Definitions containing the research շ : 10000 results

Չարաթոյն

s.

very poisonous, very venomous, virulent;
poisoned, envenomed, baleful, deadly.

· Calfa

NBHL (2)

Յամուր որջն մտեալ հին վիշապն չարաթոյն։ Տեսեալ զնա չարաթոյն գազանին. (Եղիշ. ՟Գ։ Ուռպ.։)

Զչարաթոյն օդոցն շնչմունս խստութեանն։ Իբրեւ զչարաթոյն եղեամն. (Ագաթ.։ Նար. յովէդ.։)


Չարաժանի

adj.

furnished with sharp teeth, claws.

· Calfa

NBHL (1)

Ապրեսցուք յահեղ հնոցացն եւի չարաժանի որդանցն։ Ի չարաժանի վիշապէն փրկիս. (Մանդ. ՟Ա. եւ ՟Ի՟Ե։)


Չարալլուկ

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

· Calfa

NBHL (6)

Չարաչար լլկեալ. մոլեգնեալ. այսահարեալ՝ իրօք կամ նմանութեամբ. խոշտանգեալ. վարակեալ. չար բանէ մը բռնըւած, ծեծկըւած, հէլլաք՝ պէրպատ եղած.

Չարալլուկ եւ վշտացեալք յառաւելութենէ խանդին ցաւոցն. (Պիտ.։)

ՉԱՐԱԼԼՈՒԿ. որպէս Չարաչար լլկօղ, եւ լլկելով. խոշտանգիչ. չարչարիչ.

Ընդմէջ անկեալ հեշտութեանցն հատման՝ չարալլուկ կարեաց նեղութեանն. (Պիտ.։)

Կամ ըստ կրկին նշ. անխտիր ասի.

Բարեկրեալքն ի յառատ բարեկեցութեան, եւ թշուառականք ի չարալլուկ կենացն հարկաւորութենէ. (Պիտ.։)


Չարախոհ

cf. Չարախորհուրդ.

· Calfa

NBHL (1)

Զտկարացեալն ի չարախոհ վիշապէն փրկեցեր. (Մաշտ.։)


Չարախորհուրդ

adj.

ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.

· Calfa

NBHL (2)

Թանձրամիտք էք եւ չարախորհուրդք, միշտ ի վայր քարշեալք. (Նանայ.։)

Չարախորհուրդ իշխանին սիւնեաց վասակայ։ Կարծէր չարախորհուրդն շնորհ ինչ առնել նոցա. (Փարպ.։)


Չարախտական, ի, աց

adj.

hurtful, pernicious.

· Calfa

NBHL (1)

κακοπαθής, κακόπαθος aerumnosus. Որ բերէ յինքեան կամ այլոց զչար ախտ, զկիրս, զվնաս. եւ Ախտացեալ զախտ չար. թշուառ.


Չարախտավատ

adj. adv.

very bad, cruel, intolerable, insufferable;
balefully;
— ցանկութիւնք, evil, bad passions.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ Չարաչար կրիւք վատթարացուցիչ կամ վատնիչ. դժնդակ. թշուառ. անտանելի.


Չարախտավար

adj. adv.

ferocious, cruel, inhuman;
cruelly.

· Calfa

NBHL (1)

Դաշտացն եւ ճանապարհացն ցիր դիաթաւալ կացուցանէին, եւ չարախտավար վատնէին. (Ագաթ.։)


Չարախօս, աց, ից

adj.

evil-speaking, slanderous, backbiting, talebearing, calumniating, detracting, defaming;
— լեզու, venomous tongue, slanderer, backbiter;
— լինել, cf. Չարախօսեմ.

· Calfa

NBHL (2)

(Խօսօղն առ ատելութեան) չարախօս է, թէպէտ եւ ճշմարիտ է ասացեալն։ Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին. (Բրս. հց.։)

Զկապելոցն ոչ երբէք չարախօս կամէր լինել. (Եղիշ. ՟Ը։)


Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (2)

Որ չարախօսեսցէ զհօրէ կամ զմօրէ, մահու վախճանեսցի։ Նստան իշխանք, եւ չարախօսէին զինէն։ Զի որով չարախօսիցեն զձէնջ, յամօթ լիցին.եւ այլն։

եւ ն. καταλαλέω maledico, obloquor διαβάλλω, ἑνδιαβάλλω defero, traduco, criminor. Չարիս խօսել զումեքէ կամ ընդդէմ ուրուք. բամբասել. զրպարտել. գէշ խօսիլ ուրիշի վրայ, անունը աւրել.


Չարակամ

adj.

ill-willing, malevolent, ill-intentioned, malignant;
բարեկամ եւ —, friend and enemy.

· Calfa

NBHL (1)

ըստ յն. պէսպէս. κακός malus κοινοῦν, ἁγνώμων եւ այլն. Որոյ կամքն է չար. որ կամի այլում զչար. չարասէր. չարագործ. անզգամ. չարկամ, սիրտը գէշ.


Չարակեղտ բարք

sn.

execrable, abominable, ignominious vices.

· Calfa

NBHL (1)

Բերօղ զչար կեղտ. գարշ եւ վատանուն.


Չարակնեմ, եցի

vn. va. to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

· Calfa

NBHL (2)

ՉԱՐԱԿՆԵԼ. ն. նովին նշանակութեամբ.

Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն։ Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. (Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ։)


Չարակնութիւն, ութեան

s.

evil eye, malevolence, envy, jealousy;
immodest, lascivious glance.

· Calfa

NBHL (2)

Չարակնութիւն անզգամութեան շլացուցանէ զբարիս. Նախանձ, բարկութիւն, չարակնութիւն. (Իմ. ՟Դ. 12։ Գաղ. ՟Ե. 21։)

Ոչ բռնադատել հեշտութեամբն ի յարատ հայեցուած եւ ի չարակնութիւնս. (Շ. ընդհանր.։)


Չարակրութիւն, ութեան

s.

pain, suffering;
ill usage.

· Calfa

NBHL (2)

Բազում արտասուօք եւ հեծութեամբ եւ չարակրութեամբ դատեսցիս մինչեւ ի մահ։ Զամենայն չարակրութիւնս սիրեսցես։ Գետնախշտութիւն եւ պահք եւ աղօթք եւ չարակրութիւն։ Բազում (տպ. յոյժ) չարակրութեամբ լեալ ես դու ի կեանս քո. (Վրք. հց. ՟Զ. ՟Ը. ՟Ժ՟Ա։)

κακοπάθεια vexatio, molestia, erumna, calamitas, labor. Կրելն զչարիս. եւ Չարաչար կիրք. տառապանք. վիշտ. չարքաշութիւն.


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

· Calfa

NBHL (1)

Առաքինին բժիշկ է ազգիս մերում, եւ անսուտ եւ ճշմարիտ բուժակ եւ չարահալած. (Փիլ. լին. ՟Գ. 10։)


Չարահամ

adj.

ill-flavoured, ill-tasted.

· Calfa

NBHL (1)

Որոյ համն է չար. համը գէշ.


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ յանձին ունիք հայհոյել եւ չարահամբաւել։ Ի մեզ յարել զայդպիսի օտար խորհուրդ զրաբանութեան՝ առ ի չարահամբաւել զմեզ. (Փոտ. առ աշոտ. եւ ի պատասխանին.։)


Չարահաւ, աց

adj.

of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.

· Calfa

NBHL (1)

Լինի մեղացն չարահաւ ցանկութիւնն։ Չարահաւքն հեշտ ախաք եւ ցանկութիւնք. (Փիլ. լին. ՟Ա. 47։ ՟Բ. 7։)


Չարահաւատ

adj.

false, faithless, perfidious.

· Calfa

NBHL (2)

Անհաւատքն ուրանան զամենայն վասն յարութեանն. իսկ չարահաւատքն անարժանապէս եւ անզգայութեամբ ի ճշմարտութեան յուսոյն անկան. (Եպիփ. յար.։)

Ընդ այլ չարահաւատ ազգս նախանձեալ ի մարմին դարձան. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Չարահաւատութիւն, ութեան

s.

erroneous belief, error, perfidy.

· Calfa


Չարահաւութիւն, ութեան

s.

prejudice, presumption.

· Calfa

NBHL (2)

Դատելով իրս՝ ոչ ճշմարտութեամբ բանից, այլ ախտիւ եւ չարահաւութեամբ. (Պրպմ. ձ։)

Ունելն զչար սկիզբն, զթիւր սկզբունս. (որ ըստ յն. նախառութիւն. եւ ըստ յետնոց՝ նախապաշարումն) προλείψις praesumptio, anticipata opinio.


Չարահնար, ից

adj.

meditating or contriving evil, malignant, malicious, bad, wicked.

· Calfa

NBHL (2)

Չարահնար նենգողն իմ։ Չարահնար իշխանքն. (Ճ. ՟Գ. ՟Բ։)

Չարահնար խորհրդոցն։ Չարահնար իմաստից, մեքենայից, զինուց, եւ այլն։ Վասն չարահնար իմաստակութեան բանագտութեանն։ Ի չարահնար խարդախութեանցն պատրանս. (Եղիշ. ՟Գ։ Աթան. ՟Է։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. լուս.։ Փիլ. լին. ՟Դ. 87։ Պիտ.։)


Չարահնարութիւն, ութեան

s.

craftiness, astuteness, guile.

· Calfa

NBHL (1)

Գիշերի ի խաւարի արբենալով չարահնարութեամբ. (Փիլ. տեսական.։)


Չարահոտ

adj.

nasty-smelling, rancid, stinking, fetid, infected, foul.

· Calfa

NBHL (5)

Ի ստորուստ փորոտեացն ցոլացեալ չարահոտ գոլոշիք (ի գլուխն). (Պիտ.։)

Մի՛ գարշիր ի չարահոտ ախտացելոյս. (Եփր. աղ.։)

Չիք ինչ չարահոտ քան զմեղս։ Եւս չար քան զնեխութիւն եւ զփտութիւն չարահոտ են մեղքն։ Զի՞նչ չարահոտ քան զամպարշտութիւն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։ Իսիւք.։)

Զի իր տխուր եւ չարահոտ է ճշմարտապէս՝ որ ի մեզ մեղքն. (Մեկն. ղեւտ.։)

κάκοσμος, δυσώδης, δυσωδέρος malum odorem sprians, foetidus. Որ ունի զհոտ չար. ժահահոտ. չարաւահոտ. գէշ հոտով. ...


Չարահոտութիւն, ութեան

s.

stench, stink, fetor.

· Calfa

NBHL (3)

Վասն չարահոտութեան (մեռելոյն) մի՛ ինչ կասկածեր յամենասուրբ տեառնէդ. (ա՛ղ է դա՝ անուշացուցիչ ամենայն հոտեալ մարմնոյ. Մամբր.։)

Սրեաց եւ մաքրեաց զչարահոտութիւն նորա. (Եղիշ. դտ.։)

κακοσμία malus odor, foetor. Զազրահոտութիւն. գարշահոտութիւն. գէշ հոտ.


Չարաձայն, ից

adj. fig. gr.

harsh-voiced;
ill-sounding;
defamed;
blaspheming;
cacophonic.

· Calfa

NBHL (1)

Յաջորդ վանգին տաղն արգելու չարաձայնն շուրջ զինքեամբ, եւ մեղկացուցանէ զհնչումն. (Երզն. քեր.։)


Չարաձայնութիւն, ութեան

s. gr.

disagreeable or harsh voice;
ill sound;
cacophony.

· Calfa

NBHL (1)

Սոցա քննութիւնս վասն չարաձայնութեան եղեւ. զի խոշորութիւն ինչ ծանեան լինել ի նոսա վարժասէրքն։ Առ ի գեղեցկաձայնութիւն ինչ կամ ի չարաձայնութիւն. (Քեր. քերթ.։ Նիւս. բն.։)


Չարաղէտ

adj.

very painful, very atrocious, insufferable, insupportable.

· Calfa

NBHL (1)

(Լեառն՝) չարաղէտն եւ անպատմելի եւս ճանաչի, պաշտեցեալ կարողութեամբ զօրութեանն. (Պիտ.։)


Չարամահ

adj. adv.

worthy of a cruel death;
mortally, to death;
— առնել, սատակել, to kill, to slay barbarously, to massacre;
— լինել, զմահ — մեռանել, to die, to perish miserably.

· Calfa

NBHL (1)

Ելեալ դահճապետն՝ պարծելով չարամահ առնել զնա։ Իբրեւ զթշնամիս չարամահք եղեալ ի վերայ երախտեացն. (Ագաթ.։)


Չարամահութիւն, ութեան

s.

cruel, barbarous, most painful death.

· Calfa

NBHL (1)

Որք ի ծովու կորեան, կամ ի շանդից, եւ ի գազանաց, եւ ի սրոյ, եւ ամենայն չարամահութեանց. (Կանոն.։)


Չարամեռ

adj.

cf. Չարամահ;
slaying or killing barbarously;
murderous.

· Calfa

NBHL (1)

Գողացայ զնա ի սառամանեաց եւ յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց չար պաշտամանցն ձերոց. (Ճ. ՟Բ.։)


Չարամիտ, մտաց

adj.

evil-minded, ill-intentioned, malevolent, malignant, malicious, wicked;
cunning, crafty, cheating.

· Calfa

NBHL (1)

Չար մարդոյ ընծայն, որ չարամիտն է ... գարշելի համարեսցի աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Չարամոռաց, աց

adj.

forgiving, without rancour, pardoning injury.

· Calfa

NBHL (1)

Մոռացօղ զչարն եղեալ ինքեան. անյիշաչար.


Չարանախանձ

adj.

extremely envious;
vying in evil.

· Calfa

NBHL (1)

Չարանախանձ գտաւ առ մարդն բանսարկուն։ Ետես զպատիւ մարդոյն չարանախանձ բանսարկուն. (Մաշկ.։)


Չարանամ, ացայ

vn.

to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.

· Calfa

NBHL (6)

Ամբարհաւաճիցն եւ չարացելոց մարդկան։ Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. (Պիտ.։ Եղիշ. ՟Բ։)

Որչափ ի յափշտակութենէ մեղանչեմք եւ չարանամք. (Բրս. հց.։)

Բազում անգամ սգաւորք անշնորհք սնափառութեամբ ցնդին յարտասուս զորոց անձինս յետ սգոյն չարացեալս տեսաք. (Կլիմաք.։)

Զի եթէ յիշէիր զգրեալսն, ոչ բնաւ չարանայիր նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)

κακύνομαι, πονηρέομαι depravor, pervertor, nequiter ago χείρων γίνομαι pejor fio. Փոխիլ կամ բերիլ ի չար անդր. վատթարանալ. անզգամիլ. գէշնալ.


Չարաչար

adj. adv.

very ill, very bad, detestable, execrable;
excessive, extreme, great, enormous;
cruel, atrocious, unmerciful, insufferable;
very bad, worse, wickedly, cruelly, unmercifully;
very, much, enormously, extremely, greatly;
basely, miserably, detestably, abominably, execrably, devilishly;
— վարել, ի կիր ածել, to misuse, to make a bad use of.

· Calfa

NBHL (4)

Չարաչար կապանօք ի ստգաստան տամ անցուցանել։ Չարաչար վտանգ է կապելոցն. (Եղիշ.։)

Հայրենի ազատութիւնն չարաչար կայր ի ծառայութիւն։ Չարաչար կային ի մեծի նեղութեանն. (Եղիշ. ՟Բ։)

χείριστος pessimus χαλεπός, χαλεπώτερος, τραχύς, δυσχερής difficilis, durus, saevus, asper. Կարի չար. յոյժ վատթար. սաստիկ. դառն. դժնդակ. անտանելի. անհնարին. անօրէն. խիստ գէշ.

ՉԱՐԱՉԱՐ. մ. κακῶς male δεινῶς dire, dure, saevisime, vehementer, graviter φαύλως vili modo. Չարապէս. սաստկապէս. անողորմ. գէշ կերպով.


Չարապատահ

adj.

fatal, sinister.

· Calfa

NBHL (1)

Կշռակի եւ չափաւոր գոյութեամբն ի մէջ երկոցունց չարապատահ դժնդակութեանցն զուարճացեալ. (Պիտ.։)


Չարապատկեր

cf. Չարադէմ.

· Calfa

NBHL (2)

Տգեղ պատկերաւ կամ տեսլեամբ. գարշատեսիլ. ձառադէմ.

Թշնամանէր զնա, գարշերես՝ օտարակերպ՝ եւ չարապատկեր ասելով. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Թ.։)


Չարապէս

adv.

cf. Չարաչար.

· Calfa

NBHL (1)

Չարապէս հարաւ ի դիւէն։ Չարապէս վիրաւորեալք, եւ ի ձայնէ պակասեալք՝ ուժգնակի շնչէին. (Լաստ. ՟Թ. ՟Ժ՟Ա։)


Չարասէր

adj.

inclined to evil, perverse, evil-minded, malevolent, malignant, wicked, mischievous.

· Calfa

NBHL (2)

Իշխանութիւն առեալ չարասէր սպասաւորացն։ Դու խաւարային ես եւ չարասէր։ Չարասէր մոգպետն։ Առաւել զարմանային չարասէրքն։ Չարասէրն սատանայ իբրեւ զօրավար ի մէջ նոցա երեւէր. (Եղիշ. ՟Բ։)

Կապպար խոտ կայ սեւ եւ փշուտ, ընդ երկիր տարածանի՝ չարասիրացն նշանակ. (Տօնակ.։)


Չարավիրագ

adj.

very ferocious.

· Calfa

NBHL (1)

Ո՛ չարավիրագ բոյս թշուառական արմատոյ. (Կեչառ. աղեքս.։)


Չարատեաց, տեցաց

adj.

detesting malice or iniquity, benign, perfectly good, virtuous.

· Calfa

NBHL (2)

Վասն ոնեայ քահանայապետի բարեպաշտ չարատեաց սրբութեանն։ Ծուրացիքն չարատեացք առաւել եւս հանդերձեցին զնոսա. (՟Բ. Մակ. ՟Գ. 1։ ՟Դ. 49։)

Չարատեաց եւ առաքինասէր միշտ վարելով բնութեամբ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Չարատես

s.

pessimist, croaker;
cf. Չարատեսիլ.

· Calfa

NBHL (2)

ՉԱՐԱՏԵՍ ՉԱՐԱՏԵՍԱԿ ՉԱՐԱՏԵՍԻԼ. κακοειδής, δυσειδής mala specie, deformis. Չար տեսլեամբ. դժնեայ ըստ հայեցուածոյ իւրոյ կամ ըստ տեսութեան յայլոց. գարշ. յոռի. չարադէմ. ժանտ.

Շուն մի քոսոտ եւ սովեալ եւ վտիտ եւ չարատես։ Գրեցի՛ր թէ իցէ ոք մարդ՝ որ հուր յաչաց արկանիցէ, թուխ, չարատես։ Երեւեսցի գարշելի եւ չարատես։ Որպէս բոզքն չարատեսք (գուցէ՝ չարարուեստք. զի յն. է՝ չարաստեղծք կամ չարահնարք. κακόπλαστος ) (Ոսկ. կողոս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Չարատեսիլ

adj.

of a horrible appearance, ill-looking, evil-faced, very ugly, dreadful, horrible.

· Calfa

NBHL (2)

ՉԱՐԱՏԵՍ ՉԱՐԱՏԵՍԱԿ ՉԱՐԱՏԵՍԻԼ. κακοειδής, δυσειδής mala specie, deformis. Չար տեսլեամբ. դժնեայ ըստ հայեցուածոյ իւրոյ կամ ըստ տեսութեան յայլոց. գարշ. յոռի. չարադէմ. ժանտ.

Շուն մի քոսոտ եւ սովեալ եւ վտիտ եւ չարատես։ Գրեցի՛ր թէ իցէ ոք մարդ՝ որ հուր յաչաց արկանիցէ, թուխ, չարատես։ Երեւեսցի գարշելի եւ չարատես։ Որպէս բոզքն չարատեսք (գուցէ՝ չարարուեստք. զի յն. է՝ չարաստեղծք կամ չարահնարք. κακόπλαστος ) (Ոսկ. կողոս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Չարատեցութիւն, ութեան

s.

hatred of vice or depravity, benignity, goodness, virtue.

· Calfa

NBHL (2)

Ցո՛յց զչարատեցութիւնն, դարձի՛ր ի մեղացն. (Մաշկ.։)

μισοπονηρία pravitatis odium. Չարատեացն գոլ. ատելութիւն ընդդէմ չարի. խորշումն ի չարութենէ եւ յանիրաւութենէ.


Չարարար, աց

adj. s.

evil-doing, mischievous, malevolent;
pernicious, hurtful, harmful;
unwholesome;
evil-doer, malefactor.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակաց՝ յապականիչս եւ ի չարարարաց բազմութիւն սաստել. (Դիոն. թղթ.։)


Չարարարութիւն, ութեան

s.

evil-doing, malfeasance.

· Calfa

NBHL (1)

Առ իւրեանցն գրգռին պաշտօնեայս յարձակել չարարարութեամբ. (Յհ. իմ. պաւլ.։)


Չարարմատ

adj.

springing from a bad root.

· Calfa

NBHL (1)

Որոյ արմատն է չար. ի չար արմատոց շառաւիղեալ.


Չարարուեստ, ից

adj.

malicious, artful, shrewd, cunning, knavish;
— հնարք, artifices, intrigues.

· Calfa

NBHL (1)

Զչարարուեստ մշակ այգւոյն։ Չարարուեստ եւ պիղծ հերձուածողաց. (Նար. յովէդ.։)