unpitying, imcompassionate, inhuman, barbarous, cruel, brutal. cf. Անողորմաբար.
ἁνελεήμων, ἁνελεής, ἁνηλεής. immisericors, durus, crudelis. Ոյր չիք ողորմ կամ ողորմութիւն ի սրտի. անգութ. անգորով. անագորոյն. անկարեկից. անմարդի. խիստ. անաչառ. անխնայ. սաստիկ, (անձն, եւ գործ). մերհամէթսիզ, գալպի փեք.
Մի՛ մատնեսցես զստացուածս քո անողորմից։ Անողորմ դատաստան. (Մանդ. ՟Է։ Անողորմ սրտմտութիւն. Առակ. ՟Է. 9։ Յկ. ՟Բ. 13։ Իմ. ՟Ժ՟Թ. 1։)
Այս է անողորմիցն անողորմ դատաստան. (Մանդ. ՟Է։)
Զմիտս իւրեանց անողորմ ունելով առ աղքատս. (Լաստ. ՟Ժ՟Ը։)
Զտունս անողորմ (ա՛յլ ձ. անողորմաց. Ճ. անողորմածաց) պարսաւել. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Անողորմ բարուք։ Ի բերան անողորմ սրոյ. (Պիտ.։)
Անողորմ են հրեշտակքն. (Նար. ՟Ը։)
Անողորմ հարուածք, կամ վրէժք, թշուառութիւնք, հատուցմունք, ողորմութիւնք, չարչարանք, տառապանք. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։ Նար. ՟Ը։ Յհ. կթ.։ Լմբ. ատ.։)
Անողո՛րմ է օրն այն, անաչառ է դատաստանն. (Եփր. խոստ.։)
Կամ Անարժան ողորմութեան. աններելի.
Անողորմ վրիպանք, կամ գործ. (Պիտ.։)
cf. անողորմաբար.
cruelly, barbarously, atrociously;
— չարչարել, to tyrannize.
ԱՆՈՂՈՐՄ. ԱՆՈՂՈՐՄԱԲԱՐ. ἁνηλεῶς. immisericorditer, crudeliter. Առանց ողորմութեան, կամ ողորմելոյ, կամ ներելոյ. անխնայաբար.
Անողորմ մեռցի։ Անողորմ դատին. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)
Հրեշտակք անողորմ դատին զմեղաւորս. (Շար.։)
Զոր հանապազ տեսանէիր (զաղքատն), եւ անողորմ զանց առնէիր. (Ոսկ. ես.։)
Պատառեաց զկողս նորա անողորմ. (Հ. կիլիկ.։)
Անողորմ կրէր զդատաստանն. (Սարգ. յկ.։)
Մեռանին անողորմ՝ ծերք եւ երիտասարդք. (Ոսկ. ի նեռն.։)
Անողորմաբար խողխողել, կամ քարկոծել, զքարի հարկանել. (Պիտ.։ Նար. ՟Թ։ Լաստ. ՟Ի՟Դ։)
Զերկոցունց նոցա զկեանս անողորմաբար դադարեցուսցէ. (Դիոն. թղթ. ՟Ը։)
Անողորմաբար դատիլ. (Սարգ. յկ. ՟Թ։)
to walk on the tip-toe;
to walk on the tip of one's toes.
Իջցէ (կամ եկն) իբրեւ զցօղ՝ անոտնաձայն լռութեամբ. (Վրդն. սղ. եւ Վրդն. երգ.։)
մեղմով իմն անոտնաձայն առնելով. (Ոսկ. ես.։)
to remain without children, to lose one's children.
ἁτεκνόομαι. liberis orbor. Անորդի մնալ. անզաւակիլ. զաւկէ զրկըւիլ. եվլատսըզ գալմագ.
Մի՛ գուցէ անորդեցայց յերկոցունց ի ձէնջ ի միում աւուր. (Փիլ. լին.։)
to give a name to, to name.
Որոյ վահրամ անուանադրեալ. (Շ. վիպ.։)
Այսօր ի կարգ բնութեան մարդկան՝ մտեալ կոչիս անուամբ Յիսուս. անուանադրւղ բոլոր գոյից՝ առնուս անուն ի ծառայից. (Տաղ.։)
to name, to call.
ὁνομάζω, προσαγορεύω. apello. Անուանել. կոչել. կարդալ, եւ անուն դնել. անուն տալ, կանչել. ատ գօմագ. թեսմիյէ էթմէք.
(Ադամ) անուանակոչեաց զբոլոր կենդանիս։ Լեառն աստուծոյ անուանակոչէզսա բանն. (Զքր. կթ.։)
Ճանաչեմ ես զիս արքայորդի ի սերմանէ սանասարայ, որպէս եւ անուանակոչեալս եմ. (Խոր. ՟Գ. 55։)
to share the same name.
to name, to call, to denominate, to term.
ὁνομάζω, ἑπονομάζω, προσαγορεύω. nomino, cognomino, appello, nuncupo, καλέω, ἑπικαλέω, voco. Անուն դնելով յորջորջել. կոչել. կարդալ. ձայնել. մականուանել. անուն դնել՝ տալ, կանչել. ատ գօմագ. թէսմիյե էթմէք, չազըրմագ.
Անուանեաց զանուն նոցա ադամ։ Ամենայն շնչոյ կենդանւոյ զի՛նչ եւ անուանեաց ադամ Յիսուս, որ անուանեցաւ քրիստոս. եւ այլն։
Զի՞նչ զսոսա անուանեցից. (Յհ. իմ. ատ.։)
Անուն արժանի չարութեանն անուանել ոչ գտանեմք. (սկ. յհ. ՟Ա. 2։)
Ամենայն որ անուանէ զանուն տեառն. (՟Բ. Տիմ. ՟Բ. 19։)
Զոր անուանեցին ի ժամուն իշխան տէրութեանն սիւնեաց։ Հռչակեալ անուանեցան ի զօրագլխէն եւ յամենայն գաւառին քաջք եւ զարմանալիք. (Փարպ.։)
Ի ժամանակի յորժամ անուանէր համբաւն որիգինէսի ընդ ամենայն աշխարհ։ Աբգար արքայ հեթանոսաց որ յերեւելից կողմանէ եւփրատու՝ անուանէր քաջութեամբ. (Եւս. պտմ.։)
Պիտակաբար կոչել. անուամբ եւեթ համարել.
Ի ձեր անուանեալ սուտ վարդապետացդ։ Ի մէջ անուանեալ իշխանացն. (Փարպ.։)
Արդ է այսուհետեւ աստուած՝ անուանելով հայր բազմաց. (Կոչ. ՟Է։)
իբր Թարգմանութեամբ ասել.
Եկեղեսիա (յն., այսինքն եկեղեցի) կոչումն անուանի. (Եղիշ. յես.։)
Բեդղեէմ տուն հացի անուանի. (Կամրջ.։)
nomination.
Իմաստասիրութիւն ունի յանուանութենէ, այսինքն ի ստուգաբանութենէ զսահմանն. (Սահմ. ՟Է. (այլ ձ. յանունութենէ, յանուանադրութենէ։))
Չարիքն ի դիպացն առնուն զանուանումն։ Ուստի եւ զանուանումն արուեստին առնու. (Եզնիկ.։)
cf. Անուանադրեմ.
to destroy the name, the race.
sweet, savoury.
Անոյշ համով. համեղ. ախորժական. հաժելի. քաղցր. ազնիւ.
Գինի անուշահամ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։) (Տօնակ.։) (Մխ. բժիշկ.։)
Հաց անուշահամ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Անուշահամ խորտկօք սպասաւորել. (Տօնակ.։)
Նմանութեամբ.
Զարմանալ ի վերայ բանից նորա, որ այնպէս անուշահամք էին՝ աստուածային աղիւն համեմեալք. (Վրք. ոսկ.։)
Անուշահամ արդարութեամբ. (Ագաթ.։)
"cf. Անուշահոտ առնեմ."
Զմարդատունկ բուրաստանս անուշահոտացոյց. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)
Ցայտումն արեանցն անուշահոտացուցեալ զամենեսեան. (Ճ. ՟Ա.։)
Անուշահոտեաց զկաթղիկէ սուրբ եկեղեցի հաւատով եւ ճգնութեամբ. (Ճ. ՟Գ.։)
Իմանա՞ս, զո՛վ անուշահոտես. որ զանգին անուշահոտութիւն յիւրմէ եհեղ, եւ զաշխարհս սրբեաց. (ՃՃ.։)
Զոգիս արդարոց եւ տղայացելոց ի մեղաց անուշահոտէ։ Որ յանուշահոտ մերձենայ, անուշահոտի. (Նար. երգ.։)
Ոչ ի նիւթոյն անուշահոտեալ, այլ ի հոգւոյն սրբոյ. (Լմբ. ատ.։)
to smell sweet, to be odoriferous.
mirth, gaiety, joy.
Անուշանալն կամ ախորժելն մտաց եւ սրտի. հաճութիւն. հեշտութիւն.
Եթէ յաղագս անուշամտութեան զհետ երթայցես այնմ իրաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 31. յն.)
to sweeten.
Զամենայն դառինս անուշես։ Զվնասակար ջուր նորին աղիւն համեմեալ անուշեցեր։ Թէ զդառնութիւնս իմ անուշցես. (Նար. ՟Ի՟Ը. ՟Կ՟Գ. ձ։)
Եւ ոչ յետ մահուան անուշեալ քաղցրանայր դառնութիւնս րտին, այլ իջուցեալ ի փայտէն՝ հրով ծախէր. (Ղեւոնդ.։)
cf. Անուս.
որ եւ ԱՆՈՒՍ. ἀμαθής, ἁμαθέστερος , ἁμαθέστατος, ἁδίδακτος. indocts, litterarum rudis, imperitus, ignarus, indocilis. Որ չունի զուսումն գիտութեան տիրապէս, եւ ոչ ուսանի. անգէտ։ տգէտ. տխմար. եւ Տգիտական. եւ Անխրատ. չսորված, ուսում չգիտցօղ. օգունմուշ օլմայան. նատան. գապա.
Զորս անուսումքն եւ յողդողդքն կամակորեն. (՟Բ. Պետ. ՟Գ. 16։)
Անուսումն զմեզ համարեալ բամբասիցէ. (Խոր. ՟Ա. 1։)
Ողոքանօք որսան զանուսումնս ի խաբէութիւն. (Եղիշ. ՟Բ։)
Զդէմս գողանան զանուսմանցն. (այսինքն պատրեն զաչս տգիտաց)։ Անուսմանցն բանաւորաց. (Առ որս. ՟Ա. ՟Է։)
Անուսումն բնութեամբ, կամ ոչ փութացեալք ուսանել։ Ընդ անուսմանն երեւոյթս դժուարեալ։ Մեղուք անուսումն՝ բնութեամբ զխորիսխն գործեն. (Փիլ.։)
Աստուած ուրեմն է հոգին, թէեւ անուսմունքն ոչ կամիցին։ Ըստ ձեր անուսումն բանիդ. (Կիւրղ. գանձ.։)
Թէպէտեւ անուսումն ոք եմ ի վարդապետութեանս ջան. (ՃՃ.։)
Անուսմունք եւ անգրագէտք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)
Սքանչելի ուսուցիչ (է), որ զանուսմունս եւ զծանրամիտս վարժել կարասցէ. (Կլիմաք.։)
մերթ՝ Չուսեալն. անծանօթ (ինչ). չսորված, չգիտցած.
Սկսան զանուսումնն լեզուսն խօսել. (Նար. յովէդ.։)
cf. Անուսութիւն.
ԱՆՈՒՍՈՒՄՆՈՒԹԻՒՆ կամ ԱՆՈՒՍԸՄՆՈՒԹԻՒՆ. ἁμαθία, ἁμάθεια. inscitia, imperitia, ruditas. Անուսումն գոլ. տգիտութիւն. ախմարութիւն. տխմարութիւն. անխրատութիւն. ուսում չգիտնալը, անկրթութիւն. նատանլըգ. գապալըգ. աճեմիչիք.
Այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ. (Եղիշ. ՟Բ։)
Տխմար անուսումնութիւն. (Մամբր.։)
Անուսումնութիւն յոր ինչ իրս եւ ձեռնարկիցէ, բնաւորեցաւ շփոթս յարուցանել. (Պիտ.։)
Յանդգնութիւն՝ անուսումնութեան է ծնունդ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)
Մի՛ ի վնասակարագոյնն թեւակոխեսցէ անուսումնութիւն։ Փոխեալ ի խրատ յանուսըմնութենէ. (Փիլ. բագն. եւ Փիլ. իմաստն.։)
Լինին չարքն ախտք. ի չար հրահանգից, յանուսումնութենէ եւ ի չար ունակութենէ։ Բժշկելի՛ է զանուսումնութիւնն ուսմամբ եւ մակացութեամբ. (Նիւս. բն.։)
Երկչոտ եւ անարիական առնէ զանձն անուսումնութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)
Ըստ այդ անուսըմնութեան. (Սարկ. հանգ.։)
to be irresolute, to hesitate, to delay;
cf. Ըմպահկեմ.
Իբր Ըմպահակել. ըմպահկել. յետս կասիլ.
unlimited, immense;
without condition.
Ոյր չիք պայման եւ չափ. անչափ. անբաւ. եւ Տարապայման. մէֆրէթ.
Անպայման սքանչելիք աստուածութեան։ Անպայման ուրախութեամբ. (Ագաթ.։)
Անպայման ամօք. (Մագ. ՟Ի՟Թ։)
Պարապեալ անպայման եւ պղտորեալ խորհրդով. (Մագ. ՟Ժ՟Ե։)
Անչափութեամբ. անպատմելի օրինակաւ. յանչափս. յոյժ յոյժ. իֆրաթ.
Անպայման սքանչելի լինէր երկիրն հայոց. (Ագաթ.։)
Հրճուէր անպայման. (Մագ. ՟Լ՟Է։)
that loves not war, peaceable.
ἁπόλεμος. bello carens. ատ ի պատերազմէ, կամ ի փորձութենէ.
Անպատերազմ գոլով քո՝ ոչ ունիս զայնպիսի վարձս. (Վրք. հց. ՟Զ։)
Տիւ (կոչէ) զանպատերազմ առաքինութիւնն։ Անպատերազմ կանխէ յիմացուածս աստուծոյ. (Լմբ. սղ.։)
Ըստ յն. անպատերազ։ ἁπόλεμος. imbellis, inhabilis ad bellum եւ pacificus. Որ ոչ սիրէ զպատերազ, այլ զխաղաղութիւն, մանաւանդ առ տկարութեան. իբր անարի.
Անպատերազասէր եւ չվշտասէր եւ կանացի բարք։ Հեշտասէր եւ անպատերազասէր մտօք վարելով. (Եւս. քր. ՟Ա։ յորմէ եւ Արծր. ՟Ա. 3. եւ 4։)
to remove punishment, not to punish.
cf. Անպատում.
ἅφραστος. inenarrabilis. Անպատում. անթարգմանելի. անճառելի. անասելի. անբացատրելի. տիլէ՝ վասֆէ կելմէզ.
Անպատմելի աստուածութիւն, կամ լոյս, կամ յեղանակ ծննդեան, երանութիւն, պատիւ. պարգեւասիրութիւն, կարողութիւն. թշուառութիւն. (Աթ. ՟Դ։ Շար.։ Կիւրղ. գանձ.։ Նար.։) (Պիտ.։)
Ոչ մատամբ տառ ձեւացեալ աստուծոյ, այլ ե՛ւս անպատմելի, արեամբ որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)
to dishonour.
ἁτιμάζω. honore privo, dehonsto, contemno. Չպատուել. անպատիւ առնել. անարգել. արհամարհել. թշնամանել.
Աստ զժամանակն միայն անպատուեմք, ուր մանաւանդ պատուելի՛ է զի դէպ ժամանակն։ Մի՛ որ յայսոսիկ է զարդն՝ անպատուեսցուք։ Ընդ բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրոյն անպատուեցայց։ Զաստուած անպատուես. (Առ որս. ՟Ա. ՟Ը։)
Անպատուել զդիս, կամ զթագաւորս. (Ագաթ.։)
Անպատուել զյիմարաբար պատուեալն. (Յհ. իմ. պաւլ.։)
Աստուածութիւնն ոչ յարգի յումեքէ, եւ ոչ անպատուի. (Յճխ. ՟Բ։)
Սիրելի՞ է՝ որ անպատուեացն, մի՛ կորուսաներ զսիրելւոյն բարին. մի անգամ անպատուեաց, եւ բիւր անգամ պատուեց եւ պատուէ. (Սարգ. յկ. ՟Դ։)
Ամենայն մարգարէ յիւրում գաւառի անպատուի։ Յանպատուիլ մի՛ խռովիք. (Կլիմաք.։)
unspeakable, unutterable, inexpressible, ineffable.
ἁνεκδιήγητος, ἅφραστος. inenarrabilis, inexplicabilis, indicibilis. Անպատմելի. անթարգմանելի. անճառ. անասելի. նագլ օլունմազ, տիլէ՝ վասֆէ կէլմէզ.
Անպատում պարգեւ. (՟Բ. Կոր. ՟Թ. 15։)
Կառք անպատմին. (Գանձրն.։)
Անքնին եւ անպատում է առ արարածս իւր։ Անպատում բարիք։ Ի տեսիլս անպատումս։ Առեալ զանպատումն ի պատմել. (Ագաթ.։)
Ամենայն աշխարհն լի էր անպատում նեղութեամբք. (Եւս. պտմ.։)
Անպատում համերութիւն, կամ չարչարանք. (Փարպ.։ Յհ. կթ.։)
Գործեցեր զանպատումսն. (Նար. ՟Ձ՟Բ։)
Չեւ պատմեալ. անլուր.
Իրս անպատումն իմն նորոգս ցուցաւ. (Փարպ.։)
Ասէ. նախանձեցուցի զձեզ յազգս անպատումս, վասն ազգին քրիստոնէից. (Եփպ. օրին։)
Չպատմօղ. որ զանց առնէ պատմել.
(Վասն հրեշտակաց) անպատում եղեալ մովսեսի, զի մի՛ ընդ անզգայ արարածքս համարեսցին. (Ագաթ.։)
to be busy, to be occupied.
Ոչ դատարկանալ. չլինել թափուր. չպակասիլ. չպարպիլ, լեցուն մնալ.
Ոչ առաքեցին յանտիոք. վասն զի առ երուսաղէմացիսն անպարապացեալ էին. (Ոսկ. գծ.։)
incomprehensible.
ἁπερινόητος. qui mente comprehendi nequit. Զոր անմարթ է պարագրելով իմանալ. անբովանդակելի. տիրապէս անիմանալի. անհասանելի.
Ի քեզ հաճեցաւ բնակել անպարիմանալին աստուած։ Անպարիմանալին խորք. (Թէոդոր. կուս. եւ Թէոդոր. խչ.։)
Ըստ անճառելի եւ անպարիմանալի խառնմանն եւ միաւորութեանն. (Յհ. իմ. երեւ.։ Գր. տղ.։)
Յիշեա՛ անպարիմանալիդ զաշխարհակեցոյց տնօրէնութիւն։ Վասն անպարիմանալի պարանոցին (մօր քո եւ կուսի), զորով փարեցար. (Բենիկ.։)
to be useless, to become useless, to spoil.
ἁχρειόομαι. inutilis sum. Անպիտան լինել կամ գտանիլ. (Սղ. ՟Ժ՟Գ. 3։ ՟Ծ՟Բ. 4։ Երեմ. ՟Ժ՟Ա. 16։ Հռ. ՟Գ. 12։)
Ցօղն եւ անձրեւն ի դէպ ժամու պիտանի, եւ ի տարադէպն անպիտանանայ. (Լմբ. առակ.։)
to render useless.
ἁχρειόω. inutile reddo. Անպիտան առնել կամ կացուցանել.
Զամենայն վիճակս բարիս անպիտանացուսջիք. (՟Դ. Թագ. ՟Գ. 19։)
without a dower.
to separate, to detach, to disjoin, to disunite;
to uncouple.
ԱՆՋԱՏԱՆԵՄ ԱՆՋԱՏԵՄ. διαιρέω. divido, χωρίζω, separo. Զատանել իսպառ. որոշել. բաժանել. մեկնել. զատել, բաժնել. այըրմագ.
Անջատ զմեզ ի բնակութենէ մարդկան. (Ագաթ.։)
Անջատաք (կամ անջատեցաք) մեք ի նոցանէ. (՟Ա. Մակ. ՟Ա. 12։)
Ոչ անջատաւ (կամ անջատացաւ). (Փիլ. լին.։)
Ոչ բանն անջատանի կամ անջատաւ երբէք յիւրմէ մարմնոյն։ Հոգին սուրբ անջատանի յանօրէն խորհրդոց. (Սարկ. հանգ.։) (գրի անդ եւ Անջատանայք՝ իբր Անջատանէք։)
Խորհուրդք թիւրք անջատեն յաստուծոյ. (Իմ. ՟Ա. 3։)
Անջատել զհոգի ի մարմնոյ։ Զաղտ եւ զժանգ ի բաց անջատեալ. (Սահմ. ՟Ը։ Կորիւն.։)
Քակեալք ի միմեանց անջատեցան. (Ագաթ.։ Նար. ՟Ի՟Ե։)
separation, disjunction.
ԱՆՋԱՏՈՒԱԾ ԱՆՋԱՏՈՒԹԻՒՆ ԱՆՋԱՏՈՒՄՆ διαίρεσις, διάζευξις, διακοπή. divisio, disjunctio, sectio. Անջատելն, իլն. զատումն. որոշումն. բաժանումն. բաժին. մասն.
Ութերեակն ամենայն ուստեք զհանգստութիւնն զեկուցանէ։ Զանջատուածսն զամենեսին՝ զոյգս ցուցանելով. (Փիլ. լին.։)
Մեր եւ նոցա խորհրդոցս ի միմեանց անջատութիւն (կամ անջրպետութիւն). (Լմբ. ատեն.։)
Բնական մահ է անջատումն հոգւոյ ի մարմնոյ. (Սահմ. ՟Ը։ Շար.։ Փիլ. իմաստն.։)
Ի վերայ մարմնոյ պատշաճի ախտ լինել եւ հատումն եւ անջատումն. (Կիւրղ. գանձ.։)
Ոչ անջատմամբ դիմաց կամ իմացմանց։ Զանջատման մտածութիւն պատճառելով. (Աթ. ՟Դ։)
Զուգութեան լրականին ըստ անջատմանց ամենեցուն։ Հեռաւորութեան անջատմունս. (Փիլ. լին. ՟Գ. 49։ ՟Դ. 153։)
Յիշեաց երուսաղէմ զօր անջատման իւրոյ. (Ողբ. ՟Ա. 7.) յն. հերքման. ἁωσμός. expulsio.
to separate, to cutoff, to shut out, to exclude.
διαστέλλω, διαχωρίζω, διορίζω. discerno, distinguo, separo, distermino. Անջրպետաւ որոշել. խտրոցաւ բաժանել. զատանել. հեռացուցանել. արգելուլ. պէօլմէք. այըրմագ. կամ Անջրպետ ի մէջ արկանել եւ անկանիլ. որոշումն դնել եւ լինել. արա էթմէք, արայա կիրմէք. հյց. խնդրով.
Զատ յիրերաց անջրպետել զդիր մրգոցն. (Պիտ.։)
Անջրպետեա՛, հնարաւոր, զմահացու կրթութիւնս. (Նար. ՟Ծ՟Բ։)
Անջրպետէ զսա ի բնաւիցս։ Զնախախնամութիւնդ անջրպետեցեր յինէն. (Լմբ. պտրգ.) եւ (Լմբ. սղ.։)
Անջրպետեաց աստուած ի մէջ ջրոյն. եւ ի մէջ ջրոյն։ Անջրպետել կամէր ընդ նոսա եւ ընդ քաղաքն։ Անջրպետիցէ ձեզ վարագոյրն ի մէջ սրբութեանն, եւ ի մէջ սրբութեան սրբութեանցն։ Անջրպետել ի մէջ սրբութեանցն, եւ եւ ի մէջ պարսպացն յօրինուածոյ տաճարին։ Եւ ահա կառք հրեղէնք եւ երիվարք հրեղէնք, եւ անջրպետեցին ի մէջ երկոցունց. (Ծն. ՟Ա. 7։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 36։ Ել. ՟Ի՟Զ. 33։ Եզեկ. ՟Խ՟Բ. 20։ ՟Դ. Թագ. ՟Բ. 11։)
Ի ձեռս տեառն՝ որ անջրպետեն ընդ մեղաւորն եւ ընդ անմեղն, մատնեսցի. (Մեկն. մնաց.։)
որպէս Հեռանալ. բաժանիլ. որոշիլ. այրըլմագ.
Անջրպետել ոգւոյն յէին մտածութենէ՝ կատարելագոյն չարեաց է. (Փիլ. լին.։)
Յետ անջրպետելոյն (ղովտայ) ի հօրեղբօրէ անտի իւրմէ. (Մծբ. ՟Ժ՟Ա։)
Ընտանութեանն միաւորութիւն անջրպետեցաւ։ Պատրուակ քօղոյ բանիս անջրպետեցաւ. (Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. մծբ.։)
infinite, unbounded;
interminable;
unlimited;
indefinite;
incomprehensible.
ἅπειρος, ἁπέραντος, ἁπεράτωτος , ἁόριστος, ἁπεριόριστος. infinitus, termino carens, indeterminatus, in immensum extensus. Ոյր չիք սահման. անեզրական. անվախճան. անբաւելի. անբովանդակելի. անպարագիր. անվայրափակ. անսահմանելի. անթարգմանելի։ Տիրապէս ասի զաստուծոյ եւ զաստուածայնոց.
Ամփոփեցար անսահման։ Որքանութիւն անսահման։ Թէպէտեւ ոչ անժամանակք ըստ անսահմանին։ Անսահման թագաւորութիւն։ Անսահման՝ ներքնային խորոց։ Անսահմանդ քո հրամանի. (Նար.։)
Անսահմանն յէութեան՝ սահմանելեացս էացուցիչ. (Շար.։)
Մշտնջենաւորութիւնն անսահման. (Յճխ. ՟Ա։)
Ի յանսահման ծովէն հօր գթութեանց. (Շար.։)
Անսահման բնութիւն տերրեղէն արարածոց. (Ագաթ.։)
Անսահման բիւուց քանքարաց հատուցանօղ։ Ըստ անսահման գովութեան. (Նար.։)
Ի վերայ անսահման ծփանաց ալեացն անդնդոց. (Կոչ. ՟Թ։)
Անսահման ժամանակաւ աղօթել միշտ. (Շար.։)
Լուսնոտն՝ անսահման առ ըմռբնումն, այլ ըստ նորոյ կամ հնոյ լուսնին. (Շ. մտթ.։)
Այդ անսահման յիրս լիցի դատաստանի. (Մխ. դտ.։)
Անսահման շուայտութեան եւ արբեցութեան ընդարձակութիւն. (Պիտ.։)
Զի մի՛ զհետ գնացեալ անսահմանբարւոյն կարծեաց՝ հաղորդ չարեաց լիցուք. (Իգն.։)
Քարոզեցին յեղյեղելով զանսահման գործս նոցա. (ՃՃ.։)
Անսահման կին ասի, որ չէ պսակեալ ըստ օրինաց։ (Մխ. դտ.)
cf. անսահմանաբար.
cf. Անսահման.
cf. Անսահման.
Անսահմանելի բարձրութիւն, կամ տեսիլ։ Իմաստութեամբ անսահմանելեաւ։ Զանսահմանելիդ միշտ թախանձեսցէ։ Բերումն պարանոցի անսահմանելւոյն. (Նար.։)
without limit;
indefinitely;
indeterminately.
ԱՆՍԱՀՄԱՆ. ԱՆՍԱՀՄԱՆԱԲԱՐ. ἁορίστως, ἁπεριορίστως. indefinite, infinite, incircumscripte. Իբրեւ անսահման՝ ըստ կրկին նշ. առանց սահմանի. անչափութեամբ. անորոշակի. եւ Արտօրէն.
Սա հովուեսցէ զմեզ անփոփոխ եւ անսահման ի յաւիտենից մինչեւ յաւիտեան. (Նար. խչ.։)
Որ խիստ եւ բարկացօղ է անսահման։ Անսահման ունի զբարկանալն. (Լմբ. առակ.։)
Թէ ոք անսահման խօսէր, որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)
Անսահմանաբար յարեան հեղեղք ցանկութեան. (Սկեւռ. աղ.։)
Անսահմանաբար յամենայն ժամու առնել. (Գր. հր.։)
Ոչ անսահմանաբար ասէ մարգարէն (զմսուր), այլ զմսուրն ասէ՝ յօդիւս. եւ այլն. (Պրպմ. ձ։)
Ոչ առ նա միայն զբանն ձգէր եւ ասէր, այլ անսահմանաբար, եթէ ոք ոչ ծնցի վերստին, այսինքն եթէ՛ դու, կամ ո՛վ եւ իցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)
to listen, to obey, to give ear to, to acquiesce, to yield, to consent, to submit;
չ-, to turn a deaf ear, to refuse consent, to disobey.
ἁκούω, ὐπακούω, πείθομαι , πειθαρχέω. audio, obedio, pareo, obtempero. Հանդարտ ոգւովն ունկն դնել, կամ Յանձն առնուլ զլուեալ բանն հեզութեամբ եւ հլութեամբ. հնազանդիլ. հպատակիլ. լսել բանի. ունկնդիր լինել. մռել, մտիկ ընել. տինկլէմէք. իդաաթ էթմէք.. (տե՛ս Ծն. ՟Լ՟Թ. 10։ Օր. ՟Ժ՟Ը. 14։ Դատ. ՟Ժ՟Ա. 17։ ՟Գ. Թագ. ՟Ի. 25։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Դ. 11։ Իմ. ՟Ը. 12։ Երեմ. ՟Ի՟Թ. 8։ ՟Լ՟Բ. 33։ ՟Լ՟Զ. 25։ ՟Լ՟Բ. 15։ Գծ. ՟Զ. 7։ Յայտ. ՟Ժ՟Թ. 10։)
Կամ որպէս προσέχω (յորմէ Պռօսխօմէն). Ուշ ունել. ունկն դնել զգուշութեամբ. attendo, obtempero. (Օր. ՟Ա. 45։ Առակ. ՟Ա. 25։ Յով. ՟Ի՟Է. 6։ Ես. ՟Լ՟Բ. 4։ Երեմ. ՟Է. 24։ ՟Ի՟Ե. 4։ Գծ. ՟Ա. 19։ ՟Բ. 7։ ՟Ժ՟Զ. 14. եւ այլն։)
Կամ որպէս πείθομαι. Հաւանիլ. ընդունել. յանձն առնուլ. (Գծ. ՟Ի՟Ա. 14։ ՟Ի՟Գ. 21։ ՟Ի՟Է. 11։ Յկ. ՟Գ. 3։)
Որով կարողն է անսալ եւ չանսալ հրամանացն։ Արժանաւոր մեծաց վարձուց լինիցի, եթէ անսայցէ աստուծոյ. այլ զի եւ չանսալոյն իշխանութիւն ունիցի. (Եզնիկ.)
Մի՛ անսայք անմիտ բանից. (Փարպ.։)
Եթէ ասնայցես, աղերսեմ։ Քահանայապետին բարբառոյ անսաց. (Նար. ՟Ի՟Է. ՟Լ՟Ա։)
Անսայ (այսինքն յանձն առնու) եւ զվարելն եւս ի հոգւոյն, եւ մարտ ապտերազմի տալ ընդ թշնամւոյն։ Բարութեանց պատճառք հաւանելեացն, զոր օրինակ չարեաց պատճառաք նոյն է չանսալեացն. այսինքն չանսացողաց. (Ոսկ. մ. ՟Ա. 13. 23։)
ἁνίημι. dimitto, remitto, indulgeo. Ներել. զիջանիլ. թոյլ առնել. թողացուցանել. տեղի տալ. թող տալ, աչք խփել. գօյ վէրմէք, մազուր պույուրմագ.
Անսա՛, եւ պատմեցից քեզ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 16։)
Ոչ եւս անսացից նոցա. (Երեմ. ՟Ժ՟Ե. 6։)
Որոց եւ ոչ ա ժամանակ մի անսացաք հնազանդութեանն. (Գաղ. ՟Բ. 5։)
Երկայնմտութեամբ ներէ, թողու, անսայ. (Ագաթ.։)
Ընդ միշտ անսալոյն՝ ներող. (Նար. ՟Խ՟Թ։)
Հանդարտել. տանել. ժոյժ ունել. համբերել. սոպր էթմէք.
Միթէ մի՞շտ լռիցեմ, եւ անսայցեմ։ Ի վերայ ամենայնի այսորիկ անսաս տէր, ե՛ լռեցեր. (Ես. ՟Խ՟Բ. 14։ ՟Կ՟Դ. 12։)
Գութ մարդասիրին աստուծոյ ոչ անսաց միշտ յայսպիսի մնալ մեզ վտանգս. (Խոսր.։)
Թշնամանեմք զնա. իսկ նա անսայ, ոչ զայրանայ. (Սարգ. յկ. ՟Դ։)
Որ ընկերին անսասցէ՝ առնե զմեղս, եթէ պարտակա՞ն իցէ մեղացն ... Պիղատոս անսացեալ մատնչացն՝ մեղս ընդունէր. (Բրս. հց.։)
Երկայնամտել. յարատեւել. երկայնմտութեամբ սպասել. կալ մնալ. տիտիկ ընել, համբերել, սպասել, կենալ.
Ի լռել իմում անսասցեն ինձ. (Իմ. ՟Ը. 12։)
Անսային դիպող ժամանակի. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Գ.։)
Պսակն քո պատրաստեալ է. հրեշտակք անսան քեզ (Հ=Յ. մայ. ՟Ի՟Թ.։)
Անսային գտանել ժամանակ դիպող. (Հ. կիլիկ.։)
Անսալ ունիմ, մինչեւ լցցի բեռամբ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Աճման մարմնոյն անսայ։ Անսայ եւ իսրայէլական ազգին, զի ինքնակամ դիմեսցեն. (Ագաթ.։)
Համբերելով անսացեալ, մինչեւ ի մտանել հակառակորդացն. (Պիտ.։)
Նոյնպէս իմա՛ եւ հյց. խնդրով.
Զայն անսայր։ Մնալով պետրոսի, նմա զայսոսիկ անսաց. այսինքն ընծայեաց կամ եթող նմա զպատիւ. (Նանայ.։)
Ինքն իսկ անսայր քահանայութեան. (՟Ա. Մակ. ՟Է. 5.) իմա՛, ակնկալեալ մնայր. յն. խորհէր կամ կամէր։
to disobey, to resist, to be refractory.
παραβαίνω, παρακούω. transgredior, praevaricor, ngligo, non obtempero. Չանսալ. հեստել. ըմբոստանալ. ի բաց ոստնուլ կամ վազել. ստունգանել. միւդիւ օլմամագ.
Անսաստել ումեք աստուծոյ՝ չար է. (Եզնիկ.։)
Անսաստեցաք ի բանիցն։ Միթէ անսաստեա՞ց քրիստոսի հրամանացն անօթն ընտիր. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)
Ոչ զի անսաստիցեմ տեառն հրամանաց. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)
Յանսաստել բանին (ի մտաց) առանց զգուշութեան կորուսաք զպատմութիւնն. (Վեցօր. ՟Ը։)
without seed;
unfruitful, barren.
Մի՛ եղիցի անսերմն (կամ անսերմ) եւ ամուլ յերկրի քում. (Ել. ՟Ի՟Գ. 26։)
Մի՛ եղիցի կին ամուլ, եւ այր անսերմն։ Զարս՝ որ անսերմն էին, աբրահամաւ քաջալերէր. (Եփր. ել. եւ Եփր. համաբ.։)
Զի որ անմարմին ոք է, նա եւ անսերմն է։ (Ջորիք) անսերմն եւ անծնունդք են. (Եզնիկ.։)
Իմաստունն՝ անսերմն է եւ անպտուղ ի յատկական սերմանէ, բազմաբեղուն ի սկզբնականէն (յիմաստութենէն աստուծոյ). (Փիլ. լին.։)
ἅσπαρτος. non satus, non seminatus. Ոչ սերմանեալ. ոչ ցանեալ. ուր չիցէ արկեալ սերմն. էքինմէմիշ.
Այգի անսերմն. (Խոսր.։)
Անսերմն արգանդ. (ՃՃ.։)
Փութայ կակղել, եւ զանսերմանսն սերմանել. (Պիտ.։)
Եւ Որ ինչ լինի առանց սերման, կամ որոյ չիք սերմն.
Անսերմն յղութիւն, կամ ծնունդ. (Շար.։ Ծառ անսերմն. Վստկ. ՟Ծ՟Դ։)
Առանց սերմանելոյ.
Անսերմն, եւ առանց վարելոյ ամենայն ինչ բուսանէր. (Փիլ. նխ. ՟բ.։)
cf. Անսերմն.
Առանց սերման յղացեալ, ծնեալ.
Ետ զմարմին իւր զերկնաւոր (այսինքն զաստուածային), զկուսածին անսերմնաւոր. (Շար.։)
to fast;
to be hungry.
ἁσιτέω, νηστεύω. jejuno. Աճաշակ կալ. պահել զծոմ. սակաւակեր լինել. չուտել, չոր ցամաք կենալ. օրուճ դութմագ.
Յիւրոց իսկ կամաց անսուաղացեալ՝ աստուծոյ ընծայէր զպիտելի ճաշակսն. (Յհ. կթ.։)
Ի կերակրոց անգամ անսուաղանալ. (Երզն. լուս.։)
to offend, to sin against, to wrong, to injure, to abuse, to hurt.
ἁδικέω. injuriis afficio. Յանիրաւի զրկել, վնասել. յանցանել կամ մեղանչել ումեք. չարաչար եւ վնասակար լինել. զրկանք՝ յանցանք ընել, վնաս տալ. զարար՝ քէտէր վերմէք. զուլմ էթմէք.
Որք առնեն զչարն՝ զիւրեանց իսկ անձինս անիրաւեն եւ զրկեն մեծագոյնս։ Զհրէայսն ոչինչ անիրաւեցի, որպէս դու քաջ գիտես. (Ոսկ. յհ. եւ Գծ.։)
Անիրաւեցաք նախ զանձինս, եւ յետ այնորիկ զօրէնս Աստուծոյ եւ զարդար խրատ նորին։ Որքան թշնամին զիս անիրաւէ։ Անիրաւեն զմարդիկ ի գայթակղութիւնս մեղաց։ Մի՛ անիրաւէք զերկիր (հարուածովք)։ Ոչ կարէ անիրաւել զարդար դատաստան իւր, եւ ընդ մեզ հաշտել։ Անիրաւեաց զԱստուած, եւ կամաւ յանցեաւ ընդ օրէնս նորա։ Յանիրաւողացն զերծանել. (Լմբ.։)
to be unjust, to be unrighteous;
to sin, to fail in duty.
Զրկիլ, վնասիլ. կրել զանիրաւս. զրկանք քաշել. զարար՝ զուլում չէքմէք.
Եթէ անիրաւիմք եւս ի նոցանէ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)
Որ անիրաւի ի դիւացն. (Լմբ. սղ.։)
ԱՆԻՐԱՒԻՄ, եցայ. ἁνομέω. injuste ago. Անիրաւ եւ անօրէն գտանիլ. անօրինիլ. գործել զանպատեհս. ատալէթսիզլիք՝ ինսաֆսըզլըգ էթմէք.
Ոչինչ անիրաւիք հա՛րք սուրբք. (Լմբ. ատ.։)
to be economical;
to spare, to except;
to respect;
to preserve.
φείδομαι. parco. Խնայել. գթալ. արգահատել. զգուշանալ. պահել. ակն ածել. խղճալ. գըյնամագ. գըյմամագ. էսիրկէմէք. աճըմագ.
Անխայեսցէ նա յաղքատն եւ ի տնանկն։ Զարդարն ասեմ, այլ անխայեմ, գուցէ ոք համարիցի եւ այլն։ Քակեաց, եւ ոչ անխայեաց։ Խոհակերեցեր, եւ ոչ անխայեցեր։ Կոտորեցեր, եւ ոչ անխայեցեր։ Քա՛ւ լիցի անխայել ապաշաւել յանձն իմ։ Ոչ անխայեաց ի մահուանէ զանձինս նոցա. (Սղ. ՟Հ՟Ա. 13։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 6։ Ողբ ՟Բ. 17. 21։ ՟Գ. 43։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 5։ Սղ. ՟Հ՟Է. 50։)
Սոյնպէս եւ յայլ գիրս՝ երբեմն որպէս լեզ.
Ոչինչ անխայեաց թագաւորն ի մեծ պատիւ նորա. (Եղիշ. ՟Ը։)
Անխայեա՛ յիս ողորմութեամբ։ Զանխայելն ի կործանելիսն. (Նար.։)
Ոչ անխայեալ Աստուծոյ ի տաճարն, եւ ոչ ի ժողովուրդն։ Անխայեալ ի վերայ նոցա. (Լմբ. ատ. եւ Ովս.։)
Ոչինչ անխայեն յանհասանելեացն հասումն. (Շ. թղթ.։)
Անխայեցէ՛ք (այս ինքն ներեցէ՛ք) ե՛ղբարք, զի եմ այր ծեր. (Կլիմաք.։)
Եւ երբեմն որպէս ներգ.
Որում ոչ անխայեցեր զբժշկութեան ձեռնատուութիւն։ Մի՛ անխայեր զազատարարդ քո բան. (Նար. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Ը։)
Որ զանձն ետ փոխանակ մեր, զթողութիւն մեղաց ոչ անխայէ խնդրողացս։ Ո՛չ անխայէ նոցա Աստուած զմարմնականս. (Լմբ. սղ.։)
Անխայեաց զնա յայսմանէ. (Իգն.։)
Ի չարչարանաց մի՛ անխայէք զմարմինս. (Երզն. մտթ.։)
Անխայեաց զանձն իւր յաշխատութենէ։ Անխայել զձեզ յերդմանէ, կամ զսիրտ ի ցանկութենէ։ Անխայեալ լիցին ի վնասուէ։ Անխայեալ լինէին յերթալոյ ի դատաստան. (Եփր. ել. եւ հռ. եւ Կոր. ստեպ։)
Ամենայն մարդ ի տուէ անխայեալ լինի ի գայթագղութենէ. (Լմբ. ովս.։)
Յանձն իւր անխայէր ի մեռանել. (Բուզ. ՟Ե. 20։)
unleavened, azymous, unfermented.
ἅζυμος, -μα. infermentatus, -ta. azymus. Անխառն ի խմորոյ. բաղարջ. խամուրսուզ. մայասըզ.
Եղիջիք նոր զանգուած, որպէս էքդ անխմոր։ Մի՛ ի խմորն չարութեան եւ անզգամութեան, այլ յանխմոր ստուգութեան։ Արարին զտօն անխմորիցն զեօթն օր. (՟Ա. Կոր. ՟Ե. 7. 8։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Ե. 17։)
Ընդ բաղարջին՝ հաց անխմոր. (Շար.։)
Զհացս իւրեանց ոչ կարացին խմորել, այլ անխմորս բարձին։ Ոչ եթէ զանխմորն իբրեւ զմեռեալ համարիմք ... Եւ խմորունն ե՛ւ անխմորն է ապականելի. (Լմբ. սղ. եւ Լմբ. ատ.։)
ԱՆԽՄՈՐ ՅԱՆԽՄՈՐ. Առանց խմորոյ. բաղարջ հացիւ.
Արժան է եւ զհացն անխմո՛ր հանել ի սուրբ սեղանն. (Յհ. իմ. ատ.։)
Զամենայն յանխմոր, եւ ոչ խմորեալ ուտէին յանապատին։ Խմորուն հացիւ եւ կամ յանխմոր կատարել զաստուածային խորհուրդն. (Շ. թղթ.։)
unprotected, forlorn, destitute.
Յետնեալ ի խնամոց. պէտ չունեցօղ. թէրք օլունմուշ.
Զորոց անփոյթ առնելով ստացողացն՝ թողուցուն անխնամս։ Իբրեւ զանհանգիստ անխնամս. (Պիտ.։)
Ի ծոյլ կամաց եւ յանխնամ խորհրդոց բուսանին փուշք վնասակարք. (Սարգ. յկ. ՟Դ։)
Եւ ոչ խնամօղ. անփոյթ. անողորմ. անխնայ. պէտ չընօղ. հաճաթսըզ. իհմալճը.
Մի՛ անխնամ՝ խոցելոցն վիրաւորաց լինիցիք. (Երզն. լս.։)
Բարս անխնամս եւ սպանողս ստացեալ ունէր. (Ճ. ՟Ա.։)
Զի մի՛ կարծիցի անգութ եւ անխնամ եւ գազանամիտ էի. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։)
ԱՆԽՆԱՄ, ԱՆԽՆԱՄՍ. Առանց խնամոց. առանց ընդունելոյ զխնամս.
Ի մէջ օտարաց կորեաւ, անսուգ՝ անխնամ. (՟Բ. Մակ. ՟Ե. 5։)
Ի հիւանդութեանն անտած եւ անխնամ անկեալ տատանին. (Պիտ.։)
Եւ յանխնայս. անխնամաբար. գըյագճա.
Եւ զյուղիտա անխնամ տանջելով՝ չարչարէին զնա քերելով։ Որ քարաձիգ ի նա լինէին, եւ անխընա՛մըս քարկոծէին. (Գանձ.։)
that does not protect;
unprotected, forlorn.
Ոյր չիք խնամակալու. անայցելու. անօգնական. հոգացօղ մը չունեցօղ.
Անհովիւ, եւ անխնամակալու. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)
to be careless.
ἁμελέω, καταμελέω. curam nongero, negligo. Անխնամ թողուլ. անտես առնել. չհոգալ, պէտ չընել. գայըրմամագ. կէօզէթմէմէք. թէրք էթմէք.
Մի՛ յաղագս այսր (կենաց) փութոյ զտիրական քո կեանսդ անխնամեսցես։ Հայել յինքեանս, եւ մի՛ ինչ՝ որ ի բժշկութիւնս երթան՝ անխնամել. (Բրս. հայեաց.։)
Զի տիրական կեանք նոցա հասարակաց մի՛ անխնամեսցի. (Յհ. կթ.։)
Ո՛չ է անտես առնելի, եւ անխնամելի զանկեալսն ի հասարակաց տկարութիւն. (Ածաբ. աղքատասիր.։)
carelessness, heedlessness.
Անխնամ թողուլն, կամ մնալն. եւ իբր պակասումն անխնամութեան.
Ոչ զգայ զխնամս օծման, եւ ոչ զանխնամութիւն. (Վրդն. երգ.։)
Անխնամութիւն կարուակութեանն յոչ բարի զարուեստն մակացոյց. (Անյաղթ Պերիարմ.։)
Խնամ՝ անխնամութեան ընդդէ՞մ է. ի՞բր ոչ. ապա եթէ այդպէս է, եպերեսցէ նախախնամութիւն զանխնամութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)
lanigerous, woolly;
woollen.
Նիւթք մետաքսէնց, ստեւք ասրէից. (Նար. մծբ.։)
cf. Ասրեայ.
Նիւթք մետաքսէնց, ստեւք ասրէից. (Նար. մծբ.։)
cf. Ասացուած.
Ներբողականց ի մէնջ արժանիեղեն ասից։ Ո՞վ մեզ օգնեսցէ, ախտակցելով ասիցս. (Խոր. ՟Ա 2։ ՟Գ 68։)
Յօգաւոր ասիւք պատշաճեմք։ Պիղծ ասիցն. (Խոսր.։)
Ըստ ասից մեծին դանիէլի. (Նար. ՟Է։)
matter;
timber;
timber-work, carpentry.
ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.
Իմաստուն ճարտարապետ պիտանացու ատաղձ, եւ առնիցէ անօթ ինչ. (ՃՃ.։)
Ոչ զարարիչն յայտ առնէ, այլ զնիւթ եւ զատաղձ ինչ՝ յորմէ լինիցի։ Ոչ նիւթն եւ ատաղձ արոեստաւորացն իցէ ... Ամենայն նիւթք եւ ատաղձք եդան առաջի յԱստուծոյ, եւ արուեստն ի մտաց մարդկան ծնաւ. (Սեբեր. ՟Ե. ՟Գ։)
carpenter, joiner.
ὐλοτόμος lignarius Որ յատաղծից գործ է ինչ կամ հիւսնէ.
Ապա թէ ոք ատաղձագործ հիւսն (յն. մի բառ) զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նրոա. (Իմ. ՟Ժ՟Գ 11։)
hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.
μισητός qui odio habetur, odiosus, odibilis, invisus Որ ինչ ոչ է սիրելի. ատեցեալ. կամ արժանի ատելոյ. արաբ. ատիւ, ատիւվվ
Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամպարշտեալն, եւ ամպարշտութիւն իւր. (Իմ ՟Ժ՟Դ 9։)
Մինն ի նոցանէ սիրելի, եւ միւսն ատելի. եւ եղիցի որդի անդրանիկ ատելւոյն. (Օր. ՟Ի՟Ա 15։)
ԱՏԵԼԻ. μισητής իբր μισών osor, odio habens Ատեցօղ. թշնամի. չարակամ. բարիատեաց.
Փրկեսցէ զիս ի թշնամեաց իմոց եւ յատելեաց իմոց։ Զտտելիս իմ սատակեցեր։ Աջ քո գտցէ զամենայն ատելիս քո։ Զատելիս մեր յամօթ արարեր։ Ահրեցայց ես յատելեացիմոց։ Բարի արարէք ատելեաց ձերոց. եւ այլն։
Անձանց ատելիք էք, եւ այլոց թշնամի. (Եղիշ. ՟Ը.)
Եթէ ատելի բարւոյ, եւ սիրող չարի իցէ մարդն. (Շ. հրեշտ.։)
Եւ այժմ ոչ զօրէ ատելեացն զչար. (Յճխ. ՟Զ։)
hate, aversion, horrour, rancour, enmity, dislike.
μίσος odium Ատելն. զզուումն. ոխակալութիւն. թշնամութիւն. հակառակութիւն. արաբ. ըտվէգ. ադավէթ
Հատուցին ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ։ Դարձո՛ զսիրտ նորա յատելութիւն թշնամւոյն մերոյ։ Ատելութեամբ (յն. ատելաբար) ընդունէին զօտարս. եւ այլն։
Ատեսցուք ատելութեամբ զատելութեանցն արժանաւորսն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Ատելութիւն կատարեալ ատել. (Յհ. իմ. երեւ.։ յորմէ եւ Խոսրովիկ.։)
Ի յայնմանէ՝ վաշխառութիւն, եւ ըզմիմեանս ատելութիւն. (Շ. այբուբ. ՟Ա։)
secretary;
chancellor.
Ատենադպիրս դատաւորացն ձերոց։ Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո։ Դատաւորք ձեր, եւ ատենադպիրք ձեր։ Զդատաւորս ձեր եւ զատենադպիրս ձեր. (Օրին. ՟Ա. 15։ ՟Ժ՟Զ. 18։ ՟Ի՟Թ. 10։ ՟Լ՟Ա. 28։)
magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.
σύνεδρος consessor Իշխան ի թուոյ բազմելոցն յատենի, իբր դատաւոր, խորհրդական, դպիր.
Ատենակալ թարգմանի ի գիրս Մարթինի ՝ եւ լատին ձայնս դռի՛պունուս. որ է Տրիբուն. զի դռիպո՛ւ է ատեան. իսկ դռի՛պուս, ցեղ։
that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.
Իշխանութեամբ, որ զամենայն զատենականն հաստատութիւն եւ զօրութիւն ունի. (Փիլ. նխ. ՟ա.։)
Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. (Պղատ. օրին. ՟Թ։)
Ատենական խօսք. (Վերնագր. Լմբ. ատ.) որպէս Ժողովական. synodalis
δικανικός judicialis, forensis Մին յերից ճարտասանական հանդիսից յատենի՝ ի ջատագովել կամ յամբաստանել փաստաբանին զոք կամ զգործ ինչ.
Ճարտասանականն սեռ գոլով՝ յերիս բաժանի տեսակս. յատենականն, եւ այլն։ Ատենականն վասն անցեալ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի ամենայն որ դատէ, վասն այնոցիկ դատէ զորս գործեաց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)
Chief-justice, judge.
Ատենապետք դատաստանի ի սոսկալի աւուր նորոգման. (Նար. առափ։)
cf. Ատոք;
— հասկք, yel low ear (of corn).
Ատոք տեսլեամբ. Ատոքատեսսիլ պտուղք.
fulness, abundance, fertility, ripeness.
Պտղաբոյծ ատոքութիւն։ Վտիտք ատոքութեամբ. (Փարպ.։)
cf. Ատտիկական.
Ատտիկեցի եւ ողբերգական առասպել ասես, ո՛վ վեհագոյն. (Պղատ. մինովս.։)
quickness of speech, verbosity;
facility of expression.
Համառօտասիրութիւն, արագաբանութիւն։ Զարագաբանութիւն միշտ պատուել դիտեմ. (Խոր. ՟Ա 31։ Յհ. կթ.։)
that writes quick.
Արագագրի ումեմն գրչի. (Վրք. հց. ՟Բ։)
Ասէ ցարագիրն. գրեա՛ եւ զանունս իմ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)
that walks or goes quick, swift, rapid.
Կէսքն յամրագնացք, եւ կէսքն արագագնացք. (Եզնիկ.։)
Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)
Արագագնաց ժամ. (Վեցօր. ՟Զ։)
very quick, quicker.
ὁξύτερος, κουφότερος, ὁξύτατος, σύντονος. velocior, levior, velocissimus, vehemens. Առաւել կամ յոյժ արագ. թեթեւագոյն.
Արագագոյն քան զարծւիս երիվարք նորա. (Երեմ. ՟Դ 13։)
Արագագոյն ճարտասան։ Զայնս արագագոյն գտցէ եւ հմուտս. (Պիտ.։)
Զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)
Ընդ երկար (այսինքն վասն հեռաւոր ժամանակի) էին խնդրուածքն, այլ արագագոյն էին շնորհքն. (Կոչ ՟Ժ՟Գ։)
Զմեզ արագագոյն եւս սատակեսցեն քան զառաջինսն. (՟Ա. Մակ. ՟Բ 40։)
Արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն. (Խոր. ՟Ա 28։)
Արագագոյն ըմբռնէին զմեծացուցիչ մրցանակս. (Պիտ.։)
toil, net to catch animals;
cf. Ցանց;
cf. Վարմ.
that flies fast, winged, swift, rapid, nimble, prompt.
Արագաթեւ աղաւնի, կամ արծուի. (Ագաթ.։)
Նմանութեամբ ասի.
Արագաթեւ հրաման. (Յհ. կթ.։)
cf. Արագաթեւ.
Արագ ի թռիչս՝ իրօք կամ նմանութեամբ.
Արագաթռիչ ընթացիւք մտաց. (Նար. ՟Լ՟Դ։)
Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)
that hears, understands easily or readily;
that has fine ears.
Խցաւ սրատես ակն, սեղմեցաւ ունկն արագալուր. (Տօնակ.։)
Ոչ եմ արագալուր իբրեւ զմայրն իմ եւայ. (Ճ. ՟Գ.։)
Սրատես քան զարծուի, եւ արագալուր ես քան զմի ի հանդարտ անասնոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Եւ համանդամայն սոցունց արագալուր զգայութիւն. (Պղատ. տիմ.։)
Մեր յանցանացն հեղգալուր լինիմք, եւ նոցայոցն արագալուր. (Լմբ. պտրգ.։)
that moves, stirs quick.
Արագախաղաց լինել հոլով մամբ. (Պիտ.։)
Արագախաղաց վայրկեանք ժամուց. (Վեցօր. ՟Զ։)
that speaks rapidly.
Ո՞ւր արագախօս. լեզուն. ահա լռեաց. (Ոսկ. համբեր.։)
Նոցայոցն (յանցանաց) որոց ոչինչ կտրեմք օգտել, արագախօս լինիմք. (Լմբ. պտրգ.։)
that happens, arrives or comes quickly.
Արագահաս դատաստան, կամ կործանումն, կամ բժշկութիւն. (Յհ. կթ.։ Լմբ. ամովս.։ Վրք. ոսկ.։)
Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.
agility, lightness, quickness, dexterity;
flexibiliy.
τὸ ὁξυκίνητον. celeritas in motu. Արագ շարժիլն. արագութիւն ի շարժման.
that soon changes.
Արագափոխ ժամ. (Վեցօր. ՟Զ։)
Տրամադրութիւնք ասին, որք են դիւրաշարժք եւ արագափոփոխք։ Արագափոխ է, ի ջերմոյ ցուրտ լեալ. (Արիստ. որակ.։)
that walks fast, quick, nimble.
Արագաքայլ արշաւանօք անցեալ դնացից ընդ շարադրածս անցնիւր պատմագրաց. (Արծր. ՟Ա. 8։)
that runs quick, swift.
(Ի կենդանիս) միայն մարդն քան զարագընթացսն հեղգագոյն է. (Նիւս. կազմ. ՟Ը։)
Կոչեն ի պատերազմ զքաջս եւ զարագընթացս. (Ոսկ. յհ. ՟Ա 13։)
Արագընթաց շարժումն. (Յիսուսի որդի։)
cf. Արագաքայլ.
թեթեւանդամ եւ արագոտն. (Վեցօր. ՟Թ։)
celerity, velocity, acceleration, rapidity, nimbleness, swiftness, speed.
Թեթեւագոյնք ոտիւք իբրեւ զայծեմունս ի վերայ լերանց արագութեամբ. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ 8։)
Կորուսանեն զբնական ունակութիւնս արագութեան։ Զոյգ ահա եւ արագութեամբն հանդիպին. (Պիտ.։)
Պատկառանացն ծաղիկ ի բաց կողոպտի բանիցն արագութեամբ. (Առ որս. ՟Ա։)
cf. Արագ.
Արագուն միտք. (ՃՃ.։)
public;
— ճանապարհ, պողոտայ, road much frequented, thoroughfare.
Ուր իցէ յար՝ կամ արանց ուղեւորաց արարեալ՝ հետք. որ եւ ասի Աշխարհապողոտայ. կուրաշաւիղ. կուռ կամ արքունի ճանապարհ. կոխած.
Հատանել զարահետ ճանապարհ ի նշմարանս աստեղաց. (Պիտ.։)
Ոչ թէ միայն աւերի, այլեւ ամենեւին արահետ լինի. (Երզն. մտթ.։)
Կուրաշաւիղ իմն արահետիւք ծածկել զդառնութեան մաղձ. (Յհ. իմ. երեւ.։)
Ընդ անապատն կամի գնալ, ուր ոչ եւ արահետ ինչ երբէք առաքինութեանց երեւեցաւ. (Ոսկ. ես.։)
Ընդ նոյն արահետս մոլորեալք ի ճշմարտութենէն. (Եզնիկ. (իբր լայն ճանապարհ)։)
Արգելեալ պահէ ոչ միայն զարքունեացն պողոտայ, այլեւ զգողուղի հետեւանաց արահետ. (Պիտ. (որ է հասարակ գողոց)։)
Վրիպակ արահետ գարշութեամբ մեղացս. (Նար. ՟Ժ՟Ը.) իբր սովորական կամ յաճախեալ գարշութեամբ։
vitious, faulty.
μωμητός, ἁκάθαρτος maculatus, reprehensibilis, impurus, ἑπίκηρος fatalibus morbis obnoxius Այն՝ յորում իցէ արատ ինչ. ախտաւոր. պակասաւոր, եւ անմաքուր. պարսաւելի.
Առ սեղանն մի՛ մատիցէ, զի արատաւոր է։ Ըստ ամենայն արատաւոր բանի։ Զարատաւորն յանարատէ անտի ոչ զատուցանէին։ Բծկանք՝ արատաւորք. (Ղեւտ. ՟Ի՟Ա 23։ Օր. ՟Ժ՟Է 1։ Եզեկ. ՟Ի՟Բ 26։ ՟Բ. Պետ. ՟Բ 17։)
Մի՛ յոք հեպել արատաւոր, եւ մի՛ ունել չար մերձաւոր. (Շ. այբուբ. ՟Գ։)
Արատաւոր կիրք, կամ յղուի. (Սկեւռ. աղ.։)
stain, contamination;
vice, defect, imperfection;
deficiency.
Ունելն զարատս. արատաւորն գոլ ի կարգի իմիք.
act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.
Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)
Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)
Ելին ի բլուրն երեւելական տեղւոյն արարից դեմետրեայ. (այսինքն շինուածոյն). (Ճ. ՟Բ.։)
Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)
Զարտրով զարդեամբ պատաղեցան. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ 1։)
Ոչ եթէ արարք արմտեաց կերակրեն զմարդ։ Չար է արար նոցա. (իմ. ՟Ժ՟Զ 26։ եւ ՟Ժ՟Բ 10։)
Գոյք կոչին եւ արարք եւ ստացուածք կառուցեալ հաստատութեամբ առաքինութիւնք. եւ ըստ առաքինութեան գործ. (Փիլ. լին. ՟Դ 148։)
Արարս եւ ժառանգութիւնս գնիցես։ ի բոզս զիւրեանց արար վատնիցեն. (Ոսկ. մ. ՟Ա 20. եւ 18։)
Տար աշխարհ եհար, եւ բազում արարս արար. (Ոսկ. եփես.)
creature, created being;
creation;
generation;
work, deed, action.
κτιστός, -ή, -όν creatus, -a, -um Արարեալ, եղական. արարածական. մախլուգ.
Արարած բնութիւն. (Սեբեր. ՟Է։ Շ. ամ. չար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)
κτίσμα creaura, κτίσις, ποίημα, δημιούργημα factura Ստեղծուած եւ արարուած Աստուծոյ. եղական ինչ. եղելութիւն. էակք. գոյք. որ ըստ յն. մերձաւոր գրչութեան ( κτίσις, κτίσμα ) ասին եւ ՍՏԱՑՈՒԱԾՔ.
Ոչ արդեօք զստացօղն ամենեցունց՝ ստացուած կամ արարած հայհոյել յանդգնէին. (Աթ. ՟Ա։)
Ամենայն արարածք Աստուծոյ բարի են։ Պաշտեցին զարարածս, եւ ոչ զարարիչն։ Քո արարածք քեզ արարչիդ արբանեկեն. եւ այլն։ Զնոյն անուանս ստանայ արարածն զարարչին իւրոյ. (Յճխ. ՟Դ։ (Գտանի հոլովեալ եւ յարարածէ, զարարածէ։ Նանայ.։ ՃՃ)։)
Գործ ինչ մեծ կամ նշանաւոր. սքանչելիք. արուեստ.
Ո՛ր եւ է գործ. արար. արարուած մարդոյ.
Ուրախ լիցի մարդ յարարածս իւր. (Ժղ. ՟Գ 22։)
Սակաւ մարդիկ կարեն ասել ըստ արժանի գովութեանն յայրն եւ ի նորա արարած. (Փարպ.։)
Ասեմք, չեմք շնորհակալ, զի իմն յոլով է քան զնորա արտրածն. ((ռմկ. ըրած երախտիքը) Խոսր.։)
Եթէ այլ ինչ նորոգ արարած տանջանարանաց կազմեսցես. (Նար. ՟Ժ՟Թ։)
Զգերեզման շիրմին սանատրկոյ արքային ոչ կարացին բանալ վասն հաստաշինած արարածոցն. (Բուզ. ՟Դ 24։)
γένεσις generatio Արարչութիւն. ստեղծումն. լինելութիւն. եղանութիւն. հաստուած. շինած. կազմած.
Զարարած լուսաւորաց, կամ շնչոյն. (Եզնիկ.։)
Մինն ունի յարարածոյ իւրում կամ յարարածի իւրոյ զզօրութիւն լուսոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)
Եկայք տեսուցք զլինել արարածոյ նորա (առաջին մարդոյն) յաշխարհիս. (Վեցօր. ՟Զ։)
ԱՐԱՐԱԾՔ. որ եւ ասի ԱՐԱՐԱԾ ԳԻՐՔ. որպէս Գիրք արարածոց. որ եւ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ կամ ԾՆՈՒՆԴՔ ասի. քանզի եւ ի յն. շփոթին ձայնքս եղանուի, եւ ղեննեսիս ծնունդ. γένεσις genesis, generationis liber cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ.
Զանուն գրոցն առաջին՝ Արարածք եւ ծնունդք կոչեաց. (Սարգ. ՟բ. պետ. յռջբ։ Վրդն. պտմ. եւ այլն։)
Արարած գիրք մեծ մարգարէին. (Փարպ.։)
creator;
author.
ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող։ Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ.
Որոյ ճարատարապետ եւ արարիչ Աստուած է. իբր կազմիչ, շինիչ. (Եբր. ՟Ժ՟Ա 10։)
Արարչի առ արարածս բազում է խնամակալութիւն. (Խոսր.։)
Արարչի գործ այն է՝ զբնութիւնս առնել։ Երկուց արարչաց զբարւոյ եւ զչարի ի միոջէ հօրէ զծնունդսն համբաւէ. (Եզնիկ.։ եւ Լմբ. հանգ.։)
Եւ լայնաբար զմարդոյ, եւ այլն.
Միթէ ասիցէ՞ արարածն ցարարիչն, թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս. (Ես. ՟Ի՟Թ 16. իբր կազմակերպիչ, ձեւացուցիչ։)
Օրինակ իմն՝ ստացօղ եւ արարիչ չարութեան եղեւ մարդն Նիւս. (կուս.։)
Նմանք նոցա եղիցին արարիչք նոցա (կռոց). (Ագաթ.։)
Զհուր, որում եւ զքեզ իսկ երկրորդ արարիչ կազմեաց յօրինիչն։ Յիրաւի ասին մարդիկ արարիչք չարեաց. (Եզնիկ.։)
Զսիմոն (մոգ) զհայր եւ զարարիչ ամենայն չարեաց. (Եւս. պտմ. ՟Բ 13։)
Առողջութեան արարիչ (բժշկականն)։ Ո՛չ որ միանգամ հաւանութեան արարիչ, ճարտասանական է. (Սահմ. ՟Դ։)
Աղբիւր արուեստից՝ արարիչ արուեստից. եւ արուեստ, աճեցուցիչ մտաց. (Մագ. քեր.։)
Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ի մեզ Քերթողն է կերտող.
Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)
action;
work, deed;
an act of theatre.
ποίημα factura Առնելն, եւ առնիլն. արարք. գործողութիւն. կազմութիւն. եւ Արարեալն գործ. cf. ԱՐԱՐ, եւ cf. ԱՐԱՐԱԾ։ Ի վերացեալն ասի.
Սորին գիտութեան արարուածոյ (տալի է) զարդարութիւն. (Լմբ. սղ.։)
Սերք (յօգից ըստ յն) ո՛րգոն, Արարօղ (ո՛ բի՛իդիս). Արարած (հ՛ բԻ՛իսիս) որ է առնելութիւն. Արարուած (տ՛ բի՛իմա). (Թրակ. քեր.)
Իմաստս այս իմ, եւ ջանս, եւ արարուած։ Լուեալ մեր զայդ ամենայն նենգաւոր իրս քո եւ զարարուածս։ Ընդդիմացեալ արեացարարուածի։ Կամք ձեր եւ արարուած կարի մեծ է. (Փարպ.։)
Արարուածոյ յարկի դաւթեան համբակին. (Նար խչ։)
Շփոթի երբեմն ընդ Որակութիւն. ποιότης որպէս թէ ընթեռնլով ποίησις . cf. ՔԵՐԹՈՒԹԻՒՆ.
Որ որակութիւն եւ արարուած ինչ կարծիցէ ունել զԱստուած։ Ի սմանէ որակացեալ եւ արարուած ընկալեալ է սեռական առաքինութիւնն։ Ըստ տեղւոյ խոհականութեան երկու են որակք արարուածք, խոհուն, եւ խոհօղն. (Փիլ. այլաբ.։)
written by the hand or by the inspiration of the creator.
Առ երեւմունսն արարչագիրս. (Նար. ՟Ի՟Է։)
creator.
γενεσιουργός originis auctor, ποιητής factor, conditor, δημιουργός fabricator, opifex Արարչութեամբ կամ իբրեւ արարիչ գործօղ. ստեղծօղ. արարիչ. հաստիչ յոչնչէ. արարողական.
Ի մեծութենէ եւ ի գեղեցկութենէ արարածոց ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի. (Իմ. ՟Ժ՟Գ 5։)
Ստացուածս գոչէ զիւր արարչագործն։ Բնութեամբ ուրեմն է արարչագործ որդի. (Կիւրղ. գանձ.։)
Արարչագործ Աստուած, կամ զօրութիւն, ձայն, բազուկ, ձեռք. (Շար.։ եւ Պտրգ.։)
creation.
δημιουργία fabricatio, creatio Արարչութիւն. ստեղծումն. ստեղծանելն. եւս եւ ստեղծանիլն.
Աստուածային, կամ Աստուծոյ արարչագործութիւն. (Պիտ.։ Խոսր. Սարգ.։ Սարկ.։)
Աստուած առ ի յիւրութենէ աստուածութեան, եւ արարչագործութեամբ արարածոցս. (Աթ. ՟Դ։)
Բարութիւն չարժեաց զնա յարարչագործութիւն երկնաւորացն եւ երկրաւորացս. (Լմբ. սղ.։)
Ըստ կարգի հրեշտակականին զարդք արարչագործութեամբ ածան յառաջ. (Մաքս. ի դիոն.։)
Կամ ի թանձրացեալն, որպէս Արարած.
Նմանութեամբ, Վերստի ծնունդ աւազանին.
Գոլն մեզ աստուածայնապէս անճառելի արարչագործութեամբ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)
Աստուածային արարչագործութիւն, այսինքն որ ի ձեռն մկրտութեան վերստին ծնունդն, ըստ որում աստուածայինք գոլ սկսանիմք. (Մաքս. անդ։)
Իբր Լոկ արարուած. կազմութիւն.
Պատկերագործն փիդիա զդէմ անձին իւրոյ յօրինեաց (ի վահանին աթենայ) ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան. (Առիստ. աշխարհ։)
established or ordained by the creator.
Արարչադիր աւանդք, կամ հրաման. (Մամբր.։ Գր. հր.։)
that belongs to the creator;
that creates;
efficient, plastic.
Արարչական սէր, կամ մարդասիրութիւն, բարեբանութիւն, փառաւորութիւն, հնազանդութիւն. (Ագաթ.։ Պիտ.։ Մամբր.։ Սհկ. ՟Կ՟Թ։ Նար.։)
Համբարձեալ զձեռն իւր զարարչական՝ օրհնեաց զնոսա. (Զքր. կթ. համբարձ.։)
Արարչականդ քոյին մարմնով։ Միութեամբ արարչականաւ. (Նար.։)
Ունօղ զկարողութիւն արարչագործելոյ կամ առնելոյ զոր ինչ եւ է. արարողական, եւ Արարօղ. արարիչ. գործօղ. կերտօղ. Պատճառ. գտակ.
Զօրութիւնք (Աստուծոյ), մին արարչական, եւ միւսն արքունական։ Որ առ աստուածութեան զօրութիւնք են, արարչականին եւ արքունականին. (Փիլ. ստէպ։)
Որ զարարչականն եղականաց լուսոյն ի քեզ տանելով։ Արարչական բանին հրաման. (եւ այլն։ Շար.։)
Հիւսնութիւն՝ աթոռոյ արարչական. (Սահմ. ՟Դ։)
Ձեռք առ հնարագիտութիւնսն հպելով՝ արարչականք անանունին. (Յհ. իմ. ատ.։)
Ապստամբ զօրութիւնք՝ իբրեւ արարչականք չարութեանն, եւ մեզ աւանդիչք. (Ածաբ. ծն. Ուստի)
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ. Արարօղ կամ արարողական պատճառ. սկիզբն որ առնէ. որ եւ ասի ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌ, որպէս եւ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌ. որ է Աստուած միայն.
Առաջին արաչական պատճառն՝ ո՛չ յումեքէ եւ նա եղեւ. (ապա թէ ոչ՝ ոչ առաջին է եղելոց արարչական պատճառ. Փիլ. նխ. ՟ա.։)
Իվերուստ արարչականաւ, եւ ի ներքուստ նիւթականաւն. (Սահմ. ՟Է։)
Ոչ ի յերկրէ յօդեալ մարդկան, այլ նորաստեղծ արարչական. (Շ. խոստ.։)
associate in the creation.
συνδημιουργήσας, συνδημιουργός socius creationis, συγκτίζων simul creans Արարիչ ի միասին. համագործ. որպէս որդի եւ հոգի Սուրբ միով արարչական կարողութեամբ ընդ հօր։ (Ագաթ.։ եւ Շար. ստեպ։)
Փառակցի եւ արարչակցի. (Նար. ՟Լ՟Գ։ Իսկ Եզնիկ հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.)
Իսկ (Եզնիկ.) հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.
Անդ հնարագիւտ լնիելոյ արեգական ասեն զարհմնն, եւ աստ յայտնի իսկ արարչակից լուսոյ. այսինքն ի միասին արարօղ լուսոյ։
Ի միասին ստեղծեալ, հաստեալ. συγκτιζόμενος
Մարմնականքն ոչ ունէին իւրեանց չար զօք արարչակից. (Բրս. չար.։)
creator, author.
Որ գեղեցկութեան արարչապետն է՝ նա հաստատեաց զնոսա. (Իմ. ՟Ժ՟Գ 3։)
that resembles the creator, that is made after the image of the creator.
Ունօղ զտիպ եւ զնմանութիւն արարչին. Աստուածակերպ.
given by the creator.
Արարչատուր փառք, փառաւորութիւն, կտակ. (Մամբր.։ Թէոդոր. խչ.։ Նար. խչ.։)
cf. Արարչատուր.
Արարչաւանդ պայման։ Կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց։ Արարչաւանդ լուծ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Բ. եւ Նար. կուս.։)
Ոչ զօրեցի տանել այսմ արարչաւանդ պարգեւացս. (Ուռպ.։)
creation.
κτίσις, δημιουργία creatio, opificium, structura որ եւ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ստեղծանելն, եւ իլն. գործ Աստուծոյ. եւ Արարչական զօրութիւն եւ խնամ.
Ըստ բարերար արարչութեան իւրոյ։ Արարչութեամբ եւ բարերարութեամբ։ Պարգեւք արարչութեան. (ՅՃԽ։)
Յիսկզբանն իսկ յարարչութեան ժամանակին։ Արարչութեանցն հաւատալ յամենայն սրտէ. (Ագաթ.։)
Զամենայն արարածոց արարչութիւն։ Ոչ երբէք էր Աստոած դատարկ յարարչութենէ. (Եզնիկ.։)
Առաւել քան զարարչութիւն յոչնչէ զաշխարհս՝ մեծագոյն փրկութիւն զվերջինսն իմանայիր. (Եղիշ. ՟Բ։)
Որդի քո ծննդեամբ, եւ տէր արարչութեամբ. (Նար. ձ։)
Զադամ կցորդ արար Աստուած արարչութեան իւրոյ՝ անուանս դնել կենդանեաց. (Շ. մտթ.։)
Տէր մեր ըստ արարչութեան, եւ եղբայրն ըստ մարմնոյ. (Սկեւռ. ես.։)
Իբր ի թանձրացեալն, Աստուած. կամ որպէս Աստուածութիւն.
Սէր արարչութեան ստիպեաց զինքն՝ առնել զարարածս։ Արար ընտրողս արարչութեան (այսինքն ճշմարտին Աստուծոյ). (ՅՃԽ։)
Արարած Աստուծոյ, եւ գործած աստուածային, կամ մարդկային. արարուած. կազմուած.
Արարչութեանց սկիզբն (երկին, եւ հրեշտակք). (Լմբ. սղ.։)
Երկու արարչութիւնք, դժոխոցն յարկ, եւ գերեզման. (ՃՃ.։)
Ստեղծական եւ նկարագրական արարչութիւն (դրօշելոց) բազում ինչ վնասակար կենաց մարդկան. (Փիլ. ՟ժ. բան.։)
Ընդէ՞ր Մովսէս պղնձի օձ կազմէ, ոչ հրաման տուեալ նմա յաղագս որակութեան արարչութեան. (Փիլ. այլաբ.։)