Entries' title containing կ : 10000 Results

Ծօղակ

cf. Ծուղակ.

NBHL (2)

Անկանին ի ծօղակս դժոխոց. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Որոգայթք եւ ծօղակք նենգաւորին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Կագ, ի, ոյ

s.

contention, debate, dispute, contest, quarrel, hroil, strife, cavil;
— յարուցանել, to excite contention, to create strife.

Etymologies (2)

• , ո հլ. (յետնաբար կայ նաև սեռ. -ի) «վէճ, կռիւ» Սիր. իէ. 15, 16. իը. 10 (բց. ի կագոյ). Ոսկ. ես. Եփր. ծն. էջ 57. որից կագասէր «կռւարար» Եփր. յոբ. հրտր. ՀԱ 1912, 672 (նորագիւտ բառ). կագացող «կր-ռուարար» Ոսկ. մ. ա. 17. կագազարթոյց Մծբ. կագիլ «կռուիլ» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. ևն։

• ՆՀԲ. լծ. պրս. թրք. ղագ, ղավղա-գագշմա, գավկա։ Հիւնք. յն. ϰαϰίζω «սաստել, յանդիմանել», պրս. [arabic word] γak «աղմուկ, շփոթութիւն» (այս բա-ռը հայերէնի մէջ պիտի տար գակ)։ Bugge KZ 32, 55 յն. ἠχή, դոր. ἀχά «աղմուկ, ժխոր», լտ. 'vagio «պոռալ, ճչալ» բառերին ցեղակից։ Scheftelo-witz BВ 28, 303 լիթ. kovà «կռիւ», հբգ. houwan «զարնել»։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձ. 397 հիռլ. cath «կռիւ, պատերազմ», հբրըտ. cat-al-rid «կռիւ, վէճ», սանս. kadt ևն։

NBHL (4)

լծ, պ, թ. ղագ, ղավշա, գավկա, գագըզմա ). ἕρις rixa, litis πόλεμος bellum. Բանակռուութիւն. հակառակութիւն, վէճ, կռիւ, աղմուկ.

Ունիմք առ միմիանս եւ կագ եւ կռիւ եւ հաշիւս։ Կագ եւ կռիվ հարուցանէ ընդդէմ նորա։ Կագի եւ հակառակութեան. (Սարգ. յկ. ՟Է։ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։ Գր. հր.։)

Հանապազորդ կագոյ կռուոյ են պատճառք. (Ոսկ. ես.)

Պսակք եւ պարգեւք կան ի միջի ոսոխացն եւ կագոցն։ (թերեւս՝ կագելոցն) Մանդ. (՟Ժ՟Ա)


Կագազարթոյց

adj.

contentious, quarrelsome, cavilling.

NBHL (1)

Գրգռող զկագ եւ զկռիւ.


Կագացող

adj.

litigious, fractious, quarrelsome, wrangling.

NBHL (2)

cf. կագեցող. μάχιμος, litigosus. Որ կագի, կռուարար, հակառակասէր.

Եթե կագացող եւ լեզվանի իցէ (կինն). (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Կագեմ, եցի

vn.

to contest, to debate, to dispute, to quarrel, to cavil, to squabble, to wrangle.


Կագիմ, եցայ

vn.

cf. Կագեմ.

NBHL (7)

ԿԱԳԵՄ. եցի. չ. Ի կագ մտանել. մարտնչել, մաքառիլ. կռու. հակառա. իլ - կիլ. վիճել. կռւըտիլ. կռիւ անել.

Կագեցայ ընդ պատուականս եւ իշխանս նոցա. (Նեեմ. ՟Ե. 7։ ՟Ժ՟Գ 11։)

Եթե կագիցին (կամ կագիցեն) արք երկու. (Ել. ՟Ի՟Ա. 18։ Տե՛ս եւ ծն. ՟Լ՟Ա. 36։ Մտթ. ՟Ժ՟Զ. 22։ Տոբ. ՟Բ. 21։)

Կամ ցասնու, կան կագի, կամ մարտնչի, տպ. (կագէ. Մծբ. ՟Է։ բանիւ դատմամբ քեզ կագիմ. Շ. եդես.)

Ընդդեմ եղբորդ կագիս։ Սատանա կագեր ընդդեմ նորա։ Կագի ընդ մնա։ Լմբ. (ատ. եւ Լմբ. սղ.)

Ուր աստուած հաշտ իցե, եւ ի հրոյ մէջ ցօղ լինի. իսկ եթե աստուած կագիցէ, եւ ի փափկութիւնս մարտ եւ պատերազմ. (Ոսկ. ես.։)

Որ զչորս կագեցողսն ընդ միմեանս ի հաշսութեան եւ ի հաւանութեան պահեալ նուաճէր. (Եզնիկ.։)


Կազ, ի

s. chem.

gauze;
gas;
— լուսաւորութիւն, illuminating -;
լոյս, լուսաւորութեան կազի, — light;
— illumination;
կրելի, portative -;
(մայր) խողովակ կազի, — main;
(փոքր) — pipe;
բերան or կտուց, լապտեր, յարդարիչ, ընդունարան, գործարան կազի, — burner;
— lamp;
— fitter;
gasometer;
— works;
ի լոյս կազի, by — light.

Etymologies (4)

• «կերպաս, դիպակ, մետաքս» Ոս-կիփ. որից կազագործութիւն «ոստայնան-կութիւն Վրդն. պտմ. էջ 16։

• = Արաբ. ❇ qazz «հասարակ, ստորին տեսակի մետաքս», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 195 արաբացեալ է պրս. kaz կամ [arabic word] kaǰ «ցածր տեսակի մետաքս» բառից։-Հիւբշ. 268։

• ՆՀԲ յիշում է ռմկ. կէզի, կէյիսի. գրզզ և ֆրանս. gaze «շղարշ» բառերը։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1072։ Մառ, Րeксть и paз. no Kав. фил. հտ. 1 (1925), էջ 115 վերիններին է կցում նաև վրաց. ყაჭ ղ'ան։

• ԳՒՌ.-Տփ. կազ «ցածր տեսաևի մե. տաքս» Մշ. գ'ազի, Ախց. գ'mզի «մետաքսէ գործուածք»։

NBHL (2)

ռմկ. կէզի, կէյիսի, գըզզ. Կերպաս. դիպակ, զգեստ, ոստայն. մետաքս եւ այլն։

Կազն եւ ապրշումն եւ մազն եւ բուրդն։ Փոքր բեռ ապրշումն եւ կազն՝ բախտին ընկեր է. (Ոսկիփոր.։ (Նաեւ գաղղիարէն, կազ ասի դիպակն. շղարշ. տեռ։))


Կազագործութիւն, ութեան

s. chem.

manufacture of gauze;
distillation of gas.

NBHL (2)

կերպասագործութիւն, ոստայնանկութիւն.

Առ սովաւ գտաւ քանդուած նկարու. (եւ կազագործութիւն եւ չափ եւ կշիռ. Վրդն. պտմ.։)


Կազակերպ

adj.

gasiform.


Կազային

adj.

gaseous.


Կազայեղէն

adj.

aeriform.


Կազանամ, ացայ

vn.

to turn to gas, to gasify.


Կազաչափ, ոյ

s.

gas-meter.


Կազարան, ի

s.

gasometer.


Կազացուցանեմ, ուցի

va.

to gasify.


Կազացուցումն, ման

s.

reduction to gas.


Կազդուրական, ի, աց

adj.

corroborative.

NBHL (2)

իբր կազդուրեցուցիչ. զօրացուցիչ.

Զօրաւորական քեզ եւ կազդուրական իմացեալ լիցի. (Շիր.։)


Կազդուրացուցանեմ, ուցի

va. vn.

to strengthen, to corroborate, to sustain, to give strength to;
to repair, to restore to vigour good health, to re-establish;
to encourage, to give heart to;
to recover, to regain one's strength, to get well again, to be restored;
to take heart, to cheer up.

NBHL (7)

Կազդուրեցուսցէ (կամ կազդուրացուսցէ), կարողացեւսցէ, հաստահիմն արասցէ. (՟Ա. Պետ. ՟Ե. 10։)

Եթե կարասցէն կազդուրել. (Ես. ՟Խ՟Է. 13։)

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Խռովէին, անդրէ կազդուրէ զնոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Զհիւանդացեալ ժողովուրդն կազդուրեցուանէր. (Խոսր.)

Զխորակեալս կազդուրեսցես. Կազդուրեա ի կականմանցս։ Յոգի կենդանի եկեալ կազդուրեցայց. (Նար.։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Կազդուրեմ, եցի

va.

cf. Կազդուրացուցանեմ.

NBHL (8)

Կազդուրեցուսցէ (կամ կազդուրացուսցէ), կարողացեւսցէ, հաստահիմն արասցէ. (՟Ա. Պետ. ՟Ե. 10։)

Եթե կարասցէն կազդուրել. (Ես. ՟Խ՟Է. 13։)

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Խռովէին, անդրէ կազդուրէ զնոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Զհիւանդացեալ ժողովուրդն կազդուրեցուանէր. (Խոսր.)

Զխորակեալս կազդուրեսցես. Կազդուրեա ի կականմանցս։ Յոգի կենդանի եկեալ կազդուրեցայց. (Նար.։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)

Ի լոկ բանեն ուշաբերեալ կազդուրեաց. (Ոսկ. մ. ՟Թ. 8։)


Կազդուրեցուցանեմ, ուցի

va.

cf. Կազդուրացուցանեմ.

NBHL (7)

Կազդուրեցուսցէ (կամ կազդուրացուսցէ), կարողացեւսցէ, հաստահիմն արասցէ. (՟Ա. Պետ. ՟Ե. 10։)

Եթե կարասցէն կազդուրել. (Ես. ՟Խ՟Է. 13։)

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Խռովէին, անդրէ կազդուրէ զնոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Զհիւանդացեալ ժողովուրդն կազդուրեցուանէր. (Խոսր.)

Զխորակեալս կազդուրեսցես. Կազդուրեա ի կականմանցս։ Յոգի կենդանի եկեալ կազդուրեցայց. (Նար.։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Կազդուրեցուցիչ, չի, չաց

adj.

strengthening, cordial, invigorating, fortifying, analeptic, corroborant.

NBHL (2)

Զօրացուցիչ, յոտին կացուցիչ.

Յողդողդք զկազդուրեցուցիչն (պատուեցէք), անկեալք զյարուցիչն. կեւռ. լմբ.)


Կազդուրիչ

cf. Կազդուրեցուցիչ.


Կազդուրութիւն, ութեան

s.

restoration, re-establishment, recovery, convalescence.

NBHL (2)

Հայցել տկարութեան զօրութիւն, դանդաղանաց եւ լքման ջիլս եւ կազդուրութիւն. (Սարկ. պատկ.։)

Հաւատն՝ որ յիս եւ առ ծնօղն, կարօղ է ածել ի կազդուրումն. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)


Կազդուրումն, ման

s.

cf. Կազդուրութիւն.

NBHL (2)

Հայցել տկարութեան զօրութիւն, դանդաղանաց եւ լքման ջիլս եւ կազդուրութիւն. (Սարկ. պատկ.։)

Հաւատն՝ որ յիս եւ առ ծնօղն, կարօղ է ածել ի կազդուրումն. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)


Կազմ, ոյ, ի

s. adj.

construction;
preparation, furniture, ornament;
— գրոց, binding of books;
ready, quite ready, prepared;
active, diligent;
disposed;
— լինել, to be ready, prepared;
to be disposed to.

Etymologies (4)

• «պատրաստ. 2. գինուած» Նեեմ. դ. 10, 14. ժգ. 30. Ագաթ. Ոսկ. լհ. ա. 33 մ. բ. 12 և Եբր. իգ. Եւս. պտմ. իբրև գյ. ո հլ. «կազմած, հանդերձանք, սպաս, զարդ» Ոսկ. յհ. բ. 14. Պիտ. որից կազմել «յօրի-նել, կարգաւորել, պատրաստել, զրահաւո-րել» ՍԳր. Ոսկ. յհ. և մտթ. «պատերազմիլ» Վրդն. պտմ. էջ 56. կազմիչ Ագաթ. Վեցօր. Եզն. կազմած ՍԳր. Եւս. քր. Եզն. Ագաթ. Ոսկ. կազմակերպել Ոսկ. յհ. կազմութիւն ՍԳր. Ագաթ. կազմուած Վեցօր. Մծբ. գե-ղեցկակազմութիւն Սկևռ. ես. երկնակազմ Տօնակ. պնդակազմ Ա. մկ. գ. 17. Եփր. վկ. արև. Ոսկ. Մծբ. ընդդիմակազմութիւն Ա-ծաբ. կարկտ. լուսակազմ Լծ. ածաբ. Յս. որ-դի։ Նոր բառեր են ամրակազմ, թուլակազմ. տկարակազմ, անկազմակերպ, կազմակեր-պիչ, կազմակերպչական, կազմարար, կազ-մատուն, կաշեկազմ, թղթակազմ, լաթա-կազմ, փառակազմ, կազմալուծել, կազմա-լուծութիւն, կազմախօսութիւն ևն։

• ՆՀԲ ւծ. լն. ϰόσμημα, ϰόσμησις «զար-դարանք», թրք. քէսիմ «կտրուածք». թագըմ «կազմած», թէտարիք «պատ-րաստութիւն»։ Peterm. 22, 34 յն. κόσ-μος «կարգ»։ Windisch. 8 յն. ϰάζω, ϰάδμος «փայլիլ, գերազանցել»։ Die-fenbach, Berl. Jahrb. 1843, էջ 449 յն. ϰόσμος և կիմր. casmai ևն։ Հիւնք. յն. ϰόσμος։ Միևնոյնը կրկնում է Ղա-փանցեան, Հաբեթ. լեղվ. էջ 20։

• ԳՒՌ.-Մշ. կազմել, Ախց. կազմէլ, Մրղ. կազմըէլ, Երև. Գոր. Մկ. Շմ. Ոզմ. կազմիլ, Հմշ. գազնէլ «հանդերձել, պատրաստել», Ղրբ. կm՛զմիլ «փխբ. մէկին լաւ ծեծել», Սչ. զազմել, Զթ. գազմիլ, Տփ. անկազմ «տկար, նիհար»։ Ի՞նչ կապ ունի կազմ դառնալ Ղզ. «թուքը պապակելուց չորանալ բերանում»։

• ՓՈԽ.-Վրաց. ❇მა կազմա, კაზმვა կազմվա, ამა ակազմա «զարդարել, պատրաստել, յարդարել, ձին թամբել», დაკაზმა դակազմա «ձին թամբել, նաւր յարդարել ևն», გამოკაზმება գամոկազմե-բա «ճանապարհ ընկնել», φეკაზმული շե-կազմուլի «զարդարուած», აღკაზმულობა աղկազմուլոբա «պճնանք, զարդարանք», რხენის აკაზმულობა ցխենիս ակազմուլոբա «ձիու զարդ, կազմած», տեղափոխութեամբ նաև յმაზვა կմազվա «կազմել», შეკმაზული շեկմազուլի «պատրաստ՝ թամբած ձի»։

NBHL (17)

Զկահուց զկազմս. (Յճխ. ՟Ե։)

ἔτοιμος paratus προσῆκον conveniens κόσμιος ornatus, ordinatus. Արնատ կազմելոյ, իբր կազմեալ, կարգաւորեալ, վառեալ պատրաստեալ. հանդերձեալ, զարդարեալ, յօրինեալ, վայելուչ, պատրաստ.

Կազմ կացցեն զինու։ Որ կազմ եւ պատրաստեալ կային. (Նեեմ. ՟Դ. 10. 14։)

Ետու կազմ բերել զամենակն փայտ ողջակիզացն. (անդ. ՟Ժ՟Գ. 30։)

Բազում եւ կազմ գնդաւ։ Իբրեւ զկազմ զօրական։ Կազմ կառօք եւ երիվարօք. (Փարպ.։ Իսիւք. Պիտ.։)

Կազմ կայր նահատակն. (Սարգ.։)

Ի հաստատութեան միտս կայր կազմ. (ՃՃ.։)

Պաշարաւ, իսկ կազմ եկեալ էին. (Երզն. մտթ.)

Են կազմ առ ի յընդունել զբանն։ Առ փրկութիւնն կազմ. (Շ. մտթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 33։ Նար. ՟Խ՟Դ։)

Խօսել եւ գործել գաղտեղիս կազմ (այսինքն յօժար)։ Ոչինչ ի մենջ կայր մեզ կազմն յառաջագոյն (այսինքն պատրաստ, կամ պատրաստութիւն առ ստեղծումն). (Ոսկ. մ. ՟Բ. 12։ Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։)

սուղ ինչ թուղթ, ոչ կազմ ճարտասանութեամբ բանից, եւ ոչ համադրութիւնք ինչ. (Ոսկ. գծ.։)

Տարաւ թաղեաց եւ ամփոփեաց զնա կազմ. այսինքն պատրաստութեամբ, վայելչապէս. (Եւս. պտմ. ՟Է. 16։)

ԿԱԶՄ, ոյ, կամ ի. գ. κατασκευή apparatus (լծ. եւ κόσμημα, κόσμησις ornamentum ). Կազմութիւն, կազմած, հանդերձանք. սպաս. զարդ. (լծ. յն. գօ՛սմիմա. թ. քէսիմ, թագըմ, թէքարիք).

Զկազմ ոսկեհուռ։ Կազմք զարդուց. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

(Նաւք) մեծավայելուչ յօրինեալ կազմովք. (Պիտ.)

Հանդերձիւք մաքուր, եւ բնակութեամբ, եւ կազմով առաւելութեանց եւ գեղեցկութեանց. (Արիստ. առաք.։)

Օրհնեա տէր եւ զկաշի կազմի սորա (մատենիս). (Մաշտ.։)


Կազմագործութիւն, ութեան

s.

furniture-making.


Կազմած, ոց

s.

apparatus;
preparing, preparation;
goods, furniture, household effects;
moveables, utensils;
equipage;
armour;
cf. Կազմութիւն;
— մարմնոյ, constitution, temper;
- պատերազմականք, military stores;
- ձիոյ, harness, caparisons, trappings;
— նաւու, rigging;
astronomical instruments.

NBHL (24)

ԿԱԶՄԱԾ որ եւ ԿԱԶՄՈՒԱԾ. Ի վերացեալն՝ կազմութիւն, շինութիւն. հանդերձանք. պատրաստութիւն. շէնք, կազմուածք. յն. եւ լտ. պէսպէս.

Տացէ ինձ փայտս ի կազմած դրանցն. (Նեեմ. ՟Բ. 8։)

Զգործեալն իւրեանց բերէին յամենայն կազմած գործոյն. (Ել. ՟Լ՟Զ. 7։)

Մերոց իրաց կազմած. (՟Գ. Մակ. ՟Բ. 17։)

Ոչ գունով զպայծառագոյնն խնդրել (հանդերձ), եւ ոչ կազմածով զբարակն եւ զկակուղն. (Բրս. յուդիտ.։)

Կազմէր զկազմած իւր ի վերայ երաքարիւրոցն. (Կիւրղ. թագ.։)

Մինչեւ ցտաճարին կազմած։ Տաճարին կազմածոյ. (Եւս. քր.։)

Պայման կազմածոյ արարածոց. (Եզնիկ.։)

Կազմածոյն յօրինուածոց արարածոց։ Արարածոց կազմածոց. (Ագաթ.։ Յճխ. ՟Է։)

Մարդոյն կազմածի խորհուրդ։ Յետ սոցայն կազմածի՝ մարդն։ Կրկնակ իմն է բնութեանս մերոյ կազմած. (Նիւս. կազմ.։)

Ի քարանց եւ ի փայտից կազմածք մղեղ եւ մանրաճիւն լինէր. (Փիլ. իմաստն.։)

Կարգ եւ կազմած ճակատուն յարդարիցի. (Ոսկ. եբր.։)

ի բնութեան կազմածից քանդակեալ եւ կերպարան սկզբնատպին. (Երզն. մտթ.։)

Աստուածընկալ սուրբ խաչին խնդիր արարեալ՝ կարացին գտանել նովիմբ կազմածաւ. (Արծր. ՟Բ. 3։)

ԿԱԶՄԱԾ. Ի թանձրացեալն, Կահ կարասի, սպասք, զարդք. զէնք. իրք կազմք. κατασκευή, ἁποσκευή, σκεῦος եւ այլն. apparatus, supellex, vasa եւ այլն. բաները, զարդերը.

Առին զյակոբ հայրն իւրեանց, եւ զկազմած։ Զկազմածն եւ ղաւարն։ Զսուսերն իմ եւ զկազմած իմ։ Ձիովք եւ ամենայն խաչամբք, եւ ամենայն կազմածովք իւրեանց։ Ամենայն կահիւ եւ կազմածով իւրեանց։ Այս է կազմած աշտանակին։ Զկազմածդ զայդ, ոսկի, արծաթ.եւ այլն։

Նաւ գործել, եւ ամենայն կազմածովք պատրաստ լինել ի նաւարկել։ Կահիւ եւ կազմածով խաղային. (Եւս. քր.։)

Առեալ զզէնն իւր, եւ զկազմած ձիոյն. (Խոր. ՟Բ. 76։)

Այլովքն կազմածովքն զինուց կամ հանդերձից. (Պիտ.։)

Գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան. (Նար. ՟Ի՟Ե։)

Ընկէց զինքն ի վերայ արծաթապատ կազմածին, որ տապանաձեւ յօրինեալ կայր. (Ճ. ՟Ա.։)

Տեսանէր զօրօք շուրջ պատեալ զերուսաղէմ, եւ զայլ զարհուրեցուցիչ զկազմածս. (Մխ. երեմ.։)

Կապեմ, եւ ապա զկազմած նորին յափշտակեմ. (Երզն. մտթ.։)

Թէ երէցն զկազմած կնքոյն (զսպաս մկրտութեան) չունի, եւ զկազմածէ ուրեք երթալ չէ ձեռնահաս. (Կանոն.։)


Կազմական, ի, աց

adj.

well dressed or cooked.


Կազմակերպ

s.

implement.

NBHL (1)

Թողին լքին զղեկս, եւ զամենայն կազմակերպս ըստ կազմածոյ չափուն իւրեանց. (Ոսկ. ապաշխ.։)


Կազմակերպեմ, եցի

va.

to project, to figure, to form, to fashion, to construct.

NBHL (1)

Մարմինն տէրունական կազմակերպեալ ի հոգւոյն սրբոյ։ Եւ զայն կազմակերպել կամեցաւ, թէ չէր հակառակ եւ օտար յօրինացն։ Այլով ձեւով իբր երկիւղածութեամբ զայն զնոյն կազմակերպել կամեցան. (Ոսկ. յհ.։)


Կազմակերպութիւն, ութեան

s.

form, formation, conformation, organization, construction, accomodating, setting in order.

NBHL (2)

κατασκευή opificium, structura. Ճարտար կազմութիւն. յօրինած. ճարտարութիւն.

Բնութեանս մերոյ կազմակերպութիւն է ի հոգւոյն սրբոյ եւ ի ջրոյ։ Տե՛ս զկազմակերպութիւնն։ Իսկ որ զկնի այնորիկ, վկայութեան էր կազմակերպութիւն. (Ոսկ. յհ.։)


Կազմարան, ի

s.

book-binders shop;
cf. Գործարան.

NBHL (1)

Աման եւ կազմարան բնութեանս յարգանդի մօր. (Վրդն. սղ.։)


Կազմարար, ի

s.

book-binder.


Կազմեմ, եցի

va.

to form, to mode, to fashion;
to construct, to erect, to build;
to furnish, to provide, to supply;
to fit up, to arrange, to set in order;
to adjust, to put in repair;
to adorn, to embellish;
to get ready, to prepaire;
to equip;
to arm;
գունդս —, to enrol soldiers;
— զկառս, to harness the horses;
պարս ուրախութեան —, to give a ball;
— գորս, to bind books.

NBHL (17)

κατασκευάζω, παρασκευάζω, ἐτοιμάζω , ἑπισάσσω, -ττω, ἀρμόζω եւ այլն. paro, apparo, struo, orno եւ այլն. Կազմս եւ կազմածս առնել. կա՛զմ գործել. յօրինել. յարդարել. զարդարել. կերտել. շինել. նորոգել. կարգել. յարմարել. առթել. հանդերձել. պատրաստել. հաստել. ստեղծանել. հաստատել. ամրացուցանել. սպառազինել. վառել. շինել. շտկտել. խորդել.

Իմաստութեամբ քով կազմեցեր զմարդն։ Որ կազմեացն զնոսա։ Ի կաւոյ կազմեալ ես եւ դու իբրեւ զիս։ Կազմել զտուն, զգրունս, զբեմ, զբեդեկ տանն, զտապանն, ղէնս, աղեղունս։ Կազմել զէշն, զերիվարս, զկառս. ջնար, կռիւս։ Կազմեցին զյորդանան առաջի արքայի։ մուրթքէ դարմանէր եւ կազմէր զտուն թագաւորին. եւ այլն։

Եւ կր.

Զիարդ կազմեցիս երիվարս։ Կազմէր՝ լինել զօրաժողով։ Կազմեցարո՛ւք։ Վառեալք եւ կազմեալք։ Ժողովուրդ կազմեալ.եւ այլն։

Մարդ որ այլում չար կազմէ, իւրում իսկ լերդին կազմէ. (Պտմ. աղեքս.։)

Հրճուի, եւ հրճուանս այռոց կազմէ. (Խոսր.։)

Զօրենս ամուսնութեան փութացար կազմել. (Պիտ.։)

Կազմել զհետեւույթի հարկաւորին. (Անյաղթ պերիարմ.։)

Եւ թէպէտ կազմիք ասէ, չյաղթէք. (Մխ. երեմ.։)

Եթէ ի բնութեան ծառոյն կայր կազմեալ ուտելեացն գիտել զբարին եւ զչար։ Միթէ զբութիւնն փոխե՞լ կարէր, զի անխօսին խօսել կազմիցէ. (Կիւրղ. ծն.։)

Անդրէն ի չափս իւր կազմեցաւ (գետն. որ յարիւն էր դարձեալ). (Կիւրղ. ծն.։)

Տեսուչ եւ մատակարար կազմեցար. (Կանոն.։)

Ի քաջաց արանց բարեկամս իւր կազմեալ. (Յհ. կթ.։)

Ընդ աստուծոյ կազմեցին զանձինս ի կռիւ. (Ոսկ. գղ.։)

Յորոյ հաստատութիւն կազմեաց զբանս։ Աղերսիւ զբանն կազմեաց. (Երզն. մտթ.։)

Կազմէ խոնարհաբար (զբանն) վասն տկարութեան լսողացն։ Կազմեաց զառաջինն՝ մեծ լինել քան զաբրահամ, եւ այլն. Ոսկ. յհ. իբր կազմակերպել։

Այսու եւ այնմ եւս համարձակութիւն կազմեաց. (Ոսկ. մտթ.։)


Կազմիմ, եցայ

vn.

to be formed, constructed;
to prepare to, to get ready.


Կազմիկ

adj.

well prepared, well done, skilfully executed;
— ճաշ, exquisite or choice repast.

NBHL (2)

Կազմեալ պատրաստեալ օրինօք. կոկ, կոկիկ. տիւզկիւն.

Եգիտ զնկանակն, այլ ոչ այնպէս կազմիկ սրբիկ. (Վրք. հց.։)


Կազմիչ

adj.

constructing;
preparing.

NBHL (4)

Կազմօղ. որ կազմէ կամ կազմեաց (ըստ ամենայն առման).

Կազմիչ ամենայն արարածոց, կամ ամենայն բնութեանց, կերպարանաց, հանդերձելոց. (Ագաթ. Վէցօր։ Եզնիկ.։ Նար.։)

Տրտմութիւն՝ կազմիչ մահու. (Ոսկ. յհ.։)

Յիմեքէ ենթակայէ սկզբնէ եւ նիւթոյ, որպէս զմարդ կազմիչ յաւետ քան արարիչ գիտել. (Կիւրղ. գանձ.։)


Կազմող

cf. Կազմիչ.


Կազմուած

cf. Կազմած.

NBHL (7)

Ըստ մեծութեան կազմուածոյ շինուածոցն. (Վրդն. սղ.։)

Մարդոյն կազմուածի. (Նիւս. կազմ.։)

Ըստ կազմուածի կերպարանաց մերոց նոյնպէս եւ վարք մեր եղիցին. (Վեցօր. ՟Թ։)

Հաստատեաց զաշխարհս հանդերձ զարդու եւ կազմուածովք իւրովք. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

Կազմուած կենդանութեան, կամ զարդուց, կամ վաճառականութեան. (Պիտ.)

Նկարակերտ կազմուածս բազմականաց։ Բազում կազմուածս ոսկեղէն եւ արծաթեղէն. (Յհ. կթ.։)

Մի սա ի սպասուցն կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորած. (Նար. ՟Ղ՟Բ։)


Կազմութիւն, ութեան

s.

construction, organisation, order, arrangement, mechanism, constitution, formation, structure, composition;
preparation, equipment;
— մարմնոյ, oonstitution, temperament, complexion.

NBHL (9)

Կազմելն, եւ իլն. կազմուած, եւ կազմած՝ ըստ ամենայն նշանակութեան.

Բանից կազմութիւն զուարթացուցանէ զլսելիս։ Պատրաստեցին զզոհարանն ըստ կազմութեան իւրում։ Մտին ի քաղաքն կազմութեամբ (զինուց). յն. զգուշութեամբ). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 40։ ՟Բ եզր. ՟Գ. 3։ Ծն. ՟Լ՟Դ. 25։)

Ի թիկունս հասանէին բուռն կազմութեամբ. (Ագաթ.։)

Կազմութիւն պատերազմական, կամ բագնաց, կամ ծաղկոցաց. (Խոր. ՟Բ. 85. 37. 39։)

Կազմութիւն զինու, կամ հնարից, եւ ճակատու. (Փարպ.։ Արծր.։)

Մարդոյ կազմութիւն։ Ի նախկին կազմութեան. (Աթ. ՟Դ։ Պրպմ. ՟Ի՟Է։)

Կազմութիւն մարմնոյ մերոյ։ Յորինուած կազմութեան մարմնոյ քում սենեկի։ Կազմութեամբ մարմնով հիւանդոտ էր. (Խոսր.։ Նար. ՟Խ՟Զ։ Ճ. ՟Բ.։)

Գովեսցեն զքեզ տիեզերք կազմութեամբք իւրեանց. (Եփր. ի ծաղկազարդ.։)

Կազմութիւն ճաշոյ։ Բազում կազմութիւնք կերակրոց։ Հացից եւ խահից եւ զանազան կազմութեանց պայծառութիւնք։ Անուշութիւն կազմութեան իւղոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 43։ Ճ. ՟Ժ.։ Վրդն. ծն.։ Փիլ. տեսական.։ Նար. ՟Լ՟Գ։)


Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

Etymologies (6)

• (սեռ. -ի, յետնաբար ո հլ. իսկ ՆՀԲ և ՋԲ դնում են ի, ռ հլ). «շիթ, կալ-ւակ, կաթիլ» Իմ. ժա. 23. Սիր. ժը. 8. Ոսկ. մ. ա. 9. Եփր. ել. էջ 161. որից կաթ մի «մի քիչ, պուտ մը» Ոսկ. փիլիպ. ժե. էջ 518 (քնի համար ասուած). կաթել «կայլա-կել, ծորիլ» ՍԳր. Ոսկ. ես. կաթեցուցանել «ծորել» ՍԳր. կաթոգի կամ կաթոգին «սըր-տակէզ, անձկայրեաց, որի հոգին է կաթում սիրով» ՍԳր. Ագաթ. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. խանդա-կաթ Երգ. բ. 5. շողակաթ Տօնաց. Շար. կա-թուած «կաթկթիլը» Միք. բ. 11 (արդի գրա-կանում «անդամալուծութիւն, իջուածք». հմմտ. լտ. gutta, ֆրանս. goutte, թրք. dam-la, վրաց. წვეთი ծվեթի, գերմ. Tropi, սերբ. käplja, որոնք բոլոր նշանակում են «կաթիլ. 2. անդամալուծութիւն», համաձայն բժշկական մի կարծիքի, ըստ որում կա-թուածը յառաջանում է ուղեղից մի կաթիլ արիւն սրտի վրայ կաթելուց (Berneker 264). որից և կաթուածահար). սրտակաթ Սիր. լը. 20. կաթոտ «վաւաշ, սերմնակաթ» Խոր. Արծր. Մագ. սերմնակաթ ՍԳր. մա-ղասկաթ Ասող. մեղրակաթ Ոսկ. զտկ. մըշ-տակաթ Եփր. կողոս. 171. Ոսկ. տիտ. Մծբ. -իլ մասնիկով՝ կաթիլ, ո հլ. «շիթ, կայլակ» Ես. խ. 15. Առակ. իէ. 15 (հմմտ. տես-իլ) ևն. տե՛ս և կայլակ։

• Klaproth, Asia pol. 106 լտ. gutta և արաբ. օ ︎ gatra «կաթիլ» բառե-րի հետ։ ՆՀԲ լծ. լտ. gutta, stilla «կա-թիլ», նաև (կաթել բառի տակ) արաբ.

• գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։

• ԳՒՌ.-1. Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Շմ. Ջղ. Տփ. կաթ, Խրբ. գ'mթ, Ագլ. կօթ «կա-թիլ», մուն կօթ «մի կաթիլ, մի քիչ». կօթ կօթ «կաթիլ կաթիլ», Հճ. գօթ, Սվեդ. գութ.-2. կաթիլ «կայլակ» կամ կաթիլք «տան կը-տուրը կաթիլը» իմաստի համար ունինք՝ Կր. Մկ. կաթիլ, Ախց. կաթիլք, Ոզմ. կաթիլք, Սեբ. Սչ. գաթիլ, Տիգ. գmթիլ, Հմշ. Ռ. Սեբ. գաթիլք, Զթ. գաթըլ, գաթըլք, Խրբ. գ'mթիլ, Ալշ. Մշ. կատիլք.-3. բայական ձևով՝ Վն. կաթել, Մրղ. կաթէլ, Ախց. Գոր. Երև. Մկ. Ոզմ. Տփ. կաթիլ, Հճ. Սչ. գաթել, Ասլ. Ննխ. Սեբ. գաթէլ, Պլ. գաթէլ, գաթիլ, Հմշ. գա-թուշ, Ղրբ. կmթիլ, Խրբ. գ'mթիլ, Մշ. կա-տալ, Ագլ. կըթթօլ։ Նոր բառեր. և նոր ի-մաստներ են՝ կաթիլ «պտուղը հասունանա-լով ծառից ինքնին ընկնել. 2. վայր ընկնել գետին, գլորուիլ», կաթուկ «հասունպնալով ինքնին ընկած պտուղ», կաթինք, կաթունք «անձրևից կտուրի կաթիլը», կաթլանք «կայլակ», կրկնութեամբ՝ կաթկթիլ, կաթկը-թուք, կաթկթեցնել։ Կրճատ ձևով է Ղրբ. մի՛կա «մի քիչ» (իմա՛ մի՛ կաթ)։

• ՓՈԽ.-Ուտ. կատ «կաթիլ, կայլակ», կատ-իեսուն «կաթիլ, կայլակել»։

• «պղինձ». ունի միայն Բառ. երեմ. էջ 152. -արդեօք կաթսայ բա՞ռն է։

NBHL (15)

Շիթ. (լծ. լտ. կու՛թթա, սթի՛լլա). ῤανίς, σταγών gutta, stilla. որ եւ ԿԱԹԻԼ. Մասնիկ հիւթոց ծորեալ ոլոռն ոլոռն. պուտ, կաթ մը.

Իբրեւ զկաթ մի առաւոտի ցողոյ։ Իբրեւ կաթ մի ի ծովէ. (իմ. ՟Ժ՟Ա. 23։ Սիր. ՟Ժ՟Ը. 8։)

կար փայտն) ոչինչ բուժէ զձեղունն յանձրեւոյն եւ ի կաթոյն. (Նիւս. երգ.։)

Զկաթ ջրոյն. (Խոսր.։)

Կաթի մի ջրոյ։ Կաթ արտասուաց։ Կաթ մի ջուր. (Նար. հ. ՟Ձ՟Ը. եւ Մեկն. երգ.։)

Զջերմագոյն կաթս արտասուաց հեղուլ. (Կլիմաք.։)

Կաթի միոյ ջրոյ կարոտեալ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Եւ ոչ կաթ մի անձրեւոյ ցօղեաց։ Որչափ կաթ մի ջրոյ ըմպէ. (Վրք. հց. ձ։)

Կաթի միոյ ջրոյ չէր իշխան։ Ի կաթ մի ջուր կարօղ են վայելել. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Իբրեւ ի կաթ մի ի հոգւոյն սրբոյ հաղորդեցան նոքա. (Եփր. ել.։)

Հայցէր կաթն ի կաթոյն զանդնդային ծովոյն. (Եպիփ. թաղ.։)

Զի՞նչ խառնումն եղիցի կաթ մի գինւոյ ի ծով, եւ կամ կաթ մի ջրոյ արկանելոյ ի մեծ հֆոց։ (Մխ. ապար.։)

Ի մաքրող հրոյդ ցայթեցէ՛ք, կաթ ի յոգիս մեր արկէ՛ք, սիրովըդ ձեր ջեռուցէք. (Լմբ. տաղ հրեշտ.։)

Կաթ մի քուն հասանէ տեսանել. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Է։)

Պիտէր ինձ կաթ մի բախտի, եւ ոչ խելք կարասով։ Կաթ մի խելք ինձ մանաւանդ՝ եւ ոչ ծովակս բախտից. (Ոսկիփոր.։)


Կաթեմ, եցի

vn.

to drop, to flow drop by drop;
to trickle, to run down;
to distil;
անձրեւ ոչ եւս կաթեաց յերկիր, not a drop of rain fell;
— լուսոյ, to shine forth, to appear.

NBHL (13)

(ար. գութուր, թէգէթթուր ). στάζω stillo. Ծորիլ որպէս զկաթիլ. շիթ առ շիթ իջանել. ցողել. անձրեւել. ի վերայ անկանիլ. հոսիլ. կաթկթիլ. տամլամագ.

Անցրեւ ոչ եւս կաթեաց յերկիր։ Կաթեաց ի վերայ նոցա ջուր յերկնից։ Ի դատարկութենէ ձեռաց կաթեսցէ տուն։ Մեղր կաթէ ի շրթանց կնոջ պոռնկի։ Կաթեաց ի քեզ գինի եւ արբեցութիւն։ Կաթեսցէ կամ կաթեաց սրտմտութիւն.եւ այլն։

Իբրեւ զկաթ մի ի դուղէ, որ ի ներքոյ կաթիցէ. (Ոսկ. ես.։)

Իսկ (Ողբ. ՟Գ. 51.)

Ակն իմ կաթեսցէ ի վերայ անձին իմոյ. իմա՛ զարտասուս, եւ այն իբրեւ քամեալ ի հնձանէ. ղի յն. եւ եբր. է կթել, եւ հնձան հարկանել։

Արիւն ասի կաթել ընդ արտասուացն. (Խոսր.։)

Ի փայտէն կաթէ արիւն. (Բրսղ. մրկ.։)

Աւիշքն՝ որ անտի կաթեալ ի ջետլ էր. (Յհ. կթ.։)

Թէ ոչ լուր համբաւոյ նոցա կաթեաց յականջս նոցա երբէք։ Եւ զի կաթեաց ի լսելիս նոցա բարբառն հանգստեան. (Եփր. համաբ.։)

ԿԱԹԵԼ՝ լուսոյ, շողոյ. իբր ռմկ. ցաթել.

Լոյս ամպեղէն խաչանման կաթեաց ի սուրբ պատկերն. (Խոր. առ արծր.։ եւ Թղթ. դաշ.։)

Շողն կաթէ ի նմանէ. եւ ուր կաթէ, լուցանէ. (Շիր.։)

Յորում կաթեաց շողն երկնային. (յորմէ Շողակաթ) (Շ. եդես.։)


Կաթիմ, եցայ

vn.

cf. Կաթեմ.

NBHL (1)

Դու աշտանակ լուսեղէն (սուրբ կոյս), ի քեզ կաթեցաւ շողն աստուածեղէն. (Տաղ.։)


Կաթեցուցանեմ, ուցի

va.

to let fall drop by drop;
to distil.

NBHL (7)

στάζω, ἁποστάζω stilla, destillo. Տալ կաթել. կաթեցնել. ... որ եւ ասի ԲՂԽԵԼ, ԾՈՐԵԼ.

Մեղր կաթեցուցանեն շրթունք քո։ Ձեռք իմ կաթեցուցին զմուռս։ Յանդիման նորա կաթեցուսցէ ակն իմ. (Երգ. ՟Դ. 11։ ՟Է. 5։ Յոբ. ՟Ժ՟Զ. 21։)

Սուղ ինչ արտօսր կաթեցուցանելն. (Բրս. թղթ.։)

Արտասուս կաթեցուցանէին. (Ճ. ՟Ա.։)

Արիւն կաթեցուցանեմք։ Ոչ կաթեցուցին լերինք զքաղցրութիւն. (Սարգ. յկ. ՟Գ։ Ածաբ. կարկտ.։)

Սուղ ինչ ի դմա զմարդասիրութեան կաթեցուցանել գութ. (Պիտ.։)

Լից քոյին շնորհօք զայնս նկարագիրս ... զոր առեալ օծցես, լոյս կաթեցուսցես (ի նա). (Տաղ.։)


Կաթիլ, թլոյ

s.

cf. Կաթ;
— առ —, drop by drop.

Etymologies (1)

• տե՛ս Կաթ։

NBHL (7)

σταγών stilla, gutta. կաթ. շիթ. կաթուած. պուտ.

Իբրեւ զկաթիլ մի ի դուլէ են։ Կաթիլ հանէ զմարդ ի տանէ իւրմէ. (Ես. խ. 15։ Առակ. ՟Ի՟Է. 15։)

Կաթիլ յաճախեալ զվէմս թաւալեցուցանէ։ Ըստ կաթլոյ օրինակի զվնասելն բնաւորեալ. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Յաճախելով կաթլոցն. (Լմբ. առակ.։)

Ի կաթել կաթլոցն զխստագոյն քարինս եւ զվէմս ծակեն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Զկաթիլս աչացս։ Կաթիլ մի կաթին քումդ կուսութեան. (Նար.։)

Վերստին յիշելութիւն կաթիլ է խոհեմութեան ի բաց պակասելոյ. (Պղատ. օրին. ՟Ե։)


Կաթիկ

s.

little drop.

NBHL (2)

Փոքրիկ կաթ. շիթ մի. պտիկ մը.

Ի ձէնջ հայցէ լեզուին ջըրիկ, դուք ոչ տայցէք նըմին կաթիկ. (Շ. եդես.։)


Կաթն, թին, թանց

s.

milk;
կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

Etymologies (4)

• , ն հլ. (-թին, -թամբ, -թանց) «կաթ» ՍԳր. որից կաթնաբեր Ոսկ. մտթ. կաթնակեր Եզն. Յերոն. կամ կաթնկեր Եբր. ե. 13. կաթնակերագոյն Կոչ. կաթնասուն Նար. Շար. կաթնաբոյծ Յհ. իմ. երև. կաթ-նածուծ Եղիշ. հայր մեր. իշկաթնուկ Առաք. լծ. սահմ. 540. նոր բառեր են կաթնավա-ճառ, կաթնավաճառուհի, կաթնաման, կա-րընտու, կաթնատամ, կաթնատնտեսութիւն, կաթնեղեն, կաթնատուն, կաթնահատութիւն ևն։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.

• Klaproth, Asia pol. 103, լտ. lac, իտալ. latte բառերի հետ։ Müller SWAW 38, 572, 579 և 41, I1 ւառ la-ct բառի վերջի ct մասի հետ է միաց-նում կաթ, ն համարելով մասնիկ։ Lag. Arm. Stud. § 1076 համարում է թէ կոգի և կաթն իրար վրայ ազդել են և թէ կաթն գալիս է *գաթն ձևից։ Canini, Ft. étym. 150 իռլ. geat «կաթ» բառի հետ։ Հիւնք. կատու-ից։ Patrubánν SA 1. 188 սանս. ghr-ta «մաքրած և զտած կարագ» և իռլ. gert «կաթ» բառերի հետ։ Վերի մեկնութիւնս տե՛ս Բանաս. 1901, էջ 79։ Մառ, Kъ вопр. o полож. aбхaзcкoro էջ 39 և ИАН 1919, 398 մինգր. կաթ «սպիտակիլ», վրաց. կեթ-րի «բոր» և լազ. ակաթեն «ալևորիլ» բառերի հետ։ Kипաидзе, Гpaм. мингр. яз. CI. 1914, էջ 250 դիտել է տալիս որ մինգր. կաթ նշանակում է «մի տեղ գտնուիլ» և ո՛չ թէ «սպիտակիլ». ուստի և Մառի վերոյիշեալ համեմատութիւնը վերանում է։ Oštir, Btrg. alarod. 110 հլտ. colostra, caseus «պանիր», բասկ gaztai, յն. γόλαϰτ-, լտ. lact-ևն ձևերի հետ։ Pictet, բ. տպ. Բ. 40 հանում է կթել բայից և կցում է իռլ. geat «կաթ» բառին։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. Շմ. կա՛թնը, Տփ. կա՛թը, սեռ. կա՛թնի, Սչ. գաթը, սեռ. գաթնի, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ Վն. կաթ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաթ, Ասլ. գաթ, գա*, Տիգ. գmթ, Սվեդ. գէթ, Զթ գօթ, գոթ, Հճ. գօթ, Ագլ. կախց, Հւր. կախս։ -Ագլ. կախց ծագած է նախաւոր *կաղց ձե-ւից և այս պատճառով էլ չէ վերածուած կօխց. ըստ որում Ագուլիսի բարբառում ա դառնում է օ, բայց ղ-ից առաջ մնում է ան-փոփոխ. հմմտ. աղ, դաղձ, թաղ, մաղ, մաղձ, կաղ, տաղ (այս բոլորը անփոփոխ), բայց վախ > վօխ։-Նոր բառեր են՝ կաթնա-հունց, կաթնաձու, կաթնալի, կաթնոց, կաթ, նաւեր, կաթքար, կաթնտիկ, կաթնտերևի, կաթնենի, կաթնագին ևն ևն։ Ագուլիսի բար-բառով պահուած թանկագին ձևերն են՝ կըխ-ցա՛հում (նոր ձևով կթնա՛հում) «կաթնա-համ», կխցա՛խուտ «կաթնախոտ» և կխցի՛-րիս «սեր» (այն է կաթներես)։

NBHL (8)

γάλα սեռ. γάλακτος lac, lactis. Սպիտակ եւ անոյշ հիւթն ստեանց մարցն կենդանեաց ի սնունդ ծննդոցն ի մատաղութեան. կաթ. սիւք (որ է լծ. ընդ շիթ, եւ ստին. ար. լէպէն. եբր. լապախ. պ. զիր).

Կոգի եւ կաթն։ Ի կաթն մօր իւրոյ։ Կաթն մաքեաց։ Տիկ կաթին։ Բղխէ զկաթն եւ զմեղր։ Ոռոգանէին լերինք իմ կաթամբ։ Անջատելոցն ի կաթանէ։ Կթեա՛ կաթն։ Դիեսցես զկաթն (այսինքն զպարտութիւն) հեթանոսաց.եւ այլն։

Յայնմ կաթնէ եւ ի գինւոյ. (Փարպ.։)

Արբուցեր որպէս մայր՝ ստացողին զքեզ՝ զկուսական քո սուրբ զկաթն. (Շար.։)

մայրենի կաթամբ ջամբեալ դիեցուցեր. (Նար. կուս.։)

Կաթամբ կուսին կերակրի հացըն կենաց անմահից. կաթամբ կերակրի որ կերակրէ զաշխարհս. (Շ. տաղ.։)

Իսկ ի (Պղատ. տիմ.)

Կաթն դնի որպէս յն. որ է մակարդ, եւ հիւթ եփեալ.


Կաթնաբեր

adj.

lactiferous, yielding milk.

NBHL (2)

Որ բերէ յիւրմէ զկաթն. կաթնաբուխ.

Կաթնաբեր աղբիւրք ստեանցն տարաժամ ցամաքէին. (Ոսկ. մտթ.։)


Կաթնաբոյծ

adj.

fed with milk;
— լինել, to suck, to be suckled.

NBHL (4)

Կաթամբ բուծեալ. կաթնասուն. ոտնդիաց.

Կաթնաբոյծ հասակաց. (Նար. ՟Լ՟Ա։)

ԿԱԹՆԱԲՈՅԾ ԼԻՆԵԼ. Կաթամբ բուծանիլ, սնանիլ. դիել զկաթն.

Զիա՞րդ տղայ երեւալ՝ կաթնաբոյծ եղանիւր. (Յհ. իմ. երեւ.։ Գր. տղ. առ տուտ.։)


Կաթնաբուղխ

adj.

flowing with milk, milky.

NBHL (2)

Որ բղխէ յիւրմէ զկաթն. կաթնաբեր.

Կաթնաբուխ ունել ստինս. (Խոսրովիկ.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Ժպտումն, ման

s.

smile, sneer.

NBHL (2)

Ու՞ր է զուարթշրթանց ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. (Խոր. ՟Գ. 68։)

Ոչ մաստութեամբ առնէ զժպտումն, այլ ձայնիւ եւ աղաղակաւ. (Լմբ. ժղ.։)


Ժպրհիմ, եցայ

vn.

to be bold, to have the audacity, to dare.

NBHL (8)

ԺՊՐՀԻՄ կամ ԺՊՐՀԵՄ, τολμάω audeo. Յանդգնլ. իշխել. համարձակիլ.

Եթէ ժպրհեսցին, եւ իցին երկու թագաւորք միոյ աշխարհի. (Եղիշ. ՟Բ։)

Ընդ որ նախանձեալեւ այլ եպիսկոպոսաց՝ ժպրհեցան ցնոյն առնել. (Խոր. ՟Գ. 66։)

Զիա՞րդ ժպրհին ի ձեւ հողեղենի եւ ի կերպարանս իջուցանել. (Շ. թղթ.։)

Որ ժրհին աւելի քան զայսն եւ զոչն երդնուլ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ոչ երբէք ժպրհին (ձկունք) ելանել երթալ յայլոյ սահման. (Վեցօր. ՟Դ։)

Եւ ո նոքինհրեշտակացն պաք որպէս պարտն է՝ պատուել ժպրհին. (Նար. կուս.։)

ՈՐ թէպէտ ժպրհեաց մտանել. (Նախ. ՟Գ. Մակ.։)


Ժպրհութիւն, ութեան

s.

boldness, audacity, presumptuousness, insolence, effrontery.

NBHL (4)

ἱταμία, τὸ ἁναιδές, αὑθάδεια, τόλμα, ἁπόνοια, τὸ ἁπηνές temeritas, arrogantia, audacia, immanitas Յանդգնութիւն. լրբութիւն. անամօթութիւն. համարձակութիւն.

Առանց ոխս ի մտի ունելոյ վասն բազմապատիկ յանդգնութեան եւ ժըպրհութեան ինձ մի՛ պատրաստեր. (Սիր. նոր. ՟Ի՟Գ. 6.) որ հինն.

Ժպրհութեան տեսակ յինքեան բերիցէ՝ հաստատուն կարծելով զիւր ընտրութիւնն։ Զի մի՛ ախտ ժպրհութեան աճեսցէ. (Բրս. հց.։)

Ի ձեռն գործելոյ նշանին զխստագոյն նորա ժպրհութիւն կակղացուցանէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Ժռութիւն, ութեան

s.

unripeness, immaturity.

NBHL (2)

Առաւել ռմկ. Ժուռ գոլն. Խակութւն. տհասութիւն.

Խակութիւն, ժռութիւն, անհասութիւն. (Լծ. նար.։)


Ժտանք, նաց

s.

earnest entreaty, solicitation, conjuration, importunity.

NBHL (2)

Ոչ պարզաբար խնդրուածք, այլկրկին ժտանք. (Շ. յկ. ՟Բ։)

Ո՞ր հայր՝ յորժամ զորդի իւր ի ժտանս տեսանիցէ, ոչ բնական գթով նեղեալ ընձեռնէ զխնդրելին. (Երզն. մտթ.։)


Ժտեմ, եցի

va.

to entreat earnestly, to conjure, to beseech;
to importune, to tease;
to dare, to be bold.

NBHL (6)

Ժտեա՛ յորժամ լսես, մի՛ հարեւանցի բան կարծեր, այլ ընդ սովաւ տե՛ս զարտասուսն, զանմռունչ հեծութիւնն, զբախել կրծցն, զտառապանս սրտին. քանզի այսոքիկ ժտելոյն են պտուղք. (Լմբ. սղ.։)

Յոյժ կամի աստուած զժտել աղաչողին. (Նար. խրատ.։)

Յառաջագոյն զայս յաստուծոյ ժտեաց ունել։ Զաստուած նկատել, եւ ի նմանէ զփրկութիւն ժտել։ Զառ նա կեանսն ժտէ՛ (այսինքն ժտեա՛). (Լմբ. սղ.։)

Լրբութեամբ ժտողի. (Մաշկ.։)

Եւ ոչ սակաւիկ մի կալ ժտեցին. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ. 37։)

ՄԻ՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասնորդս ցորենոյ քո։ Մի՛ ժտեսցես զենուլ զզատիկն ի միում քաղաքաց քոց. (Օրին. ՟Ժ՟Բ. 17։ ՟Ժ՟Զ. 5։) յն. մի՛ կարասցես. կարօղ չլլաս։


Ժտեցուցանեմ, ուցի

va.

to embolden, to give or inspire with courage.

NBHL (2)

տալ ժտիլ. համարձակեցուցանել. ժպրհեցուցանել. յանդգնեցուցանել.

Ժտեցոյց թշնամին զմարդն անցանել զհրամանաւն աստուծոյ. Եզնիկ


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

NBHL (11)

ԺՏԻՄ որ եւ ԺՏԵԼ. չ. τολμάω, κατατολμάω, αὑθαδιάζομαι, βιάζομαι audeo, arrogo, praesumo, vim facio. Ժիտ գտանել լրբութեամբ. իշխել. համարձակիլ. յանդգնել. ժպրհիլ. չամաչել. անամօթիլ.

Իսկ (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ 12։)

Ժտեցայ եւ մատուցի զողջակէզն. յն. ժուժեցի. ըստ մեզ չժուժեցի, կամ ուժեցի, իշխեցի։

Ժտեցաւ խնդրել զմարմինն, եւ չեկաց ի բաց՝ մինչեւ էառ։ Աղքատն զայնպիսի բանս (թշնամաց) լսէ, եւ ժտի (յն. չամաչէ)։ Թէպէտեւ այնչափ ակնկորեալ էր չարեօքն, զոր գործեաց, սակայն ժպտեցաւ գալ առհայրն։ Աղօտ օրնակօք ոք ժտեսցի (յայտնել զգաղտնիս). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Զի զորս լրբել ժտել յայնպիսի դատարկ քննութիւն յօժարեն արգելուցու. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ ոչ նախ ա՛ռ հրաման յաստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա։ Անձնիշխան եղեւ մարդն առնել զբարի, եւ ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր յոր ժտիցի։ Ի գործ շնութեան ժտի. (Եզնիկ.։)

Սէրն աստուածային յանհնարինս հնարի եւ ժտի վասն բազմաց փրկութեան. (Մանդ. ՟Գ։)

Պիղծ շրթամբ ժտիցս ի մարմինն։ Աղտեղի ոգւովդ անխտիր ժտիս հաղորդել. (Ոսկ. փիլիպ.։)

որպէս աղքատն ժտի ունել։ Զունկն դնելն ժտի։ Զառ ի յայսցանէզերծուցանելն ժտիմք. (Լմբ. սղ.։)

Երբեմն՝ Ժտել եւ ժտիլն, այսինքն խնդրել, եւ համարձակիլ՝ միանգամայն նշանակին ի պաղատիլն որպէս զաղքատ եւ զկարօտ.

Թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր։ Պարտ է ողորմիլ, զի առ կարօտութեանն ժտի. եւ մեք իսկ յորժամ ժտիմք առ աստուած վասն միոյ ինչ խնդրուածոյ՝ ոչ ցասնու. այլ յայնժամ ցասնու, յորժամ ոչ ժտիցեմք. (Ոսկ. ես.։)


Ժտութիւն, ութեան

s.

demand, solicitation, instance;
importunity, hardihood;
վասն ժտութեան քո, it is at your prayer that I...;
վասն ժտութեանն, on account of his importunity.

NBHL (3)

Ժտելն. ժտիլն. ժտանք. պաղատանք. թախանձանք. եւ համարձակութիւն. աներեսութիւն. անամօթութիւն. ἁναίδια impudentia

Վասն ժտութեանն յարուցեալ տայցէ նմա. կ. ՟Ժ՟Ա։)

Տրտնջե՛ս ո՛վ մարդ ընդ ժտութիւն կարօտելոյն. զի թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր. (Ոսկ. ես.։)


Ժրագլուխ

adj.

courageous, bold, brave;
noble, magnanimous;
diligent, careful.

NBHL (7)

ἁνδρεῖος virilis, fortis γνήσιος, γενναῖος genuinus, generosus σπουδαιότερος diligentior. Արի. առաքինի. անձանձրոյթ. փութկոտ. ժրաջան. գործասէր. եւ Գործօնեայ. կտրիճ, ճարպիկ. (Առակ. ՟Ժ՟Բ. 4։ եւ ՟Լ՟Ա. 10։ եւ Սիր. ՟Ի՟Զ. 2։)

Իբրեւ երթիցես դու առ տէրն քո, կոչեսցէ զքեզ ծառայ քաջ եւ ժրագլուխ։ Եղիցու՛ք մշակքԺրագլուխք, զի խնդրեսցուք զվարձս մեր ընդ առաջինսն. (Մծբ. ՟Ա. ՟Զ։)

Ժրագլուխ մշակ առաքինութեանն լինիցիս. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Ճանաչին ժրագլուխք եւ արդարակորով երկրագործքն. (Պիտ.։)

Ժրագլուխ մրջիւնն զարթուցանէ զհեղգութեան վատացն զտաղտկութիւն. (Կոչ. ՟Թ։)

Ժրագլուխս յօրինէ զնոսա լինել առ տուրսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Զօրագլուխն թադէոս ժրագլուխ եւ փոյթ ի զարդ եւ ի շինութիւն եկեղեցեաց. (Արծր. ՟Ե. 3։)


Ժրանամ, ացայ

vn.

to take courage, to gather spirits, to grow stronger, to put forth one's strength, or courage, to be courageous;
to be diligent, active, laborious.

NBHL (5)

ἁνδρίζομαι, κραταιόομαι forti animo sum, fortificor, persevero. Ժիր լինել՝ յանձին եւ ի գործ. արիանալ. զօրանալ. ժուժկալել. տոկալ. կտրիճ ըլլալ, դիմանալ, սիրտ ընել.

Հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարու՛ք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 13։)

Զմէջս պնդել, ժրանալ, հաւանել անցանել զայն ճանապարհ. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Ժրանայ ի գործ առաքինութեան. (Լմբ. առակ.։)

Ժրացիր մանու՛կ իմ խոհական, վասն այն կրկնեմՎերըստին բան. (Կրպտ. ոտ.։)


Ժրաջան

adj.

industrious, diligent, careful, active, bustling.

NBHL (3)

Ժրաջան մշակին տունկ արմատացեալ։ Զի դու մշակ ժրաջան երեւեսցիս. (Երզն. լս. եւ Երզն. մտթ.։)

Զկրօնեւոր ոմն ժրաջան ի ժամ յառնելոյն յաղօթս ունէր սարսուռ եւ գլխացաւութիւն. (Վրք. հց. ՟Ձ։)

Ժրաջան աղօթիւք պաշտել, կամ կատարել զկանոն. (Ասող. ՟Գ. 32։)


Ժրասէր

cf. Ժրաջան.

NBHL (1)

Ժրասէրք, երկասէրք. (Ճ. ՟Ա.։)


Ժրացուցանեմ, ուցի

va.

to inspirit, to animate, to encourage.

NBHL (1)

Ժիր կացուցանել. տլ ժրանալ. քաջալերել. զօրացուցանել. ժրացնել, սիրտ տալ, զօրացնել.


Ժրութիւն, ութեան

s.

courage, vigour;
industry, diligence, activity;
assiduity.

NBHL (7)

καρτερία, καρτέρησις robur, tolerantia, sedulitas τὸ δραστήριον strenuitas, navitas σπουδή studium. Ժիր գոլն. ժրանալն. պնդութւն. արիութիւն յանձին եւ ի գործ. փոյթ. ջան. երկասիրութիւն. կտրճութիւն.

Թերեւս մոլեալ կա՛մ հիւանդութեամբ, եւ կամ գերաչափ ժրութեամբ ըմբռնեալ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ո՛չ զզօրւթին նորա ոգւոյն եւ զժրութիւն՝ ի ծերութեան հասակ խոնարհելով՝ ժամանակ աղօտացոյց. (Նիւս. կուս.։)

Կարօտութիւն զհանդէս ժուժկալութեանն ցուցանէ ի ժրութիւն մշակութեան. (Յճխ. ՟Է։)

Յորժամ յանօգուտ յայնպիսի ժրութիւնս եւ ապիրատութիւնս եւս յաւելուցուս. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

արուարագոյն հոգւոյն ժրութիւն։ Անստգտանելի ժրութիւն (երկրեգործի). (Պիտ.։)

յորժամ երիտասարդութիւն հեղգութեանբն եւ տաղտկութեամբն զանկեալ իցէ, յանբան անասնոց անտի ժրութենէ կշտամբեալ յանդիմանեսցի։ Տե՛ս զմրջիւնն ո՛վ վատ, եւ լե՛ր իմաստագոյն ի ժրութենէ նորա. (Կոչ. ՟Թ։)


Ժօռատ

adj.

toothless.

NBHL (3)

ԺՕՌԱՏ կամ ԺԱՒՌԱՏ. Որպէս Ատամնատ. (ի ժաձռ կամ ժեռ. ռմկ. կեռիք) νωδός edentulus, dentibus carens. Պակասեալ յատամանց. որոյ թափեալ են ատամունք. ակռաները թափած. ակռապլիկ.

Ժօռատ ասեմք՝ ո՛չ որ ոչ ունին ատամունս.. . այլ որ ոչ ունի՝ յորժամ բնաւորեցաւն ունել. քանզի ոմանք ի ծննդեան ոչ երեսս (այսինքն աչս) ունին, եւ ոչ ատամունս. այլ ո՛չ ասին ո՛չ ժօռատք եւ ոչ կոյրք։ Ի պակասութենէ յունակութիւն անկար է փոփոխումն լինել. քանզի ո՛չ կոյր եղեալ ոք՝ դարձեալ վերատեսաց, եւ ոչ ժօռատ՝ ատամունս բուսոյց. (Արիստ. հակակ.։)

Եւ ո՛չ ժօռատ (ասեմք) զհամբակ եւ զարդի եւս ծնեալս, եյլ յորժամ ամանակն պահանջեսցէ, յայնժամ ասին ժօռատք արդեօք. (Անյաղթ անդ։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

NBHL (99)

նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad.

Դարձաւ առ նոյ ի տապան անդր։ Գնաց ի տուն իւր։ Եմուտ ի քաղաքն։ Անկեալ էր եւ սիմոն ի նոսա. եւ այլն։ Տայ եւ զզօրութիւն նախադրութեանց՝ Վասն. ընդ. ըստ. ընդդէմ. հանդերձ.

Իբրեւ թէ բարեխօս էր ի խաղաղութիւն աշխարհն։ Ի փրկութիւն առաքեաց զիս աստուած։ Արար աստուած զմարդն ի պատկեր իւր։ Դառնացաւ ի նոսա մովսէս։ Ե՛րթ ի խաղաղութիւն. եւ այլն։ Յորս երբեմն կարծեցալն է ներգոյական որպէս զգործիական. որպէս տեսցի եւ զկնի։

Ի. նախդիր բացառականի. ἁπό, ἁπ’, ἁφa, ab, abs ἕκ ex, e, de. Իբր Ապ. յ. արտ. որպէս պ. էզ, դղմ. իզ.

Որ ելանէ ի բերանոյ, ի սրտէ անտի գայ։ Ե՛լ ի տանէ քումմէ։ Ի քէն ելիցէ ինձ իշխան։ Եւ դու ի նոցանէ ես։ Մե՞ր ես, եթէ ի թշնամեաց մերոց. եւ այլն։ Երբեմն բերէ եւ զոյժ այլոց հոլովոց եւ նախադրութեանց. զորոց խօսին եւ քերականք.

Ի բարուց խժդժագոյն. (Բ. Մակ. Ե. 22։) Որ է ի ձախմէ դամասկոսի. (Ծն. ԺԴ. 15։)

Ի հիվանդս տանել ի քրտանէ նորա թաշկինակս (Գծ. ԺԹ. 12։)

Ոչ անսային նմա ի կարճմտութիւնէն եւ ի խիստ գործոյն. (Ել. Զ. 9։)

Ձորձք մեր եւ կոշիկք մաշեցան ի բազում երկայն ճանապարհէն. (Յես. Թ. 13։)

ի բազում ամաց լինել քեզ դատաւոր ազգիս այսորիկ գիտեմ. (Գծ. ԻԴ. 10։)

Օգնական քեզ ի թշնամաց. (Յոբ. ԻԲ. 25։) Ի. Նախդիր գոյականի. ἑν in.

Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Երդուայ ի բարկութեան իմում։ Բնակեալ ի յարկս, ի քաղաքս։ Հեծեալ ի ձի, կամ ի ջորւոջ։ երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Որ նստին ի քերովբէս։ տէր ի տաճար սուրբ իւրում, տէր յերկինս յաթոռ իւրում. եւ այլն։ Ստէպ ներգոյակն դնի ի թարգմնեալ գիրս յն. եւ եբր ոճով, փոխանակ գործիականի. ի՛ հուր եւ ի ծծումբ դատել։ Աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս։ Ի բանս ճշմարտութեան, ի զօրութեան աստուծոյ։ Ի բազուկ բարձր (կամ բարձր բազկաւ) եւ այլն։ Ի. Յո՛ր եւ է հոլովս զօրութեամբ կրկնի երբեմն, կամ երկար Ի՛ ունի զզօրութիւն կրկնութեան իի՛.

Ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամին. (Մտթ. ԺԳ. 25։)

յորժամ եւ՛ս աւելի (ի) խաւար արկանիցեմք զնոսա. (Ոսկ. Ա. 12։)

Զի (ի) կամելն քո անդունդք երկի՛նք են, եւ երկիրս՝ երկնից երկինք, խաւարն՝ լոյս. (Բենիկ.։)

Մերկ ի բաց զաստուածութիւնն իւր կամեցաւ երեւեցուցանել. (Ոսկ. յհ. Ա. 42։) Որպէս եւ յասելն.

Ես ձեզ փութացայց ի բաց ցուցանել, թէ զինչ երբեք զիցէ այս ինչ՜ Պղատ. սոկր. իմա՛ յայտնի ցուցանել, կամ ապացւցանել։

Ի ԲԱՑ. մ. իբրու Բացեալ միջոցաւ. անջատեալ. այսինքն հեռի. մեկուսի. ի բացեայ. հեռու. ... Ըստ այսմ դուն ուրեք վարի ընդ եական բայի՝ որպէս Ի բացէ.

Մի՛ համարիր, եթէ մարմնով այժմիկ ի մեջ բա՛ց է, նոյնպէս եւ հոգւովն. (Կոչ. ԺԴ։)

Ի յունական առասպելականուենէն յոյժ հեռի ի բաց են. (Եւս. քր. Ա։)

Այլ ստէպ վարի ընդ ամենայն բայս, յորս յն. եւ լտ. իցէ բաղադրութիւն նախդրիւքս ἁπό, ἁφ’, ἕξ , διά ab, abs, ex, dis եւ այլն. ապ. բաց. տար. եւ այլն. զի ոչ այնչափ ասի ի մեզ, սպասել, բացագնալ, բացամերժել, տարանջատել եւ այլն, որչափ ացասել, ի բաց գնալ, ի բաց մերժել, ի բաց անջատել, եւ այլն. զոր օրինակ,

Ի բաց գնա յինէն։ Ի աց կացէք յինէն։ իբրեւ ելին ընդ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բա՛ց։ Ի բա՛ց ոստիր, եւ մի յամենար ի տեղւոջ նորա։ յորժամ եղէ այր, զտղայութիւնի բաց խափանեցի. եւ այլն։ Զքանի մի յայպիսեաց աստի դնեմք եւ ի կարգիս. զեւս յոքունս գտցես առընթեր իւրաքանչիւր բայից։

Ի ԲԱՑ. մ. որպէս Յետս. անդրէն. իբր յն. լտ. ἁνα, ἁπό re. կամ Իդուրս, արտաքս. ἑξ ex.

Աղաչեմ զձեզ ի բաց դարձուցանել զդատդ. (Պղատ. սոկր.։)

Զգունդն՝ զոր եառ ի քէն, զհետ յղեալ՝ կոչեցեր ի բաց. (Խոր. Գ. 17։)

Զգրաւ պարտապանին ի բաց տացէ. (Եզեկ. ԼԳ. 15։)

Հրամայէ ի բաց տալ, եւ վճարել՝ զոր ունին։ Իբրեւ լսէ զ՝ի բաց տալն, տրտմի. (Բրսղ. մրկ.։)

ի հիմանէ եկեղեցւոյ ի բաց ոչ անկեալ. (Սարգ. ա. պետ. Զ։)

Ըստ կրկին առմանցս՝ կազմին բայքդ.

Ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Ի բաց արա յինէն զնախատինս. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. եւայն։

Զանիշխանութիւնն ի բաց բառնալ պարտ է յամենայն կենցաղոյս. (Պղատ. օրին. ԺԲ։)

Ի բաց բարձողական աղտեղեաց հեշտութեանցն է շուրջ կարդեալ զմահճօք սպառազինութիւն. (Նիւս. երգ.։)

Եղծումն է ի բաց բարձումն առաջիկայ իրին. (Պիտ.։)

Ի ԲԱՑ ԴՆԵԼ. իբր ռմկ. մէկ դի դնել.

Իբրեւ ի բաց եդաւ ձմեռային ցրտութիւնն. (մէկ դի գնաց, անցաւ). (Յհ. կթ.)

Ի ԲԱՑ ԴՐՈՒԹԻՒՆ, կամ ԴՐՈՒՄՆ. այս ինքն ի բաց դնելն, իլն. հրաժեշտ.

Կենցաղոյս իրաց ի բաց դրութեամբ։ Ի բաց դրութիւն ահա ցուցանէ նշանաբար. (Մեկն. ղեւտ.։)

Ոչ ի բաց թողու ի ստահակելն, այլ ներէ. (Յճխ.։)

Ի ԲԱՑ ԿԱԼ. Հեռի կամ ետս կալ.

Ի բաց կացէք յարանցդ յայդցանէ։ Ի բաց եկաց ի նմանէ առ ժամանակ մի. եւ այլն։

Ի ԲԱՑ. cf. ԱՆ՝Ի ԲԱՑ ԲԱՌՆԱԼԻ Ի ԲԱՑ. cf. ԱՆ՝Ի ԲԱՑ ԴՆԵԼԻ Ի ԲԱՑԿԱՅՔ. յից. Ի բաց կալն. յետս կասիլն.

Յառաքինի կենաց կատարումն առանց ի բացկայց հետեւեալ. (Դիոն.։)

Ի ԲԱՑ. մ. Կարի հեռագոյն, անդրագոյն. (կից ընդ այլ բառս).

հասանէին ձնյնք փողոցն իբաց յառաջացեալք, եւ սաստկացեալք յոյժ. (Ել. ԺԲ. 19։)

Զիւրսն որ բազում ի բաց գործեցան. յն. ի հեռուստ. (Ոսկ. ես.։)

Դատարկութիւն է, եւ անդր ի բաց անշահութիւն գրել (զամենայն)։ Կեփաղիոն մատենագիր այր քաջ ի բաց հին։ Ջրհեղեղին զրոյցք քաջ ի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. (Եւս. քր. Ա։)

Ի ԲԱՑԵԱՅ. որ եւ ի ԲԱՑԷ. Հեռի. մեկուսի. հեռու. ... ἁπέχον distans, procul եւ այլն.

Ուր ուրեմն ի բացեայ յայնց ժամանակաց ջրհեղեղն. (Եւս. քր. ա։)

Ի քաղաք մի՝ որ ի բացեայ (կամ ի բացէ) էր յերուսաղէմէ իբր վեցհարիւր վտաւանաւ. (Բ. Մակ. ԺԲ. 29։)

Եւ իսրայէլ ոչ է ի բացեայ (կամ ի բացէ) յինէն. Ովս. Ե. 3։ Սիրտք նոցահեռացեալ ի բացեայ են յինէն. (Մրկ. Է. 6։)

այնքան ի բացեայ էին առնուլ ի նմանէ փառս. (Ոսկ. յհ.։)

Եւ ոչ պէտք կարեւորք էին նոցա զազգաց օտարաց եւ զաշխարհաց ի բացեայ (եղելոց). (Խոր. Ա. 13։)

մ. Ի ԲԱՑԵԱՅ. մ. Իբր Ի բացուստ. ի հեռաստանէ. ի հանդիպոյ. ի մի կողմն. μακρόθεν, ἑξεναντίας procul, ex adverso. հեռըւանց, հեռու, դրսին.

Եկաց ի վերայ գլխոյ լերին ի բացեայ։ եւ դու կայցեսի բացեայ։ եւ կացին ի հանդիպոջ ի բացեայ. (Ա թգ. ԻԶ. 13։ Բ. Թագ. ԺԸ. 13։ Դ. Թագ. Բ. 7։)

որ եթէ ի բացէ էին ի նմանէ հրեշտակք, այլ մերձ. (Շ. մտթ.։)

Յօդսդ թռչին ո՛չ ի բացէ յերկրէ, այլ առ երկրաւ. (Կիւրղ. ծն.։)

Ի ԲԱՑ. Ի ԲԱՑ ԸՆԿԵՑԻԿ ա. որ եւ ԲԱՑԸՆԿԵՑԻԿ. (զոր տեսցես). Ի բաց ընկեցեալ, խոտան. անարգ. երեսէ ձգած, ցած.

Խորհրդակցութեամբ վատթար, ազգաւ ի բաց ընկեցիկ. (Խոր. Գ. 68։)

չի՛ք ի նոսա (յարարածս) ի բաց ընկեցիկ. (Լծ. կոչ.։)

Ողորմութիւն ստիպի դըժուարակրացն եւ վտանդելոցն ի բացուստ տեսություն. (Լմբ. պտրգ.։)

Զաքարիա ի բացուստ գուշակեաց քեզ. (Կիւրղ. ղկ.։)

Մակբայ ապերդմնական. ի բա՛ց տար. քաւ. (Թր. քեր.։)

Ոչ եթէ չարութիւն կացէ յաստուած, ի բաց տար. (Գէ. ես.։)

Քան զմարգարէսն նուազագո՞յն համարիմք զնա լինել. ի բա՛ց տար։ զի՞նչ իցէ այս. մի՛ թէ առա՞կ. ի բաց տար. (Ոսկ. յհ. Ա. 29։ Բ. 2։)

Ի բա՛ց անդր տա՛ր, եւ մի ի միտս անգամ մի՛ եկեսցէ. (Փիլ.։)

Որ ոչ իցէ ըստ այսմ հանճարոյ, ընտրողական, եւ բոլորովիմբ ի բաց փախչողական. (Դիոն. երկն.։)

Ի ԲՆԷ. cf. ԲՈՒՆ։ Ի ԴԵՐԵՒ, Ի ԴԵՐԵՒՍ. cf. ԴԵՐԵՒ։ Ի ԴԷՊ. cf. ԴԷՊ։ Ի ԴՈՒՐՍ. cf. ԴՈՒՌՆ, դուրք։ cf. ԱՆ՝Ի ԴՈՒՐՍ ԵԼԱՆԵԼԻ Ի ԶՈՒՐ. cf. ԶՈՒՐ։ Ի ԹԻԿԱՆՑ, կունս. cf. ԹԻԿՈՒՆՔ։ Ի ԽՈՆԱՐՀՈՒՍՏ. cf. ԽՈՆԱՐՀ։ Ի ԽՈՐՈՒՍՏ. cf. ԽՈՐ։ Ի ԿԱՊ cf. ԱՆ՝Ի ԿԱՊ ԳԱԼԻ Ի ՀԵՐՈՒՆ հետէ. cf. ՀԵՐՈՒ. եւ այլն։ Ի ՁԵՌՆ. cf. ՁԵՌՆ։ Ի ՃԱՀ. cf. ՃԱՀ։ Ի ՄԵՐԿՈՒՑ. cf. ՄԵՐԿ։ Ի ՄԷՋ, Ի ՄԻՋԻ. cf. ՄԷՋ։ Ի ՄԻ ԿՈՅՍ cf. ԱՆ՝Ի ՄԻ ԿՈՅՍ ԹԱՒԱԼ մ. Ի ՄԻԱՍԻՆ. մ. ἄμα, ὀμοῦ simul. Միաբան. զուգաց. զոյգ ընդ այրում. հանդերձ ընկերօք. միանգամայն. միատեղ, մեկտեղ.

Խրատել զմեզ եօթնապատիկ ի վերայ մեղացն ձերոց. (Ղեւտ. ԻԶ. 18։)

Բնակելն ի միասին։ Գնացին երկոքեան ի միասին։ Իշխանք ժողովեցան ի միասին։ Խորտակեցին անօրէնք եւ մեղաւորք ի միասին։ Գանձարան ի միասին եղիցի մեր։ Ընթանային երկոքեան ի իմասին։ էին ի միասին. եւ այլն։

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել. (Եզնիկ.։)

Ի ՄԻԱՍԻՆ ԷԱԿԱՆ, կամ ՄԻԱՍԻՆ ԷԱԿԱՆ. ὀμοούσιος consubstantialis Միասնական. համագոյ.

Ընդէ՞ր ասիցես ասեն զմիասին էականն։ Ի բա՛ց առ դու նախ զօտարականն, զի մի՛ ի դիմի հարկանցի քեզ ի միասին էականն։ Ի միասին էականն է անուն հօր եւ որդւոյ. (Սեբեր. Բ։ եւ Աթ. ստէպ։)

Ի ՄՕՏՈՅ. cf. ՄՕՏ։ Ի ՆԱՆԻՐ. cf. ՆԱՆԻՐ Ի ՆԵՐՔՈՅ, Ի ՆԵՐՔՍ. ՆԵՐՔՈՅ, եւ այլն։ Ի ՊԱՏՃԱՌՍ. cf. ՊԱՏՃԱՌ։ Ի ՊԷՏՍ. cf. ՊԷՏՔ։ Ի ՍԱԿՍ. cf. ՍԱԿՍ, ի սակս։ Ի ՍԿԶԲԱՆԷ. cf. ՍԿԻԶԲՆ։ Իսկ Եփր. համաբ.

գիշեր ոչ անցանէ զսահմանադրութիւնս զ՝իսկզբանէս. իմա՛ զեդեալս ի սկզբանէ։ Ի ՍԿԶԲԱՆԵԱԿԱՆ. εὑαρχικός divinus, aeternus. Որ էն ի սկզբանէ. անսկիզբն. անեղ. աստուածային.

Ի սկզբանէականացն անձնաւորութեանց (որդւոյ եւ հոգւոյ ընդ հօր). (Դիոն. ածայ. Բ. երկիցս։)

Ի ՍՄԱՅՔ յից, յօք. ա.գ. Որ նչ ենն ի սմա, կամ յերկրի ասա. Երկրաւորք.

Երկիր իսկ միանգամայն ի սմայօքս սասանեալ առ հասարակ. (Անյաղթ բարձր.։)

հաստատեցիր զերկիր ի սմայօքս ի վեր քան զբան. (Գանձ.։)

Ի ՍՊԱՌ. ԻՍՊԱՌ. մ. εἱς τέλος, εἱς πέρας in finem, omnino Մնչեւ իսպառումն. մինչ ի կատարած. ցվախճան. յաւէտ. բոլորովին. ամենայն սարօք կամ մասամբք. բնաւին. ինչուան ետքը, բոլոր բոլորովին.

Ոչ իսպառ բարկանայ մեզ տէր։ Որ համբերեսցէ իսպառ, նա կացցէ։ Զիմի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. եւ այլն։

Որ ունիցի ի վեր զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն. (Վեցօր. Գ։)

Ի ՎԵՐԱՅ. նխ. ի ձայնէս Վեր, որպէս իվերին կողման կամ կողմն, ներգոյական եւ տրական նշանակութեամբ. որ եւ ի յ. ἑπί, ἑφsuper, supra cf. Վ. վրայ, վըրան, դեպ ի վրայ.

Եդ ի վերայ իսահակայ, կամ սեղանոյ. կամ վիմի, աւազոյ։ Ի վերայ հնացեալ ձորձոյ։ Ի վերայ երեսաց երկրի թագաւորել ի վերայ իսրայէլի, կամ յուդայ։ Ածել անձրեւ, կամ ծագել զարեւ ի վերա արդարոց եւ մեղաւորաց, կամ ի վերայ երկրի։ Գալ առ քեզ ի վերայ ջրոցս։ Ետես թզենի մի ի վերայ ճանապարհին։ Ի վերայ իմ հասին։ Իբրեւ ի վերայ աւազակի ելիք։ Յարիցէ ի վերայ նորա։ Հեղից ի վերայ ամենայն մարմնոյ, եւ այլն։

Յոյր վերայ տեսանիցես։ Յորոց վերայ աշտարակն անկաւ։ Հասեալ էին յաստուծոյ իրաւանցն վերայ. եւ այլն։

Յիրեանց վերայ կուտակալ. (Պիտ.։)

Ի ՎԵՐԱՅ. ὐπέρ super, ob, de, pro, propter. որպէս Վասն. յաղագս. ի սակս, առ սէր. առ գութ. համար, վրայօք.

Կոչեցին զմանուկն վայքաբովթ՝ ի վերայ տապանակին աստուծոյ, եւ ի վերայ սկեսրայրին նորա, եւ ի վերայ առն իւրոյ. (Ա. Թագ. Դ. 21։) Զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։ Մեռանիլ ի վերայ ազգին. եւ այլն։

Ի ՎԵՐԱՅ. մ. ունիս տեսնել առընթեր բազում բայից. զոր օրինակ, Ի վերայ ածել, բերել, դնել, եւ այլն։

Եղիցի այս նշան հաւաստի՝ ձեռին ի վերայ դրութիւն. (Մեկն. ղեւտ.։)

ի բացկացութեան եւ անզգամութեան անուն է գէթ. եւ դստերք այնոզիկ՝ որ ի բացկացութեան խորհուրդքն՝ են անարգել յարձակմունք. (Փիլ. լին.։)

Ի՞մ իմիք արժանի լինիցիմք. յն. τίνος ἅν (որու՞մ արդօք. ո՞ր բանի ). (Ոսկ. մ. Ա. 22։)

Ի՞Ւ. գ.մ. Ի գործիականէ հարցական եւ մասնական բառիցս Ինչ, եւ ԻՄՆ, որոց՝ իրիք, իմիք իրիւք. եւ ի՞մ, իմիք, ի՞ւ իւիք, առ իմէ՞, զմէ՞, զի՞. յն. τί; διὰ τί; որպէս հոլովական բառիցս, Զի՞նչ ինչ, եւ Ո՞ր ինչ. զորօրինակ եւ Ո՞ ոք, ի տրականն լինի ու՞մ ումեք։ Արմատն կայ եւ ի ձայնս, Հիմ եւ Հիբար, հիկէն. այլ ոչ գտանի լոկ Ի։ Արդ՝ Ի՞Ւ, ըստ որում հարցական, նշանակէ, որո՞վ բանիւ կամ իրօք. ինչո՞վ. κατὰ τί; quona? unde?.

Ո՞րպէս, կամիւ գնեալ. (Եզնիկ.։)

Ի՞ւ զիս արդեօք ջանայցէք մխիթարել. (Փարպ.։) Ի՞Ւ. անսովոր է ածականաբար ասել.

Ի՞ւ արդ յեղանակաւ վաղվաղակի բնաւորի առ մեզ զոր կամեսցուք. այսինքն որո՞վ եղանակաւ. τίνα τρόπον; quo modo?. (Պղատ. օրին. Է։) Գտանի եւ վերբերական յարաբերիչ, իբր Որով իւիք. որով բանիւ.

Չունելով եղար, իւ զբոց բաղձիցն ցածուսցէ։ Պէտք եղեն սմա զանազան արուեստից, իւ զկենացն հայթհայթեսցէ հնարս. (Պիտ.։)

Ի 3 Տառ ձայնաւոր՝ իբրեւ հնչեցալ Ի, եւ անուանեալ Ինի կամ Ին. միջակ ըստ ամանակին, վասն որոյ եւ երկեմանակ ասի, երբեմն ձգտեալ երկարաւ, եւ երբեմն ամփոփել սղիւ։ Եթէ յայլ լեզուս ի՝ իցէ յառաջ քան զբաղաձայն, պահի եւ ի մեզ ի. զորօրինակ իսրայէլ, իսահակ, իդոս, իկոնիոն, իգնատիոս, իտաղիա, եւ այլն. ապա եթէ ի, իցէ առ այլս յառաջ քան զայլ ձայնաւոր, (որ յայնժամ առ լատինս կոչի ի՛ երկայն իբրու մերս ե) Փոխի առ մեզ ի յ. զոր օրինակ յովտ, յովբ, յակովբ, յեսու, յիսուս, յուստոս, եւ այլն։ Ի. Ընդ Ւ տառին, սովորաբար երկրաբառգործէ իւ, իբր եու. զի յորժամ իցէ զկնի նորա բաղաձայն տառ բնական՝ այլ ոչ դիմորոշ յօդ, հիչի ի մեզ՝ ո՛չ որպէս գաղղիականն u, կամ որպէս զայլազգական ձայնսդ իւսթ, կիւնահ, կիւլ, եւ այլն, այլ իբրեւ եու. վասն որոյ եւ անխտիր գրի ըստ նախնեաց, իւր, բեւր, աղբեւր. միւս, մեւս. հիւր, հեւր. հարիւր, հարեւր, եւ այլն։ Իսկ յայլ տեղիս իւ ՝ հնչի որպէս գրեալ թաւանշանաւ՝ նուրբ իվ, զոր օրինակ, թիւ, քիւ, բանիւ, բանիւն, երիւար, եւ այլն։ Ի, կամ ի. նշան թուոյ՝ է Քսան կամ քսաներորդ. զի որպէս յայբէ մինչեւ ի թոյ՝ նշանակ միաւոր յաւելուածոյ են տառք, զկնի ժ տառի տասնաւորս ի մէջ բերեն յաւելուածս։

Ի. Ի յանգս բառից է որպէս ածանցական մասնիկ՝ պէսպէս առմամբ. զոր օրինակ՝ արծաթի, պղնձի, վայրի, դալարի, անմարդի, առնի, այրի, եւ այլն։ Քաջ նուագի ի խորհուրդ տառիս.

Ին՝ն Իսկապէս ասէ, բանին ի յոչնչէ ստեղծեալ զերկին։ Ին՝ ն, Ի ցասմանէ դու ի բա՛ց լեր, եւ մի՛ զքեզ ասէ՝ այրեր։ Ին՝ ն, Իհանրութեանց ասէ դարձի՛ր, եւ սուտ խաղօք մի՛ ըզբաղիր (Շ. այբուբ.։)


Ի

prep.

to, of, by, for, in, at, upon, during, with;
հայեցաւ ի Պետրոս, he looked at Peter;
ի ժամ երրորդ, at three o'clock;
գնալ ի Հայաստան, to go to Armenia;
յերկրէ ի յերկինս, from earth to heaven;
ի պատկեր Աստուծոյ, in the image of God;
ի փրկութիւն առաքեաց, he sent to save;
բաշխեաց ի մարդ հաց մի, he distributed a loaf to each person;
որ ելանէ ի բերանոյ՝ ի սրտէ անտի գայ, that which comes out of the mouth comes from the heart;
ոչ կարէր տեսանել ի բազմութենէն, he could not see on account of the crowd;
շրջել ի զպոյ, to walk with a stick;
ի ձախմէ Դամասկոսի, to the left of Damascus;
նստել ի տան, to be at home;
ի տեղւոջ անդ, in that place;
ի տունջեան եւ գիշերի, by day and night;
ի նմիմ ամի, in the same year;
ի գարնան, in spring;
ի ննջելն, asleep, sleeping;
ի գնալն, in going, while going;
ի գլուխ իմ, on my head;
ի բարկութեան իմում, in my anger;
ի հանդերձս աղտեղիս, with soiled clothes.


Ի բաց

adv.

far, afar;
outside;
apart, aside;
— գնալ, to depart;
to steal away;
կալ, to keep away, to desist, to leave off;
to refrain;
կալ ի հաւատոց, to renounce the faith;
— արձակել, to deliver up, to abandon;
— խափանել, to hidder;
— առնել, բառնալ, to take away, to estrange, to remove, to snatch away, cf. Հեռացուցանեմ, cf. Օտարացուցանեմ;
— առնուլ, to carry or clear away, to take off, to abstract, cf. Բացաբառնամ;
— թողուլ, to abandon, to leave off, to cease from;
— դնել, to put on one side, to lay aside or apart;
զոգի — դնել, to affront, to brave death;
— մերժել զերկիւղ, to drive away fear;
անդր —, քաջ —, very, much;
քաջ — քան զնոցա անասնութիւնն գնաս գնացս, you are filthier than a beast;
— տար ! God forbid! Fie! Fie upon you! — գնա ! begone! Get out! Go away! to the devil with you! cf. Բաց.


Իբր

prep. adv. conj.

as, like, in the same manner as;
whilst, when, while;
nearly, within a little, almost, about;
as if;
— այն թէ, — զի, — եթէ, as if;
like as it were;
ոչ եթէ, not that, not only;
— ? how? by what means ? in what manner ? — ապա ? — արդեօք ? how then? how ever? — է? how is it? — ոչ ? of course, without doubt.

NBHL (30)

հյց. խնդ. իբրեւ. որպէս. պէս. կիպի. ὠς sicut, ut

Իբր զճաճանչ փոքու կայծական։ Իբր զճրագ։ Վախճան ընկալայց իբր զմահացու. (Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Զ. ՟Ձ՟Ը։)

ԻԲՐ. յարի եւ յամենայն հոլովս. որպէս նխ. եւ մ. ռմկ. ինչպէս.

իբր ձագ մի քեւ կապեցաւ. (Անյաղթ բարձր.։)

եւ կերակուրք ժանեացն ծախման ձկունք որսորդաց, իբր նոքին կամացզրպարտչաց։ Իբր զաստուածամարտիցն զքո հեստելոցն արաբանակ բերանս երեաց։ Ո՞րպէս զունայնութեանցսիբր զլրութեանց ճառեցից։ տատանեալ հոգիս ի յայսմ աշխարհի մարմնոյ շինուածով իբր ի նաւակի. (Նար. մծբ. եւ Նար. ՟Լ՟Գ. եւ ՟Կ՟Ա. ՟Ն՟Բ։)

Ի պաշտօն առեալ երկիր պագանիցէ իբր աստուծոյ. (Եզնիկ.։)

Ի վահանափակն յունաց իբր յամուր քաղաք մտանէին։ Ի վայր հոսեաց միմեանս զկնի իբր ի սաստիկ իմն ի մրրկէ. (Խոր. ՟Գ. 37. 40։)

Հոգւոյ ակամբ իբր աչօք մարմնոյ յայտնապէս նկատելով. (Անյաղթ բարձր.։)

ԻԲՐ. մ.շ. որպէս. իբրու. ըստ որում. եւ Զոր օրինակ. ... ὠς, ὤσπερ sicut, quemadmodum, ut.

Զիա՞րդ իբր ոչ կռապաշտեալ անպատկառապէս մերձեցայց։ Քանզի իբր անօթ փայտեղէն մինչեւ օծեալ իցէ՝ դիւրաբար հերձի ... նոյնպէս եւ մարդ ոչ իւղեալ սովաւ. (Նար. կ. եւ Նար. ՟Զ՟Գ։)

Առ ոն է այնպէս կարօտել մարդկայինս ազգ, իբր առ ուսանելն զհանդերձեալսն։ Երեւեցան երբեմն հրեշտակք. իբր այն որ ի դանիէլն է, իբր այն որ ի դաւիթն է. իբր այն որ ի մովսէսն է. (Ոսկ. յհ.։)

զի՞նչ օգուտ մեր կանչելն՝ ց նա ոչ տեսանէ. (Լմբ. սղ.։)

Զմւս որդին թէ ժանդահոտ եւ խաւարին իցէ, ի՞բր ոչ դիտաց. (Եզնիկ.)

Ի՞բր ապա, կամ որո՞վ իրօք ինքնաձեռն լինելով. (Պիտ.։)

Ի՞բր դատաւորին ճշմարտի յանդիմնեցայց։ Ի՞բր արդեօք անմաքուր իմասցի շրթամբք եսայի։ Ո՞րպէս հանդարտեցից զնմանեացն պատիժ միշտ յիշատակել. Ի՞բր զեւսն առ սմին, թէ զամենայն եղջիւրս մեղաւորաց փշրեսցես. (Նար. ե. կ. եւ ՟Ժ։ Ի՞բր է՝ զի ոչ միջոց զնա եղա. Եփր. համաբ.։)

Գալ նոցա ի տեսութիւն, իբր բան ինչ եւ գործ հարկաւոր հասեալք։ Խնդիրս արարեալ ... իր անկար գոլով ձեւաւորել. (Խոր. ՟Ա. 28։ ՟Գ. 13։)

համբաւ ամբաստանութեանպատմի իբր դառն հերձուած իմն մուծանել. (Յհ. կթ.։) Եւ հելենաբանութեամբ, իբրու՝ որպէս զի. որ. քի.

Դոյզն կասկած արկածից ի միտ բերելով առ խտրոց փոքր միջոցին, որ ի մէջ հանգստեանն եւ աշխատութեանն. իբր այն թէ հասեալ իցէ ձմեռն յամարայնի. (Նար. ՟Ի՟Է։)

Սուրբն Գրիգորիոս ոչ հաւանեցաւ երթալ ... իբր զի այնքան փափաքանօք կոչէին. (Խոր. ՟Բ. 85։)

ԶԻ ողորմեցաւ ասէ, յայն սակս ընտրեաց. իբր զի խոտանք եաք եւ ընկեցալք յերեսացն աստուծոյ, ողորմութիւն նորա ընտրիս արար. (Խոսր.։)

Իմաստաբար արաչագործն արուեստագործեաց, իբր զի եւ տարերց ի միմեանս փոխարկեալ եւ ի չարախառնութիւնս, եւ դարձեալ զարախառնութեանց ի տարերս լուծանիլ. (Նիւս. բն.։)

Այսքան կենցաղավարեաց, իբր զի ոչ պակաս ծառայութեան իրիք մասն ի ծերութեան եղանիլ. (Խոր. ՟Գ. 67։)

Զերեսս իմ ոչ դարձի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ. իբր զի ասիցէ՝ թէ յառաջագոյն իսկ գիտէի. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Ամենեքին կազմեալ զինու հանդերձ, իբր թէ ի պատերազմ ճակատիցին. (Խոր. ՟Բ. 57։)

Եւ բարթողիմէոս մանուկ՝ իբր թէ ի մարս ծնեալ՝ զնոցին խօսսն հնչեցուցանէ. (Լմբ. ստիպ.։)

Իբրեւ ոչ եթէ պիղծ ինչ բնութեամբ էին, այլ զչախորժականսն մտաց մարդկան պիղծս կոչէ. (Եզնիկ.։)

Իբր ոչ եթէ օտար զօրութեան չար ինչ ուրուք ընկալաւ զպատիժ պատուհասին, այլ ի յիւրմէ հեղգութեանն. (Եղիշ. ՟Բ։)

Իբր ոչ եթէ զի օգտեսցի ինչ ի շնորհաց անտի, այլ զի խորամանկութեամբ զքննութեան բարս ունիցի. (Կոչ. ՟Գ։)

Իբր ոչ թէ փոփոխումն իմն ասացի ... այլ ասպանջականութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

իբր օրինակ իմն, անբաղայ ազատութեամբ ի բաց ընկելով զհոգս աշխարհականս։ Ապա յայնցանէ իբրու օրինակ իմն քայլափոխութեամբ ի կատարելագոյնս գալ. (Պիտ.։)


Իբրու

prep. adv. conj.

as, so that, like;
when;
almost, nearly;
—, — այն թէ, — եթէ՝ թէ, as if, in some way;
— զի, as, because;
— ոչ եթէ cf. Իբրեւ ոչ եթէ.

NBHL (27)

յիրաւի կոչեցան մանկտին որդիք հռաքելի, իբրու ծնունդք բենիամենի. (Շ. մտթ.։)

Եթէ եւ յիսուսին այնպիսի էին մահն եւ չարչարանքն իբրու սոսկ մարդոյ, զիա՞րդ կարացին զամենայն բնութիւնս մարդկան վերստին ապրեցուցանել։ Խրատ եւս մատուցանէ իբրու նախնոյն մեր ադամայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ. ՟Ը։)

Կամաւորապէս դիմեցից իբրու յարդարեւ կարապետ ուրախութեան. (Պիտ.։)

Տրտունջ գոգցես եւ մեղադրութիւն բազում նոցա զնախամարգարէէն լինելով իբրու զկամօք մատնողէ։ Բնակեալք էին օրինակ իմն իբրու յանքոյթ հանգստարանի։ Ընդ այսու քաջաբեր տեղեաւ՝ իբրու ՟Ը հմուտ վարժողաւ աշակերտին. (Պիտ.։)

յորժամ ասեմ ինչ եկեղեցւոջն յաղագս աստուածայնոցն, ծիծաղին իբրու զմոլելով. (Պղատ. եւթիփռոն.։)

աստուածային դաւիթ իբրու բերանով նախաստեղծին յաղագս խաչիս փրկութեան երգէ. (Շ. բարձր.։)

Իբրու մշակէաք ի կղզւոջն, հուպ մեր եւ սա անդանօր վաստակէր (Պղատ.եւթիփռոն.։)

Գիտէր, թէ իբրու ճաշակեսցեն զօրինադրութիւն, այնուհետեւ դժուարափոխք լինիցին. (Նոննոս.։)

վախճանեցաւ յաշխարհէս, իբրու կալեալ էր նա զպաշտօն եպիսկոպոսութեան եկեղեցւոյն զութ եւ տասն ամ. այսինքն յետ որոյ։

ԻԲՐՈՒ. մ.շ. ὠς sicut, ut Ըստ որում. զոր օրինակ. ինչպէս.

Գեղեցկագոյն ասացեր. արասցո՛ւք իսկ, իբրու ասեսդ։ Աղաչեմ զձեզ, իրաւապէս՝ իբրու ինձ իսկ թուի, թոյլ տալ նմա։ Նախկին (հին) բանն ճշմարիտ գոլով, իբրու՝ հաւասարութիւն զսիրելութիւն գործէ. (Պղատ. ստէպ։)

Ո՛չ մարմնական եւ ախտային, իբրու կարծեն կոյրքըն մըտօք. (Յիսուս որդի.։)

Իբրու տէրն մեր ասաց, մի՛ ստանայք ոսկի. (Եւս. պտմ. ՟Ե. 18։)

տէր մեր ասաց ոմանց, թէ չեմ դատաւոր, իբրու դատաւոր էր նա. եւ ոմանց ասէ, չեմ բարերար (կամ բարի), իբրու բարերար էր նա. (Եփր. համաբ.։)

Իբրու զրկեալ էին, այլ ի տեառնէ զօրանային։ Իբրու մարմին իւր լուծեալ էր, բայց շունչ նորա պահեալ էր ի նմա։ Եւ ոչ մարմին նորա շնորհեսցի մեզ, իբրու բազումք ցանկային. (Եւս. պտմ.։)

Բազումք յառաքելոց անտի եւ յաշակերտաց ... իբրու ցայն ժամ կային եւս անդէն յերուսաղէմ։ Շարժումն եղեւ յանտիոք, եւ իբրու բոլոր քաղաքն կործանեցաւ. (Եւս. պտմ. եւ Եւս. քր.։)

Առնոյր զթագաւորն մեկուսի ... իբրու ի պատճառս ինչ զբօսանաց, իբրու խորհուրդ ինչ խորհելոյ. (Ագաթ.։)

Ահաւասիկ են ասէ, իբրու ասել յետ այսքան շնորհացս տակաւին են՝ որ ասեն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Բարձրաճիչ աղաղակաւ իբրու այն թէ զերկինս դողացուցանէին։ պատրեցաք իբրեւ զմանուկ մի տղայ անպիտան, իբրու այն թէ ի վերին երեսս զկամս նորա ամբարշտութեան կատարեցաք. (Եղիշ. ՟Գ. ՟Ե։)

Իբրու եթէ նոյն ինքն փորձութիւնքն եղեն նմա պատճառք գերագունին այնմիկ տեսութեան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Ասելն՝ զծառայս քրիստոս, յայն հայի, զի ստացաւ զնա արարչութեամբ. իբրու զի արարիչ էր բնութեանս, թէպէտեւ տղայ գոլով ի գիրկս բարձեալ կրւր. (Իգն.։)

Մակացութիւն՝ իբրու զի սեռ է, ինքն որ ինչ էն՝ այլոց ասի. (Արիստ. որակ.։)

հոգացեալ խնամարկութեամբ վասն մարդկան բանականաց, իբրու զի յետ ժամանակաց լրման դիւրընկալ լինիցի։ Զգաւազանսն շերտեալ արկանէր յաւազանսն, իբրու զի ոչխարացն տեսեալ պի ջուրսն՝ ծնանէին խայտախարիւք. (Շ. բարձր.։)

երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս հայոց՝ իբրու թէ ապստամբեալ իցէ յարքայէն պարսից. (Ագաթ.։)

հայեցոյց զնա ի կարծիս սնոտիս ... իբրու թէ տացէ նմա հասկանալ մինչեւ ի թագաւորական վիճակն. (Եղիշ. ՟Դ։)

Իբրու ոչ եթէ զոմանց մեղաց ծածկէ զմերկութիւն, եւ զոմանց ոչ. այլ զամենեցուն ծածկէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

իբր օրինակ իմն, անբաղայ ազատութեամբ ի բաց ընկելով զհոգս աշխարհականս։ Ապա յայնցանէ իբրու օրինակ իմն քայլափոխութեամբ ի կատարելագոյնս գալ. (Պիտ.։)


Իգաբար

adv. gr.

to the feminine gender.

NBHL (1)

θηλυκῶς foeminino genere Իգական ձայնիւ ըստ քերականաց.


Իգախազութիւն, ութեան

s.

cf. Իգամոլութիւն.

NBHL (1)

Տանջանք անյագութեան՝ սակաւապիտութեան. (տանջանք իգախազութեան՝ արգելաւորութիւն. Փիլ. իմաստն.։)


Իգամոլ

adj. s.

addieted to women, abandoned to the love of women, immoderately fond of women, in love, amorous madman;
slave of the fair sex, general lover.

NBHL (2)

ԻԳԱՄՈԼ ԻԳԱՄՈԼԻ. θηλυμανής insano foeminarum amore captus. Մոլորեալի սէր իգի. իգասէր. եւ իբր Իգամոլական.

Ոչ ձի իգամոլ՝ ի կին ընկերին վրնջելով։ ձիք իգամոլք եղեալք եղծին ապականեցին զկարգ սուրբ ամուսնութեան. (Սարգ. ՟ա. պետր. եւ Սարգ. ՟բ. պետ.։)


Իգամոլիմ, եցայ

vn.

to be addicted to women, abandoned to the lust of women.

NBHL (2)

Իգամոլ լինել. մոլիլի սէր օտար կանանց.

Իգամոլելով՝ (կամ իգամոլ ելով՝) զայլոյ ամուսինս ապականէին. (Փիլ. իմաստն.։)


Իգամոլութիւն, ութեան

adj.

lust of women.

NBHL (1)

Հրաժարեալք ի վավաշալից իգամոլութեան։ Ոչ խառն ի խուռն յարձակին ի զեղխ իգամոլութիւնս խառնիցն. (Պետ.։)


Իգանամ, ացայ

vn. adj. s.

to become effeminate;
to be guilty of sodomy;
իգացեալ, effeminate, womanish;
sodomite.

NBHL (9)

θηλύνομαι, ἑκθηλύνομαι effeminor, emollior. ուստի իգացեալ. θηλύνους effeminatus μαλακός mollis. լինել որպէս զէգ մեղկ եւ թոյլ. կնատիլ.

Որ ոչն իգանայ, եւ ոչ խոնարհի ի հեշտութենէ ի ձեռն ժուժկալութեանն, զամենայն փախուստ ի մեղացն ուղղէ. (Բրս. հց.։)

Եթէ վատթար հեշտութեամբն իգանամք, վախճան նոցա է անքուն որդն։ Ի հեշտալի տեսութեանցն իգանալ։ սրտմտականն իգացաւ, եւ բանականն չորացաւ. (Լմբ. սղ.։)

Ո՛չ պոռնիկք, իգացեալք, զարքայութիւն աստուծոյ ոչ ժառանգեն. (՟Ա. Կոր. ՟Զ. 10։)

Ո՛չ լսելիք կախարդեալք, ոչ հոտոտելիք իգացեալք. (Ածաբ. կիպր.։)

Ի հոտոտումն իգացեալ. կեւռ. աղ.։)

Ի համբակացն պատանեաց իգացելոց որպիսի՛ բորբոքեցաւբարկութիւն. (Մագ. ՟Ի՟Է։)

Իսկ (Փիլ. ՟ժ. բան.։)

զիգացեալսն տեսանել. եւ այլն. յն. ἁνδραγύνος որ է այրակին, կիսայր։


Իգասէր

adj.

loving, fond of women;
dandy, coxeomb;
gallant;
cf. Իգամոլ.

NBHL (3)

φιλογύναιος amator mulierum Սիրօղ կանանց. կնոջասէր. կնիկ սիրօղ.

Հայեցեալ յազգն արիական՝ թէ իգասէր էր. (Եզնիկ.։)

Շնացօղս գործեն, եւ իգասէրս, եւ պոռնիկս. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Իգատենչ

cf. Իգասէր.

NBHL (1)

Տենչօղ՝ զակատեալի սէր կանանց. իգասէր.


Իգացուցանեմ, ուցի

va.

to effeminate, to enervate.

NBHL (5)

θηλύνω, ἑκθηλύνω effemino, emollio. Տալ իգանալ. մեղկել հեշտութեամբ. խենեշացուցանել. թուլցընել, գեշցընել.

Մի՛ զհոտոտելիս իգացուսցուք։ Բժշկեսքո՛ւք զհոտոտելիս, զի մի՛ իգացուսցո՛ւք. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. մկրտ.։)

Որ իգացուցանէ զլսելիս իւր՝ լսել զբամբասանս. (Հց. աթ. կիւրղ.։)

Պտղոյն գեղեցկութիւն զգեղապարոյր ստեղծուածն ի ստեղծուածէն իգացոյց. (Ճ. ՟Բ.։)

Եւ զարբունց մանկութեանցն զծաղիկ իգացուցանելով, հնարեալ ի վերայ նորա անօրէնութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Իգութիւն, ութեան

s.

feminality, female sex;
effeminacy.

NBHL (7)

θηλύτης feminea natura Բնութիւն իգաց. կանացի բարք.

Զմիտսն իգութեան առնապէս վառեալ. (՟Բ. Մակ. ՟Է. 21. յն. զիգական միտսն։)

Ոչ ... պարտ է հաւատալ՝ թէ արութիւն կամ իգութիւն գուցէ նորա. (Եզնիկ.։)

Ոչ արութիւն եւ ոչ իգութիւն տեսեալ լինի (ի յարութեան). (Բրսղ. մրկ.։)

կամ որպէս Մեղկութիւն.

արձակեցաք զլեզուս մեր չար հայհոյութեամբ ... եւ զհոտոտելիս իգութեամբ. (Սարգ. յկ. ՟Ե։ Տես՛ եւ ՍԻԳՈՒԹԻՒՆ։)

Կամ որպէս Ազգ մեղաց մանկատռփութեան.


Ի դուրս

adv.

out;
կողզել, to pull out, to extract;
cf. Դուռն.


Իժաբար

adj.

like a viper.

NBHL (2)

Իբրեւ զիժ. ըստ օրինակի իժից եւ քարբից.

Իժաբար դիմեալ յանաստուած ոմն ... ասպատակէին՝ գործել զանարժան բարս սննդակից չար սերմանցն. (Ղեւոնդ.։)


Իժաբարոյ, ի

adj.

viperous, malieious, wicked.

NBHL (1)

որ զբարս ունի իժի. օձաբարոյ. չարաբարոյ. ժանտ. օձ ու կարիճ.


Իժանամ, ացայ

vn.

to get waspish, to rage.

NBHL (1)

Ոչ հանդուրժեալ գազանաբարու եւ իմացեալ գայլն ապականեալ՝ կոչէ զնա. (Ճ. ՟Ա.։)


Իժանման

adj.

like or similar to vipers.

NBHL (2)

նման իժի. դժնդակ. ժանտ.

Վառեալք զթոյնս իժանման չարութեանն ի հաւատացեալս քրիստոսի թափեսցես. (Յհ. կթ.։)


Իմ, ոյ, ում

pron. s.

my, mine;
my own, mine, my family, friends, people.

NBHL (6)

Ստացական դերանուն՝ ի սեռականէ էականիս Ես, զոր տեսցես. ἑμός meus. իմս. որ ինչ իմ է, կամ ինձ անկ է.

որ եւ սիրելի իմոց իսկ ախորժակացս է. (Խոր. ՟Ա. 1։)

Ընկալեալ աղերս ի յիմոյս ձայնէ։ Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից. (Նար.։)

Յորոց մի էր եւ իմն (այսինքն ոգւոյ չափ սիրելինանձին իմոյ) աստուածաշնորհ եւ յոքունց գերազանց՝ հրեշտակն ի մարմնի գրիգոր նարեկացի. (Լմբ. ատ.։)

չիցէ. ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ եւ կամիմ։ Ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն. եւ այլն։

ամենայն իմքն քո են, եւ քոյքն իմ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Իմածին

adj.

begotten, born of me.

NBHL (2)

Իմ ծնունդ յինէն ծընեալ. կամ նմանութեամբ Յինէն բուսեալ.

զիմածին գեղեցկահրաշն զարմ՝ քաղցրաճաշակ հայրախնամ գթով սնուցանէի։ Իմածին դեռածաղիկն համբակի։ ընդէ՞ր խամրես զիմածին դեռաբողբոջս զարմն, եւ զփշոցն փոխատուես տխրութիւն. (Պիտ.։)


Իմանալի, լւոյ, լեաց

adj.

intelligible, comprehensible, perceptible, conceivable;
intellectual, intelligent;
—ք, spiritual intelligences;
— է, it is to be understood, it means.

NBHL (20)

νοητός, νοερός intelligibilis, intelligentia percipiendus. Ըմբռնելի մտօք. ճանաչելի հոգւով. անկեալ ընդ տեսութեամբ մտաց, եւ ոչ աչաց. հոգեղէն աննիւթ.

Էակացն են ոմանք՝ որ իմանալիք են, եւ են՝ որ զգալիք. արդ իմանալեացն ծայր աստուածայինքն են, եւ զգալեացն՝ մարդկայինքն. (Սահմ. ՟Դ։)

Զհրեշտակացն իմանալի գոլ ասաց զբնութիւնն, այսինքն ո՛չ տեսանելիք եւ շօշափելիք գունակ մարդկան, այլ իմանալիք միայն. (Լծ. ածաբ.։)

Իմանալօք գոհութեամբք, եւ մարմնատեսակաւ երկրպագութեամբք. (Դիոն.։)

Իմանալի ասէ զլռելեայնն եւ ի միտսեղեալն. իսկ մարմնատեսակ՝ զգլխոյն խոնարհումն. (Մաքս. ի դիոն.։)

հոգւոյ աչօքն տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից ցալի արեգական. (Եղիշ. ՟Ե։)

Ոչ կարէ կեալ առանց կերակրոյ իմանալւոյ. (Լմբ. սղ.։)

զիմանալիս մեր մարդ, որ ներքին էր (ի ստորինս), այժմ տրամակայեալ՝ յեղափոխեցաւ վերին. (Մագ. ՟Ե։)

Խստութեամբ սրտի, որպէս խստորով ցանկան զիմանալին իւրեանց մարդ (այսինքն զհոգին սնուցանել). (Լմբ. ատ.։) (որ հայի ի յաջորդ նշ)։

ԻՄԱՆԱԼԻ. ա.գ. νοερός mentis particeps, intelligens, intellectualis Իմացօղ. իմացական. մտաւոր.

Եթէ ոչ իմանալի, զիա՞րդ եւ մարդ. զի եւ ոչ անմիտ կենդանի մարդն է ... Իմանալի, այլ ոչ անմիտ մարդն. (Առ որս. ՟Թ։)

Հոգին բնական եւ միտքն իմանալի յօրէնս տեառն խորհելով. (Խոսր.։)

Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր. (Նար. ՟Ե։)

Կամ գ. Հոգեղէն էակ. հրեշտակ.

յամենեցունց յայսցանէ ազատ են իմանալիքն. (Իգն.։ Իմանալին մարմնական ձայնիւ բարբառէր. Շար.։)

Եւ Միտք կամ հոգի մարդոյ.

զայսոսիկ զվերասացեալսդ իմանալեօք տեսեալ ի հեռուստ ժամանակաց. (Շ. բարձր.։)

դիմազ. ԻՄԱՆԱԼԻ Է, ԼԻՆԻ. դիմազ. Պարտ է կամ մարթ է իմանալ.

Իսկ ըստ նմանութեանն իմանալի է այսպէս. (Ագաթ.։)

Զոր եթէ զիսկն ոք նկատեսցէ, ունայնութեամբն է իմանալի. (Նար. ՟Խ՟Ը։)


Իմանամ, ացայ, իմա՛, իմա՛ց, իմացի՛ր

va.

to understand, to know, to feel;
to conceive, to comprehend, to perceive, to learn, to find out, to discover;
to think, to consider;
to believe;
զօրութեամբ —, to understand (something omitted);
հնարս —, ելս՝ ելս իրաց —, to find means, to exercise one's ingenuity, to invent;
իմաստս չարս —, to weave a conspiracy, to form a plot, to cabal, to conspire;
զանձին — բարի, to seek one's interest, to consult one's own happiness;
գիտէ — զամենայն հնարս, he knows how to attain his end, how to manage.

NBHL (27)

νοέω, συνίημι intelligo, percipio, novi. Ըմբռնել մտօք, ի միտ առնուլ. ճանաչել. գիտել. հասկանալ. խելամուտ լինել. իմնալ, հասկընալ.

իմա՛ց դու, զինչ խօսիմս ընդ քեզ առակօք օրինակօք. (Եփր. ՟բ. տիմ.։)

Իմացի՛ր, զի իշխանական կամս է հրեշտակաց եւ մարդկան. (Յճխ. ՟Բ։)

Զաստուածավայելուչսն զի՞արդ են՝ չկարեմք իմանալ. (Խոսր.։)

Զհամայնիցս թիւ նա միայն զօրէ իմանալ։ չիմացայ զկորուստն, չգիտացի զորոգայթն. (Նար. ՟Զ. ՟Ժ՟Է։)

ԻՄԱՆԱԼ. Իմաստասիրել բանիւ, այսինքն բանական խորհրդածութեամբ. մակաբերել տրամադրութեամբ.

նովին քննութեամբ եւ իմաստիւք կարէին իմանալ զարարիչն ամենեցուն այսոցիկ. (Իգն.։)

Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ՝ տեսանին. (Հռ. ՟Ա. 20։)

Հայեցեալ մարդիկի յանդիմանութիւն ապականացու տարեացս՝ միայն անապական զկառավարն սոցա իմացին. (Եղիշ. ՟Ա։)

Որպէս եւ կր.

Եւ պատրաստեալ հուրն՝ մինչչեւ ուրուք ի նա փչեալ՝ վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածաց աստուծոյ. (Եղիշ. ՟Բ։)

Խորդացն իմանալ յառաջագոյն զձմերունս կարեւորս։ Եղջերուաց գտաւ չժամանակ խառնիցն իմանալոյ. (Եզնիկ.։)

Ի սպանանելն զոք՝գինի տային ըմպել, որպէս զի մի իմասցի զցաւն. (Բրսղ. մրկ.։)

Զանձին իմանալով բարի՝ խորհուրդ օգտակար ի մեջ բերել. (Խոր. ՟Ա. 28։)

Մի՛ իմասցիր զսիրտ զչարիսն, եւ մի յագեսցի որովայն ի խորտիկս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

ԻՄԱՆԱԼ. Համարել. վարկանել. կարծել.

Զհիւզեայն խնդիր թողեալ, զոր նիւթն ամենայնի կոչեն, ի չարեացն խնդիր եկեսցուք, զոր ի նմանէն իմանան։ Յորժամ միոյն յարուցեալ ի վերայ զմիւսն (ի ծառայից) սպանանիցէ, միթէ պատճառ չարեաց զտէրն պարտ իցէ իմանալ։ Եթէ գազանքվասն վնասակարութեան ի չարէ ու մեքէ արարչէ կարծիցին, զմարդիկ առաւելարժան է ի չարէ արարչէ իմանալ, եւ ոչ զնոսա. (Եզնիկ.։)

ԻՄԱՆԱԼ. Հնարել. նիւթել. ճարտարել. .... որպէս եւ հնարս կամ ելս իմանալ՝ է գտանել.

Չար դեւն իսկ իմացաւ զայնպիսի նշանակութիւն. (Ոսկ. մտթ.։)

Քանզի անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրին յայտնեն, վասն է՞ր իմացան զսահման։ Սպանմունք լիէին եգիպտացւոցն ի վերայ իւրաքանչիւր սահմանի, մինչեւ իմացան չափ մի, որում անուն էր սպանակ. (Սահմ. ՟Գ. ՟Ժ՟Է։)

Որով զարտաքոյ բնութեան զմեղսն իմացան։ Սակս գահասիրութեան պատիւս պէսպէսս եւ զանազան իմացան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Եթէ զտեղին կարէի դիտել, թերեւս ինձ հնարս իմանայի. (Եղիշ. թղմ.։)

Հնարեցարու՛ք նմա հնարս ... իմանալ հնարս ոչ կարէին. (Երեմ. ՟Ի. 11։)

Գիտէ գործել զոսկի եւ զարծաթ ... եւ իմանալ զամենայն հնարս, զորս տացես ցդա. (՟Բ. Մնաց. ՟Բ. 14։)

Ըստ իւրաքանչիւր իրաց գեղեցկապէս մտածութեամբքեւ զեզսն իմանան. (Պիտ.։)

իմաստութիւնս աստուծոյ ոչ հաճեցաւ ի մարդկային իմաստութեան ... իմանիլ. (Լմբ. իմ.։)

ինձ այսու իմանի՝ ընգուղեաց պարտեզ զերկիր ասել. (Նար. երգ.։)


Իմաստագործ

adj.

intelligent, skilful, clever;
well made, well constructed, skilfully made.

NBHL (4)

Իմաստագործ անսխալաստեղծ պատշաճակերտ կազմիչ համայնից. (Նար. գանձ եկեղ.։)

Կամ իմաստութեամբ գործեալ. կազմեալ.

Ո՛վ մշտաշարժ երկնի բնութեան, գնդաձեւ իմաստագործ ձեռուանցն բարձրութեամբ լայնացեալ. (Պիսիդ.։)

Իմաստագործ շինուած. (Նշ. Եզնիկ.։)


Իմաստազեղ

adj.

replete with wisdom, vevy learned, very skilful;
sententious, pithy;
sentimental.

NBHL (1)

Զի թէպէտ ոմնիմաստազեղ՝ սկիզբն իմաստից դնէր զերկեղ. (Կրպտ. ոտ.։)


Իմաստախոհ

adj.

tinking wisely or judiciously, wise, sensible, judicious, provident, cautious.

NBHL (2)

Քաջարիագոյնն եւ իմաստախոհ նահատակն. (Թէոդոր. ի կոյսն.։)

Տեսանէր իմաստախոհ նահատակն. (ՃՃ.։)


Իմաստախորհուրդ

cf. Իմաստախոհ.

NBHL (3)

ԻՄԱՍՏԱԽՈՐՀ ԻՄԱՍՏԱԽՈՐՀՈՒՐԴ. որ եւ ԻՄԱՍՏԱԽՈՀ. իմաստուն խորհրդով. խոհական. հանճարեղ. արթուն մտօք. Խելացի.

Ի կորովաբան եւ յիմաստախորհ արանց. (Սամ. երէց.։)

Կարծեցեալ անդ լինել զիմաստախորհուրդ մամիկոնեանն յանհոգս. (Փարպ.։)


Իմաստաճեմ

adj.

that studies the sciences, that cultivates wisdom, lettered, learned;
— հանճար, elevated genius.

NBHL (1)

Որպէս թէ Իմաստազգեաց. Իմաստութեան պարապեալ. բանիբուն. իմաստակիր.


Իմաստայեղց

cf. Իմաստազեղ.

NBHL (7)

նոյն ընդ Իմաստազեղ Իմաստալից. Գրի ի յետնոց եւ ԻՄԱՍՏԱՅԵՂՁ, ԻՄԱՍՏԱՅԻՂՁ կամ ԻՄԱՍՏԱՅԵՂԾ.

զերկաքանչիւր դասս աշակերտելոցն յիմաստայեղց գիտութեաննվերադրիցեն արգասիս. (Պետ.։)

Զշինութիւն աշխարհի տնօրինէր իմաստայեղց մտօք։ Ըստ իմաստայեղց խորագիտութեանն. (Յհ. կթ.։)

զիմաստայեղց որեարս. (Պրոկղ. ոսկ.։)

Իմաստայեղձ բժիշկք. (Գր. երէց.։)

Զիմաստայեղծ վերատեսուչ նահանգիս. (Ոսկիփոր.։)

Ծնունդ է արդար մտացն, որպէս ասացաք, եւ զաւակ իմաստայիղձ բանքն. (Լմբ. սղ.։)


Իմաստապէս

adv.

wisely, learnedly.

NBHL (4)

Իմաստութեամբ. խոհականութեամբ.

Որոց իմաստապէս նշանակէ բան. (Մաքս. եկեղ.։)

Աշտարակօք՝ բարձր ահաւոր, իմաստապէս արուեստաւոր. (Շ. եդես.։)

Իսկ եթէ ընդէր, լուիցես իմաստապէս. (Վրք. հց. ՟Բ. հին ձ. ուր նորն եւ տպ. իմաստապէս։)


Իմաստասէր, սիրաց

s.

philosopher;
sage, man of science, of learning.

NBHL (13)

Առն իմատասիրի (յն. սիրողի զիմաստութիւն) ուրախ առնի հայր իւր. (Առակ. ՟Ի՟Թ. 13։)

Ուստի. կարեն իմաստնանալ՝ որք ոչ ի դպրոցս իմաստասիրացն դեգերին. (Պիտ.։)

Կատարեալ իմաստասէրն զամենայն ինչ խոստանալ գիտել, եւ գիտէ զօգտակարն։ Զորոյ զպատճառն բնական իմաստասէրն (բնախօսն) գիտէ. (Սահմ. ՟Դ. ՟Բ։)

Ամենայնիւ ջանամբ արտաքին իմաստասիրացն նմանել, որ աղաբողօքն պարծէին. (Սարգ. յկ. ՟Ը։)

Առաքինք ի զգայութեանց եւ իմաստասէրք երկու են, տեսանելիք եւ լսելիք. (Փիլ. լին.։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. հետեւօղ բարոյական իմաստասիրութեան, յորում մասին նշանաւոր էր առ հելլենացիս Սոկրատ. առաքին. ըզգաստ. իմաստուն. խոհական. հեզ եւ համբերօղ.

Իմաստասէրկոչեմ ես ոչ զայն՝ որ զամենայն գիտէ ... այլ որ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր է՝ ոչ բազում ինչ գիտէ ... այլ որ անբիծ եւ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր՝ ո՛չ որ բազում ինչ գիտէ, այլ որ զախտս կարող գոյ հնազանդեցուցանել. (Սահմ. ՟Ի։)

Եւ ոչ իմաստասէր քահանայիցն պատկառեցին. (Առ որս. ՟Ը։)

Հեզութեամբ ամնայնի տանել, որպէս վայե՛լ է ըստ աստուծոյ իմաստասիրի։ Իմաստասիրին պարզ եւ արժան է ազատամիտ լինել ի նախանձութենէ եւ ի դառնութենէ. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. որպէս Երաժիշտ եկեղեցւոյ կամ դաապետ. որ եւ Փիլիսոփոս ասի.

Ի սուրբն սոփիա գումարեալ կան բազմութիւն հոգելից իմաստասիրաց, որք անլռելի հրաշաձայն եղանակօք վերառաքեն զմաղթանս. (Ճ. ՟Ժ.։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. որպէս Իմաստասիրական, եւ առաքինական.

Իմաստասէր կամօք եւ բանիւ. (Վրդն. ծն.։)


Իմաստասիրաբար

adj.

philosophically;
wisely, learnedly.

NBHL (2)

Իմաստասիրաբար իմն խնամով տեղեկանալ մասամբն զբովանդակ երկրին զթնութիւն. (Պիտ.։)

Զպանդխտական կենացն ... Շ. (ատեն.։)


Իմաստասիրանամ, ացայ

vn.

to be philosophioal;
to be virtuous.

NBHL (1)

Յորժամ դու թշնամանես զնա եւ անարգես, եւ նա լռութեամբ համբերէ, դու խայտառակիս, եւ նա իմաստնասիրանա. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)