Entries' title containing ն : 10000 Results

Անփրկանաւոր

adj.

that cannot be ransomed or redeemed.

NBHL (2)

Զոր չէ մարթ փրկանաւորել, կամ փրկանօք ազատել. եւ Անզերծանելի.

Իբրեւ զվնասակար անփրկանաւոր։ Անփրկանաւոր կորուստ։ Իբր անփրկանաւոր ըմբռնեցելոյ. (Նար. ՟Ե. Նար. լ. Նար. ՟Հ՟Է։)


Անքակ

adj. adv.

indestructible, indissoluble;
insoluble;
inherent;
indissolubly.

NBHL (18)

ἁδιάλυτος, ἁδιάστατος, ἅτμητος. indissolubilis, individuus, inseparabilis. Որ ոչ քակի. անլուծանելի. անբաժանելի. անհատ, եւ անընդհատ. սէօքիւլմէզ, այրըլմազ, քէսիլմէզ.

Օձիքն շուրջանակի անքակ. (Ել. ՟Լ՟Թ. 21։)

Յանքակ միաւորութիւն յարմարեալ զիշխանականն ընդ խնամականին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զանբաժին բնութիւնն, եւ զանքակ թագաւորութիւնն. (Սեբեր. ՟Է։)

Անքակ էին ի նմանէ. (Ոսկ. մտթ.։)

Անքակ ինքնութեանն. (Ագաթ.։)

Անքակ աղօթիւք. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի ծածուկ ունէր զանքակ սէրն քրիստոսի. (Եղիշ. ՟Բ։)

Ի փառաց անքակ. (Նար. խչ.։)

Անքակ միաբանութիւն. (Փարպ.։)

ἁκατάβλητος. non dejctus, non destructus. Անքակտելի. անկործան.

Մինչդեռ շէն են եկեղեցիք, եւ անքակ տաճարք վկայից. (Եղիշ. ՟Է։)

Անքակ տաղաւարք. (Նար. առաք.։)

cf. ԱՆՔԱԿԱԲԱՐ. ἁδιαλύτως. indissolubiliter. Առանց քակելոյ եւ զատանելոյ. անլուծանելի օրինակաւ. անբաժանաբար. եւ Անյողդողդ. հաստատուն.

Անքակ մնալ ի սէրն՝ որ առ աստուած է։ Անքակ կացցուք ի ճշմարտութեան աւանդսն։ Միշտ անքակ մնասցեն ի վերին իմաստութենէն. (Յճխ.։)

Անքակ ի նմանէ, եւ միաբան. (Փարպ.։)

Ի նորայն սիրոյ անքակ մնալ. (Խոսր.։)

Խառնեաց ընդ աստուածական բնութեանն իւր անքակ. (Նար. կուս.։)


Անքակութիւն, ութեան

s.

indissolubility.

NBHL (5)

Անքակ միաւորութիւն, կամ միաբանութիւն. սերտութիւն. անբաժանութիւն. անլուծանելին գոլ.

Անքակութիւն արասցէ ի մի հաւատս։ Խառնեցան անքակութեամբ յաստուածութիւն անդր. (Ագաթ.։)

Զայս ուխտ եդեալ անքակութեամբ ընդ աստուծոյ։ Անքակութեամբ ունել զմիաբանութիւն։ Հանեալ անկանի (այսինքն հիւսի սիրով) անքակութեամբ ընդ զուգակցին. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. եւ Եղիշ. յես.։)

Անքակութեամբ ընդ նմա բերելով յուխտ միաբանական սիրոյ. (Յհ. կթ.։)

Անքակութեամբ եւ միով բնութեամբ փառաւորեալ. (Նար. ՟Խ՟Դ։)


Անքաղաք

adj.

without a city or country.

NBHL (8)

ἅπολις. extorris, erro, cui nulla est patria. Որ չունի զքաղաք, կամ զյատկութիւնս քաղաքացւոյ. անտուն. պանդուխտ.

Ագռաւն անտուն է, անբնակ, անքաղաք. (Փիլ. լին.։)

Անքաղա՞քս զնոսա ասասցուք, եթէ աշխարհի քաղաքացիս. (Բրս. ՟խ. մկ.։)

Ինքեանք անտունք եւ անքաղաքք յերկրի, եւ այլոց տունս եւ քաղաքս խոստանային յերկինս. (Եղիշ. յառաք։ տե՛ս եւ Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Որ անկանի ի քաղաքս թեբայեցւոց, անքաղաք եղիցի. (Պտմ. աղեքս.։)

Անգեօղք եւ անքաղաք ընդ ամենայն աշխարհ շրջին. (Ոսկ. ես.։)

մերթ իբր Աւերակ, անշէն.

Ասաց անքաղաք զնոցա քաղաքն առնել. (Պտմ. աղեքս.։)


Անքաղաքագէտ

adj.

who does not understand politics.


Անքաղաքավար

adj.

impolitic, uncivil, unpolite, uncourteous.


Անքաղաքավարութիւն, ութեան

s.

incivility, unpoliteness, rudeness.


Անքայլ

adj.

that does not walk.

NBHL (4)

Ուր չիք քայլ կամ ոտնփոխ. ատըմսըզ.

Անքայլ ընթացողիս (այսինքն գրչիս). (Նար. յիշ.։)

(Նաւն) անքայլ գնացիւքն թռուցեալ ի վերայ ծովուն. (Ագաթ.։)

Յառաջել անքայլ գնացիւք. (Շ. գանձ վերափոխմ.։)


Անքանակ

adj.

without measure or quantity.

NBHL (11)

ԱՆՔԱՆ եւ ԱՆՔԱՆԱԿ Ոյր չիք քանակ. եւ Անչափ. անսահման. որ չիչափուիր, չափի տակ չինկնար. եւ չափէ դուրս.

Զանքան եւ զանորակ աստուածութիւնդ. (Բենիկ.։)

Անքան եւ անսահման, տէր ամենայն եզրականին. (Մագ. ոտ.։)

Անքան աստուածութիւն. (Ճ. ՟Ա.։)

Անքանակ եւ առանց մասանց է. Եզնիկ.։ Շօշափեցար անքանակ. (Նար. ՟Լ՟Դ։)

Անըմբոն վարկանելանքանակ բնութեանն քանականալ. (Սարկ. մարդեղ.։)

Որպէս կերպարան անքանակ էին։ Անքանակ պատկեր գթութեանց խնամոց. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. գանձ եկեղ.։)

Անքանակ ուրախութիւն. (Թէոդոր. խչ.։)

Ընդունի յինքն զանքանակն. (Լմբ. սղ.։)

Ոչ սահմանէ զզենումն, այլ թէ զենէ՛ք, եւ միշտ անքանակ. (Լմբ. պտրգ.) այսինքն անհատաբար։ Ասի եւ դիմաց երկնից ըստ ահաւոր մեծութեանն.

Անքանակ եմ, եւ չափից անչափական. (Շ. իմ. եղակ.։)


Անքասքնելի, լւոյ, լեաց

adj.

intrepid, fearless, bold.

NBHL (2)

Որ ոչ քասքնի. անվախ. աներկիւղ. յանդուգն. ժպիրհ.

Անքասքնելի բարուք առընկեցեալ զամենայն, արբոյց փոխանակ կենսականի զմահաշունչն դեղ. (Պիտ.։)


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «կարօտ, աղքատ, նուաստ» Ոսկ. ես. յհ. ա. 9, 10. Փիլ. նար. էջ 178. «աչք տնկող, ագահ» Ոսկ. ես. որից անքատանալ «կարօտ մնալ, պէտք ունենալ» Փիլ. լիւս. 146. Պիտ. անքատիլ Փիլ. անքա-տութիւն, «չքաւորութիւն» Թէոդոր. խչ. ա-նանքատ «անկարօտ» Ոսկ. յհ. ա. 9։

ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։

• ԳՒՌ.-Ըստ Գաբրիէլեան ՀԱ 1909, 256 նոյն է գւռ. անքոտ (Ակնայ բարբառով), որի նշանակութիւնը-սակայն չէ տուած։

NBHL (7)

(լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἁγκάδ. նոյն ընդ պ. եւ ար. էնքէստ, մինաքէտ. թ. գըտէսիզ). ἅπορος. pauper, inops, egenus. Կարօտ։ ցականեալ. չքաւոր. պակասեալ ի կարեւորաց. էհթաճ, միւհթաճ.

Մարմինն բազում պիտոյից է անքատ. (Փիլ. լին.։)

Եթէ ոք ի քահանայիցն անքատ եւ ցականեալ իցէ։ Ոչ անքատս եւ ցականեալս. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Իբրեւ անքատի եւ յափշտակողի անուն բամբասիցի. (Ոսկ. ես.։)

Ինքեանք կարօտ են պաշտամամբն ծառայից. իսկ աստուած առանց կարօտութեան, եւ ոչ իւիք անքատ մերով պաշտամամբ։ Ոչ ինչ կարօտի նա մեօք, եւ ոչ անքատ ինչ (կամ անքատին, կամ անքատի ինչ) մերոց անդր հասեալ է. (Ոսկ. յհ. ՟Ա. 9՟10։)

Զի եւ ոչ անքատ լինին պահպանութեանն. (ՃՃ.։)

Չքոտի եւ անքատ անձամբքն։ (Նար. ՟Կ՟Թ։)


Անքատանամ, ացայ

vn.

to be indigent, to be poor.

NBHL (5)

ԱՆՔԱՏԱՆԱՄ ԱՆՔԱՏԻՄ. ἁπορέω, δέομαι. egeo, indigeo, destitutus sum, ad angustias redigor. Ցականիլ. կարօտանալ. կարօտիլ. չքաւորիլ.

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)

Բարեաց կարօտեալ, եւ անքատացեալ. (Գանձ.։)

Սպեղանեաց եւ բժշկաց, եւ առ ի սոցանէն օգնականութեան կարօտեալ անքատին. (Փիլ. տեսական.։)


Անքատիմ, եցայ

vn.

cf. Անքատանամ.

NBHL (5)

ԱՆՔԱՏԱՆԱՄ ԱՆՔԱՏԻՄ. ἁπορέω, δέομαι. egeo, indigeo, destitutus sum, ad angustias redigor. Ցականիլ. կարօտանալ. կարօտիլ. չքաւորիլ.

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)

Բարեաց կարօտեալ, եւ անքատացեալ. (Գանձ.։)

Սպեղանեաց եւ բժշկաց, եւ առ ի սոցանէն օգնականութեան կարօտեալ անքատին. (Փիլ. տեսական.։)


Անքատութիւն, ութեան

s.

indigence, poverty.

NBHL (2)

ἁπορία. inopia, egestas. Կարօտութիւն. չքաւորութիւն.

Փանաքի անքատութիւն. (Թէոդոր. խչ.։)


Անքաւելի, լւոյ, լեաց

adj.

inexpiable, irremis sible, unpardonable.

NBHL (3)

Անարժան քաւութեան. եւ Աններելի.

Եթէ գացի անձն քո անքաւելի եւ անբժշկելի ի կեանս մնացեալ. (Բրս. ապաշխ.։)

Անքաւելի կորստեամբ պարտեաց։ Յանքաւելեաց պարտեաց։ Զառ ի քեզ հայհոյութիւնն անքաւելի՛ քարոզեաց. (Նար. ՟Գ. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Գ։)


Անքէն

adj.

void of malice, not vindictive.

NBHL (3)

Որ ոչ պահէ քէն. որ եւ ԱՆՔԻՆԱՀԱՆ. անոխակալ. անյիշաչար. ներող. քին սագլամազ, զարէզ, դութմազ.

Աստուածութիւն անքէն ե, եւ առաքինասէր. (Փիլ. լին.։)

Պաշտին ի զուարթնոց երկնից, որք անքէն եւ աննախանձք են. (Մծբ. ՟Ծ՟Թ։)


Անքթթելի, լւոյ, լեաց

adj. adv.

that does not wink the eye;
without winking, with fixed eyes.

NBHL (6)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. (Խոր. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)

Անքթիթ հայելի է. (Եօթնագր.։)


Անքթիթ

cf. Անքթթելի.

NBHL (7)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. (Խոր. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)

Անքթիթ հայելի է. (Եօթնագր.։)

Եւ նա հայէր ընդ երկինս անքթիթ աչօք՝ լի զուարթութեամբ. (Պտմ. վր.։)


Անքիլոս

cf. Կողամայր.

Etymologies (2)

• «կողամայր ձուկը». ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ թէև ա-ռանձին մոռանում է յիշել, բայց կողամայր բառի տակ դնում է հետևեալ վկայութեամբ, «Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որո-վայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս և մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ և առնէ զաւակս» Վրդն. ծն։ Այս տեղից առ-նելով Յայսմ. մըտ. 21՝ սխալմամբ գրում է. «Չուկն անթիլոս, որ կոչի կողամայր, ո-րովայն ոչ ունի...»։

• = Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ


Անքնին

adj.

inscrutable, impenetrable, hidden, secret.

NBHL (15)

որ եւ գրի ԱՆՔՆՆԻՆ. ἁνεξιχνίαστος. investigabiis, inscrutabilis. Անքննելի. որ ոչ քննի. անհետազօտելի. գաղտնի յոյժ.

Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս. (Յոբ. ՟Ե. 9։ ՟Թ. 10։)

Աւետարանել զանքնին մերծութիւնն քրիստոսի. (Եփես. ՟Գ. 8։)

Որ ստեղծեր զանչափ զանքնին զերկինս ամենայն. (՟Գ. Մակ. ՟Բ. 5։)

Զի՞ քննես զանքննինդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)

Անքննին է այս խորութիւն յւէտ քան զամենայն սրբութիւն սրբոց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Անքննին տեղի ուրախութեան, կամ տեսիլ. (Ագաթ.։)

Անքնին ներբողիւ գովեալ. (Նար. ՟Հ՟Ե։)

Զի՞նչ արասցուք վասն անքնին աղանդոյն քրիստոնէից. (Եղիշ. ՟Ը։)

ՅԱՆՔՆԻՆՍ ԱՆԿԱՆԻԼ. Մատնիլ յիրս անհասանելիս. չկարել հասու լինել. միտքը շուարիլ, խելքը չհասնիլ.

Որ զընտրութիւնն այսպիսի իրաց ինչ ուսանել փութային, չքաւորեցան, եւ յանքնինս անկան. (Կիւրղ. ղեւտ.։)

իբր Չեւ քննեալ վերջին զննութեամբ. չեւ եւս որոշեալ. ἁδιάκριτος. indistinctus.

Առակք սողոմովնի անքնինք. (Առակ. ՟Ի՟Ե. 1։)

իբր Ոչ քննօղ. անխորհուրդ. ἁνεξέταστος. non examinatus.

Ոչ է պարտ անքննին մտօք առաջի ձեր առնել այդպիսի մեծի խնդրոյ դարձուած բանից. (Փարպ.։)


Անքննելի, լւոյ, լեաց

cf. Անքնին.

NBHL (8)

Որ հասանէ անքննականաց. (Յոբ. ՟Լ՟Բ. 24։)

Անքննականն ի քննողաց. (Ագաթ.։)

Ահագին է եւ անքննական. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Էութիւն անքննելի. (Նար. ՟Ի՟Ը։)

Անքննելի ծով, կամ հաստատութիւն ծովու, կամ մեծութիւնք. (Արշ.։) (Պիտ.։)

իբր Թողեալ առանց քննութեան.

Ոչ ումեք թողցին իբրու զփոքունս ոմանս՝ անքննելիք. (Պիտ.։)

Զի մի՛ ոք տրտմեսցի, եթէ բնաւ անքննելի թողցուք զսա. (Կլիմաք.։)


Անքննութիւն, ութեան

s.

inscrutability;
want of examination.

NBHL (8)

Անհակառակութիւն, կամ անհակառակ.

τὸ ἁνεξιχνίαστον. invetigabile esse, inscrutinabilitas. Անքննելի եւ անհետազօտելի գոլն. անհաս խորութիւն եւ գաղտնիք.

Առ նորա անքննութիւնն ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է. (Եզնիկ.։)

Իսկութիւն անքննութեան։ Ամպոբ անքննութեան ծածկեցաւ։ Որ փառաւորեալն է անքննութեամբ։ Պաշտեցեալ ի յանքննութենէ. (Նար.։)

Զանբաւութիւն եւ զանքննութիւն ահագին խորոց. (Նար. յովէդ.։)

Եղբարք ասեմ զբովանդակ հայոց զլրումն, առ ի յայտնել ընդ մեզ անկռիւս եւ անքննութիւնս. (Ման. առ գր. տղ.։)

τὸ ἁνεπίσκεπτον. non explorare. Չքննելն. անխորհրդութիւն. աննկատողութիւն.

Զորս հաստատել յանդգնութիւն է, եւ անքննութիւն. (Նիւս. երգ.։)


Անքոյթ

adj.

safe, secure.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։

ՆՀԲ դնում է լծ. հյ. հանգիստ, անգայթ, անսայթաք, անխութ, յն. ἀϰὶμαντος «անալեկոծ», պրս. āsūda «հանդարտ» լտ. sudum «պարզ (եղանակ)»։ Տէրվ. Altarm. 74 կա՛մ ան-խութք և կամ համ-քոյթ, ընդունելով քոյթ=յն. ϰεδϑω «պահել, ազատել»։ Հիւնք. անխութ կամ անգայթ։ Տէրվ. Լեզու էջ 91 մեկ-նում է համ-քոյթ, ուր *քոյթ «պատոս-պարան»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 26 քոյթ=հսլ. kypètl.. ռուս. кипить «ե-ռալ», լտ. cupiō «ցանկանալ»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 ան բացասականով խոյթ «ժայռ» բառից։

NBHL (8)

εὕδιος, ἁκύμαντος, γαλήνιος. tranquillus, fluctibus non agitatus, sedatus (լծ. հյ. հանգիստ. անգայթ. անսայթաք. անխութ յն. ագի՛մադօս. եւ պրս. ասուտէ. լտ. սո՛ւտում). Հանդարտ. խաղաղ. անխռով. անվտանգ. անալէկոծ. որ է եւ առնէ յապահովս. տալ խասըզ, եմին, սաքին.

Անքոյթ նաւահանգիստ. (Ժմ.։ Պիտ.։ Ոսկ. եւ այլն։)

Կամ յարկ կամ քարայր ի սաստիկ անձրեւի լինիցի անքոյթ այնմ, որ անդր մտանիցէ. (Ոսկ. ես.։)

Անքոյթ կայանք, կամ ծոց, կամ խաղաղութիւն. (Փիլ.։ Պիտ.։) (Նար.։)

Յիշեսցուք յանքոյթ ժամու (յն. մի բառ, իբր յանքութութեան) զալէկոծութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Ապահովեալ թաքնութեամբ. թաքուն. ծածկեալ. անգիւտ. անգիտելի.

Զվարագուրացն անջրպետարան իբր զպատրուակ անքոյթ տեսութեան։ Թնդեալ շտեմարան անքոյթն ստուերի ստորին անդնդոց. (Նար. խչ.։)

Որպէս զմովսէսն անքոյթ եղեալ, զի մի՛ պաշտօն ըզնա առեալ. (Շ. վիպ.։)


Անքոյթութիւն, ութեան

s.

security, safety.


Անքուն

adj.

awake, wakeful, sleepless, watchful, — լինել, կալ to be awake;
to be wakeful, sleepless.

NBHL (16)

ἁκοίμητος (յորմէ Ակումիտ) ἅγρυπνος, ἅνυπνος. insomnis, non accumbens, non dormiens. Որ ոչ լինի երբէք ի քուն. աննինջ. աննիրհելի. եւ տքուն. տքնօղ. արթուն. մշտազուարթ. զգաստ. անհանգիստ. անխոնջ. քուն չունեցօղ, չքնացօղ. ույումազ. ույգուսուզ.

Անքուն է լոյսն՝ որ ի նմանէ է. (Իմ. ՟Ե. 10.) այսինքն որ տայ միշտ արթուն կալ իբրեւ ի լոյս տունջեան։

Տեսանէր զնա ամենատես եւ անքուն ակամբ։ Որ անքուն ակամբ պահես զիսրայէլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։) (Շար.։)

Զի անքուն ակամբ պատրաստագոյնս կայցեն. (Ագաթ.։)

Անքուն բնութիւն սորվբէից. (Ոսկ. ես.։)

Գիշերք անքունք, որք կանխենն յաղօթս ի գիշերին. (Բրս. մկրտ.։)

Եթէ անքուն կարեմք լինել. (Եղիշ. հայր մեր.։)

Նմանեալք վերնոցն՝ անքունք եղեն. (փարպ։)

Որ անքուն յառաջգիտութիւն ունելով աստուած. (Գանձրն.։)

Ուր հանգեաւ ոտք նորա յետ անքուն աշխատութեանն՝ որ յերկրի. (Լմբ. պտրգ.։)

Երեք նոցա՝ որ խնդրէինն՝ աւուրքն անցին, եւ գիշերք անքունք. (Փիլ. սամփս. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Առանց ի քուն լինելոյ. առանց ննջելոյ. արթնութեամբ. զգաստութեամբ.

Որ պահեն զիսրայէլ անքուն. (Շար.։)

Անքուն կատարեալ զկեանս իւր յաշխարհի արթնութեամբ. (Փիլ. լին.։)

Զգիշերն ամենայն անքուն անցուցանել. (Աթ. անտ.։) (Տօնակ.։)

Մաշի հանապազ անքուն՝ ի հոգոցն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Անքօղ

adj.

without veil;
without pretext, plain.

NBHL (2)

Ուր չիք քօղ կամ պատրունակ. անաղօտ. պայծառ.

Լուսաւորութիւն անքօղ. (Նար. ՟Ժ՟Ա։)


Անօգնական, ի, ից, աց

adj.

helpless, succourless.

NBHL (8)

ἁβοήτητος. auxilio carens. Որ չունի զոք իւր օգնական. պակասեալ յօգնականութենէ. անտերունչ. անխնամ. անտէր. եարտըմսըզ. իմտատսըզ.

Զծնողս անձանց անօգնականաց. (Իմ. ՟Ժ՟Բ. 6։)

Անօգնական անայցելու. (Սարգ.։)

Վա՛յ ինձ անօգնականիս։ Անօգնականաց է տէր օգնական. (Վրք. հց.։)

Որ օգնականդ ես անօգնականաց. (ՃՃ.։)

Մի՛ իբրեւ ի վերայ անօգնականաց յանդգնիք. (Գէ. ես.։)

Անօգնական մարմին. (Պիտ.։)

Զօրէնսն ունելով օգնական՝ անօգնականիցն նմանեցայ. (Լմբ. սղ.։)


Անօգնականիմ, եցայ

vn.

to be unassisted, to be helpless.

NBHL (2)

Անօգնական մնալ.

Անօգնականեցայ յամենայն կողմանց. (Պիտ.։)


Անօգուտ

adj. adv.

useless, fruitless, vain, unprofitable;
յ—ս, unprofitably, vainly.

NBHL (12)

ἁνωφελής, ἁνόητος, ἁλυσιτελής, ἁσύμφορος. inutilus, μάταιος vanus. Որ չունի կամ չբերէ ինչ օգուտ. անշահ. անպիտան. անպտուղ. ումպէտ. ընդունայն. ֆաիտէսիզ, մէնֆաաթսըզ.

Քացախ վիրի անօգուտ է։ Զգո՛յշ լերուք յանօգուտ քրթմնջենէ։ Վաստակք նոցա անօգուտք։ Անօգուտ են, եւ սնոտիք։ Դրօշեն զանօգուտսն. (Առակ. ՟Ի՟Ե. 20։ Իմ. ՟Ա. 11։ ՟Գ. 11։ Տիտ. ՟Գ. 9։ Ես. ՟Խ՟Դ. 11։)

Ընտրութեանց լաւին եւ վատթարին, օգտին եւ անօգտին. (Ուռպ.։)

Յանօգուտ լծոյ ծառայութեան. (Ագաթ.։)

Յանօգուտ զբօսանաց. (Պիտ.։)

Զի այն անօգուտ է. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Մի՛ կարծեր անօգուտ ի ժամանակս ժամանակս գոլ գոռոզութիւն. քանզի եւ ոչ պատուհասն անօգուտ է. (Փիլ. նախ. ՟բ.։)

Անօգուտ զքաջութիւնսն համարիմ. (Եղիշ. ՟Ե։)

ԱՆՕԳՈՒՏ ՅԱՆՕԳՈՒՏ. ἁχρήστως, εἱς ἁνωφελῆ. inutiliter. Առանց օգտի. յումպէտ. ի զուր. նաֆիլէ, ապէս եերէ.

Որ անօգուտ ընդ մարդկան է բնակեալ. (Ագաթ.։)

Ոչ պարտ է սուտ եւ անօգուտ ցրուել զինչս։ Մինչեւ ցե՞րբ շրջիմք անօգուտս վասն քո. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)

Ձուլէ զդրօշեալն յանօգուտ. (Ես. ՟Խ՟Դ. 10։)


Անօթ, ոց, ից

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

Etymologies (2)

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ա-ման, կահ, կարասիք, գործիք՝ մանաւանդ պատերազմական գործիքներ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. որից յանօթ առնուլ «գործածու-թեան համար փոխ առնել» Դ. թագ. զ. 5. Սե-բեր. յանօթ տալ «փոխ տալ» Ոսկ. մ. գ. 24 (հմմտ. գւռ. խաբ տալ «կաթ փոխ տալ» Ալքս. Ախց. Ակն. Կիւր. Կլ. Հմշ. Չն. որ կազմուած է տճկ. [arabic word] qab, ռմկ. խաբ «աման» բառից), անօթաբեր «կարասիները տանող (կառք)» Բրս. ընչեղ. անօթագործու-թիւն Փիլ. ել. անօթապահ «եկեռեռու աւան. դատուն» Պտրգ. 429 (նորագիւտ բառ). նոր գրականի մէջ ունինք հրանօթ, թնդանօթ, թնդանօթապետ, թնդանօթաձիգ, թնդանօ-թարան, որոնք կազմոսած են անօթ՝ բառի «պատերազմական գործիք» նշանակութեան համաձայն։

• Բագրատունի, Քերակ. զարգ. 1498 համարում է կազմուած օթ մասնիկով, ուստի արմատը ան։ Այսպէս նաև Bug-ge KZ 32,2 ևն։ Հիւնք. դնում է աւանդ բառից և սրանից է համարում լանօթ առնուլ ոճը։ Յակոբեան, Բիւզանդիոն N 743 պրս. [arabic word] āvand «աման» բառից, իբր տեղափոխութեամբ անաւդ, անօդ, անօթ։ Բ. Խալաթեանց, ՀԱ 1902, 399 ասուր. unutu, երր. [hebrew word] ānā, արամ. uiana, արաբ. ❇i ina «աման». Յիշեցնում է եգիպտ. hnw.t «եղջիւր, 2. գինու աման»։-Աճ.

NBHL (29)

ἁγγεῖον, σκεῦος, vas. Աման. ընդունարան. գապ. ալէթ.

Անօթ խեցեղէն։ Խեցեղէն անօթոյ բրտի. (Ղեւտ. ՟Ժ՟Դ. 5։ Ես. լ. 14։)

Անօթ կաւեղէն։ Ի պղնձի անօթի եփեսցի. (Ղեւտ. ՟Զ. 28։)

Բրուտն յորժամ անօթ գործիցէ, ոչ ինքն անօթ լինի. (Եզնիկ.։)

Որպէս յանօթ արկեալ իրս ինչ, օտար է, եւ ոչ յանօթոյն բնութենէ։ Իբր դոյզն անօթիւ յագենականն աղբերէ առեալ. (Շ. ամենայն չար. եւ Շ. հրեշտ.։)

Սկսաւ տեանել ձեռամբն զկտաւն, իբր թէ մեծ իցէ անօթն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Նմանութեամբ ասի.

Ստինք անօթ կաթին. (Վրք. հց. ՟Զ։)

Եւ արտասուացն անօթ բախեալ. այսինքն աչքն. (Շ. վիպ.)

Անօթ լուսնի (սկաւառակն նորա)։ Յերկուց ի մեծ անօթոցն՝ յերկնից եւ յերկրէ. (Եզնիկ.։)

Անօթ ընտրութեան (այսինքն ընտիր) է ինձ նա՝ կրել զանուն իմ. (Գծ. ՟Թ. 15։)

τὰ σκεῦη. supellex. Կահ. կարասի. կազմած. սպաս. հանդերձ. հանդերձանք. զարդ. ինչք. իրք. գապգաճագ. թէքէմիլլէթ. եշեա. րուպա. մալ.

Ամենայն հանդերձ, եւ ամենայն անօթ մաշկեղէն, եւ զամենայն կահ փայտակերտ։ Յամենայն անօթ, յորոյ վերայ նստիցի։ Անօթս ոսկւոյ, եւ անօթս արծաթոյ, եւ այլն։

Խորտակեսցի ինչ յանօթից նաւուն. (Վրք. հց. ՟Զ։)

Եթէ ունիցի ինչս, որք են անօթք աշխարհի, սակս անցանելի անօթոցն կարասցէ նստել ի սենեկի. (Վրք. հց. ՟Գ։)

σκεῦος. instrumentum. Գործի, մանաւանդ պատերազմական. գործիք զէնք. ալաթ. սիլահ. փուսատ.

Հարկանել երկաթեղէն, կամ փայտեղէն անօթով։ Ձգել զամենայն անօթ խարդախութեամբ։ Առնել զէնս եւ անօթս կառաց։ Անօթք պատերազմի եւ պատերազմականք։ Պատրաստեալ զանօթս մահու. եւ այլն։

Զի եղեւ նա անօթ սպասու պաշտամանն թշնամւոյն. (Եփր. ծն.։)

Անօթ փրկութեան (սուրբ խաչն). նյաղթ բարձր.։ եւ Շ. մտթ.։)

Ի փրկանիւթ անօթս խաչիս. (Նար. խչ.։)

Ի ձեռս մահացուն առնուլ անօթս (զսուր). (Պիտ.։)

Որ մրցի ընդդէմ օրինացն, եւ ստութեան հօր գտանի անօթ. (Լմբ. առակ.) (որ հայի եւ ի ՟Ա նշ. տե՛ս եւ ԱՄԱՆ

Գործեաւ վայելչականաւ փայտի անօթոյ (այսինքն ժամահարաւ) սաստիկս որոտացեր. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ հաւանիմ ասէր կարկատուն անօթիւք (նաւուք) առ հզօրագոյն թագաւորս մտանել. (Մագ. ՟Լ՟Դ։)

ՅԱՆՕԹ ԱՌՆՈՒԼ. κέχρημαι. mutuor. Զանօթ ինչ եւ զգործի ի փոխ եւ ի պէտս առ ժամանակ մի առնուլ. եօտիւնճ ալմագ.

Եւ զայն յանօթ առեալ էր. (՟Դ. Թագ. ՟Զ. 5։)

Շնորհքն ոչ մարդկեղէն ինչ զօրութիւն առնուն յանօթ, այլ զիւրն ունի բնակաւոր. (Սեբեր. ՟Դ։)

ՅԱՆՕԹ ՏԱԼ. Տալ պէտսառ ժամանակ մի. էյրէթի՝ գործածելու համար տալ.

Յանօթ եւ քեզ զայննչս՝ Ած), զի այնու առաքինանայցես. արդ տո՛ւր զնորայն նորա՛ (նմա). (Ոսկ. մ. ՟Գ. 24.)


Անօթագրութիւն, ութեան

s.

angiography.


Անօթի

cf. Նօթի.

Etymologies (1)

• տե՛ս Նօթի։

NBHL (3)

Ոչ ծանրանայ արբեցութեամբ. զուարթութեամբ եւ անօթի գնայ ընդ այն ճանապարհն. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)

Կարօ՞ղ ես երիս աւուրս անօթի կալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Հրամայեաց տանել անօթի. (ՃՃ.։)


Անօթութիւն, ութեան

s.

cf. Անսուաղութիւն.

NBHL (1)

Յանօթութենէն երեք արք մեռան. (Ճ. ՟Ա.։)


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

Etymologies (3)

• (ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։

• Հիւնք. արաբ. [arabic word] 'anāsir «տարերք», որի եզակին է [arabic word] *unsur «տարը»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 124 համեմա-տում է դոթ. ganōhs, հբգ. ginuog հհեւս. gnögr «բաւական», լտ. nancis-cor «պատահիլ», սանս. açnōti «հաս-նում է»։

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Ննխ. Սլմ. Վն. Տիգ. նօ'-սըր, Ախց. Կր. նօսր, նօրս, Շմ. նօսր, նօս-տըր, Խրբ. Ռ. Սեբ. նօրս, Տփ. նօստր, Ասլ. նէօ՝րսը, Զթ. նէօյսը, նէօրսը, Հճ. նէյս։ Գա-ւառականների մէջ բացի «ցանցառ, ոչ-խիտ» իմաստից՝ նկատելի են նաև Հմշ. «քիչ», Տր. «քիչ անգամ», Վն. «անխելք, խենթուկ». Ննխ. «չքաւոր, անկուտի, անփող» նշանա-կութիւնները։

NBHL (22)

ԱՆՕՍՐ որ եւ ՆՕՍՐ. λεπτός, ἁραιός, σπάνιος. tenuis, subtilis, rarus. Անգայտ. նուրբ. բարակ. թեթեւ. սակաւագիւտ. ցանցառ. դոյզն. գուն ուրեք եղեալ. սէյրէկ ինճէ, նարին, գըթ.

Նուրբ եւ անօսր օդոյ։ Ընդ անօսր օդս սփռեալ. (Փիլ. նխ. ՟բ.։ Անյաղթ բարձր.։)

Ի սիք քաղցր եւ անօսր՝ ըստ տեսլեանն, որ առ եղիա. (Վահր. դտ.։)

Սղոխք օդոյ, անօսրունք՝ այն, որ ի ծովէն, եւ թանձունք որ ի լճէն. (Փիլ. տեսական.։ եւ Խոր. ՟Գ. 62։)

Անօսր գէջ, անր գէջ. (Եփր. երաշտ.։)

Ոչ միայն զանօսրն եւ զկակուղն, այլ եւ զխտացեալ թանձրահողն դիւրեսցէ. (Պիտ.։)

Անօսունք եւ բարակք եւ անյայտք գնացիցն ելք շնչոյն։ Գոլոշիքն ըստ բնութեանն անօսունք եւ նուրբք. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե։)

Արտաքս բերել թելս անօսրունս. (Լմբ. սղ.։)

Տղայական անօսր եւ կակուղ ձայն։ Հաւու անօսր ձայն. (Տօնակ.։ Ճ. ՟Թ.։)

Տան զանձինս սակաւ մի անօսր քնոյ. (Եղիշ. միանձն.։)

Մի՛ զգուն ինչ եւ զանօսր ի մէջ բերեր, այլ զայն՝ որ միշտ ինչ գործիցի՝ ա՛ծ զմտաւ. (Ոսկ. ես.։)

Մի՛ ինձ զանօսրիցն ասիցես (այսինքն զսակաւագիւտ օրինակաց). (Ոսկ. մ. ՟Ա. 4։ ՟Գ. 4։)

Բան տեառն պատուական էր, այսինքն չքնաղ՝ անօսր. (Ոսկ. եւ Կիւրղ. ես.։)

Աննիւթ. հոգեղէն. հոգեւորական. իմանալի. գաղտնի. ներքին. վսեմ.

Ի հոգի անօսր զսպեալ փոխադրէ։ Ընկղմեցաւ յանապական անօսր էութիւնն. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Անօսր է խորհուրդս եւ անմարմին։ Որք յեւս բարձր եւ անօսր գործ վերացաք։ Թէ կամիս, եւ յայլ եւս անօսր օրինակ հայեսցուք. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Անօսր բանիս ետ մեզ զգիտութիւն. (Գր. տղ.։)

Պայծառացեալ անօսր պատուով. (Ճ. ՟Ա.։)

ἁραιῶς, σπανιάκις, σπανίως. rare, σποράδως, sparsim. Սակաւ ուրեք. ո՛ւր ուրեմն. դժուարաւ.

Այն դուն ուրեք եւ անօսր լինի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Բազմաց անօսր գտանէր գործի թլփատութեան. իսկ յորժամ քարիւն լինէր՝ ամենեքեան դիւրաւ գտանէին։ (Կիւրղ. յես.։)

Եղեն սակաւ ինչ եւ անօսր նշանք յետ այնր առ նոսա. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Անօսրագոյն

adj.

more or very thin, very subtile.

NBHL (13)

λεπτώτερος, λεπτώτατος, tenuior, tenuissimus, ἀραιότερος, rarior, ἑπαφρότατος, levissimus. Առաւել կամ կարի անօսր (ըստ ամենայն առման).

Ի թեթեւ նիւթոյն, եւ յանօսրագոյն օդոյ. (Փիլ. այլաբ.։)

Գոլորշիք անօսրագոյն, եւ ամենեւին անտես. (Արիստ. աշխարհ։)

Մառախուղ է քան զօդ թանձրագոյն, եւ քան զամպ անօսրագոյն. նդ։)

Ի ջրոյ սկսանի, որ անօսրագոյն է քան զերկիր, եւ թանձրագոյն քան զհողմ։ Յօդոյն վայելեն զանօսրագոյն։ (Ոսկ. յհ. ՟Ա. 23։ ՟Բ. 16։)

Անօսրագոյն քան զճառեալսն է (հողմ), եւ մօտ յանմարմին. (Կիւրղ. ծն.։)

Անօսրագոյն տարր ապաւոյ. (Լմբ. պտրգ.։)

Նուրբ ձայնիւ վարեսցի իբրեւ անօսրագոյն հաւու. (Ածաբ. ժղ.։)

Ծանուցեալ թէ որքան է քոյդ անօսրագոյն խորհուրդ քան զնորայն։ Անօսրագունիւքն (այսինքն գաղտնագոյն մեղօք) խրատեն յանցանել. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Իբր Տկարագոյն.

Քան զսարդի ոստայն անօսրագոյն եւ կնատագոյն։ Գութն ընդ բազումս բաժանեալ անօսրագոյն տկարացեալ առ մի մի ի նոցանէ անօսրացեալ հասանէ. (Ոսկ. մ. ՟Թ. 9։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Դուն ուրեք. փեք սեյրէկ. σπανιάκις, rarius.

Այս անօսրագոյն իմն երեւի, եւ այն յաճախագոյն. (Ոսկ. ես.։)


Անօսրաթեւ

adj.

that has light wings.

NBHL (4)

Անօսր թեւօք, թեթեւաթռիչ. թեւերը բարակ. ինճէ գանատլը.

Անօսրաթեւ թռչուն (մեղու). (Ոսկ. լուս.։)

Զօրէն անօսրաթեւ եւ իմաստուն թռչնոյ ի վերայ թռչելով մարդագ. (Սկեւռ. լմբ.։)

Թռչնոցդ ազգք ... այլեւ յանօսրաթեւացն բազումք. (Սարկ. հանգ.։)


Անօսրամասն

adj.

composed of thin or subtile particles.

NBHL (2)

λεπτομερής, tenuitate partium praeditus. Որոյ մասունքն են նուրբ եւ բարակ.

Անօսրամասն եւ բոցատեսակ գոյացութիւնն՝ յեթերային բնութենէն հրացեալն. (Արիստ. աշխարհ։)


Անօսրամարմին

adj.

that has a body subtile, thin.

NBHL (2)

Անօսր մարմնով.

Ի մարմնաւորացն՝ են որ թանձրամարմինք են, եւ են որ անօսրամարմինք. (Եզնիկ. ՟Ի՟Դ։)


Անօսրանամ, ացայ

vn.

to rarefy;
to become thin;
to be diminished;
to waste;
to become fine or subtile.

NBHL (10)

λεπτύνομαι, attenuor, σπανίζομαι, raresco. Անօսր եւ բարակ լինել. անգայտանալ. նրբիլ. թեթեւանալ. հիւծիլ. տկարանալ. նուազիլ. եւ Նրբամիտ գտանիլ. նօսրանալ, բարկընալ. սէյրէկլենմէք.

Ետես տէր նեղեալս եւ անօսրացեալս եւ լքեալս. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Դ. 26։)

Թանձրութիւնս անօսրանայ հարստութեամբ. (Եղիշ. դտ.։)

Անօսրացեալ ի թանձրութենէ՝ հրեղէն նորոգին. (Շ. բարձր.։)

Անօսրանալ օդոյն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի ձեռն պրկելոյ՝ թանձրացեալն ի գոլորշեաց մասնն անօսրանալ. (Նիւս. կազմ.։)

Երկիւղիւ յարմարեալս եւ մաքրեալս, եւ զի այսպէս ասացից՝ անօսրացեալս, ի բարձրութիւն ամբառնալ. (Ածաբ. յայտն.։)

Գութն առ մի մի ի նոցանէ անօսրացեալ հասանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Որք անօսրանան մտօք, իմացականապէս տեսանեն. (Լմբ. պտրգ.։)

Անօսրացելոցն հոգւով. (Սկեւռ. ես.։)


Անօսրացուցանեմ, ուցի

va.

to rarefy;
to make thin;
to lessen, to diminish, to subtilize.

NBHL (3)

λεπτύνω, attenuo, minuo. Անօսր առնել. անօսրել. նրբել. անգայտացուցանել. եւ Հիւծել. բարկըցընել, նօսրցընել, տկարացընել.

Զվարսս իւրեանց մի՛ անօսրացուսցեն. (Եզեկ. ՟Խ՟Դ. 10։)

Մաշէ եւ անօսրացուցանէ եւ նրբէ (զմարմինն պահօք). (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Անօսրեմ, եցի

va.

cf. Անօսրացուցանեմ.

NBHL (6)

ԱՆՕՍՐԵՄ անոսրացուցանել. λεπτύνω, attenuo. Իսկ ԱՆՕՍՐԻՄ. կ. ձ. Անօսրանալ. σπανίζομαι, raresco.

Զմոմն անօսրէ. (Վեցօր. ՟Ը։)

Ժամանակաւ անօսրի ծով. (յոփ. ՟Ժ՟Դ. 11։)

(Ի գարնան) անօսրին մաղձք եւ արիւնք. (Ոսկիփոր.։)

Զնուազութիւն մարդկանն յայտ կամի առնել, եթէ որպիսի ինչ անօսրելոց ղին. (Ոսկ. ես.։)

Քուն բազում թանձր առնէ զմիտսն. բայց տքնութիւն անօսրէ զնա. (Վրք. հց. ձ։)


Անօսրիմ, եցայ

vn.

cf. Անօսրանամ.


Անօսրութիւն, ութեան

s.

subtilty, thinness.

NBHL (9)

λεπτότης. tenuitas. Նրբութիւն. անգայտութիւն. բարակութիւն. սակաւութիւն, ցանցառութիւն, թեթեւութիւն. տկարութին. եւ Նրբին տեսութիւն մտաւոր. եւ Սակաւագիւտն լինել. սէյրէքլիք, ինճելիք, գըթլըգ, զայիֆլիք.

Նրբացեալ անօսրութեամբ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Յանօսրութենէ, եւ ի հոծութենէ շատ ինչ յասացելոցն սովորեաց դէպ լինել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վասն նիւթոյն (մագաղաթի) անօսրութեան, եւ գրոյն գեղեցկութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 51։)

(Շարժումն) անօսրութաեն պահեալ երկրի՝ պատառէ. (Սարկ. շարժ.։)

Յանօսրութենէ բեղեզոյ՝ հոգիական վարուց պարզութենէ։ Տեսողականութիւնն սրբի անօսրութեամբ։ Նայելով ի կամս հոգւոյս՝ ճգնութեանն անօսրութեամբ։ Անօսրութիւն առաքինութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Առաքինութեանցն անօսրութիւնք լինիցին. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Բազում ինչ է սրբութիւն սատար լինել անօսրութեան. (Եղիշ. ՟Ա։)

Տկար ոչ մարմնոյ զօրութեամբ ասեմ, այլ ոգւոյն անօսրութիւն. (Կանոն.։)


Անօրէն, րինի, նաց

adj.

unjust, wicked;
impious;
untoward;
illicit, base;
profane.

NBHL (9)

ἅνομος, παράνομος, ἁθέμητος , δυσεβής, ἅτυπος եւ այլն. iniquus, nefarius, impius, absurdus եւ այլն. Որ չունի կամ չպահէ զօրէնս. որ ոք եւ որ ինչ է արտաքոյ կամ ընդդէմ օրինաց. անձն կամ գործ անիրաւ. ամպարիշտ, ժանտ, անսուրբ, անտեղի. ոչ օրինաւոր. անկարգ. ինսաֆսըզ, ատաչէթսիզ, զալըմ, նահագ.

Ըդն անօրէնս եղէ իբրեւ զանօրէն, իբր ոչ եթէ անօրէն ինչ էի աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Թ. 21։)

Կործանումն արանց անօրինաց չար է։ Որ գործէն զանօրէնս. (Առակ. ՟Ա. 18։)

Անօրէն է, որ խոտորի յօրինաց. (Լմբ. սղ.։)

Եղծանել զանօրէն հրաման թագաւորին։ Զաւակ անօրէն անկողնոց։ Անօրէն գնացիւք. եւ այլն։

Գործ մի անօրէն է։ Անօրէն է բանդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5. 12։)

Անօրէն օրէնք. (Յհ. կթ.։)

Աստուած այսպէս հրամայեաց՝ անօրէն գոլ մերձենալ հրէի առ այլազգի. (Ոսկ. գծ.։)

Քանզի անօրէնս կամեցան ցուցանել զաշակերտսն, յայտ առնէ՝ թէ ինքեանք են օրէնսզանց. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Անօրէնութիւն, ութեան

s.

iniquity, malice;
impiety.

NBHL (5)

ἁνομία, ἁνόμημα, παρανομία, ἁδικία եւ այլն. iniquitas, legum contemtus. Խոտորումն յօրինաց. գործ ընդդէմ օրինաց. մեղք. յանցանք. չարութիւն. ապիրատութիւն. ամբարշտութիւն.

Ամենայն որ զմեղս առնէ, նա եւ զանօրէնութիւնս առնէ. եւ ինքն իսկ մեղքն անօրէնութիւն է. (՟Ա. Յհ. ՟Գ. 4։)

Անօրէնութիւն (ասի), որ կամ խոտեն եւ անարգեն զճշմարիտ օրէնսն, եւ զչարն կամաւ ողջունեն, եւ կամ գոլով ի մեղսն՝ կամօք հեշտացեալ են ի նոյն. (Լմբ. սղ.։)

Անդէն ի տան պահել (զկոյսն յղի) անօրէնութիւն համարէր. այսինքն հակառակ օրինաց ինչ. (Շ. մտթ.։)

Գինի անօրէնութեան. շղթայք անօրէնութեան. հեղեղ անօրէնութեանց. (Ագաթ.։)


Անօրինաբար

adv.

illegally, unjustly.

NBHL (2)

παρανόμως. impie, ἁδίκως. injuste. Ընդդէմ օրինաց. անօրէնութեամբ. անիրաւաբար ամպարշտութեամբ.

Անօրինաբար սպանանել, կամ խորհել, կամ ունել. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։ Աթ. ՟Բ։ Փիլ. նխ. ՟ա.։)


Անօրինակ

adj.

unexampled, unparalleled, unequalled.

NBHL (3)

Ոյր չիք օրինակ կամ նմանն. աննման. անհամեմատ. անզուգական.

Անօրինակդ զօրինակին խորտակեալ զլուծ։ Անօրինակ հարուած, կամ գեղ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը. եւ Նար. խչ.։)

Օրինակ անօրինակ ծննդեանն որդւոյ. (Շ. ընդհանր.։)


Անօրինեմ, եցի

vn.

to be iniquitous, to be unjust;
to sin, to transgress.

NBHL (5)

Անօրէն ինչ գործել կամ նիւթել.

Ի նմին տեղւոջ, ուր զոնիայն անօրինեցինն. յոնիայն ամպաշտեցաւ), հրամայեաց զկառափն հարկանել զանօրէն մահապարտին. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Ոչինչ գործեցի, զոր դոքայդ անօրինենն. չարաչար նիւթեցին) զինէն. (Դան. ՟Ժ՟Գ. 43։)

Որ անօրինելոցն է, անօրինէ. (Ես. ՟Ի՟Ա. 2։)

Զի մի՛ գերեալ քանդեսցի աշխարհս, եւ սուրբ եկեղեցիք անօրինեսցին. այսինքն անօրինաբար աւերեսցին, եւ այլն. (Բուզ. ՟Գ. 11։)


Անօրինիմ, եցայ

vn.

cf. Անօրինեմ.

NBHL (5)

ἁνομέω, παρανομέω. transgredior legem, impie ago. Վարիլ հակառակ օրինաց եւ կանոնաց. անօրէնութիւն գործել. ամպարշտիլ. անիրաւիլ. խոտորիլ յուղղութենէ. յանցանել. զրկանս առնել.

Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք։ Անօրինեցաւ ժողովուրդն։ Երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք։ Անօրինիք յամենայն ժողովուրդս զայս։ Ոչ անօրինիմք յօրէնս մեր։ Վասն իւր ի քաղաք անդր անօրինելոյ։ Անօրինել ոք յաստուածեղէն օրէնսն դիւրին մի՛ համարեսցի. եւ այլն։ Չանօրինեցայ. այլ զկաթողիկէ եկեղեցւոյ օրէնքն պատուեցի. (Լմբ. առ լեւոն.։)

Զիա՞րդ անօրինեցաւ ուսուցիչն. (Նար. ՟Խ՟Ը։)

Զի ազատեցայց ի մեղացն, զոր ի քեզն անօրինեցայ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եթէ աստուածածնին իսկ պատկեր զսոյն ոք գրեսցի, ոչ անօրինի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աշակերտանոց, աց

s.

school.

NBHL (5)

σχολή, παιδευτήρειον, παιδαγωγεῖον. schola որ եւ ԱՇԱԿԵՐՏԱՐԱՆ. Վարդապետարան. դպրոց. դպրատուն. մէքթէպ. մէտրէսէ.

Վերակարգելով ի նմա եւս աշակերտանոցս. (Յհ. կթ.։)

Ոչ արժանի համարէր զյամելն յաշակերտանոցին. (ՃՃ.։)

Զմաքսաւոր յաշակերտանոցն շահի. (Ածաբ. պենտեկ.։)

Այսպիսի՛ եղիցուք առ վարդապետութիւնն տեառն, որպէս եւ մանուկն յաշակերտանոցնն. յուսմունս). (Բրս. հց.։)


Definitions containing the research ն : 10000 Results

Դիւրագիւտ

adj.

common, ordinary;
easy to be found or understood;
— լինել, to be found easily.

NBHL (10)

Դիւրաւ գտանելի. դիւրապատրաստ. եւ Դիւրիմաց, (յն. դիւրաւ ստանալի, կամ ուսանելի), եւ այլն.

Ո՛վ ապաշխարութիւն՝ համեղ պտուղ անուշաճաշակ եւ դիւրագիւտ. (Բրս. ապաշխ.։)

Դիւրագիւտ լիցին միտք ճառիցս. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Դիւրագիւտ մեզ արասցէ զնախադասութեանցն խնդիրս. նյաղթ պերիարմ.։)

Ընդ մերձաւոր դիւրագիւտ ընտանի նիւթոյս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Թեթեւ եւ դիւրագիւտ իրօք բառնայ զպատճառս. (Բրսղ. մրկ.։)

Զի մի՛ դիւրագիւտն դիւրաւ արհամարհեսցի. (Վրդն. ծն.։)

Պա՛րտ է ամենայն իրօք զդիւրագիւտն պատուել (ի կերակուրս). (Բրս. հց.։)

դիւրագիւտ լինել. մերթ՝ իբր Դիւրաւ գտանել.

Աղցաւորացն դիւրագիւտք եւ դիւրաշահք լինէին. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)


Եռահիւսակ

adj.

that consists of three things or words;
նուագ, trisagion.

NBHL (6)

Երիւք նոյն բառիւք հիւսեալ, սուրբ սուրբ սուրբ. երեքսրբեան.

Եռահիւսակ սրբասացութիւն, կամ սրբասացութիւնք. նյաղթ բարձր.։ Անան. եկեղ.։ Յհ. իմ. եկեղ.։)

Զեռահիւսակն առնուլ զօրհնաբան՝ զփառատրութիւնն սրոբէական. (Գանձ.։)

Փառք եռահիւսակ անձանց սուրբ երրորդութեանն, եւ միոյ տէրութեան. (Յիշատ.։)

Եռահիւսակ պսակ». իբր յերից նիւթոց կամ գունոց հիւսեալ. (Նանայ.։)

Որ ի հրեղէն լեզուացն եռահիւսակ սրբաբանիս». տպ. եռահիւսեակ. (Շար.։)


Եռամսեայ

adj.

of three months;
— ժամանակ, term of three months, quarter.

NBHL (2)

Երեքամսեայ. երից ամսոց (հասակ կամ ժամանակ). իրեք ամսու, կամ իրեք ամսըւան.

Եւ այսու յուսացեալ բաւեմք ակնկալութեան եռամսեայ աւուրբք». այսինքն սպասեմք յերից ամսոց հետէ. (Մագ. ՟Ծ՟Ա։)


Ես, իմ, ինձ

pron.

I;
ես ինքն, myself;
յինէն կողմանէ, as for me, for my part;
ըստ իս, in my opinion;
ահաւասիկ ես, here I am, here am I;
ես եմ, it is I;
ոչ եմ ինձ եւ յիս, I am beside myself, distracted, I am not master of my self-possession, I am driven mad.

NBHL (3)

Դերանուն առաջին դիմին ἑγώ (սեռ) ἑμοῦ կամ μοῦ, ἠμείς, ἠμῶν ego (սեռ) mei, nos, nostri Դերանուն առաջին դիմին , յորմէ է բանն. ես.

Ուխտեցի ես ընդ իս եւ ընդ ձեզ։ Յիս դա՛րձ տէր, եւ ո՛ւնկն դիր ինձ։ Յի՛ս տէր. տո՛ւք նմա զմանուկն կենդանի։ Ամենայն պակասութիւնդ քո զինեւ։ Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Եղիցի յինէն կողմանէ՝ այոն այո՛, եւ ոչն ո՛չ. եւ այլն։

Յինէն անսամ ձեզ, եւ ո՛չ է հրամանաւ թագաւորին։ Մեր մեզէն իսկ հասեալ է ի վերայ ստուգութեան դոցա. (Եղիշ. ՟Ը։)


Ետղ, ետեղ

s. adv.

place, spot, stead;
առ ետեղ, there, in that very place, in the same place;
immediately, directly, forthwith;
զետղ առնուլ, to stop, to cease to go.

NBHL (7)

Յիւրում ետեղ։ Յորում ետեղ ինքն կամեսցի։ (Խոր.՟Գ. 65։)

Յայսր ետեղ». յն. աստ. (Ոսկ. յհ. ՟Բ. 25. եւ 26։)

Զտեղ առ մովսէս առաջի դրան բանակին. (Եփր. ել.։)

Եւ ինքն զետղ առ առ դուրսն. (Ճ. ՟Ա.։)

Զետղ առեալ յեզր գետոյն։ Զետղ առեալ կայ։ Առնուլ զետղ եւ զկայանս։ Զետղ առեալ դարեաց. (Յհ. կթ.։ Կոչ. ՟Թ. 15։ Վեցօր. ՟Դ։ Լաստ. ՟Ժ՟Ա։)

Զբազումս առ ետեղ սատակէին։ Համարէր՝ թէ առ ետեղ իցեն. (՟Ա. Մակ. ՟Դ. 15. ՟Ժ՟Բ. 29։)

Ակն ունէին առ ետեղ (այսինքն երկրաւոր) թագաւորութեան նորա։ Առ ետեղ (այսինքն անդէն վաղվաղակի) եկեսցեն ի վերայ. (Ոսկ. յհ. ՟Բ. 20. եւ 21։)


Երազ, ոց

s.

dream;
fancy;
vision;
— տեսանել, to dream, to have a dream, to dream a dream, cf. Երազիմ;
եւ ոչ յերագի անգամ տեսանել, not even to dream of;
գեղեցիկ —ս տեսանել, to have pleasant, or bright dreams;
ցնորք զահանգելի խօլական —ոց, spectres or monstruous visions, dreadful, ghastly, frightful dreams;
յերազս լինել, յերազի անցք անցանել, to have a nocturnal pollution, a lascivious dream;
— է կեանք մարդոյ, life is but a dream.

NBHL (9)

ὔπνος somnium, insomnium Երեւեալն ի քուն անուրջք. տեսիլ ուրուական երեւութացեալ յանկողնի. որ ասի եւ ԵՐԵՒԱԿ, իբր երեւոյթ, եւ ցնորք.

Որպէս որք յերազի քաղցեալ իցեն, եւ ուտիցեն. (Ես. ՟Ի՟Թ. 8։)

Որպէս երազք զարթուցելոց։ Ետես երազ յովսէփ։ Յաւելին եւս ատել զնա վասն երազոցն։ Եւ ոչ արար նմա պատասխանի տուր երազովք եւ գուշակութեամբք։ Մի՛ անսայք երազոց ձերոց, զոր դուք տեսանէք.եւ այլն։

Երազ է՝ մտաց շարժումն ի յանշարժ մարմինս. Որ ոք երազոց հաւատայ, նման է այնոցիկ՝ որք ըստ ստուերս անձանց իւրեանց ընթանան, եւզնոյնն կամին ըմբռնել. (Կլիմաք.։)

Քնոյ երազիւք մոլորեցուցանէին. (Մխ. երեմ.։)

Զոր արտաքին իմաստունքն եւ ոչ յերազի անգամ տեսանել կարէին. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

ԵՐԱԶ ՏԵՍԱՆԵԼ. ἑνυπνιάζομαι եւ այլն. Երազել, յերազանալ, կամ երազ յերազել. ն. ՟լէ. 5=10։ ՟Ժ՟Ա. 5։ Դտ. ՟Է. 13։ Ես. ՟Ի՟Թ. 7։ Երեմ. ՟Ի՟Թ. 8։ Դան. ՟Բ. 1. եւ 3։)

ՅԵՐԱԶԻ ԱՆՑՔ ԱՆՑԱՆԵԼ. ՅԵՐԱԶՍ ԼԻՆԵԼ. ὁνειρώττω Որպէս Գիջանալ։ (Փիլ. քհ. ՟ժա։)

Աշխարհական՝ որ յերազս լինի. (Կանոն.։)


Երազահմայ

s.

one irocritic, diviner by means of dreams;
— լինիմ, to divine by means of dreams.

NBHL (2)

ԵՐԱԶԱՀՄԱՅ ԼԻՆԵԼ. Հմայել երազովք. ըղձապատում լինել.

Օտար խորհրդով նշանագիրս գծել, եւ երեզահմայ լինել, ցնորել (զհետ) մոլորութեան երազահան ստութեան. (Եղիշ. հոգ.։)


Երախտահատոյց

adj. s.

that recompenses, grateful;
— լինել, to be thankful;
—ք, thankfulness, cf. Շնորհակալութիւն.

NBHL (7)

Շնորհահատոյց. երախտագէտ

Ըստ երախտահատոյց լինելոյ. (Յհ. կթ.։)

Երախտահատոյց լինել աստուծոյ յոգն սիրոյն. (Խոսր.։)

Երախտահատոյցք լիցուք երախտաւորին մերոյ եւ աստուծոյ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Ախորժեմք (գտանիլ) ընդ շնորհապարտսն եւ ընդ երախտահատոյցսն. (Տօնակ.։)

ԵՐԱԽՏԱՀԱՏՈՅՑՔ. գ. εὑγνωμωσύνη aequitas animi, gratus animus Հատուցումն շնորհի վասն երախտեաց. երախտագիտութիւն.

Աստ ճաշակ կերակրոց գոհութեամբ. աստ երախտահատոյցք առ արարիչն ամենայնի, աստ հօրն քրիստոսի երկրպագութիւնք. (Կոչ. ՟Զ։)


Երախտիք, տեաց

s.

favour, kindness, benefit, service, pleasure;
— առնել, to oblige, to please, to do an act of kindness, to deserve well, to favour.

NBHL (13)

εὑεργεσία beneficium, benefactum, meritum ἁγαθόν bonum χάρις gratia Բարերարութիւն. շնորհք. ձրի բարեգործութիւն. բարիք. աղեկութիւն.

Մոռացան զերախտիս նորա. (Սղ. ՟Հ՟Է. 11։)

Զի՞նչ երախտեաց երախտիս դարձուսցուք շմաւոնի. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 25։)

Հատոյց ինձ չար՝ երախտեաց իմոց. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 21։)

Բարեաց երախտեաց անյիշատակութիւն. (Իմ. ՟Ժ՟Դ. 26։)

Կամ Գործ բարի՝ վարձուց եւ պարծանաց արժանի.

Իբրեւ զտեառն եւ զդատաւորի եւ զհատուցանողի երախտեաց. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Որ եւ զբանն (՟Ա. Պետ. ՟Բ. 30.)

Զի՞նչ երախտիք իցեն». այն է ըստ յն. պարծանք, փառաւորութիւն.

թուի իմանալ Վարձք, յասելն,

Շահ եւ ոչ մի ինչ անտի գտանեն, եւ ոչ երախտիս ինչ յաստուածակոյս կողմանէ ընչդունին»։

ԵՐԱԽՏԻՔ, կամ ԵՐԱԽՏՔ, տիւք. իբր Երախտանք.

Ունչ առնես, երախտես, եւ հալես զնուէրսն աստուծոյ երախխտիւք. (Լմբ. պտրգ.։)


Երաշխաւոր, աց

s.

pledge, guarantee, surety, answerable, responsible;
assurer, certifier;
— լինել՝ կալ, to be, to become surety or guarantee;
cf. Երաշխաւորեմ.

NBHL (10)

ἕγγυος, ἑξέγγυος sponsor, fidejussor Որ առնու զայլս յերաշխի. խոստմամբ անձնատուր փոխման պարտեաց այլոց. եւ Վկայ հաւատարիմ անձնագրաւ.

Զշնորհ երաշխաւորի մի՛ մոռանար, զի ետ զանձն իւր վասն քո. (Սիր. ՟Ի՟Թ. 20։)

Սա՞ է երաշխաւորն եւլոժի. այո՛ տէր, սա է երաշխաւորն նորա։ Դու երաշխաւո՛ր կաց անձին նորա։ Ընդէ՞ր առաւել քան զկար քո երաշխաւոր եղեր ումեք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Երաշխաւոր լինել բարեկամի, կամ օտարի, կամ լաւագոյն ուխտի. (Առակ. ՟Զ. ՟Ժ՟Է. ՟Ի։ Եբր. ՟Ե. 22։)

Ես երաշխաւոր մտանեմ ի քրիստոս, զի մի՛ ոք ի ձէնջ ոչ պակասեսցէ. (Ճ. ՟Ժ.։)

Խնդրել հրամայէ, եւ առնուլ երաշխաւոր լինի. (Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Միջնորդ աստուծոյ, եւ երաշխաւոր աշխարհի, պատարագ հօր եւ փրկութիւն մարդկան. (Մանդ. ծն. քրիստոսի.։)

(Իմաստասէրք) բարեացն եւեթ երաշխաւորք եղեն եւ առիթ. (Պիտ.։)

Երաշխաւոր լինին բանիցս իմոց օրէնքն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Երաշխաւոր մեզ եւ այսմիկ լինի պօղոս, ասելով. (Սարկ. քհ.։)


Բուրեմ, եցի

vn. va.

to smell, to exhale, to issue;
— զհոտ անոյշ, to embalm, to perfume;
— ժահահոտ, to stink, to have a bad smell.

NBHL (11)

Տալ զբոյս կամ զբուրումն. արտաքս ծաւալել զհոտ կամ զշոգի եւ զծուխ. ըստ յն. բղխել, եւ կաթեցուցանել. φύω, στάζω

Բուրեն զանուշահոտոթիւն, կամ զմուռս լիութեան. (Երգ. ՟Է. 13։)

Բանաւոր բուսոց բուրեալ զանուշահոտութիւն։ Զյարութեան բուրել զհոտ. (Խոր. հռիփս.։)

Իսկ չ. եւ կ. Բղխել եւ ծաւալիլ հոտոյ, եւ հոտաւէտ իրաց. ըստ յն. ի վեր գալ, վերբերիլ. ἁναβαίνω, ἁνάγω

Ելցէ շարաւ նորա, եւ բուրեսցէ հոտ նորա. (Յովէլ. ՟Բ. 20։)

Յորմէ բուրէ եւ բուրի սաստիկ ժանգահոտութիւն. (Մանդ. ՟Թ։)

Ծխաշունչ կծուութիւն ինչ ի փորէ ի վեր բուրիցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Յորոց բուրէր հոտ անոյշ։ Հոտ բուրեաց։ Ի քէն բուրեաց. (Փարպ.։ Խոր. հռիփս.։ Անյաղթ բարձր.։)

Իբր զբուրեալ խունկն։ Յերեսս բոցոյ բուրելոյ խնկոցն։ Խնկեսցի, բուրեսցի. (Նար.։)

Քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս. (Շար.։)

Հոտոտելեացս բուրեսցի՛ հոտ կենաց քոց. (Մխ. աղ.։)


Բչամ

vn.

cf. Բնչեմ.

NBHL (1)

Եզն բչայ եւ սդայ ի վերայ արեան եզին. (Առաք. մոլ.։)


Բչեմ, եցի

vn.

cf. Բնչեմ.

NBHL (2)

Երինջքն առ գութ որթուցն խանդաղատեալ բչիցեն գոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Եւ եկն կովն բջելով եւ քրտալով. (Վրդն. պտմ.։)


Բտեմ, եցի

va.

cf. Բուծանեմ.

NBHL (2)

(առաւել ռմկ) Բուտ տալով սնուցանել՝ պարարել. բուծանել.

Հեշտասէրն՝ որ բտէ զմարմինն որպէս զանասուն, հրոյ ժառանգ է։ Բտէիք զմարմինս ձեր հանգստեամբ եւ մեղօք. (Եփր. վաշխ.։ եւ Ոսկիփոր.։)


Բրածեծ

adj.

struck with a stick;
— առնել, to bastinade, to beat with a stick;
— գան, to bastinado;
— լինել, cf. Գանահարեմ

NBHL (6)

Առ ոչինչ համարէր զբրածեծս գանիցն։ Բրածեծ գանի համբեծէ. (Ճ. ՟Ա. ՟Թ.։)

Եւ ոչ զբրածեծ գանին գրեաց ինչ զվիշտս. (Ագաթ.։)

Ցուցանէին զբրածեծ վէրսն. (Վրք. ոսկ.) իմա՛ զվէրս՝ որ ի բրածեծ գանից։

ԲՐԱԾԵԾ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ῤαβδίζω virgis caedo Բրով ծեծել, իլ. գան հարկանել, իլ. ձաղկել, իլ.

Բրածեծ առնէին զանձն նորա ի կախաղանի անդ։ Ոչ գրեալ ինչ զբրածեծն առնել՝ քաջապէս համբերէր։ Ի բրածեծ առնելն. (Ճ. ՟Ա.։ Յհ՞ կթ։ Նար. երգ.։)

Երիցս բրածեծ եղէ։ Բրածեծ եղեալ քահանայապետն Աստուծոյ. (Ոսկ. ՟բ. կոր.։ Բուզ. ՟Գ. 12։)


Բրդեմ, եցի

va.

to crumble;
— ի բարկութիւն, — ի սրտմտութիւն բարկութեան, to be on a passion, to be angry, mad.

NBHL (10)

διαθρύπτω comminuo, contero, frango Պատառել՝ մանրել՝ փշրել՝ գզել որպէս զբուրդ. ասի առաւել զհացէ. որ եւ ԲԵԿԱՆԵԼ ԶՀԱՑ. բրդել, ջարդել.

Բաղարջ լինիցի, եւ բրդեսցես զայն պատառս պատառս։ Բրդեա՛ քաղցելոց զհաց քո. (Ղեւտ. ՟Բ. 6։ Ես. ՟Ծ՟Ը. 7։)

Սովեցելում ոգւոյդ ոչ բրդեցեր զմարդասիրութեան հացն. (Մաշկ.։)

Ամպն կատորոտի հանդերձ խոնաւութեամբն, բաժանի, բրդի, դնի, դիզու ի բարձրաւանդակ վայրսն, զոր եւ ձիւն անուանեմք. (Շիր.։)

Նմանութեամբ՝ Շարժել զոք ի ցասումն կամ ի կիրս սնաստիկս. կր. Գրգռիլ. վառիլ. բորբոքիլ. որպէս թէ անձամբ զանձն պատառոտել.

Ի մեծ բարկութիւն բրդէին զառաջին տէրն ձեր. (Եղիշ. ՟Գ։)

Որով բրդեցին զանբարկանալին (ի բարկութիւն). (Գանձ.։)

Ի սրտմտութիւն բրդեցաւ թագաւորն։ Ի նախանձ բարկութեան բրդեցաւ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 27։ ՟Ա. Մակ. ՟Բ. 24։ (ռմկ. ասի փրթիլ։))

Լայնաբար ասի.

Ոչ սակաւ ինչ ձայն ամբոխի ի վերայ նորա ածեալ բրդեալ հեղոյր. (Յհ. կթ.։)


Գագաշիմ, եցայ

vn.

cf. Բանդագուշիմ.

NBHL (5)

ԳԱԳԱՇԻՄ ληρέω deliro, nugor գրի եւ ԳԱՐԳԱՇԻԼ. Ցնորիլ. բանդագուշել. աղճատիլ. կակազել իբր զառամեալ. խանգարիլ ուշոյ. պիհուտէ սէօյլէմէք, հէրզէ եէմէք.

Եթէ էիր զառանցեալ (կամ զառամացեալ), ասէի, եթէ գագաշիս. (ՃՃ. ի փոկաս.։)

Զանարգեալն եւ զգագաշեալն. (Փիլ. լին. ՟Դ. 45։)

Գիւտ գագաշեալ, եւ գերեզմանի գարշապար, եւ մահու մերձաւոր. (Գիւտ թղթ. առ անյաղթ.։)

Գարգաշել (կամ գարգաչել). (Հին բռ.) խելագարել։


Գերիմաստ

cf. Հանճարեղ.

NBHL (5)

ὐπέρσοφος supraquam sapiens Գերագոյն իմաստութեամբ. ամենայն հանճարով լի.

Գերիմաստ եւ ամենիմաստ պատճառն (աստուած)։ Ուսանել զգերիմաստ զճշմարտութիւն աւանդութեանս մերոյ. (Դիոն.։)

Գերիմաստիցն բանաւորաց. (Շ. հրեշտ.։)

Զգերիմաստ զմայրն իշխանին Սիւնեաց. (Յհ. կթ.։)

Գերիմաստ հանճար։ Մագ. (՟Կ՟Դ։)


Գերծեմ, եցի

va.

cf. Գերծանեմ.

NBHL (3)

Գերծցէ (կամ գերծեսցէ) զամենայն զմազ իւր։ Զտեսիլ մօրուաց մի՛ գերծուցուն։ Յաւուրն եօթներորդի գերծցի։ Եգործ զմօրուս նոցա, կամ զնոսա։ Ապա թէ գերծուցում (կր), մեկնեսցի յինէն զօրութիւն իմ։ Եգործ զեօթանասին գիսակս գլխոյ նորա։ Գերծի՛ր, եւ կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց.եւ այլն։

Եգիպտացիքն եւ զբոլորն գերծուն զմարմինն, ուր ծածկէ եւ ստուերացուցանէ մազն զմարմինն։ Որք ուսանին ի վարդապետացն, զանուսմնութիւն ի բաց գերծուն. (Փիլ. լին.։)

Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի (այսինքն ածելւոյ), այլ վաղվաղակի գերծու (կր), եւ անկանի. (Ոսկ. ես.։)


Գերծում, ծի

va.

cf. Գերծանեմ.

NBHL (3)

Գերծցէ (կամ գերծեսցէ) զամենայն զմազ իւր։ Զտեսիլ մօրուաց մի՛ գերծուցուն։ Յաւուրն եօթներորդի գերծցի։ Եգործ զմօրուս նոցա, կամ զնոսա։ Ապա թէ գերծուցում (կր), մեկնեսցի յինէն զօրութիւն իմ։ Եգործ զեօթանասին գիսակս գլխոյ նորա։ Գերծի՛ր, եւ կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց.եւ այլն։

Եգիպտացիքն եւ զբոլորն գերծուն զմարմինն, ուր ծածկէ եւ ստուերացուցանէ մազն զմարմինն։ Որք ուսանին ի վարդապետացն, զանուսմնութիւն ի բաց գերծուն. (Փիլ. լին.։)

Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի (այսինքն ածելւոյ), այլ վաղվաղակի գերծու (կր), եւ անկանի. (Ոսկ. ես.։)


Գթեմ, եցի

vn. va.

to stumble, to trip;
to commit a fault;
to fail;
cf. Գթեցուցանեմ.

NBHL (13)

προσκόπτω, προσποκταίνω, κοπιάω impingo, offendo, labor Գայթել, սայթաքել. գայթագղիլ. ընդհարկանիլ ընդ խոչ եւ ընդ խութ, եւ վտանգիլ ի կործանումն. խոտորիլ. մոլորիլ. յանցանել. անկանիլ. սահիլ, սկրդիլ.

Գթեցին նոքա առ վիմին գայթագղութեան։ Գայթագղի կամ գթէ. (Հռ. ՟Թ. 32։ ՟Ժ՟Դ. 21։)

Գթեաց ի գնալն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 39։)

Յաջն գթեցի։ Զվիմին գթել ոչ գրեցեր։ Դոյզն ինչ գթեցին։ Ոչ ընթացաւ, որքան թէ գթեաց. (Նար.։)

Առաջնորդն նոցա գթեալ թիւրեցաւ յուղւոյն։ Թողութիւն շնորհեցէ՛ք ինձ ե՛ղբարք, զի գթեալ եմք։ Մոլէր դարձեալ ի կին իւր ... գթէի առ կին իմ. (Վրք. հց. ՟Ե. ՟Զ։)

Ներեա՛ գթելոյն սոցա քում պատուիրանի։ Զգթելն մեզ ի պատուիրանաց քոց սրբոց ներողութեամբ թողուլ. (Լմբ. պտրգ.։)

ԳԹԵՄ, եցի. ն. ԳԹԵՑՈՒՑԱՆԵՄ, ցուցի. Սայթաքեցուցանել. գայթագղեցուցանել. կործանել՝ կամ խթելով, կամ խոչ եւ խութ առ ոտս դնելով. մոլորեցուցանել, յանցուցանել.

Զպարզամիտսն դիւրաւ գթեսցէ. (Ի գիրս խոսր.։)

Գթել զընկերն, զընտրեալս, եւ այլն։ Գթեցաւ ի դիւաց իբրեւ զմարդ. (Վրք. հց.։)

Ի ճանապարհին գթեցուցանէր (դեւն) զգրաստն. (Հ=Յ. նոյ. ՟Ա.։)

Իգրկացն աստուծոյ հանեալ՝ յոտս ստամբակին գթեցոյց. (Նար. ՟Խ՟Ը։)

Զուղիղ բանն աստուծոյ նախահօրն ձեր թիւր մեկնեալ՝ գթեցուցի. (Լմբ. ատ.։)

Գթեցուցանեմ ի ճանապարհէ կենաց. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Դիւրամուտ

adj.

that enters easily, insinuating;
— լինել, to enter easily.

NBHL (8)

Դիւրին ի մտանել. եւ Դիւրաւ մտօղ.

Դիւրամուտ, եւ դժուարելանելի. (Երզն. մտծ։ եւ Տօնակ.։)

Զի դիւրամուտ լիցի անասնոցն. (Վրդն. ծն.։)

Դիւրանցագոյն եւ դիւրամուտ առնէ. (Դիոն. երկն.։)

Դիւրամուտ զօտարածինն ի բնակութիւնս իւրեանց առնէին. (Յհ. կթ.։)

դիւրամուտ լինել. Դիւրաւ մտանել կամ մուտ գտանել.

Դիւրամուտ ի հայս լեալ արշակ մեծ։ Դիւրամուտ յաշխարհն եղեւ շապուհ. (Խոր. ՟Ա. 30։ ՟Գ. 55։)

Զի տուընջեանն դիւրամուտ առ ի յիւրմէ փորձութիւքն լինիցին. (Խոսր.։)


Դիք, դից

s. pl.

divinity, false god;
idol;
կարգել ընդ դիս, to deify, to place in the number of gods;
գաշտային —, the rural gods.

NBHL (9)

Որպէս թէ դիոսք, կամ դեւք, կամ դիակունք. այսինքն Կուռք. սուտ աստուածք. չաստուածք երկրորդականք առ հելլենս. θεοί dii, δαιμόνες daemones (ըստ եբր. էլօհիմ, որ է աստուած, աստուածք, դիք).

Դից զոհել, կամ ծառայել։ Պաշտել զդիս։ Դնել ուխտ ընդ դիս։ Անուանք դից նոցա մի՛ անուանեսցի ի միջի ձերում.եւ այլն։

Նզովեաց այլազգին զդաւիթ դիօքն իւրովք. այսինքն երդուեալ ի դիս իւր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 43։)

Տաճարս առ վաճառարանն սրբազանել աստուածոցն իսկ, եւ հետեւողացն աստուծոյցն՝ դիցն. (Պղատ. օրին. ՟Ը։)

Մարտակիցք մեր աստուածք՝ համանգամայն եւ դիք. եւ մեք իսկ ստացուածք աստուածոց եւ դից. նդ. ՟Ժ։)

Մարմնաւո՞րք էին արդեօք դիքն, թէ անմարմինք։ Զմարդկան ուրուականս ի պաշտօն առեալ՝ դիս անուանէին. (Եզնիկ.։)

Զդիս դիակունս։ Դից դիականց. (Մծբ.։ եւ Եփր.։)

ԴԻՔ. իբր եզական. Չաստուած ոմն, կամ դեւ. ոգի. θεός, δαίμων տէվ.

Դիցն այնմիկ հատանել զիւր գլուխ։ Դից իրիք մտեալ կալեալ զմիտսն (նաբուգոդոնոսորայ). (Եւս. քր. ՟Ա։)


Դոդող

cf. Դոնդող.

NBHL (1)

cf. Դոնդող։


Ագռաւ, ու

s.

raven, crow;
cf. Կռնչեմ;
cf. Կռչեմ.

NBHL (10)

κόραξ, corvus Թռչուն սեաւ՝ սրակտուց՝ գիշակեր. գարկա.

Արձակեաց զագռաւն։ Իբրեւ ագռաւ միայնացեալ։ Ձագուց ագռաւուց. ն.։ Երեմ.։ Սղմ. եւ այլն։)

Ագռաւուց գնալն. (Եզնիկ.։)

Տային ի ձեռս ագռաւաց ... Ի բերանոյ ագռաւոյն. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Ագռաւօքն կերակրեաց. (Լաստ. ՟Ժ՟Զ. 10։)

Մտեմ ի բոյնն աղաւնի, եւ անտուստ ագռաւ ելանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Որ ինչ ագռաւ, նա եւ սեաւ. այլ ո՛չ որ ինչ սեաւ՝ նա ագռաւ. նյաղթ պորփ.։)

ագռաւ դնի ի մեզ եւ իբր Գիշերագռաւ ըստ յն. որ եւ Բու, եւ Հաւապատիր։ (Օրին. ՟Ժ՟Դ. 16։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 26։)

Ագռաւ ընդ պիղծ թռչունս համարեալ ըստ օրինաց։ (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 15։)

Յառասպելս հեթանոսաց՝ երբեմն սիրելի ապողոնի վասն սպիտակն գոլոյ, այլ յետոյ փոխեալ ի սեւութիւն. եւ վասն յամելոյն ի բերել ջուր՝ փոխադրեալ յաստեղս ի ներքոյ աստեղատան Առիւծուն եւ Կուսին՝ դէպ յԸմպանակն, առ տտամբ Վիշապին։ (Շիր.։)


Ազազիմ, եցայ

vn.

cf. Ազազանամ.

NBHL (1)

Չորացան ազազեցան բուրաստանք ծաղկոցաց նոցա. (Եղիշ. ՟Ը։)


Ազատաժողով

s. adj.

cf. Ազատագունդ.

NBHL (3)

Ազատաժողով արեաց գնդին. (Ուռպ. ՟Ժ՟Դ։)

Բառնալ զազատախումբ տոհմն յաշխարհէ հայոց հանդերձ նորին հեծելովք. (Ղեւոնդ. ՟Զ. ուր եւ ասի իբր ՟Գ.)

Կոչէր առ ինքն զհամազունս իւր՝ զազատախումբ բանակին։


Ազատախումբ

s. adj.

cf. Ազատագունդ.

NBHL (3)

Ազատաժողով արեաց գնդին. (Ուռպ. ՟Ժ՟Դ։)

Բառնալ զազատախումբ տոհմն յաշխարհէ հայոց հանդերձ նորին հեծելովք. (Ղեւոնդ. ՟Զ. ուր եւ ասի իբր ՟Գ.)

Կոչէր առ ինքն զհամազունս իւր՝ զազատախումբ բանակին։


Ազգահամար, աց

s.

census;
enumeration;
— առնել, to make the census of a nation or people.

NBHL (3)

γενεαλογία, recensio generis Ի համար արկումն ազգի ըստ ծննդաբանութեան. ազգաբանութիւն. գիր համարոյ ցեղի. ճիւղագրութիւն. րէսմի սինսիլէ

Խնդրեալ զնոսա՝ ոչ գտին ըստ ազգահամարին։ Ազգահամար դրոց նոցա։ Զգիրսն ազգահամարին. (Ա. Եզր. ՟Բ. Եզր. ՟Գ. Եզր.։)

Ընդէ՞ր Յովսէփ մտանէ յազգահամարն ... Քանզի եւ անկաւ իսկ ոչ յազգահամարն կոյսն ... Արամբք գայր յառաջ ազգահամարն. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)


Ալեւոյթ, ութի

s.

cf. Ալեւորութիւն.

NBHL (2)

γήρα senectus Ալեւորութիւն. աւագոյթ ծերութեան. հալւորութիւն. գօճալըգ. փիրլիք. քեմալիյէթ.

Որ ի ծերութեան զպատշաճն գործիցէ, որ յալեւոյթն դառնայցէ (ի լաւ անդր). (Ոսկ. եբր. ՟Է։)


Ալիք, ալեաց

s. pl.

wave, billow, surge, swell of the sea;
gray hairs, old age;
ծաղկիլ ալեաց, խոնարհիլ յալիս, to grow gray-haired, to get old;
ալիս յարուցանել, to agitate the waves;
հերձանել՝ պատառել գալիս, to cleave the waves.

NBHL (18)

Որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս նորա։ Ընդ ամեհի ալի կամիցի ճանապարհորդել։ Անսաստ ալիք ծովու։ Իբրեւ զծով ալեօք կուտակեալ։ Այդրէն ի քեզ խորտակեսցին ալիք քո։ Այն ինչ կամէր ի վերայ ալեաց ծովու սաստել. եւ այլն։

Ցնդմամբ ալեացն՝ ծովն զձուկն արտաքս ընկենլով։ Բարկացայտ ալիքն կուտակին։ Ոչ լուծական ալեօք կոծեցեալ։ Զալեաց ծովու բերէր զնմանութիւն։ (Յհ. կթ։ Ագաթ։ նար մծբ։ Լաստ. Ժ)

Նմանութեամբ՝ Յոյզք կրից. խռովութիւն. հարէքէթ, իզդիրապ.

Զաւելորդ ալիսն ցանկութեան կուտեալ ի բնուիս՝ արգելուլ. (Սրգ. Ա. պ. Է։)

Πολιἁ. Canities. Πολιαί, Cani capilli. Սպիտակացեալ հերք ծնօտի արանց. մօրուք փրփրացեալ իբրեւ զալիս ծովու. ճերմակ կամ ճերմկած մօրուք. աղարմըզ՝ ագ սագալ.

Փառք ծերոց ալիք։ Ալիք՝ իմաստութիւն մարդոյ են. (այս ինքն բուն ալիք մարդոյ՝ իմաստութիւն իւր է)։ Մի՛ խորշեսցուք ի բազմաժամանակեայ ալեաց ծերոյն։ Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց։ Յառաջ քան զժամանակն ածեն ալիս հոգք։ (Առակ։ Իմ։ Ովս։ Սիր. լ. 26։)

Բան իմաստնոյն, որ ալիս զիմաստութիւնն կոչէ. (Յիզատ. ի շմբ։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ։ Ծաղկեալ ալեօք մօրուսն։ Խայտայր ալեօքն ծերունին. (Խոր. Բ. 48։ Յհ. կթ։ Շար։)

Ոչ զուր տարապարտուց եկին ալիքս իմ. (Եւս. պ. Բ. 24։)

Եւ Սպիտակ հերք զլխոյ կանանց. ճերմկած մազեր. ազարմըշ սաշ.

Դուսար քաղգէացւոց՝ ընկեա՛ զքօղ քո, քարշեա՛ զալիս քո. (Ես. Խե. 2։)

Զստինսն ցուցանէր, եւ առաջի կարկառէր զալիսն։ Եբաց զգլուխ իւր տեկուսա, եցոյց զալիսն։ Առեալ ի պարկեշտ պառաւուն ալեացն մասն ինչ. (Ածաբ. մակաբ. Հ = Յ։ ՃՃ։)

Նմանութեամբ՝ ծերութիւն. ալեւորութիւն. իխթիյարշըգ. եւ որպէս թանձրացեալ՝ Ծերք. ալեւորք.

Ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։ Իբրեւ զի գեղեցիկ է ալեաց՝ առնել դատ. (Գ. թգ. Բ. 6։ Սիր. ԻԵ. 6։)

Այր հասակաւ խոնարհեալ յալիս։ Եթէ իցես ծեր եւ ծոյլ, ալիքն զքեզ ոչ շահեցուցանեն. (Լաստ. ԺԸ։ Սրգ. Բ. պ. Գ։)

Ուսումն՝ ալեաց արժանի. (Փիլ. իմաստն։)

Բարեկեցութիւն... տարաժամ ալիս ածէ. (Ոսկ. Մ. Բ. 19։)

Առաջի ալեաց յարիցես։ Տանէին զբազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (Ղեւտ. ԺԹ. 37. Գ. մկ. Դ. 5։)


Ախորժակ, աց

s.

taste;
appetite;
affection, will, inclination, willingness;
passion, sentiment;
ունել —, to be hungry;
to have a taste;
չունել — իմիք, to have a taste for nothing;
պակասութիւն ախորժակի, want of appetite;
ախորժակաւ ուտել, to eat with appetite;
շարժել՝ բանալ զախորժակ, to excite the appetite;
բառնալ զախորժակ, to take away the appetite;
ընտիր՝ կիրթ —, անկիրթ —, good, bad taste;
ըստ իմոյս ախորժակի, according to my taste.

NBHL (11)

Արդ մի՛ ըմբեր խիստ ախորժակ՝ զանցաւորիս սիրոյ բաժակ. (Շ. այբուբ.։)

Ախորժակ բանիւ։ Քաղցր եւ ախորժակ բարբառ Փրկչին. (Փարպ.։)

Որով զպտղոյն դառըն ճաշակ՝ փոխեաց մեզ քաղցր եւ ախորժակ։ Կնդրուկ հաշտութեան՝ նմին ախորժակ։ Մաքուր եւ ախորժակ է լուացեալն ... Մեղր զքաղցր եւ զախորժակ վարդապետութիւնս կոչէ. (Շար.։ Նար. խչ. եւ Նար. երգ.։)

Ընդ ախորժակացն եւ հակառակքն ... Չի՛ք ինչ յախորժակաց եւ սիրելեաց՝ սմին (երանութեան) արտաքոյ։ Ոչինչ կրելով յախորժակացս՝ որ աստ։ Ախորժակս յիւր լսելիսն զպիղծ հայհոյութիւնսն ամբարեալ. (Լմբ. սղ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։ Յհ. կթ.։)

Լուեալ խնդութեամբ եւ ախորժակ ունկնդրութեամբ։ Որ ընդ լծովն Քրիստոսի ախորժակ կամօք մտեալ եղաք։ Գուցէ վրիպեսցիս յախորժակ խոստմանց քոց որ առ Տէր. (Փարպ.։ Նար. Երգ.։ Մաշտ.։)

προαίρεσις, πόθος, ἕγκλισις. voluntas, desiderium, inclinatio, affectus Ախորժք. ախորժանք նախայօժարութիւն. կամք. բերումն. հաճոյք. իղձ. փափաք. բաղձանք, սրտին ուզածը. արզու, քէյֆ, հէվէս, մէյիլ.

Որ եւ սիրելի իմոց իսկ ախորժակացս է։ Զախորժակս մտացն յայտնել բանիւք ... Մարդկան է սովորութիւն՝ զկատարումն ախորժակացն՝ հանգիստ կոչել։ Ըստ ախորժակի իւր եւ աջողակ զինուորութեանն։ Ըստ իւրեանց ախորժակացն զբանս եւ զխորհուրդս այլոց դատին. (Խոր. ՟Ա. 1։ Խոսր.։ Յհ. կթ.։ Վրք. ոսկ.։)

Մարտնչելով ընդ մարմնոյ՝ հոգւոյն ախորժակօք։ Ո՛չ թէ ի տկարութենէ վերջացար կատարել զբանս օրինացն, այլ կամաւ ինքնայօժար ախորժակացդ. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։)

Գործ եւ պարապումն ախորժելի գտեալ ումեք. հեշտալի թուեցեալ արարք բարի կամ չար, արուեստ, մարզք, վարժք. ուզած սիրած բանը գործը. սէվտա, իշ կիւճ, եօշ, ատէթ, սէնահաթ, մարիֆէթ. որպէս յն. ἑπιτήδευμα studium, institutum bonum vel malum, quod studiose sectamur

Ամենայն գաւառ եւ ազն եւ քաղաք՝ չար ախորժակօք վարուց լի լինէր։ Զէնս շարժեալ յաջողակաբար, եւ այլ պատերազմականս ուսեալ ախորժակս. (Փիլ. իմաստն.։ Խոր. ՟Բ. 76։)

Ձեռագործականն բոլոր ախորժակք, եթէ զինուորականն, եւ եթէ մշակականն իցէ, եւ կամ նաւաստականն տեղեկութիւն։ Յի՛նչ եւ ձեռնարկիցէ ոք վարժելոցն եւ հրահանգելոց յանցնիւր ախորժակս։ Զկենցաղ օգտակարագոյնս ախորժակացն։ Քերթողականս ախորժակ։ Ընդդէմ ամենաբարի ախորժակի. եւ այլն։ (Պիտ.։)


Ախտակից, կցի, կցաց

adj.

that has the same sickness;
compassionate;
— լինել ումեք, to have compassion, pity on some one, to compassionate.

NBHL (4)

συμπάσχων, συμπαθής compatiens, qui pariter movetur Կրակից՝ հանդերձ կարեկցութեամբ. չարչարակից. վշտակից. մէկտեղ ցաւ քաշօղ, ցաւակից.

Ախտակիցն ամենայնի, եւ հաղորդ վշտաց։ Ախտակից է բոլորն կենդանի ինքեան։ Կարօղ է ախտակից լինել տկարութեանս մերում։ Եթէ եղեր հայր որբոց, եթէ ամենայնի ախտակից եղեր. (Սկեւռ. Լմբ.։ Նիւս. բն.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Բրս. առ ընչեղս.։)

Առ իս նայեցեալ՝ ախտակի՛ց լերուք. (Ժմ.։)

Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն, եւ իւրոց ախտակցաց։ Տեսեր զիս ընդ ախտակիցս՝ յամօթոյ ծաղրն։ Ախտակից լինել ինձ կոչէի բարկութեան եւ անիծից. (Լաստ. ՟Ժ՟Ա։ Լմբ. սղ.։ Սկեւռ. աղ.։)


Ախտարծարծ

adj.

that excites illness, bad passions;
— կերպարան, voluptuous image.

NBHL (2)

Արծարծիչ ախտից. գրգռիչ ցանկութեան. մարազը դեփրէտէն.

Ատարծարծիցն պոռնկապատիր պատկերացն կերպարան. (Նար. կ.։)


Ածեմ, ածի, ա՛ծ

va.

to carry, to fetch, to bring;
to strike;
— ընդ իւր, to conduct;
— ի ներքս, — ի մէջ, to introduce;
— ի վերայ or — թափել, to infer;
— ի or վերածել, to reduce;
— ընդ քարշ, to drag along;
— զբոցով, to pass through flame, to enflame, to burn;
— զմտաւ, to consider, to think, to reflect;
— զբռամբ, to seize, to lay hold of;
— զձու, to lay eggs;
առանց ընդ բանս ինչ ածելոյ, without making any objection, readily;
— զհերս, to raze;
— զիրեւ՝ յինքն, to seduce, to entice.

NBHL (57)

Ի կերպարանս ածել։ Ի հաստումն, կամ ի գոյ ածել. (Եզնիկ.։)

Ի գլուխ, կամ ի կատարումն ածել. (Պիտ.։ Շ.։ Լմբ.։)

ἅγω, ἁνάγω, ἑπάγω, προάγω duco, adduco Բերել. մերձ կամ առաջի դնել, կացուցանել. կեթիրմէք.

Ած զնոսա առ Ադամ ... ած զնա առ Ադամ։ Ա՛ծ զնա առ իս ... առեալ զնա՝ ած առ առաքեալսն։ Լուծէք ածէ՛ք ինձ։ Ածի զդա առաջի քո. եւ այլն։

Առ ինքն զայրն Աստուծոյ ածել։ Զհիւրկանոս կապեալ ածէին Տիգրանայ։ Զոր ինքնին իսկ էր կալեալ եւ ածեալ ամիրապետին. (Յհ. կթ.։)

Ոչ յանձանց, այլ յԱստուծոյ աստանօր գումարեալ ածայք։ Զօրէն չարագործի բռնաբար ածեալ լինի. (Լմբ. ատ.։ Պիտ.։)

Փոխադրել տեղւոջէ ի տեղի. խաղացուցանել. վարել. առաջնորդել. կէօթիւրմէք, իլէթմէք, հիտայէթ էթմէք.

Յիշեսցես զամենայն ճանապարհն՝ զոր ած զքեզ տէր ընդ անապատն։ Տէր միայն ածէր զնոսա։ Առ եւ ած զնոսա յեմակն։ Ածել արտաքս, կամ ի ներքս. եւ այլն։

Ածել յաւարի կամ ի գերութեան. եւ այլն։

Զօրէն թագաւորի իշխան եւ առաջնորդ լինել, ածել առաւել՝ քան տանել. (Փիլ.։)

Ձգել. շարժել. հասուցանել. վերածել.

Ածել ի բարկութիւն, ի զղջումն։ Ած զնա յայն՝ առնել զոր ոչն կամէր. (Պիտ.։ Յհ. կթ.։ Եզնիկ.։)

Զհնազանդութիւն յանձին բերեալ՝ ածայ յայս. (Յհ. կթ.։)

Ածել ի պատիւ. (Եզնիկ.։)

Ածելի հաւանութիւն, կամ ի հաւան, կամ ի կամս իւր. (Եղիշ.։ Ոսկ. մտթ.։ Յճխ.։)

Ի հաշտութիւն ածել. (Խոր.։ Պիտ.։)

Ածեալ զնմանութիւնն ի գեղեցկութիւն։ Բազում որդիս ի փառս ածել. (Իմ. ՟Ժ՟Դ. 19։ Եբր. ՟Բ. 10։)

Ի ծայրս իմաստից ածել. կամ ի վերջին թշուառութիւն, կամ յանառակ ցանկութիւնս. (Պիտ.։)

Զօշաքաղութեամբ ածեալ. (Կանոն.։)

Ասաց՝ թէ արասցուք, ցայն՝ որ զամենայն ինչ ածէր զօրութեամբ բանի իւրոյ. (Վեցօր. ՟Թ։)

Էած զապալերն եւ զամայի վայրս ի քաջաշինութիւն. (Պիտ.։)

Յածեցուցանել. յեղյեղել.

Զամենայն պղծութիւնս ընդ բերան ածեն։ Է ինչ՝ զոր ցերեկ ընդ բերան ածիցէ մարդն։ Ի գիշեր եւ ի տիւ զայն ընդ լեզու ածեմք. (Ոսկ.։ Եզնիկ.։ Լմբ.։)

Ի բանս ածեալ խօսիք եւ սիրէք զայնս՝ որք պղծեն զլսելիս. (Ոսկ. յհ.։)

Աչս ածէին փախչելոյ. (Փարպ.։)

Մինչդեռ զաչս իւր այսր եւ անդր ածէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Պատել. բոլորել. կապել. գուշաթմագ, գուշանմագ.

Ած զգօտի քո։ Գօտի ածեալ պաշտեա՛ զիս։ Սուսեր ածել ընդ մէջ։ Ածի ընդ մէջ քո զբեհեզ։ Ածցես նոցա կամարս։ Ածցես նոցա ապարօշս։ Ած զորմովք տանն պատուարս։ Ածից զքեւ պատնէշ։ Ած շուրջ զնովաւ ցանգ եւ այլն։

Համարձակութիւն տայ նմա վարսակալ ածել։ Թաշկինակաւն՝ զոր ընդ գլուխն էր ածեալ, հանեալ պատէր. (Խոր. ՟Ա. 12։ Բուզ. ՟Ե. 2։)

Զուրարն սոքա զահեակ բազկաւն ածեալ. (Լմբ. պտրգ.։)

Ածին փոս զբանակաւն. (Բուզ. ՟Ե. 4։)

Արկանել. հեղուլ. լնուլ. կաթեցուցանել. տամլաթմագ.

Ածցէ ի սուրբ իւղոյն յաւազանն։ Թացցէ զմատն իւր ի ջուր, եւ ածցէ զշրթամբք իմովք. (Մաշտ.։ Ոսկ. ղկ.։)

Հարկանել. ուրմագ, զարպ էթմէք.

Ած սուսերաւ։ Ածել ումեք սուսերաւ։ Ածեալ նմա մականաւն՝ ասէ, ծանի՛ր զքեզ. (Խոր. ՟Բ. 31. 82։ ՟Գ. 55։)

Ի վերայ բերել. կատարել. ի գործ, կամ ի կիր արկանել. վարել.

Ած կատարեաց տէր զսրտմտութիւն բարկութեան իւրոյ։ Ածել զբարկութիւնն։ Որ ածէ ի վերայ զպատճառս տանջանացն։ Ածցէ տէր ի վերայ Աբրահամու զամենայն զոր խօսեցաւ. եւ այլն։

Քաղաքացն ածեն վանդումն։ Եւ ոչ ուժգին հողմ ածիցէ ձմեռն ապականութեան. (Պիտ.։ Յհ. կթ.։)

Զպատուհասն ի վերայ ածելով. (Եզնիկ.։)

Ածեր պատիժ ի ծոց նոցին. (Յիսուս որդի.։)

Յաւելուլ. յարել. դնել ի վերայ.

Որպէս եւ ածէ իսկ զնովիմբ թէ փող հարկանի։ Եւ զնովիմբ ածէ։ Ածէ զնովիմբ, եթէ հայեցարուք յԱբրահամ. (Եզնիկ.։ Սեբեր.։)

Ած զձեռն իւր զակամբ իմով. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ըմբռնել. ունել. ելե կեթիրմէք.

Ձձեռօք ոչ կարաց ածել զայրն. (Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 31։)

Որ զբռամբ ածելոցն իսկ է զմեծ վիշապն. (Յոբ. ՟Գ. 8։)

Զվիշապն մեծ՝ կարթիւ ածեալ որսացար։ Կարթիւ պատրանաց ածար. (Նար. ղ. եւ Նար. ՟Խ՟Զ։)

Յանկուցանել. շահել զսիրտ.

Յինքն ածեր յանձանձէր։ Պատուասիրաբար յինքն ածէր. (Յհ. կթ.։)

Եթէ կամիցիմք, դիւրաւ ածեմք զնա զմեօք։ Կարիցես ածել զնա զքեւ։ Զհրէայսն զիւրեւ ածիցէ։ Ածել զնա զիւրեւ կամ զիւրեաւ. (Ոսկ.։)

ԱԾԵԼ Ի ՅԱՅՏ, Ի ՄԷՋ, կամ ԸՆԴ ՄԷՋ ԶՄՏԱՒ, ՅՈՒՇ, ԶԴՐՈՒՆՍ, եւ այլն. cf. ՅԱՅՏ, cf. ՄԷՋ, cf. ՄԻՏ, cf. ՈՒՇ, cf. ԴՈՒՌՆ. եւ այլն։

Ածին զհերս եւ զմորուս ծառայից նորա։ Զհեր գլխոյն ածելեաւ ածին։ Զհերս գլխոյն ածելով (այս ինքն ածելւով) ածին. (Վրդն. սղ.։ Տէր Իսրայէլ.։ Կիր. երզն.։)

ԱԾԵԼ ԶԲՈՑՈՎ. Անցուցանել ընդ բոց. որպէս դնի ի յն. եւ յեբր. (Օրին. ՟Ժ՟Ը. 10։ ՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 10։ Եզեկ. ՟Ի՟Գ. 38։)

ԸՆԴ ԲԱՆՍ ԱԾԻՄ. Տատանիլ յայլ եւ յայլ բանս եւ ի խորհուրդս.

Առանց ընդ բանս ինչ ածելոյ. (Գծ. ՟Ժ. 29.) յն. անընդդիմաբանաբար։

ԱԾԵԱԼ ԼԻՆԵԼ. Ածել. լինի ածել.

Միահաղոյն ածեալ լինէր քո (այս ինքն ածէիր) զարքայութիւն քո։ Ի զարմացումն զբոլոր գղերիկոսս եկեղեցւոյն ածեալ լինէր (այս ինքն ածէր). (Յհ. կթ.։)


Ահաբեկ

adj.

terrified, dismayed, thunderstruck;
— առնել, to terrify, to frighten, to dismay;
— լինել, to be frightened or dismayed.

NBHL (5)

Որ բեկանէ ահիւ զսիրտ այլոց. ահացուցիչ. ահաւոր. սոսկալի. վախ ձգօղ, վախնալու. գօրգուլու, հէյպեթլի.

Ահաբեկ իշխանութեամբ սաստեալ։ (Ոսկ. գաղ.։)

Յահաբեկ լուսոյ ծագման քո տէր։ Յահաբեկ գալստեան Որդւոյն Աստուծոյ. (Շար.։) (Տօնակ.։)

Ահաբեկ արար զամենայն զօրս աշխարհին. (Եղիշ. ՟Ա։)

Պահապանքն պակուցեալ ահաբեկ լինէին. (Շար.։)


Ահաբեկեմ, եցի

va.

"cf. Ահաբեկ առնել."

NBHL (8)

Ահաբեկ առնել. զարհուրեցուցանել. դողացուցանել. դղրդել. ահ արկանել. վախ տալ. գօրգութմագ.

Ահաբեկէր զլսօղսն ... Կամէին ահաբեկել զկոյրն, որպէս զի ուրասցի։ Ահաբեկեաց զնոսա ասացելովքս. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. գծ.։)

Ահաբեկեալ զամենայն ամբոխն. (Ագաթ.։)

Զարհուրիլ. ահաբեկ լինել.

Ահաբեկին ամենայն ազգք հաւատացելոց Քրիստոսի. (Ուռհ.։)

Յակովբ յեղբօրէն ահաբեկէր։ Ահաբեկեալք լինէին ի ժամանակէն, զի նսեմացեալ էր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ոչ երկեաւ ամբարիշտն, եւ ոչ ահաբեկեցաւ. (ՃՃ.։)

Ահաբեկեալ յահէ անտի զօրութեանց արարչութեան։ Բազումք ահաբեկեալ՝ սկսան զրահել պնդապէս։ Յուժգնութենէ կենդանեաց ահաբեկեալք. (Ագաթ.։ Եղիշ. ՟Բ։ Յհ. իմ. պաւլ։)


Ահաւորալուր

adj.

cf. Ահագնալուր.

NBHL (1)

Զահաւորալուր ամրութիւն զինուն ցելեալ վեր ի վայր. (Փարպ.։)


Ահափետ, փետք

adj. s.

cf. Ահաբեկ;
cf. Ահաբեկութիւն;
— առնեմ, cf. Ահաբեկեմ.

NBHL (4)

Ահիւ փետօղ՝ տագնապօղ, եւ տագնապեալ. ահաբեկ.

Ահագին ահափետ օրհասք մահու հասուցանէին. (Յհ. կթ.։)

Սասանութիւնք, եւ ահափետք մահուց. (Յհ. կթ.։)

Ահափետ արարեալ՝ զօրհասն գուշակեն։ Ահափետ արարեալ դադարեցուցանէ զխրոխտացեալսն ի վերայ եկեղեցւոյ. (Ագաթ.։ Արծր. ՟Ե. 2։)


Այլասացիկ

adj.

allegorical;
— յորջորջումն, allegory.

NBHL (5)

Որ եւ ԱՅԼԱՓՈԽ, ԱՅԼԱՇՐՋԻԿ. Փոխաբերական. այլաբանական. առակաւ եւ օրինակաւ կամ նշանակաւ ասացեալ. ուստի յարակից գոյականաւ վարի որպէս այլաբանութիւն, փոխաբերութիւն, այլասացութիւն. μεταφορά կամ ἁλληγορία. metaphora, allegoria

Շրջէ զբանն յայլասացիկ յորջորջումն։ Յորժամ գիրք այլասացիկ բարբառով իրս ինչ ճառիցեն, անդէն վաղվաղակի զմեկնութիւնն այլասացիկ յորջորջմանն ի մէջ բերեն։ Վայրապար է ցանկութիւն այնոցիկ, որ զայլասացիկսն հաստատել կամին. (Ոսկ. ես.։)

Յամէ յայլասացիկ յորջորջմանն։ Ոմանք եւ յայլասացիկ ինչ իրս շրջենն. այլաբանեն)։ Ըստ պիտակութեան զօրինակն այլասացիկ առակ կոչէ. (Ոսկ. մտթ. եւ Գղ.։)

Մեկնէ զայլասացիկ բանին զդէմս. (Գէ. ես.։)

Են ոմանք՝ որք յայլասացիկ իրս շրջեն զասացեալս. (Երզն. մտթ.։)


Այսօր, զայս օր, ցայսօր

adv.

today, this day;
մինչեւ ցայսօր, to this day, up to this time.

NBHL (12)

որպէս թէ ա՛յս օր. այս ինքն յայսմ աւուր. σήμερον, τήμερον. hodie իբր hoc die. ա՛ս օր, աս օրս. պու կիւն. պէօյիւն.

Ո՛չ է այսօր իբրեւ զերէկն եւ զեռանդն։ Այսօր է, եւ ի վաղիւ այլ ոչ գտանի։ Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ։ Յիսուս Քրիստոս՝ երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս. եւ այլն։

Ա՛յս օր է՝ զոր արար տէր. այս օր է օր նեղութեան. է կրկին բառ. տե՛ս ի բառն ՕՐ։

Ա՛յս է խոտորնակ ճանապարհ եւ մոլար, ընդ որ այսօր հետեւիմք։ Իսկ այսօր բարձաւ պատկառանքն։ Ո՞րքան չարիք գործի այսօր յարեւելս. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Առնու երբեմն զյօդ կամ զհոլով՝ պահելով զբնիկ նշանակութիւնսդ.

Մինչդեռ այսօրդ առաջի կայ։ Դարձեալ զայլ օր սահմանէ զայսօրն ի Դաւիթ. (Եբր. ՟Գ. 13։ ՟Դ. 7։)

Ամենայն կեանք մարդոյ այսպէս կատարի՝ յայսօրն եւ ի վաղիւն. զի ամենայն օր այսօր է, եւ զվաղիւն ծնանի. (Սարգ. ՟Ժ։)

Տո՛ւր ինձ զայսօր, եւ ա՛ռ քեզ զվաղիւ. (Ոսկ. մտթ.։)

Ընդէ՞ր զօրհասաւ անցեալ հրէայքն, եւ զայսօր կեցեալ գտանին։ Զայսօր քնոյ շնորհ կալցին նոքա. (՟Գ. Մակ. ՟Ե. 9. 10։)

ՑԱՅՍՕՐ. որ եւ ՄԻՆՉԵՒ ՑԱՅՍՕՐ. ՄԻՆՉԵՒ ՑԱՅՍՕՐ ԺԱՄԱՆԱԿԻ. իբր մ. մինչեւ ցօրս ցայս. մինչեւ ցայժմ. ինչուան աս օրս. պուկիւնէտէք. պէօյիւնէ տէյին.

Զի ասիցեն ցայսօր։ Ի մանկութենէ մինչեւ ցայսօր ժամանակի. ն. ԻԲ. 14։ ՟Բ. Մակ. ԺԶ. 2։)

Որ ցայսօր պնդեալ են. (Եզնիկ.։) cf. Ց։


Այց

s.

visit;
search;
inspection;
— առնել, յայց ելանել, to visit, to go to see, to make a visit;
— եւ խնդիր առնել, յայց եւ ի խնդիր ելանել, to search, to examine, to observe.

NBHL (20)

(լծ. հայեացք. ա՛չս, ակն. եւ հայց). դիտողութիւն եւ խուզարկութիւն լաւաց եւ վատթարաց, լաւութեան կամ կարօտութեան, եւ յանցաւորութեան. տեսչութիւն, խնամ. եւ վրէժխնդրութիւն;
cf. ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ, cf. ՀԱՆԴԷՍ։

Ոչ կայր նոցա (յանցաւորաց) այց եւ խնդիր. (Խոր. ՟Գ. 27։)

Վասն որոյ եւ ձեզ այց եւ խնդիր եղեալ Հայաստան աշխարհիս. (Ագաթ.։)

ԱՅՑ ԱՌՆԵԼ. ἑπισκοπέω, ἑπισκέπτομαι. inspicio, observo, visito դիտել. զննել. հայել. նայել. աղէկ մը նայիլ, աչք անցնել. տըգգաթ իլէ պագմագ՝ նազար էթմէք, կէօզէթմէք, կէօզտէն կեշիրմէք.

Ա՛յց արա եւ տե՛ս ի տունս պահպանութեանց գրոց յիշատակարանաց։ Այց արար՝ խնդրեաց եւ եգիտ ի տունս թագաւորաց։ Կային ի վերայ գործոյն, եւ վերակացուքն նոցա ղեւտացիք՝ այց առնել։ Ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, եւ այց արարից դոցա։ Եւ անդ այց արարից ընծայից ձերոց. եւ այլն։

Հայեցաւ ի խնորհութիւն աղախնոյ. յն. վերահայեցաւ. (Ղկ. ՟Ա. 48.)

Այց արար ի վերայ խոնարհութեան։

Որոց (բանից) եթէ ոք խնամով այց արասցէ, գտցէ բազմապատիկ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Կամ հայել ի կարօտութիւն եւ ի պէտս, եւ խնամարկել.

Այցելութեամբ այց արասցէ ձեզ Աստուած, եւ հանցէ զձեզ յերկրէս յայսմանէ։ Յայցելութեան՝ յորում այց արասցէ ձեզ Աստուած, հանջիք եւ զիմ ոսկերս։ Ուրախ եղեւ, զի արար Աստուած այց որդւոցն Իսրայէլի։ Եւ այց արար Տէր Աննայի, եւ յղացաւ։ Ո՞վ է որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա։ Ա՛յց արա այգւոյս այսմիկ, եւ դարմա՛ն տար սմա։ Ա՛յց արա մեզ ի փրկութեան քում։ Այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն. եւ այլն։

Կամ ի տես երթալ. տեսանել եւ յանձանձել. զիյարէթ էթմէք.

Այց արար Սամփսոն կնոջ իւրում. (Դատ. ՟Ժ՟Ե. 1։) Ի սոյն եւ ի նախընթաց առումն անխտիր հայի ասելն.

Ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, եւ այց արարից դոցա։ Որովք այց արասցէ մեզ ( Ժմ. երեւեցաւ) արեգակն ի բարձանց. եւ այլն։

Կենդանի մաղթանք նորա այց ինձ արասցէ։ Ոչ ձեռն կարկառի առ կիրս վտանգաւորին՝ այց առնել նմին. (Նար. ՟Ժ՟Ա. ԺԹ։)

Այց արարեր կորուսելոյն։ Ա՛յց արա փրկիչ յուսացելոցս ի քեզ. (Շար.։)

Կամ վրէժ խնդրել. քննութեամբ պատուհասել ի հատուցումն.

Յաւուր՝ յորում այց արարից, ածից ի վերայ նոցա զմեղս իւրեանց։ Այց արարից մեղաց նոցա։ Եւ այց արարից ի վերայ նոցա՝ որ նստէին յերկրին Եգիպտացւոց, որպէս արարի այց Երուսաղէմի, սրով եւ սովու։ Այց արարից անօրէնութեան մանկութեան քո. եւ այլն։

ՅԱՅՑ ԵԼԱՆԵԼ. cf. ԱՅՑ ԱՌՆԵԼ. ըստ պէսպէս նախկին առմանց.

Եւ Տէր յայց ել Սառայի, որպէս եւ ասաց։ Զի ելեալ է նոցա յայց Տէր Աստուած իւրեանց։ Յայց ել, եւ ծանեաւ Աստուած զիւրսն։ Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի, զի յայց ել մեզ. եւ այլն։

Ո՜րչափ դու ինձ ահա յայց ելեալ առաւել ողորմեսցիս։ Փոխանակ զի ես ոչ խնդրեցի հետեւել լուսոյդ, դու ելցես ինձ յայց. (Նար. ԼԴ. ԾԵ. ՀԸ։)


Ամսօրեայ, էի, ից

adj.

lasting a month, of a month's duration;
— մի ժամանակ, a month's time, space of a month.

NBHL (5)

μηναῖος menstruus, unius mensis Ունօղ զաւուրս միոյ ամսոյ. երեսնօրեայ՝ ըստ հասակի. մեկ ամսըւան, ամսըւան մը. պիր այլըգ. մահի.

Յամսօրէից ի վեր առնիցէք հանդէս։ Ամենայն արու յամսօրէից եւ ի վեր։ (Թուոց. ՟Գ. 15. 22. 28։ ԺԸ. 16։ ՟Ի՟Զ. 62։ Իսկ Ղեւտ. ԻԷ. 6.)

Յամսօրէէն (կամ յամսօրէից) մինչեւ ցհինգեմեանն" ա՛յլ ձ. յամսաւորէն (որ առաւել ի դէպ գայ յունականին

Կամ միոյ ամսոյ միջոց. ամսական. ա. գ. յն. ամիս աւուրց, կամ աւուրս ամսոյ.

Եւ էր ընդ նմա ամսօրեայ մի ժամանակ։ Եթէ ամսօրեայ ժամանակ յաճախիցէ ամպն։ Զամսօրեայ աւուրս ուտիցէք։ Կերիցեն ամսօրեայ ժամանակաւ։ Թագաւորեաց սեղղում ամսօրեայ մի աւուրց. ն. ՟Ի՟Թ. 14։ Թուոց. ՟Թ. 22. ՟Ժ՟Ա. 20. 21. ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։)


Ամփոփեմ, եցի

va.

to assemble, to concentrate;
to enclose, to confine;
to fold, to furl, to tighten, to pack, to tuck;
to shorten, to restrain, to contract;
to straiten, to stint, to limit, to bound;
— զմիտս՝ զանձն, to recollect one's self, to collect one's ideas;
— զմեռեալն, to bury the dead, to inter;
— զսուրն, to sheathe a sword.

NBHL (12)

կամ ԱՆՓՈՓԵՄ. συνάγω, ἑπισυνάγω , συστέλλω, περιστέλλω, παραλαμβάνω, κομίζω congrego, colligo, contraho, assumo, apporto, circumtego Ժողովել ի մի. հաւաքել. յինքն ձգել կամ առնուլ. կարճել. զսպել. պատել, եւ թաղել. ժողվել ժողվտել, իրեն քաշել, կծկել. թօփլամագ. տիրմէք. տեվշիւրմէք. չէքմէք.

Զտօն արմտեաց ամփոփելոյ։ Մի՛ առհասարակ զնշխար հնձոց ամփոփեսցես։ Ամփոփիցէ զկալ քո։ Առաքեաց Դաւիթ, եւ ամփոփեաց զնա ի տուն իւր։ Ամփոփեաց զձեռն անդրէն։ Շա՛տ է արդ, ամփոփեա՛ զձեռն քո։ Ընդէ՞ր ամփոփեաց Մողոքոմ զԳադ։ Ամփոփեցին զնա, եւ տարան թաղեցին։ Երթիցես ամփոփիցես զմեռեալն։ Ամփոփել զմարմինս անկելոցն ի պատերազմի. եւ այլն։

Յինքն ամփոփէ զմեղադրութեանն խոշորութիւնն։ Յորժամ մօտ եմք եւ յունկնդրութեանն վայելեմք, ամփոփիմք. իբրեւ արտաքս ելանեմք, դարձեալ այլք ընդ այլոց լինիմք. (Ոսկ.։)

Զմեծութիւն էութեանդ անհաս գերագոյութեամբ ամփոփեցեր. (Պիսիդ.։)

Երկամանակք ասին, վասն զի երբեմն ձգտին, եւ երբեմն ամփոփին. (Թր. քեր.։)

Զահ իւր յինքն ամփոփէր։ Զմիտսն ամփոփեն ի հաճոյսն Աստուծոյ. (Ագաթ.։)

Կարկառեմ, եւ անդրէն ամփոփեմ։ Թէ զկենացն ճաշակ ի քեզ ինքն ամփոփեսցես ... Ամփոփեսցես զբարձրացեալ զսուր։ Ամփոփեաց արդարութեամբ զսուրն ի տեղի իւր. (Երզն. մտթ.։) (Նար.։)

Ամփոփեսցուք զնշխարս սոցա. (Ագաթ.։)

Թունաւորացն օձից զթիւնսն ամփոփեալ. (Շ. տաղ.։)

իբր ափով կամ ձեռամբ շօշափել. եւ փայփայել. սփոփել. մեղմել. բռնել. եւ շոյել. իբր յն. ἄπτομαι tango

Զաստեղս երկնից ամփոփել համարէր. (՟Բ. Մակ. ՟Թ. 10։)

Իսկ ձեռքս զհիւանդացեալ հեզութեամբ (այս ինքն հեզիկ) իւրեանց մերձաւորութեամբն ամփոփեն. (Բրս. յուդիտ.։)


Ամօթ, ոյ, ով

s.

shame, confusion, abashment;
bashfulness;
ignominy, turpitude;
baseness;
յ— առնել, to put to shame, to confound;
յ— լինել՝ զամօթի հարկանել, to be ashamed, to be confounded, to blush;
—ք, privy parts.

NBHL (42)

αἱσχύνη, ἑντροπή pudor, verecundia Կիրք ամաչելոյ. (որպէս յաղաչելոյ՝ աղօթք, յարածելոյ՝ արօտ) շառագունութիւն դիմաց. պատկառանք՝ հանդերձ նշաւակութեամբ անձինն, կամ ընդ նախատինս իւր. խայտառակութիւն. խիպ. խպնիլը. խաղքութիւն. առ, հիճապ, ուտ, ութանմագլըգ, այպ, րէզալէթ.

Է ամօթ՝ որ ածէ ի վերայ զմեղս, եւ է ամօթ՝ որ ածէ զփառս եւ զշնորհս. (Առակ. ՟Ի՟Զ. 11։)

Ամօթն՝ բանական հոգւոյ է կիրք։ Ամօթն մեծ է քան զերկիւղն. (Լմբ. սղ.։)

Ամօթն է երկիւղ ի վատթար ինչ գործոյ. եւ այսու տարբերի խորշումն յամօթոյ. քանզի ոմն ամաչեաց՝ յորոց ինչ գործեացն, իսկ ոմն խորշեալ երկնչի՝ զի մի՛ անկցի յանփառութիւն ինչ. (Նիւս. բն. Ի։)

Բորբոքեսցին ամօթով իւրեանց։ Ամօթ կրեսցեն յուսացեալքն ի քաղաքս եւ յինչս։ Թշնամիք նոցա զգեցցին զամօթ։ Կրեսցեն զամօթ։ Ամօթ երեսաց իմոց ծածկեաց զիս։ Հեղեր զնովաւ զամօթ։ Արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք։ Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ։ Ամօթ հօր որդի անմիտ։ Խայտառակեալ զամօթ եգիպտացւոցն։ Եղիցի ձեզ թիկունք փարաւոն յամօթ։ Զերեսս անանկաց լի առնէք ամօթով։ Պոռնկութիւն քո յամօթ լինիցի քեզ։ Ամաչեցէ՛ք զամօթ մեծ։ Գնասցեն ամօթով։ Զերեսս իմ ոչ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ։ Առ ամօթոյ ձերոյ ասեմ. եւ այլն։

Առանց ամօթոյ եւ պատկառանաց կալ առաջի մեծութեան քո. (Ագաթ.։)

Ինձ ամօթ եւ պատկառանս. (Նար.։)

Առ բազումս քան զերկիւղն Աստուծոյ առաւել զօրէ ընկերակցացն ամօթոյ երկիւղ. (Շ. ընդհ.։)

Ամօթ յանձին ունել. (Ոսկ. Եփես։)

Մեռելոց զի՞նչ փոյթ է վասն ամօթոյ. (Վրք. հց.։)

Անսովոր է հոլովս.

Դարձան մեղաւորք առ ամօթի (այս ինքն յամօթ) թլփատելոցն. (Եփր. համաբ.։)

Ընդէ՞ր արարէք զիս յամօթի. (Վանակ. յոբ.։)

Յամօթի եղեալ՝ խոստովանին ակամայ, թէ մատն Աստուծոյ է. (Սանահն.։)

Որպէս գործ ամօթոյ եւ խայտառակութեան. ամօթալի եւ զզուելի ինչ. գարշութիւն. րուսվայլըգ. αἱσχημοσύνη turpitudo

Յայտնեսցի ամօթ պոռնկութեան քո. (Եզեկ. ԺԶ. 36։)

Մարգարէք ամօթոյ (աստարտայ գարշելւոյ)։ Յայտնեսցի ամօթ քո. (՟Գ. Թագ. ԺԸ. 25։ Ես. ԽԵ. 3։)

Ո՞րպէս հնար է գործել զամօթս առաջի դոցա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Ոչ գոյ առանց ամօթոյ յամօթոյ զերծանիլ. (Կլիմաք.։)

Նախատինք. թշնամանք.

Ամօթ արարին ժողովրդեանն Դաւթի։ Յանձն առ զխաչն, արհամարհեաց զամօթ. (՟Բ. Թագ. ՟Ժ. 6։ Եբր. ՟Ժ՟Բ. 2։)

Համբերեսցէ ամենայն ամօթոյ եւ պատկառանաց։ Եւ ո՛չ փոքր ինչ նախատինս եւ ամօթս կրեմք վասն նորա. (Վրք. հց.։)

Ամաչելի լրբութիւն անամօթից.

Սքանչանամ, որո՞վ ամօթով դու առաջի թագաւորիդ շաղփաղփիս. (Ճ. ՟Ա.։)

ԱՄՕԹ, ԱՄՕԹՔ, ոց. որ եւ ԱՄՕԹՈՅՔ. αἱδοίον, αἱδοία pudenda Ամօթալի անդամք. առականք, եւ երաստան. առջեւը, ետեւը. այըպ. ենդամ.

Ղենջեակ է, որ յամօթոցն ծածկոյթ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ծածկեսցեն զամօթս իւրեանց. (Ագաթ.։)

Զխեղ անդամ ամօթոյն անակնածելի ցուցանէ (աղքատն). (Մանդ.։)

Բանալ զսրունս, զի յայտնեսցի ամօթ նորա։ Ի կարել զտերեւս թզենւոյն, որով ծածկել կարծէին զամօթս իւրեանց. (Արշ. ԻԷ։)

Յերաստանսն ... յամօթս մարմնոց իւրեանց առին զհարուածսն (այլազգիք)։ (Լմբ. սղ.։)

ԱՄՕԹ ՀԱՄԱՐԵԼ. Իբրեւ ամօթալի ինչ անձին՝ կամ անարգ համարել. ամօթ սեպել, խպնելու՝ ցած բան սեպել.

Որ ոք ամօթ համարեսցի զիս եւ զբանս իմ։ Ապա թէ ոք ամօթ համարեսցի վասն կուսին իւրոյ. (Մրկ. ՟Ը. 38։ ՟Ա. Կոր. ՟Է. 56։)

ՅԱՄՕԹ ԱՌՆԵԼ. ԱՄՕԹՈՎ ԱՌՆԵԼ. ԸՆԴ ԱՄՕԹ ՀԱՐԿԱՆԵԼ. αἱσχύνω, καταισχύνω pudefacio, pudore affico Ամաչեցուցանել. խայտառակել. ամչցնել, խպնեցնել, խաղք ընել. ութանտըրմագ. րեզիլեթմէք. (Առակ. ԻԹ. 15։ ՟Ա. Թագ. ԺԳ. 4։ Յովէլ. ՟Ա. 12։ Սղ. ՟Ժ՟Գ. ՟Խ՟Գ. ՟Ճ՟Ժ՟Ը։ ՟Ա. Կոր. ՟Ա. ՟Ի՟Է. եւ այլն։)

Ամօթով առնէ զբերօղն, եւ տրտում. (Վրք. հց.։)

Եւ զմիւսն ընդ ամօթ հարեալ կորացուցանէ. (Վեցօր. ՟Ը։)

ՅԱՄՕԹ կամ ՅԱՄՕԹԻ ԼԻՆԵԼ. ԶԱՄՕԹԻ կամ ՅԱՄՕԹԻ ՀԱՐԿԱՆԻԼ. ԱՄՕԹՈՎ ԼԻՆԵԼ, ԿԱԼ. καταισχύνομαι pudefio, erubesco, pudore afficior Ամաչել. պատկառիլ. զգենուլ զամօթ. ամօթ կրել. խայտառակիլ. խպնիլ, խաղք ըլլալ. ութանմագ. րէզիլ օլմագ.

(Սղ. ՟Ի՟Դ. ՟Լ. ՟Ծ՟Բ։ Երեմ. ՟Զ. ՟Ժ. ՟Ժ՟Ե. 17։ Ղկ. ՟Ժ՟Գ. 17. եւ այլն։)

Յամօթի եղեալ՝ խոստովանին ակամայ, թէ մատն Աստուծոյ է. (Սանահն.։)

Զահի զամօթի հարեալ՝ անկաւ ի վերայ երեսաց իւրոց. (Եսթ. ՟Է. 8։)

Յամօթի հարան եւ զարհուրեցան։ Եւ յամօթ հարայ, վասն որոյ թաքեայ. (Գանձ.։)

Զի մի՛ լիցի ամօթով առ բնաւորական սէրն. (Լմբ. սղ.։)

Թէպէտ եւ թագաւորն թողութիւն պատժոց առնիցէ, սակայն ցանգ ամօթով կացցէ. (Ոսկ. եփես.։)


Այգի, գւոյ, գեաց

s.

vineyard, land planted with slips of the vine;
անկել զայգիս, to plant the vineyard;
կթող այգւոյ, cf. Այգեկութ;
տէր այգւոյ, cf. Այգետէր;
պահապան այգւոյ, keeper or guard of the vineyard.

NBHL (9)

ԱՅԳԻ որ եւ ԱՅԳԵՍՏԱՆ. ἁμπελών. vinea Պարտէզ՝ ուր խիտ առ խիտ անկեալ իցեն որթք խաղողոյ, եւս եւ թզենիք եւ այլն. էգի պաղ, տիքիք.

Թզենի մի էր տնկեալ յայգւոջ իւրում։ Ե՛րթ գործեա՛ յայգւոջ։ Այգի եղեւ սիրելւոյն. ցանգով փակեցի, տնկեցի որթ սորեկ. մնացի՝ զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ ... դա՛տ արարէք ընդ իս եւ ընդ այգի իմ ... զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ Նոյ տնկեաց այգի։ Տնկեցին զայգիս։ Տնկեցի ինձ այգիս։ Զանգ կամ զայգի։ Զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի։ Անգոց եւ այգեաց։ Յառուամէջս այգեացն։ Զայգին իմ ոչ պահեցի։ Աղուեսունս ապականիչս այգեաց։ Այգի եղեւ Սողոմոնի։ Ետ զայգի իւր ցպահապանս. եւ այլն։

Այգւոյ, որ ոչ գոյ պարիսպ, գազանք ապականիչք եւ խոզք մտանեն ի նա. (Մանդ. ՟Ա։)

Յամենայն կողմանց ցանկով ամրացուցանել զայգի. (Սարգ. յկ. ՟Բ։)

Որքան ցանկն շուրջ է զայգովն, անդրժելի է ի թշնամեացն պտուղն. (Լմբ. սղ.։)

ԱՅԳԻ. Որթ այգւոյ. ասմա. ըստ հոմաձայնութեան յն. ἅμπελος. vitis

Զվեց ամ յատցես զայգի քո. յամին եօթներորդի զայգի քո ո՛չ յատցես։ Ո՛չ սեխենիք, եւ ո՛չ այգիք, եւ ո՛չ նռնենիք։ Երկիր ցորենոյ եւ գարւոյ եւ գինւոյ, այգեաց, նռնենեաց։ Նստէին ընդ այգւոյ իւրեանց եւ ընդ թզենեաւ. (Ա. Մակ. ԺԴ. 12. եւ այլն։)

Յայգեացդ ոստս հատեալ։ Ո՞ւր են ողկոյզք ի յայգւոյ. (Կոչ. ԺԶ։)

Զիա՞րդ ծակոտեալ դրոշմեալ են զարմանալի տերեւովքն այգիք. (Վեցօր. ՟Ե։)


Այժմու, ուց

adj.

cf. Այժմեան.

NBHL (26)

Յայժմու ժամանակիս. (՟Բ. Կոր. ՟Ը. 14։)

Յայժմու յաւիտենիս. (Լմբ. պտրգ.։)

Այժմու փրկութեանս. (Նար. ՂԲ։)

ԱՅԺՄՈՒ կամ յօդիւ ԱՅԺՄՈՒՍ. ὀ, ἠ, τὸ νῦν. qui, quae, quod nunc est , παρών. praesens Այժմեան. արդի. առաջիկայ. ներկայ. որ ինչ այժմ ի ժամուս յայսմիկ, կամ առ մեօք, կամ յաշխարհիս յայսմիկ կայ. հիմակուան, առջեւնիս եղածը. շիմտիքի, եօնիւմիւզտէքի, զեմանէմիզին.

Առ ի յայժմու ճառս նպաստ լեալ։ Ոչ իսկ պիտոյ է այժմու ճառիս. (Յհ. կթ.։)

Մի՛ զայժմու կերպարանդ, այլ զառաջու գործեցեալսն նկատեալ յիշեցէ՛ք. (Պիտ.։)

Այժմու աթոռդ՝ զոր ունիս։ Այլ ազատիլ յայժմուս ախտից. (Շ. թղթ.։)

Զայժմու մի ամիս՝ յայնժամ նոքա (եգիպտացիք) տարի կոչէին. (Եւս. քր. ՟Ա։)

Միայն զայժմուս տեսանեմք առաջարկութիւն. (Լմբ. ատ.։)

Մինչեւ յայժմուս՝ եւ որք լինին. (Յիսուս որդի.։)

Իսկագոյն ասացեալն է ի վերայ այժմուցս եղելոցս. (Փիլ. լին.։)

Արհամարհել զայժմուսս։ Որք վասն պատուիրանի նորա թողին զի՛նչ եւ իցէ յայժմուցս. (Բրս. հց.։)

Այժմուքս իսկ նախ ի նմանէ նկատեցան։ Այժմուքս ո՛չ այլ ինչ՝ բայց կերակուր ցեցոյ։ Վայելչագոյն քան զայժմուսս. (Ոսկ.։)

Յիսկզբանցս մերոց ազգաց մինչեւ ցայժմուսս. (Խոր. ՟Ա. 2։)

Որ են ծածկեալ յայժմուցս։ Նշանն ահաւոր՝ այժմուցս յանդիման եղեալ. (Նար. ՟Հ՟Բ։)

Եւ ո՞ւր ցանկութիւն յանախտականսն բնութեամբ, ըստ այժմուս՝ եւ ո՛չ երբէք. իմա՛, ըստ այժմու վիճակի կամ ցանկութեան։ (Շ. թղթ.)

ԱՅԺՄՈՒՍ. ՅԱՅԺՄՈՒՍ. ԶԱՅԺՄՈՒՍ. ԱՌ ԱՅԺՄՈՒՍ. Այժմ. յայժմու ժամանակի. ի ներկայումս. եւ առ այժմ. հիմակ, հիմակուց հիմա. շիմտի, շիմտիլիք. τανῦν, ἑν τῷ παρόντι. nunc impraesentiarum

Ցուցից արդ այժմուս զհնոյն յիս տեսակ. (Նար. ԼԹ։)

Այժմուս ոչ ոք է տգէտ յընտրողութենէ բարւոյն։ Յառաջ քան զամենայն յաւիտեանս էր, եւ այժմուս է. (Շ. ընդհ.։)

Այժմուս զայն լուծէ. (Լմբ. սղ.։)

Սակաւ ինչ ասացից յայժմուս։ Յայժմուս՝ ակամայ բռնազբօսելով։ Արգելաւ յայժմուս այսու պատճառաւ։ Յանցեալն՝ յայժմուս՝ յապագային, եւ յանըսպառ յաւիտենին. (Շ. թղթ. եւ Յիսուս որդի.։)

Ի յայժմուս եւ ի հանդերձելումն. (Ոսկիփոր.։)

Դուզնաքեայ ինչ բան բաւականասցի առ այժմուս. (Շ. թղթ.։)

Դուն ուրեք տեսանի անյօդ ԱՅԺՄՈՒ՝ իբր մակբայ, բայց եւ այն միանգամայն իբր ածական.

Զայժմու եւս ըմբռնեալսն. (Յհ. կթ.։)

Ի յայժմու երգեցեալ օրհնաբանութեանս. (Նար. ՂԳ։)


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

NBHL (150)

Նոյն ձայն է եւ յն. լտ. տճկ. ա՛լլօս, ա՛լիուս, իլ, էլ. ἅλλος, -λη, -λο. alius, -ia, -iud, λοιπός, ἑπίλοιπος. reliquus. Որ որոշեալ կամ զանազանեալ է ի մնացելոցն, որպէս ոմն կամ իմն.

Ա՛յլ օրինակաւ բժշկի պոռնիկն, եւ ա՛յլ մահապարտն, եւ ա՛յլ կախարդն. (Վրք. հց. Դ։)

Այլք ասին, որք չեն նորին էութեան, այլ՝ զանազանին ի միմեանց ըստ իւրաքանչիւր տարբերութեան. նյաղթ առած.։) Բայց ա՛յլ ասի եւ թուով տարբերեալն. ուրիշ. էօզկէ. պաշգա. զայրի. գայրը. սաիր. ախեր. տիկեր.

Այլ է՝ որ սերմանէ, եւ այլ է՝ որ հնձէ։ Այլ եւս եօթն երինջք ... արածէին առ այլ երնջովքն։ Զգեցցի այլ պատմուճան։ Ե՛կ ընդ իս յայլ տեղի։ Տարայց զքեզ յայլ տեղի։ Ընդ այլ ճանապարհ։ Այլ առակ։ Այլ ծառայս։ Այլոց մշակաց։ Եղիցի առն այլում։ Ազգի այլում։ Զայլս ապրեցոյց, զանձն ոչ կարէ ապրեցուցանել։ Եւ այլ բազում կանայք։ Կէսքն ասէին ... այլք ասէին։ Այլք այլ իմն աղաղակէին։ Այլ ոք, այլ ոմն, այլք ոմանք։ Յայլմէ ազգէ։ Յայլոց թագաւորաց եւ յայլոց քաղաքաց։ Յայր յայլ. յազգ յայլ. եւ այլն։

Այլովք պատերազմական գործեօք։ Այլով կազմածովք. (Պիտ.։ )

Զայլոց մարդկանն։ Զբազումս յայլոց ի պէսպէս զբօսանաց կոչեալ. (Ագաթ.։)

Անհոլով մնայ երբեմն՝ զօրութեամբ հոլովելի գոյականի.

Այլով օրինակաւ խօսել ընդ մանուկն, եւ ա՛յլ ընդ ծերն. ա՛յլ ընդ յանցաւորն, եւ ա՛յլ ընդ բարեգործն. (Լմբ. պտրգ. եւ Սղ. ՁԵ. ՂԲ։ )

Երբեմն հոլովի ՅԱՅԼՈՅ, ԶԱՅԼՈՅ, իբր յայլմէ, զայլմէ. այլ անսովոր ե՛ւս է ասել, ՅԱՅԼՄԱՆԷ, իբր յայլմէ կամ յայլոց։ (Ոսկ. յհ.։ Վրք. հց.։) Իսկ ԶԱՅԼՄԷՑ, որպէս զայլոց, է անպէտ։ նյաղթ արիստ.։)

ԱՅԼ. որպէս օտար. ἁλλότριος. alienus. դրսի, ուրիշի. էլ. այրը. եապանճը. եյրեթի.

Մեք երանեմք այլոց։ Քանզի նա զայլոյն ապականէր։ Զի մի՛ իբրեւ յայլոյ հիման վերայ շինիցեմ. (Մաղ. Գ. 15։ Առակ. ԻԷ. 13։ Հռ. ԺԵ. 20։ )

Ընդ այլով նուաճեալ թագաւորութեամբ. (Խոր.։)

Ոչ պճնեցայց այլով պածառութեամբ. (Նար.։)

Յարոյց ինձ Աստուած զաւակ այլ փոխանակ Հաբիլի։ Փորեաց այլ ջրհոր։ Զեօթն ամ եւս այլ։ Ի թագաւորութենէ ի ժողովուրդ յայլ։ Զայցելութիւն նորա զայն այլ տարցի։ Այլով կերպարանաւ. եւ այլն։

Ուժգնագոյն քան զայլ աւուրցն. (Եղիշ. յես.։)

Ի յայլոց տնկոց. (Պիտ.։)

Զոմն աթոռ, եւ զայլն պատուանդան. (Նար.։)

որ յայսմ ամի օր ծննդեանն, ի միւս այլն ոչ հանդիպի լինել օր ծննդեան. (Լմբ. ատ.։)

Կամ մնացեալն. λοιπός, ἑπίλοιπος. reliquus, residuus, caeteri. մնացածը. պագը գալան, պագը.

Յետոյ գան եւ այլ կուսանքն։ Ձեզ տուեալ է գիտել, բայց այլոցն առակօք։ Որպէս եւ յայլ հեթանոսս։ Եւ այլոցն լուեալ՝ զահի հարկանիցին. եւ այլն։

Նոքօք եւ զայլսն իմաստասիրեսջիք. (Նար. Զ)

ԸՆԴ ԱՅԼ. ἁλλαχόθεν. aliunde. Յայլուստ. ուրիշ կողմէն. գայրը դարաֆտան.

Որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ՝ ընդ այլ ելանէ, նա գող է. (Յհ. Ժ. 1։)

ՅԱՅԼՍՆ. ἁλλαχῆ, ἅλλοθι, ἑν ἐτέροις. alibi. Այլուր. յայլում վայրի կամ նուագի. գայրը եէրտէ.

Յաղագս որոյ յայլսն ասացաք։ Յայլսն ասացեալ է. (Փիլ.։)

ԱՅԼՈՎՔՆ ՀԱՆԴԵՐՁ. ԵՒ ԱՅԼՆ. իբր մ. որ եւ ասի ԵՒ ԱՅԼՆ՝ ՈՐ ԶԿՆԻ. ԵՒ ՈՐ Ի ԿԱՐԳԻՆ. կամ թողում ասել, թո՛ղ զայլսն. մնացածն ալ ասոր պէս. ստիրլէրի պունտ գըյաս էյլէ, պագըսը պունտան ֆէհմ օլունտ. ἐξῆς, καὶ τὰ λοίπα. et quae sequuntur, et caetera. (Կոչ. ընծ.։) (Յհ. իմ.) եւ յայլ գիրս ստէպ։

Զոմանս ի նոցանէ կարէվէրս առնելով, եւ զայլս այլովք հանդերձ. (Պիտ.։)

Սամոստացի զքեզ գրելովն, եւ այլն եւս. (Շ. թղթ.։)

ԱՅԼ ԱՅԼ. իբր այլ եւ այլ. զանազան.

Յայլոցն յայլոցն հարազատ ազգացն. (Յհ. կթ.։)

ԱՅԼԱՅԼ. Տե՛ս զկնի ի կարգին։

ԱՅԼ ՅԱՅԼՄԷ ԼԻՆԵԼ. ἅλλος ἑξ ἅλλου γίνομαι. alius ex alio efficior. Այլայլիլ. յայր այլ փոխիլ. այլափոխ իմն լինել. զգածիլ յոյժ ուրախութեամբ կամ երկիւղիւ. ուրիշ մարդ դառնալ, փոխուիլ, եւ շուարիլ. թեպտիլ օլմագ, պիր դարզ օլմագ.

Այլ յայլմէ եղեւ (Զաքէոս), փոխանակ մաքսաւորի նախանձաւոր, փոխանակ անհաւատի հաւատացեալ. (Ոսկ. զաքէ.։)

Ի հեշտութենէս փոքր ինչ այլ յայլմէ լինիմ. (Սարգ. յկ.։)

Զամենայն մարդկային բնութիւնն այլ յայլմէ յարդարեցին. (Սարգ. է. թղթ.։)

Այլ ի յայլմէ երեւմունք. (ՃՃ.) իբր այլ ընդ այլոյ։

ԱՅԼ ԱՅԼՈՅ, ԱՅԼ ԱՅԼՈՒՄ, ԱՅԼ ԱՌ ԱՅԼՈՎ. եւ այլն. ոճ յն. իբր միմեանց, իրերաց. մէկմէկու, մէկզմէկ. պիրկ պիրինէ. ἅλλος ἅλλον. alius alium, unus alterum.

Մի՛ այլ այլում շռայլութեամբ յաղթել փութասցուք. (Ածաբ. ծն.։)

Իւրաքանչիւր ոք ի նոցանէն այլ առ այլով ի մէջ միմեանց մտեալ (ժամանակ թագաւորելոյն). (Եւս. քր. Ա։)

Եւ այսպէս այլ այլոյ ի միմեանց մկրտութեան հորդէր ճանապարհ. (Ոսկ. մտթ.։)

Այլ ոք առ այլ ասեն. (Ոսկ. գծ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼ. Այսր անդր. եւ տարտամ. խառն. այլ ընդ այլոյ.

Ի բազում խորհուրդս միտք պատառեալ այլ ընդ այլ տկարացեալ բաժանին. (Ոսկ. յհ. Ա. 1։)

Լնու զնա այլ ընդ այլ մտածութեամբք. (Վրք. հց. Բ։)

Ցուցանելով նոցա այլ ընդ այլ (կամ այլ ընդ այլոյ) ստութեամբ. (Եղիշ. Դ։)

Յերկուցն փախիցէ (խորհրդոց), եւ յիւրում ժամանակի այլ ընդ այլ ընթասցի. (Կլիմաք.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Այլ ոք փոխանակ այլոյ, եւ այլ ինչ փոխանակ այլոյ իրիք. ուրիշ մը, ուրիշ բան մը.

Նախ հոգին իջանէր, եւ ապա ձայնն հօր գայր ի վերուստ, զի մի՛ ա՛յլ ընդ այլոյ կարծիցեն. (Շ. մտթ.։)

Թերեւս առ աչօք ինչ համարէին, կամ ա՛յլ ընդ այլոյ յարուցեալ եւ երեւեալ. (Ոսկ. յհ. Բ. 17։)

Յանուն շմուէլի զայլ ընդ այլոյ առեալ ածես. (Եփր. թագ.։)

Զսերմն զոր սերմանես, ոչ ա՛յլ ընդ այլոյ գայ. (Եզնիկ.։)

Երդնուն՝ ա՛յլ ընդ այլոյ ասացեալք. (Յհ. իմ. պաւլ։)

Իբրեւ արտաքս ելանեմք, դարձեալ այլք ընդ այլոց լինիմք". այս ինքն փոփոխիմք. ուրիշ մարդ կդառնանք. (Ոսկ. մտթ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառն. շփոթ. անհաւաստի. թիւր. սուտ.

Բնաւ այլ ընդ այլոյ լինի իմաստն ամենայն. (Փարպ.։)

Ի պատմութիւնն՝ այլ ընդ այլոյ կայ. (Եղիշ. դտ.։)

Զոր ոմանք ի ձերոց այլ ընդ այլոյ կարծեօք ծանուցին ձեզ. (Շ. թղթ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառնիխուռն. այլազգաբար. շփոթաբար. ընդ հակառակն. ձախողակի. թիւրութեամբ. ստաբար. ἔτερα ἁνθ’ ἐτέρων. aliud pro alio եւ ἁπεναντίας contra, ex adverso. շփո՛թ, խառնա՛կ, ծուռումո՛ւռ, ներհա՛կ. գարըշըգ, էյրի պիւյրիւ, պէր աքս.

Ակն պղտորեալ՝ այլ ընդ այլոյ տեսանէ։ Ո՛չ զայն գիր գտանեմ, այլ՝ այլ ընդ այլոյ՝ խանգարս եւ կամակորս։ Մոլորեցուցիչքն այլ ընդ այլոյ իմն բանդագուշեն ... Այլ ընդ այլոյ իրքն երեւէին. (Ոսկ. գղ. եւ Մտթ.։)

Բազումք բազում ինչ այլ ընդ այլոյ պատմեն. (Խոր. Ա. 6։)

Ոչ այլ ընդ այլոյ տեսանէր, այլ ի նոցունց յանձանց եւ այլն. (Եղիշ. Ը։)

Այլ ընդ այլոյ տայք զպատասխանիդ. (Եղիշ. թղմ.։)

Սովորութիւնք այլ ընդ այլոյ յեղանակեցան. (Նար. խչ.։)

Անսային իսկ ոչ, եւ այլ ընդ այլոյ մեկնելոց էին։ Ոչ գայթակղեցան՝ այլ ընդ այլոյ բանին կատարելոյ։ Ոչ ածին զմտաւ՝ թէ այլ ընդ այլոյ բանն կատարեցաւ (որպէս թէ՝ ստեցաւ). (Ոսկ. մ. Բ. 16։ Ոսկ. յհ. Բ. 16։)

Որպէս դուդ այլ ընդ այլոյ կարծես՝ թէ արեգակն Աստուած է։ Ըստ կամաց իւրոց զամենայնն այլ ընդ այլոյ երթեալ պատմէր ստութեամբ. (Եղիշ. Բ. Է։)

Այլ ընդ այլոյ՝ մեկնել. (ՃՃ.։)

Թերեւս այլ ընդ այլոյ իմն լինել իրացն կասկածէին. (Շ. մտթ.։)

Եւ իբր այսր եւ անդր. այլուր եւ այլուր. աս դիս ան դին. շուրայա պուրայա.

Այլ ընդ այլոյ ի միմեանց մոլորեալք՝ այր յեղբօրէ իւրմէ անջատելով ցրուեցան. (Ագաթ.։)

Մի՛ մեկներ զոտս ըստ անասնոյ, մի՛ հայեսցիս այլ ընդ այլոյ. (Կրպտ.։)

ԱՅԼ. որպէս ռմկ. ա՛լ, մէյմալ. տահա, արթըգ, պիր տահա. ἕτι. adhuc, amplius. Ե՛ւս. եւ ե՛ւս. այլ եւս. տակաւին. այսուհետեւ. նշանակ կրկնութեան, եւ առաւելութեան.

Ոչ միայն քահանայից, այլ աշխարհականաց. (Լաստ. ԻԳ։)

Եթէ եւ այլ տեսանեմք զանօրէնութիւնդ զայդ, տամ հրաման եւ այլն։ Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ։ Ի կորուստ մատնեցար, եւ այլ ոչ եւս իցես յաւիտեան. (Նեեմ. ԺԳ. 21։ Յհ. ԺԴ. 30։ Եզեկ. ԻԷ. 36։)

Մի՛ անկանիցի ի սիրտս նոցա ասել այլ զայդ. (Արշ.։)

Ես այլ ի քաղաք անդր ոչ մտից։ Եւ ոչ մի բանս ունիմ ընդ քեզ այլ. (Վրք. հց.։)

Մի՛ այլ լոյսն ընդ գրուանաւ լիցի թագուցեալ. (Լմբ. ատ.։)

Տո՛ւր զքո որդիդ ինձ պատանդ, եւ այլ ընդ իս եւ ընդ քեզ խաղաղութենէ. (Լաստ. Դ։)

Զմեզ բանիւ այլ մի՛ հարցաներ։ Մի՛ այլ վասն այդպիսի իրաց հարցանէք ցմեզ. (Եղիշ. Բ. Ը։)

Ո՛չ ներգործէ այլ։ Ո՛չ կարես այլ զլանալ ... Բարձաւ ա՛յլ դասակարգութիւն։ Ի լնուլ եօթն ամի այլ՝ խառնին յարութեան։ Աւելորդ համարեցաւ այլ աշխատ առնել ... Իսկ դու այլ առաւել խելս քան զՔրիստոսին ի քեզ խառնես. (Լմբ. համբ. Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. ստիպ. Լմբ. ատ.։)

Եւ այլ յաւելից։ Եւ այլ կրկնեցից. (Նար. Ի։)

Կամ որպէս նաեւ. եւս. ալ. հէմ. տէ. տախի.

Ոչ համարեցան զինքեանս այլ ընդ քանանացիսն. (Լաստ. ԻԴ։)

Եւ նոքա այլ հասին անողորմք ի վերայ թշուառականացս. (Լմբ. սղ.։)

ԱՅԼ, կամ ԱՅ՛Ղ. որպէս յն. ա՛լլ, ալլա՛.. ἁλλά, ἁλλ’. եւ արաբ. իլլա. sed. Ստորասութիւն որոշիչ ի բացասութեանցս ո՛չ, մի՛. իբրու՝ այսպէս յաւէտ. մանաւանդ ասելի՛ է. հապա. եա՛. անճագ. Ո՛չ գրով, այլ՝ հոգւով։ Մի՛ իբրեւ ակամայ, այլ՝ կամաւ։ Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ՝ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ Ո՛չ եկի լուծանել, այլ՝ լնուլ։ Մի՛ կալ հակառակ չարին, այլ՝ եթէ եւ այլն։ Մի՛ յաղթիր ի չարէն, այլ յաղթեա՛ բարեաւն չարին. եւ այլն։

Որպէս որոշիչ ստոյգ գրութեան, յենթագրութենէ իմեմնէ բացատրելոյ բառիւս թէպէտ եւ, կամ թէ եւ, զօրութեամբ կամ ներգործութեամբ. վասն որոյ նոյն լինի ընդ Բայց, սակայն. այսու ամենայնիւ. ամմա. էմմա. լաքին. վէ լաքին. եինէ. δέ, ἁλλ’. sedtamen, autem, vero.

Թէպէտ եւ բաժինք շնորհաց են, այլ տէր նոյն է։ Թէպէտ յաչս մարդկան տանջեցան, այլ յոյս նոցա լի է անմահութեամբ։ Մատեաւ եւ յարդարսն արբեմն փորձ մահու, այլ ոչ ընդերկար կալաւ. եւ այլն։

Թէեւ գտցին յիս անօրէնութիւնք, այլ ոչ հայհոյութիւնք. (Նար.։)

Կենդանի եմք մարմնով, այլ տկար երկոքումբք. (Շ. թղթ.։)

Կամ որպէս բայց միայն. եթէ ոչ. միայն թէ. ֆագաթ. անճագ.

Զի՛նչ շահեսցի յաշխարհականաց, այլ կա՛մ զվիշտս, եւ կամ զհանգիստ մարմնոյ. (Վրք. հց. Բ։)

Յո՞ հայեցայց, այլ ի խոնարհն եւ ի հեզն. (Ոսկ. մտթ.։)

ԱՅԼ. իբր այլ եւ. այլ գլխովին իսկ, անգամ. հա՛պա, ալ. հէմ. պիլէ. տէ. որպէս եւ ի լտ. փոխանակ ասելոյ sed etiam, առընտիր մտենագիրս երբեմն գրի sed.

Մի՛ զանձանց եւեթ գիտել, այլ (յն. այլ եւ) իւրաքանչիւր ոք զընկերին. (Փիլիպ. Բ. 4։)

Ոչ թագաւորք եւ ո՛չ յիշխանաց ոք, այլ մահ ոչ իշխէ. (Փարպ.։)

Ոչ միայն ռաբբի կոչեմ, այլ տէր երկնի։ Ո՛չ ձեռինդ միայն ձգմամբ, այլ ի բացեայ գոլով. (Նար. ԺԷ։)

Ոչ յԵգիպտոսէ միայն, այլ յԵրուսաղէմէ մինչեւ ի Լիւրիկիա. (Լմբ. ատ.։)

Ոչ միայն յոլովիլ (բազմանալով) այլ աճել յուղղութիւնս. (Մխ. երեմ.։)

ԱՅԼ. իբր արդ, եւ արդ, իսկ, եւ. յորս կայ եւ զօրութիւն ձայնիս Բայց. ἁλλά, δέ. autem, verum, vero.

Այլ ես ասեմ ձեզ։ Այլ ես վկայ կոչեմ զԱստուած անձին իմոյ։ Այլ եկեսցեն աւուրք։ Այլ իբրեւ լցան. եւ այլն։

Այլ ինձ ո՞վ տայր հաւասարել։ Այլ աւա՜ղ։ Այլ դու նայեա՛ յիս. (Լմբ.։)

Զմնացորդս ազգի իմոյ կեցուսցես դու. այլ ես եւ եղբայր իմ հրաժարեմք ի քէն. (Ագաթ.։)

Այլ ի վախճանելն Վաղենտիանոսի՝ թագաւորէ անօրէնն Վաղէս. (Յհ. կթ.։)

Կրկին եւ ի ապացուցանել զբանն.

Եւ դուք այնպիսիք ոմանք էիք, այլ լուացարուք, այլ սրբեցարուք, այլ արդարացարուք. (Ա. Կոր. Զ. 11։)

Այլ ողորմիմ յանցաւորիդ, այլ գթամ ի կողոպտեալդ, այլ զգեցուցանեմ զմերկացեալդ, այլ կենդանացուցանեմ զմեռեալդ. (Սարգ. բ. պետ. Ե։)

Ա՛ՅԼ ԵՐԲԵՄՆ. Ա՛ՅԼ ԵՐԲԷՔ. Յայլում նուագի. ուրիշ անգամ, ուրիշ ատեն.

Միտքն ա՛յլ երբեմն այլապէս յեղլով, եւ հաստատութիւն ոչ առնու. (Փիլ. ել.։)

Ա՛յլ երբեմն ի մականական խաղսն. (Խոր. Գ. 55։)

Ա՛յլ երբեմն դարձեալ ասէ։ Երբեմն ի դաւաճանութենէ ընտանեացն պատրաստին, ա՛յլ երբեմն ի կորուսանելոյ դողան. (Սարգ. յկ.։)

Զայս եւ ա՛յլ երբեմն ասէին. (Երզն. մտթ.։)

Եւ ա՛յլ երբէք այլպէս զանազանութեամբ այլայլեալ. (Փիլ. նխ. ա.։)

Ա՛ՅԼ, ԵՒ Ա՛ՅԼ. Որպէս կրկին բառ՝ է այլ ոմն, եւ այլ ոմն. կամ այլ իմն, եւ այլ իմն. (զորոյ զզանազանութիւն քաջ պարտ է դիտել համեմատութեամբ յունին.) ἅλλος, καὶ ἅλλος, ἅλλο, καὶ ἅλλο. alius, et alius;
aliud, et aliud
.

Զի գիտասցուք զմի Աստուած, ո՛չ ա՛յլ եւ ա՛յլ, իբրեւ թէ ոմն բարի, եւ ոմն չար. (Եղիշ. Բ։)

Ա՛յլ եւ ա՛յլ (ինչ), յորոց փրկիչն, եւ ոչ ա՛յլ ոք եւ ա՛յլ (անձն), լա՛ւ լիցի։ Ասեմ ա՛յլ եւ այլ ընդդէմ նմին յԵրրորդութեանն ունի. քանզի անդ ա՛յլ ոմն է եւ ա՛յլ. ո՛չ ա՛յլ եւ ա՛յլ (ինչ). (Առ որս. Թ։)

Հայր եւ Որդի՝ ո՛չ են ա՛յլ եւ ա՛յլ (ինչ), այլ՝ մի եւ նոյն բնութեամբ. (Շ. ընդհ.։)

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ. Որպէս մի բառ հոլովական, զանազան. պէսպէս. տարբեր. կերպ կերպ. ἔτερος, διαφέρων, διάφορος. differens, diversus, varius.

Հոգեւոր ախտից այլ եւ այլ գոլով վնասքն՝ այլ եւ այլ ունին եւ զբժշկութիւնսն. (Վրք. հց. Դ։)

Սկսան խօսել յայլ եւ այլ լեզուս (կամ յայլ եւ յայլ, կամ յայլ լեզուս). (Գծ. Բ. 4։)

Խօսեցան յայլ եւ յայլ լեզուս. (Ճշ.։)

Յայլ եւ այլ գործոցն։ Այլ եւ այլ զանազանեալ կերպարանք. (Պիտ.։)

Ծաղկեցան այլ եւ այլ եւ պէսպէս գունովք. (Նար. երգ.։)

Հոգի եւ մարմին մարդոյ են այլ եւ այլ բնութիւնք։ Ըստ այլ եւ այլ ժամանակի. (Շ. թղթ.։)

Ցցեա՛ փայտ հոգւոյ զխաչն, եւ զմիտս սալ դարբնաց ի նմա. զի յայլեւայլոյ ուռանց հարկանելն զնա՝ մի՛ դրդուեսցիս. (Կլիմաք.։)

Ոմանք կա՛մ յայլում եւ յայլում ժամանակս, եւ կամ այլովք պատուհասիւք տանջեալք եղեն. (Փիլ. նխ. բ.։)

Այլեւայլք եւ որիշ են նմանութեամբ ի միմեանց. (Ագաթ.։)

Յայլ եւ յայլ տեղիս եւ ժամանակս գրեցին. (Սկեւռ. յար.։)

Այլեւայլս քան զարժանաւորն դէպ եղեւ կրել վարուց հետեւմունս. (Պիտ.։)

Տե՛ս եւ ի բառն ԱԶԳ՝ ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ԱԶԳ, այս ինքն պէսպէս։ մ. Կամ իբր մ. պէսպէս օրինակաւ. զանազանաբար. եւ կրկին կամ խառն.

Զայս հազարամեայ ժամանակս վարդապետք այլ եւ ա՛յլ տեսին։ Այլ եւ այլ զառ նա հայելն ուսուցից առնել. (Լմբ. յայտն. եւ Լմբ. ատ.։)

Մթացոյց զմիտսն, եւ այլ եւ այլ ետ իմանալ. (Կիւրղ. թագ.։)

Զայգի քո մի՛ վարեսցես այլ եւ այլ. (Ղեւտ. ԺԹ. 19։ Օր. ԻԲ. 9.) սոյնպէես եւ յն. διάφορον. diverse. կամ δίφορον իբր կրկին բերս քաղել, կամ երկիցս սերմանել.

Ա՛ՅԼ ԵՒՍ. Եւ այլ. մնացեալ.

Յայլ եւս ամսն։ Զայլ եւս ժամանակն. (Ղեւտ. ԻԵ. 18։ Ա. Պետ. Դ. 2։)

Ասասցուք եւ զայլ եւս պատճառսն. (Եզնիկ.։)

Եւ որ այլ եւս ի կողմանց կողմանց. (Եղիշ.։)

տակաւին. եւս. դեռ. եւ եւս. ա՛լ. ἕτι. adhuc.

Եւ այլ եւս եօթն օր, եւ ածից ես անձրեւ։ Վաստակեսցես ինձ զեօթն ամ եւս այլ։ Այլ եւս երեք աւուրք. եւ այլն։ ԱՅԼ ԵՒՍ. ՄԻ՛ ԵՒՍ ԱՅԼ. ՈՉ ԵՒՍ ԱՅԼ. Ա՛յլ անգամ. միւսանգամ. դարձեալ. աւելի եւս. եւ եւս. այսուհետեւ. կամ մի՛ եւս. ո՛չ եւս. (յորս ա՛յլ, եւ ե՛ւս, զնոյն նշանակեն. իբր ռմկ. ա՛լ, մէյմալ. տահա. պիր պահա.) cf. Ա՛ՅԼ. մ։

Նա այլ եւս զօրաւորապէս սկսանի մարտնչել. (Ոսկ.։)

Նախ՝ զի ... Եւ այլ եւս ... (Եզնիկ.։)

Մի՛ անաչառ վարդապետութիւնն այլ եւս լիցի աչառանօք մարդկան պատրուակեալ. (Լմբ. ատ.։)

Ե՛լ ի դմանէ, եւ այլ եւս մի՛ մտանիցես ի դա. (Մրկ. Թ. 24։)

Ո՛չ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. (Յհ. ԺԴ. 30։)

ԵՒ ԱՅԼ ԵՒՍ. Եւ այլն. այլովքն հանդերձ։ (Եփր. համաբ. ստէպ։)

ԱՅԼ ԶԻ. Է կրկին բառ, իբր այլ քանզի. այլ որպէս զի. բայց զի. բայց եթէ.

Այլ զի սիրեաց զմարդիկ, վասն այնորիկ եղեւ իբրեւ զմեզ։ Ոչ եթէ ի խնդրել ապաստան, այլ զի լուիցեն արարածք. (Ագաթ.։)

Մի՛ դիցէ արքայ ի սրտի, թէ ամենայն որդիք արքայի մեռան, այլ զի ամոն միայն մեռաւ. (Բ. Թագ. ԺԳ. 33։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Տե՛ս ի վերջէ բառիդ ԱՅԼ։ շ. ԱՅԼ ԹԷ, կամ ԱՅԼ ԵԹԷ. Կրկին բառ, իբր՝ իսկ եթէ. եւ այլ զի.

Այլ եթէ քաղցեալ է թշնամին քո, եւ այլն։ Ոչ ասաց նմա Յիսուս, թէ ոչ մեռանիցի, այլ թէ կամիմ ես՝ թէ կացցէ. եւ այլն։

Զի մի՛ կարծեսցեն, եթէ ի Կուսէն ա՛ռ սկիզբն. այլ՝ թէ յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ. (Շ. թղթ.։)

Մի՛ այլ ուրեք երթիցես քաղել հասկ. (Հռութ. Բ. 8.) յն. յայլում անդի.


Այլագոյ

cf. Այլաբուն.

NBHL (3)

ἐτερούσιος. alienae essentiae, diversae substantiae Հակառակն ձայնիս համագոյ՝ որպէս օտարագոյ, հնարեալ յարիանոսաց. այս ինքն որոյ գոյացութիւնն կամ էութիւնն եւ գոյութիւնն իցէ ա՛յլ. ո՛չ նոյնագոյ. ո՛չ էակից. այլաբուն.

Ասեն՝ այլագոյ գոլ Դաւթի, այլագոյ գոլով Աստուծոյ. (Աթ. ՟Բ։)

Եթէ այլագոյ է որդի ի հօրէ, զիա՞րդ հայր ի նմա երեւի, եւ որդի ի հայր։ Թէ ի հաւասարութեան հօր է, զիա՞րդ եղիցի առ նա այլագոյ։ Մատն ի ձեռին համաբուն գոլով նմա, եւ ձեռն դարձեալ ի մարմինն ո՛չ այլագոյ. (Կիւրղ. գանձ.։)


Այլակերպ, ից, աց

adj.

transformed, transfigured;
changed, metamorphosed;
different, unlike;
disguised, masked;
յայլակերպս, incognito, in disguise;
յայլակերպս լինել, to be masked, to be in disguise, to disguise ones self;
to be transfigured;
to be metamorphosed, to be transformed;
— յորջորջումն, allegory, metaphor.

NBHL (16)

եւս եւ գ. յոքն. ἐτερόμορφος, ἔτερος , διαφέρων, διάφορος, παρηλλαγμένος, ἑξηλλαγμένος. qui formae diversae est, alienus, diversus, differens Ունօղ զայլ կերպ եւ զկերպարան. այլազան. այլափոխեալ. օտար. տարբեր. աննման. այլագունակ. պաշգա դարզ. մէւթէշէքքիլ.

Այլակերպք եւ այլատեսակք երեւեսցին. (Փիլ.։)

Այլակերպ զայլս երեւեցուցանէ. (Խոր.։)

Գողացեալ զմերն ի մէնջ, եւ այլակերպ արարեալ. (Յհ. կթ.։)

Այլակերպ ճառագայթաձեւ երեւմամբն ի Թաբոր. (Կիւրղ. ղկ.։)

Եղեւ տեսիլ երեսաց նորա այլակերպ։ Գազանք այլակերպք ի միմեանց։ Առաւել այլակերպ քան զամենայն գազանսն. (Ղկ. ՟Թ. 29։ Դան. ՟Է. 3. 7. 19։)

Թէպէտ եւ այլակերպք իցեն (Հին եւ Նոր կտակարանք), սակայն միտքն միաբանին։ Եթէ ամենեցուն այլակերպս եւ նորս ի միմեանց էր գրեալ. (Ոսկ. ես. եւ Մտթ.։)

Յունարէն թարգմանութեանս տուչութիւն ի հրէականէն իւիք իւիք կարի իսկ այլակերպ է։ Պէսպէս երէս այլակերպս ի միմեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Հոգին Սուրբ շարժեաց զքնարս մարգարէիցն, եւ ի բարբառս այլակերպս երգեաց ի նոսա. (Լմբ. ովս.։)

ԱՅԼԱԿԵՐՊ ՅՈՐՋՈՐՋՈՒՄՆ. իբր այլաբանութիւն. փոխաբերութիւն. μεταφορά. metafora

Այլակերպ յորջորջումն, կամ յորջորջանք. (Ոսկ. ես. ուր եւ ստէպ ասի)

Այլասացիկ կամ այլաշրջիկ յորջորջումն։

ԱՅԼԱԿԵՐՊԱՑ ՓՈՓՈԽՈՒՄՆ. իբր այլափոխութիւն. այլայլութիւն.

Ուստի չիք ինչ բնաւ այլակերպաց ինչ փոփոխումն. (Կոչ. ՟Է։)

Այլակերպ լինելով ( ի նմանութիւն հրեշտակի՝) ուտեն զձեզ. (Եփր. ՟բ. կոր.։)

Յայլակերպս եղեւ առաջի նոցա. (Մրկ. ՟Թ. 1։)