarš->tras->երաշ-, և միւս կողմից trš->tars->թառամիլ։ Պատկանեան, Maγep. 1, 15 պրս. rašt «չոր» և Հիւնք. պրս. rašt «հող», որով առաջին ուղիղ մեկնիչները սրանք են ւևնում։ Grammont MSL, 20, 216 իբրև բնիկ հայ՝ կցում է լիթ. troksztu «ծա-րաւիլ» բառին. ձայնական յարաբերու-թեանց համար հմմտ. վեշտասան։ Ny-berg, տե՛ս դաշտ բառի տակ։

NBHL (3)

ԵՐԱՇՏ ἁβροχία pluviae defectus, siccitas որ եւ ԵՐԱՇՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն անձրեւի եւ խոնաւութեան. ցամաքութիւն, չորութիւն. որոյ հակառակն ասի Թօն. ... (լծ. հյ. աշտուճ. իտ. ասչիո՛ւտտօ).

ԵՐԱՇՏ. ա. իբր Անխոնաւ, անջրդի. չոր, ցամաքուտ.

Երկիր ծարաւուտ զկոյսն կոչէ, որ անփորձ էր ամուսնութեանն խառնից, եւ երաշտ ի սերմանական ցօղոյն. (Ոսկ. ես.։ յորմէ եւ ՃՃ.։)


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

Etymologies (7)

• «ուտելիք, կերակուր» Սիր. լ. 25, լգ. 25. Եւագր. որից բտել «սնուցանել, պա-րարել» Եփր. վաշխ. Ոսկիփ. Վրդն. առ. 76. բտկան «լաւ սնուած, պարարտ» Վրդն. սղ. էջ 487. բտոց «սնուցում» Վրդ. առ. 23. խո-տաբուտ Բ. մակ. ե. 27. Եղիշ. Յհ. կթ. խըս-տաբուտ Եփր. պհ. խոզաբուտ Եփր. պհ. ըն-դաբուտ Բուզ. գրուած բութ «սնուցում» Վրդն. առ. 21. բութել «պարարտացնել (մորթելու համար)» Վրդ. առ. 21։

• = Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ խա-րինել։

• ՆՀԲ լծ. ուտ, խոտ, բուծ կամ բոյծ։ Տէրվ. Նախալ. 97 սանս. bhuǰ, լատ. fungor և հյ. բուծանել բառերի հևտ հնխ. bhug արմատից։ Muller, Arm. VI յն. φυτόν «տունկ» բառի հետ։ Հիւնք. բուծանել բայից։

• ԳՒՌ.-Բլ. բ'ուդ, բ'դել, Մկ. պիւտ «ըն-տանի կենդանիների ձմեռուայ ուտելիքի պաշարը. 2. ուրիշի անասունը իր մօտ պա-հելով կերակրել՝ որոշ վարձքի փոխարեն»։ Նոր բառեր են բաւոր «նախրապան», բտվարձ «նախրապանի վարձը»։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] ︎ put, [arabic word] puti «անա-սունների ձմեռուայ ուտելիքը»։

• «պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.

• Բաստամեան, Մխ. դտ. 141 դնում է պարետ բառից, Brockelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 94 պերետուտ բառից սղուած է համարում։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Տաշեան, Վարդապետութիւն Առաքելոց, Վիեննա 1896, էջ 53։-Karst, Դատստն. Il. էջ 52=յն. βουτιστης «immersor» (իբր մը-կըրտող). բայց այս բառը չունին ո՛չ Bailly և ոչ Sophocles։

NBHL (3)

(յորմէ Խոտաբուտ, Բտել, եւ այլն. լծ. ընդ ուտ, խոտ, բուծ կամ բոյծ.) ἕδεσμα, χόρτασμα esca, pabulum Ճարակ. ուտելիք կենդանեաց. կեր. կերակուր.

Զբաժանումն առնել անխտիր, զկին յառնէ, եւ զայր ի կնոջէ. եւ զայլ բուտն՝ վասն դահեկան ի միոյ. այն է ապրուստ ի ձեռն կաշառոյ. (Զքր. ծործոր.։)

Կամ քորեպիսկոպոսն, կամ պերէտուտն. եւ պերետուտ է, որ այժմ է բուտ. խ. դտ.) (Իսկ Բուտամբք, տե՛ս ի բառն ԲՈՅՏՆ)։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

Etymologies (3)

• , ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։

NBHL (2)

Ի լինել նախակործանն եւ վաղասասանականն բրգան. (Նար. խչ.։)

Լերինք եւ բլուրք՝ հիմունք եւ բրգունք աշխարհի են. (Վրդն. ծն.։)


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

Etymologies (4)

• , ո հլ. «ձիւնի փոթորիկ» Ոսկ. տիտ. Խոր. Պիտ. Նար. որից բքայոյզ Վեզօռ. 116 բքացեալ Ագաթ. բքաբեր Խոր. Անան. եկեղ. Նար. բքագնաց Ճշ. բքալլուկ Յայսմ. բքա-խառն Վրդն. ծն. Տօմար, բքաչորդոր Յհ. կթ. ն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

• ԳՒՌ.-Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։

• ՓՈԽ.-Վրաց. ბუჭი բուքի «բուք, ձիւ-նախառն մրրիկ», ბუკა բուքա «բուք սկսիլ»։

NBHL (2)

Զի մի՛ ոք ցանկանայցէ իշխանութեան, յորժամ հայիցի յայնպիսի բուք բամբասանացն. (Ոսկ. տիտ.։)

Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. ՟Հ՟Ա։)


Բջիջ

cf. Բճիճ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (գրուած է նաև բճիճ) «մեղրահացի ծակերը» Սկևռ. լմբ. Պիսիդ. Վեցօր. տող 1168. Ածաբ. նոր. կիր. և առ-որս. «թոքի ցնցուղը» Պղատ. տիմ. 146. նոր գրականում «cellule», որից մի խումբ գի-տական բառեր, ինչ. բջջային, բջջանիւթ ևն։

NBHL (4)

ԲՋԻՋ որ եւ ԲՃԻՃ. σύριγξ (որ եւ սրինգ). fistula Խորշ մաղի մեղուաց. ծակտի պանի կամ խորոխի մեղու, վեցանկիւնի՝ սրնգաձեւ կամ փողաձեւ.

Զքաղցրութիւն ճաշակաց բանի յիւրն հաւաքելով խոհական ի մտաց բճիճս. (Սկեւռ. լմբ.։)

Նմանութեամբ, որպէս Բերան թոքաց. խուչափող. կամ երակք թոքոց σήραγξ fissura, hiatus եւ fistula (Որպէս պօռու, եւ պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս եւ բջիջ (սրնգաձեւ), եւ բջել։)

Զթոքին տեսակն բնաւորեցին նախ իսկ կակուղ եւ առանց արեան, եւ ապա զբջիջքն, ներքոյ ունելով ծակոտեալ իբրեւ զմշտիկ (զսպունգ). (Պղատ. տիմ.։)


Բռշոպ

adj.

carried off by force;
tumultuous, troubled.

Etymologies (2)

• «խռովայոյզ, խառնակ, շփոթ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 39. «գումառէ» զզօրսն իւր ըստ բռշոպ ժամանակին՝ որչափ և եկն ի ձեռն իւր»։

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ և ՓԲ մեկնում են բուռն շոպեալ կամ բռնի շոպեալ։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 109 պրս. [arabic word] purāsōb «խռովայոյզ, շփոթալի». նշա-նակութեամբ չափազանց յարմար է սա. բայց նախաձայնը անյարմար։

NBHL (1)

Որպէս թէ Բուռն շոպեալ, սաստիկ բրդեալ. խռովայոյզ. խառնակ.


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

Etymologies (7)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «որիզ, բրինձ» Յայսմ. Գաղիան. Խոր. աշխ. որից բրնձաղաց «բրինձ աղաւու տեղ» Զքր. սարկ. Ա. 67, Գ. 34. բրնձահան նոյն նշ։ Զքր. Բ. 62. բրինձքամ «փլաւքա-միչ» Յիշատ. 1250 թ. (Ամատ. Հյ. բառ ա բան, էջ 120), բրնձափոշի (նոր բառ)։

• = Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։

• Ուղիղ մեկնեց նախ Schröder. Thəs 47, յետոյ ԳԴ, Böttich. Horae 31 ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Տփ. բրինձ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. բ'րինձ, Ախց. բ'րինծ, Սչ. բ'ը-րինց, Ոզմ. բ'րէյնձ, Պլ. Ռ. Տիգ. փրինձ, Հմշ, Ղրբ. Մկ. Սլմ. Վն. պրինձ, Ննխ. բիրինձ, Մրղ. Շմ. պիրինձ, Ասլ. բ'րինձ, բ'րիզ։ Նոր բառեր են՝ բրնձապուր, բրնձնոց, բրնձխոտ բրնձալի, բրինձթութ կամ բրնձի ևն։

• ՓՈԽ.-Վեռօաձայնի պատճառաւ հայերէ նից փոխառեալ պէտք է դնել ուտ. բիրինծ. խինն. պարինց։

• «իշխան» Ուռհ. Գր. տղ. Միխ. այ-ռեմ. 78. Սմբ. դատ. 15. Վահր. ոտ. Հեթում պտմ. գրուած բրէնձ Սկևռ. պատ. 13. այժմ օնգուած է արևմտեան գրականում, բայց ա-րևելեանն ունի պրինց՝ նոր փոխառութեամբ ռուսերէնից կամ գերմաներէնից

• = Ֆրանս. prince, ղերմ. Prinz, իտալ, prince ևն. ծագում են լտ. princeos «առա-ջին, նախկին, գլխաւոր» բառից։-Հիւբշ. 389։

NBHL (1)

Բառ լտ. բռինչէբս. princeps Իտ. principe այսինքն (Իշխան։ Ուռհ.։ Գր. տղ.։ Վահր. ոտ.։ Հէթում պտմ։)


Բրուտ, բրտի

s.

potter.

Etymologies (3)

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «հողէ աման շինող» ՍԳր. որից բրտարան «բրուտի գործարան» ԱԲ. բրտեայ «հողա-չէն» Զենոբ. էջ 33. բրտեղէն «խեցեղէն» ԱԲ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. բ'րուտ, Տփ. բրուդ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Սեբ. բ'րուդ, Ոզմ. բ'րօտ, Ղրբ. Մկ. Սլմ. պրիւտ, Շմ. պիւրիւտ.-Նոր բառեր ևն բրտին «աման շինելու հող», բրտնոց (Ռ. փրդընօց) «բրտի խանութ»։

• ՓՈԽ.-Գւռ. թրք. Եւդ. Կր. [arabic word] purud «բրուտ». քրդ. բըրուտ «բրուտ». Պր ուի զm-վիյէ բըրուտէ քըռին (Գնեցին այնու զագա-րակն բրտի). Մտթ. իէ. 7. Ու տանր աուէ ժը զmվիյէ բրուտռա (Եւ ետուն զնա յագարակն բրտի). Մտթ. իէ. 10. Լը սէր հարի հէօքմաթէ բրուտէ թո՞ւննա (Եթէ ո՞չ ունիցի իշխանու-թիւն բրուտն կաւոյն). Հռովմ. թ. 21։

NBHL (2)

κεραμεύς figulus Կաւագործ, որ (ի բրածէ հողոյ) կազմէ անօթս խեցեղէնս.

Իբրեւ զկաւ բրտի, զոր բրուտն կոխէ։ Է՛ջ ի տուն բրտին։ Իբրեւ զբրուտդ զայդ։ Իբրեւ զկաւդ ի ձեռս բրտիդ։ Ձեռագործք որդւոց բրտի (կամ բրտից)։ Անօթ բրտի։ Ագարակ բրտի.եւ այլն։


Բօթ, ի, ոյ

s.

sorrowful news.

Etymologies (2)

• Տէրվ. Նախալ. 66բ բացասականով՝ աւ արմատից. հմմտ. աւետել, աւաղ, լտ. ovare, յն. αῦω, սանս. av։ Հիւնք, փոթորիկ բառից։ Գաղանճեան, Արև. մամ. 1902, էջ 75բ մասնիկով աւետել բայից։

• ՓՈԽ-Վոաց. ბავთი բավթի «բօթ», მთ-ბავთე մոբավթե «բօթաբեր գուժկան», სა-ბავთო սաբավթո «ողբալի, ցավալի». სა-ბავთო ხმა սաբավթո խմա «ողբագին ձայն»։

NBHL (1)

ἁγγελία nuncium (sinistrum), rumor (malus) վր. ասի, եւ գրի բավթի. Լուր ձախօղ եւ տխուր. գոյժ. համբաւ չար եւ ցաւալի՝ զեղելոց եւ զլինելեաց. գէշ՝ սեւ՝ բօթ խապար. (իսկ փօթ՝ է կեղակարծ եւ խիթալի չարիք).


Գաբ, ի

s. bot.

rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

Etymologies (4)

• «մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։

• ԳՒՌ.-Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Ակն. gap «գաբ բոյսը»։

• ԳԱԲ «կեռ, ճանկ». իբր միջին հյ. բառ ու-նի Նորայր, Բառ. ֆր. 327ա։ Նոյնը ունի Բառ. երեմ. էջ 59՝ մեկնելով «փայտեայ կեռ գործի ի գլուխ պարանոցի». դարձեալ նոյն է «կորակտուց երկաթ չուանի ջրհորոյ՝ յոր մուծանեն զդոյլն առ ի հանել ջուր». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 770 ա։

NBHL (2)

ռմկ. գաբին տակն։ ῤέον βαρβαρικόν rhabarbarbaricum Արմատն գաբծլի կամ խաւարծլի, դեղ մաքրողական. որ եւ ԽԱՇՆԴԵՂ. ռէվէնտ։ (Գաղիան.։ Բժշկարան.) ու եւ ասի.

Ռավանդ, գաբին տակն. եւ այլ ասեն, խործուիլ չէ գաբ, ապա կունմանի ի գաբն, եւ իր ծլին մէջ փորոք, եւ ինքն զէտ սնպակ գունդ.


Գագաթն, աթան, աթանց

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

Etymologies (4)

• . ն հլ. (-թան, թունք, թանց) «գլխի վերի ծայրը. 2. գլխի գանկը՝ սկաւա-ռակր. 3. լեռան, ծառի ևն ծայրը, կատարը» ՍԳր., որից՝ գագաթնանալ «մինչև գագաթը բարձրանալ» Լաստ. ընթ., գագթնադաշն «ա-ռանց զարդի սաղաւարտ, որի գագաթը պարզ է» Մաշտ., գագաթնաւոր «բարձր» ԱԲ, բարձ-րագագաթն Խոր. Յհ. կթ։, հրագագաթն Ղե-վոնդ., քարագագաթն Խոր. Ասող., գագաթնա-կէտ, գագաթնահայեաց (նոր բառեր)։

• = Բաբել. gaggadu, ասուր. [other alphabet] kakka-du «գլուխ, kopf, Haupt (Strassma-ier. Alphabetisches Verzeichniss der Assy-rlschen und Akkadischen Wörter, էջ 891 և Delitzsch. Assyrisches Handwörterbuch, էջ 592), երր. [hebrew word] qādqōd «գլխի մա-զածածկ մասը», սումեր. gaggud։ Հայերէ-նին աւելի յարմար է բաբել. gagadu ձևը. ռո հիշում է Muss-Arnolt, Ass. engl. Han-dwb. էջ 924ա։

• ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։

• ԳՒՌ.-Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։

NBHL (4)

κορυφή vertex Վերին ծագ գլխոյ մարդոյն, եւ այլոց կենդանեաց. գագաթ. դէքէ, չէքեատ.

Ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի. (Խոր. ՟Բ. 31։)

Զծերութիւն օձն ի բաց մերկանայ, զխորխն ի գագաթանէ գլխոյն մինչեւ ի տուտն մերկանալով. (Փիլ. լին. ՟Ա. 33։)

Կամ κρανίον cranium, calvaria Սկաւառակ գլխոյ. գանկ. կառափն. պաշ լանաղը՝ թասը, գաքա քէլլէ. եբր. կուլկօլէթ. յորմէ գողգոթա, տեղի գագաթան, կամ կառափման.


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

Etymologies (3)

• , ի հլ. «խոտի՝ ցորենի դէզ» Հը-ռութ. գ. 7, նորագիւտ Ա. մնաց. իա. 20 (ընդ գադշիւն), Եփր. վկ. արև. էջ 26, 27 (երկու անգամ), Տօնակ. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։

• Առաջին անգամ ՆՀԲ յիշում է եբր. կատիշ։ Lagarde, Keliqq. gr. Vorrede 22 ասոր. և երր. ձևերից փոխառեալ։

NBHL (1)

στοιβή acervus Դէզ. բարդ. խուրձ որայից. օրան. եւ Հունձք, կալ. եըզըն, քուտէ. ըստ եբր. հարմա, կատիշ.


Գազ, ի

s. bot.

tragacanth;
milk-vetch;
cubit.

Etymologies (7)

• , ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

• ՆՀԲ դնում է «որ և այլազգերէն կէզ, խէս, խազ»։ Lag. Gesam. Abhd. 177 պրս. [arabic word] gaz, որ «մոշայ» բոյսն է և սրա հետ կապ չունի։ Ըստ Թիրեաքեան. Արիահայ բառ. 109 պրս. ❇ gaz «մա-նանայ» բառից։

• ԳՒՌ.-Երև. գազ, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. գ'ազ, Ոզմ. գ'νազ, Մկ. Վն. կ.mզ, Զթ. գ'օգ, գ'ոզ։

• ՓՈԽ.-Թրք. gez «մի տեսակ փուշ. spina hirci» (ըստ ՀԲուս. § 393, որ այուստ ծա-նօթ չէ ինձ. չունի նաև Будaговъ)։

• ՆՀԲ և Lagarde շփոթում են նա-խորդի հետ և նրան տալիք մեկնութիւնը վերագրում են երկուսին։

• = Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։

• ԳՒՌ.-Երև. Ննխ. Ջղ. Տփ. գազ, Ալշ. Խրբ. գ'ազ, Ոզմ. գ'ազ, Շմ. Սլմ. Վն. գ.ազ, Ղրբ. կեզ, Ագլ. գեօզ. կենդանի է նաև ուրիշ բար-բառների մէջ. ինչ. Ապ. Գոր. Լ. Խ. Ղզ. Մկ Նբ. ևն։

NBHL (2)

ԳԱԶ որ եւ այլազգերէն՝ կէզ, խէս, խազ. որպէս Անուն փշոյ, գուցէ նոյն ընդ Ոքոզ, Ակքան. ըստ ոմանց եւ Կնիւն, կամ խոտ չոր.

. ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։

• ՆՀԲ անորոշ կերպով պրս. [arabic word] ︎ջ. zīr «տաք մոխիր» բառից։ Նոյնո հաս-տատապէս Հիւնք.։ Bugge, KZ, 32, 34 յն. αὶϑαλος, αἰϑαλη «մոխիր» բառի հետ. հայերէնում գ ձայնը յետոյ է աւե-լացած։

NBHL (4)

ԳԱԶԱՂ գրի եւ ԳԱԶԱԽ. τέφρα, κόνις cinis, pulvis Մոխիր. աճիւն. քիւլ, խէզիյր, գազիր. որպէս եւ քէօզ ՝ է գազաղ ջերմ եւ կայծախառն.

Հող եմ եւ մոխիր ... աճիւն ... եւ գազաղ. (Փիլ. լին.։)

Ոչ յանձն առնուլ զմոխիրն եւ զգազաղն ծեփել զերեսօքդ։ Ածուխ, եւ մոխիր, եւ գազաղ է. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Զինչ է մարդ, գազաղ եւ փոշի։ Զայս՝ զոր տեսանէք՝ զդազախս. (Մաշկ.։)


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «վայրենի և գիշատիչ ա-նասուն, 2. փիղ, Յ. օձ, վիշապ» ՍԳր. Եւս. քր., «գոռոզ, գազանաբարոյ մարդ» Սարկ. քհ., «բարկ կամ թունդ (աղջուր, քացախ)» Վստկ. 186, 188, որից՝ գազանաբար Բ. մակ, 4. 35, ժբ. 15. Ես. ե. 29, Մծբ.. գաօանա-բարոյ Եզն., գազանաբեկ ՍԳր., գազանագէշ, Գ. մակ. զ. 24, գազանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 3. 12, գազանակեաց Բ. մակ. ե. 27, գազա-նակերպ Ոսկ. մ. բ. 24, գազանակուր Մն. խդ. 28, գազանամարտ Ա. կոր. ժե. 32, Ոսկ. եբր., գազանամիտ Ագաթ. Ոսկ. ես., գազա-նանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 14, Եփր. թգ., գա-կանիլ Ոսկ. մ. ա. 13, Եփես. բ., գազանել Ոսկ. մ. ա. 16, չարագազան Ոսկ. տիտ. և ես., կիսագազան Եպիփ. բարոյ., խառնագազան Փիլ., չգազան Կիւրղ. ղևտ., գազանազուսպ (նոր բառ) ևն։

• պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։

• ԳՒՌ.-Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։

NBHL (1)

Որ ոչ ումեք տուեալ յըստ աշխարհիս զօրաւարաց, կամ գազանաց ինքնակալաց. (Սարկ. քհ.։)


Գազերբուակ

s.

sort of aromatic gum.

Etymologies (3)

• «մի տեսակ հնդկական խնկեղեն» Խոր. աշխ. (Սուքրիի հրատ. ունի գոզիբոյեկ), ըստ Նորայր, Բառ. ֆր. 838 кmuscade, մշկընկոյզ», Տիգրանեան. Բառ բժշ. բոյսերի, էջ 13 «nux moschata», ըստ ԳԲ «արու մշկընկոյզ, azerbe. muscat mále»։

• = Պհլ. փոխառութիւն է. բառի վերջին մա-սըն է (-բուակ կամ -բոյեկ) պհլ. boyak, պրս. [arabic word] bōya «հոտ ունեցող, բուրոռ։ (տե՛ս բոյր). հմմտ. նայիբուակ, հրբուակ, գոյիբուակ. իսկ առաջին մասը՝ գազեր-մը-նում է անծանօթ։-Հիւբշ. 123։

• Այս մեկնութիւնը տուաւ Պատկան-եան, Խոր. աշխ. 1877, էջ 81, իսկ Նո-րայր, անդ, որից և Ալիշան, ՀԲուս. §

NBHL (1)

Խունկ ինչ ի հնդիկս։ (Խոր. աշխարհ.։)


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

Etymologies (3)

• ՆՀԲ և Հիւնք. գերան բառից։ Pictet, 2, 220 սանս. karanda, քրդ. kerendl։ Petersson, KZ, 47, 290 դնում է հնխ, uer «ծռիլ, կորանալ» արմատից (տե՛ս զերան բառի տակ), ինչպէս որ լն. ἀρπή, հսլ. srupú «մանգաղ» = ռուս. serp, լեթթ. sirpe «մանգաղ» բառերը նշանակում են բուն «կոր»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. Մշ. գ'էրընդի, Երև. գէրա՛նդի, Սլմ. Վն. կ.էրընդի, Ղրբ. կէրmն-դիւ՛, Ոզմ. գ'էրընդէ. Մկ. կէրընդը՛, Հմշ, քէրէնդի։ Նոր բառեր են՝ գերանդաւոր, գե-րանդուաքաղ, գերանդկոթ։

• ՓՈԽ.-Քրդ. kirendu, kirendi, kerendi, k'eləndu (քելընդիւ), լազ. քերենդի՝ բոլորն էլ «գերանդի»։

NBHL (3)

δρέπανον falx Մանգաղ մեծ՝ երկայն մեղեխաւ, որ է իբրեւ զգերան ինչ, ի հնձել զխոտ. ... եբր. տէրպան. վարի եւ իբր Փոքր մանգաղ հնձելոյ զցորեան, կամ կթելոյ զխաղող. օրագ. եբր. մակէլ. տե՛ս (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 20։ Յովէլ. ՟Գ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 14=19։)

Վասն մեր (բուսոցս դաշտի) սուրք սրեն գերանդեաց. խ. առակ. ՟Լ՟Գ։)

Ժիր մշակք քաջ սուր մանգաղաւ՝ եւ գերանդեաւ զխոտ հարկանիցեն. (Փարպ.։)


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

Etymologies (6)

• (-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ver «կապ, չուան, չուանով կապել» արմատից, ի մասնիկով, իբր «կապեալ»։ Յեղակից ձևերից յիշում ենք միայն լեթթ. werens «թել», լիթ. virtinis «թակարդ», virvē «չուան», apvarē «կապ». հպրուս. wirbe «հաստ չուան», հսլ. obora (*ob-vora «չուան»), ռուս. oбopa «կապ», вepиra, вepyra «շղթայ», вepèвкa «չուան». յն. ἀρτάνη «չուան թակարդ», ալբան. avarī' «միասին» (ի-ր թէ «ընդ-կապեալ») (Po-korny, 1, 263-6). սրանց միացնել պէտք է թերես յն. ἀεἰρω «' ապել, կցել» (այլ է ἀέιρω «բարձրացնել», որին միանում է հյ. սեր «վեր»), որից յառաջանում են τετραορος «չորոցք, չորս ձի լծուած», συνωρίς «ամոլ (յատկապէս իրար կապուած մի զույգ ձի), զոյգ, ոտնակապ, ձիակապ», συνկορος «միա-նին կապված, միացած ամուսին», ταράορος «մօտիկ կապուած կամ լծուած», ἀπάορος «բաժանուած» ևն (Boisacq, 15)։-Աճ.

• Brosset, JAs, 14 (1834), 383, սանս. grah, վրաց. քիրա «վարձք» և պրս. [arabic word] girev «գրավ» բառերի հետ։ Lag. Arm. Stud. § 477 զնդ. gar, aibigar «բռնել»։ Մորթման, ZDMG, 26, 551 բևեռ. garri։ Սրա համեմատ նաև Մասիս. 1872, փետ՛՛ 1, ︎ 1196 և Սիօն. 1872, K 2, էջ 40 դնում են բևեռ. դարի «գերի»։ Տէրվ. Նախալ. 54, 80 սնս. har, harana, հայ. ձեռն, ընձեռել, յն. čεἰρ, γειρός բառերի հետ՝ հնխ. ghar արմատից։ Հիւնք. յն. ϰαριϰός «Կարիա-զի» ձևից։ Bugge, KZ, 32, 36 յն. εἰρερος «գերութիւն» բառի հետ՝ գ լա-ւելուածով։ Meillet, MSL, 8, 290 հնխ ger «բռնել» արմատից. որի gor, gr ձայնդարձներն են՝ զնդ. gar, aibigar «բռնել», ալբան. ngrē «վերցնել», հսլ. grusti, ռուս. gorsti, լեհ. gars'c' «մի բուռ», յն. ἀfείρω «վերցնել, բարձրաց-նել»։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկնու-թիւնը, որովհետև ըստ օրինի հնխ. ger պիտի տար հյ. կեր։ Patrubány, SA 1. 210 յն. ονρος «պահապան», οραω «տեռնել, նայիլ», հբգ. wara «խնամք», որով հնխ. ver-lo «պահապանին պատ-

• կանեալ» ձևն է դուրս բերում և նրա-նից էլ դնում է հյ. գերի։ Andreas և Scheftelowitz. BВ, 29, 67 պհլ. gir, պրս. gīrem, giriftan «բռնել» բառից փոխառեալ։-Lidén, Arm. Stud. § z2 իռլ. fuar (fo-fuar), frith (fo-frith) «գտնել» բառերի հետ, որոնց նախնա-կանը դնում է հնխ. ve-ur։-Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. garas «ստրուկ»։ Karst, Յուշարձան, 404 սումեր. gara «ստրկութիւն», gir «երկնակամար», 120 ալթայ. kur «գօտի»։ Meillet, BSL, K 79, էջ 9 յն. ἀείρω «բարձրացնել» բառին է կցում հյ. գեր (վեր) և զերի, ըստ որում յոյն բառի նախաձևն է հնխ. uer։ Այս մեկնութիւնը շատ յար-մար է գեր բառի համար, բայց իմաս-տով անհամապատասխան է գերի բա-ռին, գերի բառին շատ յարմար է յն, αἰρέω «ձեռքով բռնել, մէկից մի բան խլել, որսի կամ կռուի մէջ բռնել, գե-րել, գերի բռնել, *տիրանալ, նուաճել». սակայն ձևով անյարմար է, ըստ որամ նախաձայն f չունի (Boisacq, 28)։ Պա-տահական նմանութ ուն ունի նաև կա-բարդին. յղ'ար «գերի»։ Հմմտ. նաև վրաց. ვერება գերեբա «զարնել, քշել, վանել, պաշտպանուիլ», որի հետ չգի-տեմ թէ կապ ունի՝ ვერი գերի «խորթ որդի» (գործածական նաև Տփղիսի հա-յոց բարբառում)։

• ԳՒՌ.-Տփ. գէ՛րի, Ալշ. Ախց. Խրբ. Մշ Սեբ. գ'էրի, Սլմ. կերի, Վն. կ'երի, Ոզմ. գ'երէ՛, Մկ. կ'երը'։-Նոր բառեր են՝ գերա-նալ, գերեկնալ «թախանձել, պաղատիլ»։

• ՓՈԽ.-Ուտ. geri «գերի»։


Գզիր, աց

s. bot.

rush;
cf. Գեղջաւագ.

Etymologies (6)

• , ի-ա հլ. «կնիւն, կողով կամ խսիր հիւսելու սէզ» Գնձ.։

• Lidén, Arm. Stud. 71 հսլ. žizlu, ռուս. žezlú, չեխ. žezl «գաւազան» բառերի հետ՝ իբր հնխ. ghig'h ձևից -իր մասնիկով։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձան, 405 սումեր. gizi «ծաղկող եղէգ», թրք. xasər, ha-šər. «փսիաթ, խսիր»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 113 օսս. qaz «եղէգ» և պրս. gaz «արշին, 2. մոշավայրի» բառերի հետ հնխ. ghōg'h-արմատիզ։

• = Պրս. [arabic word] gizir «գիւղապետ», որի ծա-գումը և բուն իմաստը տե՛ս Վճիռ բառի տակ։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. ❇ gəzīrā, արաբ. ❇ ǰazī̄r, ուտ. gi-21r, քրդ. [arabic word] kizir, ատրպտ. թրք. [arabic word] qizil «գղիր, դիւղապետի օդնականը»= Հիւբշ. 264։

• ԳՒՌ.-Տփ. գզիր, Ալշ. Կր. Սեբ. գ'զիր, Մրղ. գ'իզիր ևն։ Նոր բառեր են գզրացու, գզրփախ։

• ՓՈԽ.-Վրաց. ❇ზირი գզիրի «մունետիկ, դեսպան, պատգամաւոր» հայերէնից է փո-խառեալ՝ առաջին վանկի ի ձայնաւորի բա-ցակայութեան պատճառով։

• «խոչ». որից գզրել «խոչել». եր-կուսն էլ ունի Բառ. երեմ. էջ 64-65. ո՛չ բառն է յայտնի և ո՛չ տրուած բացատրու-թիւնը։ Բայց տե՛ս վարը գզրել։ marisr» Բժշ. ունի. միայն ՀԲուս. § 474։ Սրա սխալ ընթերցուածն է կաղմաշուն։

NBHL (1)

Կնիւն, պրտու, նիւթ հիւսելոյ զպարիխ, այսինքն զխըսիր, զկողով, եւ այլն.


Գզրոց, աց

s.

casket, drawer, small box, till;
desk.

Etymologies (1)

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 6։ ուզում է ուղղել *գղրոց և համեմատել յն. πληρωτίς «գանձանակ» բառի հետ։ ՆՀԲ գզիր «խսիրի սէզ» բառից, իբր սրանով հիւսուած սնտուկ։

NBHL (3)

Գզրոց արծաթի (պահարան խաչի)։ Գզրոց պղնձի (պահարան յիշատակաց). (ՃՃ.։)

Զնշխարս եդեալ ի պատուական գզրոցի. (Ճ. ՟Գ.։)

Զպատուական գլուխն արտաքոյ ի գզրոցի եդեալ. (Յհ. կթ.։)


Գէզ

cf. Գեզ.

Etymologies (2)

• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։

• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։

NBHL (1)

Եւ մի՛ ինչ գէզ առ սակաւիկ ի ներքս մնասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։) ըստ յն. ասի, եւ մի ինչ գծուծ վերարկուն արատ դիցէ նմա. (իբր ռմկ. գէշ, խուզած )։


Գէթ

conj.

at least, however;
only, again

Etymologies (1)

• ՆՀԲ (ևեթ բառի տակ) լծ. հյ. ևեթ։ Տէրվ. Altarm. 99 և Նախալ. 119 հնխ. aha դերանուանական արմատից. հմմտ. սանս. qha, ha, յն. γε, գոթ. qa-, հյ. գոնէ, գէն<*գայն, այսպէս նաև գէթ <*գաիթ.-իթ մասը ունի նաև ևեթ բա-ռը, իբր սանս. id «ինքն, միայն, լոկ»։ Հիւնք. կէտ բառից։ Bugge, KZ, 32, 7 նոյն ընդ ևեթ.

NBHL (3)

Թէեւ ոչ յիւրում ետեղ ... գէթ ի կարգ ընկեցեալ ընդ այլ նախարարս թուեսցի. (Խոր. ՟Գ. 65։)

Գէթ բան մի խօսեցար, եթէ զո՞ խնդրէք, եւ յետս յետս գնացեալ զարկան զգետնի. (Ոսկ. յհ. ՟Բ. 6.) իմա՛, միայն, եւեթ։

Գէթ այնպէս առնիցեմք, բազում բարութիւնս խոստացաւ մեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 3.) իմա՛, եւ եթէ. միայն եթէ։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

Etymologies (4)

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։

• Bötticher, Wurzelforschungen, 23 սանս. viš։-Տէրվ. Altapm. 29 սանս. ghas «լափել, գիշատել» ևն։ Canini, Ft. étym. էջ 91 սանս. kaš «սպանել» բառի հետ։ Թիրեաքեան, Պատկեր աշ-խրհ. գրակ. 194 պրս. ❇ kež կամ ը︎ keǰ «թիւր»։ Հիւնք. կեշտ բառից։ Հիւբշ. 435 թէև շատ նման է ձևով, բայց կապ չունի, ասում է, լտ. vescor «սնա-նիլ», vescus «ուտող, նիհար, ճռզած»։ Patrubány, SA, 1, 312, հունգ. kese-lyū «արծիւ» մեկնում է «գիշակեր», իբր հյ. գէշ բառից։ Karst, Յուշարձ. 422 յօշել բառի հետ։ Մառ, ЗВО, 18, 167 և ՀԱ, 1921, 81, գեշ «լոռի» հա-նում է գարշ բառից։ (Նոյնը յետոյ, Ֆնտգլեան, ՀԱ, 1926, 489)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 59 զնդ. vaema «ծառի ճեղք», ռուս. ваять «քանդակել, դրուագել, կոփել», սանս. veçf «ասեղ» բառերի հետ՝ հնխ. uoik'-uo ձևից։ Պա-տահական նմանութիւն ունին ավար. guešau «գէշ, չար», gešabugu «գէշ, վատ»։

• ԳՒՌ.-Պլ. Տփ. գէշ, Ալշ. Ախց. Ակն. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեբ. Սչ. գ'էշ, Ոզմ. գ'եշ, Ասլ. գ'է՝շ, Հմշ. կէշ, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ'էշ, Ննխ. Ռ. Տիգ. քէշ, որոնք նը-շանակում են «յոռի, վատ» կամ «տգեղ, այ-լանդակ» և կամ «անբարոյական, բոզ»։ Նոր բառեր են՝ գէշնալ կամ գէշանալ, գէշբուկ, գէշութիւն, գիշագրող, գիշան, գիշոտուիլ «մէկի հետ գժտիլ»։-Թրքախօս հայոց մէջ գտնում ենք Ատն. գէշլէնմէք «շուտով բար-կանալ» (տե՛ս Արևելք, 1888, նոյ" 8-9)։

• ՓՈԽ.-Իմերխևի բարբառով կեշի «գար-շելի» (Մառ, Teксть и paз. VII, էջ 82)։

NBHL (3)

Իբրեւ ի նեխելոյ գիշոյ փախչէին. (Վրք. հց. ՟Բ։)

ԳԷ՛Շ. որպէս ռմկ. յոռի. դժպհի. վատթար. անախորժ.

Յորժամ գոյն գէշ եւ թուխ զգենուն օդ եւ երկիր, գիշեր կոչի. (Վրդն. ծն.։)


Գէջ, գիջի, ոյ

adj.

humid, moist;
lewd, libidinous;
— ականջաց, ear-wax.

Etymologies (3)

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խոնաւու-թիւն, թացութիւն» Երեմ. խը. 18, «խոնաւ, թաց» Եփր. երշտ. 200. Փիլ. Արիստ. Նիւս. կազմ., «վաւաշոտ, ցանկասէր, անառակ» Փիլ. Նիւս. կազմ. Յճխ., «ականջի աղտ» Վրք. հց. Ա. 57, որից գիջութիւն «խռնաւու-թիւն, թացութիւն. 2. ցանկասիրութիւն, պրղ-ծութիւն» ՍԳր., գիջագոյն «վազող (աչք)» Ծն. իթ. 17 կամ գիջակն Ոսկ. բ. կոր. Կոչ. 114, գիջագործ Կոչ. 404, գիջալից Մծբ., գի-ջին Խոր. Նեղոս., գիջանալ «ջրոտիլ (աչքը)ո Եղիշ. Վրդ. ծն., «խոնաւանալ (հողի)» Ա-րիստ. աշխ., «անառակիլ» Խոր. Փարպ. գը-րուած է գէճ Վեցօր. 173, որից ունինք գէ-ճակունք Կոչ., գիճագոյն, գիճական ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2hoidh-io-ձևից սրա հետ հմմտ. հսլ. židukù «ջրոտ, թառ». židosti «խոնաւութիւն», սլով. židèk «հե-ղուկ, ջրալի, ճկուն, դիւրաթեք», խորվաթ. židak «հեղուկ», սերբ. židak, žitka «հե-ղուկ, ջրալի, ճկուն», židina «ջրալիութիւն, անխինութիւն (ապուրի, կաթի համար ա-նուած)», ռուս. жидкiи «հեղուկ, ջրալի, ճկուն», жижe «աւելի հեղուկ, ջրալի», жи-кa «հիւթ, հոյզ», жидять «հեղուկ ջրալի լինել, ջրիանալ», որոնք ծագում են հնխ. g'haidh-ձևից։

• Տէրվ. Altarm. 24 և Նախաւ. 106 ւտ. uveo, uvidus, umor, յն. υγρός, սանս. ukš, ukšan, հյ. գաղջ. տո-ոգ-անել, ոռոգել բառերի հետ հնխ. ūag «թրջել» արմատից։ Հիւնք. գետ բառից։ Patrubány, SA, 1, 194 հսլ. voda «ջուր», հյ. գետ ևն բառերի հետ, որոնք ջ-ի պատճառաւ սխալ են։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 51, որ շատ յաջող է գտնում և Meillet (անձնական)։ ԳԻՌ.-Տփ. գէջ, Բլ. Հճ. Մշ. գ'էջ, Ղրբ. Մկ. կ'էճ «թաց»։ Նոր բառեր են՝ գէջ Ղզ. «չա-փազանց կեղտոտ» (հմմտ. և գէջ ականջաց «ականջից վազած կեղտը» Վրք. հց. Ա. 57) գէջռիլ «բորբոսնիլ, մգլոտիլ» (գէջ-առնուլ), գիջկուտ «կեղտոտ»։

NBHL (5)

Նի՛ստ ի դիջի. յն. ի խոնաւութեան. (Երեմ. ՟Ի՟Ը. 18։)

ԳԷՋ. ἁκόλαστος intemperans, libidinosus, lascivus Ցանկասէր. գիջասէր. վաւաշոտ. անառակ. անժոյժ. անխուզ. անարգել. գէշ մարդ, գէշ կնիկ. զանի, շէհի, շէհվէթլի.

Վասն անարգել գիջոցն եւ կնասիրացն սաստելով։ Ի վերայ անխրատիցն եւ գիջոց։ Ի կանանց, որք պիղծք եւ գարշք եւ գէջք են։ Ի գէջ եւ յանտանելի կանանց ախտի։ Գէջ խառնակութիւն. (Փիլ.։)

Ա՛յլ են անխուզ գիջին երազք, եւ ա՛յլ համեստ պարկեշտին. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)

Զգէջ այր։ Գէջ պղծութեամբ։ Գէջ ախտից կամ ցանկութեան։ Զպղծասէր գէջսն. (Նեղոս.։ ՅՃԽ. ՟Ը։ Մխ. երեմ.։ Սկեւռ. աղ.։ Վրդն. դան.։)


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

Etymologies (6)

• , ո հլ. (յետնաբար կայ նաև ու, ի-ա հլ.) «երկայն մազ» ՍԳր., որից գիսակ Դատ. ժզ. 13=19. Ոսկ. մ. ա. 3. բ. 22, գիսա-բուղխ, գիսագերծ Ոսկ. հերոդ., գիսախռիւ նար., գիսարձակ Կաղնկտ., գիսատր «եր-ևար մազերով» Ա. Կոր. ժա. 14. Եղիշ., «ճըգ-նաւոր» Մշտ. ջհկ. Գնձ., «պոչով աստո» Ա-րիստ. աշխ. Ղևոնդ., եօթնագիսեան Եղիշ. ստ., թաւագէս Փիլ. տես., ոսկեգիսակ Շիր. վերագիսել «նահանջել, ետ դառնալ» Տիմոթ. կուզ. էջ 325 (նորագիւտ բառ. յարմարցուած յն. ἀναϰομιζω բառի վրայից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 100-101), գիսաստղ (նոր գրական լեզուի մէջ)։

• = Պհլ. gēs, պրս. [arabic word] gēs, [arabic word] gōsu (արդի արտասանութեամբ gis, gisu) «կա-խուած մազեր, ծամ», աֆղան. gēsū «խո-պոպիք», օսս. γēsá, qis «խոզի մազ», քրդ. [arabic word] gisu, ❇ kezi «վարս, ծամ, խոպո-պիք», զազա gšžək «գիսակ», զնդ. gaēsa çխոպոպիք» (Horn, § 950 և Bartholomae, 480)։ Իրանեան բառի ծագման մասին տե՛ս Lidén, IF, 19, 319, ուր ցեղակից են դրւում իռլ. gaoisid «ձիու մազ», յն. χαίτη «գէս»։ Pakornv. 1, 527, բոլորի նախաձևը դնում է ghaites «գէս»։-Այլ է սանս. kēça «գէս», kèçara «բաշ» (որից գնչ. քեցա «գէս», քե-ցաշ «բաշ»)= լտ. caesariēs «գլխի մազ» Walde, 109։-Իրանեաններից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] gēs «մազ», կովկաս-ևան յեզուներից՝ վրկ. կուպ. քիս, կայտ. խիզ, խիւրկ. ղիզ «մազ, ծամ» հոմանիշ-ները։-Հիւբշ. 127։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբր պրս. կիյսու։ ՆՀԲ սանս. քէսա, պրս. քէյ-սու, կիսու։ Peterm. 21 սանս. kēça։ Windisch. 7 սանս. kēça և լտ. cae-saries, Էմին, Истор. Bарданa էջ 66 ռուս. кoca «մազ» բառի հետ, որ սակայն այլ ծագում ունի՝ ըստ Berneker 580. Karst, Յուշարձան, 404 սումեր. gis, guš, kiš «մազ»։ +ԳԻՏ, ի-ա, ի հլ. «գիտակ, գիտուն, գիտ-ցող» Կոչ. Եւս. պտմ., «ծանօթ, ճանչւոր, բա-րեկամ» Եւս. պտմ., «կախարդ, հմայող, քաղդեայ» ՍԳր. Եփր. թգ., «գնոստիկեան աղանդաւոր» Կոչ. 339, «գիտցուած, ծանօթ» Սկևռ. աղ., որից՝ գիտել «գիտենալ, իմա-ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, «համարել, կարծել» Ագաթ. Կիւրղ. ծն., «մերձաւորիլ, գուռաւո-րիլ» ՍԳր., գիտենալ «գիտենալ, ճանաչել» Պղատ. օրին. Արիստ. առաք. Նիւս. կազմ., «խառնակիլ, զուգաւորիլ» Նոննոս. Վրռն. օ-ոին., գիտոտել «լաւ գիտենալ» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ), գիտուն ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եփր. յես. թգ. և Փիլիպ., գիտակ ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Կոչ., գիտահարց Մծբ., գիտութիւն ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն-գիտնական Փարպ. Պիտ., գիտաստութիւն «գիտութիւն» Իմ. իա. 16, արուագէտ Ա. կոր. ա. 10. զ. 10, անասնագէտ Մանդ. Կանոն., մեռելագէտ «մեռելի հետ խառնաևոր» Բառ երեմ. էջ 213 (չունի ԱԲ), երկնագէտ Ոսկ. ես. 335, խորագէտ ՍԳր. Վեցօր., տգէտ ՍԳր., տգիտանալ Ագաթ., տգիտանք Կոչ., չգիտանք Եզն., չգիտուն Սեբեր., յանգէտս ՍԳր. Ագաթ., զանգիտել «վախենալ» ՍԳր., զանգի-տանք «երկիւղ» Սեբեր., անզանգէտ «ան-վախ» Աթան. էջ 556։ Նոր բառեր են՝ գի-տակցաբար, գիտակցական, անգիտակցա-բար, բնագիտութիւն, լեզուագիտութիւն, ձայնագիտութիւն, ձայնագրագէտ, լեզուա-գէտ, աշխարհագրագէտ, բևեռագէտ ևն ևն.

• = Բնիկ հայ բառ, որ կարող է գալ հնխ. թէ՛ veid և թէ՛ void ձևից. այս երկուսից են ծագում նաև միւս հնդևրոպական ձևերը, ինչ-պէս ցոյց են տալիս յատկապէս յն. οἰδα և εἰδω։ Այս արմատի նախնական նշանակութիւններն էին «տեսնել, գտնել», որից յետոյ էլ «գիտե-նալ, իմանալ», իբրև արդիւնք տեսած լինե-լու։ Հայերէնի մէջ «տեսնել» իմաստը չէ՛ պահուած, իսկ «գտնել» իմաստի համար յատկացուած է գիտ, գիւտ ձևը, որ միևնոյն ծագումն ունի։ Միւս լեզուներից համեմա-տելի ձևերն են՝ սանս. [other alphabet] vé́da-«գիտեմ», véda-«Ս. Գիրք», vεtti «գիտէ», ῥz -vid (բարդութեաց ծայրին՝ ճիշտ հայերէնի պէս) «-գէտ, գիտցող», vidatha «գիտուն, իմաս-տուն, ջերմեռանդ», զնդ. vaēδa «գիտեմ». յն. fοῖδα «գիտեմ», εἰδω, εἰδον, ἰδε, ἰδοιμι, εἰδομαι «տեսնել, նկատել, քննել», լտ. vldeo «տեսնել», գոթ. witan «գիտենալ», wltaida «նկատել», հբգ. wlzzan, գերմ. wissen «գի-տենալ», weise «իմաստուն», անգլ. wit «զիտենալ», հսլ. vidēti «տեսնել», vêdêti «գիտենալ», ռուս. вeдать «գիտենալ, ճա-նաչել», видeть «տեսնել», вижу «տեսնում եմ», вeдьмa «վհուկ, գէտ», հպրուս. wal-dima «գիտեք», գնչ. վացա «գիտութիւն», վաթաշ «գիտուն, կղեր», հիռլ. ro fetar «գի-տեմ», հիսլ. vitr «իմաստուն», լիթ. yéizd-mi «նայել, դիտել» ևն (Walde, 834, Boi-saqq, 688, Trautmann, 357-8, Kluge, 533, Pokorny. 1, 236-9, Ernout-Meillet. 1062-3). միւս ձևերը տե՛ս գիւտ արմատի տակ, -Հիւբշ. էջ 435։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. գիդնալ (<գիտանալ Փիլ Փարպ. Մանդ.), բացասականը՝ Պլ. չիյդէմ, Ննխ. չիդիմ, Երև. գիտէմ, Տփ. գի՛դիլ, գի-դէ՛նալ, Ախց. Կր. Սեբ. գ'իդնալ, Ագլ. գ'ի՛դիլ, Ղրբ. գի՛դալ, Սչ. գ'իդնալ, Ռ. քիդնալ, Տիգ. քիդնmլ, Ոզմ. գ'ըտիմ, Զթ. գ'իդանօլ, գ'ի-դանոլ, Ակն. գ'իննալ, Խրբ. քիդնալ, քիննալ, Ասլ. գ'ի*նալ, Ալշ. Մշ. գինալ (ունին պարզ գ և ո՛չ թէ շնչեղ գ՝), Վն. կիտնալ, Մկ. կ'րտ-նալ, Սլմ. գինmլ, Հճ. գ'իննօլ, Հմշ. կիդնուշ, իսկ Ջղ. պահած է միայն հենց քդես «կար-ծես» դարձուածի մէջ։-Նոր բառեր են՝ գի-տածուն, գիտցուն, գիտկան, գիտաց անել, գիտնակ, գիտնաւոր, գիտոսիկ, գիտումու-թիւն, գաւառագիտուն, չգիտալուք։

• ՓՈԽ.-Տ. Վ. Պալեան, Բիւրակն, 1898, էջ 712 հլ. անգէտ ձևից է համարում Կեսարից։ թուրք և յոյն ժողովուրդի գործածած angəd բառը, որ նշանակում է «տխմար». օր. gotl be hey angəd adam «գնա՛, ո՛վ տխմար մարդ»։ Ըստ իս կասկածելի է, որովհետև անգէտ բառը հայոց մօտ գործածական չէ։ Աւելի հաւանական է դնել անկուտ բառից, որ փոխաբերաբար Այն. Պլ. նշանակում է «անխելք, անմիտ» (տե՛ս իմ Գաւառական բառարանը, էջ 102)։

NBHL (3)

Գէսք փոխանակ զգեստու տուեալ են նմա. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 15։)

Կալեալ զգիսոյ գլխոյ նորա. (Ճ. ՟Ա.։)

Զպատճառս գիսոյ կանանց ուսիք յառաքելոյ ... Ծածկեալ ունիցի զգլուխն գիսօք. (Սանահն.։)


Գժիռ

adj.

harsh, uupleasant.

Etymologies (1)

• «դաժան, մարդու դժուարը գալու (խօսք)» Ոսկ. ես. 399. Գէ. ես. Վկ. արև. 153.

NBHL (3)

Խոժոռ. խոշոր. դժնեայ. դժկամակելի.

Ոչ խիստ ինչ, եւ ոչ գժիռ բանս խօսեցաւ, այլ՝ թէ չար ինչ խօսեցայ, վկայէ՛ վասն չարին. (Ոսկ. ես.։)

Խօսեցաւ ոչ խիստ ինչ եւ գժիռ, այլ հեզութեամբ. (Գէ. ես.։)


Գի, ոյ

s.

juniper-tree.

Etymologies (4)

• , ո հլ. «մի տեսակ ծառ է. luniperus oxycedrus L (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 60), ǰuniperus macrocarpa S (ըստ Տիրացուեան, Contributo alla flora dell' Armenia, էջ 30, ուր juniperus oxу-cedrus համարում է ցրդի), luniperus com-mιunis՝ L. (ոստ Aннeнковъ-ի բուսաբանա-կան բառարանի, էջ 181), թրք. արտըմ (որ ըստ Aнненковъ 182 է luniperus oxу-cedrus)» Ես. խա. 19, Գ. թագ. զ. 31, 33, Ագաթ. Վեցօր. 92. արդի հայերէնում գոր-ծածական է գիհի ձևը՝ բառ. Երեմ. յաւել. 574.

• 3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-

• երկրորդ պարագային սանս. vayati, vītis «խաղողի որթ», հբգ. wīda, հհիւս. viδir, գերմ. Weide են «ուռի»։

• ՓՈԽ.-Վրաց. ղվիա «զիհի», թուշ. ղվիէ խե «գիհի ծառ (Խէ «ծառ» բառով). ըստ Анненковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 181-2 (գրում է rpla, ria, mbia, gywa) նշանակում են ǰunīperus L կամ ǰuniperus sabina L, վրաց. გია զիա «գիհի ծառը» Չու-քինով 321։

NBHL (2)

ἅρκευθος, ἁρκεύθιος junper, juniperinus ռմկ. Գիհի կամ գիհոյ ծառն, եւ փայտ նորա. Տունկ մշտադալար իւղային, անուշահոտ, խիտ եւ կարծր իբր անփուտ. որպէս վայրի կիպարիս կամ կարճ նոճի, սուր տերեւօք. եբր. ղէմզ

Բորբոքէր հուրն ի դիւրածախ փայտէն մայրից եւ գիոց. (Արծր. ՟Գ. 8։)


Դղեակ, եկաց

s.

fortress, dungeon, fort;
redoubt.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, ինչպէս գտնում եմ յետնաբար Սարգ. յկ. ե, էջ 67 ա) «ամրոց. բերդ» Բ. մակ. դ.. 27. Ագաթ. Փարպ. Եղիշ. գրուած է նաև դղեկ՝ իբր ռմկ. (տե՛ս կրկնա-գիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 118 ա. ե. ղիշ. ը. էջ 110, 111), որից դղեակապարիսպ Ղևոնդ., դղեկաձև ԱԲ.-ըստ Նորայր, Կորիւն վրդ. և թրգմ. 298 նորագիւտ բարդ բառեր են՝ ողեակբերդ Ագաթ. Բ. մակ. դ. 27. Ուխտ. Ա. կբ. 90, Արծր. 131, Ասող Գ. դ. 165, ժղ. 194 և ղղեկքաղաք Եղիշէ։

• Տէրվ. Նախալ. 87 պրս. [arabic word] diz «դըղ-եակ», սանս. dih, զնդ. diz, հյ. դէզ, ղի-զել բառերի հետ՝ հնխ. digh արմատից։ Կապ ունի՞ պրս. [arabic word] dula «բարձր բը-լուր» (հին ժամանակ դղեակները բար-ձունքների վրայ էին շինում)։

NBHL (2)

Գլուխ իբրեւ դղեակ թագաւորի՝ բնակիչ ունելով զառաջնորդ իշխան զմիտսն. (Փիլ. լին.։)

Գլուխ, յորում իբրեւ ի դղեկի նստեալ մտաց. (Սարկ. քհ.։)


Դմակ, աց

s.

tail of a sheep.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև առանդ վկայութեան) «ոչխարի պոչ» Ել. իթ. 22. Կա-նոն. 37. Մխ. առակ. Վստկ. 206, որից՝ դը-մակեղ «դմակի իւղ» Վստկ., գառնադմակ կամ գառնադմակիկ «մի տեսակ բոյս» Բժշ. Վստկ. 149։

• = Պհլ. *dumak հոմանիշից. այս ձևը աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց կան նրա բազմաթիւ ցեղակից-ները, ինչ. զնդ. duma-, պհլ. dum, dumb, dumbak, dunbak, dunb, պրս. ❇ dum, dumm, [arabic word] dunb, [arabic word] dunba, [arabic word] dunbāl., բելուճ. dunbag, քրդ. dunk, duw. աֆղան. lam, մինջ. ləm, օսս. dumág, də-mag «դմակ» (Horn, § 573)։ Իրանեան բառերի նախաձևն է ըստ Bartholomae, Stud. II. 101 *dhumbhma-։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] ︎ dunbā «պոչ», վրաց. დუმა դումա «դմակի իւղ», დუმი դումի «դմակաւոր ոչխար»։ Pokorny, 1, 816 իրանեան ձևերից է կզում հբգ. zumpfo, մբգ. zumpi «առնի». նախաձևը դնում է հնխ. dumb-(կամ dumbh-?) «առ-նի, պոչ» և թերևս նախապէս «գաւազան, վարոց»։-Հիւբշ. 144։

• Ուղիղ մեկնեց նտխ ՆՀԲ, յետոյ Lag.

• ԳՒՌ.-Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։

NBHL (3)

κέκρος cauda. պ. տիւմ, տիւմլէ. Տուտն ոչխարհի լայն եւ գէր. ոչխրին պոչը.

Առցես ի խոյէ անտի զճարպն եւ զդմակն. (Ել. ՟Ի՟Թ. 22։)

Շարժէին դմակք նոցա. խ. առակ. ՟Ձ՟Բ։)