Entries' title containing հ : 6108 Results

Պահեմ, եցի

va.

to preserve, to keep, to maintain;
to guard, to watch over;
to preserve, to guarantee;
to keep, to observe;
to hide, to keep secret, to conceal;
to abstain from, to fast;
լռութիւն, — to keep silence;
— զանձն յիմեքէ, to refrain, to forbear, to avoid;
նմա պահեալ կայ or է, it is reserved or destined for him to;
cf. Խոստումն.

NBHL (11)

(ի բառէս Պահ) φυλάσσω, -ττω, ἑπιφυλάττω , διαφυλάττω custodio φρουρέω praesidio teneo τηρέω, διατηρέω, σωτηρέω servo, observo, conservo σκεπάζω tego, operio συνέχω contineo. Պահ ունել. զգուշութեամբ պահպանել. սպաս ունել. հովանի լինել. եւ Պինդ ունել. արգելուլ. ի ներքս փակել. եւ թագուցանել. մթերել, եւ այլն, բազմապատիկ առմամբ. սագլամագ.

Գործել զնա եւ պահել. Պահել զճանապարհն ծառոյն կենաց. կամ զճանապարհ Տեառն։ Պահել զհրամանս, զօրէնս, զխրատ, զբանս, զարդարութիւն։ Արածեցից զխաշինս քո եւ պահեցից։ Կերակուրք ի քաղաքս պահեսցին։ Պահէին զքաղաքն։ Ամենայն պահպանութեամբ պահեա՛ զսիրտ քո։ Պահեսցէ զքեզ ի կնոջէ օտարէ եւ չարէ։ Արդարութիւն պահէ զանմեղս։ Պահեաց զտունս Իսրայէլի յԵգիպտոս։ Ծանեաւ զարդարն, եւ պահեաց զնա անարատ Աստուծոյ։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Եւ արքն՝ որ պահէին զնա։ Պահել զպատուիրանս։ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է պահել զքեզ. եւ այլն։

Պարտ է զմի աստուածութիւնն պահել, եւ զերիս դէմսն խոստովանել. (Առ որս. ՟Բ։)

Զգուշութեամբ հրամայէր պահել զսուրբսն։ Մեզ կան պահին ի սկզբանէ պատրաստութեամբն. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Ասի եւ այս ի սուրբ արանց, եթէ ծուլիցն եւ հեղգագունիցն հրեշտակքն շատ աշխատին ի պահելն զնոսա. (Վրդն. դան.։)

Այլ հայէր նա ուղիղ ննջեցելոցն պահեալ՝ զշնորհս պարգեւաց. իմա՛ պահեալ կամ համբարեալ գոլ։

Պա՛րտ է զկտակագիրն ի ներքոյ կնքոյ մատանւոյ պահել. (Մխ. դտ.։)

ՊԱՀԵՄ. (ի բառէս Պահք) νηστεύω abstineo եւ jejuno. որ եւ ասի՝ ՊԱՀԵԼ ՊԱՀՍ. Ժուժկալել ի կերակրոց՝ մանաւանդ ի պարարտաց. եւս առաւել պահել զծոմ. պաք կամ պաս՝ ծոմ բռնել, մէկ ժում ուտել .... եբր. ծիւմ. (իսկ պահս պահել, ծիւմ. ծոմ)

Լացին առաջի տեառն, եւ պահեցին յաւուր յայնմիկ։ Թաղեցին զնոսա, եւ պահեցին զեօթն օր։ Կոծեցան եւ պահեցին։ Զի՞ է զի պահեցաք մեք, եւ դու ոչ տեսեր։ Ի հակառակութիւնս եւ ի կռիւս պահէք։ Յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք։ Պահեմ երկիցս ի շաբաթու.եւ այլն։

Պահեալ լինէին պահս աւուրս ՟Ի՟Զ. (Ագաթ.։)

Առնուին պահս պահել, եւ խնդրել յԱստուծոյ, զի փրկեսցէ զնոսա. (Բուզ. ՟Գ. 7։ 1)


Պահեստ, ից

s. adj.

reserve;
keeping;
deposit, consignment;
maintenance, keep;
sequestration;
placed or kept in reserve;
հօտք խաշանց, fattened sheep;
դնել ի —ի, to put in reserve, to reserve;
դնել ի —, to deposit, to consign;
to put in prison;
կալ or լինել ի — or ի —ի, to be in custody, in arrest, in prison.

NBHL (13)

Եդի ես ի պահեստի (այսինքն յաւանդ) առ գաբայեղայ արծաթոյ քանքարս տասն. (Տոբ. ՟Ա. 15։)

ՊԱՀԵՍՏ որ եւ ՊԱՀՈՒՍՏ. διατήρησις, φυλακή conservatio, custodia. եւ բայիւ παρατίθημι appono, commendo. Պահումն. պահելն եւ իլն զգուշութեամբ եւ Իրն պահելի կամ պահեալ. մթերք. աւանդ.

Լուացումն մարմնոց, եւ պահեստ շաբաթուց. (Երզն. մտթ.։)

Մատենագրել (Մովսէսի) ի պահեստն յաւիտեանցն՝ որ գալոց են. (Ագաթ.։)

Դիցես զնա (այսինքն զսափոր մանանային) առաջի Աստուծոյ ի պահեստ։ Դի՛ր զգաւազանդ Ահարոնի առաջի վկայութեանցն ի պահեստ։ Ետու ձեզ զպահեստ պտղոց իմոց։ Եղիցի ժողովրդեան իմոյ ի պահեստ ջուր սրսկման. (Ել. ՟Ժ՟Զ. 33։ Թուոց. ՟Ժ՟Է. 10։ ՟Ժ՟Ը. 8։ ՟Ժ՟Թ. 9։)

Եդ զնոսա յակառն Երուսաղէմի ի պահեստ (այսինքն ի դիպահոջ). (՟Ա. Մակ. ՟Թ. 53։)

Եհան զնա ի տանէն՝ ուր կայր ի պահեստի։ Պետրոս ի պահեստի էր ի բանտին. յն. պահիւր. (Երեմ. ՟Ծ՟Բ. 31։ Գործ. ՟Ժ՟Բ. 5։)

Դնէ (զմատեանն) յարքունիսն ի պահեստի մեծաւ զգուշութեամբ. (Խոր. ՟Ա. 8։)

Համբարք ոչնչից, եւ պահեստք հողմոց։ Զպահեստ անյայտից արտաքս հանի. (Նար. ՟Ծ՟Ե. ՟Կ՟Ե։)

Զխաշինս պահեստի իմոյ. (Զաք. ՟Ժ՟Ա. 11. յն. պահեալս ինձ։)

ՊԱՀԵՍՏ. ա. Պահեալ. պահծու.

Եւ զայն պահեստ ի մէնջ զտաճարն նոցա հրձիգ առնել (յն. անկոխ). (՟Գ. Մակ. ՟Ե. 23։)

Ոչ խնդրել տունս գեղեցկաշէնս, եւ ոչ պահեստս եւ կամ շրջագայունս հօտս խաշանց. այսինքն առտնին բուծեալս. (Վրք. հց. ՟Գ։ 2)


Պահեցողութիւն, ութեան

s.

cf. Պահացողութիւն.


Պահկութիւն, ութեան

s.

statute service, forced labour.

NBHL (2)

Որպէս Պահակութիւն կամ պայեկութիւն. տեսչութիւն. զգուշութիւն.

Ծանր հարկս եւ անհնարին սակս ի վերայ դնեն (մշակաց), եւ աշխատանս եւ պահկութիւնս պահանջեն. յն. լոկ՝ աշխատանս. (Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Պահնակ

cf. Պահակ.

NBHL (1)

Պահնակ ամրոցին ամբաստան առ արքայի լինի։ Շրջապատեալ բազում պահնակօք. հ. կթ.։)


Պահնակեմ, եցի

va.

to guard, to keep, to defend.

NBHL (2)

ՊԱՀՆԱԿԵԼ. Պահ ունել. պահարկել. պահպանել.

Հազիւ պահնակել պաշտպանել կարէին միայն զտեղի կացոցի կարաւանին իւրեանց։ Անխզելի զմիտս իւր ի չարութենէն պահնակեալ պատրաստէր. հ. կթ.։)


Պահնորդ

cf. Պահանորդ.

NBHL (2)

Եւ եղեւ Եւստաթէոս պահնորդ այգեստանոյ. (Հ=Յ. սեպտ. ՟Ի.։)

Կացուցանէ պահապանս արքունի, զորս այժմ պահնորդներ կոչեն ի Կիլիկիա. (Պալիանց.։)


Պահող

adj.

cf. Պահացող;
keeping, preserving.

NBHL (2)

Մի՛ երեւեսցիս մարդկան իբրեւ զպահօղ. (Մտթ. ՟Զ. 18։)

Էր սա այր կեղծաւոր, եւ երեւեցուցանէր ինքն զանձն իւր մարդկան պահող. (Բուզ. ՟Զ. 8։)


Պահպան

cf. Պահապան.

NBHL (6)

cf. ՊԱՀԱՊԱՆ. Պատեալ պաշարեալ պահպանօք (ա՛յլ ձ. պահապանօք). (՟Գ. Մակ. ՟Գ. 16։)

Ի տնկագործութեան առաքինութեանցն ... գործօնեայ է նոցա եւ պահապան։ Ի վեր համբարձ զաշխարհ իբր պահպանօք. եւ պահպանօք իւրովք զօրութեամբք ամրացուցեալ։ Ճանապարհն այն (առաքինութեան) պարիսպ է եւ պահպան այնոցիկ՝ որ ապրելն կարեն ոգիք. (Փիլ. այլաբ.։ եւ Փիլ. տեսիլ աբր. եւ Փիլ. լին. ՟Գ. 27։)

Նոյն պահեցար ի զինուորաց՝ պահպան անքուն Իսրայէլի. (Յիսուս որդի.։)

Հայրենի սովորութեանցն հաւաստի պահպանք. (Ածաբ. մակաբ.։)

Հեթանոսացն պահպան անուն Ասորեստանեայցն (այսինքն շամրտացւոց)։ Խորանի մարմնոյս՝ պահպանաւ հոգւոյս։ Զքո յարմարեալ տաղաւարս պահպանաւ ոգւոյս. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Թ. ՟Ձ՟Դ։)

Վասն պահպանաց (կամ պահապանաց). երդմունս իմն եւ պահպանութիւնս գրեն. (Կանոն.։)


Պահպանակ, աց

s.

guard, defender, protector;
armour, cuirass;
preservative;
phylactery;
— զէնք, defensive armour;
— լանջաց, breast-plate;
— բազկաց, armlet, bracelet, leather gauntlet;
— բարձից, greaves, legpiece;
վերտ —, mail, coat of mail;
ջղեայ եւ կաշեայ —, leather-cuirass, buff jerkin.

NBHL (7)

Որ ինչ պահպանէ յարտաքին վնասուց. մանաւանդ զրահք, լանջապանակք, բազպանք եւ սռնապանք սպառազինաց.

Տախտակս պղնձիս՝ թիկանց եւ լանջաց, եւ պահպանակս բարձից եւ բազկաց։ Որ ի նոցայցն պահպանակացն եւ զինուցն փայլմունք եւ շողիւնք։ Վառեալ վերտ պահպանակօք՝ ուր ոչ գծէին նետք։ Ի ջղեայ եւ ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Ա. 10. 23։ ՟Բ. 82։ ՟Գ. 37։)

Եթէ պահպանական վստահութեան զանձն ուրուք լքցէ։ Պահպանակդ երկրպագելի (սուրբ խաչդ) ի զգայարան սրտիս միասցի. (Նար. ՟Գ. եւ ՟Կ՟Ե։)

Կացուցանէ լեգէոնս պահպանակ թիկնոցաց։ Ի պահպանակացն բարձիցն եւ բազկաց. հ. կթ.։)

ՊԱՀՊԱՆԱԿ. φυλακτήριον tutela. Որ ինչ պահպանէ ի փորձանաց՝ իրօք որպէս հոգեւոր զէնն. կամ կարծեօք ախմարաց, որպէս գրապանակն.

Սա եւ ողջոց պահպանակ, փափկացելոց՝ ողջախոհութեան հեշտութիւն բաշխի. (Բրս. գոհ.։)

Գիր ունելով եւ պահպանակս հմայականս։ Առնել հմայեակս եւ պահպանակս. (Կանոն.։)


Պահպանական, ի, աց

adj. s.

preservative, defensive;
phylactery.

NBHL (13)

συντηρητικός conservandi vim habens, conservator, -trix. Ունօղ զկարողութիւն պահպանելոյ. պահպանիչ. պահօղ. պահապան. եւ Զօրաւիգ.

Ամրացեալք պահպանական կօշկօք առաքինութեան. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Աստուած ... ծախեսցէ զնիւթն, ո՛չ յոշ դարձուցեալ, այլ ընդդէմ անդրէն յոչնչէ ի գոյանալ ածումն պահպանական. (Փիլ. տեսիլ աբր.։)

Զօրութիւն՝ իբրեւ պահպանական եղելոցս, եւ որ կալն մնալ սոցա մատակարարէ զօրութիւն. (Առ որս. ՟Ե։)

Յարենէն՝ որ եղեւ պահպանական անդրանկացն առ ի սատակչէն. (Շիր. զատիկ.։)

Պահպանական զօրութեամբն ունի զամենայնն. (Պիտառ.։)

Պահպանական ուսոյց ամրութիւն. (Պիտ.։)

Մի՛ թողուր զիս ի պահպանական զօրութենէ քումմէ։ Պահպանական ամենայաղթ զօրութեամբն։ Պահպանական պարիսպ ամրութեան։ Պահպանական աջով քոյին։ Կնիք պահպանական՝ նշան ամենազօր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Զքր. կթ.։ Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Նար. խչ.։)

(Ի դրախտին) օրէն աւանդէր պահպանական։ Ընկալայ զպատուէր հրամանի իբր օրինաւոր ամրութեանն պահպանական աւանդ. (Մամբր. պիտ.) իմա՛, պահելի, կամ պահպանիչ ի չարեաց։

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ. ա.գ. Հմայական. եւ Գրապանակ. հմայեակ.

Պահպանական հմայս ի բազուկս եւ ի գլուխս նոցա կապէին. (Նախ. եզեկ.։)

Գրեն ի քարտիսի, եւ կապեն ի բազուկս եւ ի պարանոցս մանկանց իւրեանց եւ անասնոց ... եւ պահպանականս կոչեն. (Կանոն.։)

Ի գիրս փոքունս գրել, եւ կախել ի վերայ լանջացն, զոր պահպանականք կոչէին. (Երզն. մտթ.։)


Պահպանակից

s.

fellow-guard or guardian.

NBHL (2)

Գործակից պահպանութեան. կամ որպէս յն. պահպանական.

Ունիս զաղօթս պահպանակիցս գիշերոյ։ Պահպանակից պատուական գանձուց. (Սեբեր. ՟Թ։)


Պահպանանամ, ացայ

vn.

to be guarded, kept, protected;
to beware, to take care or heed, to forbear.

NBHL (3)

ՊԱՀՊԱՆԱՆԱԼ. Պահպանիլ. զգուշանալ. ամրանալ. պատսպարիլ.

Տեսցես զնա ոչ ի խառնաբնդոր եւ ի մրրկեալ խորհրդոց պահպանացեալն կարծեօք, այլ հաստատուն գնացիւք։ Պահպանացեալ լինի (առաքինին), եթէ ընդդէմք եւ գետնախորհուրդքն փոխեալ բնակեսցին (այսինքն ի բաց հեռասցին)։ Աշտարակ պահպանացեալ առանց պարտելոյ։ Սամփսովն պահպանացեալ լինէր հոգւով (ըստ օրինակի ադամանդի). (Փիլ. լին. ՟Դ. 138. 149. եւ Փիլ. սամփս.։)

Ամենայն պարապով պահպանացեալք՝ փախիջիք ի նոցա միաբանութենէն. (Վրք. հց. ձ։)


Պահպանապետ

cf. Պահապանապետ.

NBHL (3)

Երկու ներքինիք արքային՝ որ պահպանապետքն էին մարդկանն. (Եսթ. ՟Բ. 21։)

զայն տեղի իւրաքանչիւր ամսոյ վարկանել պահպանապետաց. (Պղատոն օրին. ՟Զ։)

Աշխարհիս պահպանապետք զսա լքեալ թողցեն։ Հզօրագոյն մեղուն պահպանապետ եւ պարըսպապահ կարգեալ լինի. (Փիլ. նխ. ՟ա.։ եւ Փիլ. լիւս.։)


Պահպանարան, աց

s.

conservatory;
post, post-house;
shelter, refuge, asylum.

NBHL (4)

Գործի եւ տեղի պահպանութեան. պատսպարան. պահպանական ինչ.

Ոչ ինչ պէտք են քեզ հմայից եւ յուռթաց ... տաս նմա զերրորդութիւնն՝ զմեծութեանն պահպանարան. (Ածաբ. մկրտ.։)

Ամենայն բնութիւն մարդկան ստեղծուածոց՝ պահպանարան ստանան (սուրբ զխաչն). (Ոսկ. մտթ.։)

Որպէս թէ ի մասանցդ քոց կեցուցչաց՝ ի պահպանարան հոգւոյս ծածկութիւն լիով ունիցիմ։ Պահպանարան հանգստեան, հնարք նիրհման, յարմարիչ քնոյ. (Նար. ՟Ձ՟Գ. ՟Ձ՟Դ։)


Պահպանեմ, եցի

va.

to guard, to preserve, to keep;
to protect, to guarantee, to sustain, to defend;
to shield, to screen, to secure or shelter from;
to maintain, to entertain;
— զանձն, to guard, to preserve oneself from;
— ի ցրտոյ, to screen from the cold.

NBHL (5)

ՊԱՀՊԱՆԵՄ ՊԱՀՊԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. φυλάττω custodio, servo եւ այլն. Պահել որպէս պահպան. վերակացու՝ պաշտպան՝ հովանի լինել. պատսպարել.

Պահպանեա՛ զմեզ Քրիստոս Աստուած մեր։ Օրհնեսցի եւ պահպանեսցի, եւ այլն։ Պահպանեա՛ զժողովուրդս քո Քրիստոս. (Ժմ.։ Նար.։ եւ Շար. ստէպ։)

զի պահպանիցիմք հրեշտակաւ Աստուծոյ ի նետից սատանայի։ (Խոսր.։)

Ի հրեշտակէ պահպանողէ իւրմէ պատկառի. (Վրք. հց. ՟Բ։)

Կա՛մ է տէրունեան բանին՝ զառաքինին միշտ յաւէտ պահպանեցուցանել։ Որ զարգելեալսն ի նմին (այսինքն ի հնոցին Բաբելոնի) պահպանեցուցեր։ Զօրութեամբ եւ շնորհօք զքեզ պահպանեցուցեալ. (Փիլ. լին. ՟Դ. 149։ Շար.։ Կիւրղ. թղթ. առ կոստանդ.։)


Պահպանեցուցանեմ, ուցի

va.

cf. Պահպանեմ.

NBHL (5)

ՊԱՀՊԱՆԵՄ ՊԱՀՊԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. φυλάττω custodio, servo եւ այլն. Պահել որպէս պահպան. վերակացու՝ պաշտպան՝ հովանի լինել. պատսպարել.

Պահպանեա՛ զմեզ Քրիստոս Աստուած մեր։ Օրհնեսցի եւ պահպանեսցի, եւ այլն։ Պահպանեա՛ զժողովուրդս քո Քրիստոս. (Ժմ.։ Նար.։ եւ Շար. ստէպ։)

զի պահպանիցիմք հրեշտակաւ Աստուծոյ ի նետից սատանայի։ (Խոսր.։)

Ի հրեշտակէ պահպանողէ իւրմէ պատկառի. (Վրք. հց. ՟Բ։)

Կա՛մ է տէրունեան բանին՝ զառաքինին միշտ յաւէտ պահպանեցուցանել։ Որ զարգելեալսն ի նմին (այսինքն ի հնոցին Բաբելոնի) պահպանեցուցեր։ Զօրութեամբ եւ շնորհօք զքեզ պահպանեցուցեալ. (Փիլ. լին. ՟Դ. 149։ Շար.։ Կիւրղ. թղթ. առ կոստանդ.։)


Պահպանիմ, եցայ

vn.

to be kept, guarded, protected.


Պահպանիչ

s.

cf. Պահպանող.

NBHL (3)

ՊԱՀՊԱՆԻՉ ՊԱՀՊԱՆՈՂ. Որ պահպանէ. պահապան. եւ Փրկիչ. որպէս σωτήρ servator. եւ Տեսուչ.

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր. (Ժմ.։)

Զծառն կենաց տնկեաց յեկեղեցւոջ. եւ փոխանակ սրովբէիցն զքահանայս կացոյց պահպանողս. (Նար. յովէդ.։)


Պահպանող, աց

s.

preserver, guardian;
defender, protector.

NBHL (3)

ՊԱՀՊԱՆԻՉ ՊԱՀՊԱՆՈՂ. Որ պահպանէ. պահապան. եւ Փրկիչ. որպէս σωτήρ servator. եւ Տեսուչ.

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր. (Ժմ.։)

Զծառն կենաց տնկեաց յեկեղեցւոջ. եւ փոխանակ սրովբէիցն զքահանայս կացոյց պահպանողս. (Նար. յովէդ.։)


Պահպանողական

cf. Պահպանական.

NBHL (3)

Եւ այսորիկ՝ արդարութիւնն է պահպանողական. (Դիոն. ածայ.։)

Պահպանողական աջով քո վերակացու լեր հոգւոյ սորայ եւ մարմնոյ. (Մաշտ.։)

Հրեշտակն պահպանողական, հզօր ոստիկան։ Առաքեա՛ զպահպանողական զօրութիւն աջոյ քո. (Նար. ՟Հ՟Թ. եւ ՟Ղ՟Դ։)


Պահպանոց, աց

s.

prison.

NBHL (1)

Արտաքս ա՛ծ ի պահպանոցէ զանձն իմ. (Բրս. յուդիտ.։ 1)


Պահպանութիւն, ութեան

s.

preservation, guard, protection, defence;
maintenance;
observance, observation.

NBHL (9)

φυλακή custodia τήρησις observatio. Պահպանելն, եւ իլն. պահումն. պահ զգուշութեան. գործ եւ պաշտօն պահպանի. պաշտպանութիւն. հովանի. զգուշութիւն. եւ այլն.

Պահպանութիւն Աստուծոյ պատուիրանացն։ Պահեսցեն ղեւտացիքն զպահպանութիւն խորանին վկայութեան։ Ամենայն պահպանութեամբ պահեա՛ զսիրտ քո։ Խնամ խրատու՝ սէր. եւ պահպանութիւն օրինաց նորա՝ գութ։

Աստեղք ծագեցին յիւրաքանչիւր պահպանութեան (այսինքն ի պահս գիշերոյ եւ այլն։) Ածէր ընդ իւր զՅովնաթան ի զգուշութիւն պահպանութեան (յն. մի բառ). եւ այլն։

Նմանեալք լինէին այնմ հօտի խաշանցն՝ որ զպահպանութիւն շանց պահողաց պահապանացն ի բաց մերժեցին, եւ գայլոցն մատնեցան. (Բուզ. ՟Գ. 13։)

Շինէ քաղաք զտեղի պահպանութեան գնդին հայոց, ուր յառաջագոյն զգուշանային Եփրատու։ Բազում ժամանակք են մեր՝ զի յանձն է մեզ պահպանութիւն բանտիս. (Խոր. ՟Բ. 26։ Եղիշ. ՟Ը։)

Պատարագ ճշմարտութեան է՝ օրինացն պահպանութիւն. (Իսիւք.։)

ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ. ἑπιτήρησις observatio. Զգուշաւոր դիտողութիւն. հաստատ որոշողութիւն իրաց՝ ուսումնական ոճով.

Պահպանութիւն ի Սուրբ Գրոց, թէ եւ այլն։ Որ եւ աստուածային գիր զայսպիսի պահպանութիւն գիտելով հաւաստեաւ, ոչ կոչեաց զՌուբէն անդրանիկ (պարզապէս) ... այլ բազում ճգնութեամբ՝ անդրանիկ գոլ Յակոբայ եւ եղբարցն. (Կիւրղ. գանձ.։)

Երդմունս իմն եւ պահպանութիւնս գրեն, եւ անուանս ազգի ազգիս՝ զոր մեք ոչ գիտեմք. (Կանոն.։)


Պահսակաց

adj.

fasting.

NBHL (2)

Որ կայ ի պահս. պահացող.

Խոնարհ, անոխակալ, պահսակաց, եւ աղօթարար. (Ոսկիփոր.։)


Պահք, հոց

s.

abstinence;
fast;
մեծ, քառասնորդական —, Lent;
օր պահոց, fish-day, fast-day;
պահս պահել, to abstain from meat;
to fast.

NBHL (10)

νηστεία jejunium, abstinentia. (ա՛յլ է եւ Պահ, ու) Ժուժկալութիւն ի կերակրոց՝ եթէ ի պարարտաց, եւ եթէ յորպիսեաց եւ իցէ զօրն ողջոյն. պաք, պաս. բէրհիզ, բէհրիզ, օրուճ. եբր. ծիւմ. ասոր. ծաւմ. յորմէ ծոմ.

Կարգեցին պահս։ Քարոզեաց պահս։ Խոնարհ առնէի պահօք զանձն իմ։ Ծունկք իմ տկարացան ի պահոց։ Պահեաց Դաւիթ պահս։ Մի թէ՛ պա՞հս պահիցէք ինձ.եւ այլն։

Պահօղքն ճգնէին ի պահս իւրեանց. (Եղիշ. ՟Գ։)

Զի՞նչ օգուտ իցէ ի պահոցն, յորժամ սիրտն չարեօք լի իցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Եթէ չիք սրբութիւն սրտի, պահք չեն ընդունելի. (Մծբ. ՟Գ։)

Տքնութիւն քո, պահք պնդութեան քո. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Գտանի եւ Պահս՝ յուղղ. իբր ռմկ.

Ոխակալացն պիղծ են պահսն. (Ճ. ՟Ժ.։)

Առ յետինս ըստ աշխարհիկ բարբառոյ վարի եւ որպէս Պահացող.

Ոչ կամէր ուտել, ասելով՝ թէ պահք եմ. (Ի գիրս առաքին.։)


Պայծառահրաշ

adj.

wonderful, amazing.

NBHL (1)

Պայծառահրաշ լուսով եւ փայլումն գալստեանն Քրիստոսի զհաւատացելովքս փարի. (ՃՃ.։)


Ուտճահալ

adj.

worm-eaten, rotten.

NBHL (1)

Հասկ ուտճահալ, մեղր ի մկանց ճարակեալ. (Նար. ՟Ժ՟Զ։)


Չահագին

cf. Չահաւոր.

NBHL (2)

μή φοβερός non timendus, vix formidabilis. Որ չէ ահագին ինչ կամ երկիւղալի.

Այնպէս մեռեալ են ի յահէն (խաւարի), զի զչահագինսն ահագինս կարծեն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)


Չահաւոր

adj.

not enormous;
not terrible.


Չաստուածուրհի

s.

goddess, false divinity.

NBHL (2)

cf. Աստուածուհի.

Մտեալ ի մեհեան չաստուածուրհեայն. (Պտմ. աղեքս.։)


Չարախոհ

cf. Չարախորհուրդ.

NBHL (3)

cf. Չարախորհ.

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանին. (Նիւս. թէոդոր.։)

Զտկարացեալն ի չարախոհ վիշապէն փրկեցեր. (Մաշտ.։)


Չարախորհուրդ

adj.

ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.

NBHL (9)

Չարախորհ. չարակամ. անզգամ.

Այր ներքինի՝ չարասիրտ, չարախորհուրդ, եւ չարագործ. (Բուզ. ՟Գ. 15։)

Թանձրամիտք էք եւ չարախորհուրդք, միշտ ի վայր քարշեալք. (Նանայ.։)

Չարախորհուրդ իշխանին սիւնեաց վասակայ։ Կարծէր չարախորհուրդն շնորհ ինչ առնել նոցա. (Փարպ.։)

Կամ Չար խորհրդատու.

Զայս ամենայն լսէր ի չարախորհուրդ եւ ի դժնամիտ հազարապետէն իւրմէ միհրներսեհէ։ Զայս չարախորհուրդն միհրներսէհ ասէր. (Փարպ.։)

Հերոդիայ անհաւատին եդ ի մտի չարախորհուրդ (բանսարկուն). (Շ. տաղ.։)

Զբանսարկուն զչարախորհուրդ օձն. (ՃՃ.։)

Չարախորհուրդն հայր մարդպետ՝ որդին սատանայի. (Արծր. ՟Ա. 14։)


Չարախորհրդութիւն, ութեան

s.

impious thought, evil counsel;
perversity, malevolence.

NBHL (3)

ἑπιβουλή insidiae եւ այլն. Չարաչար խորհուրդ. չարախոհութիւն. դաւաճանութիւն. խարդախութիւն.

Բարի ձեւովք կերպարանիցի, եւ ի ձեռն այնորիկ զչարախորհրդութիւն գործիցէ. (Բրս. հց.։)

Իսկ սրբոյն ներսեսի իրազեկ եղեալ չարին չարաբարոյ չարախորհրդութեանն։ Ի նոյն միտս չարախորհրդութեան յամառեալ պնդեալ կայր. (Արծր. ՟Ա. 14։ ՟Դ. 2։)


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

NBHL (3)

Առաքինին բժիշկ է ազգիս մերում, եւ անսուտ եւ ճշմարիտ բուժակ եւ չարահալած. (Փիլ. լին. ՟Գ. 10։)

Օգնական եւ չարահալած լինելով յառաջագոյն քան զինքն եղելոց քաղաքաց. (Պտմ. աղեքս.։)

Բարեբարք եւ չարահալածք. (Սարկ. քհ.։)


Չարահամ

adj.

ill-flavoured, ill-tasted.

NBHL (2)

Որոյ համն է չար. համը գէշ.

Զմնացորդս ժահահոտ եւ չարահամ խորտկին իւրոյ եթող զաւակին իւրում. (Փարպ.։)


Չարահամբաւ

adj.

of ill-repute;
defamed.

NBHL (5)

Որոյ համբաւն՝ անունն է չար.

Չարահամբաւ անուամբն։ Չարահամբաւ եւ դառնաթոյնս անուանեցաւ տեղի։ Չարահամբաւ եւ վատթարագոյն իրաց. (Պիտ.։)

Զչարահամբաւսն եւ զախտացեալ անզեղջսն հոգւով ոչ թողուլ ընդ մեզ ի ժողովս սրբոց. (Մխ. առակ.։)

ՉԱՐԱՀԱՄԲԱՒ ԱՌՆԵԼ. cf. Չարահամբաւել.

Հայհոյել զաստուած եւ չարահամբաւ առնել։ Ուրանայ եւ չարահամբաւ առնէ. (Բրսղ. մրկ.։)


Չարահամբաւ առնել

sv.

cf. Չարահամբաւեմ.


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

NBHL (4)

ՉԱՐԱՀԱՄԲԱՒԵԼ. Հանել համբաւ չար զումեքէ. բամբասել. չարախօսել. անունը աւրել.

Զիա՞րդ յանձին ունիք հայհոյել եւ չարահամբաւել։ Ի մեզ յարել զայդպիսի օտար խորհուրդ զրաբանութեան՝ առ ի չարահամբաւել զմեզ. (Փոտ. առ աշոտ. եւ ի պատասխանին.։)

Երթեալ առ հրէայս, չարահամբաւեաց զբառնաբայ (կամ զբառնաբաս). (Ճ. ՟Բ.։ եւ Հ=Յ. յունիս. ՟Ժ.։)

Զսոսկալի խորհրդոյն ժամն չարահամբաւել. (Կլիմաք.։)


Չարահամոզ

adj.

ill-insinuating, persuading, exhorting or inciting to evil.

NBHL (2)

Որ համոզէ՝ ամոքէ ի չարիս.

Կորիցեն ասէ չարահամոզք առիթք բազմաց կորստեան. (Բառ. ստեփ. լեհ.։)


Չարահատոյց՞՞՞լինիմ

sv.

cf. Չարահատոյց՞՞՞գտանիմ.


Չարահատոյց՞՞՞գտանիմ

vn.

to render evil for good.


Չարահարիմ

vn.

to conceive an illicit affection for.


Չարահաւ, աց

adj.

of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.

NBHL (10)

Ապա թէ պահանջեսցէ եւ սպանիցէ, մի եթէ բնութիւն չարահա՞ւ էր ի նմա (կամ մի թէ բնութիւնն չարահա՞ւ երեւի նմա). քա՛ւ լիցի. (Եփր. համաբ.։)

Փոխակերպեալ ի չարութիւն, եւ զիւրեանցն յայլս տուեալ չարահաւ. (Անյաղթ հց. իմ.։)

Ոչ չարահաւ կարծեմ ասել (զաղեքսանդրէ), որք ասեն՝ թէ արամազդայ որդի է, այլեւ ոչ որք ամովնայն ասեն. (Պտմ. աղեքս.։)

Լինի մեղացն չարահաւ ցանկութիւնն։ Չարահաւքն հեշտ ախաք եւ ցանկութիւնք. (Փիլ. լին. ՟Ա. 47։ ՟Բ. 7։)

Կարի յոյժ անվայելուչ է նախածնողին (այսինքն աստուծոյ) եւ զչարահաւս անուանել պատճառ. (այսինքն կոչիլ սկզբնապատճառ չարի) (Պիտ.։)

ՉԱՐԱՀԱՒ. որպէս Չարահամ. չարակարծ. վատթար. յոռի.

Զհաց յոռի եւ չարահաւ կերիցէ մարդ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Լուծանի երախանն՝ վասն լինելոյ չարահաւ զկերակուրսն. (Սահմ. ՟Թ։)

ՉԱՐԱՀԱՒ ԳՈՐԾԵԼ. որպէս Չարաչար կարգել՝ սահմանել.

Ո՛չ ասաց, թէ չեն ինչ խտրութիւնք կերակրոց, եւ ոչ թէ չարահաւ գործեաց զայն, զի պատուիրեաց զայն մովսէս. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Չարահաւակ

s.

author, origin of ill, of evil, of misery.

NBHL (1)

Դրժողութեամբ չարահաւակ առ արքայ լինէր. հ. կթ.։)


Չարահաւան

adj.

prone or disposed to evil.


Չարահաւատ

adj.

false, faithless, perfidious.

NBHL (3)

κακόπιστος perfidus. Մոլորեալ ի հաւատս. չարափառ. անզգամ.

Անհաւատքն ուրանան զամենայն վասն յարութեանն. իսկ չարահաւատքն անարժանապէս եւ անզգայութեամբ ի ճշմարտութեան յուսոյն անկան. (Եպիփ. յար.։)

Ընդ այլ չարահաւատ ազգս նախանձեալ ի մարմին դարձան. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Չարահաւատութիւն, ութեան

s.

erroneous belief, error, perfidy.

NBHL (2)

κακοπιστία perfidia. Անհաւատութիւն. մոլորութիւն. անզգամութիւն.

Հատանէ ի հիմանց զհերձուածողացն չարահաւատութիւն. (Շ. ՟ա. յհ.։)


Չարահաւեալ

adj.

spoilt, corrupt;
diseased, contagious, infected.

NBHL (3)

Չարաչար սկսեալ. չարահաւ. չարահիւթ. խանգարեալ.

Չարահաւեալ զխորհուրդս իւրեանց՝ սկզբնականին մատենագրել այսպէս. (Թէոդոր. մայրագ.։)

Մարմնոյ ուրուք չարահաւելոյ, եւ անպատկանաւոր ելոյ առ ի յընդունելոյ զանձնաւորական ազդումն. (Սահմ. ՟Թ։)


Չարահաւութիւն, ութեան

s.

prejudice, presumption.

NBHL (1)

Դատելով իրս՝ ոչ ճշմարտութեամբ բանից, այլ ախտիւ եւ չարահաւութեամբ. (Պրպմ. ձ։)


Չարահնար, ից

adj.

meditating or contriving evil, malignant, malicious, bad, wicked.

NBHL (9)

κακομήχανος malorum machinator κακούργος maleficus κακότεχνος malis artibusdeditus, malignus. Չարիս հնարօղ. գտիչ չարեաց. չարարուեստ. նենգաւոր.

Չարահնար նենգողն իմ։ Չարահնար իշխանքն. (Ճ. ՟Գ. ՟Բ։)

Այր չարահնար եւ դժնամիտ. (Փարպ.։)

Անկանէր ի բաղանիսն, զոր չարահնարքն էին պատրաստեալ. (Սիսիան.։)

Ի չարահնարէ գտեալ. (Պիտ.։)

ՉԱՐԱՀՆԱՐ. Չարաչար հնարեալ, մեքենայեալ.

Չարահնար դեղատութիւն, որում դուք կախարդ ասէք. (Անյաղթ հց. իմ.։)

Չարահնար խորհրդոցն։ Չարահնար իմաստից, մեքենայից, զինուց, եւ այլն։ Վասն չարահնար իմաստակութեան բանագտութեանն։ Ի չարահնար խարդախութեանցն պատրանս. (Եղիշ. ՟Գ։ Աթան. ՟Է։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. լուս.։ Փիլ. լին. ՟Դ. 87։ Պիտ.։)

Գելարանօք՝ անուօք եւ առասանօք չարահնար տանջեալ». (Շար.) իմա՛ իբր ածական անհոլով, եւ կամ մակբայ՝ չարարուեստաբար։


Definitions containing the research հ : 10000 Results

Աքաղաղ, ի, աց, ոյ, ոց

s.

clock;
գագացել —ի, crowing of a cock.

NBHL (1)

որ եւ լտ, կա՛լլուս. ἁλέκτωρ gallus Որձ հաւ. խօսնակ. որձակ, աքլոր .... գրի եւ ԱԳԱՂԱՂ. եւ պարզապէս Հաւ ասի.


Աքացեմ, եցի

vn.

to kick, to kick up one's heels.

NBHL (2)

λακτίζω calcitro Աքացի հարկանել. աք ածել. կիցս ընկենուլ.

Որ խածանեն, եւ աքացեն։ Խթան զոտս աքացոզացն ծակոտէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ եւ Ոսկ. ես.։)


Աքեացք

cf. Աքացիք.

NBHL (2)

σκέλος crus, pes, femur Աք աքացանք. այսինքն ոտք կենդանոյ հանդերձ սրունիւք.

Եթէ կարասցէ թափել հովիւ ի բերանոյ առիւծու աքեացս երկուս. (Ամովս. ՟Գ. 12։)


Աքսոտեմ, եցի

va.

to leap, to skip, to bounce;
cf. Աքացեմ.

NBHL (2)

Արգելու զոտս եւ զձեռս մեր, զի մի՛ աքսոտիցեն։ Բժշկք թշնամանիցին, եւ յաքսոտելոյն հարկանիցին յանզգայացելոցն հիւանդաց. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Իբրեւ զայսահարս յափրին, ծռին, գելուն, աքսոտեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Աքսորանք

s.

cf. Աքսոր.

NBHL (4)

ԱՔՍՈՐ մանաւանդ ԱՔՍՈՐՔ ԱՔՍՈՐԱՆՔ. լծ. յն. էքսօրի՛ա. ἑξορία exilium, exterminatio Արտասահմանութիւն. տարագրութիւն ի հայրենեաց. սիւրկիւն. որ եւ տեղի արտասահմանութեան.

Զի՞նչ, որ յաքսորս ածեալ են։ Զոր ընկեցեալ էր յաքսորս։ Յօժարեցար ընդ աքսորս իմ։ Ոչ եհաս յաքսորսն. (Վրք. հց. ՟Գ։ Ճ. ՟Ա.։ Յայսմաւ.։)

Դարձուցանել հրամայեաց յաքսորանացն. (Լաստ. ՟Թ։)

Ասացին, թէ դրեաց յաքսորանաց տումարն։ Եւ ոչ դու հասցես յաքսորանսն քո. (Յայսմաւ.։)


Աքսորեմ, եցի

va.

to exile, to banish, to transport, to send away, to confine, to proscribe.

NBHL (3)

Աքսորեաց զյովհաննէս ի դեօղն պռենետոն։ Հրամայեաց աքսորել ի կոկիսոն հայոց։ Որք աքսորէին զսուրբ հայրապետն (այսինքն տանէին յաքսորս). (Հ. կիլիկ.։)

Որում ոչ հաւանեալ՝ աքսորեցաւ. (Խոր. ՟Բ. 30։)

Աքսորէ ակամայ ի դրախտէն զեւայ, եւ զկրօնաւորն կամաւ յիւրոց հայրենեաց. (Կլիմաք.։)


Աքցոտեմ, եցի

va.

cf. Աքացեմ.

NBHL (1)

Ոչ ընդդէմ դարձաւ հօրն, եւ ոչ աքցոտեաց ի կապելն. (Ճ. ՟Թ.։)


Բա

conj. adv. int.

that;
ասացի բա, I have said that;
truly, indeed, really;
hey! bah!

NBHL (3)

Այլ զի ասէ՝ բա, եղեւ ... եղեւ առաքեալ յաստուծոյ, այսինքն բա, առաքեցաւ։ Զի ասէ, բա՝ ի կերպարանս հօր էր։ Իսկ արդ զի ասէ, բա՝ իմ եւ քո. (Ոսկ. յհ. ՟Բ. 84։)

Պարկեշտագոյն եւ նազելի բա երեւեցուցեալ էր ասեն զաշակերտսն Քրիստոսի, եթէ նոքա սկսեալ՝ նա դադարեալ էր։ Եթէ զայս եւս վերադրեալ էր, բազում յամառութեամբ եւ նախանձու բա շարժեալ էր զնոսա. (Ոսկ. յհ. ՟Ա. 28. 37։)

Նաեւ տէր մեր զայս ասաց, դժուարին բա մտանել, ոչ եթէ՝ ոչ գոյ հնար. (Եփր. համաբ.։)


Բաբախեմ, եցի

va.

to strike;
to palpitate, to heat;
— զձեռս, to clap the hands;
— սրտի, to palpitate.

NBHL (1)

Որպէս թէ բախբախեմ. ստէպ բաղխել. ընդհարկանել իբր συγκρούω, κόπτω collido, pulso. իրարու զարնել, վուրուլմագ, չագըշմագ, չալմագ.


Բաբախիւն

s.

pulsation, palpitation, irregular beating of the heart.

NBHL (1)

ԲԱԲԱԽԻՒՆ ԲԱԲԱԽՈՒՄՆ. Ստէպ բաղխումն. ընհարումն. հնչիւն բախման. զարնըւածք, զարնելու ձան. վուրուշ, վուրուլուշ, զարպ.


Բաբախումն, ման

s.

cf. Բաբախիւն.

NBHL (8)

Առաջինն ի բաղաձայն տառս՝ որք կարօտին ձայնակցութեան միոյ ի ձայնաւորաց առ ի յօդել զհնչիւն. եւ ի բաղաձայնս անդ կոչի անձայն, զի պարզ շրթամբք կազմի՝ որք իսկոյն փակին, եւ հեղձուցանեն զկարծեցեալ ձայնն։

Բ. Ըստ հագագին է միջակ ընդ մ, պ, եւ փ. թաւ քան զմ, եւ պ, եւ նուրբ քան զփ։

Բ. Լծորդ է ընդ շրթնաձայնս պ, վ, կամ ւ, եւ փ. զոր օրինակ ամբարիշտ, ամպարիշտ. ամպ, ամբ. ըմպել, ըմբել. զամպար, ղամբար. սմբատ, սմպատ. եւղամպէոս, եւղամբէոս. (որք են առ հասարակ զկնի մ տառի), եւ բասիլ, վասիլ, դարբնի, դափնի. դլբին, դլփին. բաղառութիւն, փաղառութիւն։

Բ. Նոյնպէս եւ ի տառադարձութեան յայլոց լեզուաց ի մերս՝ դնի ի մեզ բ, կամ վ, կամ ւ, ուր առ նոսա է պ, կամ վ. զոր օրինակ պետրոս, աբգար, բէլ, բարսեղ կամ բարսիլիոս, կամ վասիլ. բիւզանդիոն, բեկտոր, սեղբեստրոս, բեկար, եւ այլն. ի յույն եւ ի լատին ասի բէդռոս, բեդռուս. ավկարոս, ապկարուս. վասիլիոս, պազիլիուս. վիզանդիոն, պիզանցիում. վիգդօռ. սիլվէսդէռ կամ սիլուէսդռօս, վիդարիուս. եւ այլն. որպէս եւ պարսկերէն. բէրէսդ, ի հայերէն լինի պարիշտ, կամ պաշտ։

Բ. Անուն գրոյս Բեն, ուր նմանաձայնն առ այլս ասի բէ, կամ բի, կամ փէ. իսկ երկրորդ տառ այլոց է պէ, պէթ, վիթա։ Եւ են միջակքն, բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի. Թր. քեր.։ Բենն, բնութիւն բանի ի քեզ բղխէ, զկաթն իմասից արբուցանէ. ձեւովն իւրով վարդապետէ, ըզխոնարհիլն որդւոյ պատմէ։ Բենըն՝ բանից, ասէ, չարաց, սանձեա զլեզուդ վասն ընկերաց. նաեւ ի բան բամբասանաց դիր պահապան քոյոց շրթանց. Շ. այբուբ.։

Բ. Կազմէ երբեմն զհոլով գործիական. զոր օրինակ հուր, հուրբ, կամ հրով. ջուր, ջուրբ, կամ ջրով. հայր, հարբ, հարբք. տարր, տարերբ. աստղ, աստեղբ. հիմն, հիմամբ. գառն, գառամբ. եւ այլն. զի եւ լծորդք տառիս՝ այսինքն են ւ, եւ վ, կազմեն զգործիական. զոր օրինա քաղաքաւ, մարդով եւ այլն։

Բ. Ի սկիզբն այլոց բառից՝ վերածէ զնոսա յայլ իմն առումն նշանակութեան. զոր օրինակ. ոլոր, բոլոր. ողջ, ամբողջ, ուղխ, բուղխ. ողոք, բողոք. ուտ, բուտ. արի, բարի. ողջախոհ, բողջախոհ։

ԲԱԲԱԽԻՒՆ ԲԱԲԱԽՈՒՄՆ. Ստէպ բաղխումն. ընհարումն. հնչիւն բախման. զարնըւածք, զարնելու ձան. վուրուշ, վուրուլուշ, զարպ.


Բաբելական, ի, աց

adj. s.

Babylonian

NBHL (1)

βαβυλωνικός babylonicus Այն՝ որ հայի յերկիրն կամ յազգն բաբելացւոց.


Բաբելացի, ցւոյ, ցւոց

cf. Բաբելական.

NBHL (5)

βαβυλώνιος babylonius Բնակիչ կամ յազգէ բաբելովնի, կամ աշխարհին քաղդեացւոց. պաղտատլը, պապէլլի.

Աշխարհ, կամ արքայ բաբելացւոց (յն. լտ. բաբելովնի). (Դան. ա. 1։ գ. 1։ եւ ժդ. 2 եւ այլն։ Գերութիւն բաբելացւոց. Մտթ. ՟Ա. 11։)

Մի եւ նոյն բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)

Ունէր ի ձեռին փոքրիկ ցուպ բաբեզացի. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Եթէ իցէ անդ բաբեղացի ոմն հուր, քոյոցն մի կարասցէ վնասել. (Սարկ. հանգ.։)


Բաբէական, ի, աց

adj.

admirable, surprising, astonishing.

NBHL (4)

Բա՛բէ, զմեծն եւ զկարեւորն ի վերջէ եդ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ղ։)

Բա՛բէ ասելոյ արժանի. զարմանալի. հրաշալի.

Բա՛բէ, ո՞րպիսի բարութեամբ լի է ողջոյնս այս։ Բա՛բէ, տե՛ս զմեծազօր տէրութիւնն։ Բա՛բէ, որպիսի ինչ զօրութիւն նորա է՝ որ պատուիրէրն, եւ որպիսի հնազանդութիւն նոցա՝ որք լսէին։ Բա՛բէ, ո՞րչափ իմաստութիւն էր կնոջն այնմիկ (սամարացւոյ)։ Բա՛բէ Աստուծոյ մարդասիրութեանն, եւ մինչեւ յո՞ր վայր խոնարհեցաւ։ (Ոսկ. հռ.։ Ոսկ. ես.։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ո՛վ խաչ բաբէական ... Վերակացու, նորոգիչ, եւ բաբէական. (Եպիփ. խչ.։) (իբր βαβαῖος որ է անսովոր ի յն. թերեւս բնագիրն իցէ βέβαιος , այսինքն հաստատուն. ամրութիւն)։


Բագին, գնաց

s.

altar of an idol;
idol, statue of a false god;
altar;
temple.

NBHL (11)

βωμός ara, altare եբր. պամա. յորմէ՝ Բամա (գաբաւոնի). βαμά (լծ. հյ. բեմ) Սեղան զոհից, մանաւանդ՝ հեթանոսաց. զոհարան՝ ցած, կամ բարձր, (ուստի եւ Բարձունք) կանգնեալ ի քարանց, յորոյ վերայ լինէր սովորաբար առ հեթանոսս եւ պատկեր կռոց. կուռքի սեղան.

Շինեա՛ ինձ աստ եօթն բագին.Եհան զուարակ եւ խոյ ի բագինն։ Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք։ Շինեցին բագին տափեթայ։ Շինեցին բագինս բահաղու։ Բագինք նոցա հրով այրեսցին։ Զոհս ի բագինս բագինս մատուցանէին։ Անդէն սատակեաց առաջի բագնին։ Գտին բագին մի, յորում գրեալ էր՝ Անծանօթի Աստուծոյ եւ այլն։

Եկն մարգարէն, զբագին ընդ մէջ հերձոյր. (Ոսկ. ես.։)

Յեօթն բագինս մեհենիցն։ Բագին Անահտական պատկերին, կամ դիցն Արամազդայ. (Ագաթ.։)

Յանդիման կացեալ բագնից եւ տաճարաց։ Կալով ոչ հեռագոյն ի բագնիցն. (Պղատ. օրին. ՟Է։)

ԲԱԳԻՆ. որպէս Սեղան զոհից եւ ողջակիզաց ճշմարտին Աստուծոյ. θυσιαστήριον որ եւ ԶԵՆԱՐԱՆ, ՍԵՂԱՆ. βωμός altare, ara եբր. միզպէախ

Հայրն ժողովէր քարինս, զի շինեսցէ բագին (զոհել զԻսահակ). զոր դին դնէ ի վերայ բագնին։ Այն՝ որ զենու զոհս, բաժանելով՝ զարիւնն ընդ բագնովն հեղու, եւ զմիսն ի տուն տանի։ Ընդէ՞ր սեղան կոչէ զբագինն։ Յաղագս բագնին իրաց։ Ճշմարիտ Աստուծոյ բագին է, որ երախտաւոր են Աստուծոյ ոգիք։ Միայն այս բագին ոչ ծախէ զենլիս, այլ պահէ. (Փիլ. ստէպ։)

Իսահակ ի վերայ բագնին։ Բագինն էր տեղին Գողգոթայ. (Եփր. վաշխ.։)

Խոնարհութիւն՝ բագին ( βωμός , ara ) ոսկեղէն, եւ սեղան ( θυσιαστήριον , altare ) հոգեւոր, զենումն Աստուծոյ ասէ՝ հոգի բեկեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

ԲԱԳԻՆ. որպէս Մեհեան, տաճար կռոց. կռատուն. εἱδωλεῖον delubrum

Զի եթէ ի բագինս կռոց չէ՛ մարթ քեզ մտանել, ո՞րչափ եւս առաւել ի տօնսն սատանայականս. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)


Բագձաձաբար

adv.

collectively.

NBHL (2)

Հաւաքաբար. առհասարակ. զամենեսին ի միասին առեալ.

Որ իբր ի ձեռն միո՛յ մահու՝ միահաղոյն բագձաձաբար ... կենդանութիւն շնորհելով. (Թէոդոր. խչ.։)


Բագձաձական, ի, աց

adj. gr.

collective.

NBHL (6)

ԲԱԳՁԱՁԱԿԱՆ կամ ԲԱԿՁԱՁԱԿԱՆ. Պարունակական. բովանդակիչ. բոլորական. հանրական. եւ Հաւաքական. կամ ըստ Հին բռ. Շրջաբերական. որ շուրջ առնու. περιληπτικός comprehensivus, συλληπτικός collectivus

Բակձաձական իմն ձայնիվ զամենայն միանգամայն առ հասարակ առեալ. (Նիւս. կազմ.։)

Աստուած բագձաձական գիտութեամբն գիտելով զկամս նոցա՝ յայն հաստատեաց. (Քեր. քերթ.։)

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն, եւ բագձաձական եւ եզարար՝ հասարակն. (Պորփ.։)

Բակձաձական (անուն) է, որ եզական թուով բազում՝ ինչ ցուցանէ. ո՛րգոն, տոհմ, պար, ամբոխ, հոյլ. (Թր. քեր.։)

Բագձաձական լսի բացառականն, որ եզական թուով եւ միաւոր անուամբ զբազումս նշանակէ. որպէս Տոհմ, պար, հոյլ, ջոկ, գրոհ, գեհ, անդեայ, պառակ, երամ, կոյտ, գումար, խումբ. (Երզն. քեր.։)


Բագձաձեմ, եցի

va.

to amass, to gather, to collect.

NBHL (3)

ԲԱԳՁԱՁԵՄ կամ ԲԱԿՁԱՁԵՄ. περιλαμβάνω, ἑμπεριλαμβάνω completor, comprehendo Բովանդակել. բոլորել. պարփակել. պարագրել. ամփոփել. հաւաքել։

Յօրինէ կարգս վայելուչս եւ իւրում եւս պաղատանն, որ զի՛նչ օրէն է թագաւորութեան, եւ որ պիտակ է թագաւորութեան, եւ որ բագձաձէ զթագաւորութիւն։ Հաւանեցուցանէր զբագձաձել (կամ եալ) դրացիս իւր։ Իբրեւ զպարիսպ շուրջանակի զնոքօք վաղակաւոր դահիճքն բագձաձեալ։ հ. կթ.։)

Զիւր հօտսն առ ինքն բագձաձեալ՝ դարմանէ. (Տօնակ.։)


Բագձաձումն, ման

s.

collection.

NBHL (2)

Բովանդակումն. հաւաքումն. մթերումն.

Գեր քան զամենեցուն ընդարձակել զսիրտ ի բագձաձումն (կամ ի բագձածումն) հանճարոյ. (Սկեւռ. լմբ.։)


Բագնաձեւ

adj.

in the shape of idolatrous temples.

NBHL (1)

Որ ինչ ունի զձեւ բագնի. նման մեհենի.


Բագնապետ

s.

keeper of the temple;
priest of the idol;
pontiff of the heathens.

NBHL (2)

Պետ բագնեաց. մեհենապետ քուրմ. քրմապետ. կռքի քահանայ.

Եւ մարդասիրեալ բագնապետին՝ հրամայէր ապրեցուցանել (զմանուկն ածեալ ի զոհ). (Մագ. ՟Լ՟Ե։)


Բադրոն

s.

bench;
bedstead;
sofa.

NBHL (5)

ԲԱԴՐՈՆ ԲԱԴՐՈՆԱԿ. որ եւ ԲԱԹՐՈՆ. Բառ յն. վա՛թռօն, վաթռա՛տիոն. βάθρον , եւ βαθράδιον որ նշանակէ՝ Սանդուղք, աստիճան, նստարան, բազմոց. գահ. scamnum, subsellium

Ի վայր ի բադրոնէ բեմին իջեալ. հ. կթ.։)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.

Ահա փայտ, եւ հիւսունք, որ գործեն մահիճ, բադրոնս, եւ աթոռս.

Բադրոնակ մի հրամեաց առնել, յերից կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ թղաւ եւ կիսաւ զլայնութիւնն, յորոյ վերայ ի ժամ քնոյն զմարմինն իւր հանգուցանէր։ Եկեալ մերձ ի բադրոնն՝ յորոյ վերայ անկեալ դնէր։ Ընկէց զինքն ի գետին ի բադրոնէ անտի։ Անկեալ դնէր ի վերայ բադրոնի միոյ. (Ճ. ՟Ա.։)


Բադրոնակ

cf. Բադրոն.

NBHL (5)

ԲԱԴՐՈՆ ԲԱԴՐՈՆԱԿ. որ եւ ԲԱԹՐՈՆ. Բառ յն. վա՛թռօն, վաթռա՛տիոն. βάθρον , եւ βαθράδιον որ նշանակէ՝ Սանդուղք, աստիճան, նստարան, բազմոց. գահ. scamnum, subsellium.

Ի վայր ի բադրոնէ բեմին իջեալ. հ. կթ.։)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.

Ահա փայտ, եւ հիւսունք, որ գործեն մահիճ, բադրոնս, եւ աթոռս.

Բադրոնակ մի հրամեաց առնել, յերից կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ թղաւ եւ կիսաւ զլայնութիւնն, յորոյ վերայ ի ժամ քնոյն զմարմինն իւր հանգուցանէր։ Եկեալ մերձ ի բադրոնն՝ յորոյ վերայ անկեալ դնէր։ Ընկէց զինքն ի գետին ի բադրոնէ անտի։ Անկեալ դնէր ի վերայ բադրոնի միոյ. (Ճ. ՟Ա.։)


Բազայ

s.

falcon;
merlin;
gerfalcon;
hawk.

NBHL (3)

ԲԱԶԱՅ ԲԱԶԷ. ἰέραξ accipiter Թռչուն գիշատիչ եւ որսորդ մագլաւոր՝ խայտափետուր, զոր եւ վարժեն յորսորդութիւն թռչնոց. տօղան, շահին, աթմաճա, պազ, պազէ, շագըր, ավ գուշու.

Եթէ ի քումմէ՞ իմաստութենէ եկաց բազէ տարածեալ զթեւս՝ անշարժ դիտել ընդ հարաւ. (Յոբ. ՟Լ՟Թ։)

Մի կաքաւոյն պատահէ զերծանիլ ի բազայէ, եւ զմիւսն ըմբռնէ։ Յանկարծակի յափշտակեցան՝ որպէս կաքաւ ի բազայէ, կամ որպէս գառն ի գայլոյ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)


Բազէակալ

adj.

that fowls with, carries or has a falcon, falconer.

NBHL (2)

Ասեմ եւ զհաւնունիսդ՝ բազէակիրս եւ բազէակալս՝ յաղագս ի մայրիս բնակելոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Արծուէկիրս եւ բազէկիրս. հ. կթ.։)


Բազկակից, կցի, կցաց

adj.

helper, coadjutor.

NBHL (1)

Զանշունչ տարերս առնուն բազկակից եւ ջատագով հաւատոցն. (Լմբ. ատ.։)


Բազկաձիգ

adj.

that stretches out the arm;
received with open arms.

NBHL (1)

Իւրաստեղծն հօտից տածօղ (հովիւն քաջ), բազկաձիգ՝ գառանցն ժողովօղ. (Նար. խչ.։)


Բազկամրցութիւն, ութեան

s.

wrestling.

NBHL (1)

Ո՛չ զօրէն քաջացն ըմբշական բազկամրցութեամբ նահատակին. (Պիտ.։)


Բազկատարած

adj. adv.

that stretches out its arms, spread;
with open arms.

NBHL (4)

Միածինն հօր բազկատարած ի սմա բեւեռեալ. (Անյաղթ բարձր.։)

Միշտ բազկատարած առ քեզ էն։ Բազկատարած կայր ի բեմին։ Որ բազկատարած հայցմամբ՝ խնդրելով ի տեառնէ զողորմութիւն. (Շար.։)

Հայցեմք բազկատարած մաղթանաց գոչմամբ հեծութեան. (Նար. ՟Լ՟Գ։)

Բազկատարած գիրկս էարկ ինձ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Բազկատարածութիւն, ութեան

s.

stretching of the arms.

NBHL (2)

Որ զաշխարհակեցոյց բազկատարածութիւն խաչի քո Քրիստոս Աստուած, գաւազան զօրութեան ետուր մեզ. (Շար.։)

Անխոնարհելի բազկատարածութեամբ հանէր զգիշերն ի գլուխ յաղօթսն. (Ճ. ՟Ա.։)


Բազկացի

adv.

with the arms.

NBHL (1)

Բռնցի, կամ բազկացի հարկանել. (Քեր. երզն. եւ Նչ.։)


Բազկեմ, եցի

va.

to divide into several branches;
to out, to cut off;
to abridge, to resume in a few words.

NBHL (2)

Մեծամեծս փքայր ... հարկանել, խորտակել, բազկել (կամ բաղկել, կամ բաղխել), եւ ի միջոյ ի բաց կորուսանել. հ. կթ.։)

Զեղչելն եւ զբազկելն եւ զկարճառօտ բանն ի համառօտն կացուցանել՝ զայն մեք ոչ դանդաղեցաք. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)


Բազկուրար

cf. Բազպան.

NBHL (1)

Տացէ նմա զբազկուրարն՝ դնելով ի ձախ բազուկն։ Ա՛ռ բազկուրարս. (Մաշտ. ջահկ.) գրի եւ ԲԱԶԿԻ ՈՒՐԱՐ։


Բազմաբան

adj.

verbose;
talker.

NBHL (1)

Ե՛ւ բազմաբան է բարի պատճառն ամենայնի, ե՛ւ սակաւաբառ, համանդամայն եւ անբան (այսինքն անճառելի). (Դիոն. ածայ. ՟Ա։)


Բազմաբանեմ, եցի

vn.

to talk much, to be verbose.

NBHL (2)

Զոր մեք ոչ համարձակեցաք երեքկնել, կամ բազմաբանել. (Վրդն. պտմ.։)

Բռնաւորն ասէ ցՍարգիս, մի՛ բազմաբաներ, այլ երկի՛ր, եւ զոհեա՛ աստուածոցն. (Ճ. ՟Ժ.։)


Բազմաբանութիւն, ութեան

s.

redundancy of words, verbosity, polylogy.

NBHL (1)

Ի բազմաբանութենէ հեռանալ. (Վրք. հց. ՟Բ։)


Բազմաբաշխ

adj.

that distributes, gives much;
that is given abundantly, abundant;
polynomial.

NBHL (4)

Գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, միածին, բազմաբաշխ ... բարերար, մարդասէր. (Իմ. ՟Է. 22։)

Վայելչութիւնք մարդկայինք, եւ կենցաղոյս օգուտք՝ բազմաբաշխ եւ յոքնօրինակք. (Սարկ. քհ.։)

Զմեծ հայրապետն Գէորգ ի կապարանէն բազմաբաշխ գանձիւք տայր արձակել. (Կաղանկտ.։)

Յուղարկեցաւք յարքայէ բազմաբաշխ եւ երեւելի ընծայիւք։ Բազմաբաշխ ձեռաց ձրիւք, եւ սիրալիր սրտիւք ընկալեալ (զնա). հ. կթ.։)


Բազմաբեղ

adj.

very fertile, very abundant, fruitful.

NBHL (1)

Սակայն սա մայր է բազմաբեղ, կազմէ պըտուղ քաղցր եւ համեղ. (Կրպտ. ոտ.)


Բազմաբեղուն

cf. Բազմաբեղ.

NBHL (3)

Ընդ այլ ամենայն բազմաբեղուն շահից (ձիթենւոյ). (Պիտ.։)

Զի մինչ գարուն հոգւոյն հասեալ, բազմաբեղուն պտղաբերեալ. (Շ. վիպ.։)

Կաշկանդեալ բազմաբեղուն յօդիւք։ Ի բազմաբեղուն կարասեաց մերոց։ Բազմաբեղուն հնարիւք. (Մագ. ՟Ի՟Ե. Լ. ՟Ձ՟Ա։)


Բազմաբեր

adj. adv.

cf. Բազմաբեղուն;
fruitfully.

NBHL (3)

Բազմաբերս եւ գինեբերս ի նմա տնկեաց հովիտս. (Խոր. ՟Ա. 15։)

Պահեալ ի բազմաբեր ցասմանէ. հ. կթ.։)

ԲԱԶՄԱԲԵՐ. մ. Առատապէս. առատութեամբ. Որ սերմանէ առատութեամբ, բազմաբեր հնձեսցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Բազմաբերանեան

adj.

that has many mouths or branches;
ճրագ —, chandelier.

NBHL (1)

Իբր զճրագ բազմաբերանեան ի յաշտանակի մարմնիդ հաստեցաւ գլխոյդ բոլորութիւն. (Նար. ՟Խ՟Զ)


Բազմաբերձ

adj.

very high.

NBHL (1)

Բազմաբերձ յօնիւք աչացն շրտուցեալ. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Բազմաբերութիւն, ութեան

s.

much fertility.


Բազմաբիծ

adj.

that has many stains.

NBHL (2)

Ունօղ բիծ բազում հոգեպէս՝ որպէս Բազմամեղ. եւ մարմնապէս՝ որպէս խայտաբղէտ, նկարէն.

Ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս. հ. գառն.։)


Բազմաբիւր

adj.

very numerous;
that has many forces.

NBHL (2)

Փակօղ յինքեան բազում բիւրս, կամ զբիւրաւորս. յոքնահամար. բազմաթիւ. անբաւ. շատ, շատւոր.

Անուանի եւ բազմաբիւր զարեւելից հիւսիսոյ կողմանն կարգէ կողմնակալութիւն. (Խոր. ՟Բ. 7։)


Բազմաբիւրաւոր

cf. Բազմաբիւր.

NBHL (1)

Զինչպիսի՞ հնարիւք լուծանել կարասցուք զկապ սիրոյ պարսկայնոյն, եւ հայկազինն բազմաբիւրաւորի. (Խոր. ՟Ա. 24։)


Բազմաբուղխ

adj.

that flows abundantly.

NBHL (1)

Աղբիւր մի բազմաբուղխ ցամաքեցաւ. հ. կթ.։)


Աղաղ

s.

the action of tanning;
յաղաղգնել, to tan.


Աղաղակեմ, եցի

vn.

to cry, to make a loud noise, to halloo, to shout;
to scold;
to make an exclamation.

NBHL (4)

Աղաղակեաց ժողովուրդն, եւ հարին քահանայքն զփողսն։ Այլազգիքն աղաղակեցին, եւ ընթացան ընդդէմ նորա։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ։ Աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր։ Առ փայտն աղաղակէ։ Աղաղակեսցեն ի վերայ քո։ Աղաղակեսցէ ամենայն ժողովուրդն, եւ յաղաղակելն նոցա կործանեսցին ինքնին պարիսպք։ Աղաղակեաց ամենայն Իսրայէլ մեծաձայն։ Ի ձայն բարձր աղաղակել։ Աղաղակեաց յականջս իմ մեծաձայն։ Աղաղակեաց Մովսէս առ Տէր։ Աղաղակեցի ի ձայն բարձր։ Մեծաբարբառ աղաղակեցի։ Որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի։ Գոչեա՛ եւ աղաղակեա՛։ Ամբոխն աղաղակէր, թէ Աստուծոյ բարբառ է։ Վասն որո՞յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ Աղաղակեաց ի ձայն մեծ առ հրեշտակն. եւ այլն։

Բերանն ծիծաղի, լեզուն աղաղակէ։ Աղաղակել հրամայեաց ցնծացելոցս. (Լմբ. պտրգ.։)

հյց. խնդրով.

Որք մեծաբարբառ միշտ աղաղակեն զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի. (Նար. ՟Ծ՟Բ։)


Աղաղոց

s.

tan-house, tan-pit.